휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 11일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 11일자)

LifeChallenger 2020. 6. 11. 17:00
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

 

 

Կարանտինն ու տուրիզմը․ ինչպես են Հայաստանում պատրաստվել ընդունելու զբոսաշրջիկներին: 검역과 관광, 아르메니아에서 관광객을 받아드릴 준비를 하는 방법. 

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ելնելով աշխարհում ստեղծված համավարակից, գրեթե բոլոր երկրները, որոնց սահմանները փակ են, այդ թվում` Հայաստանը, քայլեր են ձեռնարկում ներքին տուրիզմը զարգացնելու ուղղությամբ։ Բազմաթիվ զբոսաշրջային քաղաքներ արդեն պատրաստ են պատշաճ կերպով ընդունելու իրենց հյուրերին։ 예레반, 6월 11일, 아르멘프레스: 세계에서 만들어진 전염병에 근거하여, 아르메니아를 포함한 거의 모든 나라들은 자신들의 국경을 패쇄하였으며 내수관광을 개발하기 위한 단계를 착수하였다. 수많은 관광도시들은 이미 손님을제대로 맞을 준비가 되어있다.  

 

- ելնել 나가다 -> ելնելով ~에 근거하여

- պատշաճ կերպով 적절한 방식으로, 제대로 

 

Հայաստանում կորոնավիրուսով վարակված բազմաթիվ անձանց արտակարգ դրության օրերին բացի հիվանդանոցներից, տեղափոխում էին նաև հյուրանոցներ։ Սակայն արդեն որոշվել է ասիմպտոմ հիվանդներին չհոսպիտալացնելու կամ հյուրանոց չտեղափեխելու մասին։ 아르메니아에서 코로나바이러스로 감염도니 수많은 사람은 비상사태기간에 병원이외에 호텔로 이송되어왔다. 하지만 이미 무증상 환자들을 입원시키지 않거나 호텔로 이송하지 않는 것으로 결정되었다. 

 

 

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի (ՀՎԿԱԿ) հետ սերտ համագործակցությամբ և համաշխարհային լավագույն փորձի ու միջազգային տարբեր կառույցների կողմից առաջարկությունների ուսումնասիրության միջոցով մշակվում են զբոսաշրջության կազմակերպման գործընթացի անվտանգ ապահովմանն ուղղված տեղեկատվական ուղեցույցներ։ 아르메니아 공화국의 관광위원회 회장 수산나 사파리안은 "아르멘프레스"와의 대담에서 아르메니아 공화국 보건부의 "국립 질병통제예방센터"과 긴밀한 협력으로 세계의 최고 경험과 다양한 국제기구에 의해 제안된 조사를 통해 관광의 구성과정의 안전한 제공을 위한 정보지침이 계획되고 있다고 강조하였다. 

 

- սերտ 긴밀한

- ուղեցույց 지침

 

«Այդ ուղեցույցները տրամադրվելու են զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, այդ թվում՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներին։ Միաժամանակ, մի շարք գործընկերների և շահառու պետական մարմինների հետ համագործակցությամբ՝ նախատեսվում է իրականացնել վերպապատրաստման առցանց դասընթացներ զբոսաշրջիկներին սպասարկող օղակների կարողությունների բարձրացման նպատակով»,- ասաց Կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։ 그러한 지침은 호텔경제주체를 포함하여 관광분야에서 활동하고 있는 사업가들에게 제공될 것입니다. 동시에 여러 동료 및 수혜정부기관과 협력하여, 관광객에게 제공하는 집단의 능력을 고양할 목적으로 온라인 교육과정을 개최할 예정입니다."라고 위원회 회장 수산나 사파리안은 말했다.    

 

- տնտեսության օբյեկտներ 경제주체, 경제대상

- վերպապատրաստ 훈련 -> վերպապատրաստել 훈련하다.

- զբոսաշրջիկ 관광객

 

Զբոսաշրջային քաղաքներն աշխուժանում են ու պատրաստվում ընդունել հանգստացողների։ 관광도시는 활발해지고 피서객을 맞이할 준비를 하고 있다. 

 

- աշխուժանալ 기운차다, 활성화되다. 

- հանգստացող 피서객, 행락객 

 

Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը նշեց, որ իրենց քաղաքի բոլոր այն հյուրանոցային համալիրները, որտեղ պահվել են կասկածելի դեպքեր, վարակվածներ, արդեն ախտահանվել են և պատրաստ են ընդունելու զբոսաշրջիկներին։ 자흐까조르의 시장 아르투르 하루추니안은 자신의 도시내 의심환자와 감염자를 격리하던 모든 호텔단지들은 이미 소독되었으며 관광객을 맞이할 준비를 하고 있다고 언급하였다.   

 

- համալիրներ (주택)단지

- կասկածելի 의심스러운

 

«Ծաղկաձորի բոլոր հյուրանոցներն ախտահանվել են, ձեռնարկվել են բոլոր միջոցառումները, որպեսզի հնարավոր լինի զբոսաշրջիկների ընդունել։ Քաղաքապետարանն էլ իր հերթին, ոստիկանության հետ միասին, ամենօրյա հսկողություն է իրականացնում քաղաքում, ռեստորաններում, ճոպանուղիում, որպեսզի կուտակումներ չլինեն։ Դեռևս շատ այցելուներ Ծաղկաձորում չեն լինում, հիմնականում շաբաթ և կիրակի օրերին»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ Ծաղկաձորում վարակման դեպքեր այս ընթացքում չեն հայտնաբերվել։ "자흐까조르의 모든 호텔은 소독되었으며 관광객을 맞이할 수 있도록 모든 조치를 착수하였습니다. 시청도 차례로 경찰과 함께, 매일 도시내, 음식점, 로프웨이에서 군중들이 없도록 통제를 실시하고 있습니다. 주로 토요일과 일요일에 아직 많은 방문객은 자흐까조르에는 있지 않습니다."라고 하루추니안은 말했으며 자흐까조르에서 감염사례가 이 기간동안에 보고된 적은 없었다고 덧붙였다.    

 

- իր հերթին 차례로

- ճոպանուղի 로프웨이, 케이블카

- կուտակել 모으다, 축적하다 -> կուտակում 축적, 군중

 

 

Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն ընդգծեց, որ իրենք լիարժեք պատրաստ են իրենց քաղաքի այցելուներին ընդունել։ 제르묵 시장 바르단 호브한니시안은 자신들은 완벽하게 자신의 도시에 방문객을 받을 준비가 되어있다고 강조하였다. 

 

«Մենք աշխատում ենք գրեթե բնականոն կերպով, մի փոքր ավելի ենք ուժեղացրել հսկողությունը։ Այս ընթացքում ախտահանվել են Ջերմուկի բոլոր առողջարաններն ու հյուրանոցները և պատրաստ են ընդունել զբոսաշրջիկներին։ Մենք արդեն ունեցել ենք այցելուների հոսք՝ մայիսի տոնական օրերին։ Նրանցից ոմանք մեկ օրով էին եկել, ոմանք էլ գիշերակացով մնացին։ Այժմ էլ ունենք զբոսաշրջիկներ և առողջարաններում բուժվողներ»,- նշեց Հովհաննիսյանը և հավելեց, որ բոլոր առողջարաններն ու հյուրանոցներն ունեն դիմակներ և ախտահանիչ նյութեր։ "우리는 거의 정상적으로 일하고 있으며 조금 더 통제를 강화하고 있었습니다. 이 기간동안 제르묵의 모든 리조트와 호텔은 소독되었으며 관광객을 받을 준비를 하고 있습니다. 우리는 이미 5월 휴일기간동안 방문객의 유동성을 가지고 있습니다. 그들중 일부는 하루동안 머물렀고, 일부는 밤새 머물렀습니다. 지금도 우리는 관광객과 요양시설에 치료자들을 가지고 있습니다."라고 호브한니시안은 언급했으며 모든 요양원과 호텔은 마스크와 보호장비를 가지고 있다고 덧붙였다.   

 

- բնականոն կերպով 정상적으로 

- առողջարան 리조트, 요양원

 

 

Նա ընդգծեց, որ համավարակով պայմանավորված` Ջերմուկում ավելացել են ավտանգության խնդիրները և համայնքապետարանն էլ իր հերթին հնարավորին չափով օգնում է առողջարաններին և հյուրանոցներին։ Քաղաքն ախտահանելու համար էլ սարքավորումներ են դրվել։ 그는 전염병으로 인해 제르묵에서 안전문제가 증가하였으며 시정촌도 차례로 가능한 요양원과 호텔에 도움을 주고 있다고 강조하였다. 도시는 소독를 위한 장비도 설치되었다.

 

Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում Ջերմուկում իրականացվում է վերահսկողություն և՛ համայնքապետարանի, և՛ ոստիկանության կողմից։ Հովհաննիսյանը շեշտեց, որ քաղաքի տարբեր հատվածներում ոստիկաններն իրականացնում են հերթապահություն, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակիցները ցուցումներ են տալիս քաղաքացիներին և փորձում են կարգ ու կանոն պահպանել։ 전염병 예방대책의 틀안에서 제르묵에서는 시정촌과 경찰에 의한 통제를 실시하고 있다. 호브한니시안은 도시내 다양한 구역에서 경찰은 순찰을 실시하고 있을 뿐만 아니라 시정촌의 직원들은 지침을 시민들에게 주었고 질서와 규칙을 준수하도록 노력하고 있다고 강조하였다. 

 

- հատված 부분, 구역

- հերթապահություն 의무

  

«Այս պահին պետք է աշխատենք ներքին տուրիզմը զարգացնելու ուղղությամբ։ Կիրակի օրը՝ հունիսի 7-ին, Ջերմուկում բավականին շատ զբոսաշրջիկներ կային, հատկապես ջրվեժի մոտ։ Զբոսաշրջիկների մի մասը գիշերակացով է այցելում Ջերմուկ, մյուս մասը՝ մեկ օրով։ Առողջարաններ կան, որ այս ընթացքում ունեցել են մինչև 120-130 հանգստացող և բուժվող»,- ասաց Վարդան Հովհաննիսյանը։ 현재 우리는 내수관광을 발전시키기 위해 일해야만 합니다. 일요일에는 6월 7일에 제르묵에서 특히, 폭포근처에 아주 많은 관광객이 있었습니다. 관광객의 일부는 밤새 제르묵에 다니고 있고 일부는 하루동안 머뭅니다. 요양원에는 이 기간동안에 120-130명의 피서객과 치료객이 있었습니다."라고 바르단 호브한니시안은 말했다. 

 

Ջերմուկ համայնքում կորոնավիրուսով հաստատված դեպքեր մինչ այս պահը չեն եղել։ 제르묵 자치구에서 코로나바이러스로 확진된 사례는 지금까지 없습니다. 

 

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ իրենց մոտ ախտահանվել և ախտահանվում են փողոցները, կանգառները, նստարաններն ու աղբամանները։ 귬리 시장 사므벨 발라사니안은 거리, 정거장, 벤치와 쓰레기통을 소독하였고 소독하고 있다고 언급하였다. 

 

«Քաղաքի հյուրանոցները մասնավորն արդեն իսկ ախտահանել է և պատրաստ է ընդունելու իր այցելուներին, սակայն այս պահին Գյումրիում զբոսաշրջիկների մեծ հոսք չկա»,- ասաց Բալասանյանը: "도시의 호텔들은 일부이미 소독되었으며 그들의 방문객들을 받을 준비가 되어 있습니다. 하지만 현재 귬리에서 관광객의 큰 흐름은 없습니다."라고 발라사니안은 말했다. 

 

- արդեն իսկ 이미

 

Նրա խոսքով՝ քաղաքապետարանն այս ընթացքում մշտապես հորդորել և հորդորում է և՛ Գյումրու քաղաքացիներին, և՛ զբոսաշրջիկներին՝ պահպանել համավարակի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները, խստագույնս հետևել պարետի կողմից տրված ցուցումներին՝ պարտադիր կրել դիմակներ, ձեռնոցներ, հաճախակի ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն, զերծ մնալ մարդկային կուտակումներից։ 그의 말에 따르면, 시청은 이 기간동안 귬리의 시민들에게도 관광객에게도 전염병의 확산을 예방하기 위한 안전수칙을 준수하라고 항상 충고하였고 충고하고 있으며 상황통제관에 의해 주어진 지침을 엄격히 따르며 의무적으로 마스크, 장갑, 개인 보호장비를 착용하고, 사회적 거리두기를 준수하고 사람들이 밀집해 있지 말라고 권고하였다. 

 

- մշտապես 항상
- խստագույնս 엄격히

- զերծ ~없이

 

Բալասանյանը շեշտեց, որ քաղաքապետարանի բաժինների աշխատակիցներն ըստ ոլորտների, այս ընթացքում շրջել, հետևել են կանոների պահպանմանը, խախտումներ նկատելու դեպքում զգուշացրել դրանց մասին, հորդորել վերացնել դրանք, պահպանել համավարակի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները: 발라사니안은 시정부의 지부직원들은 구역에 따라 이 기간동안 수칙의 준수를 따르며, 위반을 발견하는 경우에는 그것에 대해 경고하고 그것들을 제거하도록 권고하고 전염병 확산의 예방하는 안전 수칙을 준수하도록 권고한다.

 

 

 

 

Արսեն Թորոսյանը ներողություն խնդրեց COVID-19-ի տարածման սկզբում թույլ տված հնարավոր սխալների համար: 아르센 토로시안은 코비드-19의 확산초기에 허용되어진 가능한 실수에 대하여 용서를 구했다. 

 

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով ներողություն խնդրեց Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման սկզբում թույլ տված հնարավոր սխալների համար: 예레반, 6월 11일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 보건부 장관 아르센 토로시안은 자신의 "페이스북"의 생방송중에 아르메니아에서 신종 코로나바이러스 확신초기에 허용되어진 가능한 실수에 대하여 용서를 구하였다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թորոսյանն անդրադարձավ իշխանության, հատկապես Առողջապահության նախարարության կողմից ազնվության, անկեղծության, սխալներն ընդունելու հետ կապված հարցերին։ "아르멘프레스"의 보도에 따르면, 토로시안은 정권, 특히 보건부에 의해 정직, 성실, 잘못을 받아드리는 것과 관련된 문제를 언급하였다. 

 

- անդրադառնալ 언급하다

- ազնվություն 정직

- անկեղծություն 성실

 

 

«Ես չէի անդրադառնա այդ հարցին, եթե նման մտքեր չլսեի նաև մեր գործընկերների կողմից։ Ուզում եմ այսօր անկեղծ լինել ձեզ հետ և միգուցե նաև ներողություն խնդրեմ որոշ սխալների համար, որոնք կամա թե ակամա տեղի են ունեցել և բացատրեմ, թե որոշումների կայացման գործընթացում մենք ինչ ինֆորմացիայով, գիտելիքով և սկզբունքներով ենք առաջնորդվել։ Առաջինն ուզում եմ, որ բոլորս ֆիքսենք, որ այս հիվանդությունը ամբողջ աշխարհում կա և պատահական չէ, որ այն կոչվում է նոր կորոնավիրուսային հիվանդություն և բազմաթիվ հարցեր կար, որ մինչ օրս այդ հիվանդության վերաբերյալ պարզ չէ։ Սկսած, թե 1 հոգին քանի՞ հոգու է վարակում նորմալ պայմաններում, ինչքա՞ն ծանր է այն ընթանում, քանիսի՞ մոտ է խիստ ծանր, քանիսի մոտ է թեթև, արդյոք ասիմպտոմ դեպքեր լինո՞ւմ են, թե՞ չեն լինում, ինչքա՞ն է տևում ինկուբացիոն շրջանը, ասիմպտոմ դեպքերը համարվո՞ւմ են վարակը տարածող, թե ոչ, արդյոք դիմակն օգնո՞ւմ է ընդհանուր ազգաբնակչության կրելու դեպքում, ի՞նչ դեղեր են ազդում այս հիվադության բուժման վրա և այլն»,– ասաց նախարարը։ 나는 만약 우리의 파트너로부터 그와 같은 생각을 듣지 못했다면 그 문제를 언급하지 못했을것입니다. 나는 오늘 여러분과 정직하고 싶습니다. 또한, 아마도 어떤 잘못에 대한 용서를 구할 것입니다. 그것은 원하든 원하지 않든 발생하였고 결정을 내리는 과정에서 우리가 어떤 정보로, 지식으로 그리고 원칙으로 안내하였는지를 설명할 것입니다. 우선, 나는 우리 모두가 이 질병이 전세계에 존재하며 우연한 것이 아니라는 점에 주목하기를 원합니다. 그것은 신종 코로나바이러스 질병이라 불리며 현재까지도 그 질병에 대해 명확하지 않는 수많은 질문이 있었습니다. 한사람이 몇명의 사람을 정상적인 경우에 감염시킬 수 있는지, 그 과정이 얼마나 심각한지, 얼마나 많은 사람에게 매우 심각한지, 얼마나 많은 사람에게 가벼운지, 정말 무증상사례는 있는지 없는지, 잠복기는 얼마나 지속되는지, 무증상 사례는 감염확산으로 간주되는지 그렇지 않는지, 정말 마스크를 모든 국내인구가 착용하는 경우 도움이 되는지, 이 질병의 치료에 어떤 약품이 영향을 주는지 등."라고 장관은 말했다.    

 

- միտք -> մտքեր 생각

- միգուցե 아마도, 어쩌면

- առաջնորդել 안내하다

- կամա 자발적인, 스스로 원하는

- ֆիքսել 주목하다

- պատահական 우연한

- ինկուբացիոն շրջան 잠복기

- ազգաբնակչություն 국내인구

 

 

Թորոսյանի խոսքով՝ շատ քիչ երկրներ են եղել, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ի սկզբանե ձեռնարկած գործողությունները չեն փոփոխել, և այդ անորոշություններն են եղել պատճառը, որ իրենք ինչ-որ բանում հապաղել են, որոշումը մի քանի օր ուշ են կայացրել։ 토로시안의 말에 따르면, 매우 적은 나라가 있었다. 코로나바이러스에 대항한 싸움에서 초기부터 취해진 행동을 바꾸지 않은 나라는 매우 적었다. 그리고 그런 불확실성은 몇일 늦게 결정을 내리는 것이 지연된 이유가 되었다. 

 

- սկզբանե 초기부터

- անորոշություն 불확실성

- հապաղել 지연하다

 

«Ես չեմ վարանի ասել, որ այո, միգուցե պետք է ներողություն խնդրել, որ մենք ինչ-որ հարցերում կարող էինք ուրիշ կերպ վարվել։ Տարբեր են իրավիճակները, ու այդ իրավիճակներում հնարավոր է՝ ուրիշ որոշումներ կայացվեն, օրինակ սկսած նույն կարանտինից, տարբեր երկրների հետ սահմանները փակելուց, չնայած, երբ ժամանակագրորեն նայում ենք, կարծես թե մենք այդքան էլ չենք հապաղել։ Այս իրավիճակը մեզ դրդում է հետ նայել և գնահատել կատարած քայլերը։ Ես շնորհակալ եմ քննադատներին, երբ նրանք մատնացույց են անում մեր գործողությունների թերությունները։ Դրանք մեզ թույլ են տալիս շտկել ու ճշգրիտ քայլերով առաջ գնալ»,- ընդգծեց Թորոսյանը։ 나는 우리가 어떤 질문에서 다른 방식으로 행동할 수 있는 것에 아마 용서를 구해야만 한다면 주저하지 않습니다. 상황이 다르면 그 상황에서 다른 결정을 내릴 수는 있습니다. 예를들어 동일 검염으로부터, 다른 나라와의 국경을 폐쇄하는 것으로부터, 그렇기는 하지만, 시간상으로 보았을 때, 우리는 그렇게 지연되지 않아 보입니다. 이 상황은 우리를 뒤돌아보고 수행되어진 단계를 평가하게 합니다. 나는 우리 행동의 단점을 지적해 준 비평가들에게 감사합니다. 그들은 우리에게 정확한 단계를 통해 수정하고 앞으로 나아가도록 허락하였습니다."라고 토로시안은 강조하였다.    

 

- վարանի 주저하는

- իրավիճակ 상태, 상황 

- կարանտին 검역

- ժամանակագրորեն 연대순으로, 시간상으로  

- քննադատ 비평가

- թերություն 단점

- մատնացույց 지적하는

 

Նախարարի խոսքով՝ 4.5 ամսվա ընթացքում իրենք շատ բան են սովորել, օրինակ՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերն այդքան էլ անհրաժեշտ չեն եղել, այլ ավելի շատ պետք են եղել սովորական թթվածնային գեներատորներ գրեթե բոլոր մահճակալներին։ 장관의 말에 따르면 4.5개월의 기간동안에 그들은 많은 것을 배웠다. 예를 들어, 인공호흡기는 그렇게 많이 필요하지 않았으며, 거의 모든 침상에 일반적인 산소발생장치가 보다 많이 필요했다.

 

- սովորական թթվածնային գեներատորներ 보통 산소발생장치

 

«Այս 4․5 ամիսը թույլ է տվել հասկանալ տարածման տեմպերը, հասկանալ՝ սա սովորոկան գրիպ է, թե՞ ոչ, չնայած, որ ես ինքս միգուցե նման հայտարարություն արած լինեմ։ Թույլ է տվել նաև հասկանալ, որ դիմակ կրելը հանրային վայրերում ակնհայտորեն նվազեցնում է դրա տարածումը, չնայած որ ես նախկինում հայտարարել եմ, որ առողջ մարդկանց պետք չէ կրել դիմակ»,- ասաց Թորոսյանը։ "이 4.5개월의 기간은 확산의 속도를 이해하고 이것이 일반적인 독감인지 아닌지를 이해하도록 해주었습니다. 그렇지 않으면 나 자신도 아마 그와 같은 발표를 했을 것입니다. 또한 그것은 마스크를 착용하는 것이 공공장소에서 분명하게 확산을 감소시킨다는 것을 이해하도록 해주었습니다. 그렇지 않았다면 나는 과거에 전체 사람들에게 마스크를 착용할 필요가 없다고 발표했을 것입니다."라고 토로시안은 말했다.   

 

- ակնհայտորեն 명백하게

 

Առողջապահության նախարարը նաև պարզաբանեց, թե ինչու են այս ընթացքում որոշ որոշումներ փոփոխվում։ 보건부 장관은 또한 이 기간동안 왜 일부 결정이 변경되었는지 분명히 했다.  

 

«Այն ժամանակ 2 հանգամանք կար, երբ ես ասում էի, որ փողոցում դիմակ կրելը պարտադիր չէ։ Մի հանգամանքը դիմակների համաշխարհային դեֆիցիտն էր և պետք էր, որ այդ դիմակները հասնեին բուժաշխատողներին և սովորական մարդիկ ավելի քիչ խոցելի էին այդ ժամանակ։ Երկրորդ հանգամանքը՝ այդքան էլ հայտնի չէր, թե բաց կամ փակ տարածքներում դիմակ կրելը ինչ ազդեցություն էր թողնում այդ հիվանդության տարածման տեսանկյունից։ Հիմա այդ ամենը հայտնի է, և մենք չենք կարող հենվելով մեր այն ժամանակվա գիտելիքի վրա, որը փոխվել է, չանենք ճիշտ քայլերը։ Այդ ժամանակ մենք ամենաաններելի սխալը գործած կլինեինք»,- ասաց Թորոսյանը։ "내가 거리에서 마스크를 착용하는 것이 강제적이지 않다고 말할 때 그 당시 두가지 상황이 있었습니다. 한가지 상황은 전세계적인 마스크 부족이었고 그 마스크들은 의료진에게 도달되어야만 했으며 일반적인 사람들은 그 당시에 덜 취약했습니다. 두번째 상황은 공개 또는 폐쇄 공간에서 마스크를 착용하는 것이 질병확산의 관점에서 어떤 영향을 끼치는지에 대해 그렇게 명확하지 않았었습니다. 지금 그 모든 것이 명확합니다. 우리는 그 당시의 지식위에 의지할 수밖에 없었습니다. 그것은 변경되었고 정확한 단계가 아니었습니다. 그 당시 우리는 가장 용서할 수 없는 실수를 저질렀습니다."라고 토로시안은 말했다. 

 

- խոցելի 취약한

- տեսանկյուն 관점

- հենվել 기대다, 의지하다

- ամենաաններելի 가장 용서할 수 없는

 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments