휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 12일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 12일자)

LifeChallenger 2020. 6. 12. 14:30
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայ-չինական հարաբերությունների չբացահայտված ներուժը: "아르메니아 공화국" 일보, 아르메니아-중국 관계의 알려지지 않은 잠재력.

 

- ներուժ 잠재력

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չինաստանում ընդունված «Քաղաքացիական կոդեքսը» հավակնում է ուղեցույց դառնալ երկրում ապրող բոլոր մարդկանց համար՝ սկսած նրանց ծննդյան օրից մինչև մահ։ Այստեղ խոսվում է մարդու իրավունքներն ամրապնդելու մասին: Այն անդրադառնում է ընտանեկան կյանքում հավասարությանը, անհատների ունեցվածքի պահպանությանը, բնակիչների տվյալների պաշտպանությանը, խոսվում է սեռական ոտնձգությունների դեմ պայքարը խստացնելու, բնապահպանական խնդիրներին առավել ուշադրություն դարձնելու և այլ հարցերի մասին։ 예레반, 6월 12일, 아르멘프레스: "중국에서 채택되어진 "민법"은 그들의 출생일로부터 사망에 이르기까지 나라에서 살고 있는 모든 사람들에게 안내서가 된다고 여겨진다. 여기에는 인권의 강화에 대해 말하여지고 있다. 이것은 가정생활의 평등, 개인의 재산보호, 주민자료보호가 언급되어 있으며 성희롱에 대한 싸움을 엄격히 하고, 환경문제에 관심을 기울이고, 다른 문제에 대해 말하여지고 있다. 

 

- Քաղաքացիական կոդեքսը 민법

- հավակնել 주장하다, 요구하다

- ուղեցույց 안내서

- ամրապնդել 강화하다

- հավասարություն 평등

- անհատներ 개인의

- պահպանություն 보호권

- պաշտպանություն 보호

- սեռական ոտնձգություն 성희롱

- խստացնել 엄격하게 하다 

- բնապահպանական խնդիրներ 환경문제

- ուշադրություն 

 

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանը «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս տարի Չինաստանի համար շատ կարևոր տարի է, քանի որ երկրի հեռահար նպատակներից մեկն է մինչև Չինաստանի կոմունիստական կուսակցության ստեղծման 100-ամյակը՝ 2021 թվականը, հասարակության համար ապահովել բարեկեցիկ կյանք և հաղթահարել աղքատությունը։ «Այս տարին դժվար սկսվեց չինական տնտեսության համար, քանի որ կորոնավիրուսի պատճառով այն մի քանի ամիս կաթվածահար վիճակում էր»,- ասաց նա։ "중국-유라시아" 정치 및 전략연구소 수석책임자이자, 영국의 중국학 협회의 회원이자, 정치과학지명자인 므헤르 사하끼안은 "아르메니아 공화국"의 기자와의 대담에서 올해 중국에게 매우 중요한 한해이다. 왜냐하면 국가의 장기목표중 하나인 중국공산당 창립 100 주년인 2021년에 사회에 번영된 삶을 제공하고 빈곤을 극복하는 것이기 때문이다. "올해에 중국경제는 어렵게 시작했습니다. 왜냐하면 코로나바이러스로 인해 그것은 여러 달동안 마비된 상황이었기 때문이다."라고 그는 말했다.  

 

- հետազոտություն 연구 -> հետազոտությունների խորհուրդ 연구소

- ասոցիացիա 협회

- թեկնածու 지명자

- թղթակից 기자

- հասարակություն 사회

- աղքատություն 빈곤

- կաթվածահար 마비된

 

 

Անդրադառնալով հայ-չինական հարաբերություններին, Մ. Սահակյանը նկատեց, որ դրանք հնարավոր է զարգացնել թե՛ ռազմարդյունաբերության, թե՛ այլ ոլորտներում․ «Չինաստանն այսօր այն երկիրն է, որը փորձում է հնարավորինս լայն համագործակցություն սկսել այլ երկրների հետ, սրանից օգտվել է պետք։ Հատկապես պետք է փորձենք օգտագործել ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները, քանի որ հստակ պայմանավորվածություն կա համակցելու ԵԱՏՄ-ն և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը»։  아르메니아와 중국 관계를 언급하면서 므헤르 사하끼안은 그것들이 군사업이든 다른 분야이든 발전할 수 있다고 언급하였다. "중국은 오늘날 다른 나라들과 가능한 광범위한 협력을 시작하려고 노력하는 그런 나라이다. 그러기에 그것들을 이용해야만 합니다. 특히 우리는 유라시아경제연합의 주어진 기회를 활용하려고 노력해야합니다. 왜냐하면 "일대일로" 프로젝트와 유라시아경제연합간의 체결된 명백한 합의가 있기 때문입니다.  

 

- ռազմարդյունաբերություն 군수산업

- հստակ պայմանավորվածություն 명백한 합의

- նախաձեռնություն 발의

 

 

 

 

Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչև հուլիսի 13-ը: 비상사태 기간은 7월 13일까지 연장되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշում ընդունվեց կառավարության հունիսի 12-ի արտահերթ նիստում։ 예레반, 6월 12일, 아르멘프레스: 아르메니아에서 긴급사태기간은 또 한달 연장되었다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대한 결정은 정부의 6월 12일 정기회의에서 채택되었다. 

 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ որոշմամբ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: 법무부 장관 루스딴 바다시안은 이 결정으로 비상사태는 2020년 7월 13일 정시 17시까지 연장되었다고 언급하였다. 

 

«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։ "아르메니아 공화국에서 코로나바이러스 질병으로 인해 발생된 비상상황은 지속적으로 국민의 생활과 건강을 위협하고 있으며 개인의 생명활동의 정상적인 조건의 위반을 초래할 수 있습니다.

 

- սպառնալ 위협하다.

- կենսագործունեություն 활동 -> կյանքի գործունեություն 생활활동 

 

 

2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, հունիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը»,- ասված է որոշման մեջ։ 2020년 3월 16일에 비상사태가 선언되었던 근거를 제공한 상황은 여전히 종식되지 않았으며 그에 대하여 특히, 6월 12일자로 코로나바이러스 질병의 확진사례는 그 뿐만아니라 아르메니아 공화국에서 감염의 확산증가 및 감염사례의 수의 증가는 지속적으로 사람들의 생명과 건강을 위협하고 있습니다."라고 결정문에는 쓰여져 있다. 

 

- ինչպես նաև այն 그 뿐만 아니라

- հետագա 더욱

 

 

 

Փաշինյանը ներկայացրեց, թե որ դեպքում կդիտարկվի արտակարգ դրությունը հանելու հարցը: 파쉬니안은 어떤 경우에 비상사태를 해제하는 문제를 고려하는지 제시했다. 

 

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում, երբ վարակի տարածման համաթիվը կնվազի 1-ից (ներկայում 1.38 է), պետությունը կմտածի արտակարգ դրությունից հրաժարվելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով գումարված ԱԺ հատուկ նիստում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին, թե որն է այն պահը, շեմը, որին հասնելու պարագայում պետք է քննարկվի արտակարգ դրությունը հանելու հարցը: 예레반, 6월 12일, 아르멘프레스: 아르메니아에서 감염확산지수가 1(현재 1.38인)로 감소하면, 정부는 비상사태를 해지하는 것에 대하여 고려하게 될 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국 총리 니콜 파쉬니안은 이에 대하여 비상사태기간을 연장하는 문제로 참석한 국회 특별회기에서 어떠한 한계점에 도달하면 비상사태를 해제하는 문제를 논의해야하는지 "밝은 아르메니아" 정당의 국회의원 아르까디 하차뜨리안의 질문에 대답하면서 말했다. 

 

- համաթիվ 지수

- հրաժարվել 해지하다, 거부하다

 

 

Փաշինյանը ներկայացրեց տարբերակներ. «Տարբերակ առաջին՝ հայտաբերվել է պատվաստանյութ, նրա արդյունավետությունը հաստատվել է, մենք ներմուծել ենք և սկսել ենք զանգվածային պատվաստման գործընթաց, կամ դեղամիջոց է հայտնաբերվել: Տարբերակ երկրորդ՝ մենք արձանագրել ենք, որ մեր հակամահաճարակային կանոնների պահպանումը բերում է թվերի շարունակական նվազման: Օրինակ, եթե մենք այսօրվա վիճակով երկու շաբաթ անընդմեջ տեսնենք թվերի նվազում, օրինակ մեր թվերը հասնեն 150-ի, 100-ի և դրանից ներքև, կարող ենք ոչ թե արձանագրել, որ այս պահին վերացնենք արտակարգ դրությունը, այլև իմանանք, որ այլևս շարունակելու անհրաժեշտություն չկա»,-ասաց Փաշինյանը: 파쉬니안은 옵션을 제시하였다. "옵션의 첫번째는 백신을 발견되어 그 효과가 입증되는 것이며 우리는 수입하여 대량의 예방접종과정을 시작하거나 약물을 복용하게 되는 것입니다. 옵션의 두번째는 우리가 전염병 예방수칙를 준수하는 것이 숫자의 지속적인 감소를 가져온 것이 기록되었습니다. 예를 들어 우리가 오늘와 같은 상황으로 2주간 숫자가 감소된다면, 예를 들어 우리의 숫자가 150, 100 및 그 이하에 도달한다면, 우리는 기록하는 것이 아닌 지금 비상사태를 중단하고 더이상 지속적으로 할 필요가 없다는 것을 알게될 것입니다."라고 파쉬니안은 말했다. 

 

- պատվաստանյութ 백신

- արդյունավետություն 효과 

- ներմուծել 수입하다, 도입하다

- զանգվածային 대량의 

- պատվաստում 예방 접종

 

 

Վարչապետի խոսքով՝ վստահություն կտա տասը օրվա կտրվածքով թվերի շարունակական նվազումը: «Եվ ըստ էության, երբ վարակի տարածման համաթիվը կնվազի 1-ից ներքև, իսկ այս պահին 1.38 է, այդ ժամանակ արդեն պետք է լրջորեն մտածել արտակարգ դրությունից հրաժարվելու մասին»,-նշեց նա: 총리의 말에 따르면, 10일동안 숫자가 지속적으로 감소될 것으로 확신한다. "그리고 실제로, 감염확산지수는 1 아래로 감소될 것이며 지금은 1.38입니다. 그때가 되면 비상사태를 해제하는 것에 대해 진지하게 고려해야합니다. 

 

- վստահություն 신뢰, 믿음

- լրջորեն 진지하게

- հրաժարվել 포기하다, 해제하다.

 

 

Փաշինյանը նկատեց նաև, որ սկզբում ամենամեծ խնդիրն այն էր, որ հստակ բանաձևը գտնված չէր, թե ինչպես կարելի է հսկողության տակ առնել այս հիվանդությունը: Նա նկատեց՝ շատ է քննարկվում, որ կառավարության ներկայացուցիչների հայտարարությունները հակասել են՝ դիմակ կրել, չկրել: Փաշինյանը հորդորեց նույն տրամաբանությամբ հետևել նաև ԱՀԿ-ի հայտարարություններին, որոնք ևս երբեմն հերքվում են: «Սա նոր տիպի կորոնավիրուս է, մարդկության՝ մեր բոլորի իմացությունն այս կորոնավիրուսի մասին դեռ շարունակում է զարգանալ: Եվ հետևաբար մենք շատ երկար փորձի, սխալների, ձախողումների արդյունքում գտանք այն բանաձևը, որ մեզ պիտի երաշխավորի, որ թվերն առնենք հսկողության տակ՝ կրել դիմակ, պահել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքերը»,-ասաց Փաշինյանը: 파쉬니안은 또한 초기에 가장 큰 문제는 특별한 공식을 찾는 것이 아니라 어떻게 이 질병을 통제할 수 있는가 였다고 언급하였다. 그는 많은 것이 논의되고 있다고 언급했다. 정부대표의 발표는 마스크를 착용하라, 말아라로 모순되었다. 파쉬니안은 동일한 논리로써 또한 때때로 거절당하는 WHO의 발표를 따르라고 권고하였다. "이것은 신종 코로나바이러스입니다. 인류는, 우리 모두의 인식은 이 코로나바이러스에 대해 여전히 지속적으로 발전하고 있습니다. 그리고 결과적으로 우리는 아주 오랜 시도, 실수, 실패의 결과로 이 공식을 찾았습니다. 우리는 마스크를 착용하고 사회적 거리를 유지하고 손을 소독하는 것으로 숫자가 통제하에 있음을 보증할 것입니다. 

 

- բանաձև 공식

- հակասել 모순

- տրամաբանությամբ 논리적으로 

- ԱՀԿ = Առողջապահության համաշխարհային կազմակերպություն WHO

- հերքվել 거부하다, 거절하다.

- երաշխավորել 확신하다

 

 

 

Ովքեր են ուղեգրվում COVID-19-ի թեստավորման․ պարզաբանում: 어떤 사람들이 코비드-19 검사를 받는 것이 추천되나. 설명서 

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, թե ովքեր են ուղեգրվում COVID-19-ի թեստավորման։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, COVID-19-ի թեստավորման են ուղեգրվում այն անձինքն, ովքեր հիվանդ են ծանր սուր շնչառական վարակով, ունեն բարձր ջերմություն ու հազ կամ հևոց, շփվել են հաստատված COVID-19-ի վարակով անձի հետ և ունեն քրոնիկ հիվանդություններ, նրանց մոտ առկա է ջերմություն կամ շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ։ 예레반, 6월 12일, 아르멘프레스: 아르메니아 공화국 보건부는 어떤 사람들이 코비드-19 검사를 받도록 추천되는지를 알리는 영상을 발표했다.  "아르멘프레스"에 알려온 바에 따르면, 코비드-19 검사는 중증 급성호흡기감염으로 아프고, 고열에 시달리고 기침이나 호흡곤란을 가진, 코비드-19 감염으로 확진된 사람과 접촉하고 만성질환을 가진, 그들에게서 열이나 호흡기 감염의 전형적인 증상이 존재하는 경우 이런 사람들에게 추천된다.  

 

- տեսանյութ 비디오

- տեղեկացնել 알리다

- հևոց 호흡곤란

- քրոնիկ 만성질환

- բնորոշ 전형적인

- ախտանշան 증상

 

 

COVID-19-ի թեստավորման են ուղեգրվում նաև այն անձինք, որոնց մոտ ախտորոշվել է թոքաբորբ, մանկաբարձական ստացիոնար ընդունվող ծննդկաններ կամ կանանց կոնսուլտացիա հաճախող հղիներ, որոնց մոտ առկա է ջերմություն, հազ կամ հևոց, հաստատված COVID-19-ով մորից ծնված նորածինը, բուժաշխատողներ, որոնք աշխատում են որևէ բժշկական հաստատությունում, որոնք ունեն ջերմություն, հազ կամ հևոց։ 코비드-19 검사는 또한, 이런 사람들에게 추천된다. 그들에게 폐렴이 진단되거나, 산부인과에 치료중인 산모나 여성 상담에 다니고 있는 임산부, 그들에게서 열, 기침이나 호흡곤란이 나타나거나, 코비드-19로 확진받은 어머니로부터 태어난 신생아, 어떤 의료시설에서 일하는 의료진들중 열, 기침이나 호흡곤란을 가지고 있는 사람.   

 

- ախտորոշվել 진단받다

- թոքաբորբ 폐렴

- մանկաբարձ 산과전문의 -> մանկաբարձական 산부인과의  

- ստացիոնար 병원의 치료과정에 있는 

- ծննդկան 산모

- կոնսուլտացիա (진료) 상담

- հաճախել 참석하다, 다니다.

- նորածին 신생아

 

 

Բացի այդ, թեստավորման են ուղեգրվում 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական հետազոտում անցնող զորակոչային տարիքի անձինք, ովքեր ունեն սուր շնչառական վարակին բնորոշ անհագստացնող ախտանիշներ։ 그 외에도 검사는 2020년 여름 징집과정에서 건강검진을 받은 징병연령의 개인들 중 급성 호흡기 감염으로 전형적인 불안증세가 있는 사람들에게 추천된다. 

 

- զորակոչ 징병

 

 

 

 

 

 

Մեկ միլիոն մարդու հաշվով թեստերի թվով Հայաստանն առաջ է անցել Հարավային Կորեայից և Ուկրաինայից. Փաշինյան: 백만명당 검사수에서 아르메니아는 남한과 우크라이나를 넘어섰다. 파쉬니안

 

Մենք ֆինանսական ռեսուրսներ չունենք, բայց աշխարհում կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր անցկացնելու միջոցները քիչ են և արդյունքում դեֆիցիտ է առաջանում: Այս մասին հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ պետք է հերթ կանգնել այդ միջոցների համար: 우리는 재정적 자원은 가지고 있지 않지만 세계에서 코로나바이러스의 진단검사기를 보유할 방법은 적으며 결과적으로 부족하다. 이에 대하여 6월 12일에 아르메니아 공화국 국회 비상회기에서 국회의원의 질문에 대답하면서 아르메니아 공화국 총리 니콜 파쉬니안은 발표했다. 총리의 말에 따르면 그런 방법을 위해 순서를 정해야한다. 

 

- անցկացնել 가지다

- առաջանալ 발생하다

- պատգամավոր 국회의원

 

«Այնուամենայնիվ, մեզ մոտ ամեն օր ասում են, որ թեստավորման մասշտաբները պետք է ընդլայնել:

Հարավային Կորեան 21.000 թեստ է անցկացրել 1 միլիոն մարդու հաշվով, Ուկրաինայում՝ 10.000 թեստ, իսկ մեզ մոտ՝ 25000 թեստ: Այսինքն, մենք ավելի շատ թեստ ենք անցկացրել 1 միլիոն մարդու հաշվով, քան այլ երկրներում: Ամեն օր մեզ ասում են, որ որքան շատ թեստեր մենք անցկացնենք, այնքան ավելի լավ: Այժմ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ այս խնդիրն առավելագույնս լուծելու նպատակով մեր կարողությունները և պոտենցիալը հնարավորինս զարգացնելու համար», -ասաց վարչապետը: "그렇지만 매일 우리 주변에서 테스트 규모를 확장해야한다고 말하고 있습니다. 남한은 백만명당 21,000건의 검사를 수행하며 우크라이나는 10,000 건을 수행합니다. 그런데 우리는 25,000 건입니다. 다시말해, 우리는 다른 나라보다도 백만명당 더 많은 검사를 수행하고 있습니다. 매일 우리는 얼마나 많은 검사를 우리가 수행했는지, 그렇게 많은 것이 더 좋다고 말합니다. 현재 우리는 이 문제를 최선으로 해결하고 우리의 능력과 잠재력을 가능한 발전시키기 위해 가능한 최선을 다하고 있습니다."라고 총리는 말했다. 

 

 

- Այնուամենայնիվ 그렇지만, 

- մասշտաբ 규모

 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments