휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 23일자) 본문
Հիմա Հայաստան մտնելիս ՀՀ ղեկավարությունը պիտի պահպանի՞ 14-օրյա մեկուսացման պահանջը. Արա Պապյան: 지금 아르메니에 들어오는 아르메니아 공화국 지도부는 14일간 격리요구를 준수해야합니까? - 아라 빠삐안
- ղեկավարություն 지도부
Հիմա Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս այդ մարդիկ պիտի՞ պահպանեն 14 օրյա մեկուսացման իրենց իսկ որոշմամբ ամրագրված պահանջը։ Ֆեյսբուքյան իր գրառման մեջ նման հարց է բարձրացրել «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը։
«Օդում սավառնող մի հարց: 지금 아르메니아 공화국의 영토에 입국하는 그 사람들은 스스로 결정한 서면요구에 14일간의 격리를 준수해야합니까? "모두스 비벤드"의 연구소장이자 외교관인 아라 빠삐안은 페이스북의 게시글에 그와 같은 질문을 게제하였다.
- իսկ 1) 그리고, 하지만 2) 대명사와 명사의 사이에서 의미를 강조함
- ամրագրել = գրելով ամրացնել 서면으로 매이다, 고정시키다. 잠그다
- դիվանագետ 외교관
ՀՀ գրեթե ողջ ղեկավարությունը գնացել է Արցախ՝ մասնակցելու, այսպես կոչված, «Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությանը»: Եթե նման արարողության է գնացել՝ նշանակում է Արցախը ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ Հայաստանի Հանրապետության մաս: 아르메니아 공화국의 거의 모든 지도부는 소위, "아르차흐의 새로 선출된 대통령의 취임식"에 참여하기 위해서 아르차흐로 갔다. 만약 그와 같은 행사에 갔다면 아르차흐는 아르메니아 공화국의 일부로 간주되지 않음을 의미한다.
- այսպես կոչված 소위
- երդմնակալություն 취임식
- արարողություն 의식, 행사
- համարել 포함하다
Հարց՝ հիմա Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս այդ մարդիկ պիտի՞ պահպանեն 14 օրյա մեկուսացման իրենց իսկ որոշմամբ ամրագրված պահանջը, թե էլի իրենց օրենքից վեր են դասելու»,– գրել է նա։ 문제는 지금 아르메니아 공화국의 영토로 들어올때 그 사람들은 자신들의 결정에 의해 정해진 요구사항인 14일간의 격리를 준수해야만 하는가, 아니면 그들은 여전히 법위에 존재하는가이다."라고 그는 썼다.
Չե՞ք տեսնում, որ սա օրհասական է, սա ֆաշիզմ է հայ ժողովրդի դեմ. Պավլիկ Մանուկյան 이것이 치명적이라고 보지 않는가? 이것은 아르메니아 사람들에 대항하는 파시즘이다. 파블리크 마누끼안
- օրհասական 치명적
- ֆաշիզմ 파시즘
Չե՞ք տեսնում, որ սա օրհասական է, սա ֆաշիզմ է հայ ժողովրդի դեմ. Հայաստանը սարքել են լաբորատորիա, փորձարկումներ է, որ անում են: Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը: 이것이 치명적이라고 생각하지 않는가? 이것은 아르메니아 사람들에 대항하는 파시즘이다. 아르메니아를 실험실로 만들었고 시험을 하고 있다. 이에 대하여 자유투사 빠블리크 마누끼안은 페이스북의 생방송에서 발표하였다.
- սարքել 만들다
- փորձարկում 시험
- ազատամարտիկ 자유투사
Պավլիկ Մանուկյանը վստահություն է հայտնել, որ այսօրվա իշխանությունները մեր բանակի կենացը չեն խմում և պիղծ օրենքեր են անցկացնում համաճարակի անվան տակ: 빠블리크 마누끼안은 현 정권은 우리 군대의 축배를 마시지 않고 전염병이라는 이름으로 추잡한 법안을 통과시킬 것이라 확신했다.
- վստահություն 자신감, 확신 -> վստահություն հայտնել 자신감을 표현하다, 확신하다
- կենաց 축배
- պիղծ 아주 더러운, 추잡한
«Այս վիրուսները կանցնեն, բա տակն ի՞նչ է մնալու, դուք ինչպե՞ս եք ներկայանալու մեր, ձեր սերունդներին, մտածե՞լ եք այդ մասին», գրել է Պ. Մանուկյանը և ավելացրել, որ առաջիկայում դիմելու է իր մարտական ընկերներին, քանի որ «այսպես շարունակել անհնար է»: "이 바이러스는 지나갈 것입니다. 그 아래에는 무엇이 남아있을까요? 당신은 어떻게 당신의 세대에게 우리를 소개할 것입니까? 그에 대해 생각해봤습니까?" 빠블리크 마누끼안을 썼으며 덧붙였다. 장래에 그는 그의 전우에게 의지할 것이다. 왜냐하면 "이렇게 계속하는 것은 불가능하다."기 때문이다.
- անցնել 지나가다
- սերունդ 세대
- առաջիկայում 장래에
- դիմել 기대다, 의지하다
- մարտական ընկեր 전우
- անհնար 불가능한
«Ինչպես այն ժամանակ պարտադիր բռնում էին գաղթի ճամփեն, հիմա էլ դիմակահանդեսին են համատարած մասնակցում, չե՞ք տեսնում` ձեզ ուղղակի ծաղրում են, իրենց խնջույքները չե՞ք տեսնում, այնտեղ սոցիալական ապահովության սահմաններ չե՞ն պահանջում»,- հարցրել է նա: 강제로 이주에 보내지던 그때처럼 지금도 가장무도회에 어디에서든 참여하고 있습니다. 그들이 여러분을 단지 조롱하고 있다고 보지 않습니까? 그들의 파티가 보이지 않습니까? 그곳에서 사회적 안전제한을 요구하지 않습니까? "라고 그는 질문했다.
- գաղթ 이민, 이주
- ճամփել 보내지다
- դիմակահանդես 가장무도회
- համատարել 아주 흔한, 어디에서나
- ծաղրել 놀리다, 조롱하다
- խնջույք 파티
- ապահովություն 보장, 안전
Պավլիկ Մանուկյանի խոսքով՝ իրավիճակն օրհասական է․ 파블리크 마누끼안의 말에 따르면 상황은 끔찍하다.
«Չե՞ք տեսնում, որ սա օրհասական է, սա ֆաշիզմ է հայ ժողովրդի դեմ: Սարքել են լաբորատորիա Հայաստանը, փորձարկումներ է, որ անում են: Դուք չե՞ք տեսնում, որ իշխանությունը նետած է գետնին, ոչ թե գետնին, այլ կեղտի մեջ։ Հայաստանում իշխանաթաղում է գնում և մեծ շքերթով, դուք չե՞ք տեսնում, որ սրանք հայ ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեն, եթե չասեմ, որ նրանց ոխերիմ թշնամին են: Առավոտն էլ ճիշտ հակառակն է ասում, արդեն մոռանում է, թե ինչ է ասել»,- նշել է նա: 이것이 치명적이라 보지 않습니까? 이것은 아르메니아 사람들에 대항하는 파시즘입니다. 아르메니아를 실험실로 만들고 실험을 하고 있습니다. 여러분은 정권이 땅에 던져진 것을, 땅이 아니라 오물안에 보이지 않습니까? 아르메니아에는 권력투쟁이 있고 큰 퍼레이드로 이것들이 아르메니아 사람들과 일반적으로 관련이 없다는 것을 보지 못했습니까? 내가 말하지 않는다면 그들은 숙적입니다. 아침에도 그는 정반대라고 말합니다. 벌써 무엇을 했는지 잊어버렸습니다."라고 그는 언급했다.
- գետնին 땅에, 지상에
- ոխերիմ թշնամի 숙적
Հասարակական տրանսպորտը և ուղեւորը․ ոչ բոլորն են ճիշտ կատարում պահանջը: 대중교통과 승객, 모든 사람이 정확하게 요구사항을 이행하는 것은 아니다.
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն հինգ օր է, ինչ վերսկսել է աշխատել հասարակական տրանսպորտը։ Գիտակցելով հանդերձ, որ հասարակական տրանսպորտը վարակի տարածման հնարավորություններով առաջին շարքում է, հատուկ դրության պարետությունը թույլատրեց փողոց դուրս գալ, քանի որ արտադրական և սպասարկման ձեռնարկությունների աշխատանքային գործունեության վերսկսումը տրամաբանորեն անխուսափելի էր դարձրել տրանսպորտի աշխատանքը։ Պատկերավոր ասած՝ այժմ մենք մտել ենք գետը, որտեղից անվնաս դուրս գալու միակ միջոցը լողալ կարողանալն է։ Իսկ լողալ՝ նշանակում է հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանել սեփական առողջությունը և չվնասել կողքին գտնվող մարդկանց։ 예레반, 5월 23일, 아르멘프레스: 대중교통이 운행을 재개한지 이미 5일이다. 대중교통이 감염확산의 가능성에 최전선에 있다는 것을 알더라도 특별한 상황으로 인해 상황통제실은 거리에 나가도록 허용했다. 왜냐하면 제조 및 서비스 기업의 업무활동의 재개는 논리적으로 교통업무를 불가피하게 만들었다. 비유적으로 말해서 지금 우리는 강으로 들어갔고, 그곳으로부터 피해없이 나오는 유일한 수단은 수영을 할 수 있는 것이다. 그리고 수영은 가능한 모든 수단으로 자신의 건강을 보호하고 옆에 있는 사람을 해치지 않는 것을 의미한다.
- հանդերձ ~와 마찬가지로
- գիտակցել 깨닫다
- պարետություն = պարետ լինելը 상황통제실장의 존재
- տրամաբանորեն 논리적으로
- անխուսափելի 불가피한
- պատկերավոր 시각적으로,
- սեփական 개인적인
Դրա համար հասարակական տրանսպորտից կարելի է օգտվել միմիայն դիմակներով և ձեռնոցներով։ Սրան որպես աջակից միջոց, պարետի կարգադրությամբ, հասարակական տրանսպորտը շահագործող տնտեսավարողները պարտավոր են ուղևորասրահները ապահովել պարբերաբար ախտահանությամբ և ալկոգելով։ Այս կարգի պահպանումը հույժ կարևոր նշանակություն ունի, ինչին հետևում է հանրապետության ոստիկանությունը։ 이를 위해 오직 마스크와 장갑을 낀채 대중교통을 이용할 수 있다. 지원수단으로써의 이것은 상황통제관의 지시에 따라 대중교통 운영기업은 의무적으로 승객공간을 알코겔로 규칙적으로 소독하여 보호한다. 이 지시를 준수하는 것은 무척 중요한 의미를 가지며, 공화국의 경찰은 이를 감독한다.
- կարգադրություն 지시, 명령
- սա -> սրան(여격, 대격) 이것을, 이것에
- աջակից = աջ(오른쪽)+ա+կից(가까운) : 지지자로 구성된 이해관계자 -> աջակից միջոց 지원수단
- շահագործող 사용자, 운영자
- տնտեսավարող 사업가, 기업
- ուղևորասրահ = ուղևոր(승객)+ա+սրահ(홀, 대청) 승객공간
- պարբերաբար 규칙적으로, 주기적으로
- ապահովել 보호하다
- ալկոգել 알코겔(알코올 성분의 화학제), 러시아어 алкоге́ль
- հույժ 무척, 대단히
Ինչպե՞ս է իրականացվում պահանջը։ Երեկվա մեր շրջայցը ցույց է տալիս, որ պարետի կարգադրությունը հիմնականում կատարվում է նորմալ։ Խիստ հազվադեպ են դեպքերը, երբ որևէ մեկը տրանսպորտ է մտնում կամ ուզում է մտնել առանց անհատական պաշտպանիչ միջոցների։ Սա նշանակում է, որ հիմնականում գիտակցում ենք մեր պատասխանատվությունը համավարակից պաշտպանվելու համընդհանուր աշխատանքում։ Սակայն նկատվում են սխալներ և վրիպակներ, որոնք ոչ միայն ստվերում են ընդհանուր աշխատանքը, այլև կարող են վարակի տարածման լուրջ պատճառ դառնալ։ 그 요구사항은 어떻게 실현되고 있을까? 어제의 순찰은 상황통제관의 지시가 대부분 정상적으로 이행되고 있음을 보여주었다. 어떤이가 개인보호수단없이 교통수단에 들어왔거나 들어오려는 경우는 매우 드물었다. 이것은 대부분 전염병으로부터 보호되기 위해 함께 노력해야하는 우리의 책임을 알고 있음을 의미한다. 하지만, 전반작인 작업을 어둡게 할 뿐만아니라 감역확산의 심각한 사유가 될 수 있는 잘못과 실수를 하는이도 관찰된다.
- պահանջ 요구, 요구사항
- շրջայց = համայց 순환 또는 반복경로, 순찰
- հիմնականում 대개, 대부분
- հազվադեպ 드문
- նկատվել 관찰되다
- վրիպակ 실수
- ստվեր 그늘 -> ստվերել (빛을) 가리다, 어둡게 하다
- համընդհանուր 전반적인
- ոչ միայն ~, այլև ~뿐만아니라 ~도
Կարևոր սխալ է դիմակների ոչ ճիշտ կրելը։ Բազմաթիվ են դեպքերը, երբ դիմակով ծածկում են միայն բերանը՝ ազատ թողնելով քիթը։ Հասկանալի է՝ դիմակը դժվարացնում է շնչելը, ինչն էլ դրդում է հիմնական շնչառական օրգանը՝ քիթը չծածկելուն։ Բայց հենց այդ է դիմակի բժշկական նշանակությունը. շնչուղիներ մտնող օդը պետք է անցնի դիմակի հատուկ շերտով, որ որսվի վիրուսը, նաև մեզանից դուրս չգա և չանցնի միջավայրին, հակառակ դեպքում դիմակի կիրառումն անօգուտ է։ Քիթը բաց պահելը պաշտպանությունը վերածում է ֆարսի։ Ասել է թե՝ մենք խաբում ենք ինքներս մեզ։ Բնութագրական է այն փաստը, որ հասարակական տրանսպորտի կանգառներում հերթապահող ոստիկանները ոչ միայն հետևում են, որ առանց դիմակի ուղևոր չմտնի տրանսպորտ, այլև ուշադրություն են դարձնում նստած ուղևորների պահվածքին, երբեմն հարկ համարում մտնել ուղևորասրահ և դիտողություն անել դիմակները սխալ ձևով հագածներին։ 중대한 실수는 마스크를 정확하게 착용하지 않는 것이다. 마스크로 오직 입만 가리고 코를 자유롭게 하는 경우가 많다. 마스크가 숨쉬는 것이 어려워서 코를 가리지 않고 주요 호흡기만을 하는 것은 이해할 수 있다. 하지만, 바로 그것이 마스크의 의료적 의미이다. 기도로 들어오는 공기는 바이러스를 붙잡기위해 또한 우리에게서 나가지 않고 환경에 나가지 않게 마스크의 특수층을 지나야만 한다. 그렇지 않으면 마스크를 착용하는 것은 의미가 없다. 코를 가리지 않은채 유지하는 것은 보호를 웃음거리로 만드는 것이다. 말하자면 우리는 우리 자신을 속이고 있다. 대중교통 정거장에서 근무중인 경찰관은 마스가 없는 승객의 교통차량에 승차하는 것을 감독할 뿐만아니라 승차해 있는 승객의 유지방법에 주의를 기울인다는 사실이 이를 특징짓는다. 때때로 필요하다고 간주되는 경우 승객공간에 들어가서 마스크를 잘못된 방법으로 착용하는 사람에게 말한다.
- ծածկել 덮다, 가리다
- շնչառական օրգան 호흡기
- դրդել (콕) 찌르다, (의무적으로) 하게 하다
- շնչուղիներ 기도
- շերտ 층, 겹
- որսալ 붙잡다
- հակառակ դեպքում 그렇지 않으면
- անօգուտ 쓸모없는, 의미가 없는
- ֆարս 촌극, 웃음거리
- պաշտպանություն 보호
- վերածել 잠식하다, 변하다
- ասել է թե 말하자면
- խաբել 속이다. 거짓말하다
- բնութագրել ~의 특징을 묘사하다 -> բնութագրական 특징이 있는
- փաստ 사실
- հերթապահել 근무중이다
- պահվածք 유지방법
- հագածել 착용하다
- դիտողություն 언급, 발언, 주목
–Ձեր պահանջները հանդիպու՞մ են դիմադրության,–հարցնում եմ «Այրարատ» Կ/Թ—ի մոտի կանգառում հերթապահող ոստիկաններին։ 당신의 요청은 저항에 부딪힙니까? 나는 "아이라라뜨" 교육단지 근처 버스정거장에서 근무중인 경찰관에게 물어보았다.
- դիմադրություն 저항
- Կ/Թ = Կրթահամալիր 교육단지
–Հիմնականում՝ ոչ, տեղնուտեղը ուղղում են սխալը, երևի հասկանում են, որ այս պահանջը ձևական չէ, թելադրված է լրջագույն վտանգով։ Եթե երկրի ղեկավարն է դիմակով աշխատում, ուրեմն պահանջը հիմնավոր է, ինչու՞ արհամարհել այն,–լինում է պատասխանը։ 기본적으로는 아닙니다. 그 자리에서 잘못을 바로 잡습니다. 아마 그들은 이 요구가 형식적인 것이 아니라 가장 심각한 위험으로 지시된 것이라는 것을 이해하고 있는 것 같습니다. 국가의 수장이 마스크를 쓰고 일하고 있고 그래서 요구사항을 잘 지키고 있다면, 왜 그것을 무시합니까? 라고 대답했다.
- տեղնուտեղ 그 자리에서
- ձևական 형식적인
- թելադրել 지시하다
- ղեկավար 수장
- ուրեմն 그러므로, 그래서
- արհամարհել 무시하다
Ի՞նչ են մտածում իրենք՝ դիմակը ոչ ճիշտ օգտագործողները։ Այդպիսի մեկին ասում եմ. 마스크를 올바르게 사용하지 않는 사람들은 스스로 어떻게 생각합니까?. 그런 사람들에게 나는 말합니다.
–Գիտե՞ք, որ դիմակն այդ կերպ օգտագործելն անօգուտ է։ "아세요. 마스크를 그렇게 사용하는 것은 쓸모가 없습니다."
–Գիտեմ,–հաստատում է ու կողքի քաշվում։ "알아요."라고 확인하고 옆으로 걸어갑니다.
Վստահ եմ՝ այս հարցը ում էլ ուղղենք, նույն կերպ է պատասխանելու, որովհետև տրամաբանական այլ պատասխան չկա։ Դեպքերի բազմաթիվ լինելը ստիպում է մտածել, որ քաղաքացիները դիմակները կրում են ոչ այնքան պաշտպանվելու, որքան պահանջը չխախտելու համար։ Համենայնդեպս, այդ տպավորությունն ենք ստանում։ 이 질문은 어느 누구에게도 했을 때 같은 방식으로 대답할 것이라 확신합니다. 왜냐하면 다른 논리적 대답이 없기 때문입니다. 많은 경우에 국민들은 마스크를 착용하는 것은 규칙을 위반하지 않는 한 그렇게 보호되지 않는다고 생각하게 됩니다. 어쨌든 우리는 인상을 받습니다.
- վստահ 확실한
- ստիպել 강요하다, ~하게 하다
- համենայնդեպս 어쨌든
- տպավորություն 인상
Ավտոբուսներից մեկում փնտրում եմ ալկոգել հեղուկ, որը պետք է լինի սրահում։ Չեմ գտնում։ Հարցնում եմ վարորդին։ 버스중 하나에서 홀에 있어야만 하는 알코겔 액체를 찾았지만 찾지 못했습니다. 운전수에게 물어보았습니다.
-Է՛ն է,-մատնացույց է անում ավտոմեքենայի հողմապակուն հենված, «պառկած» շիշը։ 차량의 앞유리에 기대어 "놓여있는" 병을 가르키며, "저거입니다."
-Բայց չէ՞ որ այն պետք է լինի սրահում տեղադրված,-ասում եմ։ "하지만 그것은 승객공간에 가져다 놓아야하는 것 아닌가요?"라고 나는 말했다.
-Ես ինչու՞ պիտի գրպանիցս փող տամ ամեն օր ալկոգել առնելու համար,–վրդովված պատասխանում է վարորդը։ "나는 왜 내 주머니로부터 알코겔을 구매하기 위해서 돈을 매일 써야합니까?"라고 운전수는 분개하며 대답했다.
-Իսկ ինչո՞ւ Դուք պիտի առնեք..."그러나 왜 당신은 구매해야합니까?"
-Բա ո՞վ, սա իմ սեփական մեքենան է։ "그럼, 누가 삽니까? 이것은 내가 소유한 차량이요."
- մատնացույց անել (손가락으로) 가르키다
- հողմապակ 앞유리
- հենվել 기대다
- պառկել 눕다
- շիշ 병
- գրպան 주머니
- վրդովված 분개하며
Զրույցն ընդհատվում է, իմ իջնելու կանգառում ենք։ Զրույցն ընդհատվում է, սակայն մնում է հարցը. ինչպե՞ս է իրականացվում մասնավոր ընկերությունների սպասարկած երթուղիներում ախտահանիչ նյութերով ապահովումը, դա ո՞ւմ պարտականությունն է։ Հավանաբար, այստեղ խնդիր կա վարորդի և տնտեսավարող ընկերության միջև։ 대화가 중단되고 우리는 정거장으로 내려왔습니다. 대화는 중단되었지만 민간기업이 서비스하는 노선에서 소독제를 공급하는 것은 어떻게 실현되어질까. 그것은 누구의 책임일까"라는 문제는 남아있었습니다. 아마도 이 문제는 운전수와 고용회사 사이에 있다.
- ընդհատվ 중단 -> ընդհատվել 중단하다
- մասնավոր ընկերություն 민간기업
- հավանաբար 아마도
Հանրային տրանսպորտի 81 սուբյեկտի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: 대중교통의 81개 기관에 관한 행정위반에 대한 규약이 구성되었다.
- իրավախախտում 위반
- արձանագրություն 규약
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հասարակական տրանսպորտի աշխատանքը վերսկսելու որոշումից հետո ուղևորափոխադրում իրականացնող 81 սուբյեկտի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի կանխարգելման շրջանակերում ոստիկանության կողմից ուղևորափոխադրում իրականացնող սուբյեկտների վերահսկման աշխատաքները։ 예레반, 5월 23일, 아르멘프레스: 대중교통업무을 재개한다는 결정이후 여객운송을 수행하는 81개의 기관에 관해 행정위반규약이 구성되었다. "아르멘프레스"의 전언에 따르면 5월 23일 기자회견시 코로나바이러스 예방의 틀안에서 경찰에 의한 여객운송에서 수행하는 기관의 업무재개를 언급하면서 이에 대하여 아르메니아 공화국 경찰청 치안국장의 대변인 에드가르 뻬뜨로시안은 말했다.
- հասարակական կարգ 치안
Էդգար Պետրոսյանը հիշեցրեց, որ պարետի նոր որոշմամբ՝ ծառայությունը վերակազմակերպվել է և այն իրականացվում է հետևյալ ձևաչափով՝ հետիոտն երթուղիներով և ավտոմեքենաներով պարեկային ծառայության կողմից շրջայցի միջոցով։ 에드가르 뻬뜨로시안은 강조하였다. 상황통제관의 새로운 결정에 따라 서비스는 재구성되었으며 그것은 도보경로와 차량으로 순찰서비스에 의해 순환방식의 형식으로 수행된다. .
- հետիոտ 보행자
- պարեկ 순찰 -> պարեկային ծառայություն 순찰서비스
«Ուղևորափոխադրում իրականացնող 81 սուբյեկտի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, որից 34-ը տաքսիների նկատմամբ, 32 երթուղային տաքսիների նկատմամբ, 15-ը երթուղային ավտոբուսների և տրոլեյբուսների նկատմամբ, իսկ մետրոպոլիտենի նկատմամբ չի կազմվել»,- ասաց Պետրոսյանը։ "여객운송에서 수행하는 81개의 기관에 관해 행정위반규약이 구성되었으며 그중 34개는 택시에 관한 것이고 32개는 노선택시(가젤)에 관한 것이며 15개는 노선버스와 트롤리버스에 관한 것이지만 지하철에 관해서는 구성되지 않았습니다."라고 뻬뜨로시안은 말했다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 25일자) (0) | 2020.05.26 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 24일자) (0) | 2020.05.24 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 22일자) (0) | 2020.05.22 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 21일자) (0) | 2020.05.21 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 20일자) (0) | 2020.05.20 |