휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 24일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 24일자)

LifeChallenger 2020. 5. 24. 19:24
반응형

출처 : 픽사베이

 

 

 

Հայաստանի Առողջապահության նախարարությունը ներողություն է խնդրել վրացի գործընկերներից: 아르메니아 보건부는 조지아 동료들에게 사과를 했다. 

 

- ներողություն խնդրել 사과하다

 

Հայկական կողմը ափսոսում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ճիշտ չմեկնաբանված հայտարարությունը վշտացրել է վրացի գործընկերներին։ Այս մասին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտնել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալքալիանին, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Հայկական մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Թորոսյանը հայտարարել է, որ Վրաստանում հակահամաճարակաբանական համակարգը տարբերվում է հայկականից, ընդ որում՝ ոչ լավ իմաստով։ Հայաստանի առողջապահության նախարարը կարծում է, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակման և մահացության ոչ մեծ թիվը կարելի է բացատրել թերություններով՝ հարևան երկրում թեսթերի անցկացման մեթոդոլոգիայի և որակի տեսակետից։ 아르메니아측은 보건부 장관 아르센 토로시안의 정확하지 않은 논평발표가 조지아의 동료들을 화나게 한 것에 유감을 표명했다. 이에 대하여 "이데디" TV의 생방송에서 외교부장관 다비드 잘카리아닌은 "노보스티-그루지야" 공표하였다. 여러 아르메니아 대중매체의 정보에 따르면 토로시안은 조지아에서 전염병방지시스템은 아르메니아와는 다르며 또한, 좋지 않은 의미를 가지고 있다고 발표하였다. 아르메니아 보건부 장관은 조지아에서 코로나바이러스에 의한 감염 및 사망자수가 크지 않는 것은 이웃국가에서 검사를 진행하는 방법론과 품질 측면에서 결함이 있다고 설명할 수 있다고 생각한다. 

 

- ափսոսալ 후회하다, 유감을 표명하다

- մեկնաբանել 논평하다

- վշտացնել 당황하게 하다, 화나게 하다

- արտգործնախարար 외교부장관

- ԶԼՄ = զանգվածային լրատվության միջոց 대중매체

- տեղեկատվություն 정보

- հակահամաճարակաբանական 전염병 예방의 

- մահացություն 사망자수

- բացատրել 설명하다

- թերություն 결함

 

 

Այս հայտարարությանը հետևեց սուր արձագանք՝ Վրաստանի առողջապահական ոլորտի կողմից։ Ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները հավաստիացնում էին, որ երկրում կորոնավիրուսի վիճակագրությունը բացարձակ թափանցիկ է։ 이러한 발표는 조지아의 보건부문에 의한 날카로운 반응으로 이어졌다. 분야의 고위 관계자는 나라에서 코로나바이러스의 통계는 완전히 투명하다고 확신했었다.  

 

- հավաստիացնել 확신하다

- բացարձակ 절대로, 완전히

 

Զալքալիանիի խոսքերով՝ դիվանագիտական խողովակներով վրացական կողմը բացատրություններ է պահանջել Հայաստանի համապատասխան պետական գերատեսչություններից։ 잘카니아니의 말에 따르면, 외교채널을 통해 조지아측은 아르메니아의 해당국가기관의 해명을 요구하였다. 

 

- դիվանագիտական խողովակ 외교채널

 

«Բնականաբար, հենց ԶԼՄ-ներից ստացանք նման հայտարարություների մասին տեղեկատվությունը, անհապաղ արձագանք եղավ դիվանագիտական խողովակների միջոցով․․․ Իհարկե, մեղմ ասած, դա շատ անտեղի էր հարևան և բարեկամական երկրի հանդեպ, այդ թվում, պաշտոնատար անձանց կողմից, այնպիաի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից, ինչպիսին առողջապահության նախարարն է»,- հայտարարել է նախարարը։ 당연히, 바로 언론매체로부터 받았던 그와 같은 발표에 대한 정보는 외교채널을 통해 즉각적인 반응이 있었습니다. 물론, 간단히 말해서, 그것은 이웃 및 친한 국가에 대해 공무원을 포함하여 보건부장관과 같은 그러한 고위 공무원에 의한 것은 매우 부적절한 것입니다."라고 장관은 발표하였다. 

 

- անհապաղ 즉각적인

- անտեղի 부적절한

- պաշտոնատար անձ 공무원

 

 

 

Զալքալիանին տեղեկացրել է, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը իր դիրքորոշումը փոխանցել է Երևանում Վրաստանի դեսպանության միջոցով։ 잘카리아니는 아르메니아 보건부는 그의 입장을 예레반에 있는 조지아 대사관을 통해 전달했다.  

 

- տեղեկացնել 보도하다

- դիրքորոշում (정신적인) 태도, 사고방식, (몸의) 자세

 

 

«Քիչ առաջ ինձ հետ կապվեցին Երևանում մեր դեսպանությունից։ Նրանք տեղեկացրերցին, որ Հայաստանի առողջապահության նախարարությունից զանգել են դեսպանություն։ Զանգել է ԱՄ միջազգային հարաբերությունների վարչույթան պետը և առողջապահության նախարարի անունից ափսոսանք է հայտնել՝ կապված այն բանի հետ, որ իր հայտարարությունը, որը ոչ ճիշտ է մեկնաբանվել, վշտացրել է վրացի գործընկերներին»,- ասել է նա։ "최근 나는 예레반에 있는 우리 대사관으로부터 연락을 받았습니다. 그들은 대사관이 아르메니아 보건부으로부터 전화를 받았다고 알려왔습니다. 국제관계부 수장은 전화해서 보건부장관의 이름으로 부적절한 논평이 조지아의 동료들을 화나게 하는 발표와 관련하여 유감을 표명했습니다."라고 그는 말했다. 

 

- ԱՄ = 

- միջազգային հարաբերությունների վարչույթուն 국제관계부

 

Հայկական կողմն ընդգծում է, որ «իրենց առողջապահության նախարարի ասածները, որ հրապարակել են ԶԼՄ-ները, ոչ ճիշտ են մեկնաբանվել»։ Վրաստանի ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ այդ տեղեկատվությունը անպայման պետք է վերստուգվի և հստակեցվի։ 아르메니아 측은 "언론매체가 보도한 보건부장관의 말들은 잘못 논평되었다."고 강조하였다. 조지아의 외무부 수장은 그 정보를 무조건 확인하고 명확하게 해야한다고 생각했다.    

 

- հրապարակել 출판하다, 

- ԱԳՆ = արտաքին գործերի նախարարություն 외무부

- տեղեկատվություն 정보

- վերստուգվել 확인되다

- հստակեցվել 명확하게되다

 

«Բնական է, տրամաբանական է, որ դա չպետք է նրանց դիրքորոշումը լինի, քանի որ չի կարելի պաշտպանված և անվտանգ զգալ, եթե շուրջդ լուրջ խնդիրներ են։ Մենք, իսկապես տեսնում ենք, որ Հայաստանում վարակվածների թվի դինամիկան աճում է։ Հայաստանի իշխանություններն իրենք են դա խոստովանում։ Այն դեպքում, երբ Վրաստանում գոյություն ունեցող իրավիճակը դրական է»,- հայտարարել է նա։ 물론, 그것이 그들의 입장이어서는 안된다는 것이 논리적입니다. 왜냐하면 주변에 심각한 문제가 있는 경우 보호되고 안전함을 느낄 수 없기 때문입니다. 우리는 정말 아르메니아에서 감염자수가 역동적으로 증가하고 있는 것을 보고 있습니다. 아르메니아 당국은 그것을 인정하고 있습니다. 그에 비해 조지아에서 현재상황은 긍정적입니다."라고 그는 말했다. 

 

- դինամիկան 역학, 원동력

- խոստովանալ

 

ԱԳ նախարարը նաև հիշեցրել է, որ COVID-19-ի դեմ պայքարում Վրաստանի ջանքերը բարձր են գնահատում միջազգային գործընկերները, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ 외무부장관은 또한 세계보건기구를 포함한 국제파트너들에게 코비드-19에 대항한 싸움에서 조지아의 노력은 높게 평가되고 있다고 상기시켰다.

 

- Առողջապահության համաշխարհային կազմակերպություն 세계보건기구

 

«Ես ուզում եմ հավատալ, որ դա եղել է ԶԼՄ-ների ոչ ճիշտ մեկնաբանություն և այդ մտահոգությունը, որ արտահայտել է Հայաստանի առողջապահության նախարարը դեսպանություն արված զանգով, անկեղծ է»,- հավելել է նա։ "나는 그것이 언론매체의 잘못된 보도이고 아르메니아 보건부장관이 대사관에 했던 전화로 표현했던 우려를 솔직하게 믿고 싶습니다."라고 그는 말했다. 

 

- մտահոգություն 관심사, 우려

- արտահայտել 표현하다

 

Վրաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստեր է ստացել 2020 թվականի փետրվարի 4-ին՝ երկրում կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերումից 22 օր առաջ: Արդեն փետրվարի 12-ին մշակվել են հանձնարարականներ և ուղեցույցներ, որոնք անհրաժեշտ էին կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը երկրում գրանցվել է փետրվարի 26-ին: Վրաստանում վարակման ներքին տարածման գործընթացը սկսվել է մարտի 22-ից, երբ երկրում վարակակիրների ընդհանուր թիվը կազմում էր 54: 조지아는 코로나바이러스의 진단검사기를 나라에서 코로나바이러스 첫사례가 발표되기 22일 전인 2020년 2월 4일에 받았다. 이미 2월 12일에 코로나바이러스에 대항한 싸움을 위해 필요한 배치와 지침이 개발되었다. 코로나바이러스 감염의 첫사례는 나라에서 2월 26일에 기록되었다. 조지아에서 감염의 내부확산과정은 나라에서 전체 감염자수가 54명에 달할 때인 3월 22일부터 시작되었다. 

 

- հանձնարարել 배치하다 -> հանձնարարական 배치

- ուղեցույց 지침

 

 

 

Այդ ժամանակ Վրաստանում արդեն մտցվել էին արտակարգ դրություն և խիստ սահմանափակումներ: 그때 조지아에서는 이미 비상사태 및 엄격한 제한에 머물렀다. 

 

Մայիսի վերջի դրությամբ երկրում անցկացվել է կորոնավիրուսի ախտորոշման մոտ 46 հազար թեստ, ամեն օր թեստավորվում էր 1,6 հազար մարդ: 5월 말기준으로 나라에서 코로나바이러스 진단은 약 46000건의 검사가 시행되었고 매일 1600명을 검사하고 있었다. 

 

Այսօրվա դրությամբ Վրաստանում ԱԴ ռեժիմը հանվել է, սակայն քաղաքացիների մի շարք սահմանափակումներ շարունակում են գործել: 현재까지 조지아에서 비상사태체제는 해제되었지만 국민의 여러가지 제한은 계속 운행하고 있다. 

 

- ԱԴ = արտակարգ դրություն 비상사태

 

 

 

Լարված իրավիճակ Կապանում. մեծ թվով ոստիկաններ են հավաքվել: 카판에서 긴장된 상황, 다수의 경찰관이 모였다. 

 

- լարել 조이다, 긴장하다

 

Այս պահին լարված իրավիճակ է Կապանում: Ոստիկանության շենքի դիմաց հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնք պահանջում են ազատ արձակել ոստիկանություն բերման ենթարկված Նվեր Խաչատրյանին, Խորեն Միրզոյանին, Լևոն Համբարձումյանին։ Վերջինները քաջարանցիներ են, նրանց տարել են Կապան՝ Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Ըստ շենքի առջև հավաքված հարազատների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ոստիկանությունում ծեծի են ենթարկել։ Ոստիկանությունը հերքում է բռնություն գործադրելու մասին տեղեկությունները։ Ավելի ուշ Նվեր Խաչատրյանին ազատ են արձակել։ 현재 카판은 긴장된 상황에 있다. 경찰서 건물앞에는 많은 시민들이 모여있으며 그들은 경찰이 체포한 느베르 하차뜨리안, 호렌 미르조얀, 레본 함바르추미안의 석방을 요구하고 있다. 이들은 카자란출신이며, 수니크주의 조사국인 카판으로 이송되었다. 건물앞에 모인 마을사람들의 진술에 따르면 경찰은 수감자들을 강압적으로 구타하였다. 경찰은 폭력을 자행하였다는 것에 대한 진술을 부인하고 있다. 나중에 느베르 하차뜨리안은 풀려났다.

 

- արձակել 석방하다, 풀어주다

- հարազատ 소중한, 친지, 마을사람

- ձերբակալված 수감자

- ենթարկել 강압하다

- հերքել 부인하다

- ավելի ուշ 나중에

 

Հավաքվածները պնդում են, որ կալանավորվածներին չտեղափոխեն մայրաքաղաք՝ վախենալով, որ այնտեղ ավելի դաժան ծեծի կենթարկեն։ Նրանք սպառնում են, որ հակառակ դեպքում ճանապարհ կփակեն։ 모인 사람들은 그곳에서 보다 심하게 구타당할 것이 두려워 억류자들을 수도로 이송하지 않았다고 주장했다. 그들은 그렇지 않으면 길을 막겠다고 위협하였다.  

 

- կալանավորված 억류자

- դաժան 잔인한, 심한

- սպառնել 위협하다

 

Այս պահին ոստիկանությունը փորձում է քաղաքացիներին հանդարտեցնել և իրականացնել տեղափոխումը:

Ըստ տեղեկությունների` ձերբակալումների նպատակը հետագայում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունքներ կորզելն է։ 현재 경찰은 시민들을 진정시키고 이송을 하려 노력하고 있다. 정보에 따르면 체포 목적은 나중에 카자란의 지방자치장 만벨 파라마지안의 증언확보에 있다. 

 

- հանդարտեցնել 진정시키다

- հետագայում 나중에

- ցուցմունք 증언

 

 

 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments