휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 2일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 2일자)

LifeChallenger 2020. 5. 2. 14:54
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

 

Մայիսի 4-ից իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից. «Այլընտրանքային նախագծեր խումբ» 5월 4일부터 상황은 통제로부터 벗어날 것이다. "대체프로젝트그룹"

 

- վերահսկողություն 통제

 

«Պսևդոարտակարգ դրությունից անցումը մայիսի 4-ից նախատեսվող ռեժիմի թուլացմանը մեծ ռիսկեր է պարունակում։ Այս մասին ասվում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» «Հնարավոր մեծ սխալի նախաշեմին» վերնագրված հոդվածում: 긴급사태의 전환에서 5월 4일부터 예상되는 체제의 약화는 큰 위험을 수반한다. 이에 대하여 "대체프로젝트그룹", "커다란 실수를 할 수 있는 직전"이라는 제목을 가진 기사에서 말하여지고 있다.

 

- պսևդոարտակարգ 가상의 긴급 - պսևդո(가상)+արտակարգ(긴급) 

- պսևդո 1) 허위의, 2) 가짜의, 3) 가상의 - 러시아어 "псевдо"

- անցում 전환

- պարունակել 포함하다, 수반하다

- նախաշեմին ~직전

 

«Սահմանափակումների թուլացումը կատարվում է անպատրաստ, առանց հետագա ռազմավարություն ունենալու։ Վերջին օրերի ցուցանիշները ոչ մի լավ բան չեն ասում, ավելին՝ բավականին մտահոգիչ են։ Առողջապահության նախարարի հայտարարությունը, որ ընդամենը 5-6 օր կարող են ձգել, հետո կանցնեն մյուս սցենարներին, նշանակում է՝ համակարգը կանխատեսում է հիվանդների թվի զգալի աճ։ Որքան հասկանում ենք՝ մյուս սցենարներ կոչվածը ասիմպտոմ և թեթև հիվանդներին հիվանդանոց չտանելն է, տանը պահելը։

Հայաստանյան բնակարանային պայմաններում սա բերելու է հիվանդների թվի կտրուկ աճի։ Երկու պատճառով՝ ա/ բնակչության մեծ մասը չունի տանը մեկուսանալու բնակարանային պայմաններ, բ/ չկա սոցիալական գրագիտության պատշաճ մակարդակ։ Այս երկուսը միասին կարող են բերել անկառավարելի վիճակի։

Չի կարելի գնալ լոքդաունի թուլացման՝ առանց տեստավորման հնարավորությունների կտրուկ աճի։ Թուլացնում ես կարանտինի ռեժիմը, ուրեմն պետք է զուգահեռ էապես մեծացնել տեստավորման քանակը։ Սա է աշխարհում ընդունված նորմը։ Վերջին 5 օրերի տեստավորման քանակները առանց այն էլ քիչ են՝ օրական՝ 936, 893, 747, 616, 589: 제한의 약화는 더이상의 전략없이 준비가 되지 않은채 실행되고 있습니다. 마지막 날의 지표는 좋은 것이라 말하지 못합니다. 오히려 상당히 우려스럽습니다. 단지 5-6일을 지연시킬 수 있으며 그 후 다른 시나리오로 넘어가겠다는 보건부 장관의 발표는 시스템이 환자수의 현저한 증가를 예견하고 있다는 것을 의미합니다. 예상해보면 다른 시나리오는 소위 무증상 및 경증 환자들을 병원에 입원시키지 않고 집에 머물게 하는 것입니다. 아르메니아의 주거환경에서 이것은 환자수의 현저한 증가를 가져올 것입니다. 두가지 이유 a) 인구의 대부분이 격리할 주거환경을 가지고 있지 않습니다. b) 적절한 수준의 사회적 관계능력이 없습니다. 이 두가지는 함께 제어할 수 없는 상황을 가져올 수 있습니다. 검사기회를 현저히 늘리는 것없이 봉쇄를 약화할 수 없습니다. 검역체계를 약화시키려면 검사횟수도 같이 늘려야합니다. 이것은 세계에서 인정된 표준입니다. 최근 5일간의 검사횟수는 그런 것도 없이 적습니다. 하루 936, 893, 747, 616, 589입니다.

 

- սահմանափակում 제한 - սահմանափակում

- ցուցանիշ 지표

- բավականին 상당히

- մտահոգիչ 걱정, 우려

- ընդամենը 단지

- սցենար 대본, 시나리오

- կանխատեսել 예견하다, 예측하다

- կտրուկ 현저한

- կոչված 소위

- մեկուսանալ 격리하다

- գրագիտություն 읽고 쓸줄 아는 능력, 문해력 -> սոցիալական գրագիտություն 사회적 관계능력

- պատշաճ 올바른, 적당한

- անկառավարելի 제어할 수 없는

- հնարավորություն 기회

- լոքդաուն 락다운, 봉쇄

- կարանտին 검역

- զուգահեռ 평행

- նորմ 표준

 

 

Մայիսի 4-ից իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից։ Որոշումներ ընդունելիս միշտ պետք է հաշվի առնել հայաստանյան հասարակության մի զգալի մասի ցածր գիտակցությունը, համակեցության ոչ բավարար մշակույթը։ Սա օբյեկտիվ փաստ է, որն ազդելու է առաջիկա իրականության վրա։ Կարանտինի թուլացման փուլը ամբողջ աշխարհում առ այս պահը նորություն է, ինչ-որ իմաստով՝ վիճակախաղի տրամաբանությամբ։ Չկա որևէ ստույգ կանխատեսում, հաշվարկ։ Այդ պատճառով էլ պետք է անել նախապատրաստական զգալի աշխատանք։ Տեստերի քանակը դրանցից մեկն է։ Մյուս կարևոր նախապայմանը հիվանդանոցային ռեզերվային տեղեր ունենալն է. աշխարհում սկսեցին թուլացման գնալ այն պահից, երբ տեսան, որ ինտենսիվ թերապիայի սենյակներում բավարար ռեզերվային տեղեր ունեն։ Մեզ մոտ այս կտրուկ թուլացման պայմաններում չի բացառվում, որ վարակն արագ տարածվի, ու լինի միջին և ծանր հիվանդների կտրուկ աճ։ 5월 4일부터 상황은 통제에서 벗어날 것입니다. 결정을 할 때 항상 아르메니아 사회의 중요한 부분의 낮은 의식, 불충분한 공존문화를 심사숙고해야합니다. 이것은 다가올 현실에 영향을 미칠 객관적인 사실입니다. 검역을 약화시키는 단계는 전세계에서 이 시점에서 상황논리로 보면 어떤 의미에서는 참신합니다. 어떠한 정확한 예측이나 계산도 없습니다. 이 때문에라도 중요한 예비작업을 해야합니다. 검사횟수는 그것들중 하나입니다. 다른 중요한 선행조건은 병상수를 확보하는 것입니다. 세계에서는 집중치료실에 충분한 병상을 확인하고서 그 순간부터 약화하기 시작했습니다. 우리가 이러한 현저한 약화상태에서 감염이 빨리 확산되고 중증환자의 현저한 증가를 배제해서는 안됩니다. 

 

- հաշվի առնել 심사숙고하다

- գիտակցություն 의식

- համակեցություն 공존

- մշակույթ 문화

- օբյեկտիվ 객관적인

- ազդել 영향을 미치다

- առ այս պահը 이 시점까지

- ստույգ 정확한

- ինտենսիվ թերապիայի սենյակներ 집중치료실

 

Առաջարկում ենք՝ մայիսի 4-ից գնալ ոչ թե թուլացման, այլ լրիվ հակառակը՝ նվազագույնը մեկ շաբաթով կարանտինի ռեժիմի խստացման։ Այդ ժամանակն օգտագործել նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև՝ իրավիճակն ավելի օբյեկտիվ հասկանալու համար։ Ռեժիմի թուլացմանն ուղեկցող նախազգուշական միջոցառումների մասին կարևոր տեղեկատվություն տարածել։ Հակառակ պարագայում տպավորություն է, որ իշխանությունը իր պատասխանատվությունը գցում է քաղաքացիների վրա»։ 5월 4일부터 약화하는 것이 아니라 반대여야 한다는 것을 제안합니다. 적어도 일주일간 격리체제를 강화해야합니다. 그 시간을 예비작업뿐만아니라 상황을 좀더 객관적으로 이해할 수 있도록 활용해야합니다. 체제의 약화를 수반하는 예방조치에 대한 중요한 정보를 배포합시다. 그렇지 않으면 향후 정권이 자신의 책임을 시민들에게 돌린다는 인상을 줄 수 있습니다. 

 

- հակառակ 반대로

- նվազագույնը 적어도

- նախազգուշական միջոցառումներ 예방조치

- տպավորություն 인상

- իշխանություն 정권

 

 

Երևանի ավտոբուսների հավաքակայանը կհամալրվի միջազգային չափանիշներին համապատասխանող 100 ավտոբուսներով: 예레반 버스터미널은 국제표준에 상응하는 100대의 버스로 채워질 것이다. 

 

- համապատասխան 상응하는

- համալրել 보충하다, 채우다

 

Երևանի ավտոբուսների հավաքակայանը կհամալրվի նորագույն միջազգային չափանիշներին համապատասխանող 100 ավտոբուսներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում: 예레반의 버스터미널은 최신국제표준에 상응하는 100대의 버스로 채워질 것이다. 이에 대하여 예레반 시장실의 페이스북 페이지에 게제하였다. 

 

Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խոսքով` Երևանի նոր երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է 820 նոր ավտոբուս, որը միանգամից հնարավոր չէ ձեռք բերել: 예레반의 부시장 흐라챠 사르크시안의 말에 따르면 예레반의 새로운 노선망을 서비스하기 위해 820대의 신규버스가 필요하며 이것은 한번에 획득할 수 없다. 

 

- երթուղի 노선

- սպասարկել 서비스하다

- ձեռք բերել 획득하다

 

«Մենք այս պահին խնդիր ունենք միկրոավտոբուսների հետ, քանի որ նրանց տարիքը լրանում է, շահագործումից պետք է դուրս հանվի, այդ իսկ պատճառով որոշում կայացվեց փոքր քանակությամբ ավտոբուսներ ձեռք բերել, որոնք կաշխատեն Երևանում, այնուհետև կսկսենք ծրագիրը փուլային իրականացնել»,-ասել է նա: 우리는 현재 미니버스와 문제가 있습니다. 왜냐하면 그것들의 연식이 차서, 작동을 중단해야합니다. 그러므로, 적은수량으로 버스를 획득하기로 결정했습니다. 그것은 예레반에서 운영될 것입니다. 왜냐하면 프로그램의 단계별로 구현하기 시작할 것이기 때문입니다." 그는 말했다. 

 

- լրանալ = լրիվ դառնալ 가득차게 되다

- շահագործում 조작

- հանել 벗다 -> հանվել 벗어나다 -> դուրս հանվել 벗어나다, 중단하다

- այդ իսկ պատճառով 그러므로

- որոշում կայացվել 결정을 내리다

 

 

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և Զարգացման բանկի աջակցությամբ: 프로그램은 재건개발은행의 지원으로 실행된다. 

 

 

https://www.facebook.com/watch/?v=3711346528885115

 

보안 확인 필요

메뉴를 열려면 alt + / 키 조합을 누르세요

www.facebook.com

 

 

 

Հանրային առողջության համար առաջացած վտանգների ողջ պատասխանատվությունը կրելու է իշխանությունը. հայտարարություն. 공중보건에 대한 발생되는 위험은 모든 책임은 정권이 부담한다. 발표. 

 

 

Կորոնավիրուսի լայն թափով տարածման պայմաններում որոշվել է մայիսի 4-ից թուլացնել սահմանափակումները, ինչի արդյունքում հանրային առողջության համար առաջացած լրջագույն վտանգների և հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է իշխանությունը: Այս մասին հայտարարություն է տարևածել COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբը: 코로나바이러스의 광범위한 확산상황에서 5월 4일부터 제한을 약화시키기로 결정되었다. 그 결과에서 공중보건에 대한 발생되는 가장 심각한 위험과 결과의 모든 책임은 정권이 부담할 것입니다. 코비드19가 아르메니아에 확산한 것에 대하여 발표했다.

 

- կրել 짊어지다, 부담하다

- տարևածել 퍼지다, 확산하다

- հայտարարություն 발표

- փաստահավաք 팩트체크

 

«Վերջին մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի վարակիրների թվի սրընթաց աճ՝ 596 նոր վարակակիր՝ 167 դեպքով ավել, քան նախորդող շաբաթ, վերջին 14 օրվա ընթացքում էլ գրանցվել է 13 կորոնավիրուսային մահ: Հայաստանում կորոնավիրուսի կայծակնային տարածման պատճառն ի սկզբանե իշխանության անլուրջ, անփույթ և անպատասխանատու վերաբերմունքն էր, ապա արտակարգ դրություն մտցնելուց հետո, ապաշնորհ կառավարմամբ պայմանավորված, սահմանափակումների պահպանման նկատմամբ հսկողություն սահմանելու անկարողությունն, ինչի հետևանքով ոչ միայն չկանխարգելվեց կորոնավիրուսի տարածումն, այլ հակառակն՝ ավելի լայն թափով տարածվեց: Մոտ երկու ամիս տևած ձևական կարանտինի ընթացքում իշխանությունը չկարողացավ պատշաճ հսկողություն իրականացնել սահմանափակումների պահպանման նկատմամբ, չպահպանվեց ո՛չ մեկուսացման, ո՛չ ինքնամեկուսացման ռեժիմը՝ հանգեցնելով ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ առողջապահական լուրջ խնդիրների: Կորոնավիրուսի լայն թափով տարածման պայմաններում որոշվել է մայիսի 4-ից թուլացնել սահմանափակումները, ինչի արդյունքում հանրային առողջության համար առաջացած լրջագույն վտանգների և հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է իշխանությունը»,- ասվում է հայտարարությունում: 지난 일주일간 코로나바이러스 감염수의 빠른 증가가 기록되었습니다. 596명의 신규 감염으로 지난주보다 167건이 많고, 지난 14일동안 13명의 코로나바이러스 사망이 기록되었습니다. 아르메니아에서 코로나바이러스 급작스러운 확산의 원인은 초기에는 정권의 경솔하고, 부주의하며 무책임한 태도였으며 그 다음은 긴급사태 도입후 무능한 관리로 인해 제한유지의 목적으로 통제를 확립하기 위한 무능력은 그것의 결과로써 코로나바이러스의 확산을 예방하지 못했을뿐만 아니라 반대로 더욱 광범위하게 확산되었습니다. 약 2개월간 지속된 형식적인 검역기간동안 정권은 제한유지를 위한 적절한 제어를 실행할 수 없었으며 격리나 자가격리체제도 유지하지 못해 사회적-경제적 및 보건에도 심각한 문제를 초래하였습니다. 코로나바이러스의 광범위한 확산상황에서 5월 4일부터 제한을 완화하기로 결정하였습니다. 그런 결과, 공중보건에 대한 발생되어진 심각한 위험과 결과는 전적으로 정권이 책임을 지어야합니다."라고 발표에 언급되어져 있다.     

 

- սրընթաց 빠른

- կայծակն 불꽃, 급작스러움

- ի սկզբանե 초기에는, 처음에는

- անլուրջ 심각하지 않은, 대수롭지 않은, 경솔한

- անփույթ 느긋한, 부주의한

- վերաբերմունք 태도, 사고방식

- մտցնել 도입하다

- ապաշնորհ 무능한 -> անկարողություն 무능력

- պայմանավորված 때문에

- հսկողություն 제어

- ձևական 형식적인

- պատշաճ 제대로, 적절한, 알맞은

 

 

 

 

Հիմա «հեղափոխականները» սպառնում են, որ իրենց համբերության բաժակը լցվել է և կհրաժարվեն «թավիշից». քաղաքագետ: 지금 "혁명론자들"은 그들의 인내심이 바닥났으며 "벨벳혁명"을 거절할 것이라고 위협하고 있다.

 

- հեղափոխական 혁명론자 <-> հակահեղափոխական 반혁명론자

- սպառնալ 위협하다 -> սպառնալիք 위협

- համբերության բաժակը լցվել 인내심이 떨어지다

- հրաժարվել 거절하다

- թավիշ 벨벳

- քաղաքագետ 정치학자

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում «Թավիշի վախճանը» վերնագրով գրառում է կատարել. 정치학자 스떼판 다니엘리안은 페이스북의 자신의 페이지에서 "벨벳의 끝"이라는 제목의 게시글을 썼다. 

 

- գրառել 적다, 쓰다 -> գրառում 작성글

 

 

«Մենք չենք փորձում պրոցեսները խորքային (ինչպես ասում էին "հեղափոխականները" մինչև հեղափոխությունը՝ ինստիտուցիոնալ) կերպով դիտարկել: 우리는 그 과정을 (혁명가들이 제도적 혁명이전에 말한 것처럼) 심도있게 고려하려 하지 않았습니다. 

 

- պրոցես 프로세스, 과정

- խորքային 깊은 -> խորքային կերպով 심도있게

- ինստիտուցիոնալ 시설, 기관 등의 특정 건물

 

2018-ի "Թավիշը" երկկողմանի պրոցես էր՝ "հեղափոխականները" ձեռքները վեր պարզած էին երթի գնում, ոստիկաններն էլ ուժ չէին կիրառում։ Այսինքն, ամեն ինչ օրենքի շրջանակում էր կատարվում։ 2018년의 "벨벳혁명"은 양방향의 과정이었습니다. "혁명가들"은 손을 들고 행진하였으며 경찰도 무력을 사용하지 않았습니다. 다시말해, 모든 것은 법률의 틀안에서 이루어졌습니다.  

 

- երկկողմանի 쌍방향, 양방향

- ձեռքները վեր պարզած էին 손을 들었다.

- երթի գնել 행진하다

 

Ճշտենք, "թավշյա, ոչ բռնի" արտահայտությունը նշանակում է գործել օրինականության շրջանակում։ Այլ իմաստ այդ արտահայտությունը չի պարունակում։ 정확히 하면, "비폭력 벨벳혁명"이란 표현은 합법적 틀에서 행동하는 것을 의미합니다. 이 표현에서는 다른 의미가 포함되지 않습니다. 

 

- արտահայտություն 표현

- օրինականություն 합법성

- պարունակել 포함한다

 

Հիմա "հեղափոխականները" սպառնում են, որ իրենց համբերության բաժակը լցվել է և կհրաժարվեն "թավիշից", այսինքն կհրաժարվեն 2018-ի իշխանությունների ու 2018-ի ըննդիմության սոցիալական պայմանագրից՝ գործել օրինականության շրջանակներում։ Ֆիքսենք, որ դա երկու կողմ ունեցող պայմանավորվածություն էր, այլ ոչ թե "հեղափոխականների" բարիության արգասիք։ 지금 "혁명가들"은 그들의 인내심이 바닥났으며 "벨벳혁명"을 거절할 것이라고 위협하고 있습니다. 즉, 합법의 틀안에서 행동한다는 2018년의 정권과 2018년 야당의 사회적 계약을 거부할 것입니다. 그것은 "혁명가들의" 친절의 산물이 아니라 양측이 가지고 있는 합의였습니다.  

 

- ըննդիմություն 야당

- ֆիքսել 고치다

- պայմանավորվածություն 합의

- այլ ոչ թե ~이 아니라

- արգասիք 산물

 

 

Դա լավ է, թե վատ է, այլ խոսակցություն է։ Ավելի սկզբունքային է այն հարցը, թե ինչու "թավիշից" ոչինչ չի ստացվում, որն է դրա ինստիտուցիոնալ պատճառը։ 그것이 좋든, 싫든 대화입니다. 이 질문에 더 근복적인 것은 그것의 제도적 원인으로 "벨벳혁명으로부터" 아무것도 얻지 못했기 때문입니다. 

 

- խոսակցություն 대화

- սկիզբն 시작, 원칙 -> սկզբունք 원칙 

- ինստիտուցիոնալ 제도적인

 

Ինչպես ասել էի, "թավիշը" նշանակում է հրաժարվել ոչ կենվենցիոնալ ուժի կիրառումից, այսինքն ամեն ինչ օրենքի շրջանակում պետք է տեղի ունենում, իսկ դրա համար պետք է անկողմնակալ արբիտր՝ դատական համակարգ։ 내가 말한 것처럼, "벨벳혁명은" 비인습적 힘의 사용을 거부하는 것을 의미합니다. 다시말해 모든 것은 법의 틀안에서 발생해야만 하며 그것을 위해 공정한 중재자인 사법시스템이 있어야만 합니다. 

 

- կենվենցիոնալ = կոնվենցիոնալ 관습적인, 인습적인 -> կոնվենցիոնալիզմ 관습주의 

- կիրառել 적용하다, 고용하다, 이용하다, (벌금을) 부과하다 -> կիրառում

- անկողմնակալ 공정한, 치우치지 않은

- արբիտր = դատավոր 판사, 중재자

 

 

Սակայն "ժողովրդի սրտի առաջնորդ" օրենքից դուրս է հայտարարել դատական համակարգը՝ դատավորները սրիկաներ են, Սահմանադիր Դատարանը՝ հակահեղափոխականներ, ավելին, Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախկին արատավոր համակարգի մնացուկներ, օտարերկրյա լրտեսներ են և այլն։ Այսինքն մնացել ենք առանց օրինական Արբիտրի։ 하지만, "민중의 지도자"법 밖으로 사법부를 선언했습니다. 판사는 악당이며 헌법재판소는 반혁명론자입니다. 더욱이 경찰과 국가안보국은 이전의 악의적 시스템의 잔재이자 외국의 스파이 등입니다. 즉, 우리는 합법적 중재자없이 머물러 있습니다.  

 

- առաջնորդ 지도자, 리더

- հայտարարել 발표하다

- դատական համակարգ 사법시스템, 사법부

- սրիկա 악당

- Սահմանադիր Դատարանը 헌법재판소

- ԱԱԾ = Ազգային անվտանգության ծառայություն 국가안보국

- նախկին 과거의, 이전의 

- արատավոր 악의적, 잔인한

 

 

Հանրագումարի բերենք, հարցերը չեն կարող լուծվել թավիշով՝ օրենքով, որովհետև օրենք կիրառողները վարկաբեկված են։ Տակը մնում է Սամասուդը, հիմնված լեռնականների ավանդույթների վրա, այլ, ինստիտուցիոնալ, տարբերակ չկա։ Սա է այն էկզիստենցիալ՝ գոյաբանական ծուղակը, որում հայտնվել են "հեղափոխականները" և որից դուրս գալու ելքեր չունեն։ Մենք նույնպես, իրենց պատճառով, նույն տեղում ենք հայտնվել, բայց մենք դրանից դուրս գալու ճանապարհներ ունենք»։ 요컨대 그 문제들은 법적으로, 벨벳혁명으로 해결될 수 없습니다. 왜냐하면 법을 적용하는 사람들은 신뢰받지 못하기때문입니다. 아래에는 제도적으로 다른 옵션이 없는 산악인의 전통을 기반으로 하는 사마수트가 존재합니다. 이것은 "혁명가들에게서" 나타나는 그러한 실존적인, 존재론적인 함정이며 그것으로부터 벗어나는 출구는 없습니다. 우리도 그것때문에 같은 장소에 있지만 우리는 그것으로부터 벗어날 방법이 있습니다."

 

- հանրագումարի բերենք 요컨대, 요약하자면

- վարկաբեկված 불신하는

- տարբերակ 옵션

- Սամասուդ 사형, 린치 러시아어 самосуд

- էկզիստենցիալ 실존하는

- գոյաբանական 존재론적인

- ծուղակ 함정

- հայտնվել 나타나다

 

 

 

 

Ամոթալի գրոհ կաթողիկոսի նկատմամբ, սեփականության խլում. ի՞նչ արեց կառավարությունը՝ կարանտինի ընթացքում. իրավապաշտպան: 카톨릭에 대한 수치스러운 공격, 재산압류, 정부는 검역기간동안 무엇을 했나? 인권운동가

 

- ամոթալի գրոհ 수치스러운 공격

- սեփականության խլում 재산압류

- իրավապաշտպան 인권운동가

 

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. 인권운동가 루벤 메리키안은 그의 페이스북 페이지에 게재하였다. 

 

«Ավարտին է մոտենում 40-օրյա ֆորմալ կարանտինը։ Այս ընթացքում իշխանությունների գործունեությունը կարելի է երեք մեծ խմբի բաժանել՝ (1) Համավարակի հաղթահարմանն ուղղված քայլեր (իրավական սահմանափակումների ամրագրում, դրանց կատարման ապահովում, առողջապահական ենթակառուցվածքի կարողությունների ավելացում և այլն), (2) Համավարակով պայմանավորված կամ չպայմանավորված խնդիրներին արձագանքում (Արցախյան բանակցություններ, տարբեր բողոքի դրսևորումներին արձագանք, Արտուշ պապիկ, քրեածին իրավիճակի վերահսկում և այլն), (3) Համավարակով չպայմանավորված քաղաքական նախաձեռնություններ։ 40일간의 정식검역이 끝나가고 있습니다. 이 기간동안에 정권의 활동은 크게 3가지로 나눌 수 있습니다. (1) 전염병 극복을 위한 단계 (합법적인 강력한 규제, 그것들의 실행보장, 보건인프라의 능력증대 등) (2) 전염병에 따라 통제되거나 통제되지 않는 문제들에 대한 대응 (아르차흐 협상, 다양한 불만사항의 등장에 대한 대응, 아르투시 할아버지의 문제, 범죄상황의 통제 등), (3) 전염병으로 통제되지 않는 정지척 주도권 

 

- իրավական 합법적인

- ամրագրում 강력한, 예약

- ապահովվել 보증하다

- ենթակառուցվածք 인프라, 기반시설

- բանակցություն 협상

- բողոք 불만사항

- դրսևորում 등장

- քրեածին 범죄자 

- նախաձեռնություն 주도, 결단력

 

 

Առաջին և երկրորդ էլեմենտներին շատերն են անդրադառնում։ ՀՀ քաղաքացու դիրքերից փորձեմ ամփոփել երրորդ «ճակատը»՝ այս ընթացքում ի՞նչ գործընթացներ նախաձեռնեցին իշխանությունները։ Հիշեցնեմ, որ «նորմալության» ու «խելքը-գլխինության» ամենանվազ ցենզ ունեցող պետությունների կառավարող ուժերը կարանտինի ընթացքում փորձում են սուր խնդիրները հետաձգել կամ հարթել, հանրության բոլոր ազդեցիկ ուժերին համախմբել, փոխադարձ հարգանքի ու ներքին խաղաղության մթնոլորտ ձևավորել։ Իսկ ի՞նչ արեցին մեր իշխանությունները. 많은 이들이 첫번째와 두번째 요소를 언급합니다. 아르메니아 시민의 입장에서 나는 세번째 "최전방"을 요약하려고 합니다. 이 기간동안 정부당국은 어떤 프로세스를 주력했습니까? 상기시켜드리자면, "정상화"와 "마인드헤드"의 최소한의 검열을 가진 국가의 지배력은 검역기간동안 모든 사회의 영향력을 통합하여 상호존경과 내부평화적 분위기를 형성하여 예리한 문제를 지연시키거나 해결하려 노력하는 것입니다. 그러면 우리 정부당국은 무엇을 했습니까? 

 

- էլեմենտ 요소

- անդրադառնալ 언급하다

- դիրք 입장

- ճակատ (군대)최전선, (해부학)이마 

- ամփոփել 요약하다

- խելքը-գլխինության mind-head  

- ցենզ 검열

- հետաձգել 연기하다

- հարթել 매끄럽게 하다, 해결하다

- ազդեցիկ 영향력이 있는

- փոխադարձ 상호

- հարգանք 존경

- մթնոլորտ 분위기

 

 

1) Ամոթալի, լայնածավալ ու թունոտ գրոհ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Հայ Եկեղեցու նկատմամբ։ 범 아르메니아 카톨릭과 아르메니아 교회에 대한 수치스럽고, 대규모 및 지독한 공격

2) Սեփականության անթաքույց խլում՝ ռեպրեսիվ ողջ ապարատի ներգրավմամբ՝ ուղեկցված տոտալ ապօրինություններով ու ցուցադրական ամենաթողությամբ։ Ucom-ի գործ։ 완전 불법과 드러내놓고 하는 허용을 수반하여 억압적인 전조직의 개입을 통한 공개된 재산의 압류. Ucom의 사례

3) Բացարձակ անհիմն, ապօրինի նոր քրեական հետապնդումների նախաձեռնում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։ Միքայել Մինասյան։ 절대적으로 근거가 없는 정치적 반대자들에 대한 새로운 불법 형사기소의 개시. 미카엘 미나시안

4) Պետական մակարդակով անմեղության կանխավարկածի ծայրահեղ ցուցադրական ու ընդգծված կոպիտ խախտումներ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։ Արթուր Վանեցյան։ 정치적 반대자에 대한 국가차원의 무죄추정의 극단적으로 드러내놓고 하는 저속한 위반. 아르투르 바네치안

5) Ազատությունը վերադարձնելու հարցը դատական քննության առարկա դարձնելու հնարավորությունից քաղաքական ընդդիմախոսին ցուցադրաբար զրկելը։ Երկրորդ նախագահ։ 자유권의 반환문제를 사법심사대상으로 하는 기회로부터 정치적 반대자들의 실증적 박탈: 두번째 대통령

6) Խիստ վիճելի, ագրեսիվ օրինագծերի նախաձեռնում կամ ափալ-թափալ ընդունում Ազգային ժողովում։ «Ապօրինի հարստացման մասին օրենք» և այլն։ 논란의 여지가 있고 공격적인 법안의 개시 또는 국회에서 서두르는 채택. "불법강화에 대한 법안" 등

 

- թունոտ 지독한

- սեփականություն 재산

- թաքցնել 숨기다 -> անթաքցնել 공개하다 -> անթաքույց 공개

- ռեպրեսիվ 억압하는, 탄압하는

- ապարատ 장치, 기구

- ապօրինություն 불법

- ցուցադրական 드러내놓고 하는

- անհիմն 근거없는

- բացարձակ 절대적인

- քրեական հետապնդում 형사기소

- կանխավարկած 추정 -> անմեղության կանխավարկած 무죄추정

- ծայրահեղ 극단의 

- խախտում 위반

- կոպիտ 저속한

- ափալ-թափալ 서두른

 

Ցանկն ամբողջական չէ, բայց հետևությունը հստակ է. իշխող ուժը չպետք է տնօրինի Հայաստանի ապագան»,- գրել է նա։ 목록은 완성되지 않았지만 결말은 분명합니다. 여권은 아르메니아의 미래를 지배해서는 안됩니다."라고 그는 작성했다. 

 

- հետևություն 결론, 결말

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments