휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 14일자) 본문
Պարետատունը քննարկում է դիմակների կրման պարտադիր պայման սահմանելու հարցը: 상황통제실은 마스크 착용을 위한 강제조건을 확정하는 문제를 논의하고 있다.
- սահմանել (공식적으로) 확정하다
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարետատունը քննարկում է փակ և բաց տարածքներում դիմակների կրման պարտադիր պայման սահմանելու հարցը: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում ունեինք դիմակների դեֆիցիտ, սակայն այժմ ունենք դիմակների արտադրություն, որը մեր կարիքները ամբողջությամբ բավարարում է ու դեռ կարող ենք արտահանել: 예레반, 5월 14일, 아르멘프레스: 상황통제실은 실내외 지역에서 마스크 착용의 의무화를 확정하는 문제를 논의중이다. 이에 대하여 국무회의에서 니콜 파쉬니안은 언급하였다. 아르메니아에서 마스크 부족현상을 겪어지만 지금 우리는 마스크를 생산한다. 우리의 필요량은 완전히 충분하고 수출할 수도 있다.
- կառավարության նիստ 국무회의
- դեֆիցիտ 부족
- կարիք 필요
- արտահանել 수출하다.
«Մենք ստիպված ենք և չենք կարող չերկարեցնել արտակարգ դրության ռեժիմը, բայց այն մտադրությամբ, որ խիստ սահմանափակումներ չենք պատրաստվում կիրառել: Բայց արտակարգ դրության ռեժիմն անհրաժեշտ է որպես գործիք, որը կարող ենք կիրառել ըստ իրավիճակի: Մի դեպք կա, որի դեպքում միայն արտակարգ դրության ռեժիմի պայմաններում է հնարավոր իրականացնել, երբ պետք է որևէ բնակավայրի մուտք ու ելքը փակել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ վստահ չեն՝ այն սահմանափակումը, որ սահմանել էր պարետատունը, պատշաճ կերպով կիրառվել է, թե ոչ: Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ թույլ տված սխալներից դասեր կքաղեն, ու սահմանած կանոնները ավելի խստորեն կպահպանվեն: "우리는 비상사태체제를 연장하게 되었으며 연장하지 않을 수 없습니다. 하지만 그렇다고 엄격한 제한을 부과하지 않을 겁니다. 하지만 비상사태체제는 상황에 따라 적용할 수 있는 수단으로써 필요합니다. 하나의 상황이 있습니다. 그 상황에서는 오직 비상사태체제의 경우에만 수행할 수 있습니다. 일부 거주지의 출구와 입구를 닫아야할 때입니다. "아르멘프레스"의 전언에 따르면 총리는 상황통제실에서 확정한 그러한 제한이 정확히 적용되는지 아닌지 확실하지 않다고 덧붙이며 말했다. 니콜 파쉬니안은 허용되어진 잘못으로부터 교훈을 얻을 것이고 정해진 규칙을 보다 엄격히 준수하게 될 것이라는 희망을 표명했다.
- ստիպել 강요하다, ~하게 만들다.
- մտադրություն 의도 -> մտադրությամբ 의도적으로
- կիրառել 부과하다
- գործիք 수단
- իրականացնել 수행하다, (목표 등을) 실현하다
- բնակավայր 거주지
- վստահ 확실한
- պատշաճ կերպով 정확히
- քաղել 얻다, 수확하다 -> դասեր քաղել 교훈을 얻다.
«Այս թեմայով քննարկում եմ ունեցել ՀՀ ոստիկանապետի հետ: Մենք ինչպես խոստացել էինք, ոչ մի տեղեկատվություն չենք թաքցրել՝ անկախ նրանից, թե որքանով են նպաստավոր դրանք կառավարության համար: Հիմա էլ կասկածներ կան, որ մենք թվերն ուռճացնում ենք: Թե ինչո՞ւ պետք է ուռճացնենք, անհասկանալի է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: "이러한 주제에 대해 아르메니아 공화국 경찰청장과 논의하였습니다. 우리는 약속했던 것처럼 그렇게 하는 것이 정부에게 유리하더라도 그것과 상관없이 아무런 정보도 숨기지 않았습니다. 지금도 우리가 숫자를 과장한다는 의혹이 있습니다. 그렇다면 왜 과장해야하는지 이해할 수 없습니다."라고 니콜 파쉬니안은 말했다.
- ոստիկանապետ 경찰청장
- խոստանալ 약속하다
- տեղեկատվություն 정보
- թաքցնել 숨기다
- անկախ 상관없이
- նպաստավոր 유리한, 유익한
- թե որքանով 할지라도
- կասկած 의혹, 의심
- ուռճացնել 과장하다
Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած: 아르메니아에서 5월 14일 11시의 상황에 따라 코로나바이러스 질병은 총 3860 건으로 발표되었으며 그중 1572 건이 회복되었다.
- ընդհանուր 총
Արտակարգ դրության ռեժիմը մեկ ամսով երկարաձգվեց: 비상사태체제는 한달 더 연장되었다.
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը մեկ ամսով երկարաձգեց արտակարգ դրության ռեժիմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ կառավարությունը որշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: 예레반, 5월 14일, 아르멘프레스: 정보는 한달 더 비상사태체제를 연장하였다. "아르멘프레스"의 전언에 따르면 법무부 장관 루스딴 바다시안은 정부가 아르메니아에서 2020년 3월 16일 선포하고 5월 14일까지 연장했던 비상사태기간을 2020년 5월 14일 오후 5시부터 30일간 2020년 6월 13일 오후 5시까지 기간을 연장하기로 결정했다고 말했다.
- արդարադատություն 법무부
- ներառյալ 포함한
Բադասյանի խոսքով՝ որոշմամբ հստակեցվում է մեկուսացման և հարկադիր հոսպիտալացման կարգը, այն կիրառող մարմինների շրջանակը: «Ընդ որում, հատուկ շեշտվել է, որ անձնական ազատության իրավունքը սահմանափակող ակտերը կարող են վիճարկվել վարչական կամ դատական կարգով»,- ասաց նա: 바다시안의 말에 따르면 이 결정으로 격리 및 강제입원절차, 이런 적용을 받는 기관의 범위는 명확해진다. "더욱이 특별히 강조되었습니다. 개인의 자유권을 제한하는 행위는 행정적으로나 사법절차에 논란이 될 수 있습니다."라고 그는 말했다.
- հարկադիր 강제로
- հստակել 명확하다 -> հստակեցնել 명확해지다
- ընդ որում 게다가
- ակտեր 행위
- վիճարկել 논쟁하다, 다투다
Նախարարը հավելեց, որ որոշակիորեն մեղմվել են սահմանափակումները քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես, թույլ են տալու, որպեսզի շաբաթը մեկ անձի կողմից հանձնուք հանձնելու հնարավորություն ընձեռվի դատապարտյալներին: 장관은 교도시설에서는 제한이 어느정도 완화되었다고 덧붙였다. 특히, 일주일에 한사람씩 재소자에게 영치품을 받을 기회가 제공되도록 허용될 것이다.
- որոշակիորեն 어느 정도
- մեղմվել 완화되다
- քրեակատարող 교도소 -> քրեակատարողական հիմնարկներ 교도시설
- ընձեռվել 제공되다
- դատապարտյալ 유죄판결을 받은 사람, 재소자
- հանձնել 전달하다
- հանձնուք 영치품
Պարետատունը սահմանափակումներին կվերադառնա մի պարագայում. Նիկոլ Փաշինյան: 상황통제실은 하나의 경우에 제한체제로 돌아갈 것이다. 니콜 파쉬니안.
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանափակումների շրջանում ինֆեկցիոն հիվանդանոցում 300 տեղերը հնգապատկվել են՝ դառնալով 1500 և այդ պրոցեսը շարունակվում է: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 예레반, 5월 14일, 아르멘프레스: 제한 기간동안에 1500건이 되어 전염병 병원에 있는 300석의 5배가 되었고 그러한 과정은 계속되고 있다. 이에 대하여 국무회의에서 총리 니콜 파쉬니안은 발표했다.
- ինֆեկցիա 러시아어의 "инфе́кция" - 감염, 전염병 -> ինֆեկցիո 감염자의, 전염병의
- հնգապատկել 다섯배가 되다
«Մենք մարտին ունեինք հաշվարկ, որ եթե իրադարձությունները զարգանան իտալական սցենարով, մեկ ամսվա ընթացքում մենք կունենայինք 10 հազար մահ. մենք համոզված չէինք, որ այդ սցենարով կընթանա, հիմա էլ համոզված չենք դրանում: Ինչքան էլ մեր ռազմավարությունը լինի սահմանափակումներին չվերադառնալը, այդուհանդերձ, կարող է մենք ստիպված լինենք գնալ այդպիսի որոշման: 우리는 3월에 만약 이탈리아 시나리오처럼 발생률이 전개되면 한달의 기간동안 1만명의 사망자가 있을거라 계산했습니다. 우리는 그러한 시나리오대로 진행될지 확신하지 못했고, 지금도 그것에 대해 확신하지 못하고 있습니다. 우리의 전략은 아무리 많아도 제한으로 되돌아가지 않는 것이었습니다. 그럼에도 불구하고 우리는 그러한 결정을 내릴 수밖에 없습니다.
- իրադարձություն 발생
- համոզվել 확신하다 -> համոզված 확실한
- այդուհանդերձ 그럼에도 불구하고
Կա մի պարագա, երբ դա տեղի կունենա, երբ որ սիմպտոմով հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու մեր կարողությունները սպառենք: Այսինքն՝ եթե պարզվի, որ ՀՀ-ում կա 1500 հիվանդ, որոնք ասիմպտոմ չեն, մենք ստիպված կլինենք վերադառնալ սահմանափակումների ռեժիմին: Այսօրվա 2000-ից ավելի դեպքերից միայն 600-ն են, որ որևէ բուժօգնության անհրաժեշտություն ունեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը։ 그것이 발생하여 증상이 있는 환자에게 의료를 제공하는데 우리의 능력을 소진하는 경우가 있습니다. 다시말해, 만약 아르메니아에 무증상이 아닌 1500명의 환자가 있는 것을 알게 된다면 우리는 제한체제로 돌아갈 수밖에 없습니다. 현재 2000명이상의 사례로부터 일부 의료지원이 필요한 오직 600건만이 있습니다."라고 "아르멘프레스"의 전에 따르면 니콜 파쉬니안은 말했다.
- սիմպտոմ 증상, 징후 -> ասիմպտոմ 무증상
- բուժօգնություն 의료 -> բուժօգնություն ցուցաբերել 의료를 제공하다
- սպառել 소진하다
- պարզել 알아내다, 발견하다, 확신하다
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս պահին թոքային օդափոխության սարքին միացված ընդամենը 6 պացիենտ կա, իսկ Հայաստանում արդեն առկա է 100 այդպիսի սարք, ևս 70-ը գնման գործընթացում է: 총리의말에 따르면 이에 대하여 인공호흡기에 연결된 환자는 6명뿐이며 아르메니아에서는 이미 그런 100개의 장치가 있다. 또한 70대가 구매중에 있다.
- ղեկավար 수장 -> կառավարության ղեկավար (의원내각제의) 총리
- թոքային օդափոխության սարք 폐환기장치(인공호흡장치)
- ընդամենը 단지, 다만
Կառավարությունը չի գնալու սահմանափակումներ կիրառելու ճանապարհով. վարչապետ: 청부는 제한을 적용하는 길로 가지 않을 것이다.
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ հիշեցնելով, որ վերջին օրվա տվյալներով արձանագրել է կորոնավիրուսի 142 նոր դեպք և վերջին շրջանում յուրաքանչյուր օր ունենք 100-ը գերազանցող դեպքեր: 예레반, 5월 14일, 아르멘프레스: 국무회의의 초기에 총리 니콜 파쉬니안은 마지막 날의 자료에 따르면 142건의 코로나바이러스 신규사례가 등록되고 최근에 매일 100명을 초과하는 사례를 상기하며 코로나바이러스로 인한 상황을 언급하였다.
- անդրադառնալ 언급하다, 연설하다
- գերազանցել 초과하다.
«Այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է այս ամեն ինչը տեղի ունենում: Բացի շոշափելի և տեխնիկակազմակերպչական հարցերից, ես արձանագրել եմ մի սոցիալ-հոգեբանական խնդիր. բանն այն է, որ քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում է, որ կորոնավիրուս հիվանդությունն իրականում բլեֆ է, գոյություն չունի, սարքած գործ է: Իհարկե, ժպիտներից անդին պետք է հասկանալ, թե ինչն է այսպիսի ընկալման պատճառը: Սա ունի հստակ պատճառ: Խնդիրն այն է, որ մենք ունենք մի վիճակ, որ մեր դրական ախտորոշված քաղաքացիների 70 տոկոսից ավելին հիվանդությունն անցնում է ասիմպտոմ: Սա նշանակում է, որ մարդը կամ շատ կարճ ջերմություն է ունեցել, կամ ինքն էլ չի նկատել, որ ջերմություն է ունեցել, բայց թեստ է արվել ու դրական է ախտորոշվել: Այս պարագայում մարդու համար հիվանդությունն ընդամենը թղթի վրա գրված ախտորոշում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կան մարդիկ, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, հետո մնալով հիվանդանոցում կամ հյուրանոցում, բացասական ախտորոշմամբ դուրս են գրվել ու մինչ օրս չեն հավատում, որ իրենք որևէ հիվանդությամբ հիվանդացել են: 여기 왜 이 모든 것이 발생했는지를 이해하는 것은 매우 중요합니다. 만질 수 있고 기술조직적인 문제외에도 나는 사회심리적 문제를 기재했습니다. 요는 시민들 사이에서 코로나바이러스 질병이 실제로는 허세이고 존재하지 않고 만들어진 작품이라는 것이 활발히 퍼지고 있는 것입니다. 물론, 미소를 넘어 그러한 인식의 원인이 무엇인지 이해해야만 합니다. 여기에는 분명한 이유가 있습니다. 문제는 우리가 양성판정을 받은 시민의 70%이상이 무증상을 앓고 있다는 상황입니다. 그것은 어떤 사람은 매우 짧은 시간에 열을 가지거나 어떤 사람은 자신도 알지 못할 정도의 열을 가졌지만 검사에서는 양성으로 진단되는 것을 의미합니다. 이런 경우 사람에게 이 질병은 단지 종이위에 써놓은 진단일 뿐입니다."라고 "아르멘프레스"의 전언에 따르면 총리 파쉬니안은 말했으며, 거기에는 코로나바이러스로 진단되었지만 나중에는 병원이나 호텔에 머물면서 음성판정으로 퇴원했지만 여전히 자신이 어떤 질병을 앓았는지 믿지 않는 사람이 있다고 부언설명했다.
- շոշափել 만지다, 느끼다 -> շոշափելի 만질 수 있는, 유형의
- տեխնիկակազմակերպչական 기술조직적인 = տեխնիկ+ա+կազմակերպչական
- արձանագրել 등록하다
- ակտիվորեն 적극적으로, 활발히
- իրականում 실제로, 사실로
- բլեֆ 허세
- գոյություն 존재
- սարքել 만들다
- անդին ~을 넘어 -> ժպիտներից անդին 웃을 수 없는
- ընկալում 인식
- ախտորոշել 진단하다
- մինչ օրս 여전히
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այսօր արտակարգ դրությունը կերկարաձգվի, բայց կառավարությունը չի գնալու սահմանափակումներ կիրառելու ճանապարհով: «Փորձելու ենք մարդկանց համոզել, որոշ դեպքերում պարտադրել, որ կիրառեն անվտանգության կանոնները»,- ասաց նա: 니콜 파쉬니안은 오늘 비상사태를 연장하지만 정부는 제한을 적용하는 길로 가지 않을 것라고 강조했다. "우리는 사람들을 설득하려고 노력할 것입니다. 어떤 상황에서도 안전수칙을 적용하도록 만들것입니다."라고 그는 말했다.
- համոզել 설득하다
Հանրային տրանսպորտը կգործի մայիսի 18-ից: 대중교통은 5월 18일부터 운행될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նախատեսում է մայիսի 18-ից ամբողջությամբ գործարկել հանրային տրանսպորտը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը: 예레반, 5월 14일, 아르멘프레스: 아르메니아는 5월 18일부터 전면적으로 대중교통을 운행하는 것을 계획하고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면 이에 대하여 아르메니아공화국 부총리이자 상황통제실장인 띠그란 아비니안은 국회의 특별회기에서 비상사태를 연장하는 문제를 논의하는 과정에서 말하였다.
«Նախատեսում ենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի: Կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում»,-ասաց պարետը: "우리는 5월 18일부터 대중교통을 전면적으로 운행하도록 계획하고 있습니다. 상업시설이 재개되며 대중음식시설은 폐쇄지역에서도 서비스를 제공할 수 있습니다."라고 상황통제실장은 말했다.
- վերաբացել 재개하다
Կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը, և մի քանի այլ թուլացումներ կլինեն: Քանի որ աշխատող ծնողների համար խնդիր է մանկահասակ երեխաների խնամքի ապահովումը, կվերաբացվեն նաև նախակրթարանները: 체육관, 야외 역사문화 장소는 운영될 것이다. 그리고 거기에는 여러 다른 완화조치도 있을 것이다. 왜냐하면 일하는 부모에게 미취학 아동의 돌봄지원도 문제이기에 유치원도 재개할 것이다.
- մարզասրահ 체육관
- թուլացում 완화
- խնամք 돌봄
- նախակրթարան 유치원
Ավինյանը սակայն շեշտեց՝ բոլոր սահմանափակումների թուլացումներն ուղեկցվելու են համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, որոնց չկիրառումը հանգեցնում է համապատասխան տույժերի և տուգանքների: 하지만 아비니안은 모든 제한의 완화는 준수하지 않는 것은 상응하는 처벌과 벌금을 초래하는 특별한 공존규칙의 규정을 수반할 것이라고 강조하였다.
- ուղեկցվել 동반되다, 수반하다
- համակեցություն 공존
- հանգեցնել 이어지다, 초래하다, 야기하다
- համապատասխան 상응하는
- տույժեր 처벌
- տուգանք 벌금
Դիմակ կրելը մայիսի 25-ից պարտադիր կդառնա նաև հանրային բաց վայրերում: 마스크 착용은 5월 25일부터 공공장소에서 의무화된다.
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլ նաև հանրային բաց վայրերում պաշտպանիչ դիմակների կրումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը: 예레반, 5월 14일, 아르멘프레스: 아르메니아에서 5월 25일부터 공공 장소의 실내뿐만아니라 공공장소의 실외에서도 보호용 마스크 착용이 의무화된다. "아르멘프레스"의 전언에 따르면 이에 대하여 아르메니아 부총리이자 상황통제실장인 띠그란 아비니안은 국회 특별회기에서 비상사태를 연장하는 문제를 논의하는 중에 말하였다.
- պաշտպանիչ 보호
«Մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլ հանրային բաց վայրերում դիմակների կրումը: Կանոնը խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից»,-ասաց պարետն ու նշեց՝ պարտադիր չէ, որ դիմակները լինեն եռաշերտ, դրանք կարող են լինել նաև տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակներ: "5월 25일부터 공공장소의 실내뿐만아니라 공공장소의 실외에서도 마스크 착용이 의무화됩니다. 규칙을 위반한 사람은 경찰에 의해 처벌될 것입니다."라고 상황통제실장은 말했으며 마스크가 3겹인 것은 강제조항이 아니며 가정에서 스스로 준비한 마스크도 가능하다고 언급했다.
- խախտել 위반하다
- եռաշերտ 3겹
Ավինյանը շեշտեց՝ այդ թուլացումները իրենցից հավելյալ ջանք, ուշադրություն են պահանջում, հավելյալ պատասխանատվություն են պահանջում, որպեսզի վարակի տարածման արագությունը հնարավորինս պահպանվի այն չափով, որքանով, որ հիմա է, և առողջապահական համակարգը կարողանա սպասարկել բոլոր հիվանդներին՝ թեթև, միջին և ծանր: 아비니안은 그런 완화는 감염확산속도가 가능한 그 정도에 지금과 같이 유지되어 의료시스템이 경증, 중증인 모든 환자에게 제공될 수 있도록 자기 스스로의 추가적인 노력, 주의가 요구되고, 추가적인 책임이 요구되어진다고 강조했다.
- հավելյալ 추가적인
- հնարավորինս 가능한
Հայաստանը նախատեսում է նաև մայիսի 18-ից ամբողջությամբ գործարկել հանրային տրանսպորտը: Կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում: 아르메니아는 또한 5월 18일부터 대중교통의 전면적인 운영을 할 것이다. 상업시설이 재개되고 대중음식점은 폐쇄지역에서도 서비스를 제공할 수 있을 것이다.
Ռուսաստանի Դաշնությունից կվերսկսվեն դեպի Հայաստան կանոնավոր չվերթները: 러시아연방으로부터 아르메니아행 정기항공편은 다시 시작될 것이다.
- Ռուսաստանի Դաշնություն 러시아 연방
- կանոնավոր 정기 -> կանոնավոր չվերթներ 정기항공편
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունից մայիսի 15-ին կվերսկսվեն դեպի Հայաստան կանոնավոր չվերթները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հարցին, ասաց փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը: 예레반, 5월 14일, 아르멘프레스: 러시아연방으로부터 5월 15일에 아르메니아행 정기항공편이 재개될 것이다. "아르멘프레스"의 전언에 따르면 이에 대하여 부총리이자, 비상사태체제의 상황통제실장인 띠그란 아비니안은 아르메니아 국회에서 국회부의장인 바헤 엔피아치안의 질문에 답변하면서 말했다.
- խորհրդարանի փոխխոսնակ 국회부의장
«Մայիսի 15-ից արդեն կանոնավոր չվերթներ են վերականգնվելու Ռուսաստանից, ու Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող մեր քաղաքացիներին որոշակի կանոնավոր տրամաբանությամբ հնարավորություն ենք տալու վերադառնալ ՀՀ՝ ինքնամեկուսացման ռեժիմի խստիվ պահպանման պայմաններով»,- ասաց Ավինյանը: "5월 15일부터 러시아로부터의 정기항공편은 재개될 것이며, 아르메니아로 되돌아오기를 원하는 우리의 시민들에게 특정 규정에 근거하여 자체격리제도의 엄격한 준수를 조건으로 아르메니아공화국으로 되돌아오는 기회가 주어질 것입니다."라고 아비니안은 말했다.
- վերականգնվել 회복되다, 재개되다
Մարտի 13-ից Ռուսաստանից ՀՀ կառավարության ջանքերով Հայաստան է վերադարձել 2000-ից ավելի քաղաքացի: 3월 13일부터 아르메니아공화국의 노력으로 인해 러시아로부터 아르메니아에 2000명이상의 시민이 돌아왔다.
Հանրային տրանսպորտում դիմակներ կրելը պարտադիր է լինելու մայիսի 18-ից: 대중교통수단에서 5월 18일부터 마스크 착용이 의무화 된다.
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դիմակներ կրելը հանրային տրանսպորտում պարտադիր է լինելու ոլորտի գործարկմանը զուգընթաց՝ մայիսի 18֊ից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ 예레반, 5월 14일, 아르멘프레스: 마스크 착용은 대중교통수단에서 5월 18일부터 이 분야의 운행과 병행하여 의무화된다. "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대하여 아르메니아공화국 부총리인 띠그란 아비니안의 대변인 바한 후나니안은 그의 "페이스북" 페이지에 게재하였다.
- մամուլի խոսնակ 대변인
Հունանյանը նաև հիշեցրել է, որ մայիսի 25֊ից դիմակները պարտադիր են լինելու նաև բաց հանրային վայրերում։ 후나니안은 또한 5월 25일부터 마스크 착용은 공공장소의 실외에도 의무화된다고 강조하였다.
Հայաստանում Wizz Air-ի թռիչքների ամբողջական գործարկումը նախատեսվում է հունիսին: 아르메니아에서 6월에 Wizz Air 비행기의 전면적 운행이 예정되었다.
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Wizz Air բյուջետային ավիաընկերության թռիչքների ամբողջական կազմակերպումը նախատեսում է հունիսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հարցերին: 예레반, 5월 14일, 아르멘프레스: 아르메니아에서 Wizz Air의 저가 항공사의 비행편 전체조직이 6월에 예상된다. "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대하여 아르메니아 부총리이자 상황통제실장인 띠그란 아비니안은 국회 특별회기에서 "나의 단계" 정당 국회의원 알렉세이 산디코브의 질의에 대답하면서 말했다.
- բյուջետային 러시아어 бюдже́тный - 저가 -> բյուջետային ավիաընկերություն 저가항공사
«Հենց այսօր, մինչև ԱԺ նիստը, հեռախոսային կոնֆերանս եմ ունեցել Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչների հետ: Նրանց հետ, մասնավորապես, քննարկում էինք ՀՀ-ում բազայի հիմնման հարցը, անդրադարձանք նաև պոտենցիալ ավիաթռիչքների վերակազմակերպման և վերագործարկման հարցին: Մեր նախնական գնահատմամբ՝ դա հնարավոր է անել հունիս ամսվա ընթացքում ամբողջապես՝ կախված իրավիճակի գնահատականից: Բայց այս փուլում մեր նախնական պլանն այն է, որ դա տեղի է ունենալու հունիսի կեսերից»,-ասաց Ավինյանը: 바로 오늘, 국회회기까지, Wizz Air 항공사의 대표와 전화회의를 가졌었습니다. 특히, 그와 아르메니아에서 기지를 세우는 문제를 논의하였으며 또한 잠재적인 항공운항의 재구성과 재운항의 문제도 언급했습니다. 사전평가에 따르면 그것은 상황평가에 따라 6월에 전면적으로 할 수 있습니다. 하지만 이 단계에서 우리의 사전계획은 그것을 6월 중순부터 이루어지는 것입니다."라고 아비니안은 말했다.
- կոնֆերանս 회의
- ներկայացուցիչ 대변인, 대표
- բազայ 기지
Անդրադառնալով Սանդիկովի հարցին, թե երբ են բացվելու պետական ցամաքային անցակետերը՝ պարետը պաստասխանեց, որ կառավարությունը դեռևս քննարկում չի ունեցել գործընկերների հետ, սակայն կարծում է, որ մոտ ապագայում այդ հարցերին նույնպես կանդրադառնան: 언제 국가 육로 검문소가 개방될 것인지에 대한 산디코브의 질문에 언급하면서 상황통제실자은 대답하였다. 정부는 아직 동료와 논의를 하고 있지 않지만 그가 생각하기에는 가까운 시일내에 그 질문도 대답할 것이라 말했다.
- ցամաք 지구, 마른 땅 -> ցամաքային 지구의
- անցակետ 검문소
Կոնտակտավորներին տեղորոշելու համակարգի միջոցով հայտնաբերվել է վարակակրի հետ շփված մոտ 36 հազար անձ: 접촉자의 위치를 찾아내는 시스템을 통해 감염자와 접촉한 약 3만6천명의 사람이 식별되었다.
- տեղորոշել 위치를 찾아내다
- հայտնաբերվել 식별되다
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով վարակվածների կոնտակտավորներին տեղորոշելու համակարգի միջոցով հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 1938 անձի հետ շփված մոտ 36 հազար մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում մայիսի 14-ին ասաց փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը: 예레반, 5월 14일, 아르멘프레스: 코로나바이러스에 감염된 사람들의 접촉자의 위치를 찾아내는 시스템을 통해 코로나바이러스 질명을 가진 1938명의 사람과 접촉한 약 3만6천명의 사람을 식별하였다. "아르멘프레스"의 전언에 따르면 이에 대하여 부총리이자 비상사태 체제의 상황통제실장인 띠그란 아비니안은 아르메니아 공화국의 국회에서 5월 14일에 말하였다.
«Տեղորոշման համակարգի միջոցով կատարվել է 1938 հիվանդի կոնտակտավոր անձանց տեղորոշում, համակարգով տրված թիվը եղել է 36 հազար: Այդ թվից ֆիլտրվել են այն անձանց շրջանակը, որոնց հետ իրապես կոնտակտ է ունեցել վարակակիրը»,- ասաց Ավինյանը: "위치추적 시스템을 통해 1938명의 환자와 접촉한 사람들의 위치를 찾는 것이 수행되었다. 그 숫자로부터 감염을 가진 사람들과 접촉한 사람들의 범위가 필터링되었다.
- ֆիլտրվել 여과되다, 필터링되다.
Փոխվարչապետը նշեց, որ տեղորոշման համակարգը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքի էֆեկտիվությունն ավելացնում է 20-30%-ով: 부총리는 이 위치추적 시스템은 국가질병통제예방센터의 업무효율성을 20-30%로 향상시킨다고 언급하였다.
- Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն 국가질병통제예방센터
- էֆեկտիվություն 효율성
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 16일자) (0) | 2020.05.16 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 15일자) (0) | 2020.05.15 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 13일자) (0) | 2020.05.13 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 12일자) (0) | 2020.05.13 |
[아르메니아의 코로나 대응 1편] 아르메니아는 평온하다 (0) | 2020.05.12 |