휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 4일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 4일자)

LifeChallenger 2020. 5. 4. 16:48
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

Ազատ տեղաշարժի սահմանափակումները Հայաստանում հանվեցին. ինչ կանոններ պետք է պահել: 자유로운 이동제한이 아르메니아에서 해제되었다. 어떤 규칙을 지켜야만 하는가?

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այսօրվանից՝ մայիսի 4-ից սկսած տեղարշարժի թերթիկի անհրաժեշտություն այլևս չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարետի որոշմամբ, սակայն, դեռ գործում է հանրային տրանսպորտի արգելքը: 예레반, 5월 4일, 아르멘프레스: 아르메니아에서 오늘 5월 4일부터 시작된 이동문서가 더이상 필요하지 않는다. "아르멘프레스"의 전언에 따르면 통제관의 결정에 따라 여전히 대중교통금지를 유효하다.

 

- թերթ 꽃잎, 신문, 한 장

- արգելք 장애

 

Այս սահմանափակումը դեռ կգործի՝ նկատի ունենալով համավարակի տարածման հետ կապված հասարակական տրանսպորտի բարձր ռիսկայնությունը: Կգործեն միայն տաքսիները։ 전염병의 확신과 관련된 대중교통의 높은 위험성때문에 이런 제한은 여전히 유효할 것이다. 오직 택시만 운행할 것이다. 

 

- նկատի ունենալ 의미하다 -> նկատի ունենալով ~때문에

 

 

Հանվել են նաև տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակների վերաբերյալ սահմանափակումները: Մայիսի 4-ից գործում են բացօթյա ռեստորանները, սրճարանները: Անհատական ծառայությունները, որոնց խմբում են լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահների գործունեությունը նույնպես թույլատրված են: 또한 경제활동의 거의 모든 유형에 대한 제한은 해제되었다. 5월 4일부터 야외음식점, 카페는 운영한다. 세탁, 청소 및 드라이크리닝서비스을 포함한 개인서비스, 이발소 및 미용실 활동 또한 허용되었다. 

 

- անհատական 개인 -> անհատականություն 개성

- խմբել 포함하다

 

Բացվել է մշակող արդյունաբերությունը՝ բոլոր գործունեության տեսակներովԲուսաբանական և կենդանաբանական այգիները և բնության հատուկ պահպանվող տարածքները նույնպես բացվել են:

Սպորտային օբյեկտների գործունեությունը թույլատրված է՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ՝ սպորտային միջոցառումների անցկացման համար: 모든 활동유형의 제조업은 개방되었다. 식물원, 동물원 및 특별자연보호지역 또한 개방되었다. 스포츠 시설의 활동은 스포츠행사의 개최를 위한 오직 프로운동선수의 참여로만 허용되었다.  

 

- արդյունաբերություն 산업 -> մշակող արդյունաբերությունը 제조업

- բացառապես 독점적으로

- մարզիկ 운동선수

 

Սահմանափակումների վերացմամբ, սակայն, սպասվում է ավելի խիստ վերահսկողություն: 하지만, 제한의 폐지로 더욱 엄격한 제어가 기대된다. 

 

- վերացում 폐지

- վերահսկողություն 제어

 

Հայաստանում տնտեսական գործունեության տեսակների, ազատ տեղաշարժի սահմանափակումների վերացմանը զուգահեռ մի քանի ուղղություններով մշակվել են ուղեցույցներ, թե աշխատավայրերում ինչպիսի կանոններ պետք է գործեն: Դրանք կօգնեն գործատուներին ավելի արդյունավետ կազմակերպել կանխարգելիչ աշխատանքները: Կանոններն ու ուղեցույցները հրապարակված են կառավարության կայքէջում, նաև Covid19.gov.am կայքում: Սկզբունքները նույնն են բոլոր տեսակի գործունեությունների համար՝ աշխատողների միջև, հաճախորդների հետ շփվելիս ապահովել սոցիալական հեռավորություն, հիգիենիկ տարբեր միջոցառումների իրականացում՝ ախտահանումներ, օդափոփոխություն, ձեռքերի հաճախակի լվացում: Այն դեպքերում, երբ աշխատողները կամ հաճախորդները կունենան ջերմություն, պետք է անպայման լքեն աշխատավայրը և դիմեն բժշկի: Մյուս կարևոր միջոցառումների շարքում է խոցելի խմբերի՝ 65 տարեկան և բարձր անձանց, ինչպես նաև քրոնիկ հիվանություններով տառապող անձանց հեռահար աշխատանքների կազմակերպումը՝ հնարավորության դեպքում: Տնտեսական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է աշխատեն բացառել ժողովների անցկացումները կամ փոքրաթիվ անձանցով պետք է անցկացնեն՝ նորից ապահովելով սոցիալական հեռավորությունը: Գործող բացօթյա սրճարաններում, ռեստորաններում մատուցողները պետք է կրեն պաշտպանիչ դիմակ, ձեռնոց: 아르메니아에서 경제활동유형의 자유로운 이동제한의 폐지와 함께 작업장에서 어떻게 규정을 적용해야하는지 여러가지 방향으로 지침이 개발되었다. 그것은 고용주가 더 효과적으로 예방업무를 조직하도록 도울것이다. 규칙과 지침은 정부사이트 또는 Covid19.gov.am에 게재되어 있다. 원칙은 모든 유형의 활동에 동일하다. 근로자간, 고객과 의사소통할 때 사회적거리 두기, 소독, 환기, 빈번한 손씻기 등 다양한 위생조치의 수행. 근로자 또는 고객이 열을 가지고 있는 경우에는 무조건 작업장을 떠나 의사를 부른다. 다른 중요한 조치로는 가능하다면 취약계층인 65세이상의 사람들뿐만 아니라 기저질환을 앓고 있는 사람들을 위한 광범위한 업무조직이 있습니다. 경제활동에 종사하는 조직은 사회적 거리두기를 위하여 회의개최를 배제하거나 소수의 사람들로 개최되어야합니다. 운영되는 야외카페나 음식점에서 웨이터는 보호마스크, 장갑을 착용해야합니다.    

 

- զուգահեռ 평행, ~와 함께

- ուղղություն 방향

- ուղեցույց 지침, 안내

- գործատու 고용주

- հրապարակված 게재되어 있는

- հաճախորդ 고객

- շփվել 의사소통하다

- հիգիենիկ 위생적 -> հիգիենիկ տարբեր միջոցառում 다양한 위생조치

- ախտահանում 소독

- ապահովել սոցիալական հեռավորություն 사회적 거리두기

- օդափոփոխություն 환기

- խոցելի 취약한

- տառապել 고통받다

- կազմակերպում 조직

- հնարավորություն 가능성, 기회

- անցկացում 개최

- փոքրաթիվ 소수

- մատուցող 웨이터

 

 

Մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակված էր մարտի 24-ի ժամը 23:59-ից՝ Հայաստանի ողջ տարածքում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Սահմանված էր անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով: Սահմանվել էին բացառություններ՝ անձը հաստատող փաստաթղթի և տեղաշարժի թերթիկի առկայության դեպքում: Թույլատրված էր մի քանի տնտեսական գործունեության տեսակների գործունեությունը, մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը: 사람들의 자유롭게 이동할 권리는 아르메니아 전지역에서 코로나바이러스의 확산을 방지할 목적으로 3월 24일 23시 59분부터 제한되었습니다. 사람들의 의무적인 자가격리는 다른 사람들과 직접적인 접촉을 제한하고 감염확산을 예방할 목적으로 자신의 영구거주지 또는 자신이 선호하는 하나의 장소로 제한되었습니다. 신분증과 이동서류가 존재하는 경우는 예외로 규정합니다. 여러 유형의 경제활동이 허용되었으며 사람들의 살아가는데 필수적인 이동만을 허용하였습니다. 

 

- պարտադիր 의무적인 

- նախընտրություն 선호

- անմիջական 직접적인

- շփում 접촉

- կենսական 살기 위한

 

 

 

 

Ինչպես պահպանել կանոնները հանրային սննդի կազմակերպություններում․ ուղեցույց: 대중음식점에서 어떻게 규칙을 준수할까? 지침

 

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության նախարարությունը մշակել է «Հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանև ախտահանման միջոցառումների իրականացման ուղեցույց»: 예레반, 5월 4일, 아르멘프레스: 보건부는 "대중음식시설에서 코로나바이러스 질병 예방을 위한 소독조치 시행에 관한 지침"을 개발했다.  

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` հանրային սննդի կազմակերպությունները/օբյեկտները շահագործելիս պետք է իրականացնեն կանխարգելիչմի շարք միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն անձնակազմի և այցելուների նկատմամբ հանրային սննդի օբյեկտի կանոնների պահպանմանը: 아르메니아 보건부가 "아르멘프레스"에 알려온 바에 따르면 코로나바이러스 질병으로 인해 대중음식점/시설을 이용할 때 대중음식점의 규칙준수에 따라 직원 및 방문객을 위한 여러가지 예방조치를 수행해야한다. 

 

- կանխարգել 예방하다

 

«Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ընկերությունը։ Հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում, հանրային սննդի կազմակերպությունները/օբյեկտները շահագործելիս, անհրաժեշտ է պահպանել ստորև ներկայացված կանոնները: 회사는 전방위적으로 건강하고 안전한 근무환경에 대한 책임을 진다. 대중음식시설에서 국가에서 전염병의 발전상황단계에 따라 코로나바이러스 질병(코비드19)을 예방하기 위해 주어진 작업을 수행한다. 현재의 단계에서 대중음식점/시설을 운영할 때 아래에 제시된 규칙을 준수할 필요가 있다.  

 

- ապահովելուպարտականություն 책임을 지다 

- ծավալ 공간, 지역, 부피

- համաճարակ 전염병

- ստորև 아래 -> ստորևներկայացված 아래에 제시된

 

  1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ. 일반작업조직의 규칙

1) Հանրային սննդի օբյեկտներում նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով հսկողության սահմանման նպատակով վարում է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումները (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության): 대중음식시설에서 코로나바이러스 질병을 예방하기 위한 조치를 책임자를 임명하고 통제를 설정할 목적으로 최소한 소독하는 사람, 직원 및 방문객의 건강상태에 대한 기록을 관리한다. (필요에 따라 다른 기록) 

 

- առնվազն 적어도

- ախտահանում 소독

- նպատակ 목표 -> նպատակ(목적)+ա+հարմարություն(생활편의시설) 편의성 

 

2) Պատասխանատուի կողմից իրականացվում է հանրային սննդի կազմակերպման վայրում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ հսկողություն: 일반 위생역학에 관한 안전규칙과 위생규범의 준수를 위한 통제는 책임자에 의해 대중음식점에서 수행되어진다.

 

- սանիտարահամաճարակ 위생역학

- հիգիենիկ 위생적인

- նորմեր 규범

 

3) Պատասխանատուն ապահովում է հանրային սննդի կազմակերպման վայրում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման համար անհրաժեշտ պարագաները, նյութերն ու հարմարությունները: 책임자는 대중음식점에서 일반위생역학 안전규칙 및 위생규범준수를 위해 필요한 장비, 재료 및 시설을 제공한다.

 

- պարագաներ 장비

 

 

4) Հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացմանբարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի մեջ ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝ 아르메니아 노동법 제 186 조에 규정되어 있는 규칙을 준수하여 코로나바이러스 질환의 발병가능성이 높은 고위험군의 직원에게 작업과 관련하여 가능한 자제한다. 고위험군에는 다음이 포함된다.

ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ), 약한 면역체계를 가진 사람들 (예 : 암환자)

բ. 65 և բարձր տարիքի անձինք, 65세 이상의 고령자

գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած), 기저질환을 가진 사람 (천식, 만성폐질환(COPD), 폐기종 또는 기관지염, 만성심부전, 만성신장질환, 만성간세포질환(간염), 만성신경계질환(파킨스병, 다발성 경화증(MS), 뇌성마비) 등의 호흡기 질환

 

- ձեռնպահ 자제하는

- ներառված 포함된

- իմունային 면역의 -> իմունային համակարգ 면역체계

- շնչառական 호흡의

- ասթմա 천식

- թոքային 폐의

- էմֆիզեմա 폐기종

- բրոնխիտ 기관지염

- անբավարարություն 기능부전(부족) -> սրտի անբավարարություն 심부전(심장기능부족)

- երիկամ 신장

- լյարդ 간 -> հեպատիտ 간염

- նյարդաբան 신경학자 -> նյարդաբանական 신경의

 

 

5) Ընկերությունն ապահովում է աշխատողներին և հաճախորդներին անվտանգվարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության պահանջների վերաբերյալ պատշաճ իրազեկումը տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ առնվազն սույն որոշման հավելված N 12-ով սահմանված տեղեկատվության պարունակությամբ: 회사는 직원 및 고객에게 안전규칙과 위생역학적 안전에 위한 요구사항과 관련하여 최소한 이 결정의 부록 제 12 조에 규정된 정보내용에 따라 볼 수 있는 장소에 포스터를 붙이거나 또는 다른 더 나은 조치로 적절히 정보를 제공한다.  

 

- ապահովել 보호하다, 안전을 유지하다, 제공하다

- հաճախորդ 고객

- պահանջներ 요구사항

- անվտանգվարվելականոններ 안전규칙

- իրազեկում 인식

- իրազեկ 알리는, 정보

- տեսանելի 볼 수 있는

- նախընտրելի 더 좋은, 더 나은

- պաստառներ 포스터

- փակցնել 부착하다, 붙이다

 

  1. Հանրային սննդի վայրի մասով կանոններ. 대중 음식점과 관련한 규칙

1) Հանրային սննդի օբյեկտն ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություններով՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով: 대중음식점은 팔이나 손으로 제어되는 수도꼭지가 있고, (그러한 것이 없는 경우에 즉시, 소독할 수 있는) 비누로 흐르는 냉온수로 손씻기 기회를 제공한다. 

 

- հնարավորություն 기회, 가능성

- արմնկային 팔의

- ոտնակային 발의

- ծորակ 수도꼭지

 

2) Հանրային սննդի օբյեկտի ընդհանուր մուտքի, զուգարանի և խոհանոցի մուտքերի մոտ տեղադրվում են ախտահանիչներով տարողություններ, անձեռոցիկներ և փակ աղբարկղեր: 대중음식점은 일반 입구, 화장실과 주방입구 가까이 소독된 용기, 냅킨, 닫힌 쓰레기통을 배치한다.

 

- ընդհանուր 일반적인, 공동의

- տեղադրվել 배치하다

- տարողություն 용기

- անձեռոցիկ 냅킨

- աղբարկղ 쓰레기통

 

3) Աշխատողներն ապահովվում են մեկանգամյա օգտագործման դիմակների և ձեռնոցների պահուստային պաշարով (ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակները առնվազն 3-4 ժամը 1 անգամ փոխելու հաշվարկից), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչներով, ախտահանիչ միջոցներով, ինչպես նաև անձեռոցիկներով: 직원에게는 여분의 일회용 마스크와 장갑(근무교대시간과 마스크는 최소한 3-4시간에 한번 교체하는 계산에 기초하여), 손세정제, 소독제뿐만아니라 냅킨이 제공된다. 

 

- մեկանգամյա օգտագործման 일회용

- պահուստ 예비 -> պահուստային 여분의

- պաշար 보급품

- ելնել ~에 기초하다 -> ելնելով ~에 기초하여

- հերթափոխ 근무시간 -> աշխատանքային հերթափոխ 근무시간

- տևողություն 지속

- մշակել 처리하다

- մաշկ 피부 ->  ձեռքերի մշակման մաշկային հականեխիչ 손세정제

- ախտահանիչ 소독제

 

 

4) Աշխատողների սննդի ընդունման համար հատկացվում է առանձին սենյակ՝ կահավորված լվացարանով, մշտական տաք և սառը ջրի, ինչպես նաև ձեռքերի մշակման համար մաշկային հականեխիչների պարտադիր առկայությամբ: 직원들의 음식섭취를 위해 일정한 냉온수가 나오는, 뿐만아니라 손세정제가 의무적으로 비취된 싱크대가 설치된 별도의 공간이 할당된다. 

 

- ընդունել 받다, 인정하다

- հատկացնել 할당하다

- կահավորվել 가구를 배치/설치/장식하다

- լվացարան 싱크대

- մշտական 일정한

- առկայություն 존재

 

 

  1. Աշխատանքային տարածքի ախտահանումը. 작업지역의 소독

1) Աշխատանքի մեկնարկին և ավարտին կատարվում է տարածքի ախտահանում՝ օգտագործելով ախտահանիչ միջոցներ՝ 60-80%-անոց սպիրտային հիմքով: Մանրակրկիտ ախտահանվում են շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող պարագաները։ 작업의 시작과 종료에 60-80%의 알코올을 기초한 소독제를 활용하여 지역소독을 실행한다. 접촉한 모든 표면과 빈번하게 사용되어진 기구를 꼼꼼히 소독한다. 

 

- մեկնարկ 시작 <-> ավարտ 종료

- սպիրտ 알코올

- մանրակրկիտ 세밀한, 꼼꼼한

- մակերես 표면

- հաճախակի 빈번한

 

2) Իրականացվում է բռնակների, բազրիքների հաճախակի (առնվազն 3 ժամը մեկ) խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների օգտագործմամբ: 소독제를 활용하여 손잡이, 난간을 자주 (최소한 3시간에 한번) 습식청소를 수행한다. 

 

- իրականացնել 수행하다

- բռնակ 손잡이

- բազրիք 난간

- խոնավ 습식

 

3) Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ և այլն)՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչ միջոցների կիրառմամբ: 방문한 후마다 바이러스모드에 적합한 소독제를 사용하여 모든 종류의 접촉면을 습식청소를 수행한다. (문 손잡이, 의자등받이, 전기스위치 등) 

 

- թիկնակ 등받이

- անջատիչ 스위치

 

4) Անհրաժեշտ է խուսափել կտորից կարված աթոռների ծածկերից. աթոռների թիկնակները պետք է լինեն ախտահանման ենթակա: 천으로 봉제된 의자덮개는 피해야하며 의자등받이는 소독해야한다. 

 

- խուսափել 피하다

- ծածկեր 덮개

 

5) Անհրաժեշտ է յուրաքանչյուր սեղանի մոտ ապահովել ձեռքերի մշակման մաշկային ախտահանիչների պարտադիր առկայությունը և կիրառումը՝ այդ նպատակի համար նախատեսված (60-80%-անոց սպիրտային հիմքով) ախտահանիչների, կոսմետիկ միջոցների կամ ախտահանիչ անձեռոցիկների միջոցով: 그런 목적을 위해서 제공되어진 (알코올 기반 60-80%) 소독제, 화장용품 또는 소독용 냅킨으로 각각의 테이블 가까이 손세정제를 의무적으로 비치하고 사용을 제공해야한다. 

 

- նախատեսվել 제공하다, 예측하다

- կոսմետիկ միջոց 화장용품

 

6) Յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ իրականացվում է՝ 매 2-3시간에 한번 수행한다.

- բոլոր փակ տարածքների օդափոխություն, 모든 폐쇄구역의 환기

- դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների (բազկաթոռների արմնկակալների), լվացարանների, ինքնասպասարկման ցուցափեղկերի խոնավ մաքրում ախտահանիչ միջոցներով, 문 손잡이, 난간, 테이블, 의자등받이(안락의자의 팔걸이), 싱크대, 셀프서비스의 쇼케이스를 소독제로 습식청소한다. 

- զուգարանների մաքրում և ախտահանում: 화장실 청소 및 소독

 

- բազկաթոռ 안락의자

- արմնկակալներ 팔걸이

- ինքնասպասարկ 셀프서비스

- ցուցափեղկեր 쇼케이스

 

7) Ախտահանման համար կիրառվում են սահմանված կարգով գրանցված և հանրային սննդի կազմակերպություններում կիրառվելու համար թույլատրվող ախտահանիչ միջոցներ, որոնց կիրառման հրահանգներում նշված են վիրուսային վարակների ժամանակ շրջակա միջավայրի առարկաների ախտահանման ռեժիմները: 기록되어진 설정 절차에 따라 대중음식점에서 사용하기 위해 허용되어진 소독제로 소독을 실시하고 사용지침에서 바이러스 감염동안 주변의 환경 주체의 소독체계를 기록한다.    

 

- գրանցել 기록하다, 등록하다 -> գրանցվել

- հրահանգ 지침

- միջավայր 환경

 

8) Ախտահանիչ միջոցները պահվում են արտադրողի փաթեթավորմամբ, սերտ փակ վիճակում, հատուկ հատկացված չոր, սառը, մութ, երեխաների համար անհասանելի տեղերում: Նախազգուշական միջոցառումները ախտահանում իրականացնելու ժամանակ և առաջին օգնության միջոցառումները պատահական թունավորումների ժամանակ շարադրված են յուրաքանչյուր կոնկրետ ախտահանիչ միջոցի կիրառման հրահանգում: 소독제는 제조업체의 포장대로 특별히 제공되어진 건조하고, 서늘하고, 어둡고, 아이들의 손이 닿지 않는 장소에 단단하게 밀봉상태에 보관한다. 소독을 실시할 때 주의사항 및 우발적 중독에 대한 응급조치는 각각의 구체적인 소독제의 사용지침에 쓰여져 있다. 

 

- արտադրող 제조사, 생산업자

- փաթեթավորում 포장

- սերտ 면밀하게, 단단하게 

- փակ վիճակ 밀봉상태

- անհասանելի 불가능한

- Նախազգուշական միջոցառումներ 주의사항

- առաջին օգնության միջոցառում 응급조치

- պատահական 우발적

- թունավորում 중독

- շարադրվել 쓰여져 있다

 

 

9) Անհրաժեշտ է կազմակերպել սրբիչների և հիգիենայի այլ պարագաների ամենօրյա (աշխատանքից հետո) լվացք մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝ համաձայն պայմանագրի կամ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ անմիջականորեն հանրային սննդի կազմակերպման վայրում: 수건과 기타 위생용품은 매일 (작업후) 전문세탁업체에 의해 협의된 계약이나 적절한 조건이 있는 경우 즉시 대중음식점에서 정리해야한다. 

 

- սրբիչ 수건

- կազմակերպել 조직하다, 정리하다

- լվացք մասնագիտացված կազմակերպություն 전문세탁업체

- անմիջականորեն 즉시

 

  1. Սպասքի և խոհանոցային պարագաների ախտահանումը. 요리 및 주방용품의 소독

1) Նպատակահարմար է ընդհանուր առմամբ մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը կամ բազմակի կիրառման սպասքի օգտագործումը՝ պարտադիր ախտահանման պայմանով: 일반적으로 일회용 식기의 사용이나 의무적 소독조건에서 재사용이 가능한 식기의 활용이 적합하다.  

 

- նպատակահարմար 합리적인

- ընդհանուր առմամբ 일반적으로

- մեկանգամյա օգտագործում 일회용

- սպասք 식기세트

- բազմակ 촛대 -> բազմակի 많은, 다수의 -> բազմակի օգտագործման 재사용 가능한

- օգտագործում 활용

 

 

2) Միաժամանակ օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների քանակը պետք է բավարարի ողջ պահանջարկը: Չի թույլատրվում օգտագործել ճաքերով, խփվածեզրերով, դեֆորմացված, վնասված էմալով սպասք: 함께 사용되어진 식기와 부속용품의 수는 모든 수요를 충족시켜야한다. 균열, 파쇄, 변형, 손상된 법랑질 식기를 사용하는 것은 허용되지 않는다.    

 

- պարագա 경우, 환경 -> պարագաներ 악세사리

- քանակ 수량

- պահանջարկ 수요

- բավարարել 충족하다, 만족시키다.

- ճաքեր 균열

- խփվածեզրեր 파쇄

- դեֆորմացված 변형된

- վնասված 손상된

- էմալ 에나멀, 법랑질

 

 

3) Նպատակահարմար է, որ հանրային սննդի օբյեկտները հագեցվեն ախտահանման ազդեցությամբ ժամանակակից սպասք լվացող մեքենաներով՝ մեքենայացված եղանակով սպասքը և պարագաները լվանալու համար: Սպասքի մեքենայացված լվացումը մասնագիտացված լվացող մեքենաների մեջ իրականացվում է դրանց շահագործման հրահանգին համապատասխան, որի ժամանակ կիրառվում են սպասքի և սեղանի պարագաների ախտահանում ապահովող մշակման ռեժիմներ 65°C–ից ոչ ցածր ջերմաստիճանում 90 րոպե տևողությամբ: 대중음식시설은 기계적 방식으로 식기류와 부속용품을 세척하기 위해 소독의 효율성을 증대하도록 현대식 식기세척기를 설치하는 것이 적합하다. 식기의 기계적 세척은 특수 세척기에 작동지침에 따라 수행된다. 작동하는 동안 식기와 테이블용품의 소독을 처리하기 위해 65도 이상의 온도에서 90분 지속 모드가 적용된다.

 

- հագեցնել 채우다, 포화시키다 -> հագեցվել 

- ազդեցություն 영향, 효과 -> ազդեցությամբ 

- ժամանակակից 현대적인

- սպասք լվացող մեքենա 식기세척기

- մեքենայացվել 기계화되다

- մասնագիտացված 전문화된

- շահագործում 작동 -> շահագործման հրահանգ համապատասխան 작동지침에 따라 

 

 

4) Սպասքի՝ ձեռքով լվացման համար նախատեսվում են եռաբաժին ավազաններ՝ ճաշի սպասքի համար, երկբաժին՝ ապակե սպասքի և սեղանի պարագաների համար: 식기류의 손세척을 위해 세부분의 싱크볼로 구성된다. 디너용 식기류는 두부분으로, 유리제품 식기류와 테이블용품으로.

 

- եռաբաժին 세부분으로 

- ավազան 탱크, 저수조, 싱크볼

- ապակի 유리 -> ապակե 유리로 된

 

 

5) Սպասքի լվացումը ձեռքով իրականացվում է հետևյալ կարգով. 식기류를 손으로 세탁할 때 다음과 같은 절차를 수행한다. 

- սննդի մնացորդների մեխանիկական հեռացում, 남은 음식물의 기계적 제거

- լվացում՝ ավազանի առաջին բաժնի ջրի մեջ լվացող միջոցների ավելացմամբ, 첫번째 싱크볼의 물에 세제를 첨가하여 세척

- լվացում ավազանի երկրորդ բաժնում 40°C–ից ոչ ցածր ջերմաստիճանի ջրում և երկու անգամ քիչ քանակությամբ լվացող միջոցների ավելացմամբ, քան ավազանի առաջին բաժնում, 두번째 싱크볼에 40도 이상의 온도의 물로 첫번째 싱크볼보다 두배 적은 분량의 세제를 첨가하여 세척 

- սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցում ավազանի երրորդ բաժնի մեջ 65°C–ից ոչ ցածր ջերմաստիճանի տաք հոսող ջրով լվացում, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ, 식기류의 세척에서 손잡이가 있는 금속메쉬로 세번째 싱크볼에 수전기가 있는 유연한 고무튜브를 이용하여 65도 이상 온도의 흐르는 온수로 세척한다.  

- ամբողջ ճաշի սպասքի և պարագաների մշակում ախտահանիչ միջոցներով՝ դրանց կիրառման հրահանգին համապատասխան, 사용지침에 따라 모든 디너 식기와 부속용품는 소독제로 처리한다. 

- սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցի մեջ ավազանի երրորդ բաժնում հոսող ջրով, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ, 식기류는 손잡이가 달린 금속메쉬로 세번째 싱크볼에서 수전기가 달린 유연한 고무튜브를 이용하여 흐르는 물로 세척한다. 

- սպասքի չորացում ցանցե դարակների, դարակաշարերի վրա: 식기류는 그물선반, 선반틀에 건조한다.

 

- լվացող միջոցներ 세제

- պարզաջրել 물로 깨끗이하다, 세척하다 -> պարզաջրում 세척

- բռնակներ 손잡이

- ցնցուղ 수전 -> ցնցուղի ծայրադիր 수전기, 수도꼭지

- ճկուն 유연한

- խողովակ 튜브 -> ռետինե խողովակ 고무튜브

 

 

6) Սպասք լվացող մեքենայի անսարք լինելու դեպքում սպասքի՝ ձեռքով լվացման և ախտահանման տեխնոլոգիայի պահպանման համար պայմանների կամ մեկանգամյա ճաշի սպասքի և պարագաների բացակայության դեպքում կազմակերպության աշխատանքը դադարեցվում է: 식기세척기가 고장난 경우, 식기류의 손세척 및 소독기술의 준수를 위한 조건이나 일회용 식기류 및 부속용품이 없는 경우 기관의 작업은 중단된다. 

 

- անսարք 고장난

 

7) Մեկանգամյա սպասքի կիրառման ժամանակ իրականացվում է օգտագործված սպասքի հավաքում մեկանգամյա, սերտ փակվող պլաստիկից փաթեթների մեջ, որոնք տեղափոխվում են աղբավայր: 일회용 식기류의 사용시 사용되어진 식기류는 일회용의 완전 밀봉한 플라스틱 포장안에 모아 폐기장으로 이송된다.  

 

  1. Անձնակազմի համար կանոններ. 직원을 위한 규칙

1) Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկուանգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը՝ աշխատակցի՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում: 모든 직원의 체온을 매일 최소 두번 측정한다. (직원의 개인체온계를 포함한 원격 또는 개인용 체온계로) 그들중 한명은 직원이 출근할 때 등록부에 적절한 메모를 작성한다. 

 

- անհատական 개인의

- նշում 메모

- գրանցամատյան 등록부

 

2) Աշխատողները մշտապես կրում են անհատական պաշտպանության միջոցներ՝ ձեռնոցներ և մեկանգամյա օգտագործման դիմակ (բժշկական), որոնք փոխվում են 3-4 ժամը մեկ: Ձեռնոցների և մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաև խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում: 직원은 항상 장갑 및 일회용 마스크(의로용) 등의 개인보호장비를 착용한다. 그것들은 3-4시간에 한번 교체한다. 장갑 및 일회용 마스크의 재사용뿐만 아니라 습식마스크의 사용은 허용되지 않는다.

 

- մշտապես 항상

- խոնավացած 촉촉한 

 

3) Ընդմիջման ընթացքում արգելվում է աշխատանքային վայրը լքելը: 휴식시간동안 직장을 이탈하는 것은 금지된다. 

 

- ընդմիջման 휴식

 

  1. Հաճախորդների սպասարկման կանոններ. 고객 서비스 규칙

1) Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում և տվյալների գրանցում գրանցամատյանում: 서비스하기전 입구 가까이에서 고객의 체온측정을 실시하고 등록부에 자료를 기록한다. 

 

2) Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Նմանայցելուի դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ զանգահարելով 8003 հեռախոսահամարով: 급성 호흡기 증상을 가진 감염으로 발열, 기침, 독감, 호흡곤란을 가진 방문객에게 서비스하는 것은 금지된다. 이와 같은 경우 즉시 아르메니아 보건부의 핫라인 8003 번에 전화하여 알려야만 한다.  

 

- սուր 날카로운, 급성의

- շնչառական վարակ 호흡기 감염

- ախտանշան 증상

- թեժ գիծ 핫라인

 

3) Հաճախորդների սպասարկման սեղանների միջև անհրաժեշտ է ապահովել առնվազն 1.5 մետր հեռավորություն: 고객서비스 좌석사이는 최소한 1.5 미터의 거리를 유지해야한다. 

 

4) Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումների իրականացումը»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 대중음식시설에서 5명 이상의 사람들이 참여하는 행사의 개최를 금지한다."라고 아르메니아 보건부의 발송 메세지에 말하고 있다.  

 

 

 

Թորոսյանը հավանական է համարում մինչև մայիսի վերջ Հայաստանում 10 հազար վարակման դեպքը: 토로시안은 5월말까지 아르메니아에서 1만명의 감염사례 가능성을 검토하고 있다.  

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հավանական է համարում այն սցենարը, որ մինչև մայիսի վերջ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնի 10 հազարի: 예레반, 5월 4일, 아르멘프레스: 아르메니아 보건부 장관 아르센 토로시안은 5월말까지 아르메니아에서 코로나바이러스 감염자의 수가 1만명에 이를 것으로 예상하고 있다. 

 

- հավանական 아마, ~같은

- սցենար 시나리오

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում: "아르멘프레스"의 보도에 따르면, 장관은 이에 대하여 국회 보건 및 사회에 관한 국회 상임위원회의 회기후 기자들과 대화에서 거론하였다.

 

Հարցին, թե մինչև մայիսի վերջ որքան վարակակիր կլինի, նա նշեց. «10 հազար թիվը հավանական սցենար է: Դա բարձր է այն իմաստով, որ ավելի բարձր է, քան կկարողանանք բոլորին պահել հսկողության տակ, և հավանաբար ոմանց տուն կուղարկենք: Սակայն բարձր չէ այն իմաստով, որ ամեն դեպքում ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կկարողանանք սպասարկել», -ասաց նախարարն ու նկատեց՝ ամեն ինչը կախված է 10 հազարին հաջորդող քայլերից: 5월말까지 얼마나 많은 확진자가 있을거냐는 질문에 그는 언급했다. "1만명의 숫자가 가능한 시나리오입니다. 그것은 모든 사람이 통제하에 유지되고 주로 그들을 집에 보낸 것보다 더 높다는 점에서는 높습니다. 하지만 어째든 중증 및 초중증 사례에 대해 서비스할 수 있다는 점에서는 높지 않습니다."라고 장관은 말했고 모든 것은 다음 단계에서 1만명에 달려있다고 언급했다.    

 

 

Անդրադառնալով հանձնաժողովի նիստում իր հնչեցրած այն մտքին, որ եթե չկարողանանք պահպանել կանոնները, կունենանք պայթունավտանգ բռնկումներ, երբ օրինակ Հայաստանում հնարավոր է, որ վարակված լինի 500 հազար քաղաքացի՝ տասնյակ հազարավոր հոսպիտալիզացիաներով և հազարավոր մահերով՝ Թորոսյանն ասաց, որ դա պատահական թիվ չէր: «Դա մոտ մեկ ամիս առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումն էր Հայաստանի համար՝ 500 հազար դեպք, տասնյակ հազարավոր հոսպիտալիզացիներ և հազարավո մահեր: Բարեբախտաբար, դա մինչև օրս տեղի չի ունեցել, կարողացել ենք ամեն դեպքում զսպել բռնկման տարածումը, հարթեցնել կորը: Սրագագաթ պիկ չէ, դա բլուր է դառնում, պետք է կարողանանք այնպես անել, որ հետո աստիճանաբար իջնի ներքև», -ասաց նախարարն ու նշեց՝ սակայն, թե դա երբ կհաջողվի, դժվար է ասել: 위원회 회기에서 그가 말한 생각을 언급하면, 만약 규칙을 준수하지 않으면 폭발적인 발병이 가질것이다. 예를들어 아르메니아에서 5십만명의 시민이 감염되어질 가능성이 있는 경우 수십만의 입원자 및 수천의 사망자를 가질 것이다. 토로시안은 그것이 무작위 숫자가 아니라고 말했다. "그것은 약 한달전 5십만건의 사례, 수만명의 입원자 및 수천명의 사망은 아르메니아에 대한 세계보건기구의 평가였습니다. 운좋게도, 그것은 지금까지 일어나지 않았고, 모든 사례에서 발병확산을 제지할 수 있었으며 곡선을 완만하게 만들었습니다. 봉우리는 최정점이 아니고 그것은 언덕이 되었습니다. 이렇게 할 수 있어야합니다. 그런 후에 점진적으로 아래로 내려가야합니다." 장관은 말했고 하지만 그것이 언제 성공할지는 말하기 어렵다고 언급했다.  

 

- անդրադառնալ 언급하다

- հանձնաժողով 위원회

- հնչել 소리나다, 말하다

- պայթունավտանգ 폭발적인

- պատահական 우연한, 무작위의 

- բարեբախտաբար 운좋게도

- զսպել 제지하다

- բլուր 언덕

- աստիճանաբար 점진적으로 

 

Անդրադառնալով սահմանափակումների վերացմանը՝ նա նշեց, որ դա միգուցե մի քիչ կպաստի ավելացմանը, սակայն նաև պետք է խոստովանել, որ դա անխուսափելի է, քանի որ հնարավոր չէ ապրել երկրում, որտեղ ամեն ինչ փակ է: Նախարարը նկատեց՝ դա ինչ-որ մի օր պետք է տեղի ունենար, և այդ ժամանակն իրենք օգտագործել են՝ ինչ-որ կերպ առողջապահական համակարգը կարգի բերելու համար և մարդկանց որոշակի վարքագծային կանոններ սովորեցնելու համար: 제한해제를 언급하면서 그는 그것이 아마 조금 추가적으로 상승하겠지만 모든 것이 닫힌 나라에서는 살 수 없기 때문에 그것이 불가피하다는 것을 인정해야한다고 지적했다. 장관은 그것이 언젠가 일어나야하고 그 때 어떤 식으로든지 보건시스템을 개선하고 사람들에게 특정 행동규칙을 가르치기 위해서   그것들을 활용했다고 언급했다. 

 

- միգուցե 아마

- խոստովանել 인정하다

- անխուսափելի 불가피한, 피할 수 없는

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments