휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 27일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 27일자)

LifeChallenger 2020. 5. 27. 18:30
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

ԱԺ­-ն վավերացրեց ՀՀ-ի համար ԵԱՏՄ մաքսային արտոնությունները մեկ տարով երկարաձգող արձանագրությունը: 국회는 아르메니아 공화국에 대한 유라시아경제연합 관세특혜를 1년간 연장하는 의정서를 비준하였다. 

 

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը վավերացրեց արձանագրությունը, որով Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում ստանում է երրորդ երկրներից ապրանքների ներմուծման արտոնյալ մաքսատուրքերի ժամկետի երկարաձգման հնարավորություն: 예레반, 5월 27일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회는 아르메니아가 유라시아경제연합의 틀안에서 제3국으로부터 수입제품에 대한 관세특혜를 연장하는 기회를 얻는 것에 대한 의정서를 비준하였다.  

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 118 «կողմ» ձայն: "아르멘프레스"의 보도에 따르면, "아르메니아 공화국의 "유라시아경제연합" 2014년 5월 29일의 조약에 가입하는 것에 대하여" 2014년 10월 10일의 조약에서 변경을 이행하는 것에 대한" 의정서를 비준하는 것에 대하여 법안을 국회 회기에서 118석의 "찬성"표를 받았다. 

 

- փոփոխություն 변화, 변경

 

Հայաստանը, 2015-ին անդամակցելով ԵԱՏՄ-ին, 930 ապրանքատեսակների՝ սպառողական զամբյուղում ընդգրկված, ինչպես նաև մի շարք արդյունաբերական ապրանքատեսակների մասով ստացել էր արտոնություն 5 տարի ժամկետով՝ նախկինում ունեցած մաքսատուրքերը կիրառելու համար: Սակայն արտոնյալ ժամկետն ավարտվում էր 2020 թվականի հունվարի 1-ին: 아르메니아는 2015년 유라시아경제연합에 가입함으로써 930개의 품목의 소비자바스켓을 포함할 뿐만아니라 여러 제조가공제품에 대해 이전에 받은 관세를 적용하기 위해서 5년간의 기간동안 특혜를 받았었다. 하지만 유예기간은 2020년 1월 1일에 종료되었다. 

 

 

Իրականացված աշխատանքների արդյունքում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի կողմից որոշում է կայացվել, որ ՀՀ-ի արտոնությունների կիրառումը ևս մեկ տարով երկարաձգվեն՝ բացառելով վերգետնյա տրանսպորտային միջոցները, որոնք ընդգրկվում են 87 ապրանքային խմբում: 수행되어진 작업의 결과로 2019년 12월 20일에 상트 페테르부르크에서 유라시아경제연합 최고위원회에 의한 87개의 제품그룹을 포함하여 교통수단을 제외하고 아르메니아 공화국의 특혜적용을 1년 더 연장하기로한 결정이 발표되었다. 

 

 

Այսպիսով, մոտ 647 ապրանքատեսակների՝ երրորդ երկրներից ներմուծուման մաքսատուրքերը կլինեն նույնը, ինչ կիրառվում էին 2019-ին: Այդ ապրանքատեսակների խմբում են ընգրկված ընտանի թռչնի միսը, կարագը, խոշոր եղջերավոր անասունի սառեցված միսը, արևածաղկի յուղը, մարգարինը և այլ յուղեր, մանկական պատրաստի կերերը, մշակված կաշվե հումքը, անտառանյութը, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերը և այլն: 따라서, 약 647개의 품목을 제3국으로부터 수입하는 경우 2019년에 적용되어진 관세는 동일할 것이다. 그러한 제품유형에는 가금육, 버터, 냉동 소고기, 해바라기 유, 마가린 및 기타 유제품, 즉석 이유식, 가공가죽원료, 목재, 귀금속, 비금속 등 기타가 포함된다.  

 

Սա թույլ կտա Հայաստանի տնտեսավարողներին, որոնք իրականացնում են ներմուծում երրորդ երկրներից, ՀՀ էկոնոիկայի նախարարության նախնական հաշվարկներով, խնայել մոտ 30 մլն դոլար՝ մաքսատուրքի տարբերության հաշվին: Նրանք հնարավորություն կունենան դա ուղղել իրենց բիզնեսի զարգացմանը: 이것은 아르메니아 공화국 경제부의 사전추정에 따르면 제3국으로부터 수입을 실행하는 아르메니아 사업가에게 관세의 차이로 인해 약 3천만달러를 절약하도록 허용할 것이다. 그들은 이를 통해 자신들의 사업을 발전시킬 기회를 가질 것이다.

 

- խնայել 절약하다

 

Իրավահարաբերությունները կտարածվեն 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Խորհրդարանը վավերացրեց նաև մեկ այլ արձանագրություն, որով նույն կերպ՝ ևս մեկ տարով երկարաձգվում է Ղրղզստանին տրված արտոնյալ մաքսատուրքերի ժամկետը: 2020년 1월 1일부터 비롯되어진 관계위에 법적관계는 확산될 것이다. 또한 위원회는 동일방식으로 키르키스탄에게 주어인 유예관세기간을 1년간 연장하는 또 하나의 의정서를 비준하였다. 

 

- հարաբերություն 관계 -> իրավահարաբերություն 법적관계

- տարածվել 확산되다

- ծագել 비롯되다, 유래하다

 

 

 

Հողի վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմը բարձրացնելու նախագիծը հավանություն ստացավ: 토지판매를 위한 시작가격의 하한치를 상향하는 법안이 승인되다. 

 

- մեկնարկային 시작의 

- ստորին 바닥의, 최저의, 낮은 -> ստորին շեմ 하한치

- հավանություն 승인, 인가

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է բարձրացնել աճուրդով հողի վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմը: 예레반, 5월 27일, 아르멘프레스: 의회는 첫번째 강독회에서 정부에 의해 제출되어진 여러 변경중에서 경매에 의한 토지판매시작가격의 하한치를 상향하도록 제안하는 법률초안을 채택하였다. 

 

- խորհրդարան 의회

- ի թիվս ~중에서 

- աճուրդ 경매에 의한 

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 117 «կողմ», 1 «ձեռնպահ» ձայներ: "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 토지법에서 변경 및 보완을 실행하는 것에 대한 법률초안이 국회 회기에서 투표에 따라 117표의 "찬성", 1표의 "기권"을 받았다. 

 

- քվեարկություն 투표

 

Առաջարկվում է պարզեցված ընթացակարգով փոփոխել սպանդանոցի համար նախատեսված հողամասի նպատակային նշանակությունը: 단순화된 절차에 따라 도축장을 위한 계획되어진 토지의 용도변경을 하는 것을 제안되었다. 

 

- պարզեցված ընթացակարգով 단순화 절차로

- սպանդանոց 도축장

 

 

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է աճուրդների անցկացման կարգին: Այն պայմանավորված է աճուրդներ անցկացնելու մասով լրացուցիչ գործիքակազմեր ներգրավելու, հողը աճուրդով վաճառելու, մեկնարկային գինը վերանայելու և իրականացման առավել հստակ կարգորոշումներ՝ աճուրդային և մրցութային հանձնաժողովներ սահմանելու անհրաժեշտությամբ: Առաջարկով կապահովվի աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմի բարձրացումը՝ կադաստրային արժեքի 50 տոկոսի փոխարեն 100 տոկոս: Այսպիսով, աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսից, կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից, իսկ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից: 다음의 변경은 경매의 진행절차와 관련이 있다. 그것은 경매를 진행하는 부분에서 경매 및 입찰위원회가 정한 필요성에 의해 추가적인 수단을 포함하기 위해, 토지를 경매로 판매하기 위해, 시작가격을 재검토하고 보다 정확한 규정을 이행하는 것과 관련이 있다. 이 제안으로 경매로 판매되는 시작가격 하한치의 상승은 지적가치의 50% 대신 100%를 증가시키는 것이다. 따라서, 경매로 판매의 시작가격은 토지의 지적가치의 100%로부터 부족할 수 없으며 정부가 정한 목록에 포함된 국경에 인접한, 산악의, 고산지역의, 교외 거주지에서 경매로 판매하는 시작가격은 토지의 지적가치의 50%이고 정부가 정한 목록에서 포함된 군사작전의 결과로 사용되지 않는 토지지역이 있는 국경에 인접한 주거지에서 경매로 판매되는 시작가격은 토지의 지적가치의 30%부터 이다. 

 

- գործիքակազմ 도구, 수단

- ներգրավել 포함하다

- կարգորոշում 규정

- կադաստրային 토지대장, 지적

- սահմանամերձ 국경에 인접한

 

Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կտրվի հնարավորություն՝ հստակ նախավճար վճարելու, մասնավորապես, տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց այդ կապակցությամբ կհանձնվի մասնակցի վկայական: Ավագանու ինստիտուտի դերը բարձրացնելու նպատակով մրցութային հանձնաժողովներ ստեղծելու իրավասությունը վերապահվելու է ավագանուն: 경매에 참여하고자 하는 사람은 특히 언급된 토지의 시작가격의 5% 규모로선금을 지불한 후 기회가 주어질 것이다. 그리고 그들에게 그런 경우에 참여증명사가 지급될 것이다. 장로회의 역할을 높이기 위한 목적으로 입찰위원회를 설립할 권한이 장로회에게 주어진다.

 

- նախավճար 선금

- մասնակցի վկայական 참여증명서

- հանձնվել 지급되다

- Ավագանու ինստիտուտ 장로회

 

 

 

 

Վարչապետը ներկայացրեց կորոնավիրուսի ցուցանիշների զրոյացնելու կանոնները: 총리는 코로나바이러스 수치의 제로화 규칙을 발표하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածման թվերը ցույց են տալիս, որ դեռևս չենք սովորել ապրել կորոնավիրուսի վարակին զուգահեռ: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ դեռևս մեկ ամիս առաջ կառավարությունը հրապարակել էր իր ռազմավարությունը համավարակի հետ կապված՝ ասելով, որ մեր խնդիրն է սովորել ապրել կորոնավիրուսի համավարակի հետ: 예레반, 5월 27일, 아르멘프레스: 코로나바이러스의 확진자 수는 우리가 여전히 코로나바이러스의 감염과 병행해서 사는 것을 배우지 못했다는 것을 보여준다. 이에 대하여 국무회의에서 총리 니콜 파쉬니안은 덧붙이면서 언급하였다. 여전히 한달전에 정부는 전염병과 관련하여 우리의 임무는 코로나바이러스 전염병과 함께 사는 것을 배우는 것이라고 말하며 전략을 실행하였다. 

 

«Ակնհայտ է, որ առաջիկա մեկ տարում կորոնավիրուսը դեռ ներկա է լինելու: Եվ եթե հանրային վարքագծով չկարողանանք կանխել կորոնավիրուսի տարածումը, անընդհատ կանգնելու ենք խնդրի առաջ: Նոր կորոնավիրուսի տարածման տեսանկյունից երկրում ստեղծվել է ծանր իրավիճակ, և մենք գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ: Այս իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ մենք ըստ էության գիտենք այն ձևը, որով կարող ենք կորոնավիրուսի մեր ցուցանիշները հասցնել զրոյականի: Եվ այս ընթացքում պարետատունը հաստատել է ոլորտային անվտանգության կանոններ: Մենք խնդիր ենք դրել, որ այդ ոլորտային կանոններից դուրս բերենք համընդհանուր կանոն, մասնագետների հետ քննարկումների արդյունքում եկել ենք հետևյալ համոզման՝ կորոնավիրուսի մեր ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորությունը: Հետևաբար, մեր գործիքակազմի մեջ այսօր հիմնական խնդիրը մնում է այս կանոնների պահպանումը և մեծ հաշվով հանրային վարքագծի փոփոխությունը, որը համարժեք կլինի համաճարակային իրավիճակին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը: "다가오는 1년동안 코로나바이러스가 여전히 존재할 것은 분명해 보입니다. 그리고 대중의 행동으로 코로나바이러스의 확산을 막을 수 없다면, 우리는 끊임없이 이 문제에 직면하게 될 것입니다. 신종 코로나바이러스 확산의 관점에서 나라에는 어려운 상황에 처해있으며 우리는 감염의 2차 파동에 대처하고 있습니다. 이 상황의 특징은 우리가 본질적으로 코로나바이러스에 관한 수치를 제로로 만들 수 있는 그 방법을 알고 있다는 것입니다. 그리고 그 기간동안 상황통제실은 부문별 안전수칙을 수립했습니다. 우리는 그러한 부문별 규칙으로부터 보편적인 규칙을 가져오는데 작업을 설정했습니다. 전문가와 논의한 결과 우리는 코로나바이러스 수치를 제로화하기 위해서는 3가지 단순한 규칙을 적용할 필요가 있음을 확신하였습니다. 마스크를 착용하고, 손을 주기적으로 소독하거나 씻는 것과 사회적 거리두기를 준수하는 것입니다. 결과적으로 우리의 수단에는 오늘날 근본적인 문제는 이 규칙을 준수해야하며 보통 대중의 인식의 변화가 전염병의 상황과 일치해야합니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면 총리는 말했다.  

 

- անընդհատ 끊임없이, 지속적으로  

- տեսանկյուն 관점, 측면

- առանձնահատկություն 특징, 특색

- ըստ էության 실제로, 본질적으로 

- համոզել 확신하다 -> համոզում 확신 -> համոզմ 확실히

- պարբերաբար 정기적으로, 주기적으로

- մեծ հաշվով 보통

- համարժել 일치하다

 

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկրորդ մեթոդը վարչական է: Որոշվել է, որ ամենօրյա ռեժիմով պետք է խստացնել վարչական հարկադրանքի մեթոդները, որպեսզի բոլոր քաղաքացիները կիրառեն անվտանգության այդ կանոնները: 니콜 파쉬니안의 말에 따르면 두번째 방법은 행정이다. 매일 방식으로 모든 국민들이 이러한 안전수칙을 적용하도록 행정강제수단을 엄격히 하도록 결정하였다. 

 

- խստացնել 엄격히 하다, 조이다. 

 

 

 

Հիփոթեքային վարկերը, տնային տնտեսություններին տրամադրված այլ վարկերը նախորդ տարում էապես աճել են: 주택담보대출과 기타 가계대출은 지난 해동안 크게 증가하였다. 

 

- տնային տնտեսություններին տրամադրված վարկեր 가계대출

- էապես 크게

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019 թվականը առանձնացել է տնային տնտեսությունների վարկավորման ծավալների բավական մեծ աճով, հատկապես աճ է նկատվել հիփոթեքային վարկավորման ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին առցանց ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը՝ կներկայացնելով 2019 թվականի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»: 예레반, 5월 27일, 아르멘프레스: 아르메니아에서 2019년 가계대출의 규모는 상당히 크게 증가한 것으로 등록되었으며 주택담보대출분야에서 두드러진 성장세가 관찰되었다. "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대하여 온라인 기자회견에서 아르메니아 공화국 중앙은행의 재무안정성 국장인 안드라니크 그리고리안은 2019년 "재무안정성 보고서"를 발표하면서 밝혔다. 

 

- հատկապես 특히, 두드러진

 

Նա նախ հիշեցրեց, որ հաշվետվությունը վերաբերում է 2019-ին, ուստի զարգացումներն ամբողջությամբ ներկայացված են առանց կորոնավիրուսի հետ կապված զարգացումները ներառելու: 그는 우선 보고서는 2019년을 가르키며 따라서, 코로나바이러스와 관련된 발전은 포함되는 것없이 발전이 전체적으로 제출되었음을 강조하였다.

 

- ներառել 포함하다

 

«2019-ին ունեցել ենք բավականին հաջող տարի՝ թե ընդհանուր տնտեսության զարգացման և թե ֆինանսական համակարգի զարգացման առումով: 2018-ի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ նշված միտումները հիմնականում շարունակվել են նաև 2019-ին: Բանկերը վերջին մի քանի տարիների ընթացքում ցուցաբերել են շարունակական կայուն աճի միտում: Խոսքը վերաբերում է թե ակտիվներին, թե պարտավորություններին, թե կապիտալին, ներգրաված ավանդներին: Վերջին մի քանի տարիներին, ներառյալ 2019-ին ունեցել ենք բավականին լավ դինամիկա: 2019-ն առանձնացել է տնային տնտեսությունների վարկավորման ծավալների բավական մեծ աճով: Մենք հատկապես էական աճ ենք նկատել հիփոթեքային վարկերի և տնային տնտեսություններին տրամադրված այլ տեսակի վարկավորման ոլորտում»,-ասաց Գրիգորյանը: 2019년에 우리는 전반적인 경제발전이든지 금융시스템의 발전측면에서 상당히 성공적인 한 해를 보냈습니다. 2018년의 재무안정성 보고서에 언급된 추세는 주로 2019년에도 지속되었습니다. 은행은 최근 몇 년동안 꾸준히 안정된 증가 추세를 보여왔습니다. 이것은 유동자산이라든지 채무, 자본과 예금을 검토하는 것입니다. 2019년을 포함하여 최근 몇년동안 우리는 상당히 좋은 수준을 가져왔습니다. 2019년에는 가계대출의 규모는 상당히 큰폭으로 증가한 것으로 등록되었습니다. 우리는 주택담보대출과 가계에 제공된 기타 유형의 대출분야에서 근본적이고 현저한 증가를 발견했습니다."라고 그리고리안은 말했다.  

 

- միտում 추세

- հիմնականում 주로

- ակտիվներ 유동자산

- պարտավորություն 의무, 채무, 부채

- ավանդ 예금

 

 

 

Նա նշեց, որ մոնիտորինգ են իրականացնում, հետևում այդ վարկերի վարքագծին՝ ընդհանրապես տնային տնտեսությունների եկամտային բեռի, վարկային բեռի, պարտքի բեռի ցուցանիշների զարգացումներին: Գրիգորյանը վերահաստատեց՝ պատրաստ են անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ, որպեսզի նման զարգացումները ռիսկեր չստեղծեն թե տնային տնտեսությունների համար և թե ֆինանսական համակարգի համար: 그는 그러한 대출행위를 수반하는 일반적으로 가계소득부담, 신용부담, 채무부담수치의 성장에 대한 모니터링을 수행하고 있다고 지적했다. 그리고리안은 가계를 위한 것이든 금융시스템을 위한 것이든 그와 같은 성장이 위험을 초래하지 않도록 필요한 경우, 상응하는 조치를 착수할 준비가 되어있다고 재확인했다. 

 

- բեռ 부담

- անհրաժեշտության դեպքում 필요한 경우

- զարգացում 발전, 개발, 진행, 성장, 증가세

 

 

«Հիմնական փոփոխությունները, որ մենք կարող է անենք, և որոնք այս պահի դրությամբ դիտարկվում են, վերաբերում են հատկապես պարտքի բեռի կտրուկ աճի սահմանափակմանը, որպեսզի տնային տնտեսությունների մոտ չունենանք ֆինանսական դժվարութուններ՝ հետագայում պարտքի սպասարկման առումով»,-ասաց նա ու նշեց՝ վերլուծությունները ցույց են տվել, որ դեռևս այդ մասով խնդիր չկա: "우리가 할 수 있는 근본적인 변화는 지금 현재 향후 부채의 제공의 측면에서 가계에 재정적 어려움을 주지 않도록 특히 부채부담의 급격한 증가를 제한하는 것에 대한 검토를 생각하는 것이다."라고 그는 말했으며 분석에서는 여전히 그 부분에서 문제가 없다는 것을 보여주고 있다고 언급했다.  

 

- դիտարկել 생각하다, 고려하다 -> դիտարկվել 관찰하다

- կտրուկ 급격한

- սպասարկել 제공하다, 시중들다

 

 

 

Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթերը: 브루셀 항공은 정기비행을 재개한다. 

 

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Brussels Airlines-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Զվարթնոց» օդանավակայանից։ 예레반, 5월 27일, 아르멘프레스: 브루셀 항공으로부터 받은 정보에 따라 6월 27일부터 예레반-브루셀-예레반 노선으로 정기비행이 재개될 것이다. "아르멘프레스"에 이에 대하여 "츠바르트노츠" 공항으로부터 알려왔다. 

 

Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին: 일정에 따르면 6월 27일부터 7월 11일까지의 기간동안에 비행은 매주 토요일 한번 운행될 것이다. 그리고 7월 14일부터 8월 29일까지는 매주 화요일과 토요일에 운행될 것이다. 

 

- չվացուցակ 일정

 

«Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ մնացած ավիաընկերությունների չվերթերի վերսկսման մասին կտեղեկացնենք պաշտոնական տեղեկատվություն ստանալոււն պես»,- ասված է հաղորդագրության մեջ: 

우리는 나머지 항공사의 운항재개에 대해 즉각적으로 정보를 받는 즉시 통지할 것임을 또한 알려드리고자합니다."라고 게시글에는 말하고 있다.  

 

 

Բանկը դեղատան նման պետք է աշխատի. փոխվարչապետը՝ ոչ վարկունակ անձանց վարկ չտրամադրելու մասին: 은행은 약국처럼 작동해야합니다. 부총리는 신용이 없는 사람에게 대출을 제공하지 않는 것과 관련하여

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատում է, որ բանկերի կողմից վարկերի տրամադրման հարցում կա զգուշավորություն, որովհետև կա նաև կարծիք, որ չի կարելի ֆինանսական գրագիտության բացակայությունից օգտվել և տալ վարկ անձին, որը վարկունակ չէ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխվարչապետը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հարցին: 예레반, 5월 27일, 아르멘프레스: 아르메니아공화국 부총리 므헤르 그리고리안은 은행에 의한 대출을 제공하는 문제에 대해 주의를 기울려야한다, 왜냐하면 거기에는 재정적 소양의 부족으로 인하여 이용할 수 없거나 신용이 없는 사람에게 대출을 해서는 안된다는 의견도 있기 때문이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 부총리는 국회에서 대정부 질의응답시간에 국회 "나의 단계" 정당의 국회의원인 소피아 호브세피안의 질문에 대답하면서 그와 같은 의견을 표명했다. 

 

- գրագիտություն 문해력

- բացակայություն 부재, 부족

- տեսակետ 의견

 

Պատգամավորը բարձրաձայնեց խնդրի մասին՝ Շիրակի մարզից քաղաքացին, ունենալով լավ վարկային պատմություն, դասընթացի արդյունքում ունենալով սերտիֆիկատ, դիմել է ընդամենը 3 մլն դրամի համար, որ խոշոր եղջերավոր անասուններ ձեռք բերի, սակայն բանկը հաստատել է ընդամենը 1 մլն դրամ: 국회의원은 우수한 신용이력을 갖고 교육과정의 결과로 얻어지는 증명서를 가진 쉬락주 출신의 시민은 가축소를 구매하기 위해서 3백만 드람을 신청했으나 은행은 단지 1백만드람 만을 승인했다는 문제에 대하여 목소리를 높였다. 

 

- պատմություն 이력, 이야기

- դասընթաց (대학의 교육)과정

- սերտիֆիկատ 증명서

- ընդամենը 다만, 단지

 

Գրիգորյանը նշեց, որ հակաճգնաժամային երկրորդ միջոցառումն այն միջոցառումն է, որում գրեթե անսահամանափակ ռեսուրսներ են հատկացրել, ինչքան եղել է պահանջարկ, այդքան ռեսուրս տրամադրել են:그리고리안은 언급했다. 위기방지의 두번째 대응은 얼마가 요구되든 그만큼의 자원을 제공하는 거의 무제한의 자원이 할당되었던 조치이다.  

 

- անսահամանափակ 무제한

- հատկացնել 할당하다

 

«Այսպիսով, ցանկացած վարկունակ գյուղացի և գյուղացիական տնտեսություն կարող է ստանալ ըստ էության բացարձակ արտոնյալ պայմաններով վարկ: Մարդը չի կարողանում վարկ ստանալ այն դեպքում, երբ անբարվոք վարկային պատմություն ունի, ապահովման միջոցը բացակայում է կամ բավարար չէ»,-ասաց փոխվարչապետն ու նկատեց՝ այդ դեպքում գյուղացիները կարող են կոոպերատիվներ ստեղծել, այլ լուծում չկա: 따라서, 신용을 원하는 농부 및 농경민은 실제로 우대조건으로 대출을 받을 수 있습니다. 대출을 받을 수 없는 사람의 경우에는 부적절한 신용이력을 가지거나, 담보가 부족하거나 충분하지 않은 경우입니다."라고 부총리는 말했고 그런 경우 농부들은 협동조합을 형성할 수 있으나 다른 해결책은 없습니다. 

 

- անբարվոք 부적절한

- ապահովման միջոց 담보물

- կոոպերատիվ 협동조합

 

Անցյալ տարվա համեմատ նույն ժամանակահատվածի համադրությամբ գյուղոլորտի վարկային պորտֆելը 14 տոկոսով աճում է: Գրիգորյանը նկատեց, որ հաճախ լինում է դժգոհություն, թե վարկը հասանելի չէ, սակայն դա օբյեկտիվ է: «Կա զգուշավորություն, որովհետև կա նաև կարծիք, որ չի կարելի ֆինանսական գրագիտության բացակայությունից օգտվել և տալ վարկ անձին, որը վարկունակ չէ: Սա էլ է խնդիր: Այդ իմաստով բանկը դեղատան նման պետք է աշխատի: Տալով ավել վարկ, քան կարելի է ֆիզիկական անձին, շատ ավելի լուրջ խնդիր է, քան վարկի տրամադրումը մերժելը»,-ասաց փոխվարչապետը: 지난해에 비해 동일 기간의 조합으로 농업분야의 대출 포트폴리오는 14% 증가하였다. 그리고리안은 대출을 이용할 수 없다는 불만이 종종 있지만 그것은 객관적이라고 언급했다. "주의가 필요합니다. 왜냐하면 재정적 소양의 부족으로 이용할 수 없거나 신용이 없는 사람에게 대출을 주어서는 안된다는 의견도 있기 때문입니다. 이것도 문제입니다. 그런 의미로 은행은 약국처럼 운영되어야합니다. 대출을 제공하기를 거부하는 것보다 개인이 할 수 있는 것보다 더 많은 대출을 주는 것은 보다 더 심각한 문제입니다."라고 부총리는 말했다.  

 

- համադրություն 결합

- պորտֆել 일람표, 작품집

 

 

Ոստիկանները հայտնաբերել են տաքսիներում վարակի կանխման կանոնների խախտման 583 դեպք: 경찰관은 택시에서 감염예방규칙을 위반한 583건을 발견하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է կանոնների խախտումների 583 դեպք, երբ տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորը նստել է վարորդի կողքին, և տաքսու վարորդները կամ ուղևորները չեն կրել դիմակներ և ձեռնոցներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ 예레반, 5월 27일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 경찰은 택시서비스를 하는 교통수단에서 승객이 운전수 옆자리에 앉거나, 택시 운전수 또는 승객이 마스크나 장갑을 하지 않는 등 규칙을 위반한 583건을 발견하였다. 이에 관하여 아르메니아 공화국의 경찰 공보처에서 "아르멘프레스"에 알려왔다. 

 

- մատուցել 제공하다, 서비스하다

 

«Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է արդյունավետ վերահսկողությունը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշումների պահանջների կատարման վերաբերյալ։ Ոստիկանության կարգախմբերը հայտնաբերել են կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 65 տրանսպորտային միջոց, որոնց ուղևորների թվում եղել են պաշտպանիչ միջոցներ չկրող անձինք։ Պարետի որոշման համաձայն` արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու վարորդները և ուղևորները ևս պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։ Այս ուղղությամբ ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայությունը շուրջօրյա է։ Հայտնաբերվել է հիշյալ կանոնների խախտումների 583 դեպք։ 공화국의 전지역에서 경찰은 가능한 신종 코로나바이러스의 확산을 예방할 목적으로 상황통제관의 결정의 요구사항을 이행하는 것에 대해 지속적으로 효과적인 통제를 하고 있습니다. 경찰 특수팀은 승객을 포함하여 보호장비를 갖추지 않은 사람이 있는 정기여객운송에서 운행되는 65개의 교통차량을 발견하였습니다. 상황통제관의 결정에 따르면, 택시서비스를 제공하는 교통수단에서 승객이 운전수의 옆자리에 앉은 것은 금지되어 있습니다. 그외에도 택시 운전수와 승객은 의무적으로 마스크와 장갑을 착용해야합니다. 이러한 지침으로 경찰의 외부 부서의 서비스는 24시간 운영됩니다. 언급된 규칙의 위반건수는 583건이나 발견되었습니다. 

 

- արդյունավետ վերահսկողություն 효과적인 규제, 통제

- կարգախումբ 특수팀 (특별한 목적을 가지고 서비스의무를 이행하는 팀)

- կանոնավոր 정기적인, 정규의

 

Փողոցներում ծառայություն իրականացնող ոստիկանները ստուգում են հանրային վայրերում գտնվող քաղաքացիների մոտ դիմակի առկայությունը, ինչը պարտադիր է։ Հանրային վայրերում հայտնաբերվել է 357 անձ, որոնք դիմակ չեն ունեցել: Բոլոր խախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ 거리에서 서비스를 수행하는 경찰관은 공공장소에서 있는 국민들이 마스크의 존재여부를 확인합니다. 이는 의무적입니다. 공공장소에서는 마스크를 착용하지 않은 357명이 발견되었습니다. 모든 위반사실에 대해서는 상응하는 규정이 구성되어 있습니다. 

 

Ոստիկանության ծառայողները, համագործակցելով այլ նախարարությունների և գերատեսչությունների աշխատակիցների հետ, կանխարգելիչ բնույթի միջոցառումներ են իրականացնում նաև բակերում, այցելում են ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների բնակարաններ պարզելու՝ կա՞ն սահմանված կարգը խախտողներ։ Ստուգողական այցելություններ են կատարում նաև առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներ՝ ստուգելու աշխատակիցների և հաճախորդների դիմակով լինելու հանգամանքը։ 경찰의 서비스를 하는 사람은 다른 부처 및 부서의 직원들과 협력하면서 예방성격의 조치를 수행하고 있으며 또한 야외에서 자가격리에 있는 국민의 아파트를 방문하거나 정해진 절차를 위반하는 사람을 조사합니다. 또한 상업시설이나 대중음식시설에서 검사방문을 실시하여 직원 및 고객이 마스크를 착용하는 것을 확인합니다. 

 

- նախարարություն 부처

- գերատեսչություն 부서

- բնույթ 성격, 성향

 

Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է։ Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանեք անվտանգության կանոնները. դա բխում է բոլորիս շահերից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 경찰의 긴급 서비스는 계속됩니다. 존경하는 국민여러분, 안전수칙을 준수하여주십시요. 그것은 모든이에게 이익을 가져다 줍니다."라고 게시글에는 말하여지고 있다. 

 

 

 

ՏՄՊՊՀ-ն պաշտպանիչ ձեռնոցների շրջանառության ոլորտում վարույթ է հարուցել մի շարք տնտեսվարողների նկատմամբ: 국가 공정거래위원회는 보호장갑의 유통부문에서 여러 사업가들을 소송을 제기하였다.

 

- շրջանառություն 1) 매출량, 2) 유통

- վարույթ է հարուցել 기소하다, 소송을 제기하다

 

 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել մի շարք տնտեսվարողների նկատմամբ 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում լատեքսից ու նետրիլից պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: Հարկ է նշել, որ վարույթի ընթացքում տնտեսվարողների ցանկը կարող է ընդլայնվել: 아르메니아 공화국 공정거래위원회의 결정에 따라 2020년 3월 16일부터 5월 15일까지 언급된 기간에 라텍스와 네트릴 보호 및 의료용 장갑의 유통분야에서 지배적인 지위를 남용하거나 카르텔형성에 대한 여러 기업들에 대한 행정소송을 제기하였다. 소송중에 기업의 목록은 확장될 수 있다고 언급할 필요가 있다.

 

- լատեքս 라텍스

- նետրիլ 네트릴

- գերիշխել 지배하다

- դիրք 지위

- չարաշահում 남용

- հակամրցակցային համաձայնություն 반경쟁 협정 = 카르텔

 

Ուսումնասիրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը: 이 조사는 아르메니아 공화국 정부의 2020년 3월 16일 "아르메니아 공화국에서 비상사태 선언에 대한" 제 298 조의 결정에 따라 수행되었다. 

 

 

Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ապրանքների մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման հատկանիշներ: 이 조사의 결과로 상품의 도소매 분야에서 여러 사업주체에 의해 운영되고 있는 가격정책뿐만 아니라 상품시장에서 상품유통의 전반적인 조건위에 그 영향은 "공정거래보호에 대한" 법률를 위반할 소지가 있음이 분명해졌다.  

 

- ապրանք 상품

- վարվել 운영되다

- ազդեցություն 영향

- պարունակել 포함하다

- հատկանիշ 소지

 

Մեծածախ իրացնողների և առևտրային ցանցերի կողմից 2020 թվականի մարտ-մայիս ամիսներին ձեռնոցների իրացման ոլորտում նկատվել են հնարավոր չհիմնավորված բարձր գներով իրացման դրսևորումներ, արդյունքում՝ տվյալ ժամանակահատվածում վերջնական սպառողը դրանք ձեռք է բերել բարձր գներով։ Մասնավորապես՝ մեկ զույգ ձեռնոցի մեծածախ վաճառքի գինը 2020 թվականի մայիսին միջինում եղել է 31-86 դրամ, իսկ մանրածախ իրացման գինը՝ միջինում 34-90 դրամ: 도매업자 및 소매체인점에 의해 2020년 3월-5월간 장갑의 유통분야에서 부당하게 높은 가격으로 판매했음이 드러났다. 그 결과로 언급된 기간에 최종 소비자는 그것들을 높은 가격에 구매하였다. 특히 장갑 한쌍의 도매판매가는 2020년 5월 평균적으로 31-86드람이었고 소매판매가는 평균적으로 34-90 드람이었다. 

 

- մեծածախ իրացնողներ 도매업자

- առևտրային ցանցեր 거래네트워크, 판매망, 소매체인점

- հնարավոր չհիմնավորված 부당하게

- դրսևորել 보이다, 드러나다 -> դրսևորում 전시, 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

 

 

반응형
Comments