휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 5일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 5일자)

LifeChallenger 2020. 5. 5. 18:53
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

 

Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. 40-ամյա հայրը 5-ամյա և 8-ամյա երեխաներին 9-րդ հարկից ցած է նետել, ապա իրեն է ցած նետել. 잔인하고 비극적인 사건. 예레반, 40살의 아버지가 5살과 8살 아이들을 9층에서 아래로 던진 후 자신도 떨어졌다. 

 

- դաժան 잔인한

- ողբերգական 비극적인

- նետել 던지다

 

Այսօր՝ մայիսի 5-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 և 91 շենքերի արանքում դիեր կան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի, օպերգծով տեղակալ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ հոգեբանական ծառայության խումբը՝ հոգեբան Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Ռուբեն Մկրտչյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության փորձաքրագիտական վարչության փորձաքրեագետները։ 오늘 5월 5일, 잔인하고 비극적인 사건이 예레반에서 발생했다. 7시 40분경 예레반시 경찰국과 긴급사태부의 구조서비스 911 운영관리센터는 말라티아-세바스띠아의 행정구역 B2지구의 92번지와 91번지 건물사이에 시체가 있다는 경보를 받았다. 사건현장에서 사진기자 가긱 샴쉬안이 보도한바에 따르면 지국장인 이고르 메스로삐안, 운영부국장 가릭 사르크시안이 이끄는 말라티아경찰국의 지역운염팀이 도착했다. 또한 심리학자 띠그란 사르그시안이 이끄는 긴급사태부의 심리서비스팀도 도착했다. 아르메니아 수사위원회의 예레반시 조사부국장 루벤 므끄르뜨치안도 현장에 도착했다. 경찰국의 형사부의 형사들도 도착했다. 

 

- վարչություն 부처

- փրկարար 구조자 -> փրկարար ծառայություն 구조서비스

- ահազանգ 경고, 경보 

- արանքում 사이에

- դի 시체 -> դիեր 시체들

- ֆոտոլրագրող 사진기자

- ինչպես դեպքի վայրից հայտնում է 현장에서 보고된 바에 의하면

- բաժին 부서, 몫

- տեղակալ (한 조직의 장 바로 다음 가는 직급인)부

- ԱԻՆ = Արտակարգ իրավիճակների նախարարություն 긴급사태부

- հոգի 영혼 -> հոգեբան 심리학자 -> հոգեբանական 심리의 

- գլխավորություն 지도력 -> գլխավորությամբ 이끄는

- քրագետ 범죄학자 -> քրեագիտական 범죄학 -> փորձաքրեագետ 형사

 

 

Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի և 5-ամյա աղջնակի դիերը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Հայրը երեխաների հետ բնակվում էր 92 շենքի 9-րդ հարկում, և մեզ հասած տեղեկություններով՝ հայրը երեխաներին գցել է պատուհանից, իսկ հետո իրեն է նետել, նման դաժան դեպք, երևի, Հայաստանի պատմության մեջ չէր եղել, չգիտենք, շոկի մեջ ենք»: 경찰과 구조대원들은 언급된 장소에서 91 건물의 거주민인 40세 바렌, 8살 아들과 5살 딸의 사체를 발견하였다. 카메라앞에서 말하기를 거부하며 사건현장에 모여있던 여러 시민들은 말하였다. "아버지는 아이들과 92 건물의 9층에 거주했으며 우리가 알기로는 아버지가 아이들을 창문밖으로 떨어뜨리고 곧이어 자신도 떨어졌습니다. 아마 아르메니아 역사상 그와 같은 잔인한 사건은 없었습니다. 우리는 모르겠어요. 충격스럽습니다."   

 

- հայտնաբերել 발견하다

- տեսախցիկ 카메라

- հրաժարվել 거부하다

- տեղեկություն 정보

- գցել 던지다, 떨어뜨리다.

- շոկ 충격

 

Այս պահին դեպքի վայրում աշխատում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հարևանները նշում էին նաև, որ երբեք վատ բաներ չեն տեսել, բնութագրում էին դրական, և որ նա ամուսնալուծված էր: 이 순간 사건현장에는 가레긴 오비안니시안이 이끄는 아르메니아 수사위원회의 예레반시 수사부 말라티아-세바스띠아 수사운영팀이 일하고 있다. 사실에 근거하여 수사부에서는 자료를 준비하고 있다. 이웃들은 또한 절대 나쁜 것을 보지 못했다고 언급했으며 긍정적이고 이혼했다고 그를 묘사했다. 

 

- երբեք 절대 

- բնութագրել 묘사하다, 설명하다

 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ամուսինը 1 օր առաջ զանգահարել է ամուսնալուծված կնոջը՝ ասելով, թե երեխաներին կարոտել եմ, խնդրել է կնոջը՝ երեխաների հետ գա իր տուն, ու արդեն, երբ օրը ուշ է եղել, նա կնոջն ասել է, թե՝ էս ժամին չեք կարող գնալ, մնացեք, առավոտյան կգնաք, ու առավոտյան տեղի է ունեցել դաժան ողբերգությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն էլ նշում էին նաև, որ հայրը նախկին զինվորական էր։ 가릭 샴쉬안의 정보에 따르면 남편은 1일전에 이혼한 전처에게 전화해서 말하기를 아이들이 보고싶다고 말했으며, 전처에게 아이들과 그의 집에 오기를 부탁했고 그런후에 날이 늦었을 때 그는 전처에게 이 시간에 갈 수 없어 집에 머무르고 아침에 가겠다고 말했다. 그리고 아침에 잔인한 비극이 일어났다. 사건 현장에 모여있던 사람들도 아버지가 전직군인이었다고 언급했다.   

 

- ողբերգություն 비극

 

 

 

 

Պատգամավորները քննարկում են կերի մեջ հակաբիոտիկների կիրառումը բացառող օրինագիծը: 국회의원들은 사료에 항생제 사용을 금지하는 법안을 논의하고 있다.  

 

- կեր 음식, 사료

- հակաբիոտիկ 항생제

- բացառել 제외하다, 금지하다

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես, բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը: 예레반, 5월 5일, 아르멘프레스: 아르메니아 정부는 축산에서 항생제의 이용, 특히, 사료대용으로 항생제를 금지하고 규제하도록 제안하는 "사료에 관한" 아르메니아 법률의 수정을 이행하는 것에 대하여 법률초안을 의회토론에 제출하였다. "아르멘프레스"의 보도에 따르면 아르메니아 환경부 차관 띠그란 가브리엘리안은 초안을 국회회기에 제출하였다.   

 

- խորհրդարան 의회

- առաջարկել 제안하다

- կանոնակարգել 규제하다

- անասնաբուծություն 축산

 

 

Նա նախ նշեց, որ ներկայում Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում հակաբիոտիկների կիարռումը կարգավորված չէ: Դրանք լայնորեն կիրառվում են անասնապահության ոլորտում՝ կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև աճի խթանման նպատակով: Դա պատճառ է հանդիսանում մարդկանց մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման համար: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը ներկայում հանդիսանում է համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր: 그는 현재 아르메니아의 농업분야에서 항생제의 사용은 규제되고 있지 않다고 먼저 언급했다. 그것들은 축산분야에서 가축의 질병을 예방하고 뿐만아니라 성장촉진을 위해 널리 사용되고 있다. 그것이 사람들이 항균제에 대한 내성이 높아지는 이유입니다. 항균제에 대한 내성이 높아지는 것은 현재 세계보건에서 심각한 문제가 되고 있습니다. 

 

- խթանել 촉진하다

- հանդիսանալ 1) 보이다, 2) ~이다.

- հակամանրէային դեղեր 항균제

 

«Նախագծի ընդունումը պայմանավորված է անասնաբուծության մեջ հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործման կանոնակարգման անհրաժեշտությամբ: Անասնաբուծության, թռնչաբուծության և ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերի կիրառման արդյունքում դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն՝ սննդային շղթայի միջոցով: Նախագծի ընդունմամբ առաջարկվում կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը»,-ասաց Գաբրեիլյանը: 초안의 채택은 축산에서 사료대용으로 항생제의 이용을 규제할 필요가 있기 때문입니다. 축산업, 양계업, 양어업분야에서 항생제를 사용하면 약물에 내성이 있는 박테리아는 먹이사슬을 통해 가축에서 사람에게 전이될 수 있습니다. 초안을 채택함에 따라 축산에서 항생제의 사용이 규제하고, 특히 사료대용으로 항생제를 금지하도록 제안됩니다."라고 가브리엘리안은 말했다.

 

- թռնչաբուծություն 양계업 - բուծություն 사육

- դեղակայուն 약물에 내성이 있는

- մանրէ 박테리아

- սննդային շղթա 먹이사슬

 

 

Պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հետաքրքրվեց՝ օրենքի ընդունումից հետո ՀՀ-ում որևէ կենդանական մսի մեջ հակաբիոտիկ չի՞ լինելու: Փոխնախարարն արձագանքեց՝ անասնաբուժության ոլորտում հիվանդության դեմ առանց հակաբիոտիկների պայքարը գործնականում անիրագործելի է: Կարող են օգտագործվել հակաբիոտիկներ՝ բուժման նպատակով, բայց այն հաշվարկով, որ վերջնական արդյունքում ձվի, մսի, կաթի, կերի մեջ չհայտնաբերվեն հակաբիոտիկներ: Այդ ուղղությամբ վերահսկողություն կիրականացվի: 국회의원 빅또르 엔기바리안은 법안의 채택후 아르메니아에서 어떤 육류에도 항생제가 없을 것인가에 대해 관심을 가졌다. 차관은 수의학분야에서 항생제가 없는 질병과의 싸움은 사실상 실행불가능하다고 응답했다. 치료목적으로 항생제를 사용할 수 있지만 계산상으로는 최종적으로 계란, 육류, 우유안에 항생제가 발견되지 않을 것이다. 이런 방향으로 통제가 수행될 것이다.  

 

- գործնականում 실제로, 사실상

- անիրագործելի 실행할 수 없는

 

 

 

Համավարակի դեմ պայքարում պատասխանատվության մեր բաժինն ունենք յուրաքանչյուրս: 전염병과의 싸움에서 우리 각자에게도 책임이 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի հերթական «լայվը» փոքր-ինչ տարբերվում էր նախորդներից։ Դա, ըստ էության, վարչապետի հանդիպումն էր արտակարգ իրավիճակում Հայաստանի պարետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Բայց բաց հանդիպում էր՝ քաղաքացիների համար։ Վարչապետի ասելիքի մեխն այն էր, որ դեռ երկար՝ անգամ անորոշ ժամանակ կպահանջվի, մինչև մարդկությունը հայտնաբերի կորոնավիրուսի բուժման դեղամիջոցը կամ պատվաստանյութը, և քանի որ չենք կարող այդքան ժամանակ փակված մնալ, պետք է կարողանանք ապրել կորոնավիրուսի պայմաններում՝ պահպանելով անվտանգության ամենակարևոր ու առաջնային պայմանները։ 예레반, 5월 5일, 아르멘프레스: 총리의 다음의 "LIVE"는 이전의 것과 조금 달랐었다. 그것은, 사실, 긴급사태에서 아르메니아 통제관인 띠그란 아비니안과 보건부장관 아르센 토로시안과의 총리회의였다. 하지만 시민을 위한 공개회의였다. 총리 발언의 핵심은 인류가 코로나바이러스의 치료약 또는 백신을 발견할 때까지 오래, 심지어 무기한의 시간이 걸릴 것이고 이렇게 오랜시간동안 폐쇄상태를 유지할 수 없기에 안전의 가장 중요하고 근본적인 조건을 준수하며 코로나바이러스 상태에서 살 수 있어야만 한다는 것이다.   

 

- հերթական 규칙적인, 다음의 

- ըստ էության 사실

- ասելիք 발언

- պատվաստանյութ 백신

- անգամ 1) 심지어, 2) ~번

- անորոշ 무기한

 

 

Նիկոլ Փաշինյանը փորձեց հենց տեղում իր ու իր զրուցակիցների օրինակի միջոցով ցույց տալ, թե կենդանի շփման մեջ ինչն է անվտանգ ու ինչը՝ ոչ։ Ձևը, մատուցման եղանակը հետաքրքիր էին ընտրված, բայց այդ ամենի հետևում իրականում վարչապետը շատ կարևոր ու բարդ խնդրի մասին բարձրաձայնեց բոլորիս համար։ Նա հայտարարեց, որ յուրաքանչյուրս ենք պատասխանատու ստեղծված իրավիճակի հաղթահարման համար։ Ամեն մեկս՝ մեր տեղում, մեր շփումներում ու մեր կենցաղում, յուրաքանչյուրս՝ մեր մասով։ 니콜 파쉬니안은 바로 그곳에서 자신과 자신의 대화상대의 예시를 통해 생생한 의사소통에서 무엇이 안전하고 무엇이 그렇지 않는지를 보여주려 노력했다. 형태, 전달방식은 흥미롭게 채택되었지만 결국, 실제로 총리는 아주 중요하고 복잡한 문제에 대하여 모두에게 토로하였다. 그는 우리 각자가 현 상황의 극복에 대한 책임이 있다고 말했다. 우리 각자가, 터전에서, 접촉에서 및 생활방식에서, 각자의 입장이 있다.  

 

- զրուցակից 대화상대

- կենդանի շփում 라이브 커뮤니케이션, 생생한 의사소통

- այդ ամենի հետեւում 결국

- բարձրաձայնել 토로하다

- հայտարարել 발표하다, 선언하다

- կենցաղ 생활방식

 

 

Պարզ է, որ պետությունները չեն կարող երկար դիմանալ մեկուսացված վիճակում՝ առանց տնտեսական շրջանառության ու աճի։ Համավարակի դեմ պայքարն ու անցած մեկ-երկու ամիսների փորձը ցույց են տալիս, որ հիվանդության տարածման տեմպերը չեն նվազում, ու մեծ հաշվով առանց պատվաստանյութի հնարավոր չէ այն կանխարգելել։ Վարչապետն էլ իր խոսքում նշեց, որ եթե ծայրաստիճան խստացումները մեզ թույլ տային ամբողջությամբ հաղթահարել վիրուսը, իմաստ կունենար գնալ դրան, բայց քանի որ այդ պարագայում անգամ հնարավոր չի լինում վիրուսն ամբողջությամբ հաղթահարել, հետևաբար, անիմաստ է նաև ամիսներ շարունակ մնալ փակված ու մեկուսասցված։ 국가가 경제적 수익과 성장없이 오랫동안 격리된 상태에서 견딜 수 없다는 것은 분명하다. 전염병에 대항한 투쟁 및 지난 1-2개월의 노력은 질병의 확산양상은 감소되지 않고 백신없이는 예방을 할 수 없음을 보여준다. 총리는 또한 그의 연설에서 언급했다. 만약 극단적인 긴축이 우리에게 완전히 바이러스를 극복하도록 허용한다면 그쪽으로 가는 것이 이치에 맞다. 하지만, 그 경우에 바이러스를 완전히 극복할 수 없기 때문에 결과적으로 몇 개월간 폐쇄되고 격리된 채로 유지하는 것은 무의미하다. 

 

- ծայրաստիճան 극단적인

- խստացում 긴축

- ամբողջություն 온전함 -> ամբողջությամբ 완전히

 

Այս պայմաններում մնում է վարել ապակենտրոնացված պայքար, որտեղ ամեն քաղաքացի պետք է կրի իր բաժին պատասխանատվությունը, ինչը ենթադրում է շատ պարզ պայմանների կատարում՝ պահպանել սոցիալական հեռավորություն, հաճախակի մաքրել ձեռքերն ախտահանիչ նյութով, փակել դեմքը փռշտալուց ու հազալուց, հաճախակի օդափոխել սենյակները։  이런 조건에서 사회적 거리두기, 소독제로 손을 자주 씻기, 재채기나 기침을 할 때 얼굴을 가리기, 자주 방을 환기하기 등 아주 간단한 조건을 이행한다는 가정하에 모든 시민들이 자신의 몫의 책임을 지며 분산된 투쟁을 지속해야만 한다. 

 

- մնում է ~해야한다.

- ենթադրել 가정하다, 생각하다, ~일 것 같다. 

- փռշտալ 재채기하다

- հազալ 기침하다

 

 

Ըստ որում, լրջագույն պատասխանատվություն են կրում տնտեսավարող սուբյեկտների պատասխանատու անձինք, քանի որ իրենց արտադրամասերում ու սպասարկման օբյեկտներում անձամբ են լինելու պատասխանատու՝ պարետատան հայտարարած պայմանների կատարման համար։ Յուրաքանչյուրի գիտակցելը՝ իր տեղում, գործատուի վերահսկողությունն ու պայմանների ապահովումը՝ իր։ Չմոռանանք նաև, որ շարքային աշխատողի ընկալման ու իրավիճակի լրջության գիտակցման վրա իր էական ազդեցությունն է ունենում գործատուն։ 동시에 경제주체의 책임자는 중대한 책임을 진다. 왜냐하면 통제실의 발표된 조건의 이행을 위해 자신의 작업장 및 서비스시설에서 개인적으로 책임이 있기 때문이다. 그의 장소에서 고용주의 통제와 조건을 각자가 깨닫고 조건을 준수하자. 또한 평범한 직원의 인식과 상태의 심각성에 대한 인식에 고용주가 중대한 영향을 미친다는 것을 잊지말자.

 

- ըստ որում 동시에

- արտադրամասեր 작업장

- սպասարկման օբյեկտներ 서비스시설

- գիտակցել 깨닫다

- գործատու 고용주

- վերահսկողություն 통제

- մոռանալ 잊다

- շարքային 평범한, 일반적인

 

 

Ի դեպ, ինքնակազմակերպումը մեզ մոտ կարծես թե լավ է ստացվում՝ հաշվի առնելով 2018 թ. ապրիլյան իրադարձությունների կազմակերպվածությունն ու ինքնակազմակերպման բարձր մակարդակը, ուստի պետք է հույս հայտնել, որ այժմ ևս հայ հասարակությունը՝ անկախ տարիքից, բնակության վայրից ու նախասիրություններից, կհետևի պարետատան ցուցումներին ու վարչապետի հորդորին, քանի որ հենց դրանից է կախված մեր բոլորի առողջությունը, ինչու չէ, հնարավոր է՝ նաև կյանքը։ 그건 그렇고 우리에게는 2018년 4월에 발생한 조직 및 자체 조직화의 높은 수준을 고려하면 자체조직이 잘 처리하고 있는 것처럼 보인다. 그러므로 우리는 지금부터 아르메니아 사회가 연령, 거주지 및 선호도에 상관없이 통제실의 지시와 총리의 충고를 따르기를 희망한다. 왜냐하면 바로 그것에 우리 모두의 건강이 달려있기 때문이다. 그렇지 않다면 생명과도 연결될 수 있다.  

 

- ի դեպ 그건 그렇고

- ինքնակազմակերպում 자기조직화

- իրադարձություն 이벤트, 발생

- կազմակերպվածություն 조직

- մակարդակ 수준

- ուստի 그러므로

- նախասիրություն 선호도

 

 

 

Պատգամավորները քննարկում են նախադպրոցական համակարգում հեղափոխություն առաջարկող օրինագիծը: 국회의원들은 유치원 시스템에서 개혁을 제안하는 법안을 논의하고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով կարգավորում են նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես սահմանվում են այդ հաստատություններ ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվող խմբերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: 예레반, 5월 5일, 아르멘프레스: 아르메니아 정부는 국회회의에 유치원 교육기관과 관련된 여러 문제를 규제할 법률의 초안을 제출했다. 특히, 그 기관을 선택할 우선적으로 사용할 그룹이 규정되어있다. "아르멘프레스"의 보도에 따르면 "유치원교육에 대하여" 아르메니아 공화국의 법에서 변경을 수행하는 것에 대한 법안을 아르메니아 교육과학문화체육부 장관 아라이크 하루추니안은 국회회기에 제출되었다.

 

- հաստատություն 기관

- առաջնահերթություն 우선 순위

 

 

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում խմբագրումներ են արվել: Արայիկ Հարությունանի գնահատմամբ՝ նախագիծը հեղափոխական է ոլորտի համար: Առաջարկվող օրենքը բավականին լուրջ փոփոխություն է ենթադրում նախադպրոցական կրթության ոլորտում: Որոշակի սահմանումներ են ավելացվել: 첫번째부터 두번째 강독회를 통해 논의중인 초안은 편집되었다. 아라이크 하루추니안에 의하면 초안은 이 분야에서 혁신적이라고 평가되었다. 제안된 법안은 유치원 교육분야에 있어 아주 심각한 변화가 예상된다. 일부 규제가 추가되었다.  

 

- խմբագրում 편집

- գնահատում 평가

 

 «Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականությունը և պետական քաղաքականության սկզբունքներն են սահմանվել, տարանջատվել են նախադպրոցական կրթության նպատակները, խնդիրները: Մասնավորապես, որպես խնդիր ավելացվել են նախադպրոցական կրթության հանրային նշանակության բարձրացումն ու որակի բարձրացումը, որակյալ նախադպրոցական կրթություն տրամադրելու հավասար հնարավորությունների, ներառականության և մատչելիության ապահովումը՝ խելամիտ հարմարեցումների միջոցով և այլն: Ամրագրվել են նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվող խմբերը՝ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք կամ ավելի երեխա ունեցող, կամ զինծառայողի ծնողների երեխաները»,-ասաց նախարարը: "유치원 교육분야에서 국가정책 및 국가정책의 원칙이 규정되었으며 유치원 교육목표와 문제가 분리되었습니다. 특히, 합리적인 조정을 통해 유치원 교육에 대한 대중적인 필요성의 재고 및 질정 향상, 양질의 유치원 교육을 제공받을 동등한 기회, 포괄적 접근성의 제공이 과제로써 추가되었습니다. 1급 또는 2급 장애, 3명이상의 아이를 가지거나 군인부모의 자녀로 유치원 교육기관에 입학할 우선순위권의 사용자 그룹이 고정되었습니다."라고 장관은 말했다.   

 

- բնագավառ 분야

- տարանջատվել 분리되다. 

- հավասար 동등한

- ներառականություն 포함, 포괄

- մատչելիություն 접근

- խելամիտ 합리적인

- հարմարեցում 조정, 적응

- ամրագրել 교정하다, 고치다

- հաշմանդամություն 장애

- զինծառայող 군인 

 

 

Սահմանվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունն ապահովում է սաների առաջնային բուժսպասարկումը և հսկողությունը: Վերանայվել է նաև դրանցում երեխաների սննդի կազմակերպման վերաբերյալ հոդվածը, ավելացվել են երեխաների իրավունքների դրույթներ: Սահմանվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պարտադիր բուժզննությունը տարեկան առնվազն մեկ անգամ, մանկավարժական աշխատատեղերի 1/5-ի տարեկան մեկ անգամ պարտադիր վերապատրաստումը: Նախագծում ներառվել են նաև տնօրենի գործառույթները: 유치원 교육기관은 학생의 1차 의료서비스와 감독을 제공한다고 규정되었다. 또한 학교에서 아이들의 식품구성에 대한 기사도 재검토되었고 아이들의 권리조항도 추가되었다. 유치원 교육시설의 교직원의 의무적 건강검진은 최소한 연간 한번, 교사 직종의 1/5은 1년에 한번 의무교육을 실시한다. 초안에는 또한 감독의 기능도 포함한다. 

 

- սան 학생

- մանկավարժական 교사 -> մանկավարժական աշխատողներ 교직원

- բուժզննություն 건강검진

- աշխատատեղ 직업

 

 

ԱԺ գլխադասային հանձնաժողովի Սոֆիա Հովսեփյանը նկատեց, որ կարգավորվելու է զարգացման կենտրոնների պարտադիր լիցենզավորման հարցը: Մինչև օրս յուրքանչյուրը կարող էր ԱՁ բացել և պարզապես ծառայություններ մատուցել, որևէ մեկը վերահսկողություն չէր սահմանում, թե ինչ ծառայություն է մատուցվում: «Օրինակ՝ կարող էին պարզապես զբաղվածության համար վերցնել, բայց հետագայում նախադպրոցական կրթություն իրականացնեին, իսկ այս պարագայում արգելվում է, պետք է պարտադիր լիցենզավորում անցնեն: Ծրագիրն իրականացվելու է միայն կրթական չափորոշչի և ծրագրի հիման վրա»,-ասաց նա: 국회 상임위원회의 소피아 홉세파인은 개발센터의 의무적인 라이센스 문제가 해결될 것이라 언급했다. 지금까지 모든 사람은 개별기업을 개설할 수 있었고 단순히 서비스를 제공할 수 있었다. 어떤 것도 어떤 서비스를 제공하는지에 통제를 확립하지 못했다. "예를 들어 단순히 채용되었을 수 있지만 앞으로는 유치원 교육을 수행했던 경우에는 금지되며 반드시 의무적인 라이센스를 가져야만 합니다. 이 프로그램은 오직 교육표준과 프로그램을 기반으로 실행될 것입니다." 라고 그는 말했다. 

 

- գլխադասային հանձնաժողով 상임위원회

- լիցենզավոր 라이센스, 허가

- ԱՁ = անհատական ձեռնարկություն 개별기업

- զբաղվածություն 채용, 고용

- իրականացնել 수행하다. 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments