휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 18일자) 본문
Ոստիկանության բարեփոխումների առանցքում են լինելու ՆԳՆ-ի ու պարեկային ծառայության ստեղծումը: 경찰개혁의 중점에는 내무부와 순찰서비스의 생성이 있을 것이다.
- առանցք 중점
- ՆԳՆ = Ներքին գործերի նախարարություն 내무부
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 예레반, 4월 18일, 아르멘프레스: 총리인 니콜 파쉬니안이 의장을 맡으며 회담이 개최되었다. 회담 동안 경찰개혁의 전략프로젝트가 논의되었다. "아르멘프레스"는 아르메니아 총리실의 정보 및 홍보와 관련된 부서로부터 이에 대하여 통보받았다.
- գլխավորությում 지도자의 직위 -> գլխավորությամբ 의장을 맡으며
- խորհրդակցություն 상의
- տեղի ունել 발생하다
- վարչություն 부서
- հայտնել 알리다
Վարչապետին մանրամասն ներկայացվել են բարեփոխումների շրջանակում 2020-2022 թվականներին նախատեսվող գործողությունները: Բարեփոխումների առանցքում են լինելու Ներքին գործերի նախարարության ու պարեկային ծառայության ստեղծումը: Ռազմավարությամբ առաջարկվում է բարեփոխումների հետևյալ առաջնահերթ ուղղությունները. ոստիկանության համակարգում կառուցվածքային փոփոխություններ և գործառույթների հստակեցում, պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծում, նախաքննության արդյունավետության բարձրացում, հասարակական կարգի պահպանություն, համայնքային ոստիկանության վերաիմաստավորում, ոստիկանությունում ծառայության գրավչություն, կադրերի պատրաստում և մասնագիտական զարգացում, մարդու իրավունքների պաշտպանության բարելավում, թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովում: 총리는 개혁범위에서 2020-2022년도 계획된 행동을 상세히 설명받았다. 개혁의 중점에는 내무부와 순찰서비스의 창설에 있을 것이다. 개혁에 관해 다음과 같은 우선순위의 방향이 전략적으로 제안되었다. 경찰시스템의 구조적 변화 및 기능의 명확화, 순찰서비스 및 운영통제센터의 창설, 사전조사의 효율성 재고, 대중질서의 보호, 지방경찰의 재정립, 경찰서비스의 유치, 직원교육 및 전문성 개발, 인권보호, 투명성 및 공적 책무보장:
- գործառույթ 기능
- վերաիմաստավորել 재정립
- կադրերի պատրաստում 직원교육
- հաշվետվողականություն 책무
- ապահովում 유지, 보장
Ըստ այդմ, անդրադարձ է կատարվել վերը նշված առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ նախատեվսող աշխատանքներին ու միջոցառումներին, գործողությունների հերթականությանը: 이에 따라, 위에 언급된 우선순위의 구현방향으로 계획된 작업과 행사, 행동순서가 이행되어지는 것을 참조하였다.
- անդրադառնալ 참조하다
Վարչապետ Փաշինյանը կարևորել է ոստիկանության համակարգում բարեփոխումների իրականացումն ու ոստիկանության ծառայողի նոր կերպարի ձևավորումը: «Ոստիկանությունում ծառայությունը պետք է դարձնել գրավիչ և համակարգն ապահովել բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող կադրերով»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ընդգծելով նաև սոցիալական երաշխիքների ապահովման անհրաժեշտությունը: Անդրադառնալով ճանապարհային երթևեկության հսկողությանը՝ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ քաղաքականությունը պետք է լինի ոչ թե քաղաքացիներին տուգանելը՝ այլ կանոնների խախտման կանխարգելման ուղղությամբ միջոցառումների իրականացումը: «Մեր այս ծրագիրը մեծ կարևորություն ունի, և ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում, որ այն իրականացնենք նախանշված ժամկետներում»,- նշել է վարչապետը և պատասխանատուներին տվել ռազամավարությունն իրականացնելու հետ կապված կոնկրետ հանձնարարականներ: 총리 파쉬니안은 경찰시스템에서 개혁의 이행 및 새로운 경찰 이미지의 형성을 요구하였다. "경찰에서 서비스는 매력적이어야하고 시스템은 높은 전문성을 가진 직원이 제공되어야합니다."라고 정부책임자는 사회보장제의 필요성을 강조하며 말했다. 도로교통 통제를 언급하면서 니콜 파쉬니안은 정책은 시민들에게 벌금을 부과하는 것이 아니라 규칙위반을 방지하기 위한 방향으로 조치의 구현에 있어야한다고 강조하였다. "이 프로그램은 매우 중요하며 나는 계획된 기간내에 그것의 구현하는데 어떤 장애물도 없다고 생각합니다." 총리는 언급하였고 책임자들에게 전략을 구현하는 것과 관련된 구체적인 지시를 주었다.
- անդրադառնալ 연설하다, 언급하다
- ճանապարհային երթևեկություն 도로교통
- հսկողություն 통제
- շեշտել 강조하다
- խախտում 위반
- կանխարգել 방지하다
- խոչընդոտ 장애물
Ռազմավարությամբ նախատեսվում է, որ պարեկային ծառայությունն սկսելու է գործել արդեն 2021 թվականի առաջին եռամսյակում: 이 전략으로 순찰서비스는 2021년 1분기에 시작될 것으로 예상된다.
Հայկական ատոմակայանն անխափան ու առանց որևէ խնդրի աշխատում է: 아르메니아 원자력발전소가 중단없이 어떤 문제도 없이 작동되고 있다.
- ատոմակայան 원자력발전소
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս օրերին շատ արտադրական ձեռնարկություններ չեն աշխատում։ Բայց հասկանալի է, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանն այն ձեռնարկությունը չէ, որ չաշխատի։ Ինչպես է գործում այս օրերին կայանը, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող ինչ միջոցառումներ է ձեռնարկում, ինչպես կընթանա վերաբեռնավորման գործընթացը. այս և այլ հարցերի պարզաբանման նպատակով «ՀՀ»-ն դիմել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանին։ 예레반, 4월 18일, 아르멘프레스: 요즘 많은 생산업체가 운영하고 있지 않다. 하지만, 아르메니아의 원자력발전소가 작동하지 않는 그런 기업이 아님은 분명하다. 요즘 발전소는 어떻게 작동되고 있을까? 코로나바이러스의 확산을 막기위해 어떤 조치를 취하고 있을까? 재가동 프로세스는 어떻게 진행될까? 이런 저런 질문을 명확하게 하기 위해 아르메니아 원자력발전소는 "아르메니아 원자력발전소" 유한주식회사의 총괄이사인 몹세스 바르다니안은 위임하였다.
- ձեռնարկել 행동을 취하다 -> ձեռնարկություն 기업
- կանխարգել 방지하다
- վերաբեռնավորում 재가동
- ՓԲԸ = փակ բաժնետիրական ընկերություն 유한주식회사
Նա տեղեկացրեց, որ հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները իր գործունեությունն անխափան իրականացնելու համար։ ՀԱԷԿ-ում ստեղծվել է համակարգող շտաբ, որն իրականացնում է նաև համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։ 그는 공화국에서 발생된 상황을 고려하여 "ANPP" 유한주식회사의 경영진은 작업을 중단없이 실행할 수 있도록 가능한 모든 조치를 취하고 있다고 밝혔다. 아르메니아 원자력발전소에는 전염병 예방을 위한 조치를 이행하는 코디네이터 본부가 신설되었다.
- ղեկավարություն 경영진
Կայանի աշխատանքն այս օրերին՝ անվտանգ շահագործումը, էլէներգիայի արտադրանքը շարունակվել է առանց խնդրի։ Պլանով և գրաֆիկով նախատեսված բոլոր աշխատանքները ժամանակին կատարվել են։ Առանց ստուգման որևէ աշխատակից ներս չի մտել։ ՀԱԷԿ-ի աշխատակիցներն աշխատավայր ներկայանալիս ունեն անձը հաստատող փաստաթուղթ և սահմանված ձևաչափով լրացված թերթիկ։ Կայանի տարածք մուտք գործելիս և կայանից դուրս գալիս հսկիչ-անցագրային կետում ՀԱԷԿ-ի բուժպրոֆիլակտիկ բաժնի աշխատակիցները կատարում են ջերմաչափում, ճշտում աշխատողների առողջական վիճակը, և կասկածի դեպքում աշխատակիցն ուղղորդվում է դեպի պոլիկլինիկա։ Կայանի անձնակազմին տեղափոխող վարորդներն ապահովված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով և հակաբակտերիալ նյութերով։ 발전소의 업무는 요즘 중단없는 이용, 전력생산은 문제없이 지속되고 있었다. 계획과 일정에 따라 계획된 모든 작업은 제시간에 이행되고 있었다. 검사없이 어떤 직원도 안으로 들어오지 않았다. 아르메니아 원자력발전소의 직원들은 직장에 들어올때 개인증명서와 정의된 형식으로 채워진 문서를 가지고 있다. 발전소지역을 출입하는 경우 신분증검사소에는 아르메니아 원자력발전소의 의료예방부서의 직원들은 온도를 측정하고 근로자의 건강상태를 확인하며 의심의 경우에는 직원을 진료소로 안내한다. 발전소의 직원을 운송하는 운전수는 의료용 마스크, 장갑 및 항균물품이 제공된다.
- շահագործել 활용하다 - շահ(이익)+ա+գործել -> շահագործում 이용
- գրաֆիկ 일정
- ներկայանալ 1) 대표하다, 2) 제출하다, 3) 소개하다
- սահմանվել 정의되다
- հսկիչ-անցագրային կետ 신분증 검사소
- բուժպրոֆիլակտիկ 의료예방
- բաժին 부서
- ճիշտ 정확한 -> ճշտել 명확하게 하다
- կասկած 의심
- պոլիկլինիկա 종합외래진료소
- ուղղորդել 유도하다, 안내하다
- անձնակազմ 인원, 사무직원
- ապահովվել 제공되다
- հակաբակտերիալ 항균
ՀԱԷԿ-ի արտադրատարածքները սիստեմատիկ օդափոխվում են և ախտահանվում հատուկ միջոցներով։ Մակերևույթների համակարգված մաքրում է արվում։ Ամեն աշխատանքային օր սկսվում է յուրաքանչյուր արտադրամասում նպատակային հրահանգավորմամբ։ Աշխատակիցներին տրամադրվում են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթիկներ, որոնցում բերված են վիրուսի կանխարգելման անհատական վարքագծի կանոնները և ախտահանման միջոցառումների վերաբերյալ պահանջները։ Կանխարգելիչ միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների և նյութերի ձեռք բերում է շտապ արվել։ Կայանի տարածքում գտնվող բոլոր աշխատակիցները կրում են դիմակներ և պարբերաբար իրականացնում են ախտահանման միջոցառումներ։ Նվազագույնի է հասցվել աշխատակիցների անմիջական շփումը, փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է բացառապես էլեկտրոնային տարբերակով։ 아르메니아 원자력발전소의 생산구역은 시스템적으로 환기되고 있으며 특별한 조치로 소독된다. 표면은 체계적으로 청결을 유지한다. 모든 근무일에는 각 생산시설에서 대상교육이 시작된다. 직원들에게는 코로나바이러스 예방에 관한 전단지가 제공된다. 이에는 바이러스 예방을 위한 개별규칙과 소독조치에 관한 요구사항이 규정되었다. 예방조치를 위한 필수 소모품과 용품의 인수가 시급하다. 발전소 지역에 있는 모든 직원들은 마스크를 착용하고 정기적으로 소독조치를 이행하고 있다. 직원들의 직접 접촉을 최소화하고 문서제출은 전적으로 전자버전으로 이행된다.
- արտադրատարածք 생산구역
- օդափոխվել 환기되다
- ախտահանվել 소독되다
- մակերևույթ 표면
- համակարգել 체계화하다
- հրահանգ 지시 -> հրահանգավորել 지시하다 -> նպատակային հրահանգավորում 대상교육
- հուշաթերթիկ 전단지
- պահանջ 요구사항
- անհրաժեշտ պարագաներ 필수소모품
- ձեռք բերում 인수
- կրել դիմակ 마스크를 착용하다
- պարբերաբար 정기적으로
- անմիջական 직접
- նվազ 적게 -> նվազագույնի է հասցվել 최소화하다
- փաստաթղթաշրջանառություն 문서제출
- բացառապես 전적으로
Ի դեպ, գրասենյակային աշխատողների մեծ մասն աշխատում է տանից՝ հեռավար տարբերակով։ «Չնայած արտակարգ իրավիճակով պայմանավորված կորոնավիրուսի կանխարգելման նպատակով իրականացնվող միջոցառումների մեծ ծավալին՝ կայանի ղեկավարությունն ամենօրյա գործողությունները համակարգում է այնպես, որպեսզի ապահովվեն էներգաբլոկի անխափան ու անվտանգ շահագործումը և աշխատակիցների առողջական վիճակի մշտական վերահսկումը»,– ասաց Մովսես Վարդանյանը՝ հատուկ շեշտադրելով կայանի աշխատակիցների գիտակցության բարձր մակարդակը։ 그런데, 사무직원의 대부분은 원격으로 재택근무를 하고 있다. "긴급상황으로 인해 코로나바이러스를 예방하기 위해 수행되는 대규모의 조치에도 불구하고 발전소운영은 전력장치의 중단없고 안전한 조작을 보장하고 직원의 건강상태에 대한 지속적인 제어를 제공함으로써 일상적인 행동을 수행하고 있습니다.: 몹세스 바르다니안은 발전소 직원들의 높은 수준의 의식을 특히 강조하며 말했다.
- ի դեպ 그런데
- հեռավար 원격
- ծավալ 양
- ղեկավարություն 관리
- գործողություն 행동
- էներգաբլոկ 전력장치
- անվտանգ 안전
Ի դեպ, կայանում այս պահի դրությամբ վարակակիրներ չկան։ «Մեր հերթափոխը 8-ժամյա էր, համավարակի այս օրերին անցել ենք 12-ժամյայի՝ շփումը պակասեցնելու համար։ Աշխարհի ԱԷԿ-ների մեծ մասն անցել են այդ հերթափոխին։ Առաջիններից մեկը մենք ենք եղել»,–նշեց «ՀԱԷԿ» ՓԲԸ տնօրենը։ 그런데 발전소에서는 현재 감염자는 없다. "우리는 8시간 교대로 근무하였고, 전염병이 있는 요즘은 접촉을 줄이기 위해 12시간으로 전환했습니다. 세계 원자력발전소의 대부분은 그러한 교대근무로 전환되고 있습니다. 우리는 첫번째들중 하나였습니다." 아르메니아 원자력발전소 유한주식회사의 이사는 말했다.
- պակասեցնել 줄이다
- հերթափոխ 교대근무
Տեղեկացնենք նաև, որ մայիսի 25-ից բլոկը 65 օրով պետք է դադարեցներ աշխատանքը՝ վերաբեռնավորման և վերանորոգման համար։ «Բայց հիմա դիմել ենք հանրային ծառայությունները կարգավորող մարմնին, որ վերանորոգման ժամանակացույցը փոխենք հուլիսի 1-ից,–հայտնեց Մովսես Վարդանյանը՝ միաժամանակ ընդգծելով,–Հետ ենք տեղափոխում, որովհետև որոշակի մասնագետների այց ունենք Ռուսաստանից և Եվրոպայից։ Գիտեք, հիմա տեղաշարժի սահմանափակումներ ունեն։ Դրա համար 1 ամիս 5 օր գրաֆիկը հետ ենք տանում։ Բայց առանց, իհարկե, արտադրանքի փոփոխության։ Կայանի աշխատանքը դրանից չի տուժում»։
또한, 5월 25일부터 전력장치는 재가동과 수리를 위해 65일간 작동을 중단되어야만 함을 알려왔다. "하지만 지금 공공서비스를 통제하는 기관에 수리기간을 7월 1일부터 변경하겠다고 신청했습니다."라고 몹세스 바르다니안은 알렸으며 동시에 강조하였다. "그것은 연기되었습니다. 왜냐하면 러시아 및 유럽에서 온 특정 전문가의 방문이 있기 때문입니다. 알다시피, 지금 이동제한이 있습니다. 그 때문에 1개월 4일 일정으로 조정되었습니다. 그러나 물론 제품의 변경없습니다. 발전소의 작동은 그것에 지장을 받지 않습니다."
- բլոկ 장치
- գրաֆիկ 일정
- տուժել 괴로워하다. 고통받다
Մեկ կարևոր ընդգծում էլ. միջուկային վառելիքի խմբաքանակ ունեն։ Այն է, եթե նույնիսկ վատագույն սցենարներ լինեն և համավարակի օրերը երկարաձգվեն, պատրաստ են մինչև 2021 թ. մայիսն աշխատել։ Պահեստամասի որոշակի խմբաքանակ էլ ունեն։ Կայանը կարող է ապահովել ՀՀ-ի էլէներգիայի 40 տոկոսը։
Մեկ այլ հավելում էլ անենք կառավարությանը ենթակա միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեից։ Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու հետ կապված կոմիտեն հորդորում է լիցենզավորման հետ կապված հայտերը (լիցենզիա ստանալու, լիցենզիայի վերաձեւակերպման, լիցենզիայի ժամկետի երկարաձգման, լիցենզիայի դադարեցում) և հայտին կից փաստաթղթերի պատճենները ներկայացնել բացառապես էլեկտրոնային միջոցով՝ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով (www.erequest.am), բնօրինակները՝ արտակարգ դրության ավարտից հետո, մեկամսյա ժամկետում ներկայացնելու պայմանով։ 하나 더 강조하자면, 핵연료의 배치가 있다. 비록 최악의 시나리오가 있어 전염병의 기간이 연장되더라도, 2021년 5월까지 준비를 해야한다. 그 배치에도 예비부품을 가지고 있다. 발전소는 아르메니아 전력의 40%를 공급할 수 있다. 하나 더 추가하자면, 정부산하의 원자력안전위원회이다. 국내에서 코로나바이러스 상황으로 인해 긴급사태 선언과 관련하여 위원회는 원본은 긴급사태의 종료후 1개월 기간내에 제출한다는 조건으로 라이센스와 관련된 신청서(라이센스의 획득, 라이센스의 재발급, 라이센스의 연장, 라이센스의 종료)와 신청과 관련된 문서의 사본을 전적으로 전자시스템의 통합플랫폼(www.erequest.am)의 전자적 수단을 통해 제출하도록 권고하였다.
- ընդգծել 강조하다
- իջուկային վառելիք 핵연료
- խմբաքանակ 배치
- եթե նույնիսկ 비록 ~하더라도
- սցենար 시나리오, 대본
- պահեստամաս 예비부품
- լիցենզավորում 라이센스, 면허
Միաժամանակ տեղեկացվում է, որ անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց որակավորման ստուգումները կանցկացվեն արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո երկամսյա ժամկետում։ 동시에 안전보장의 관점에서 중요 직책을 맡은 개인의 자격시험은 긴급사태의 종료후 2개월안에 실행될것이라고 발표했다.
- ֆիզիկական անձանց 개인
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 21일자) (0) | 2020.04.21 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 20일자) (0) | 2020.04.19 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 17일자) (0) | 2020.04.17 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 16일자) (0) | 2020.04.16 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 15일자) (0) | 2020.04.15 |