휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 17일자) 본문
Ինչպես է պարետատունը պարզում վարակակրի շփման շրջանակը և կազմում ինքնամեկուսացված անձանց ցուցակը: 통제실은 어떻게 감염자의 접촉범위를 찾고 자가격리된 사람의 목록을 작성하는가?
- պարետատուն 통제실
- պարզել 발견하다
- շփել 문지르다 -> շփում 접촉
- կազմ 준비하는 -> կազմել 함께 놓다, 작성하다
- ինքնամեկուսացվել 자가격리되다
- ցուցակ 목록
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը ներկայացրել է, թե ինչպես է պարետատունը պարզում վարակակրի շփման շրջանակը և կազմում ինքնամեկուսացման անձանց ցուցակը։ 예레반, 4월 17일, 아르멘프레스: 아르메니아 부총리이자 긴급사태시 통제실장인 띠그란 아비니안의 고문, 바그라뜨 바달리안은 결정권자가 어떻게 감염자의 접촉범위를 발견하고 자가격리된 사람의 목록을 작성하는지 제출했다.
- խորհուրդ 충고
- ներկայացնել 제출하다
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բադալյանը նշել է, որ տվյալները հավաքվում են երկու եղանակով՝ առողջապահական մարմինների՝ անձի հետ անմիջապես շփվելով և պարզելով բոլոր այն հնարավոր կոնտակտները, որը հիվանդն ունեցել է։ Տվյալների երկրորդ խմբի հավաքումը պարետատունը վստահում է բջջային օպերատորներին։ "아르멘프레스"가 알린바대로, 바달리안은 데이터는 두가지 방법으로 수집되고 있다고 언급했다. 보건당국이 환자가 가졌던 가능한 모든 접촉을 식별하고 접촉되어진 사람들에게 즉시 접촉하는 것과 환자가 가졌던 가능한 모든 접촉을 발견하는 것이다. 데이터의 두번째 그룹의 수집은 통제실이 이동통신업자에게 맡기는 것이다.
- տեղեկացնել 알리다
- եղանակ 날씨, 방법
- անմիջապես 즉시
- բջիջ 이동전화 -> բջջային օպերատորներ 이동통신업자
- վստա 확신하는 : վստա չեմ 잘 모르겠어 -> վստահել 맡기다 -> վստահություն 신뢰
«Դրանք են, մասնավորապես, հիվանդի ունեցած զանգերը վերջին շրջանում։ Զանգերի բովանդակությունը և տևողությունը մեզ չի հետաքրքրում, այդ տվյալները չեն հավաքվում։ Տվյալները հավաքվում են էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի սերվերում, որոնք ամբողջությամբ պաշտպանված են և արտաքին ներգործության չեն կարող ենթարկվել։ Ունենալով զանգերի շփման շրջանակը՝ համադրվում են այդ կոնտակտավորի և զանգ կատարած անձանց տեղադիրքի տվյալները, որպեսզի պարզենք, արդյոք նույն տեղում այդ անձինք գտնվե՞լ են թե, ոչ։ Արդյունքում ստեղծվում է վարակակրի հետ շփված անձանց երկար ցուցակ»,- ասել է Բադալյանը։ 이것들은 특히, 환자의 최근기간동안의 통화내역입니다. 통화의 내용과 시간은 우리에게 관심거리가 아닙니다. 그러한 자료는 수집되고 있지 않습니다. 데이터는 전자행정기반시설의 투자사무소의 서버에 모이며 그것들은 완전히 보호되어지고 외부의 영향에 노출될 수 없습니다. 통화자의 접촉범위를 보유함으로써 그러한 연락자와 통화를 건 사람의 위치 자료를 비교하여 그 사람들이 동일장소에 위치하는지의 여부를 발견합니다. 결과적으로 감염자와 접촉했던 사람들의 긴 목록이 생성됩니다." 라고 바달리안은 말했다.
- մասնավորապես 특히
- բովանդակություն 내용
- տևողություն 지속기간
- ենթակառուցվածք 인프라(기반시설)
- կառավարում 행정
- ներդրում 투자
- պաշտպանել 보호하다
- ենթարկվել 따르다, 제출하다
- արտաք 외부
- ներգործություն 영향, 충격
- համադրել 결합하다, 병행하다
- տեղադիրք 위치
Երկար ցուցակը կազմելուց հետո պարետատանը գործող արտակարգ իրավիճակների նախարարության և առողջապահության նախարարության աշխատակիցներն այդ ցուցակով զանգեր են իրականացնում և կատարում են հարցազրույց։ Որոշվում է՝ այդ մարդիկ ինքնամեկուսացման ենթակա՞ են, թե ոչ։ Եթե այդ մարդիկ ինքնամեկուսացման ենթակա են, ապա նրանց ինքնամեկուսանալու հրահանգ է տրվում։
«Ստեղծվում է մեկ ամբողջական ցուցակ և այնուհետև հսկողություն, որպեսզի անձինք ինքնամեկուսացման ռեժիմը չխախտեն»,- նշել է Բադալյանը։ 긴 목록이 작성된 후 통제실에서 일하고 있는 긴급상황부처와 보건부처의 담당자는 이 목록에 전화를 걸고 면접을 수행합니다. 그 사람이 자가격리 대상인지 아닌지가 결정됩니다. 그 사람이 자가격리대상이라면 그들에게 자가격리를 지시합니다. "사람들이 자가격리지역을 벗어나지 않도록 하나의 전체목록이 작성되고 그런 다음 통제를 실시합니다." 바달리안은 언급했다.
- կազմել 형성하다
- իրականացնել 수행하다
- հրահանգ 지시
Վարակի տարածումը կանխարգելելու և դանդաղեցնելու նպատակով ներդրվել է նաև թվային ծրագիր, որի միջոցով պարետատունը հնարավորություն է ունենալու պոտենցիալ վարակակրի հետ շփված անձանց, որոնք ենթարկվում են ինքնամեկուսացման, վերահսկելու, նրանց հետ պարբերաբար շփում ունենալու, իմանալու առողջական վիճակի, կարիքների և այլնի մասին։ 감염의 확산을 방지하고 완화할 목적으로 디지털 프로그램이 도입되었다. 이를 통해 통제실은 잠재적인 감염자와 접촉한 사람들을 자가격리하고 제어하고 그들과 정기적으로 접촉하고 건강상태, 필요로 하는 것 등에 대하여 알게될 기회를 가질것이다.
- կանխարգելել 방지하다
- դանդաղեցնել (속도를) 완화하다
- ներդնել 도입하다, 투자하다
- պոտենցիալ 잠재적인
- վերահսկել 제어하다
- պարբերաբար 정기적으로
«Առաջին գործողության ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության և Առողջապահության նախարարության աշխատակիցները, ովքեր տեղակայված են պարետատանը, պարբերաբար հավաքում են տվյալներ, թարմացնում, լրացնում դրանք։ 첫번째 활동기간동안 통제실에 배치된 긴급상황부와 보건부 직원들은 정기적으로 자료를 모으고, 업데이트하고, 보충합니다.
- տեղակայվել 배치되다
- թարմացնել 업데이트하다
Երկրորդ գործողության ժամանակ պարբերաբար կարճ հաղորդագրություն է ուղարկվում ինքնամեկուսացված անձանց բջջային հեռախոսին։ Դա վեբ-ինտերֆեյսով կարճ հաղորդագրություն է, որի հղումով քաղաքացիները անցնում են ինտերֆեյսին և պատասխանում առողջական վիճակի մասին հարցերին․արդյոք ունե՞ն ջերմություն, ախտանիշներ, թե ոչ, ինչից հետո լուսանկարվում են, որպեսզի պարզենք, թե արդյոք անձն ի՞նքն է լրացրել տեղեկատվությունը, թե ոչ և արդյոք գտնվում է ինքնամեկուսացման վայրում։ 2차 활동기간에 정기적으로 사람들에게 이동전화로 단문메세지가 전송되고 있습니다. 그것은 웹-인터페이스를 가진 단문메세지이며 이 링크를 통해 시민들은 인터페이스에 접속하여 열이나 증상이 있는지 없는지 건강상태에 대한 질문에 답변합니다, 그 이후 개인 스스로 정보를 입력했는지 아닌지와 자가격리 장소에 위치하는지를 확인하기 위해 사진을 촬영합니다.
- հաղորդագրություն 문자메세지
- վեբ-ինտերֆեյս 웹-인터페이스
- հղում 링크
- ախտանիշ 증상
- լուսանկարել 사진을 찍다
- թե արդյոք 인지 ~아닌지
- տեղեկատվություն 정보
Լուսանկարման պահին մենք վերցնում ենք տեղեկություն անձի գտնվելու վայրի մասին և համադրում ինքնամեկուսացման անձից վերցրած տվյալների հետ։ Եթե դրանք չեն համընկնում իրար, ապա ավտոմատացված եղանակով հաղորդագրությունը փոխանցվում է ոստիկանություն հետագա գործողություններ իրականացնելու համար»,- ասել է Բադալյանը։ 사진을 찍을 때 우리는 개인이 위치한 장소에 대한 정보를 가져와 자가격리된 사람에게 취합한 자료와 비교합니다. 그것들이 서로 일치하지 않으면 다음의 행동을 시행하기 위해 자동화된 수단을 통해 문자메세지가 경찰에 전달됩니다." 라고 바달리안은 말했다.
- վերցնել 가져오다
- տեղեկություն 정보
- համընկնել 일치하다
- ավտոմատացնել 자동화하다
- իրականացնել 시행하다
Ավինյանի խորհրդականի խոսքով՝ ոստիկանությունը տարածքային ստորաբաժանումների միջոցով այդ գործընթացը վերահսկում է։ Գնում է ինքնամեկուսացման վայրը, ստուգում անձի ներկայությունն այդ հասցեում, եթե վերջինս չի գտնվում այդ հասցեում, տուգանվում է։ 아비니안의 고문의 말에 따르면, 경찰은 지역을 세분화하는 방법으로 그 과정을 통제한다. 자가격리장소에 가서, 그 주소에서 사람의 존재를 확인하고, 그 주소에 없다면 벌금을 부과한다.
«Այս ամբողջ գործընթացը միտված է հնարավոր վարակի տարածումից հանրությունը պաշտպանելուն»,- եզրափակել է Բադալյանը: "이 모든 과정은 가능한 감염 확산으로부터 대중을 보호하기 위함이 목표입니다"라고 바달리안은 결론지었다.
- ստորաբաժանում 세분화
- գործընթաց 과정
- վերահսկել 통제하다
- տուգանել 벌금을 부과하다
ՀՀ տնտեսական աճի ներուժը բավականին բարձր է. «Մուդիս» 아르메니아 경제성장 가능성은 아주 높다. "무디스"
- ներուժ 잠재성
- բավականին 상당히
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաջորդ մի քանի տարիների համար Հայաստանում դեռևս առկա է բարձր՝ մոտ 5-6 տոկոս տնտեսական աճի ներուժ: Այս մասին կանխատեսել է «Մուդիս» միջազգային վարկանիշային կազմակերպությունը 2020թ. ապրիլյան զեկույցում: 예레반, 4월 17일, 아르멘프레스: 향후 몇년간 아르메니아는 여전히 약 5-6% 높은 경제성장 가능성이 존재한다. 이에 대해 국제신용기관인 "무디스"는 2020년 4월 보고서에서 예측했다.
- կանխատեսել 예측하다
- վարկանիշ 신용
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` զեկույցի համաձայն` Հայաստանի տնտեսությունը կայուն աճի ներուժ ունի, չնայած այս տարվա հավանական ստագնացիային, այնուամենայնիվ ամուր տնտեսական և ֆինանսական կառավարումն օգնում է ուժեղացնել տնտեսության դիմակայությունը և մեղմել ցնցումների ազդեցությունը։
Կառույցը կանխատեսել է, որ կորոնավիրուսի բռնկմամբ և նավթի ցածր գներով պայմանավորված՝ 2020թ-ին Հայաստանում կգրանցվի ստագնացիա` շեշտադրելով ՀՀ տնտեսության դրական հեռանկարը։ "아르멘프레스"의 전언대로 보고서에 따르면 아르메니아의 경제는 올해와 같은 침제에도 불구하고 지속적인 성장의 가능성을 가지고 있다. 그렇지만 강력한 경제 및 재정관리는 경제의 대치국면을 강화하고 충격의 영향을 완화하는데 도움을 준다. 그 기관은 아르메니아 경제의 긍정적인 전망을 강조하며 코로나바이러스의 발발과 저유가로 인해 2020년도 아르메니아에서 침체가 기록될것이라고 예측하였다.
- փոխանցել 전달하다
- կայուն 지속가능한
- հավանական ~와 같은
- ստագնացի 침체
- այնուամենայնիվ 그렇지만
- դիմակայություն 대치
- ցնցում 충격
- ազդեցություն 영향
- մեղմել 완화하다
- կառույց 단체, 건물
- նավթ 기름
- գրանցվել 기록되다
- շեշտադրել 강조하다
- հեռանկար 전망
«ՀՀ-ում առկա է բարձր՝ մոտ 5-6 տոկոս տնտեսական աճի ներուժ հաջորդ մի քանի տարիների համար, քանի որ Հայաստանում առկա է իրական ՀՆԱ-ի հավելաճին նպաստող գործոնների դիվերսիֆիկացում: Ակնկալվում է, որ Հայաստանի տնտեսական աճը 2020թ-ին կլինի շուրջ 0.5%, իսկ 2021թ-ին այն արագ տեմպերով կվերականգնվի», - ասված է զեկույցում։ "아르메니아에는 실제 GDP 성장에 기여하는 요인들이 다양해지고 있기 때문에 향후 몇년간 약 5-6% 높은 경제성장 가능성이 존재한다. 아르메니아의 경제성장은 2020년에 대략 0.5%가 될 것으로 기대되지만 2021년에는 빠른 속도로 회복될 것이다."라고 보고서에서는 말하고 있다.
- դիվերսիֆիկացնել 다양해지다
- նպաստել 기여하다
- ակնկալել 기대하다
- տեմպ 템포, 속도
Research: Moody's latest analysis of Armenia highlights growth potential and strengthening economic resiliency - Moody's
NOTE TO JOURNALISTS ONLY: For more information, please call one of our global press information hotlines: New York +1-212-553-0376, London +44-20-7772-5456, Tokyo +813-5408-4110, Hong Kong +852-3758-1350, Sydney +61-2-9270-8141, Mexico City 001-888-779-583
www.moodys.com
"While we forecast real economic growth to stagnate this year, largely due to the impact of the coronavirus outbreak and lower oil prices affecting regional demand, there is still the potential for high growth rates of around 5%-6% for Armenia over the next few years,"
Մակրոտնտեսական քաղաքականությունների ու ինստիտուտների նկատմամբ բարելավված վստահությունն ու դրանց արդյունավետությունը, ինչպես նաև կոռուպցիայի և օրենքի գերակայության վերահսկողության ուժեղացմանը միտված կառուցվածքային բարեփոխումները, զսպում են տնտեսական ցնցումների բացասական ազդեցությունը։ 거시경제 정책과 제도에 대한 신뢰개선과 그 효율성, 뿐만아니라 부패나 법치우선순위의 강화를 위한 구조개혁은 경제충격의 부정적인 영향을 억제한다.
- մակրոտնտեսական 거시경제의 - մակրո(거시적으로)+տնտես(경제)+ական
- քաղաքականություն 정책
- ինստիտուտ 제도
- նկատմամբ 에 관한
- վստահություն 신뢰
- արդյունավետություն 효율성
- գերակայություն 우선순위
- միտված 목표로 하는
- կառուցվածք 구조
- բարեփոխում 개혁
- զսպել 억제하다
- բացասական 부정적
Զեկույցում կարևորվել է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշը կարող է բարելավվել, եթե հետագայում իրականացվեն բարեփոխումները, որոնք կբարձրացնեն Հայաստանի տնտեսական մրցունակությունը, ինստիտուցիոնալ հեղինակությունն ու արդյունավետությունը։ Ինչպես նաև արտաքին դիրքի կառուցվածքի բարելավումը, պայմանավորված մրցունակության բարձրացմամբ և օտարերկրյա ուղղակի ներդրումներով, նույնպես կնպաստի վարկանիշի բարձրացմանը։ Հայաստանի սուվերեն վարկանիշը կարող է նվազեցվել բարեփոխումների թափը թուլանալու դեպքում։ 보고서에서는 향후 아르메니아의 경제경쟁력, 제도적 명성 및 효율성을 재고하는 개혁이 실행되면 국가등급이 상향될 수 있다고 조명했다. 대외적 위치구조의 재고뿐만 아니라 이로 인한 경쟁력 강화 및 외국인 직접투자 또한 등급상승에 기여할 것이다. 아르메니아의 국가등급은 개혁의 탄력이 둔화되면 하락할 수 있다.
- կարևորվել 조명되다
- սուվերեն վարկանիշ 국가등급
- մրցունակություն 경쟁력
- հեղինակություն 명성
- դիրք 위치
- նվազեցվել 감소하다, 하락하다
- թափ 탄력, 가속도
Հայաստանում վարակի տարածումը շարունակում է մնալ կառավարելի. Նիկոլ Փաշինյան: 아르메니아에서 감염확산은 통제하에 계속 머물고 있다. 니콜 파쉬니안
- կառավարել 관리하다, 제어하다
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջապահական և պետական կառավարման համակարգի ջանքերի բերումով վարակի տարածումը այս պահի դրությամբ շարունակում է մնալ կառավարելի: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծավալված հիվանդանոցային տեղերի մոտավորապես կեսը այս ընթացքում գրեթե միշտ թափուր է եղել: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին հղված իր ուղերձում: 예레반, 4월 17일, 아르멘프레스: 아르메니아의 보건 및 국가행정시스템의 노력으로 인해 감염확산은 현재 상황에서도 계속 통제하에 머물고 있다. 코로나바이러스에 대항한 싸움을 위해 확장되어진 병원침상의 대략 절반이 이 기간에도 거의 항상 비어있는 상태이다. 이에 대하여 아르메니아 총리인 니콜 파쉬니안은 4월 17일 그의 연설에서 언급했다.
- ջանք 노력
- ծավալել 확장하다
- մոտավորապես 대략
- թափուր 비어있는
- ուղերձ 연설
«Սա համաճարակի կառավարման ամենակարեւոր ցուցանիշներից է, որովհետև բազմաթիվ զարգացած երկրներում արձանագրվեցին դեպքեր, երբ վարակված և բուժման կարիք ունեցող քաղաքացիների համար տեղ չէր գտնվում հիվանդանոցներում: Առնվազն մինչև այս պահը մենք արժանապատվորեն ենք դիմակայել համաճարակին և ես կրկին ուզում եմ շնորհակալության և գնահատանքի խոսքեր ասել մեր բժիշկներին, առողջապահական համակարգի բոլոր աշխատողներին, ովքեր օրնիբուն կանգնած են համաճարակի դեմ պայքարի առաջնագծում՝ շաբաթներով կտրված և մեկուսացած լինելով իրենց ընտանիքներից: Շնորհակալ ենք ձեզանից, առողջապահության համակարգի սիրելի աշխատողներ, սիրելի բուժաշխատողներ և ծափահարում ենք ձեզ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ՀՀ վարչապետը: "이것은 전염병 관리의 가장 중요한 지표입니다. 왜냐하면 많은 선진국에서 감염되어 치료가 필요한 시민을 위한 공간이 병원내에 없는 사례들이 등록되고 있기 때문입니다. 적어도 지금까지 우리는 품위있게 전염병에 저항하고 있으며 나는 또다시 전염병에 대항하여 싸움의 최전선에서 하루종일 종사함으로써 몇주간 그들의 가족으로부터 떨어져 격리되어진 우리의 의료진과 보건시스템의 모든 종사자에게 고마움과 감사의 말을 하고 싶습니다. 보건시스템의 사랑하는 종사자 여러분, 사랑하는 의료진 여러분, 당신들께 감사드리며 당신들에게 박수를 보냅니다." "아르멘프레스"의 보도에 따르면 아르메니아 총리는 강조했다.
- արձանագրել 등록하다
- առնվազն 적어도
- արժանապատվորեն 품위있게
- դիմակայել 저항하다
- գնահատանք 감사
- օրնիբուն 하루종일
- ծափահարել 박수를 치다.
Նա ներկայացրեց թե Հայաստանի Հանրապետությունում և թե աշխարհում հիվանդության տարածման թվային տվյալները. «Աշխարհում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 միլիոն 181 հազար 508 դեպք: Կորոնավիրուսից մահացել է 147 հազար 337 մարդ, առողջացել է 552 հազար 264 մարդ: Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը հետևյալն է. ունեցել ենք 1201 հաստատված դեպք, 402 առողջացած, և ցավոք սրտի՝ մահվան 19 դեպք: Կորոնավիրուսից մահացած մեր հայրենակիցների միջին տարիքը 73.8 է: Բոլոր մահացած պացիենտներն ունեցել են ուղեկցող ծանր հիվանդություններ. այդ թվում քաղցկեղ, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություններ և այսպես շարունակ: Ապրիլի 17-ի դրությամբ մեր հիվանդանոցներում կորոնավիրուսից բուժվում է 780 հոգի, մեկուսացման մեջ են շուրջ 1700 քաղաքացիներ, ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել 2647 մարդու համար: Հարկ եմ համարում նշել, որ առաջին օրերից արժանապատիվ պայմաններ են ստեղծված մեկուսացված մեր քաղաքացիների համար: Նրանք ապահովված են հյուրանոցային համարներով, սննդով և անհրաժեշտ բժշկական հսկողությամբ: Աշխարհի շատ երկրներում Հայաստանի օրինակը ի ցույց է դրվում, թե ինչպես է պետք վարվել սեփական քաղաքացիների հետ՝ օրհասական և ճգնաժամային պահերին»: 그는 아르메니아 공화국에서 그리고 세계에서 질병확산의 디지털 자료를 발표했다. "세계에서 코로나바이러스 확진자는 2,181,508건의 사례가 확인되었습니다. 코로나바이러스로부터 147,337 명이 사망했으며 552,264 명이 회복하였습니다. 아르메니아 공화국에서 상황은 다음과 같습니다. 1201건의 확진사례, 402명의 회복, 유감스럽게도 19건의 사망자가 있습니다. 코로나바이러스로 사망한 아르메니아사람의 평균나이는 73.8세입니다. 죽은 모든 환자는 중증 기저질환을 가지고 있었습니다. 이 중에는 암, 고혈압, 당뇨, 허혈성 심장병 등이 있습니다. 4월 17일 현재 병원에서는 코로나바이러스로부터 780명이 치료되었으며, 격리중인 시민이 대략 1700명이 있으며 자가격리 2647명이 제한되었습니다. 나는 첫날부터 격리된 시민을 위한 품위있는 조건이 생성되었음을 언급할 필요가 있다고 생각했습니다. 그들은 호텔 객실, 음료 및 필요한 의료관리가 제공되어지고 있습니다. 세계의 많은 나라에서 아르메니아의 사례가 어떻게 위기상황에서 자신들의 시민을 대해야하는지에 대한 본보기를 되고 있습니다."
- հաստատվել 확인되다
- հետևյալն է 다음과 같다
- պացիենտ 환자
- քաղցկեղ 암
- զարկերակային գերճնշում 고혈압
- շաքարային դիաբետ 당뇨
- սրտի իշեմիկ հիվանդություն 허혈성 심장병
- համարել 고려하다
- հարկ 1) 층, 2) 필요
- արժանապատիվ 위엄있는 -> արժանապատվություն 위엄, 존엄성
- ճգնաժամային պահեր 위기상황
Հայաստանի կառավարության ռազմավարական խնդիրն է այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ: 아르메니아 정부의 전략적 과제는 감염자수를 가능한 적게 만드는 것이라고 말했다.
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության ռազմավարական խնդիրն է այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ և առողջապահական համակարգի համար տանելի: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին հղված իր ուղերձում: «Ինչ վերաբերվում է կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու մեր ռազմավարությանը, պիտի արձանագրենք, որ քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ, կորոնավիրուսը չի անհետանալու և մենք ունենալու ենք դրանով վարակված քաղաքացիներ: Մեր ռազմավարական խնդիրը, ըստ այդմ, հետեւյալն է. այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ և առողջապահական համակարգի համար տանելի: Մյուս կողմից մենք չենք կարող անվերջ փակված լինել և անվերջ ապրել կարանտինի կամ արտակարգ դրության պայմաններում: Հետևաբար՝ մեր ռազմավարական խնդիրն է ապրել կորոնավիրուսին զուգահեռ, նրա հետ համատեղ և արտակարգ դրության առաջիկա ժամանակաշրջանը մենք պետք է օգտագործենք հենց սրա համար անհրաժեշտ հմտություններ ձեռքբերելու նպատակով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ վարչապետը: 예레반, 4월 17일, 아르멘프레스: 아르메니아 정부의 전략적 과제는 감염자의 수를 가능한 적게하고
보건 시스템이 견딜 수 있게 하는 것이다. 이에 대하여 아르메니아 총리인 니콜 파쉬니안은 4월 17일 가졌던 그의 연설에서 발표했다. "코로나바이러스 위기를 극복하기 위한 우리의 전략이 어떻게 처리되는지 백신이 발견되어지기 전까지 기록해야만 합니다. 코로나바이러스는 사라지지 않고 우리는 그것에 감염된 시민들을 가지게 될 것입니다. 우리의 전략적 과제는 그것에 따라 다음과 같습니다. 말한바와 같이 감염자의 수를 가능한 적게 하고 보건시스템이 견딜 수 있도록 하는 것입니다. 반면에, 우리는 검역이나 긴급사태에서 끝없이 문을 닫고 끝없이 살 수 없습니다. 따라서 우리의 전략적 과제는 코로나바이러스와 평행하여 그것과 공동으로 살아가는 것입니다. 그리고 긴급사태의 다음 기간동안 우리는 필요한 기술을 습득하기 위해 바로 이것을 이용해야합니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면 아르메니아 총리는 언급했다.
- տանել 데려가다 -> տանելի 견딜 수 있는
- հղվել 가지다
- վերաբերել 관련하다, 관계하다
- հաղթահարել 극복하다
- պատվաստանյութ 백신
- մյուս կողմից 반면에
- անվերջ 끝없이
- հետևաբար 따라서
- հմտություն 기술
Նա պարզաբանեց, թե ինչ է գործնականում նշանակում իր մատնանշած ռազմավարությունը: Կառավարությունը փուլ առ փուլ թույլատրում է տնտեսական գործունեության վերսկսումը զանազան ոլորտներում: Բայց հատուկ պատասխանատվություն է ակնկալվում գործատուներից, որոնք պետք է ապահովեն իրենց գործարաններում, արտադրամասերում, շինհրապարակներում կորոնավիրուսային անվտանգության հատուկ պայմաններ, հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի ոչ թե մեղմացնել, այլ խստացնել սահմանափակումները: 그는 자신이 지적했던 전략이 무엇을 의미하는지 설명했다. 정부는 점차 다양한 분야에서 경제활동의 재개를 승인하고 있다. 하지만 고용주는 특별한 책임이 요구되어진다. 그들은 자신의 공장, 생산시설, 건설현장에서 코로나바이러스 안전의 특수한 조건을 준수해야한다. 그렇지 않는 경우 완화되는 것이 아니라 제한은 더 강화될 것이다.
- պարզաբանել 설명하다
- գործնականում 실제로
- մատնանշել 지적하다
- ակնկալել 기대하다
- անվտանգություն 안전, 보안
«Այսօրվանից արդեն բոլոր տնտեսավարողները պետք է կորոնավիրուսային անվտանգության ապահովման պլաններ ունենան իրենց՝ ապագայում վերաբացվելիք խանութների, սրճարանների, ռեստորանների համար և կոչ եմ անում, խնդրում եմ կարանտինային առաջիկա ժամանակաշրջանը օգտագործել հենց այս խնդիրը լուծելու համար: Համաճարակային այս ժամանակաշրջանը առանձնահատուկ պատասխանատվություն է դնում մեզնից յուրաքանչյուրի վրա: Մեզնից յուրաքանչյուրը պետք է առավելագույնն անի նախ ինքը չվարակվելու, ապա և ուրիշներին չվարակելու համար»,-ասաց ՀՀ վարչապետը: "오늘부터 향후 재개될 상점, 카페, 음식점 등 모든 경제주체는 코로나바이러스의 안전을 제공하는 계획을 스스로 구비해야만 합니다. 그리고, 요청드린대로 바로 이 과제를 해결하기 위해 검역기간을 이용할 것을 권고드립니다. 이 전염병 기간동안 우리 각자에게 특별한 책임이 놓여집니다. 우리 각자는 최선을 다해 스스로 감염되지 않도록 해야하며 다른 사람들을 감염시키지 않도록 해야합니다." 라고 아르메니아 총리는 말했다.
- առանձնահատուկ 특별한
- առավելագույն 최선
Նա այնպիսի բանաձև առաջարկեց, որի կիրառման պարագայում հնարավոր կլինի «երաշխավորել ինքներս մեզ եւ մեր հարազատներին»: Ըստ այդմ՝ կորոնավիրուսով չվարակվելու համար անհրաժեշտ է ապահովել 3 պայման. առաջինը իրար հետ շփվելիս պահպանել առնվազն 2 մետր սոցիալական հեռավորություն: Երկրորդ. դեմքին դիպչել միայն ախտահանված ձեռքերով. այս պարագայում նկատի է առնվում օճառով լվացված կամ սպիրտային հենքով ախտահանիչ միջոցներով ախտահանված ձեռքերը: Հաջորդ պայմանը՝ միայն մաքուր սպասքից ու ախտահանված վարսավիրական գործիքներից օգտվելն է: 그는 그렇게 공식적으로 제안했다. 그것이 적용될 경우 "우리 스스로와 친척들을 보장하다"는 것이 가능하게 된다. 이에 따라 코로나바이러스에 감염되지 않기 위해서 3가지 조건이 준수할 필요가 있다. 첫째 서로 접촉할때 2미터의 사회적 거리를 유지하는 것이다. 둘째, 오직 소독된 손으로 얼굴을 만지는 것이다. 이 경우에 비누로 씻거나 알코올 기반의 소독제를 통해 손을 소독할 것을 의미한다. 다음의 조건은 오직 깨끗한 접시나 소독되어진 미용도구를 사용하는 것이다.
- պարագա 경우
- կիրառել 적용하다, 사용하다
- երաշխավորել 보장하다
- ապահովել 보호하다, 준수하다
- օճառ 비누
- նկատել 알아채다, 알리다
- առնում 받다 -> նկատի է առնվում 고려하다
- սպիրտ 알코올
- ախտահանիչ 소독제
«Այս պայմանների ապահովման դեպքում գրեթե երաշխավորված կլինենք կորոնավիրուսով վարակվելուց: Ահա փաստորեն երեք կանոն, որոնք կլուծեն խնդիրը բայց այդ կանոնները պահպանելու համար մեզնից առանձնահատուկ և հավաքական ջանքեր են պահանջվում: Ես նկատի ունեմ ինչպես մեր ու մեր ընտանիքների, այնպես էլ հանրային սննդի ոլորտի և գեղեցկության սրահների ոլորտում աշխատող տնտեսվարողների ջանքերը: "이러한 조건이 준수되는 경우, 거의 코로나바이러스 감염으로부터 보장될 것입니다. 여기 실제 문제를 해결할 3가지의 규칙이 있지만 그러한 규칙들을 준수하기 위해서 우리는 특별하고 집단적인 노력이 요구되어집니다. 이것은 우리와 우리 가족뿐만 아니라 대중식품분야 및 미용실분야에서 종사하는 사업자의 노력을 의미합니다.
- երաշխավորել 보장하다
Կորոնավիրուսի համավարակը բոլորիս պարտադրում է վարքագծի նոր կանոններ և նույնիսկ նոր ռեֆլեքսներ: Ի վերջո, մեր վարքագծի բազմաթիվ կանոններ, բազմաթիվ ռեֆլեքսներ ձևավորվել են ժամանակի ընթացքում, տարբեր գործոնների ազդեցության ներքո և թերևս հիմա ապրում ենք այդպիսի ժամանակներ, երբ իրավիճակը անխուսափելիորեն փոփոխություններ է մտցնելու մեր սովորույթների, շփման ձեևրի, առօրյա շարժուձևերի մեջ: 코로나바이러스의 전염병은 우리 모두에게 새로운 행동규칙과 또한 새로운 반사작용을 강요하고 있다. 결국, 수많은 행동규칙, 수많은 반사작용은 시간이 지남에 따라 형성될 것입니다. 다양한 요인의 영향으로 인해 아마 지금 상황이 불가피하게 우리의 습관, 의사소통의 형태, 일상의 이동에 변화을 초래하는 그러한 시간에 살고 있을지도 모릅니다.
- պարտադիր 강제적인 -> պարտադրել 강요하다
- ի վերջո 결국
- անխուսափելիորեն 필연적으로
Կառավարության հակահամաճարակային գործողությունները նախնական արդյունքներ տվել են: Բայց սա պետք է ոչ թե թուլացնի մեր զգոնությունը, այլ ընդհակառակը: Առավելևս արտակարգ դրության առաջիկա շրջանում մենք պետք է կրկնակի զգոնություն դրսևորենք: 정부의 전염병예방 조치는 사전결과를 도출했습니다. 하지만 그것은 우리의 경계를 늦추지말고 반대로 해야만합니다. 특히 긴급 상태가 있는 기간에 우리는 이중으로 경계를 해야합니다.
- զգոնություն 경계, 조심
- ընդհակառակ 반대로
- առավելևս 특히
- կրկնակի 이중
- դրսևորել 보여주다
Եթե այդպես վարվենք, արդեն մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի: Եթե այդպես չվարվենք, եթե համակեցության նոր կանոններ չորդեգրենք, վարակը կարող է ծավալվել նոր թափով և մեզ բոլորիս հանգեցնել հումանիտար աղետի: 그렇게 하면 5월 14일부터 점차 정상적인 생황로 돌아갈 것입니다. 그렇게 하지 않는다면, 새로운 공존규칙을 받아드리지 않는다면, 감염은 새로운 속도로 확장되고 우리 모두를 인도주의적 비극으로 이끌것입니다.
- համակեցություն 공존
- թափ 탄력, 가속도
- հումանիտար 인도주의적
- աղետ 비극
Եվ այստեղ էլ իմ առաջարկած հայտնի կարգախոսը չի փոխվում. Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես: 그리고 여기에서도 내가 제안한 것으로 잘 알려진 슬러건은 변하지 않습니다. 아르메니아의 미래는 한사람에게 달려있고 그 한사람이 당신입니다.
Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առջև: Եվ իմացեք՝ ձեր բոլոր ցավերը իմ սրտում են, ձեր բոլոր կարիքները իմ մտքում են, ձեր բոլոր երազանքները իմ հոգում են: Եվ մենք միասին հաղթահարելու ենք այս ճգնաժամը և նրանից դուրս ենք գալու շատ ավելի ուժեղ և ինքնավստահ»,-եզրափակեց ՀՀ վարչապետը: 나는 여러분 모두를 사랑합니다. 여러분이 자랑스럽고 여러분을 존경합니다. 그리고 여러분 모두의 고통이 나의 심장에 있고, 여러분 모두의 필요가 나의 생각에 있으며 여러분 모두의 꿈이 나의 영혼에 있음을 기억해주십시요. 우리는 함께 이 위기를 극복할 것이며 훨씬 더 강하고 자신감있게 그것으로부터 벗어날 것입니다." 아르메니아 총리는 마무리했다.
- խոնարհում 탐복하다, 존경하다
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 20일자) (0) | 2020.04.19 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 18일자) (0) | 2020.04.18 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 16일자) (0) | 2020.04.16 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 15일자) (0) | 2020.04.15 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 14일자) (0) | 2020.04.15 |