휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 13일자) 본문
«Հրապարակ»․ Արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ ամսով. մոլերը կբացվեն, բայց տրանսպորտը չի գործի: "광장"일보: 비상사태는 한달 더 연장될 것이다. 쇼핑몰은 개방되지만 대중교통은 운행하지 않을 것이다.
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 14-ին արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումն արդեն կարծես հաստատ է, այն կայացրել են ավելի շատ քաղաքական նկատառումներից ելնելով, որպեսզի հնարավորինս հետաձգվի սահմանադրական հանրաքվեի անցկացումը, որը ստիպված կլինեն անցկացնել արտակարգ դրության ավարտից 50-65 օր հետո։ "광장"일보는 게재하였다. "5월 14일에 비상사태는 한달 더 연장하는 결정안이 이미 확고하다고 여겨집니다. 그것은 비상사태이후 50-65일후에 개최해야할 헌법적 국민투표의 실행을 가능한 지연시키기 위해 더 많은 정치적 고려에 근거하여 나왔습니다.
- կարծել 생각하다, 여기다
- հաստատ 긍정적인, 확고한
- նկատառ 고려사항
- ելնել 나오다, 올라가다, 떠오르다.
- կայանալ 발생하다
- հնարավորինս 가능한
- հետաձգել 연기하다
- սահմանադրական 헌법적
- հանրաքվե 국민투표, 총선거
- անցկացում 실행
- ստիպել 강제하다 -> ստիպված 해야하다
Մենք տեղեկացանք, որ միայն հասարակական տրանսպորտը դեռևս չի աշխատի, հարցը կքննարկեն արտակարգ դրությունը երկարացնելուց օրեր անց, փոխարենը կգործեն առևտրի մեծ կետերը՝ մոլերը։ Մի վերապահում են միայն անում՝ եթե 2 շաբաթ անց վիճակը վատանա, ապա նորից կանցնեն սահմանափակումների խստացման ռեժիմին»: 우리는 단지 대중교통은 여전히 운행하지 않을겁니다. 그 문제는 비상사태가 연장된후 몇일이 지나 논의될 것입니다. 대신 큰 거래장소인 쇼핑몰은 운영할 것이라 연락받았습니다. 만약 2주가 지나 상황이 나빠지면 그 다음 다시 제한체제로 넘어갈 것입니다.
- վերապահել 보류하다
Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին: 파쉬니안은 전염병예방규칙을 준수할 것을 당부했다.
- խստիվ 엄격히
- հետևել 따르다, 준수하다
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու հակահամաճարակային կանոններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում: 예레반, 5월 13일, 아르멘프레스: 아르메니아 총리 니콜 파쉬니안은 코로나바이러스 감염확산을 방지하는 전염병예방수칙을 엄격히 준수할 것을 당부했다. "아르멘프레스"의 보도에 따르면 파쉬니안은 이에 대하여 "페이스북"의 페이지에서 실행된 생방송에서 말했다.
«Ես այսօր փողոցում տեսնում եմ իրար ձեռքով բարևող մարդկանց, իրար շատ մոտ կանգնած զրուցող մարդկանց, սա շատ մեծ խնդիր է, և մենք կարող ենք լուրջ ճգնաժամի առաջ կանգնել: Քանի որ կորոնավիրուսը նվազագույնը մեկ տարի մեր կողքին է լինելու, պետք է սովորենք ապրել զուգահեռ: Բայց դա չի նշանակում՝ առանց կաշկանդվածության ճգնաժամ ստեղծել: Կոչ եմ անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին: Դրանցից երեքը լիարժեք հնարավորություն են ստեղծում չվարակվելու և չվարակելու՝ սոցիալական հեռավարության պահպանում, չախտահանված ձեռքերով դեմքին չդիպչելը, չմաքրված սպասքից չօգտվելը»,- ասաց Փաշինյանը: 나는 오늘 거리에서 서로 악수하며 인사를 나누는 사람들을, 서로 아주 가까이 서있으며 말하는 사람들을 보았습니다.이것은 아주 큰 문제입니다. 우리는 심각한 위기앞에 서 있습니다. 왜냐하면 코로나바이러스는 적어도 일년동안 우리의 곂에 있을 것이기 때문에 우리는 병행해서 살아가는 것을 배워야만 합니다. 하지만 그것이 제약없이 위기를 만들어냄을 의미하지는 않습니다. 엄격히 전염병예방규칙을 준수하도록 당부드립니다. 그것들중 3가지는 감염되지 않고 감염시키지 않을 완전한 기회를 만들어냅니다. 사회적 거리두기, 소독되지 않은 손으로 얼굴을 만지지 않기, 씻지않은 그릇을 이용하지 않기입니다." 라고 파쉬니안은 말했다.
- նվազագույնը 최소, 적어도
- կաշկանդվածություն 제약
- լիարժեք 가치있는, 소중한, 완전한
Վարչապետը նշեց, որ ամեն օր Հայաստանում արձանագրվում են կորոնավիրուսով վարակման հարյուրից ավելի նոր դեպքեր, եթե այդ տեմպը շարունակվի, դա կարող է նոր սահմանափակումների գնալու պատճառ դառնալ: 총리는 매일 아르메니아에서는 100건이상의 코로나바이러스 감염의 신규사례가 등록되고 있으며 이런 상태가 지속된다면 그것은 새로운 제한으로 가는 이유가 될 수 있을 것이라 언급했다.
Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք. Փաշինյան 비상사태를 지속하지 않을 선택의 여지가 없다. 파쉬니안.
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը արտակարգ դրության ռեժիմը չերկարաձգելու տարբերակ չունի, սակայն սահմանափակումները կլինեն ավելի մեղմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում շրջելիս՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին:
«Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք մենք ուղղակի: Բայց սահմանափակումների ռեժիմն ուրիշ կլինի, ավելի մեղմ կլինի»,-ասաց Փաշինյանը: 예레반, 5월 13일, 아르멘프레스: 아르메니아의 비상사태체제는 연장되지 않을 선택의 여지가 없지만 제한은 경미할 것이다. "아르멘프레스"의 전언에 따르면 아르메니아 총리 니콜 파쉬니안은 시민들 중 한 명의 질문에 대답하면서 이에 대하여 예레반에서 돌아다닐때 말하였다. "비상사태는 지속하지 않을 선택의 여지가 우리에게는 없습니다. 하지만 제한체제는 다르지 않을 것이고 더 경미할 것입니다."라고 파쉬니안은 말했다.
- մեղմ 경미한
- ուրիշ 다른
- ուղղակի 직접적인
Վարչապետը խոստացավ ծանոթանալ բանկերի հետ քաղաքացիների 5 կոնկրետ խնդրի օրինակի, զբաղվել դրանցով: 총리는 시민들의 5가지 구체적인 문제의 예를 은행과 알아보고 그것들을 처리하겠다고 약속했다.
- խոստանալ 약속하다
- ծանոթանալ 알아보다
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում շրջելիս զրուցեց նաև Կենտրոնական բանկի մոտակայքում հավաքված անձանց հետ, լսեց նրանց՝ բանկերի հետ կապված խնդիրները, քաղաքացիներից մեկին հորդորեց նամակով իրեն ներկայացնել հինգ կոնկրետ օրինակ՝ խոստանալով, որ անձամբ կծանոթանա, կզբաղվի դրանցով: 예레반, 5월 13일, 아르멘프레스: 아르메니아 총리 니콜 파쉬니안은 예레반를 돌아다닐 때 중앙은행의 근처에 모인 사람들과 대화하였으며 은행과 관련된 그들의 말을 들었다. 시민들중 한명에게 자신에게 5가지의 구체적인 예를 제출할 것을 권장하면서 개인적으로 알아보고 그것들을 처리하겠다고 약속하였다.
- հորդորել 촉구하다, 권장하다
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքացիներն իրենց մտահոգությունը ներկայացրեցին բանկային համակարգի, վարկերի հետ կապված, նրանցից մեկը մասնավորապես նշեց, թե մարդիկ արտակարգ դրության ընթացքում հացի գումար չունեն, սակայն բանկերը, վարկային կազմակերպությունները զանգում են, ասում, որ գալիս են ավտոմեքենան քաղաքացու ձեռքից վերցնեն: "아르멘프레스"의 전언에 따르면 시민들 자신은 대출과 관련된 은행시스템에 우려를 표명했다. 그들중 한명은 특히 지적했다. 사람들은 비상사태기간동안 빵을 살 돈이 없지만 은행, 신용기관들은 자동차를 시민의 손으로 가져오라고 전화해서 말한다.
- մտահոգություն 우려
- ներկայացնել 표명하다
- վարկային կազմակերպություն 신용기관
Վարչապետը, լսելով քաղաքացիների բարձրացրած հարցերը, մասնավորապես նշեց. «Բանկերն այս ընթացքում 500 հազար մարդու վարկային արձակուրդ են տվել: Մարդիկ, որոնք բանկերի հետ նորմալ, ճիշտ աշխատանքային հարաբերություններ ունեն, բանկերը բոլորին էլ ըմբռնումով են մոտենում»: 총리는 시민들이 제기한 질문들을 듣고, 특히 언급하였다. "은행들은 이 기간동안 5십만명에게 신용 대출을 제공했습니다. 은행과 정상적이고 올바른 업무관계를 가진 사람들은 모든 은행들에게도 이해로써 접근합니다. "
- արձակուրդ 해방, 휴가
- հարաբերություն 관계
- ըմբռնում 이해, 인식
- մոտենալ 접근하다
Քաղաքացիներին մեկը արձագանքեց՝ դա ճշմարտություն չէ: Նա նշեց, որ անձամբ խնդիր ունի: Վարչապետը հորդորեց, որ կոնկրետ օրինակներ ներկայացնի: «Եկեք պայմանավորվենք, եթե նույնիսկ շատ օրինակներ ունեք, 5 հատ կոնկրետ օրինակ տվեք, նամակը փոխանցեք, ես անձամբ կկարդամ: 5 կոնկրետ օրինակը կտաք, այդ 5 կոնկրետ օրինակով կհամոզվեմ, որ ճիշտ եք ասում, կզբաղվեմ դրանցով, հետո ուրիշ 5 օրինակ, 50 օրինակ կուզեմ»,-ասաց նա ու հորդորեց էլեկտրոնային փոստով կամ առձեռն հանձնել իր օգնականին: 시민들중 한명은 그것이 진실이 아니라고 응답했다. 그는 개인적으로 문제가 있다고 지적했다. 총리는 구체적인 예시를 제시할 것을 권장하였다. "이렇게 합시다. 설령 당신이 많은 예시를 가졌다 하더라도 5가지 구체적인 예시를 들어주세요, 편지를 건네주면 나는 개인적으로 읽을 것입니다. 5가지 구체적인 예시를 준다면 그 5가지 구체적인 예시로써 당신이 말하는 것이 맞다는 것이 확인되고 나는 그것들을 처리할 것입니다. 그후 다른 5가지, 50가지의 예시를 원할 것입니다."라고 그는 말했고 이메일이나 보좌진에게 직접 제출할 것을 권장했다.
- արձագանքել 응답하다
- ճշմարտություն 진실
- պայմանավորվել 동의하다
- նույնիսկ 심지어 -> եթե նույնիսկ 설령 ~하더라도
- փոխանցել 건네주다, 전달하다 = հանձնել
- համոզել 확신하다, 설득하다
- օգնական 보좌진
Վարչապետը նկատեց, որ հավաքված մարդիկ դիմակ չեն կրում, մոտ են կանգնած միմյանց, հորդորեց պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ: Նա այդտեղ հավաքվելը համարեց անընդունելի՝ հանուն նրանց առողջության: 총리는 모여있던 사람들이 마스크를 착용하지 않고 함께 가까이 서있음을 언급하며 사회적 거리를 유지와 마스크를 착용할 것을 권고하였다. 그는 그곳에 모이는 것은 그들의 건강을 위해 용납될 수 없다고 생각했다.
- անընդունելի 용납될 수 없는
- հանուն ~을 위해
Այս փուլում չենք կարող արտակարգ դրությունը վերացնել, . Նիկոլ Փաշինյան 이 단계에서 비상사태를 끝낼 수는 없다. 니콜 파쉬니안
- վերանալ 끝나다 -> վերացնել 끝내다
Իհարկե քաղաքում բավական լավ տրամադրություն է, բայց այն, ինչ ես առավոտյան ուղիղ եթերում ասել էի, հիմա հաստատվեցին: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Երևանի փողոցներում շրջելիս ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հակահամաճարակային կանոնները պահելու հետ կապված խնդիր ունեն: 물론 도시는 꽤 좋은 분위기입니다. 그렇지만 내가 아침에 생방송에서 말했듯이 지금 확인되었습니다. 아르메니아 총리 니콜 파쉬니안은 이에 대하여 오늘 5월 13일에 예레반의 거리에서 돌아다닐때 생방송에서 전염병예방규칙을 준수하는 것과 관련하여 문제가 있음을 언급했다.
- բավական 충분히, 꽤
- տրամադրություն 분위기
- հաստատել 확인하다
«Մարդկանց շրջանում տարածված է, որ կորոնավիրուսի հետ կապված այս ամենը սարքած է, անիմաստ աղմուկ է և այլն: Նման հայտարարություններով ֆոն է ստեղծվում, որ մարդիկ զգոնությունը կորցնեն: Քաղաքացիների մի մասը պահանջում է, որ սահմանափակումները խստացվեն, օրինակ առանց դիմակի դուրս գալու համար տուգանքներ սահմանվեն, մյուս մասը պահանջում է, որ տրանսպորտը անհապաղ բացվի, ոչ մի սահմանափակում չլինի»,-ասաց Փաշինյանը: "사람들 사이에는 코로나바이러스와 관련한 이 모든 것이 말도 안된다는 인식이 퍼져있습니다. 발표와 같이 사람들이 경계를 잃을 배경이 만들어졌습니다. 시민들의 일부는 예를 들어 마스크없이 외출하면 벌금을 부과하는 제한을 강화하라고 제안하고 있으며 다른 일부는 대중교통을 즉시 개방하고 어떤 제한도 없어야할 것을 요구합니다."라고 파쉬니안은 말했다.
- տարածված 흔한, 널리 퍼진
- սարքել 만들다, 생성하다
- անիմաստ 무의미한 -> անիմաստ աղմուկ 말도 안되는
- հայտարարություն 발표
- զգոնություն 경계, 주의
- խստացել 조이다.
- տուգանք 벌금 -> տուգանքներ սահմանվել 벌금을 부과하다
- անհապաղ 즉시
նա ընդգծեց, որ իհարկե, այս հարցում բանաձևեր չկան. «Եթե նայենք աշխարհի մյուս երկրներում ինչ է կատարվում, բոլոր երկրներում էլ շփոթություն կա որոշակի, թե որ միջոցառումն է, որ պետք է մինչև վերջ և անմնացորդ շարունակել և դա բավականին բարդ թեմա է, որովհետև այն ունի տնտեսական բաղադրիչ, սոցիալական բաղադրիչ, քաղաքական բաղադրիչ և դա պրոբլեմատիկ է: Մեզ համար ակնհայտ է, որ այս փուլում չենք կարող արտակարգ դրությունը վերացնենք, բայց սահմանափակումների ռեժիմի նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է որոշակիորեն փոխվի»,- նշեց նա: 그는 물론 이 문제에 해결책은 없다고 강조했다. "세계 다른 나라에서 무엇을 하는지 본다면 모든 나라에서도 어떤 대책을 끝까지 그리고 예외없이 지속해야만 하는가에 대한 혼란이 있습니다. 그것은 다소 복잡한 주제입니다. 왜냐하면 그것은 경제적 요소, 사회적 요소, 정치적 요소와 문제가 있기 때문입니다. 이 단계에서 비상사태를 끝낼 수는 없다는 것은 분명합니다. 하지만 제한제도에 대한 우리의 태도는 분명히 바뀌어야합니다."라고 그는 언급했다.
- բանաձև 해결책
- շփոթություն 혼란, 혼동
- անմնացորդ 예외없이
- բաղադրիչ (구성)요소
- պրոբլեմատիկ 문제가 있는
- վերաբերմունք 태도
Վարչապետը նշեց, որ ռազմավարություն պետք է լինի, որ ոչ թե մարդիկ իրենց տներում փակվեն, այլ իրենց առօրյա կյանքում պահեն հակահամաճարակային կանոնները. «Մենք պետք է փորձենք վարչական լծակներ կիրառել, որ մարդիկ հակահամաճարակային կանոնները պահեն, որ տնտեսությունն ու մարդիկ աշխատեն. առանցքային գործոնը շարունակում է մնալ մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը»,- շեշտեց վարչապետը: 총리는 사람들을 집에 가두는 것이 아니라 일상생활에서 전염병예방규칙을 준수하도록 하는 전략이 있어야 한다고 지적했다. "우리는 사람들이 전염병예방수칙을 준수하여 경제주체와 사람들이 일하도록 관리수준을 적용하도록 노력해야합니다. 관건은 우리 각자의 개인책임에 지속적으로 머물러 있습니다."라고 총리는 강조하였다.
- լծակ 수준, 균형
- կիրառել 적용하다
- առանցքային 주된 -> առանցքային գործոնը 핵심요소, 관건
Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության 2 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով: 총리실 인사부 직원 2명이 코로나바이러스에 감염되다.
- կադրերի վարչություն 인사부
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության աշխատակիցներից 2-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի լրատվական վարչությունից: 예레반, 5월 13일, 아르멘프레스, 총리실 인사행정부의 직원들중 2명이 코로나바이러스가 있다고 발표하였다. 이에 대하여 총리실의 공보처가 "아르멘프레스"에 알려왔다.
Երկու աշխատակիցներն էլ մեկուսացված են: 2명의 직원은 격리되었다.
Ատրճանակներ, հրացաններ, նռնակներ․ ոստիկանության բաժիններում կամավոր զենք-զինամթերք է հանձնվել: 총기류, 소총류, 수류탄. 경찰서 지부에 무기와 탄약이 자진인계되었다.
- ատրճանակ 총 -> ատրճանակներ 총기류
- հրացան 소총
- նռնակ 수류탄
- զենք-զինամթերք 무기와 탄약
- կամավոր 자발적으로
- հանձնվել 인계되다
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 11-ին Երևանի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդ բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով թմբուկավոր ատրճանակ, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափի 80-ից ավելի փամփուշտ և այլն։ Երիտասարդի հայտնածով` զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ քեռուն։ 예레반, 5월 13일, 아르멘프레스: 경찰청 마쉬또츠부 직원들의 설득작업의 결과로 5월 11일에 예레반 주민인 29살의 청년은 경찰지부에 생산일련번호가 있는 리볼버식 권총, 기폭장치가 있는 수류탄, 탄창, 여러 구경의 80개 이상의 탄알 등을 자발적으로 인계하였다. 청년의 신고에 따르면, 무기와 탄약은 사망한 외삼춘의 것이라고 한다.
- բաժին 부서, 몫
- ծառայողներ 직장동료, 직원
- բացատրել 설명하다 -> բացատրական 설명하기 위한
- գործարանային համար 생산일련번호
- թմբուկավոր ատրճանակ 리볼버 권총
- պայթուցիչով նռնակ 기폭장치가 있는 수류탄
- ինքնաձիգ 소총 -> ինքնաձիգի պահունակ 탄창
- տրամաչափ 구경
- պատկանել 속하다
- հանգուցյալ 사망한
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մայիսի 12-ին Դիլիջանում բնակվող 67-ամյա մի տղամարդ ոստիկանության Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հորը պատկանած «ՏՕԶ» տիպի գործարանային համարով հրացան՝ նախատեսված 16 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար։ 아르메니아 경찰청 공보처는 "아르멘프레스"에 알려온 바에 따르면 5월 12일에 딜리잔에 거주하는 67세의 남자 한명이 작고한 아버지가 가지고 있던 16 mm 구경의 탄알을 사용하는 "TOZ"식 생산일련번호를 가진 소총을 경찰청 딜리잔 지부에 자진 인계하였다.
«Կողբ գյուղում բնակվող 29-ամյա մի երիտասարդ էլ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ պապի «Ջ-1» տիպի պայթուցիչով նռնակը, ինչպես և ինքնաշեն հրացան՝ նախատեսված 32 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար։ 꼬흐브 마을에 거주하는 29살의 청년도 경찰청 노엠베리안지부에 사망한 할아버지의 "J-1" 유형의 폭발성 수류탄뿐만아니라 32mm 구경의 탄환용의 스스로 만든 소총을 자진인계하였다.
- ինքնաշեն 수제의, 스스로 만든
- ինչպես և 뿐만아니라
Գործարանային համարով երկփողանի հրացանն ու տարբեր տրամաչափի 30-ից ավելի փամփուշտները ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է Չինարի գյուղի 52-ամյա մի բնակիչ, որի հայտնածով՝ զենք-զինամթերքը գտել է տանիքը նորոգելիս։ Դրանք պատկանել են հանգուցյալ հորը։ 생산일련번호가 있는 2연발 소총과 여러 구경의 30개 이상의 탄알을 쉬나리 마을의 52살 주민은 경찰청 따부쉬 지부에 자진인계하였다. 그의 신고에 따르면 무기와 탄환는 지붕을 수리할 때 발견되었다. 그것들은 작고하신 아버지가 가지고 있던 것이다.
- երկփողանի հրացան 2연발 소총
- տանիք 지붕
Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ, նռնակ, նռնակի պայթուցիչ, և 120 հատ ինքնաձիգի փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ հորը։ 게하르쿠니크 주의 르짜프 마을의 주민인 52세의 남성도 리볼버 권총, 수류탄, 수류탄케이스와 120개의 스스로 만든 탄약을 경찰청 가바르지부에 자진인계하였다. 그에 따르면 작고하신 아버지의 소유였다고 한다.
«Ֆ-1» տիպի նռնակը, նռնակի պայթուցիչները, ինքնաձիգի պահունակներն ու 150-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտները ոստիկանության Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է Ուջան գյուղի 48-ամյա բնակիչը ։ Նրա հայտնածով՝ զինամթերքը պատկանել է հանգուցյալ եղբորը։ "F-1" 유형의 수류탄, 수류탄의 기폭장치, 스스로 만든 탄창과 150개 이상의 여러 구경의 탄약을 우잔 마을의 48세 주민은 경찰청 아쉬따락지부에 자진인계하였다. 그의 신고에 따르면 탄약은 죽은 형제의 소유였다.
- պայթուցիչ 기폭장치
- պահունակ 탄창
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ 포렌식 조사가 지정되었다.
- դատաձգաբանական 포렌식
- փորձաքննություն 조사
- նշանակվել 지정되다.
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից»,- նշված է հաղորդագրության մեջ։ 불법 소지한 무기와 탄약은 자진인계 형사책임으로부터 면제되는 것을 상기해야합니다." 라고 문자메세지에는 쓰여져 있다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 15일자) (0) | 2020.05.15 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 14일자) (0) | 2020.05.14 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 12일자) (0) | 2020.05.13 |
[아르메니아의 코로나 대응 1편] 아르메니아는 평온하다 (0) | 2020.05.12 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 11일자) (0) | 2020.05.11 |