휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 28일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 28일자)

LifeChallenger 2020. 5. 28. 16:51
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

 

 

Կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերի տնային բուժումը: 코로나바이러스 질환의 가벼운 사례에 대한 가정치료

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 թեթև դեպքերի տանը բուժման կազմակերպման ժամանակ առողջության առաջնային պահպանման օղակի (պոլիկլինիկաներ) բուժաշխատողների կողմից կատարվում է ռիսկի գնահատում, պացիենտին տրամադրում է խորհրդատվություն վարակի փոխանցումը կանխելու և նախազգուշական միջոցառումների վերաբերյալ: 예레반, 5월 28일, 아르멘프레스: 코비드-19의 가벼운 사례에 대해 집에서 치료하는 체계화하는 동안 1차 보건부서(폴리클리닉)의 의료진에 의해 위험평가가 실행되며 환자에게 감염전파를 예방하고 사전주의조치에 대한 조언을 제공한다 

 

- կազմակերպել 체계화하다, 정리하다

- խորհրդատվություն 조언, 충고

 

Բժշկի ցուցումով օրական 2 անգամ կատարվում է պացիենտի և խնամողի ջերմաչափում: Բժիշկը հեռախոսազանգերի կամ այցելությունների միջոցով գնահատում է պացիենտի և խնամողի առողջական վիճակը: Անհրաժեշտության դեպքում բժիշկը ուղեգրում է ախտորոշիչ հետազոտությունների (ռենտգեն, թեստավորում): 의사의 지시에 따라 하루에 2번 환자와 간병인의 체온측정을 실시한다. 의사는 유선통화나 방문을 통해 환자와 간병인의 건강상태를 평가한다. 필요한 경우 의사는 진단검사(X-레이, 진단)를 의뢰한다.

 

- խնամել 돌보다 -> խնամող 간병인

- ախտորոշիչ հետազոտություն 진단검사

- ուղեգրել 보내다

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, վարակի փոխանցումը կանխելու նպատակով անհրաժեշտ է սահմանափակել պացիենտի տեղաշարժը տանը, նվազագույնի հասցնել ընդհանուր տարածքների օգտագործումը կամ մեկուսացնել՝ վերջինիս տրամադրելով լավ օդափոխվող սենյակ: Պետք է պահպանել պացիենտից առնվազն 1-2 մետր հեռավորություն: Նաև սահմանափակել պացիենտի խնամողների թիվը և այցելուներ չընդունել: 아르메니아 보건부로부터 "아르멘프레스"에 전해온 바에 따르면, 감염전파를 예방할 목적으로 환자의 이동을 집으로 제한하고 공용구역의 이용을 최소화하거나 환기가 되는 방을 제공함으로써 격리할 필요하다. 환자로부터 최소한 1-2미터 거리를 유지해야한다. 또한 환자의 간병인 수를 제한하고 방문객은 받지 않는다. 

 

- օդափոխվել 통풍이 되다, 환기가 되다

 

Պացիենտի խնամքը պետք է իրականացնել անհատական պաշտպանիչ միջոցներով: Պացիենտին, նրա հետ նույն սենյակում գտնվող խնամողին անհրաժեշտ է ապահովել բժշկական դիմակով: Դիմակը խոնավանալու դեպքում պետք է անմիջապես փոխարինել նոր, մաքուր և չոր դիմակով կամ փոխել առնվազն 3 ժամը մեկ անգամ: Նաև պետք է կրել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ: Դիմակներն ու ձեռնոցներն օգտագործել միայն մեկ անգամ: 환사의 간병은 개인보호장비를 착용하고 수행되어야한다. 환자나 그와 동일한 방에 있는 간병인에게 의료용 마스크를 제공해야한다. 마스크가 젖은 경우에 즉시 새롭고, 깨끗하고 마른 마스크로 변경하거나 적어도 3시간에 한번 바꾼다. 또한 일회용 장갑을 착용해야한다. 마스크와 장갑은 오직 한번만 사용한다. 

 

- խոնավանալ 젖다

- անմիջապես 즉시

- մեկանգամյա օգտագործման 일회용의

 

Ձեռնոցները, դիմակները և տնային խնամքի ընթացքում առաջացած այլ թափոնները պետք է պահել պացիենտի սենյակում փակվող աղբամանի մեջ՝ նախքան այն որպես թափոն հեռացնելը: 장갑과 마스크 및 가정간병을 하는 동안에 발생하는 기타 쓰레기는 쓰레기로 버리기전에 환자의 방에서 밀폐된 쓰레기통에 보관해야한다.

 

- թափոն 쓰레기, 폐기물

 

Պացիենտի կամ նրա շրջակա միջավայրի հետ ցանկացած շփումից հետո, սնունդ պատրաստելուց առաջ և հետո, ուտելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո պետք է լվանալ ձեռքերն օճառով: Եթե ձեռքերը տեսանելիորեն կեղտոտ չեն կարելի է շփել ալկոհոլային հիմքով ախտահանիչով: Լվացվելուց հետո նախընտրելի է ձեռքերը չորացնել մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով: 환자나 그의 주변환경과 어떤 접촉이 있은 후, 식사를 준비하기 전후, 식사전, 화장실을 이용한 후에는 손을 비누로 씻어야한다. 손이 눈에 띄게 더럽지 않으면 알코올기반의 소독제로 문지른다. 씻은 후에 손을 일회용 냅킨으로 말리는 것이 더 좋다.   

 

- ցանկացած 어떤

- միջավայր 환경

- սանհանգույց 화장실

- տեսանելիորեն 현저하게, 눈에 띄게

- կեղտոտ 더러운

- շփել 문지르다

- անձեռոցիկ 냅킨

- նախընտրելի 더 좋은, 더 나은

 

Ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել պացիենտի պարագաները (ատամի խոզանակ, ծխախոտ, սպասք, ուտելիք, ընպելիք, սրբիչներ, կտորներ կամ սպիտակեղեն): 어떠한 경우에도 환자의 악세사리(칫솔, 담배, 식기, 음식, 음료, 타월, 의류 또는 속옷)을 사용해서는 안된다.  

 

- պարագաներ 악세사리

 

 

Պետք է հաճախակի մաքրել և ախտահանել պացիենտի շրջակայքում գտնվող մակերեսները, լոգարանը և սանհանգույցը. օգտագործել կենցաղային օճառ կամ լվացքի փոշի, պարզաջրելուց հետո օգտագործել 0.1% նատրիումի հիպոքլորիդ (քլոր) պարունակող սովորական կենցաղային ախտահանիչ: Պացիենտի կեղտոտ սպիտակեղենն անհրաժեշտ է առանձնացնել փակվող տարայի մեջ: Հագուստը, սպիտակեղենը, լոգանքի և ձեռքի սրբիչները լվանալ լվացքի օճառով կամ լվացքի մեքենայով՝ սովորական կենցաղային լվացքի փոշիով՝ 60-90 °C ջերմաստիճանի պայմաններում և լավ չորացնել: 가정용 비누 또는 세척제를 사용하여 환자의 주변에 있는 표면, 샤워실 및 화장실을 자주 청소하고 소독해야한다. 물로 씻은후 0.1% 차아염소산나트륨(염소)이 함유된 일반 가정용 소독제를 이용한다. 환자의 더러운 속옷은 밀봉된 용기안에 분리해야한다. 의복, 속옷, 샤워 및 손 타월은 일반 가정용 세제로 60-90도의 온도에 세탁비누나 세탁기로 세탁하고 잘 건조한다.   

 

- մակերես 표면

- կենցաղային 가정용

- պարզաջրել 헹구다, 물로 씻다

- նատրիումի հիպոքլորիդ 차아염소산나트륨

- առանձնացնել 분리하다

- սպիտակեղեն 속옷, 린넨

 

Մակերեսները մաքրելիս և աղտոտված հագուստը կամ սպիտակեղենը մշակելիս պետք է կրել ձեռնոցներ և պաշտպանիչ հագուստ: Օգտագործելուց հետո կենցաղային ձեռնոցները լվանալ օճառով և ախտահանել քլորի 0.1%-անոց լուծույթով: 표면을 청소할때와 오염된 의복 또는 속옷을 세탁할 때는 장갑과 보호복을 착용해야한다. 사용한후 가정용 장갑은 비누로 세탁하고 염소가 0.1% 함유된 용액으로 소독한다.  

 

 

5월 28일자

 

 

 

 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments