휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 30일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 30일자)

LifeChallenger 2020. 5. 30. 22:55
반응형

출처 : 픽사베이

 

 

 

Հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան: 6월 1일부터 아르메니아 공화국의 국민은 비자없이 중국을 여행할 수 있다. 

 

- արտոնագիր 비자

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսի 31-ին կավարտվի «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագրի ժամանակավոր կասեցման ժամկետը և հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ 예레반, 5월 30일, 아르멘프레스: 5월 31일에 "아르메니아 공화국 정부와 중화인민공화국 정부사이에 일반여권을 소지한 개인을 위한 입국비자요건의 호혜원칙으로 철폐에 대한" 협정의 일시정지기한은 종료되었으며 6월 1일부터 일반여권을 소지한 아르메니아 공화국의 국민은 비자없이 중국을 여행할 권리를 가지게 된다. 아르메니아 공화국의 외무부 공보처는 이에 대하여 "아르멘프레스"에 알려왔다. 

 

- ավարտել 마치다, 끝나다

- փոխադարձություն 호혜

- սկզբունք 원칙, 규칙

- վերացում 철폐

- ԱԳ = արտաքին գործեր 외교 -> ԱԳՆ = արտաքին գործերի նախարարություն 외무부

 

 

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Չինաստան այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում: 아르메니아 공화국의 외무부는 아르메니아 공화국의 국민들에게 오직 긴급한 경우에만 중국방문을 계획할 것을 권고하였다. 

 

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այնուամենայնիվ այցելություն ծրագրելու պարագայում՝ Չինաստան մեկնելուց առաջ ՀՀ քաղաքացիները պետք է լրացնեն համապատասխան հայտարարություն առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև Չինաստան ժամանելուց հետո անցնեն պարտադիր 14-օրյա կարանտին հատկացված վայրում՝ սեփական միջոցների հաշվին»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: 또한, 그럼에도 불구하고 방문을 계획하는 경우에 중국에 여행하기전 아르메니아 공화국의 국민들은 건강상태에 대한 적절한 신청서를 작성할 뿐만 아니라 중국에 도착한 후 개인은 의무적으로 14일동안 검역격리시설에서 자비로 지내야함을 알려드립니다."라고 아르메니아 공화국의 외무부에서 유포한 게시글에서 말하여지고 있다.  

 

- այնուամենայնիվ 그렇지만, 그럼에도 불구하고

- կարանտին հատկացված վայր 검역격리시설

- սեփական 개인의 -> սեփական միջոցների հաշվին 자비로

 

 

 

ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց սեպտեմբերի 1-ից դպրոցներոմ դասերը սկսելու հնարավորությունը: 교육과학부 장관은 9월 1일부터 학교에서 수업을 시작할 기회를 제시했다. 

 

- ԿԳՄՍ = կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հորդորում է կրել դիմակներ, հաճախակի ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն, որպեսզի հնարավոր լինի սեպտեմբերի 1-ից վերաբացել դպրոցները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այս մասին ասաց  «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում։ 예레반, 5월 30일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 교육과학문화 및 체육부 장관 아라이크 하루추니안은 9월 1일부터 학교를 재개할 수 있게 하기 위해서 마스크를 착용하고, 자주 손을 소독하고, 사회적 거리두기를 준수하는 것을 권고하였다. "아르멘프레스"의 보도에 따르면 아르메니아 공화국의 교육, 과학, 문화 및 체육부 장관 아라이크 하루추니안은 이에 대하여 "페이스북"의 생방송에서 말하였다. 

 

«Հանրակրթության ոլորտի շահառուները՝ աշակերտները, ծնողները, ուսուցիչները մեր բնակչության շատ մեծ մասն են կազմում, և, ըստ էության, ամենամեծ համայնքն են։ Այսպիսով, կարծում եմ, որ մենք կկարողանանք սեպտեմբեր ամսին լիարժեք սկսել դասերը՝ պարետի ցուցումներին խստագույնս հետևելով»,- նշեց Հարությունյանը։ "일반교육분야의 수혜자는 학생들, 학부모들, 교사들 등 우리 인구의 많은 대다수를 차지하고 있으며 실제로 그들은 가장 큰 공동체입니다. 상황통제관의 지침에 엄밀히 따른다면 우리는 9월에 완전히 수업을 시작할 수 있을거라 생각합니다."라고 하루추니안은 말했다. 

 

- լիարժեք 완전히

- խստագույնս 엄밀히

 

Անդրադառնալով ավարտական խնջույքներին, որոնք որոշ դպրոցներում, չնայած հորդորներին, կազմակերպվել էին, ԿԳՄՍ նախարարը նշեց, որ այդ միջոցառումները վարակի տարածման աղբյուր կարող են հանդիսանալ։ 일부 학교에서 권고를 따르지 않고 조직되었던 졸업식을 언급하면서 교육, 과학, 문화 및 체육부 장관은 그러한 대응이 감염확산의 원인이 될 수 있다고 지적하였다. 

 

- անդրադառնալ 언급하다

- ավարտական խնջույք 졸업식

- աղբյուր 원인

 

 

Դիմելով աշակերտներին՝ Հարությունյանը նշեց, որ ներդասարանային միջոցառումներով իրենք հեռացնում են բնականոն կյանքին վերադառնալու հնարավորությունը։ 학생들에게 연설하면서 하루추니안은 교실내 행사를 통해 스스로 정상적인 삶으로 돌아오는 기회를 없앴다고 언급하였다. 

 

- հեռացնել 없애다, 제거하다

 

«Պահելով անվտանգության կանոնները՝ մենք գրեթե զրոյի ենք հավասարեցնում վարակվելու հավանականությունը, և հնարավորություն ենք ունենում սեպտեմբերի 1-ից դասերը լիարժեք սկսելու։ Մենք մեծ ցանկություն ունենք դասընթացները սկսել, քանի որ որքան էլ մենք հաջողենք հեռավար կրթության ոլորտում, միևնույնն է այն ունի բացասական կողմեր»,- ասաց Հարությունյանը։ 안전수칙을 지킨다면 우리는 전염병에 감염되는 것을 거의 제로에 만들며 그 가능성은 우리를 9월 1일부터 수업을 완전히 시작할 수 있게 합니다. 우리는 교육과정을 시작하는 것에 대하여 큰 희망을 가지고 있습니다. 왜냐하면 우리가 원격교육분야에서 아무리 성공하였다하더라도 그것은 부정적인 측면 또한 있습니다."라고 하루추니안은 말했다.  

 

- հավասարեցնել 나란히 만들다

 

Նախարարը նշեց, որ 2020-2021 ուսումնական տարում գուցե որոշակի իրավիճակներում փորձեն ապահովել տարրական դասարանների, առնվազն առաջին դասարանցիների ուսումը։ 장관은 2020-2021 학년도에 어떤 상황에서도 학년수업, 최소한 1학년 수업을 제공하려 노력하고 있다고 언급했다. 

 

«Առաջին դասարանցիները պետք է գնան դպրոց, ծանոթանան այդ միջավայրին, որպեսզի, եթե անհրաժեշտություն լինի հեռավար ուսուցման անցնելու, այդ աշակերտները կարողանան դասերը սովորել, ընկալել ուսուցչի ասածները»,- շեշտեց Արայիկ Հարությունյանը։ 1학년 학생들은 학교에 가서 그러한 환경에 익숙해져야합니다. 따라서, 원격교육으로 거치는 것이 필요하다면 그 학생들은 수업에서 배울 수 있고 교사의 말을 이해할 수 있게 됩니다."라고 아라이크 하루추니안은 강조하였다. 

 

 

 

 

 

 

 

 

Չինաստանի քաղաքացիները դեռ չեն կարողանա այցելել Հայաստան: 중국인들은 여전히 아르메니아에 방문할 수 없다. 

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 1-ից դարձյալ ուժի մեջ կմտնի «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը, սակայն Չինաստանի քաղաքացիները դեռ չեն կարողանա այցելել Հայաստան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: 예레반, 5월 30일, 아르멘프레스: 6월 1일부터 "아르메니아 공화국 정부와 중화인민공화국 정부 사이에 일반여권을 소지한 사람에 대한 입국비자요건의 호혜원칙으로 철폐에 대한" 협정은 효력이 발효되지만 중국 국민들은 여전히 아르메니아에 방문할 수 없다. "아르멘프레스"와 대담에서 아르메니아 공화국의 외무부 장관의 대변인 아나 나흐달리안은 이에 대하여 말했다. 

 

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները դեռ չեն կարողանա այցելել Հայաստան, քանի դեռ չի փոխվել օտարերկրացիների համար Հայաստան մուտքն արգելող կառավարության որոշումը»,- ասաց Նաղդալյանը: 외국인에 대한 아르메니아 입국을 금지하는 정부의 결정안이 변경되지 않는 한 중화인민공화국의 국민은 여전히 아르메니아에 방문할 수 없습니다."라고 나흐달리안은 말했다.  

 

 

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում կորոնավիրուսի թեստերի արտադրությունը սկսելու ժամկետներին: 니콜 파쉬니안은 아르메니아에서 코로나바이러스 진단기의 생산이 시작하는 기간을 언급했다. 

 

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում առաջիկայում կսկսվի կորոնավիրուսի հայտնաբերման համար նախատեսված թեստերի արտադրությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 예레반, 5월 30일, 아르멘프레스: 아르메니아에서 가까운 시일내에 코로나바이러스 발견을 위해 구상된 진단기의 생산이 시작될 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 상황통제실 회의이후 브리핑시간에 아르메니아 공화국 총리 니콜 파쉬니안은 말했다. 

 

 

«Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտն ավարտել է լաբորատոր փորձարկումները և դիմել է Առողջապահության նախարարություն՝ անկախ փորձարկումներ կազմակերպելու համար։ Գերատեսչությունը մի քանի օրվա ընթացքում այս գործընթացն ավարտին կհասցնի, ինչից հետո հնարավոր կլինի սկսել թեստերի արտադրությունը։ Նախատեսված է ընդհանուր առմամբ 100 հազար թեստի արտադրություն, օրական՝ 1000-2000 թեստ»,- նշեց Փաշինյանը։ "분자생물학 연구소는 연구실 실험을 마쳤으며 보건부에 독립적 실험을 구성하기 위한 신청을 하였습니다. 이 부서는 몇일동안 이 프로세스의 최종단계에 도달할 것이며 이후에 진단기의 생산을 시작할 수 있을 것입니다. 일반적으로 하루에 1000-2000개의 진단기로, 1십만개의 진단기 생산이 예상되고 있습니다."라고 파쉬니안은 언급했다.

 

- գերատեսչություն 부서

 

 

Անդրադառնալով վերջին օրերին քիչ թեստավորումների մասին հարցին՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ դրանք իրականացվում են ըստ ցուցումների։ Նա շեշտեց, որ ՀՀ առողջապահության նախարարի կողմից սահմանված կանոններ կան, թե որ պարագայում և որ դեպքում է պետք թեստավորել քաղաքացիներին։ 최근에 적은 검사수에 대한 문제를 언급하면서 아르메니아 공화국 총리는 그것들은 수치에 따라 수행되었다고 강조하였다. 그는 국민들에게 검사를 해야만 하는 경우나 사례에 아르메니아 공화국 보건부장관에 의해 정해진 규칙이 있다고 강조하였다. 

 

- անդրադառնալ 언급하다

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments