휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 15일자) 본문
Պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է ընտանիքում բռնությանը վերաբերող հարցերով աշխատանքային խումբ: 변호인단에 가정폭력에 관한 문제를 다룰 실무팀이 창설되다
պաշտպան 보호자, 감시자, 수비수 -> պաշտպանել 보호하다 -> պաշտպանություն 보호, 방어
աշխատակազմ 직원, 인원
բռնություն 폭력
վերաբերել 관련되다,
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է այս օրերին ընտանիքում բռնության դեպքերին՝ նշելով, որ աշխատակազմում ստեղծել է այդ հարցերով զբաղվող աշխատանքային խումբ: 예례반, 4월 15일, 아르멘프레스: 인권변호인은 최근 가정내 폭력사건을 언급하면서 변호인단내에 이 문제를 다룰 실무팀을 구성했다고 알렸다.
- մարդու իրավունքներ 인권
- պաշտպան 변호사, 변호인
- անդրադառնալ 건의하다
- զբաղվել 다루다, 바쁘다
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հայտարարությունում ասվում է. "아르멘프레스의 보도대로 인권변호인단의 홍보관계자는 진술했다.
«Նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում, հատկապես՝ կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը: Այս օրերին նման երևույթները բնորոշ են տարբեր երկրների, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհում այս վարակի կանխարգելման առանձնահատուկ ցուցումներով (մեկուսացում, աշխատանքի չգնալ, որպես կողմնակի հետևանք՝ սոցիալական բնույթի հարցեր և այլն):
신종 코로나바이러스(COVID-19)에 대항하여 선언되었던 긴급사태의 외출금지가 가정에서 특히, 여성, 아이, 노인을 향한 폭력의 위험이 증가시켰습니다. 최근 그러한 일들이 여러 국가에서 전형화되고 있으며 이는 전세계적으로 감염예방의 특별지침으로 인해 발생됩니다. (격리, 실업, 부작용, 사회적인 문제 등)
- հայտարարություն 발표, 선언
- հիմք 근거
- պայքար 고군분투, 투쟁
- նկատմամբ ~을 향한, 에 관한
- երևույթ 현상, 발생 -> սովորական երևույթ 다반사, 일상적인 일
- բնորոշ 전형적인 -> բնորոշել 특징이 되다
- պայմանավորված 마련된, 준비된
- կանխարգելում 예방, 방지
- առանձնահատուկ ցուցում 특별지침
- մեկուսացում 격리
- կողմնակի հետևանք 부작용
- սոցիալական բնույթի հարցեր 사회적인 문제 <-> անձնական բնույթի հարցեր 개인적인 문제
- բնույթ 성향
Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու պահից սկսած Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է 13 բանավոր և գրավոր դիմում-բողոք, որոնք վերաբերում են կանանց, երեխաների և մեկ տարեց տղամարդու նկատմամբ բռնություն գործադրելուն: 아르메니아에서 긴급사태를 선언한 이래로 시작된 인권변호는 여성, 아이들 및 한명의 나이든 남성에 대해 폭력을 사용한 것을 다룬 13건의 구두 및 서면 신청서가 등록되었습니다.
- հասցեագրվել 등록되다
- բանավոր 구두로 <-> գրավոր 서면으로
- բողոք 불만
- տարեց 나이가 든
Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է նման 5 ահազանգ: Դրանից բացի, պետք է հաշվի առնենք, որ այս դեպքերն ունեն լատենտային կամ թաքնված բնույթ։
Այս հարցերը մեր աշխատակազմում առանձին քննարկման առարկա են՝ սկսած արտակարգ դրության առաջին օրերից: Սակայն այս օրերին հատկապես բռնության այս տեսակի կանխարգելումը պահանջում է մասնագիտական առավել ճշգրիտ մոտեցումներ, ինչը հնարավորություն կտա ապահովել կանխարգելման աշխատանքների ճիշտ կազմակերպում և խնդիրների ու դրանց լուծումների մասին ամբողջական պատկերացում: 비교를 위하여 작년 같은 기간에는 5개의 경고가 등록되었습니다. 그것들을 제외하고서도 이러한 사례에는 잠재적이거나 감춰지는 성향이 있다는 것을 감안해야합니다. 이 문제는 우리 팀에서 긴급사태가 시작된 첫날부터 별도로 논의된 주제입니다. 하지만 최근 특히 이런 유형의 폭력을 예방하려면 보다 정확한 전문가적 접근이 요구됩니다. 이를 통해 예방작업의 적절한 조직화와 문제 및 그 해결책에 대한 전반적인 인식을 안전하게 유지합니다.
- համեմատություն 비교
- նախորդ 이전
- ահազանգ 경보, 경고
- լատենտային 잠재하는
- թաքնվել 감추다 -> թաքնված 감춰진
- քննարկել 논의하다 -> քննարկում 논의
- առարկա 주제
- հատկապես 주로, 보기드물게
- ճշգրիտ 정확한 -> ճշգրտել 입증하다, 확인하다
- մոտեցում 접근
- առավել 보다
- պահանջել 요구하다
- հնարավորություն 가능성
- ապահովել 보호하다
- կազմակերպում 조직화
- պատկերացում 인지, 이해
Կարևոր գործոն է նաև այն, որ արտակարգ դրությունը երկարեց, իսկ դա առավել արդիական է դարձնում հարցը և պահանջում առավել կազմակերպված աշխատանք։ 중요한 요소는 또한, 긴급사태가 연장되었고 그것은 더욱 시급한 문제가 되고 있으며 보다 조직적인 업무가 요구되어지고 있다는 것입니다.
Ուստի, այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծել եմ համապատասխան մասնագետներից կազմված աշխատանքային խումբ: 따라서, 오늘 인권변호인단에서 관련 전문가들로 구성된 실무팀이 구성되었습니다.
Աշխատանքային խմբին հանձնարարված է հատուկ ուշադրություն դարձնել կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնությանը վերաբերող հարցերին: Ընդ որում, իրականացվում է ինչպես գրավոր ու բանավոր բողոքների քննարկում, այնպես էլ ընդհանուր մշտադիտարկում (հրապարակումներ, պետական մարմինների աշխատանք և այլն): 실무팀은 특히 여성, 아이들 및 노인에 대한 폭력과 관련된 문제에 대해 관심을 기울이도록 지시받았습니다. 동시에 서면 및 구두 고소를 논의할 뿐만 아니라 일반 모니터링(게시물, 정부기관의 업무 등)을 수행하게 됩니다.
Մենք անմիջական կապ ենք պահպանում իրավապահ մարմինների և հասարակական կազմակերպությունների մեր գործընկերների հետ. կիրականացվի տեղեկությունների առավել ակտիվ փոխանակում և տեղի կունենան համատեղ քննարկումներ»: 우리는 법집행기관과 사회기관의 우리 파트너와 직접 연결을 유지하고 있으며 보다 활발한 정보교환이 수행하며 공동 논의가 이루어질것입니다.
- գործոն 요소
- արդիական 최신의, 당대의, 관련있는
- ուշադրություն 주의, 주목
- հանձնարարել 할당하다
- իրականացնել 수행하다
- ընդհանուր 일반적인
- մշտադիտարկում 모니터링
- անմիջական 즉각적인, 직접
- իրավապահ մարմիններ 법집행기관
- հասարակական կազմակերպություն 사회기관
- տեղեկություն 정보
Մեր ռազմավարությունը կորոնավիրուսի հետ ապրել սովորելն է. Փաշինյան 우리의 전략은 코로나바이러스와 함께 사는 법을 배운 것이다. - 파쉬니안
- ռազմավարություն 전략
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության ռազմավարությունը կորոնավիրուսի հետ ապրել սովորելն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հարցին, թե տեքստիլ արտադրության գործունեության թույլատրումից հետո ինչպես է ապահովվելու աշխատակիցների անվտանգությունը կորոնավիրուսի տարածումից։ 예레반, 4월 15일, 아르멘프레스: 아르메니아 정부의 전략은 코로나바이러스와 공존하는 것을 배우는 것이다. "아르멘프레스"에 따르면 이에 대해 아르메니아 국회에서 대정부 질의응답동안 총리인 니콜 파쉬니안은 섬유생산활동의 허가이후 어떻게 코로나바이러스의 확산으로부터 근로자의 안전을 보호할건지에 대한 "밝은 아르메니아" 파벌의 의장인 에드몬 마루키안의 질문에 회답하였다.
- անվտանգություն 안전
- ապահովվել 보호되다
«Մենք, այսօրվա դրությամբ, ունենք արտադրական ձեռնարկություններ, որոնք այս ամբողջ ընթացքում աշխատել են, նրանց աշխատակիցների շրջանում գրանցվել է կորոնավիրուսի դեպք, բայց այդ դեպքը մուտք չի գործել արտադրական տարածքներ։ Մենք ուզում ենք, որ հաջողված ձեռնարկությունների փորձը կիսենք մյուս ձեռնարկությունների հետ։ Հիմա պարետատան ու նախարարության առաջ խնդիր եմ դրել, որ հաջողված փորձը փոխանցենք այդ ընկերություններին։ Մենք գիտենք, թե ինչ է պետք անել, որ 90%–ով երաշխավորենք, որ վիրուսն արտադրական տարածք չմտնի։ Մեր ռազմավարությունն այն է, որ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ, կարող է մեկ տարի տևել այս վիճակը, մենք չենք կարող մեկ տարով փակվել»,- ասաց Փաշինյանը։ "우리는 오늘 현재로 이 시간내내 일하고 있는 생산기업을 가지고 있습니다. 그들의 직원들 중에는 코로나바이러스 사례로 등록되었습니다. 하지만 해당 사례는 생산 영역에 들어가지 않습니다. 우리는 성공적인 기업의 경험을 다른 기업과 나누기를 원합니다. 지금 군영과 정부부처에 성공적인 경험을 해당 기업들에게 전달하도록 요청을 해놓았습니다. 우리는 바이러스가 생산영역에 들어가지 않도록 90% 보장하기 위해 어떻게 해야만 하는지 알고 있습니다. 우리의 전략은 코로나바이러스와 함께 나란히 살아가는 것을 배워야한다는 것입니다. 이 상황은 1년동안 지속될 수 있으나 우리는 1년동안 폐쇄할 수는 없습니다."
- ձեռնարկություն 사업, 기업
- շրջանում 지역에, 영역에
- գործել 일하다, 기능을 하다
- մուտք գործել 들어가다
- կիսել 나누다
- պարետատան = պարետանոց, պարետատուն - պարետ(장벽)+ա+տուն 군영
- նախարարություն (정부의 각)부처
- երաշխավորում 보장, 확신
- զուգահեռ 평행
Բուհ ընդունվելու հայտագրման ժամկետը կերկարաձգվի, կտրվի նաև հայտերի փոփոխման հնարավորություն: 대학입학의 신청시한이 마감일이 연장되고 지원서가 변경될 가능성이 있다.
- բուհ 고등교육기관, 대학
- հայտ 신청서 -> հայտագրել 신청하다 -> հայտագրում 신청
- ժամկետ 시한
- երկարաձգվել 연장되다
- հայտեր 지원서
- փոփոխություն 변경 -> փոփոխում 변경
- հնարավորություն 가능성
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան բուհեր ընդունվելու հայտագրումների ընդունման ժամկետը կերկարաձգվի՝ պայմանավորված արտակարգ դրությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին:
Ստեփանյանը նկատեց՝ ավարտական դասարաններում սովորող աշակերտների մեծ մասը չի հասցրել լրացնել բուհ ընդունվելու հայտը: 예레반, 4월 15일, 아르멘프레스: 아르메니아 대학입학을 위한 신청접수기한은 긴급사태로 인해 연장될것이다. "아르멘프레스"의 보도에 의하면 이에 대해 아르메니아 교육, 과학, 문화 및 체육부 장관인 아라이크 하루튜니안은 "나의 발걸음" 파벌의 대표인 닐리트 스테파니안의 질문에 답변함으로써 공표했다. 스테파니안은 졸업반에서 공부하는 학생들 대부분은 대학입학신청서를 작성할 시간이 없음을 지적했다.
- ընդունել 접수하다 -> ընդունում 접수
- պայմանավորված ~로 인해
- պատգամավոր 대표자
- հասնել 도달하다 -> հասցնել ~할 시간이 있다.
Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ այսօր վարչապետի մոտ այդ հարցով եղել է քննարկում: Մի շարք որոշումներ կայացվել են, սակայն նախարարը դրանք չհանրայնացրեց: Նա պարզաբանեց՝ այս պահին չհայտարարելու պատճառը մի շարք համակարգերի մշակման և, հետևաբար, ժամկետների հետ է կապված:
«Սակայն բոլոր գործողությունները կկատարվեն՝ ի շահ աշակերտի: Մասնավորապես, բարձրացված հարցի հետ կապված ունենք լուծում: Մենք ժամկետը երկարեցնելու ենք և հնարավորություն ենք տալու, որ հայտագրումները ճշգրտվեն և բոլոր նրանք, ովքեր հնարավորություն չեն ունեցել հայտագրվելու կամ կորոնավիրուսով պայմանավորված փոխել են այս կամ այն բուհ ընդունվելու իրենց մտադրությունը, փոփոխություն իրականացնեն: Այսինքն, մենք հնարավորություն ենք տալու, որպեսզի աշակերտները, ինչպես նաև նրանք, ովքեր վաղուց են դպրոցն ավարտել և ցանկություն ունեն բուհ ընդունվելու, հայտագրվեն և մասնակցեն գործընթացին»,-ասաց նախարարը: 아라이크 하누튜니안은 오늘 총리가 그 질문에 대해 논의하였던 것을 상기시켰다. 여러가지 결정이 내려졌지만, 장관은 그것들을 공개하지 않았다. 그는 현재 발표하지 않는 이유는 여러가지 시스템의 개발과 그에 따른 시한과 관련되었다고 해명했다. "하지만 모든 조치는 학생들에게 유리하게 될 것입니다. 특히, 제기된 문제와 관련지어 우리는 해결책이 있습니다. 우리는 시한을 연장하게 될 것이고 신청서를 수정할 기회가 주어질 것이고 신청할 기회를 가지지 못하거나 코로나바이러스로 인해 대학에 진학할 의도를 변경하려는 모든 사람들은 변경이 이행될 것입니다. 다시말해서, 우리는 학생들뿐만 아니라 오래전에 학교를 졸업하고 대학진학을 바라는 사람들에게 과정에 참여하고 신청할 수 있는 기회를 줄 것입니다." 라고 장관은 말했다.
- հիշեցնել 상기시키다.
- կայանալ 일어나다, 발생하다 -> կայացել (부정과거) 하다 -> կայացվել 행하여지다.
- հանրայնացնել 공개하다, 공론화하다
- պարզաբանել 해명하다 -> պարզաբանում 해명
- այս պահին 현재
- համակարգ 시스템 -> համակարգել 시스템화하다, 조직화하다 -> համակարգիչ 컴퓨터
- մշակել 처리하다, 개발하다
- հետևաբար 그러므로
- շահ 이익, 이로움
- մասնավորապես 특히
- ճշգրտել 수정하다, 확인하다
- մտադրություն 의도
- իրականացնել 실행하다, 수행하다
Գյուղատնտեսությունում կստեղծվեն խոշորացված տնտեսավարման անցնելու նոր հնարավորություններ: 농업분야에서 대규모 농업을 위한 새로운 기회가 창출될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետության առաջիկա միջոցառումների զգալի մասը կոչված է լինելու համատեղ տնտեսավարման կամ ավելի մեծ մասշտաբով գյուղատնտեսություն վարելու ճանապարհով գյուղատնտեսության արդյունավետության հասնելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԼՀԿ-ից Տարոն Սիմոնյանի՝ գյուղացիական նշանակության չօգտագործվող հողերի վերաբերյալ հարցին: 예레반, 4월 15일, 아르멘프레스: 국가의 다음 조치의 대부분은 공동관리나 대규모 농업의 운영을 통해 농업의 효율성을 달성하기 위함에 있다. "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대하여 아르메니아 경제부장관인 띠그란 하차뜨리안은 말했다. 국회에서 대정부질의응답시간에 LHP의 따론 시모니안의 농업의 중요성이 있는 사용하고 있지 않는 농지에 관한 질문에 대해 답변하였다.
- պետություն 국가, 정부
- առաջիկա 다가오는
- զգալի 의미심장한, 의미있는 -> զգալի մասը 많은 부분, 대부분
- կոչել 부르다 -> կոչվել 불리우다
- համատեղ 공동의, 함께 -> համատեղ տնտեսավարում 공동관리
- վերաբերյալ 관한
- նշանակություն 의의, 중요성
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց՝ իսկապես հողերի փոքր չափերի պատճառով այսօր գյուղատնտեսության ոլորտում մեծամասամբ անարդյունավետ տնտեսավարում է առկա: «Առաջիկա միջոցառումների զգալի մասը կոչված է լինելու հատկապես համատեղ տնտեսավարման կամ ավել մեծ մասշտաբով գյուղատնտեսություն վարելու ճանապարհով արդյունավետության հասնելու խնդրի լուծմանը»,-ասաց նախարարը: 경제부장관인 띠그란 하차뜨리안은 실제 농지의 작은 크기때문에 오늘 농업분야에서는 주로 비효율적 운영이 존재한다고 지적했다. "다음의 조치의 대부분은 주로 공동관리나 대규모 농업의 운영을 통해 효율성을 달성하여 문제를 해결함에 있습니다."라고 장관을 말했다.
- իսկապես 실제적으로
- մեծամասամբ 주로 = հատկապես
- անարդյունավետ 비효율적
Կա նաև ծրագիր, որը մշակվել է միջազգային աջակցող կազմակերպությունների հետ համատեղ: «Այն նախատեսում է առաջնահերթ եղանակով Արմավիրի և Արարատի մարզում իրականացնել այնպիսի պիլոտային ծրագիր, որի արդյունքում որոշակի տարածքներում համատեղ գործունեություն կիրականացվի՝ խոշորացված հողամասերի միավորման եղանակով: Բայց ունենք ավելի երկարաժամկետ ծրագիր, որը մի քանի փուլ է նախատեսում: Առաջին փուլում մեզ անհրաժեշտ է ստեղծել հողերի այն բանկը, որում կարող են ի վերջո հստակեցվել օգտագործվող և չօգտագործվող հողամասերի վերաբերյալ տվյալներ»,-ասաց նա: 또한 국제지원단체와 공동으로 개발한 프로그램이 있다. "그것은 날씨에 따라 아르마비르와 아라라뜨 지역에서 그러한 비행프로그램이 수행될 것으로 예상됩니다. 그 결과에 따라 확대된 농경지의 일관성있는 날씨를 통해 특정 지역에서 공동작업이 수행될 것입니다. 하지만, 우리는 여러 단계를 고려한 장기프로그램을 가지고 있습니다. 첫단계에서 우리는 토지은행이 필요합니다. 그곳에서 사용 및 미사용 농지에 관한 데이터를 최종적으로 확인할 수 있습니다." 라고 그는 말했다.
- աջակցել 지원하다
- մշակվել 개발되다
- նախատեսել 예견하다 -> նախատեսում 예견, նախատեսում 예상
- առաջնահերթ 우선순위, 우선권
- մարզ 지역
- իրականացնել 시행하다
- պիլոտ 조종사, 비행사
- որոշակի 어떤
- միավորում 통일
- խոշորացել 확대하다 -> խոշորացում 확대
- փուլ 단계
- անհրաժեշտ 필요한
- հստակեցել 명확하게 하다
- ի վերջո = վերջ ի վերջո 최종적으로
Նա նշեց՝ կլինի հարթակ, որտեղ հանդես կգան հողերի նկատմամբ իրավունքներ ունեցող անձինք, նրանք կկարողանան տեղադրել իրենց առաջարկները: Կամավորության հիմունքներով մի կողմից հողերի նկատմամբ իրավունք ունեցող անձինք և մյուս կողմից հողերի նկատմամբ պահանջ ներկայացնող կազմակերպությունները կամ անձինք կամավոր համաձայնությամբ կարող են հաջորդ փուլում արդեն անցնել ավելի խոշորացված տնտեսավարման: 그는 생성된 토지에 관한 권리를 가진 개인들은 제안서를 게시할 수 있는 플랫폼이 있을 것이라고 언급했다. 설립원칙에 의거하여 한 토지에 관한 권리를 가진 개인 및 동일 토지에 대한 취득을 제출한 단체 혹은 개인은 자발적인 동의를 통해 다음 단계에서 대규모경제로 이동할 수 있다.
- հարթակ 플랫폼
- հանդես գալ 나오다, 진열되다
- առաջարկ 제안서
- տեղադրել 게시하다
- կազմավորություն 토대, 설립
- հիմունքներ 원칙
- պահանջ 요구, 수요
- ներկայացնել 대표하다, 제출하다
- կամավոր 자발적으로
Կառավարությունը մտադիր է ավելի մեծացնել կապիտալ շինարարության ծախսերը: 정부는 건설비용의 자본금 확충할 계획을 가지고 있다.
- մտադիր ~할 의도를 가지고 있다.
- շինարարություն 건설
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը մտադիր է էլ ավելի մեծացնել կապիտալ շինարարության ծախսերը և այդպիսով արտակարգ դրության ընթացքում լուծել արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների խնդիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հարցին։
«Մեր ծրագիրն է, որ այս տարի կապիտալ շինարարության ծախսերն էլ ավելի մեծացնենք, որովհետև անցած տարի արդեն աննախադեպ ծավալի շինարարություն էր Հայաստանում և մարդկային աշխատուժը ֆիզիկապես չէր հերիքում։ Այս տարի կապիտալ ծախսերի գծով կապահովենք արտագնա աշխատանքի մեկնողների աշխատանքը, որպեսզի նրանք անեն նույն աշխատանքը, բայց Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Փաշինյանը։ 예레반, 4월 15일, 아르멘프레스: 아르메니아 정부는 수도건설비용을 확충할 계획을 가지고 있으며 그렇게 함으로써 긴급사태기간동안 외국 일자리를 떠난 시민의 문제를 해결하고자 한다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대해 국회에서 대정부질의응답시간에 아르메니아 총리인 니콜 파쉬니안은 "밝은 아르메니아"파벌의 회원인 아니 삼소니안의 질문에 답변하며 말했다. "우리의 프로그램은 올해 수도건설비용을 더욱 확충할 계획을 가지고 있습니다. 왜냐하면 작년 이미 아르메니아에서는 전례보기드문 규모의 건설이 있었음에도 노동력이 물리적으로 충분하지 않았기 때문입니다. 올해 수도비용의 지출을 통해 외국 일자리에서 떠나온 노동자가 아르메니아에서 동일한 작업을 하도록 제공할 것입니다." 라고 파쉬안은 말했다.
- աննախադեպ 미증유의, 보기드문
- ծավալ 볼륨, 크기
- ապահովել 보장하다
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Վիրուսի՝ առանց ախտանիշների տարածումը քաղաքացին կարող է կանխել: "아르메니아 공화국" 매일신문: 증상이 없는 바이러스의 확산은 시민에 의해 예방될 수 있습니다.
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ներկայում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր են գրանցվել 11 մարզից 7-ում: Նման իրավիճակում կանխարգելող միջոցառումների գործիքակազմում թուլանում է պետական միջոցառումների ազդեցությունը և մեծանում հասարակության ինքնակազմակերպման ու սահմանափակումների պահպանման վարքագծի նշանակությունը: Պետությունը հնարավորինս սահմանափակել է վարակի տարածման հնարավոր ուղիները՝ առաջին հերթին արգելելով հասարակական տրանսպորտի աշխատանքները, մասսայական միջոցառումների կազմակերպումը: Այս փուլում համավարակի տարածման կանխարգելման գործընթացներում առաջին դերակատարումն արդեն անցնում է հասարակությանը: Քաղաքացու վարքագծի կարևորության մասին իրազեկումները մշտապես են իրականացվում հնարավոր բոլոր միջոցներով: Տնտեսական մեղմացումներ սահմանելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձի հիմնական մասը հատկացրեց այդ ուղերձին: Նա նաև թույլատրված գործունեությունների ոլորտների գործատուներին պատասխանատվության և աշխատողների անվտանգությունն ապահովելու հորդորներ հղեց: 예레반, 4월 15일, 아르멘프레스: "현재, 코로나바이러스 감염사례는 11개 지역중 7 곳에서 등록되었습니다. 이런 상황에서는 예방조치의 일환으로 국가조치의 영향이 약화되고 사회 자체조직 및 제한관리행위의 중요성이 증가합니다. 국가는 가능한 감염이 확산할 가능성이 있는 수단들을 제한했으며 첫단계로 대중교통의 활동과 대규모 행사를 조직하는 것을 금지했고 이 단계에서 팬더믹의 확산을 예방하는 과정에서 첫 역할은 이미 대중에게 전달되었습니다. 시민행동의 중요성에 대한 인식은 항상 가능한 모든 수단으로 실현됩니다. 경제완화를 규제한후 총리인 니콜 파쉬니안은 자신의 영상의 중요한 부분을 이 메세지에 할애하였으며 그는 또한 허가되어진 활동분야의 고용주에게 책임과 근로자의 안전이 보장할 확신을 요구하였습니다.
- կանխարգել 예방하다 -> կանխարգելում 예방
- գործիքակազմ
- ազդեցություն 영향
- հասարակություն 사회
- ինքնակազմակերպման 자율형성의
- սահմանափակում 제한
- պահպանել 유지하다
- ուղիներ 수단들
- արգելել 금지하다
- մասսայական 대규모의
- կազմակերպում 조직화
- համավարակ 팬더믹, 세계 대유행
- դերակատարում 역할
- իրազեկում 인식
- մշտապես 언제나
- մեղմացում 완화
- հիմնական 중요한
- հատկացնել 할당하다, 할애하다
Սինգապուրի առողջապահության ինստիտուտի գիտնականների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կորոնավիրուսով վարակվածության 70 տոկոսն առանց ախտանիշերի է ընթանում, ինչը բարձրացնում է վարակելու հավանականությունը և դԺվարացնում դրա դեմ պայքարը: Հետևաբար, յուրաքանչյուր քաղաքացու կողմից անհատական պաշտպանական միջոցների և միջոցառումների կիրառումն առաջնային նշանակություն է ստանում հատկապես այն դեպքում, երբ պետությունը հնարավորություն չունի համատարած թեստավորումներ իրականացնելու՝ առանց ախտանիշների վարակակիրների իրական թիվը պարզելու համար»: 싱가포루의 보건협회 과학자의 연구조사에 따르면 코로나바이러스 감염의 70퍼센트가 무증상에 이르며 감염될 확률이 높아지고 그것에 대항하여 싸우기가 더 어렵다는 것을 발견하였습니다. 따라서, 시민각자에 의해 개인 보호수단 및 행위의 사용은 특히 정부가 무증상 감염자의 실제수를 확신하기 위해 대규모의 검사를 수행할 수 없는 경우에 가장 중요하게 됩니다.
- հավանականություն 확률
- ընթանալ ~에 이르다
- հետևաբար 따라서
- անհատական 개인의
- միջոցառում 행위
- կիրառել 사용하다, 부과하다
- իրական 실제
- պարզել 확신하다
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 17일자) (0) | 2020.04.17 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 16일자) (0) | 2020.04.16 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 14일자) (0) | 2020.04.15 |
[아르메니아어] Armenian Language Lessons 단어 및 요점정리(2) (0) | 2020.04.14 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 13일자) (0) | 2020.04.13 |