휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 8일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 8일자)

LifeChallenger 2020. 5. 8. 20:40
반응형

출처 : 픽사베이

 

 

 

Թեժ վեճ Ազգային ժողովում. պատգամավորների բանավեճը վերածվեց ծեծկռտուքի: 국회에서 열띤 논쟁, 국회의원들의 토론이 싸움을 가져오다.  

 

- թեժ 열띤, 격렬한

- վեճ 논쟁

- պատգամավոր 국회의원

- բանավեճ 토론

- ծեծկռտուք 싸움

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի բանավեճը խորհրդարանի դահլիճում վերածվեց ծեծկռտուքի: 예레반, 5월 8일, 아르멘프레스: 아르메니아 국회의 "밝은 아르메니아" 정당의 국회의원 에드몬 마루키안과 "나의 발걸음" 정당의 국회의원 마순 미카엘리안의 논쟁은 국회의사당에서 싸움을 가져왔다.  

 

- խորհրդարանի դահլիճ 국회의사당

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն ամբիոնից իր ելույթում անդրադառանում էր «Իմ քայլը» -ից Բաբկեն Թունյանի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը վերաբերող ելույթին, երբ միջամտեց նաև Սասուն Միքայելյանը: Լսելի չէր, թե Միքայելյանն ինչ է ասում, սակայն Մարուքյանն արձագանքեց. «Պարոն Միքայելյան, հոպար չեմ Ձեզ համար»: "아르멘프레스"의 보도에 따르면, 마루키안은 사순 미카엘리안이 개입했을 때연단에서 그의 연설에 "나의 발걸음" 소속 밥켄 투니안의 "밝은 아르메니아" 정당의 관련 연설에 대해 언급했었다. 미카엘리안이 무슨 말을 했는지 들을 수가 없었다. 하지만 마루키안은 대답했다. "미카엘리안씨, 나는 당신의 삼춘이 아닙니다."  

 

- ամբիոն 연단

- միջամտել 개입하다

- արձագանքել 대답하다, 응답하다

- հոպար = հորեղբայր 삼춘

 

Մի քանի բառ փոխանակելուց հետո դահլիճում թեժ կռիվ սկսվեց, միջամտեցին դահլիճում ներկա գտնվողները:

Քննարկվում էին կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները, դահլիճում ներկա էին նաև կառավարության անդամները: 몇 마디 말을 주고 받은 후 홀에서는 국회의사당에 참석한 사람들이 개입하면서 격렬한 싸움이 시작되었다. 정부 2019년 프로그램의 실행과정 및 결과를 논의하고 있었다. 정부인사 또한 홀에 참석하였다.

 

- փոխանակել 교환하다, (말을) 주고받다. 

- կռիվ 싸움

 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց ընդմիջում: 국회의장 아라라뜨 미르조얀은 휴정을 선언하였다.  

 

- ընդմիջում 휴정

 

 

 

 

 

 

Խորհրդարանը քննարկեց սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան: 의회는 성폭력으로부터 아동보호에 대한 협약을 논의했다. 

 

- խորհրդարան 의회

- սեռական բնույթի բռնություն 성폭력 -> սեռական բնույթի հանցագործություն 성범죄

- կոնվենցիա 협약, 관습

 

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019-ի առաջին կիսամյակում քննվել է երեխաների նկատմամբ կատարված սեռական բնույթի հանցագործությունների 51 գործ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ մայիսի 8-ի նիստում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը՝ ներկայացնելով  «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու հարցը: 예레반, 5월 8일, 아르멘프레스: 아르메니아에서 2019년 상반기에 아동에 대해 이행된 성범죄 51건이 조사되었다. "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대하여 국회 5월 8일 회의에서 아르메니아 법무부 차관 크리스띠네 그리고리안은 "성폭행과 성폭력으로부터 아동보호에 대한" 유럽평의회 협약비준문제를 제출하면서 말했다. 

 

- կիսամյակ 학기, 반기

- քննել 검사하다, 조사하다, 연구하다

- հանցագործություն 범죄

- արդարադատություն 재판, 사법

- ներկայացնել 1) 대표하다, 2) 제출하다

- շահագործել 남용하다, 사용하다 -> շահագործում 학대 -> սեռական շահագործում 성폭행

- վավերացնել 비준하다

 

 

Հայաստանը կոնվենցիան ստորագրել է 2010 թվականին: «Կոնվենցիան համալիր միջազգային գործիք է՝ ուղղված երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունները կանխարգելելուն, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականցնելուն, իրազեկմանն ու համագործակցությանը:  Կոնվենցիայի անդամակցող պետությունները պարտավորվում են ապահովելու կոնվենցիայի 18-23-րդ հոդվածներով նախատեսված դիտավորությամբ կատարված արարքների քրեականացումը: Դրանք են երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնությունը, մանկական մարմնավաճառությունը, մանկական պոռնոգրաֆիան, երեխայի մասնակցությունը պոռնոգրաֆիկ ցուցադրությունների մեջ, երեխային սեռական բնույթի գործողությունների դրդումը, երեխայի սեռական այլասերումը և այլն»,-ասաց Գրիգորյանը: 아르메니아는 2010년 협약에 서명하였다. "협약은 아동에 대한 성폭행 또는 성폭력 예방, 피해자보호, 적절한 조사수행, 통보 및 협력에 관한 복합적인 국제수단입니다. 협약의 회원국가는 협약 제 18-23 조항에 따라 의도적으로 행해진 범죄행위에 대해 보호할 의무를 가집니다. 그것들은 아동에 대한 성폭력, 아동 성매매, 아동 외설물, 외설쇼에 아동의 참여, 아동의 성행위 유인, 아동에 대한 성도착 등 입니다."라고 그리고리안은 말했다. 

 

- ստորագրել 서명하다

- համալիր 복합

- զոհ 피해자

- իրազեկ 인지, 통보

- համագործակցություն 협력

- պարտավորել 도입하다, 부과하다, 강요하다 -> պարտավորվել (엄숙히) 약속하다

- դիտավորություն 의도 -> նախատեսված դիտավորությամբ 의도적으로, 고의로

- արարք 행위

- քրեականացում 범죄행위

- մարմնավաճառություն 성매매, 매춘

- ցուցադրություն 쇼

- այլասերում 도착 -> սեռական այլասերում 성도착

- սեռական բնույթի գործողություն 성행위

 

 

Փոխնախարարը ներկայացրեց վերջին 3 տարվա ազգային վիճակագրությունը: 2017-ին Քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 265 գործ, որից 101-ը եղել են սեռական բնույթի: 2018-ին քննված գործերի քանակաը եղել է 317, որից 76-ն է եղել սեռական բնույթի: Իսկ 2019-ի միայն առաջին կիսամյակի տվյալներով 209 քրեական գործ է եղել, որից միայն 51-ն են եղել սեռական բնույթի գործեր: 차관은 최근 3년간의 국내 통계를 제출하였다. 2017년에 조사위원회의 기관과 세분 절차에서 아동에 대해 자행된 범죄에 관한 265건을 조사하였다. 그중 101건은 성범죄였다. 2018년에 조사된 사건의 수는 317건이었으며 그중 76건은 성범죄였다. 그리고 2019년 상반기의 자료에 따라 209건의 범죄가 있었으며 그중 51건은 성범죄였다.     

- վիճակագրություն 통계

- Քննչական կոմիտեի մարմին 조사위원회

- վարույթ 절차

- ստորաբաժանում 세분, 구획

 

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, դատապարտելով երեխաների դեմ ուղղված հանցագործությունները, կոնվենցիայի որոշ դրույթներ, սակայն, համարեց խնդրահարույց: Պատգամավորն առաջարկեց քրեական օրենսգրքում խստացնել երեխաների իրավունքների և լավագույն շահերի դեմ ուղղված հանցագործությունների համար պատժելիությունը, արմատապես վերանայել քրեական քաղաաքականությունը: "번영 아르메니아" 정당의 국회의원 게보르크 뻬뜨로시안은 아동에 대한 범죄를 비난하며 협약의 일부 조항에 문제를 제기하였다. 이 국회의원은 형법에서 아동에 대한 권리와 최선의 이익에 반하는 범죄에 대해 처벌을 강화할 것과 근본적으로 범죄정책을 제고할 것을 제안했다.  

 

- դատապարտել 비난하다, (법률) 선고하다 

- հանցագործություն 범죄

- դրույթ 조항

- քրեական օրենսգիրք 형법

- խստացնել 강화하다

- պատժելիություն 처벌

- արմատապես 근본적으로 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments