휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 12일자) 본문
Տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ. Քննարկվում է նաև արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը: 집에서 외출할 때 마스크를 착용하는 것이 의무화될 수 있다. 비상사태를 연장하는 문제도 논의중에 있다.
Հնարավոր է՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները թուլացնելուն զուգահեռ՝ տնից դուրս գալիս դիմակ կրելը դառնա պարտադիր: Այս տեղեկությունը՝ NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։ 코로나바이러스로 인한 제한조치를 완화하는데 있어 집에서 외출할 때 마스크를 착용하는 것이 의무화될 것이다. 이 정보는 아르메니아 총리의 공보비서인 마네 게보르기안이 뉴스암과의 대화에서 확인되었다.
- զուգահեռ 평행의 <-> ուղղահայաց 수직의, 세로의
- մամուլ 언론, 기자
- քարտուղար 비서
- հաստատել 확인하다
«Հարցը դեռևս քննարկման փուլում է, երբ հաստատվի պատշաճ ձևով կտեղեկացնենք»,-ասաց նա:
Նշենք նաև, որ օրակարգում է նաև արտակարգ դրությունը երկարացնելու հարցը: "문제는 여전히 논의단계에 있으며 확인될 때 적당한 방식으로 알려줄겁니다."라고 그는 말했다. 그는 또한 비상사태를 연장하는 문제도 의제에 있다고 언급했다.
- պատշաճ ձևով 적당한 방식으로
- օրակարգում լինել 의제에 있다.
Մեկ օրում բացահայտվել է 50 հանցագործություն, որից 7 ընտանեկան բռնություն, 6 մարմնական վնասվածք: 하루사이에 50건의 범죄가 발생되었다. 그중 7건은 가정폭력이며, 6건은 신체상해이다.
- բացահայտել 발견하다, 발생하다
- ընտանեկան 가정의 -> ընտանեկան բռնություն 가정폭력
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 50 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ 경찰의 실무브리핑에 따르면 5월 11일부터 12일까지 아르메니아 공화국의 여러 경찰지부는 50건의 범죄를 공개하였다. 그중 3건은 이전에 저지러진 것이다.
- հաղորդագրություն 메세지, 전갈
- ամփոփագիր 브리핑 (중점만 포함된 짧은 정보문)
- ստորաբաժան 지부
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 11, ընտանեկան բռնության՝ 7, անձնական ունեցվածքի գողության` 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, շորթման, ավտոմեքենա փախցնելու, ծեծի և թմրամիջոցի իրացման՝ 1-ական դեպք։ 특히, 신체상해는 11건에 이르며, 가정폭력은 7건, 개인재산절도가 6건, 직권남용 5건, 사기 및 마약탐지 4건, 주택절도, 횡령 또는 폐기물과 불법벌목 각 2건, 부당취득, 자동차절도, 구타 및 마약복용 각 1건에 이른다.
- հասցնել 이르다.
- ունեցվածք 재물, 재산
- գողություն 절도 -> բնակարանային գողություն 주택절도
- պաշտոնյա 공무원 -> պաշտոնեական 공무원의, պաշտոնական 공식적인
- լիազորություն 허가, 인가, 권한
- չարաշահում 남용
- խարդախություն 사기
- թմրամիջոց 마약
- հայտնաբերել 발견하다
- յուրացում 횡령
- վատնում 폐기물
- ապօրին 불법의
- ծառահատում 벌목
- շորթում 부당취득
- փախցնել 훔치다
- ծեծ 구타
Հայտնաբերվել է 1-ական անհետ կորած և հետախուզվող։ 실종 및 탐색자 각 1명이 공개되었다.
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ 무기와 탄약의 자진신고 3건이 등록되었다.
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, սպանության փորձի և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։ 이전에 저지렀던 범죄로부터 살인, 살인미수 및 사유재산절도가 각각 1건이 공개되었다.
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 지난 하루동안 공화국에서 11건의 교통사고가 접수되어 그 결과 24명이 다양한 정도의 신체상해를 입었다.
- անհետ կորած 실종자
- հետախուզել 탐색하다
- զենք-զինամթերք 무기와 탄약
- կամավոր 자발적, 자진 -> կամավոր հանձնում 자진신고
- սպանություն 살인
- պատահար 사고
- տարբեր աստիճան 다양한 정도의
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչպես ճիշտ կառավարել կոշտ կենցաղային թափոնները: "아르메니아 공화국"일보, 고형생활쓰레기를 어떻게 올바르게 운영할까?
- կոշտ 단단한
- կենցաղ 생활
- թափոն 쓰레기
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աղբահանության համակարգը դեռ հեռու է ինքնածախսածածկում ապահովելուց։ Համայնքներում աղբահանության ծառայությունների մատուցման համար կատարված ծախսերը կրկնակի գերազանցում են ծառայությունների դիմաց հավաքագրված վարձավճարները։ Մասնավորապես՝ աղբահանության դիմաց վարձավճարները մարզերում կազմում են աղբահանության վրա կատարված ծախսերի 43,9 տոկոսը, իսկ հանրապետությունում (ներառյալ Երևանը)՝ 50 տոկոս։ Երևանում 2018 թ. աղբահանության և սանիտարական մաքրման վրա կատարված ծախսերը կազմել են 4,968 մլրդ դրամ, իսկ աղբահանության եկամուտները՝ 2,850 մլրդ դրամ, որից ֆիզիկական անձանցից հավաքված վարձավճարները կազմել են 1,512 մլրդ դրամ, տնտեսվարող սուբյեկտներից հավաքվածը՝ 1,338 մլրդ դրամ։ 예레반, 5월 12일, 아르멘프레스: 쓰레기 수거시스템은 여전히 자립 보장하는 것은 멀다. 지역사회에서 쓰레기수거서비스의 제공을 위해 실행된 비용은 서비스징수요금의 두배를 초과하고 있다. 특히, 서비스징수요금은 지역에서 쓰레기수거의 이행비용의 43.9%이며 공화국(예레반을 포함하여)에서는 50%이다. 예레반에서 2018년 쓰레기수거 및 위생청소를 위한 이행비용은 4조 9680억 드람에 달하며 쓰레기수거의 수입은 2조 8500억 드람이다. 그중 개인으로부터 징수된 요금은 1조 5120 드람이고 경제주체로부터 징수된 것은 1조 3380억 드람이다.
- աղբահանություն 쓰레기 수거
- ինքնածախսածածկ 자립
- ապահովել 보장하다, 제공하다
- համայնք 지역사회
- մատուցել 제공하다
- կրկնակի 두배
- գերազանց 탁월한 -> գերազանցել 초과하다
- վարձավճար 수수료, 요금지불 = վարձ(요금)+ա+վճար(지불)
- ներառյալ 포함하다
- միլիարդ = մլրդ. 십억
- եկամուտ (정부의) 수익
- ֆիզիկական անձանց (법률)자연인, 개인
Ուզում ենք ասել՝ աղբահանության և աղբավայրերի կառավարման համակարգի արդիականացումն, անխուսափելիորեն, կհանգեցնի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ինքնարժեքի բարձրացման: Այսինքն՝ գալու է մի պահ, երբ համայնքները (կամ կազմակերպությունները) ստիպված են լինելու վերանայել ներկայումս գործող դրույքաչափերը: Պարզ է, որ սոցիալական գործոնից ելնելով՝ հանրության ստվար մասը դրան պատրաստ չի լինելու: Ուրեմն, պետք է գտել այն ճանապարհը, որ մեզ թույլ կտա աղբահանության անմխիթար վիճակից անցնել արդյունավետ համակարգի՝ այդ փոփոխությունը անպայման զուգակցելով սոցիալական գործոնի հետ: Այս ձևը թույլ կտա գործնականացնել այն, ինչ այս տարիներ շարունակ քննարկվում է»: 쓰레기수거 및 쓰레기처리장의 운영시스템의 개선은 불가피하게 고형생활쓰레기에 대한 관리비용의 증가로 이어질 것이라고 말하고 싶다. 다시말해, 지역사회(또는 기관)는 현재 적용하는 요금율을 재검토해야할 때가 왔다. 사회적 요인에 근거하여 사회 대부분이 그것에 준비되지 않았음은 분명하다. 따라서, 그런 변화는 틀림없이 사회적 요인과 결합함으로써 쓰레기수거의 불편한 상황으로부터 우리에게 효율적인 시스템을 허용해줄 그 방법을 찾아야한다. 이런 형식은 올해 지속적으로 논의되고 있어 그것을 연습하도록 허용할 것이다.
- արդիականացում 개선
- անխուսափելիորեն 불가피하게
- այսինքն 다시말해
- գալու է մի պահ, երբ~할 순간이 왔다.
- դրույքաչափ 비율
- ելնել 기초하다, 근거하다
- հանրություն 사회
- ստվար մասը 대부분
- անմխիթար 불편한
- զուգակցել 결합하다, 수반하다
- գործնականացնել 연습하다
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 14일자) (0) | 2020.05.14 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 13일자) (0) | 2020.05.13 |
[아르메니아의 코로나 대응 1편] 아르메니아는 평온하다 (0) | 2020.05.12 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 11일자) (0) | 2020.05.11 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 10일자) (0) | 2020.05.10 |