휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 6일자) 본문
Ե՞րբ սպասել բենզինի գնի բարձրացման․ ամեն դեպքում՝ առաջիկա ամիսներին կտրուկ թանկացումներ չեն լինի: 휘발유가격이 언제 오를것으로 기대합니까? 어쨌든, 앞으로 몇 달간은 급격히 가격이 비싸지 않을 것이다.
- կտրուկ 급격히
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վառելանյութի, մասնավորապես բենզինի գնի բարձրացումներ առաջիկա ամիսներին չեն սպասվում։ Այս մասին «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։ 예레반, 5월 6일, 아르멘프레스: 연료, 특히 휘발유가격의 상승은 앞으로 몇달간 예상되지 않는다. 이에 대하여 국회 지역 및 유라시아 통합에 관한 상임위원회 회장인 미카엘 멜쿠미안은 "아르메니아 공화국" 일보와 대화중 말하였다.
- վառելանյութ 연료
- ինտեգրում 통합
Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ մարտին երեք խոշոր տնտեսավարողի մոտ արձանագրված վառելիքի մանրածախ գների նվազման միտումը շարունակվել է նաև ապրիլին։ Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ առավել ակնառու է դիզելային վառելիքի գների նվազումը, որը կազմել է 20-40 դրամ՝ 1 լիտրի հաշվով։ Դիտարկված ժամանակահատվածում երկու տնտեսավարողի մոտ արձանագրվել է նաև բենզինի գների նվազում՝ կախված տեսակից 20-30 դրամով, մյուս խոշոր տնտեսավարողի մոտ գնային փոփոխություն տեղի չի ունեցել։ Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված վառելիքի գնի նվազեցումը, և ինչ կանխատեսումներ կան հնարավոր թանկացումների վերաբերյալ, Մ. Մելքումյանն ասաց. 아르메니아 경제경쟁보호를 위한 국가위원회의 모니터링의 결과에 따르면 3월에 3개의 대기업에 등록된 연료 소매가격의 감소추세는 4월에도 지속되었음을 상기해야합니다. 경제경쟁보호를 위한 국가위원회에 따르면, 리터당 20-40 드람에 달하는 디젤연료가격의 감소는 더욱 뚜렷하다. 관찰하는 기간동안 2개의 경제주체는 다른 대기업이 가격변동이 발행하지 않았지만 종류당 20-30 드람에 달하는 휘발유가격의 감소를 기록했다. 문제는 연료가격의 감소가 어떤 것과 관련이 있는가와 가능한 가격상승과 관련하여 어떤 예측이 있는가 이다라고 미카엘 멜쿠미안은 말했다.
- մրցակցություն 경쟁
- պաշտպանություն 보호
- մոնիթորինգ 모니터링
- խոշոր տնտեսավարող 대기업, 거대한 경제주체
- ՏՄՊՊՀ = տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
- ակնառու 분명한
- լիտրի հաշվով 리터당
- դիտարկել 심사숙고하다, (집중해서 무엇인가를) 생각하다
- ժամանակահատվածում ~하는 동안
«Միջազգային շուկաներում նավթի էժանացումը անմիջական ներգործություն ունի գազի և բենզինի գների վրա։ Երբ նախկինում միջազգային շուկայում նավթն էժանանում էր, մեր երկրում բենզինը մնում էր թանկ, ասում էին՝ նախկին թանկ ռեժիմով է պայմանավորված։ Այդ ազդեցությունը հիմա էլ ենք ինչ-որ չափով նկատում։ Կանխատեսումներ անելը դժվար է։ Ամեն դեպքում առաջիկա ամիսներին կտրուկ թանկացումներ չեն լինելու։ Մինչև սեպտեմբեր և հոկտեմբեր չեմ տեսնում։ Գնի փոփոխություն կամ տատանում որոշակիորեն կարող է լինել, սակայն ոչ այն չափով, որը կբերի նախկին բարձր գնին»։ 국제시장에서 유가하락은 가스나 휘발유가격에 즉각적인 영향을 미칩니다. 과거 국제시장에 유가하락이 있었을 때 우리나라에서 휘발유는 여전히 비쌌습니다. 과거 고가정책때문이었다고 말하였습니다. 그 영향은 지금도 어느정도 알 수 있고 있습니다. 예측 하는 것은 어렵습니다. 어쨌든 앞으로 몇달간 급격한 가격상승은 없을겁니다. 9월과 10월까지는 알 수 없습니다. 가격변경이나 변동은 어느정도 있을 수 있지만 과거에 높은 가격을 가져왔던 그 정도는 아닙니다."
