휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 9일자) 본문
«Մայր Հայաստանի» անմոռաց լեգենդը․ Բնորդուհին հիշում ու պատմում է վերապրածը: "아르메니아 어머니"의 잊을 수 없는 전설, 여자 디자이너는 생존자를 기억하고 말하다.
- բնորդ 디자이너 -> բնորդուհի 여자 디자이너
- վերապրած 생존자
Պատերազմ, հաղթանակ, անկախություն, թավշյա հեղափոխություն, Նոր Հայաստան. այս պատմական բոլոր ժամանակաշրջաններն ապրած ու վերապրած հայ ազգի չմոռացված լեգենդը, մեր հերոսության խորհրդանիշ տիկին Գենյան, ով 78 տարին է բոլորել, այսօր էլ ապրում է մեր կողքին՝ բոլորին հույս ու լավատեսություն հաղորդելով։ 전쟁, 승리, 독립, 벨벳혁명, 새로운 아르메니아, 이 모든 역사적 시대를 살고 있고 생존하고 있는 아르메니아 국가의 잊혀지지 않는 전설, 우리의 영웅적 행위의 상징인 78세의 게니안 여사는 오늘도 모든이에게 희망과 낙관론을 심어주며 우리 옆에 살아 있다.
- անկախություն 독립
- պատմել 말하다 -> պատմական 역사적
- ժամանակաշրջան 시대
- ապրած 살아 있는 -> վերապրած 생존하는
- հերոսություն 영웅적 행위
- խորհրդանիշ 상징 -> խորհրդանշել 상징하다
- բոլորել 완성하다, 끝내다
- լավատեսություն 낙관주의
- հաղորդել 심어주다
Բոլորիս հայտնի «Մայր Հայաստան» հուշարձանը, որ կառուցվել է որպես Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի խորհրդանիշ, տեղադրվել է 1950 թ., ի սկզբանե Իոսիֆ Ստալինի պատկերով, քանդակագործ Սերգեյ Մերկուրովի և ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակությամբ։ Հետագայում՝ 1962 թ., Ստալինի արձանն ապամոնտաժելուց հետո նույն պատվանդանին 1967 թ. կանգնեցվել է քանդակագործ Արա Հարությունյանի «Մայր Հայաստանը» խորհրդանշող հուշարձանը, որը մարմնավորում է անկոտրում ռազմական ոգու, հայրենիքի պահապան հրեշտակ հայ մոր հավաքական կերպարը։ Հուշարձանի բնորդուհին հենց Գենյա Մուրադյանն է, ով «ՀՀ»-ի հետ զրույցում վերապրեց հիշողություններն ու ակնթարթները, որոնք անմոռաց լեգենդ դարձան։ 우리 모두에게 위대한 애국전쟁에서 일궈낸 승리의 상징으로써 지어진 "아르메니아의 어머니" 기념조각상은 처음부터 이오시프 스탈린의 이미지로 조각가 세르게이 메르쿠로브와 건축가 라파엘 이스라엘리안의 명성으로 1950년에 설치되었음을 알려져 있다. 나중에, 1962년 스탈린의 조각상이 해체된 후 같은 토대에 1967년 조각가 아라 하루추니안의 "아르메니아 어머니"을 상징하는 기념물이 세워졌다. 그것은 깨어지지 않는 군인정신, 고국의 수호천사인 아르메니아 어머니의 통합적 이미지를 형상화하였다. 기념물의 디자이너는 아르메니아 공화국과 대화에서 추억과 순간에 생존하여 잊혀지지 않는 전설이 된 바로 게냐 무라디안이다.
- հուշարձան 기념물, 기념조각상 = հուշ(기념)+արձան(조각)
- հայտնել 알려지다, 알다
- հայրենական 국내의, 가정의
- Հայրենական Մեծ Պատերազմ 위대한 애국전쟁
- տեղադրվել 설치되다.
- ի սկզբանե 처음부터
- քանդակագործ 조각가
- ճարտարապետ 건축가
- հեղինակություն 명성, 위신
- ապամոնտաժել 분해하다, 해체하다
- պատվանդան 토대, 받침대
- մարմնավորել 형상화하다
- անկոտրում 깨어지지 않는
- ոգու 정신 -> ոգեղենություն 정신
- հրեշտակ 천사
- հիշողություն 기억, 추억
- ակնթարթ 찰나, 순간
- զրույց 대화
Հիշում է, 17-18 տարեկան էր՝ լոլիկի հերթում կանգնած, երբ հրավեր ստացավ քանդակագործ Արա Հարությունյանից՝ դառնալու Մայր Հայաստանի բնորդուհին, որով հեղինակը պետք է կերտեր ու վեր հաներ հայ կնոջ, մոր կերպարի իմաստությունն ու խորությունը՝ ընդգծելով կնոջ վեհությունն ու ընտանիքին նվիրվածությունը։ 그녀는 조각가 아라 하루추니안으로부터 초대를 받았을 때 토마토 행렬에 섰던 17-18살일 때를 기억하고 있다. 아르메니아 어머니의 디자이너가 되기 위해서 저자는 여성의 위대함과 가족에 대한 헌신을 강조하며 아르메니아 여성, 어머니의 이미지에서 지혜와 깊이를 끌어올려 창조해야만 한다.
- լոլիկ 토마토
- հրավեր 초대
- հեղինակ 저자
- կերտել 창조하다, 만들어내다
- վեր հանել 끌어올리다
- կերպար 이미지
- իմաստություն 지혜
- խորություն 깊이
- ընդգծել 강조하다
- վեհություն 위엄
- նվիրվածություն 헌신
Ի դեպ, տիկին Գենյան բնակվում է Երևանում, Ալեք Մանուկյան փողոցի բարձրահարկ շենքերից մեկում և ամեն օր իր տան բաց պատշգամբից ականատես է լինում, թե ինչպես են վառվում ու հանգչում «Մայր Հայաստան» հուշարձանի լույսերը, հպարտանում է հայի մարտական ոգեղենությամբ... 그런데 게냐 여사는 엘렉 마누끼안 거리의 고층건물중 하나에 예레반에서 거주하고 있으며 매일 그녀 집의 열린 발코니로부터 "아르메니아 어머니" 기념물의 불빛이 어떻게 켜지고 꺼지는지 보며 아르메니아의 전투정신을 자랑스러워하고 있다.
- պատշգամբ 발코니
- ականատես 목격자
- հպարտանալ 자랑스러워 하다. 자랑으로 여기다.
- մարտական 전투의
«Ծնվել եմ պատերազմի տարիներին՝ 1942 թ., իսկ հիշողությանս մեջ մինչև հիմա դեռ վառ են մնում այդ սարսափելի ու տառապանքի տարիները, երբ համատարած սով էր, իսկ մեր միակ ուտելիքը հացն էր ու վրան քսած տոմատը, երբեմն յուղը՝ շաքարավազով համեմված։ Հաղթանակը մեզ համար դարձավ խելագարվելու նման մի բան, ի՜նչ ուրախություն ու ցնծություն ապրեցինք, երբ Սովետական Միությունը հաղթանակ տարավ։ Այն մեր դեմքին բերեց փափագած երջանկությունն ու ուրախությունը, և մարդիկ վերադարձան իրենց ընտանիքներ։ Թեպետ կորուստները շատ մեծ էին, բայց գոնե ժողովուրդը պահեց գոյությունը, չոչնչացավ։ Ես առանձնահատուկ սիրով եմ նայում այդ արձանին, ոչ թե նրա համար, որ ես եմ բնորդուհին, այլ որ դրա մեջ տեսնում եմ նաև մեր հայի հաղթանակը»,–ասում է տիկին Գենյան։ 1942년 전쟁중에 태어났으며 지금까지 그 공포스럽고 고통스러운 시절을 여전히 생생하게 기억하고 있습니다. 그때는 어디에나 굶주림이 있었으며 오직 먹을거라곤 빵과 천막에 토마토페이스뿐이었고 가끔 설탕이 가미된 버터가 있었습니다. 소련이 승리했을 때 승리는 우리를 행복과 기쁨에 있는 것같이 미치게 만들었습니다. 그것은 우리의 얼굴에 갈망했던 행복과 기쁨을 가져왔고 사람들은 자신의 가족에게 돌아갔습니다. 비록 손실은 매우 컸지만, 적어도 사람들은 살아 남았습니다. 나는 특별한 사랑으로 그 조각상을 바라봅니다. 내가 디자이너이기 때문이 아니라 그 속에서 나는 우리 아르메니아의 승리를 봅니다."라고 계냐 여사는 말했다.
- սարսափել 겁에 질리다
- տառապանք 고통
- վառ 생생한, 밝은
- համատարած 아주 흔한, 어디에나 있는
- սով 기아, 굶주림
- վրան 천막, 막사
- քսել ~에 바르다 -> քսած տոմատ 토마토 페이스트
- շաքարավազ 설탕
- համեմել 양념하다, 후추를 치다.
- յուղ 오일, 버터
- խելագարվել 미치게 하다
- փափագած 갈망하는
- թեպետ 비록 ~이지만
- կորուստ 손실
- գոնե 적어도
- գոյություն 존재
- առանձնահատուկ 특별한
Նախնիները՝ մորական տատն ու պապը եղել են Գանձակից, որտեղից նրանք վտարվելով՝ գաղթել են Բաքու, այնտեղից էլ ստիպված են եղել ՌԴ մեկնել։ Հետո արդեն վերադարձել են Հայաստան մշտական բնակության։ 그녀의 조부모, 외가쪽 할머니와 할아버지는 간차크 출신이다. 그곳에서 그들은 추방당해 바쿠로 이주하였고 그곳에서도 러시아연방으로 강제로 떠나야만 했다. 그런 후에 영구거주를 위해 아르메니아에 돌아왔다.
- նախնիներ 조부모
- վտարվել 추방당하다
- գաղթել 이주하다
- ստիպել 강제로 ~하다
- ՌԴ = Ռուսաստանի Դաշնություն 러시아 연방
- հետո արդեն 그럼 다음
«Երբ պատերազմ էր ընթանում Արցախի ազատագրման համար, դրանք ինձ համար ևս ծանր տարիներ էին։ Ինչ խոսք, աներևակայելի ցնծությամբ ընդունեցինք Շուշիի ազատագրման մասին լուրը։ Մեծ փառք ու պատիվ էր, որ կարողացանք Արցախի, մեր հողի ազատագրման համար պայքար մղել, որ ժողովուրդը կարողացավ կռվել իր սեփական հողի վրա ապրելու համար։ Այն եղավ մեր պատմության անջնջելի էջերից մեկը, հպարտանալու բան է»,–նկատեց Գենյա Մուրադյանը։ "아르차흐 해방을 위한 전쟁이 진행되고 있을 때, 그것들은 나에게도 어려운 시기였습니다. 물론, 상상할 수 없는 기쁨으로 슈쉬의 해방에 대한 소식을 접했습니다. 아르차흐, 우리 영토의 해방을 위해 싸울 수 있다는 것은 커다란 영광과 명예였습니다. 사람들은 자신의 토지위에 살아가기 위해 싸울 수 있었습니다. 그것은 우리의 역사에 지워지지 않는 페이지들 중 하나이며 자랑스러운 것입니다."라고 게냐 무라디안은 언급했다.
- ընթանալ 진행하다
- ինչ խոսք 물론
- երևակայել 상상하다 -> աներևակայելի 상상할 수 없는
- ցնծություն 기쁨
- փառք 영광
- պատիվ 명예
- մղել 밀어부치다
- սեփական 사적인, 개인의
- անջնջելի 지워지지 않는
Այսօր ծիծաղով հիշում է ու պատմում նաև այն մասին, թե որքան մարտական էր տրամադրված անձամբ մասնակցելու ապրիլյան քառօրյա պատերազմին։ Ասում է՝ անգամ որպես կամավոր ցանկացել է հայտագրվել և սահման մեկնել. «Մտածում էի, ավելի լավ է թշնամու գնդակն ինձ դիպչի, քան երիտասարդներին, գոնե խիղճս հանգիստ կլիներ, որ օգնության ձեռք եմ մեկնել։ Սակայն, բարեբախտաբար, դրա կարիքը չառաջացավ, պատերազմը շուտ ավարտվեց, թեպետ նորից անդառնալի կորուստներով։ Գուցե, հենց այդ մարտնչող, հայրենասեր տեսակիս համար էլ բնազդաբար Արա Հարությունյանն ինձ ընտրեց բնորդի դերում»։ 오늘 그녀는 웃음을 지으며 기억하고 개인적으로 참여했던 4월 4일 전쟁이 얼마나 치열했는지에 대하여 말하였다. 그녀는 심지어 자원봉사자로 등록되어 국경으로 떠나기를 원하였다. "적의 총탄이 젊은이들보다 나를 맞추는 것이 더 좋다고 생각합니다. 적어도 내 양심은 도움의 손길을 주어서 평온해질 것입니다. 하지만, 다행스럽게도 그럴 필요는 없었습니다. 전쟁은 곧 끝이 났고 비록 다시 되돌릴 수 없는 손실이 있었지만, 아마도 바로 그런 싸움은 본능적으로 아라 하루츄니안이 나를 디자이너로 선택한 것도 일종의 애국심이었을 것입니다."
- մարտական 전투
- անձամբ 개인적으로
- տրամադրել 주다, 제공하다
- կամավոր 자원봉사자
- հայտագրվել 등록되다.
- գնդակ 총알
- դիպչել 만지다,
- առաջանալ 발생하다 -> չառաջանալ 발생하지 않다.
- մարտնչել 싸우다
- բնազդաբար 본능적으로
Տիկին Գենյան եղել է նաև հայկական թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից։ Պատմում է, որ երկրում տիրող լարվածությունն ու հաղթանակի շունչը նույնիսկ ախորժակն էին մոռացնել տվել։ Հիշում է, ինչ ուրախություն ապրելով, արյան բարձր ճնշման տակ հրապարակ է վազել ժողովրդի հետ տոնելու հեղափոխության հաղթանակը։ 게냐여사는 또한 아르메니아 벨벳혁명의 능동적인 참가자출신이었다. 나라에 팽배해진 긴장과 승리의 영감은 심지어 그녀의 식욕을 잊게 만들었다고 말했다. 그녀는 무엇이 행복하게 사는 것인지를 기억하고, 고혈압에도 불구하고 사람들과 혁명의 승리를 축하하기 위해 광장으로 달려갔다.
- մասնակից 참가자
- տիրող 지배적인
- լարվածություն 긴장
- շունչ 호흡, 영감
- ախորժակ 식욕, 욕구
- նույնիսկ 또한, 심지어
- ճնշում 압력
- հրապարակ 광장
Նրա խոսքով, Նոր Հայաստանում շատ բան է փոխվել, ժողովուրդը զարթոնք է ապրել, վերարժևորել ու վերաիմաստավորել կյանքը, զգացել Նոր Հայաստանում նորովի ապրելու բերկրանքը, իսկ հպարտ քաղաքացու դեմքին իրական ժպիտ է նկատել, հույսով ու լավատեսությամբ ողողված։ 그녀의 말에 따르면, 새로운 아르메니아에서 많은 것들이 바뀌었다. 사람들은 삶을 자각하고, 재평가하고 재정립하였으며 새로운 아르메니아에서 새로운 방식으로 사는 환희를 느꼈다. 그리고 자랑스러운 시민의 얼굴에는 희망과 낙관으로 넘치는 진짜 미소를 보았다.
- զարթոնք 자각 = զարթնել(깨어나다)+-ոնք
- արժևորել 평가하다 -> վերարժևորել 재평가하다
- իմաստավորել 규정하다, 정의하다 -> վերաիմաստավորել 재정립하다
- նորովի 새로운 방식으로
- բերկրանք 환희
- հպարտ 자랑스러운
- իրական 진짜
- ժպիտ 미소
«Հեղափոխութունը ինձ հոգեկան հանգստություն հաղորդեց, իսկ բազմաթիվ մարդիկ վերագտան իրենց, լցվեցին հույսով ու հավատով, որ մատաղ սերունդը ավելի լավ կյանքով է ապրելու։ Իհարկե, մեր կողքին ապրող դժգոհ զանգված էլ կա, հասկանալի է, որ երկու տարվա ընթացքում հնարավոր չէ երկրում շատ բան փոխել, սակայն ինձ ավելի շատ վշտացնում են ոմանց հակապետական քարոզներն ու ելույթները։ Կարծում եմ, նրանց ինքնագիտակցութունն է պետք բարձրացնել, այդ թվում նաև գնահատելու կարողությունն ու լավատեսությունը։ Օրինակ, միայն այն հանգամանքը, որ սահմանը պահող հայ զինվորը սկսել է լավ սնվել, ինձ ոգևորում է…»,–ասում է տիկին Գենյան։ "혁명은 나에게 마음의 평온을 주었으며 많은 사람들은 자신을 재발견하였으며 신세대가 더 나은 삶속에 살 수 있다는 희망과 믿음으로 가득찼습니다. 물론, 우리 곁에 살고 있는 불만스러운 무리들도 있습니다. 2년동안 나라에서 많은 것이 바뀔 수 없다는 것은 정상입니다. 하지만 어떤 반국가적인 설교와 연설은 나를 더욱 괴롭힙니다. 평가할 능력과 낙천주의를 포함하여 그들의 자아인식을 높여야한다고 생각합니다. 예를 들어, 오직 국경을 수비하는 아르메니아 군인이 잘 먹기 시작했다는 그런 사실은 나에게 활기를 줍니다."라고 게냐여사는 말한다.
- հանգստություն 평온
- հաղորդել 전하다, 발표하다
- վերագտնել 재발견하다
- հավատ 믿음
- մատաղ 신선한, 젊은 -> մատաղ սերունդ 신세대
- դժգոհ 불만스러운
- զանգված 무리
- հասկանալի 정상적인, 이해하기 쉬운
- վշտանալ 앓다, 괴로움을 당하다
- ոմն 어떤 -> ոմանց
- հակապետական 반국가적
- քարոզ 설교
- ինքնագիտակցութուն 자아인식
- հանգամանք 환경, 실정, 사실
- սահման 한계, 국경
- ոգևորել (영감, 활기를) 불어넣다
Թեպետ այս տարի մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգի չի այցելի, սակայն հերթական անգամ բաց պատշգամբից կդիտի ու կվերապրի հայի հաղթանակը։ 비록 그녀는 올해 5월 9일에 승리공원을 방문하지 않았지만 다시 한번 발코니로부터 아르메니아의 승리를 보며 살것이다.
- զբոսայգի 공원
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 11일자) (0) | 2020.05.11 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 10일자) (0) | 2020.05.10 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 8일자) (0) | 2020.05.08 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 7일자) (0) | 2020.05.07 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 6일자) (0) | 2020.05.06 |