휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 22일자) 본문
ՊԵԿ-ը ներդրել է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ինքնաշխատ լրացման համակարգ: 국세청은 부가가치세 및 특별소비세의 통합계산을 위한 자동작성시스템을 도입했다.
- ՊԵԿ = Պետական եկամուտների կոմիտե 국세청
- ԱԱՀ = ավելացված արժեքի հարկ 부가가치세
- ներդնել 도입하다
- ակցիզային հարկ 특별소비세
- միասնական 통합된, 통합의
- ինքնաշխատ 자동 -> ինքնաշխատ լրացման համակարգ 자동작성시스템
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է կատարելագործել էլեկտրոնային կառավարման համակարգերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը․ 예레반, 5월 22일, 아르멘프레스: 국세청은 전자정부시스템을 지속적으로 향상시켰다. "아르멘프레스"의 전언에 따르면 이에 대하여 아르메니아 국세청 공보처에서 게시물을 게재하였다.
- կատարելագործել 향상하다
«Դեռևս 2018 թվականից ՊԵԿ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» ներդրվել է «Շրջանառության հարկի հաշվարկի» ինքնաշխատ լրացման համակարգը, իսկ 2020 թվականից արդեն հարկ վճարողները հնարավորություն ունեն նաև «Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ»ը նույնպես լրացնել ինքնաշխատ եղանակով: Այս համակարգերի ներդրումը հարկ վճարողին հնարավորություն է ընձեռում համադրել հարկային մարմնի տվյալների շտեմարանում առկա և հարկ վճարողի հաշվապահական հաշվառման տվյալները: "지금까지는 2018년부터 국세청의 "재무보고서의 전자보고시스템"에 "소득세계산"의 자동작성시스템이 도입되었으며 2020년부터 이미 납세자는 "부가가치세와 특별소비세의 통합계산"도 자동방식으로 작성할 기회를 가졌다. 이 시스템의 도입은 납세자에게 세무당국의 데이터베이스에 납세자의 회계자료를 결합할 기회를 제공한다.
- դեռևս 여태(지금)까지는, 아직
- հաշվետվություն 재무보고서
- շրջանառություն (기업의) 매출, 소득
- հարկ վճարող 납세자
- ընձռել 제공하다 = տրամադրել
- համադրել (하나로) 결합하다, (두가지 일을) 병행하다
- շտեմարան 차고, 헛간 -> տվյալների շտեմարան 데이타베이스
- հաշվապահական հաշվառում 회계
Հաշվարկում ինքնաշխատ լրացվում են հաշվետու ամսվա ընթացքում ստացված եկամուտները և կատարված ծախսերը՝ օգտվելով ՊԵԿ տեղեկատվական համակարգում առկա դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի դարանից, ՀԴՄ կտրոնների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ստացված հաշվարկային փաստաթղթերի, ինչպես նաև ներմուծման հայտարարագրերի, այդ թվում` ԵԱՏՄ-ին վերաբերող տվյալներից։ 보고서에는 금전등록기의 영수증을 기반으로 계산되어진 판매매출액, 수신받은 결산서류, 뿐만아니라 수입신고서, 유라시아경제연합과의 관련자료로부터 국세청 정보시스템에 작성된 결산서류폴더를 활용하여 보고달동안 받은 수입과 지출한 비용이 자동으로 채워집니다.
- առկա 활용가능한, 구할 수 있는
- հաշվարկային փաստաթղթեր 결산서류, 정산서류
- դարան 폴더
- ՀԴՄ = հսկիչ դրամարկղային մեքենա 금전등록기
- կտրոն 영수증
Ինքնաշխատ լրացման համակարգը նվազեցնում է նաև սխալվելու հավանակությունը: Հաշվարկում տարին և ամիսը ընտրելուց հետո համակարգը հաղորդագրություն է ցուցադրում, որ տվյալները կարող են թարմացվել։ Հարկ վճարողն անհրաժեշտության դեպքում կարող է խմբագրել ինքնաշխատ լրացված տվյալները։ Իսկ այն դեպքերում, երբ հարկ վճարողի հաշվարկը տեղեկատվական համակարգում լրացված տվյալների հիման վրա ամբողջական է և փոփոխելու կարիք չկա, ապա նա ուղղակի ստորագրում է հաշվետվությունը և ուղարկում Պետական եկամուտների կոմիտե»,- ասված է հաղորդագրության մեջ: 자동작성시스템은 또한 오류의 개연성을 줄인다. 보고서에서 연도와 월을 선택한 후 시스템은 자료를 업데이트할 수 있다는 메시지를 표시한다. 납세자가 필요한 경우에는 자동으로 작성된 자료를 편집할 수 있다. 그리고 그런 경우에는 납세자의 계산이 정보시스템에서 작성된 자료를 근거로 완료되며 변경할 필요가 없다. 그런 후 그는 단지 재무보고서에 서명하고 국세청에 발송한다."라고 게시물에는 말하고 있다.
- նվազեցնել 줄이다, 감소하다
- հավանակություն 개연성, 확률
- հաղորդագրություն 메시지, (컴퓨터의) 대화창
- թարմացվել 업데이트하다
- խմբագրել 편집하다
- ուղղակի 단지
Արդարադատության նախարարություն գործարկել է Վճարման կարգադրությունների էլեկտրոնային համակարգ 법무부는 전자 지급명령시스템을 운영하였다.
- գործարկել 운영하다
- Վճարման կարգադրություն (법률) 지급명령, (상거래) 결제주문
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարարությունը շարունակում է էլեկտրոնային արդարադատության ներդրմանն ուղղված աշխատանքները՝ գործարկելով Վճարման կարգադրությունների էլեկտրոնային համակարգ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 예레반, 5월 22일, 아르멘프레스: 법무부는 전자 지급명령시스템을 운영하며 지속적으로 전자사법제도의 도입하려는 작업을 하고 있다. 아르메니아 법무부 공보처는 "아르멘프레스"에게 이에 대하여 알려왔다.
- արդարադատություն 사법제도
Ներկայում, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, էլեկտրոնային եղանակով ներկայացված վճարման կարգադրությունները բաշխվում են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր դատավորների միջև: Նախատեսվում է նաև նշված գործերի բաշխումն ընդլայնել Հայաստանի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների միջև: 현재, 최고사법위원회의 결정에 따라, 전자방식으로 제출된 지급명령은 예레반시의 1심관할법원의 모든 판사에게 배포된다. 또한 언급된 사건의 분배는 아르메니아 주의 1심관할법원의 판사에게 확대되어질 계획이다.
- Բարձրագույն դատական խորհրդ 최고 사법위원회
- բաշխվել 배부되다, 배포되다.
- առաջին ատյանի դատարան 1심법원
- դատարան 법원 -> դատավոր 판사-> դատական 사법의
- բաշխում 분배
- ընդլայնել 확대하다
«Վճարման կարգադրություն» էլեկտրոնային համակարգի ներդրումն իրականացվել է Բարձրագույն դատական խորհրդի հետ համագործակցության արդյունքում և ԱՄՆ ՄԶԳ «Դատական գործերի փաստաթղթերի թվայնացում և էլեկտրոնային դատարանների համակարգերի ներդրում Հայաստանի Հանրապետությունում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: "지급명령"의 전자시스템의 도입은 미국 국제개발청의 "아르메니아 공화국에 사법사건 문서의 디지털화 및 전자사법시스템의 도입"의 보조금프로그램의 틀안에서 최고사법위원회와의 협력결과로 실행되었다.
- ԱՄՆ ՄԶԳ = Ամերիկայի Միացյալ Նահանգների Մրջազգային զարգացման գործակալություն 미국 국제개발청
- դրամաշնորհ 승인, (정부나 단체에서 주는) 보조금
Արդարադատության նախարարությունը, դատական և իրավական բարեփոխումների շրջանակում, առաջիկայում նախատեսում է ներդնել նաև սնանկության, վարչական, քաղաքացիական և քրեական գործերով էլեկտրոնային համակարգեր: 법무부는 사법 및 법률개혁의 틀안에서 또한 파산, 행정, 민사 및 형사사건에 전자시스템의 도입을 계획하고 있다.
- սնանկություն 파산
- վարչական 행정
- քաղաքացիական 민사상의
Վճարման կարգադրության էլեկտրոնային համակարգից օգտվելու քայլերին կարող եք ծանոթանալ տեսանյութում․ 영상에는 지급명령의 전자시스템을 사용하는 단계를 익힐 수 있다.
ԵԱՏՄ մաքսային արտոնության երկարաձգմամբ նախատեսվում է որոշ ապրանքների գնի միջինը 3 տոկոսով նվազում: 유라시아 경제연합의 면세특혜 연장으로 일부 제품의 가격은 평균 3% 감소할 것으로 예상된다.
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում կստանա երրորդ երկրներից ապրանքների ներմուծման արտոնալ մաքսատուրքերի ժամկետի երկարաձգման հնարավորություն: Հայաստանի նախնական հաշվարկներով՝ այս արտոնությունը 1 տարով երկարաձգելու պարագայում որոշ պարենային ապրանքների և արդյունաբերական նշանակության ապրանքների գինը միջինում կնվազի մոտ 3 տոկոսով: 예레반, 5월 22일, 아르멘프레스: 아르메니아는 유라시아 경제연합의 틀안에서 제 3국으로부터 수입되는 제품에 대해 면세기간의 연장기회를 부여받을 것이다. 아르메니아의 사전추정에 따르면, 이 특혜는 1년간 연장되는 경우 일부 식품 및 제조가공제품의 가격은 평균적으로 약 3% 감소될 것이다.
- պարենային 음식의 -> պարենային ապրանք 식품
- արդյունաբերական նշանակության ապրանք 제조가공제품
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 경제부 차관 바로스 시모니안은 국회 지역 및 유라시아 통합에 관한 상임위원회의 회의에 "아르메니아 공화국의 "유라시아 경제연합에 대한 "2014년 5월 29일자 조약에 가입하는 것에 대한" 2014년 10월 10일자 조약의 변경을 실행하는 것에 대한" 의정서를 비준하는 것에 관한 아르메니아 공화국의 법안을 제출하면서 말했다.
- մշտական հանձնաժողով 상임위원회
- միանալ 가입하다
- արձանագրություն 의정서
- վավերացնել 비준하다
Փոխնախարարը նախ հիշեցրեց, որ Հայաստանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ից անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, ստանձնեց որոշակի պարտավորություններ, միևնույն ժամանակ 2015-ի հունվարի 1-ից 5 տարով ձեռք բերեց նաև ներմուծման արտոնյալ մաքսատուրքեր՝ մի շարք սպառողական և արտադրական նշանակության ապրանքների գծով: Հակառակ պարագայում, մեկ միասնական եվրասիական տարածքի մաքսատուրքերին միանալու հետևանքով, կարող էին առաջանալ որոշակի դժվարություններ և թանկացումներ: Սակայն արտոնյալ ժամկետն ավարտվեց 2020 թվականի հունվարի 1-ին: 차관은 아르메니아는 2014년 10월 10일부터 유라시아 경제연합에 가입함으로써 특정 책임을 맡았으며 동시에 2015년 1월 1일부터 5년간 여러 소비재 및 제조가공품에 관한 수입에 대해 유예관세를 적용받았음을 우선 상기시켰다. 그렇지 않으면 하나로 통합된 유라시아 지역의 관세에 가입되는 결과로 일부 어려움과 가격상승이 발생할 수 있었다. 하지만, 유예기간은 2020년 1월 1일에 만료되었다.
- պարտավորություն 의무, 책임
- ստանձնել (책임을) 맡다
- հակառակ պարագայում 반대의 경우에, 그렇지 않으면
«Իրականացված աշխատանքների արդյունքում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ժամանակ երկրների ղեկավարների առաջին դեմքերի կողմից որոշում կայացվեց, որ ՀՀ-ի արտոնությունները, որոնք ավարտվում էին հունվարի 1-ին, 2020 թվականին ևս 1 տարով երկարեցվեն: Համանման որոշում կայացվեց նաև Ղրղզստանի համար»,-ասաց Սիմոնյանը: 실시되었던 작업의 결과로 2019년 12월 20일에 상트 페테르부르크에 있는 유라시아 유럽연합의 최고평의회에서 국가대표의 첫 대면에 2020년 1월 1일에 만료된 아르메니아 공화국의 특혜를 1년 더 연장하기로 결정을 내렸다. 키르키스탄 또한 유사한 결정이 내려졌다.
- խորհրդ 1) 조언, 2) 협의회, 평의회
- համանման 유사한
Հայաստանը մինչև սա արտոնություն էր ստացել 930 ապրանքատեսակների մասով: Դրանցից 293-ը 87 ապրանքային խմբին դասվող տրանսպորտային միջոցներն են, որոնք սակայն չեն ընդգրկվել այս արձանագրության փոփոխության մեջ: Այսպիսով արտոնությունների երկարաձգումը մեկ տարով չի ենթադրում, որ տրանսպորտային միջոցները կունենան նույն արտոնությունները: Ընդհանուր առմամբ, 647 ապրանքատեսակի համար ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի ևս մեկ տարով: 아르메니아는 이제까지 930개의 제품유형에 대하여 특혜를 받았다. 그중 293개는 87개의 제품그룹으로 분류되어 있는 교통수단이지만 그것은 이 의정서의 변경에는 포함되지 않았다. 따라서 특혜의 연장은 일년동안 교통수단이 동일한 특헤를 가진다는 것을 의미하지는 않는다. 일반적으로 647개의 제품유형에 대하여 유라시아 경제연합의 통합세관 관세의 적용은 1년간 더 연기될 것이다.
- մինչև սա 이제까지
- դասվել 분류되다
- ենթադրել (양상을) 띠다, (책임을) 맡다
- ընդհանուր առմամբ 일반적으로
- սակագ 요금표, 관세
- մաքս 세관
«Այդ ապրանքային խմբերն են ընտանի թռչնի միսը, կարագը, սառեցված խոշոր եղջերավոր անասունի միսը, արևածաղկի ձեթը, մարգարինը: Դրանք սպառողական զամբյուղի ապրանքներն են, սոցիալական և արտադրական նշանակություն ունեցող: Մեր նախնական հաշվարկներով՝ այս արտոնությունը մեկ տարով երկարաձգելու պարագայում որոշ պարենային ապրանքների և արդյունաբերական նշանակության ապրանքների գինը միջինում կնվազի մոտ 3 տոկոսով: Եվ Հայաստանի տնտեսավարողներն առնվազն կտնտեսեն մոտ նախնական հաշվարկով 30 մլն ԱՄՆ դոլար»,-ասաց փոխնախարարը: 그 제품그룹에는 가금육, 버터, 냉동소고기, 해바리기유, 마가린이 있다. 그것들은 장바구니 제품이며 사회 및 제조에서 중요성을 가진다. 사전추정에 따르면, 이 특혜가 1년간 연장되는 경우, 일부 식품 및 제조가공제품의 가격은 평균적으로 3% 감소할 것이다. 그리고 아르메니아 기업들은 적어도 사전추정치로 약 3000만 USD 달러를 절약할 것이다."라고 차관은 말했다.
- ընտանի թռչնի միս 가금육
- եղջերավոր 소의 -> խոշոր եղջերավոր անասուն 소과 동물
- ձեթ ~유(기름) -> արևածաղկի ձեթ 해바라기 유
- սպառող 소비자
- սպառողական զամբյուղի ապրանքներ 장바구니 상품 (사람들이 사는 가장 일반적인 상품)
- տնտեսել 절약하다
Նա նկատեց՝ երկարաձգումը թույլ կտա տնտեսավարողներն այն ռեսուրսը, որը պետք է վճարեին որպես մաքսատուրք՝ արդեն իսկ ավելացված ձևով, ուղղեն իրենց բիզնեսի զարգացմանը՝ այն էլ այս կորոնավիրուսային ծանր պայմաններում: Նախնական հաշվարկով 30 մլն-ից ընդամենը 1.22 տոկոսն էր գնալու պետբյուջե: 그는 연장은 기업들에게 이 코로나바이러스가 심각한 조건에서 그들의 사업을 발전시키기 위해 이미 증가된 형태로 관세로 지불해야만 하는 그런 자원을 허용할 것이라고 언급하였다. 예상추정치는 3000만 달러로 국가예산의 1.22%에 해당할 것이다.
Արձանագրությունը տարածվելու է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: Այս պահին քննարկումներ են ընթանում, թե ինչ վարչարարություն և ինչ մեխանիզմներ կիրառվեն: 의정서는 2020년 1월 1일부터 법적관계가 적용될 것이다. 지금 어떤 행정과 어떤 메카니즘을 적용할지에 대해 논의가 진행중이다.
- իրավահարաբերություն 법적 관계
Սիմոնյանը նաև նկատեց, որ երբ դեռ արտոնությունը երկարաձգելու հարցը չկար, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2019-ի հոկտեմբերին հրապարակել էր փաստաթուղթ՝ 2020 թվականին հունվարի 1-ից մաքսատուրքերի բարձրացման հետևանքով հնարավոր թանկացումների վերաբերյալ: Վերլուծական աշխատանքները ցույց էին տվել, որ այդ թանկացումները կարող էին տատանվել 0.5-0.6 տոկոսային կետով: 시모니안은 또한 특혜가 연장되는 문제가 없었던 시기에 아르메니아 공화국 경제부는 2019년 10월에 2020년 1월 1일부터 관세인상의 결과로 가능한 가격인상에 대한 문서를 발표했다고 언급하였다. 분석작업은 그런 가격상승은 0.5-0.6% 포인트 변동할 수 있음을 보여주었다.
- հրապարակել 발표하다
- վերլուծական 분석의
- տատանվել 변동하다
Փոխնախարարը նկատեց, որ մաքսատուրքերի ավելացումը ոչ մեծ ազդեցություն էր ունենում գների թանկացման վրա, քանի որ այդ արտոնյալ 5 տարին տնտեսավարողներին թույլ էր տվել ձևավորվել այնպիսի արտադրություն և արդյունաբերություն, որ ապահովեն ներքին սպառումը, բացի այդ Հայաստանը ազատ առևտրի համաձայնագրեր ունի մի շարք երկրների հետ, որտեղից ներմուծում է անում: 차관은 관세의 증가는 가격상승에 크지 않는 영향을 미쳤었다. 왜냐하면 그러한 5년간의 유예는 기업들에게 내수공급을 위한 그런 생산과 산업을 형성되도록 허용되었다. 그외에도 아르메니아는 여러나라와 자유무역협정을 체결하였으며 그곳으로부터 수입을 진행하고 있다.
- արդյունաբերություն 산업
- արտադրություն 생산, 제조
- ներքին սպառում 내수
Հայաստանի ֆերմերային տնտեսությունները սկսել են ապահովել թռչնի մսի ներքին սպառման ավելի մեծ հատվածը: 아르메니아의 농가는 가금육의 국내소비에 보다 많은 부분을 제공하기 시작했다.
- ֆերմերային տնտեսություն 농가
- տնտեսություն 1) 경제, 2) 농가
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆերմերային տնտեսությունները ապահովում են ընտանի թռչնի մսի ներքին սպառման մոտ 26.6 տոկոսը, դա դինամիկ կերպով աճում է: 예레반, 5월 22일, 아르멘프레스: 아르메니아의 농가는 가금육의 국내소비에 약 26.6%를 공급하고 있으며 그것은 역동적으로 증가하고 있다.
- դինամիկ կերպով 역동적으로
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아공화국 경제부 차관 바로스 시모니안은 국회 지역 및 유라시아 통합에 관한 상임위원회의 회의에 "아르메니아 공화국의 "유라시아 경제연합에 관한" 2014년 5월 29일자 조약의 가입에 대하여" 2014년 10월 10일자 조약에서 변경의 이행에 관한" 의정서를 비준하는 것에 관한 아르메니아 공화국의 법안을 제출하면서 말하였다.
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը նկատեց՝ մի շարք ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերի արտոնյալ ժամկետը երկարաձգվում է, հետաքրքրվեց մինչև այժմ տրված 5 տարի արտոնյալ ժամկետում ստեղծվե՞լ են, արդյոք, տեղական արտադրություններ, որոնք կապահովեն ներքին սպառումը: "나의 발걸음" 정당의 국회의원 아르멘 팜부흐치안은 여러 제품에 대한 수입관세의 유예기간이 연장되었다는 것을 언급했다. 지금까지 주어진 5년간의 유예기간동안 국내 소비에 제공되어질 현지 생산이 생성되었는지를 물었다.
«2015 թվականին ընտանի թռչնի մսի ներմուծման մաքսատուրքը կազմում էր 10 տոկոս: 2019-ի թվականին կազմել է 22 տոկոս և հունվարի 1-ից դառնում է 25 տոկոս: 2022 թվականից այն դառնալու է 80 տոկոս: Սակայն մենք ունենք ֆերմերային տնտեսություններ, որոնք այս պահի դրությամբ ապահովում են Հայաստանի ներքին սպառման մոտ 26.6 տոկոսը, և արտադրությունը դինամիկ կերպով աճում է. անցյալ տարվա նկատմամբ մոտ 11 տոկոս աճ ենք ունեցել»,-ասաց Սիմոնյանը: "2015년 가금육의 수입관세는 10%에 달했습니다. 2019년에는 22%이며 1월 1일부터 25%가 되었습니다. 2022년부터 그것은 80%가 될 것입니다. 하지만 우리는 농가를 가지고 있습니다. 그들은 지금상황에서 아르메니아의 국내 소비의 약 26.6%를 제공하고 있으며 생산은 역동적으로 증가하고 있습니다. 지난해에 비해 약 11% 증가하였습니다."라고 시모니안은 말했다.
Հայաստանը բրձնի արտադրւթյուն չունի, բայց ներմուծում է: Հայաստանը Վիետնամի հետ ունի ազատ առևտրի համաձայնագիր: 아르메니아는 쌀을 생산하지 않고 수입한다. 아르메니아는 베트남과 자유무역협정을 맺었다.
«Եվ ունենք երկարահատիկ բրնձի քվոտա: Այսինքն՝ տարեկան կտրվածքով շատ նվազեցված մաքսատուրքով ենք ներմուծում»,-ասաց փոխնախարարը: "그리고 우리는 장기적인 쌀쿼터를 가지고 있습니다. 다시말해 매년 큰폭으로 감소된 관세로 수입을 하고 있습니다."라고 차관은 말했다.
- կտրվածք 감소, 절개
2022 թվականից թռչնի մսի ներմուծման մաքսատուրքը մոտ 80 տոկոս է դառնալու: «Բայց կա քվոտային համակարգ, ՀՀ-ն կշարունակի վերցնել քվոտա, որ ԵԱՏՄ շրջանակում ՀՀ ներմուծվող ընտանի թռչնի մսի ներմուծման մաքսատուրքը լինի 25 տոկոս, ինչը թույլ կտա տեղական արտադրությանը զարգանալ, և չեն լինի որևէ կարգի տատանումներ շուկայում»,-ասաց Սիմոնյանը: 2020년부터 가금육의 수입관세는 약 80%가 될 것이다. "하지만 쿼타시스템이 있습니다. 아르메니아 공화국는 지속적으로 쿼타를 가져올 것입니다. 유라시아 경제연합의 틀안에서 아르메니아 공화국에 수입되는 가금육의 수입관세는 25%이며 이는 현지생산으로 하여금 발전토록 허용하고 있으며 시장에는 어떤 급격한 변동도 없습니다." 라고 시모니안은 말했다.
Փոխնախարարը նաև շեշտեց, որ ԵԱՏՄ-ն ինքնաբավ միություն է համարվում, քանի որ մի երկիրը մյուսին կարող է ապահովել ապրանքներով: Օրինակ՝ թռնչի միսը կարող է ներմուծվել Ռուսաստանից կամ Բելառուսից: 차관은 또한 유라시아경제연합은 자급자족 연합으로 간주되며 왜냐하면 한 나라가 다른 나라에게 제품을 제공할 수 있기 때문이라고 강조하였다. 예를 들어, 가금육은 러시아나 벨라루스로부터 수입할 수 있다.
- ինքնաբավ միություն 자급자족 연합
Պարոն Սադոյան, բա ի՞նչ անենք, 20 հազար հոգուն որտե՞ղ պահենք, չկա պահելու տեղ, դրա համար ուղարկում ենք տուն. Նախարար: 사도얀씨, 정말로 우리가 무엇을 할까요? 2만명을 어디에 보호할까요? 장소가 없습니다. 그래서 우리는 그들을 집으로 보냅니다. 장관.
- բա 정말로
Վարակակրին տուն ուղարկել նշանակում է դատապարտել այդ անձի տան անդամներին: Այս մասին Հանրային խորհրդի հետ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեսահանդիպման ժամանակ նշեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: 감염자를 집으로 보내는 것은 그사람의 집 구성원을 비난하는 것을 의미합니다. 이에 대하여 공의회와 보건부 장관 아르센 토로시안의 온라인 회의때 공의회 회원인 아르샥 사도얀은 언급했다.
- դատապարտել 선고하다, 비난하다, 하게 하다.
- Հանրային խորհրդ 공의회
«Շվեդիայում բնակչության 20-30 տոկոսը մենակ է ապրում, այնտեղ կարելի է ուղարկել տուն, բայց Հայաստանում դա նշանակում է դատարակտել այդ մարդու տնեցիներին հիվանդանալու»,-ասաց նա: 스웨덴에서 인구의 20-30%가 홀로 살고 있습니다. 그런 곳에서는 집에 보낼 수 있습니다. 하지만, 아르메니아에서 그것은 그 사람의 가족이 아프게 될 것임을 의미합니다.
- Շվեդիա 스웨덴
- դատարակտել 판단하다
- տնեցիներ 주부, 집에 있는 사람들 = 가족
Ի պատասխան Արսեն Թորոսյանն ասաց. «Պարոն Սադոյան, բա ի՞նչ եք առաջարկում, ի՞նչ անենք էդ մարդկանց, ասենք մի 20 հազար հոգուն որտե՞ղ պահենք: Չկա պահելու տեղ, դրա համար ուղարկում ենք տուն: Ավելին ասեմ, դրական ախտորոշումով քաղաքացիներին տուն ուղարկելն ավելի անվտանգ է, որովհետեև իրենք գիտեն, որ դրական է, և կպաշտպանվեն, տնեցիքին էլ կպաշտպանեն, քան թե մնացած բոլոր քաղաքացիներին, որոնք հնարավոր է՝ դրական են, բայց չգիտեն դրա մասին, իրենց չեն պաշտպանում, և վարակում են իրենց տան անդամներին»: 이에 대답하며 아르센 토로시안은 말했다. "사도얀씨, 정말로 무엇을 요구하십니까? 우리가 그 사람들에게 무엇을 할까요? 우리는 2만명의 사람들을 어디에 보호해야하나요? 보호할 장소가 없습니다. 우리는 그때문에 집으로 보내고 있습니다. 다시 말해서 양성판정을 받은 국민들을 집으로 보내는 것이 보다 안전합니다. 왜냐하면 그들은 자신이 양성임을 알고 있습니다. 그리고 보호될 것입니다. 양성일 수 있지만 모르는 모든 국민들보다는 가족들도 보호할 것입니다. 하지만 그들이 그것에 대해서 모른다면, 스스로 보호하지 않으면, 자신의 집 구성원을 감염시킬 것입니다."
Գայլերը Հայկանուշ Մելքոնյանի անասնապահական տնտեսությանը պատճառել են շուրջ 5 միլիոն դրամի վնաս: 늑대는 하이카누쉬 멜코나인의 축산농장에 대략 5백만 드람의 피해를 입혔다.
- անասնապահական 축산
- պատճառել 가하다
ԳԱՎԱՌ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում մայիսի 15-ի գիշերը գայլերը հոշոտել են նույն գյուղի բնակիչ Հայկանուշ Մելքոնյանին պատկանող 122 գլուխ ոչխարներն ու գառները, ևս 15-ին էլ վիրավորել, ինչի արդյունքում տնտեսությանը պատճառվել է շուրջ 5 միլիոն դրամի վնաս: 가바르, 5월 15일, 아르멘프레스: 게하르쿠니크 주의 노라께르뜨 마을에 5월 15일 밤에 늑대는 같은 마을의 거주민 하이카누쉬 멜코니안에게 속하는 122 마리의 양과 새끼 양을 유린했으며 또한 15일에도 상처를 주었다. 이 결과로 농장은 대략 5백만드람의 피해를 입혔다.
- հոշոտել 유린하다
- պատկանել 속하다
- ոչխար 양
- վիրավորել 상처를 주다
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանը, Նորակերտի համայնքապետարանի համապատասխան հանձնաժողովի կազմված ակտն արդեն ուղարկվել է Գեղարքունիքի մարզպետարան: 노라께르뜨 마을촌장 게라신 사르크시안이 "아르멘프레스"에 알려온 바에 따르면, 노라께르뜨 지방자치제 해당위원회에 작성된 규정을 이미 게하르쿠니크 지역행정실에 보냈다.
- համայնքապետարան 지방자치제
- կազմվել 구성되다
- ակտ 법규, 법령, (조직의) 규정, 행위
- հանձնաժողով 위원회, 수수료
- մարզպետարան 지역행정실
«Հանձնաժողովը հաշվարկել է անասնապահական տնտեսությանը պատճառված վնասի չափը, որը կազմել է շուրջ 5 միլիոն դրամ: Համապատասխան ակտն արդեն ուղարկվել է Գեղարքունիքի մարզպետարան: Պատճառված վնասը վերականգնելու համար Նորակերտի համայնքապետարանը կօգնի իր հնարավորությունների սահմաններում: Բնական է, որ մեր միջոցներն անբավարար են՝ նման չափի օժանդակություն հատկացնելու կամ կրած վնասը լրիվ փոխհատուցելու համար: Մնում է սպասել, թե ինչ կարգի աջակցություն կտրամադրի կառավարությունը», -ներկայացրեց համայնքի ղեկավարը: Գեղարքունիքի մարզպտարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի տեղեկացմամբ՝ Նորակերտի համայնքապետարանից ուղարկված ակտն արդեն մուտքագրված է մարզպետարանում և օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը: "위원회는 축산농장의 피해규모를 계산했습니다. 그것은 대략 5백만 드람에 달합니다. 상응하는 조치를 이미 게하르쿠니크 지역행정실에 보냈습니다. 피해를 복구하기 위해 노라께르뜨 지방자치구는 가능한 한계내에서 그를 도울 것입니다. 당연히 우리의 자금은 그와 같은 규모의 지원금을 할당하거나 입은 피해를 보상하기에는 충분하지 않습니다. 정부가 어떤 종류의 지원을 제공할지 기다려야합니다." 지역사회의 책임자는 말했다. 게하르쿠니크의 지역의 농업 및 자연보호국장 함바르춘 함바르추미안의 전언에 따르면 노라게르뜨 지방자치구로부터 보내어진 규정은 이미 지역행정실에 들어왔으며 법률이 정한 절차에 따라 기간내에 아르메니아 공화국 정부의 논의에 제출될 것이다.
- վերականգնել 복구하다
- բնական 자연스러운, 당연한
- միջոց 수단 -> միջոցներ 자금
- օժանդակություն 지원금 -> օժանդակություն հատկացնել 지원금을 할당하다
- փոխհատուցել 보상하다
- կարգ 종류
- բնապահպանության վարչություն 자연보호
- մուտքագրվել 들어오다
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 24일자) (0) | 2020.05.24 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 23일자) (0) | 2020.05.23 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 21일자) (0) | 2020.05.21 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 20일자) (0) | 2020.05.20 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 19일자) (0) | 2020.05.19 |