- անմիջական 즉시, 즉각적인
- ներգործություն 충격, 영향
- վանխատեսում 예측
- որոշակիորեն 어느 정도 = ինչ-որ չափով
Խոսելով 2020 թ. հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխման մասին՝ պատգամավորն ասաց, որ բոլոր ապրանքների արտոնությունը, բացի ավտոմեքենաներից, կգործի մինչև 2020 թ. վերջը։ Հիշեցնենք, որ այս տարվանից ԵԱՏՄ շրջանակում մաքսատուրքերի բարձրացման հետևանքով Հայաստանում հարյուրավոր անուն ապրանքներ թանկացան։ Դադարեցվեցին որոշ ապրանքների ներկրման համար Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետները, և ուժի մեջ մտան ԵԱՏՄ-ում սահմանված նոր մաքսատուրքերը։ Երբ 2015 թ. Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, միության անդամ երկրներում շուրջ 780 ապրանքի մաքսային դրույքաչափերը բարձր էին Հայաստանում գործող դրույքաչափերից։ Հայաստանին հինգ տարի ժամկետով անցումային ժամանակահատված տրվեց՝ ԵԱՏՄ-ի ներսում գործող մաքսային դրույքաչափերին հասնելու համար, ինչը վերաբերում էր նաև ավտոմեքենաներին։ Արտոնյալ ժամկետը 2020 թ. ավարտվեց։ 2020년 1월 1일부터 제 3 국으로부터 수입한 물품의 관세율 변동에 대하여 말하면서 관세청장은 자동차를 제외한 모든 물품의 면제는 2020년 말까지 유효하다고 말했다. 올해부터 유라시아경제연합의 틀에서 관세가 증가함에 따라, 아르메니아에서 수백가지의 상품이 가격상승을 상기해야한다. 일부 품목의 수입을 위해 아르메니아에 제공되었던 면제기간은 중단되었으며 유라시아경제연합에서 새롭게 확립한 관세가 발효되었다. 2015년 아르메니아가 유라시아경제연합에 가입했을 때 연합회원국에서 대략 780 품목에 대한 관세율은 아르메니아에서 운영되는 세율보다 높았다. 자동차를 포함하여 아르메니아에게 유라시아경제연합내에서 적용되는 요율에 도달하기 위한 5년간의 유예기간이 주어졌다. 유예기간은 2020년에 끝났다
- մաքսատուրքերի դրույքաչափեր 관세요율 = մաքսային դրույքաչափեր 관세율
- դրույքաչափ 요금
- պատգամավոր 대표
- արտոնություն 특권, (세금) 면제
- ԵԱՏՄ = Եվրասիական տնտեսական միություն 유라시아경제연합
- անուն 가지
- արտոնյալ ժամկետ 유예기간
«Արտոնությունը ավտոմեքենաներին հիմա այլևս չի վերաբերում, քանի որ այլ երկիր էլ էր ուզում, որ իր համար նույնպես ժամկետները երկարացնեն։ Այս պատճառը ևս դերակատարում ունեցավ արտոնությունը սառեցնելու գործում։ Ներկրողների մասով ռիսկերը մնում են։ Ներկրողները ավտոմեքենաները վաճառելու ռիսկերի առաջ են կանգնած»,-նշեց նա։ Մ. Մելքումյանը չի կարծում, որ այս օրերին երրորդ երկրներից մեքենաների մեծ ծավալի ներմուծումներ եղել են կամ կլինեն։ Ավտոմեքենաների մաքսազերծումների թանկացումը նպաստեց ներմուծվող մեքենաների նվազեցմանը։ Այս տարվա հունվարի 1-ից գործում է նաև ԵԱՏՄ պահանջը՝ կապված էկոլոգիական խնդիրների հետ։ 2018 թ. հունվարի 1-ից էլ Եվրասիական տնտեսական միության երկրներում արտադրված կամ ներկրված բոլոր տեսակի ավտոմեքենաները, այդ թվում՝ բեռնափոխադրող և ուղևորափոխադրող ավտոտրանսպորտը, համապատասխանեցվեց բնապահպանական հինգերորդ դասին (Եվրո-5), ինչը թույլ է տալիս 1,5 անգամ նվազեցնել վնասակար նյութերը նոր տրանսպորտային միջոցներից արտանետվող գազերում։ 자동차는 더이상 면세대상에 포함되지 않습니다. 왜냐하면 다른 나라도 그에 대해 똑같이 기간을 연장하기를 원했기 때문입니다. 이러한 이유는 또한 면세를 동결시키는 역할을 했습니다. 수입업자에 대한 위험은 남아있습니다. 수입업자는 자동차를 판매할 위험 앞에 놓여있습니다."라고 그는 말했다. 미카엘 멜쿠미안은 요즘 제 3 국으로부터 자동차를 대규모로 수입했거나 수입하려 한다고 생각하지 않습니다. 자동차의 통관의 가격인상은 수입된 자동차의 감소에 기여했다. 올해 1월 1일부터 환경문제와 연관된 유라시아경제연합의 요구가 적용된다. 2018년 1월 1일부터 유라시아경제연합의 국가들에서 생산되거나 수입되어진 화물트럭이나 여객운송차량을 포함한 모든 종류의 차는 새 차량장치로부터 만들어지는 가스에서 유해물질을 1.5배 감소하도록 허용하는 5차 환경등급 (EURO-5)에 일치된다.
- դերակատարում 역할
- սառեցնել 동결하다 -> սառեցնելու գործում 동결시키다
- ներկրող 수입자
- մաքսազերծում 통관
- բեռնափոխադրող 화물트럭
- ուղեւորափոխադրող ավտոտրանսպորտ 여객운송차량
- բնապահպանական 환경
«Մենք պետք է հասկանանք՝ վարչարարությունը խիստ է լինելու, թե ոչ։ Մեքենան ապրելակերպի կենսամակարդակի բարձրացման գործիք է, եթե մեկ ընտանիքում մի քանի մեքենա կա, վատ չէ։ Բացի էկոլոգիական խնդրից, կա նաև ճանապարների հարմարեցված լինելու հարցը։ Փողոցներից շատերը պետք է դառնան միակողմանի, տրվեն ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններ»,–մեկնաբանեց պատգամավորը։ "우리는 정부가 엄격한지 아닌지를 이해해야합니다. 자동차는 생활수준을 높이기 위한 도구입니다. 한 가족에 여러 차량이 있다면 나쁘지 않습니다. 생태문제이외에 도로에 적응해지는 문제도 있습니다. 도로들중 많은 것이 일방적이어야하고 도로의 적절한 표지판이 제공되어야합니다."라고 처장은 논평했다.
Ադրբեջանի նախկին արտգործնախարարը կոչ է անում պատերազմ սկսել Հայաստանի դեմ: 아제르바이잔 전 외무장관은 아르메니아와의 전쟁을 시작해야한다고 요구했다.
- արտգործնախարար 외무장관
- կոչ է անում 요구하다
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը հարցազրույց է ունեցել, որի հիմնական գաղափարը կայանում է Հայաստանի հետ պատերազմ սկսելու կոչի մեջ: 아제르바이잔의 전 외무장관 토픽 줄푸가로브는 주요 주제가 아르메니아와 전쟁을 시작하는 것인 인터뷰를 가졌다.
- հարցազրույց 인터뷰
- հիմնական գաղափարը 주요 (토론)주제
- կայանել 정지시키다 -> որոշում կայացնել 결정을 내리다
«Մնացականյանի վերջին հայտարարությունը մի պարզ բան է նշանակում. Մինսկի գործընթացը, դրա տրամաբանությունը «սպանվել է»: Հայաստանը հայտարարագրում է իր դիրքորոշումը, և եթե մենք շարունակում ենք բանակցությունները, ապա փաստացի ընդունում ենք այդ «օրակարգը»: " 므나차까니안의 마지막 선언은 단순히 그의 논리인 민스크의 프로세스가 "죽었다"는 것을 의미합니다. 아르메니아는 그의 입장을 말하고 있으며 우리가 계속해서 협상을 한다면 그후 실제로 그 "의제"를 받아드리게 될 것입니다.
- հայտարարություն 발표, 선언
- գործընթաց 프로세스, 과정 - գործ+ընթանալ(진행하다, 이동하다)
- տրամաբանություն 논리
- սպանել 죽이다, 살인하다 -> սպանվել 죽다, 살해당하다
- դիրքորոշում 입장
- բանակցություն 협상
- փաստացի 사실은, 실제로
Նաև ասում են, որ մի բան լավ է. համանախագահները հայտարարում են փուլային կարգավորման մասին, և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է այդ մասին: Բայց հարցն այն է, որ այստեղ ևս պետք է պարզել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի հիմքը. այս կառույցը միակ կազմակերպությունն է` ամենակարևորը, որը հրամայական որոշում է կայացնում` պարտադիր կատարման համար: Մնացած բոլոր միջազգային կազմակերպությունները, կոպիտ ասած, ՄԱԿ-ի ենթակայության տակ են: Եվ միայն ՄԱԿ-ը կարող է նրանց ինչ-որ գործառույթներ փոխանցել: Այդպիսի տարածաշրջանային կազմակերպություններից մեկն էլ ԵԱՀԿ-ն է: Սակայն, ի տարբերություն ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ն չի կարող ագրեսորին խաղաղություն ստիպել: Այսինքն, այն պայմաններ է ստեղծում բանակցությունների համար, կարող է քայլեր ձեռնարկել հակամարտությունը կանխելու համար: Ինչպես տեսնում եք, սա մի տեսակ «բարի ծառայությունների» ոլորտ է: Բայց նրանք չեն կարող ստիպել Երևանին ազատել Ադրբեջանի գրավյալ տարածքները: Ելնելով վերոգրյալից` համանախագահները բարձրաձայնել են այդ մասին, և այժմ կողմերից մեկը, այսինքն` Հայաստանը, այս ձևով հայտարարել է իր դիրքորոշման մասին: Եվ համանախագահները «միջին» են փնտրելու: Եվ եթե հայկական կողմը պնդի այս դիրքորոշումը, ապա բոլորը (իսկ միջնորդներն ունեն դրա իրավունքը) պարզապես կասեն, որ, իբր, իրավիճակն է այդպիսին, և եկեք քննարկենք, թե ինչ կարող ենք քննարկել: Եթե Ադրբեջանը համաձայնի այս օրակարգին, դա կնշանակի, որ մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց, այդ թվում` երկար ժամանակ չքննարկված հարցերը, այսինքն, այդ թվում նաև` մեր տարածքային ամբողջականության վերաբերյալ: Ահա թե որն է այս հայտարարության տրամաբանությունը»,- ասել է նախկին նախարարը: Ըստ նրա` բանակցությունները սպառվել են: 또한 그들은 한가지는 좋다라고 말하고 있으며 공동의장은 단계별 조정을 발표했고 러시아 외무장관 세르게이 라브로프는 이에 대하여 말하였습니다. 하지만 문제는 여기에서 유엔의 안보리 결의의 이유를 알아내야합니다. 이 체제의 가장 중요한 것은 의무적 이행에 대한 강제력 있는 결정을 내리는 유일한 조직이라는 것입니다. 나머지 모든 국제기구는 간략히 말해서, 유엔의 지원하에 있습니다. 그리고 오직 유엔만이 그들에게 어떤 기능을 양도할 수 있습니다. 그러한 역내기구들중 하나가 유럽안전협력기구입니다. 그러나, 유엔과 달리, 유럽안전협력기구는 평화를 강제할 수는 없습니다. 즉, 협상을 위한 조건을 체결하고 충돌을 방지하기 위한 조치를 취할 수는 있습니다. 보다시피, 이것은 일종의 "좋은 서비스" 부문입니다. 하지만, 그들은 예레반에게 아제르바이잔의 점유한 영토를 해방하도록 강제할 수는 없습니다. 위에 언급된 내용을 근거로 공동의장은 이에 대하여 표명하였으며 지금 양측중 한명, 다시말해, 아르메니아는 그의 입장에 대해 이런 형태로 발표하였습니다. 그리고 공동의장은 "중간"을 찾을 것입니다. 아르메니아측이 이러한 입장을 고수한다면 모든 이가(그리고 중재자는 그럴 권리가 있다) 단순히 상황이 이렇게 되었으니 어떤 논의를 할 수 있는지에 대해 논의를 해보자고 말할지도 모릅니다. 만약 아제르바이잔이 이 의제에 동의한다면 그것은 우리가 오랫동안 논의되지 않았던 문제를 포함한, 즉, 우리의 영토통합에 대한 것도 포함하여 바랬던 문제를 논의할 준비가 되었음을 의미합니다. 이 발표논리가 이런 것입니다." 전 장관은 말했다. 그에 따르면, 협상은 끝났다.
- համանախագահ 공동의장
- կարգավոր 조정
- ՄԱԿ = Միավորված ազգերի կազմակերպություն 유엔
- անվտանգության խորհրդի բանաձև 안보리(안전보장이사회) 결의
- պարզել 알아내다
- հիմք 기초, 근간, 이유
- հրամայական 위엄있는, 반드시 해야하는
- մնացած 나머지
- գործառույթ 기능
- տարածաշրջանային կազմակերպություն 지역조직, 역내기구
- ԵԱՀԿ = Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն(OSCE) 유럽안전협력기구
- ստիպել 강제로
- ագրեսորել 공세를 취하다
- հակամարտություն 갈등, 충돌
- ձեռնարկել 착수하다
- ինչպես տեսնում եք 보다시피
- գրավյալ 점유한
- ելնել 근거하다, 탈출하다
- բարձրաձայնել 표명하다
- պնդել 고수하다, 주장하다.
- միջնորդ 중재자
- իբր ~처럼, 아마
- ցանկանալ 바라다 -> ցանկացած 바랬던
- սպառվել 지치다, 고갈되다
«Նոր իրավիճակի տեսանկյունից հարկ է նշել Նախիջևանի գործոնը, որի սահմանից Երևանը մոտ 40 կմ հեռավորության վրա է: Դա «Գրադ» տեսակի համազարկային կրակի համակարգերի հասանելիության սահմաններում է»,- հայտարարել է նախկին նախարարը: «Եվ այս ամբողջական պատկերի մեջ ես տեսնում եմ, որ նույնիսկ հայկական կողմն է պատրաստվում պատերազմի: Եվ նրանք այլ կերպ են ուզում օգտագործել այդ պատերազմի հեռանկարները: Այդ պատերազմի ընթացքում նրանց քաղաքական վերնախավը կամ ցանկանում է ինչ-որ բան անել մեզ վնասելու համար, իսկ եթե դա չստացվի և նրանք պարտվեն պատերազմում, ապա կմեղադրեն իրենց դաշնակցին` ի դեմս Ռուսաստանի` անցնելով Արևմուտքի կողմը: Ուստի փաշինյանական էլիտան տվյալ դեպքում կատարում է իր մինիմում ծրագիրը... Բոլորի համար շատ ակտուալ է այն զգացումի տարածումը մեր հասարակության մեջ, որ պատերազմն անխուսափելի է: Եվ հասարակության բոլոր բաղադրիչները` քարոզչությունը, տնտեսությունը, առողջապահությունը, պետք է պատրաստ լինեն դրան, քանի որ պատերազմ է լինելու ոչ միայն Ղարաբաղում. այն կտարածվի երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի ամբողջ տարածքի վրա»,- ասել է Զուլֆուգարովը: 새로운 상황의 관점에서 예레반에서 40킬로미터의 거리에 있는 나히제반 구역을 언급할 필요가 있습니다. 그것은 "그라드"의 다연포 발사시스템의 사정권에 있습니다."라고 전 장관은 말했다. "또한 이런 전체적인 그림에서 나는 아르메니아측도 전쟁을 준비하고 있다고 생각합니다. 그들은 다른 방식으로 그러한 전쟁국면을 활용하기를 원합니다. 그런 전쟁과정에서 그들의 정치엘리트들은 우리에게 피해를 입히기 위한 어떤 것을 하기를 원하고 그것이 효과가 없거나 전쟁에서 패배한다면 그후 러시아에서 서방측까지 그들의 동맹국을 비난할 것입니다. 그러므로 파쉬니안파 엘리트는 이 경우에 최소한의 프로그램을 수행하고 있습니다. 모두에게 전쟁은 필할 수 없다는 우리 사회에 그런 느낌의 확산은 매우 절박합니다. 그리고 사회의 모든 구성요소, 선전, 경제, 보건이 그것을 위해 준비되어 있어야합니다. 왜냐하면 전쟁은 하라바흐에서 뿐만아니라 그것은 양측 국가, 아르메니아와 아제르바이잔의 전 지역으로 번질 것이기 때문입니다."라고 줄푸가로브는 말했다.
- տեսանկյուն 관점
- հարկ 바닥, 지붕, 필요성, 세금
- համազարկային կրակի համակարգեր 다연포 발사시스템
- հասանելիություն 접근 -> հասանելիության սահմաններ 사정권
- հեռանկար 전망, 국면
- վերնախավ 엘리트, 고위관료 = էլիտ
- պարտվել 패배하다
- մեղադրել 비난하다
- դաշնակցի 동맹국
- մինիմում 최소한의
- ակտուալ 러시아어 "актуальный" 절박한, 급박한
- բաղադրիչ 구성요소
- քարոզչություն 선전
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 8일자) (0) | 2020.05.08 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 7일자) (0) | 2020.05.07 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 5일자) (0) | 2020.05.05 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 4일자) (0) | 2020.05.04 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 3일자) (0) | 2020.05.04 |