휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 15일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 15일자)

LifeChallenger 2020. 6. 15. 23:59
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

ՀՀ տնտեսական աճը 2020 թվականի արդյունքներով կլինի բացասական. ԿԲ նախագահ: 아르메니아 공화국의 경제성장은 2020년 결과적으로 부정적일 것이다. 중앙은행 행장.

 

- արդյունք 결과

- բացասական 부정적

- ԿԲ = Կենտրոնական բանկ 중앙은행

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի գնահատականներով՝ Հայաստանի տնտեսական աճը, համավարակի հետևանքով, 2020 թվականի արդյունքներով կլինի բացասական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկմանը: 예레반, 6월 15일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 중앙은행의 평가에 따르면, 아르메니아의 경제성장은 전염병으로 인해 2020년 결과적으로 부정적일 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 국회 금융 및 예산문제 상임위원회의 회기에서 아르메니아 공화국의 중앙은행의 활동에 대한 연례보고의 논의중에 중앙은행 행장 마르띤 갈스띠안은 말했다. 

 

- գործունեություն 활동

 

«Մեր գնահատկաններով` ՀՀ տնտեսական աճը 2020 թվականի արդյունքներով կլինի բացասական, զգալիորեն ավելի ցածր մեր նախորդ կանխատեսումից: Համավարակից առավել տուժած ոլորտներն են կացությունն ու հանրային սնունդը, տրանսպորտը, տուրիստական գործակալությունների, սպասարկման այլ ծառայություններ և շինարարությունը: Իսկ գյուղատնտեսության վրա այն գրեթե ազդեցություն չի ունենա»,-ասաց Գալստյանը: "우리의 평가에 따르면, 아르메니아 공화국의 경제성장은 2020년 결과적으로 부정적이며 우리가 이전에 전망했던 것보다 상당히 낮을 것입니다. 전염병으로부터 더 많은 피해를 입은 분야는 주택업, 대중음식업, 운송업, 관광여행업, 기타 서비스업 및 건설업입니다. 그리고 농업에 있어서는 거의 영향이 없습니다."라고 갈스띠안은 말했다.  

 

- զգալիորեն 상당히, 주목할만한

- առավել 더 

- կացություն 주택업

 

Անորոշությամբ պայմանավորված՝ կգրանցվի մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների կրճատում: Ինչպես նախատեսվում էր ծրագրով՝ պահպանվել է ցածր գնաճային միջավայր, մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 1.2 տոկոս: Թեև ի սկզբանե առկա էին որոշակի անորոշություններ՝ առաջարկի և պահանջարկի վերականգնման հարաբերական արագության վերաբերյալ, սակայն ԿԲ ներկա վերլուծությունները ցույց են տալիս, որ պահանջարկի վերականգնումը տեղի է ունենալու ավելի դանդաղ տեմպերով՝ պայմանավորված արտաքին պահանջարկի ակնկալվող դանդաղ ընթացքով և պահպանվող անորոշությամբ: 불확실성으로 인해 민간소비 및 민간투자의 축소가 기록될 것이다. 계획에 따라 예상되었던 대로 낮은 인플레이션 환경을 유지하고 있으며 5월에는 12개월의 인플레이션이 1.2%에 달했다. 비록 처음부터 수요와 공급회복의 속도와 관련하여 일부 불확실성이 존재했지만, 중앙은행의 최근 분석은 외부공급의 예상되어지는 느린 과정과 유지되고 있는 불확실성으로 인해 공급회복이 보다 느린 속도로 나타날 것으로 보여지고 있다.  

 

- որոշություն 확실성 <-> անորոշություն 불확실성

- մասնավոր 민간의

- կրճատում 축소

- ծրագիր 프로그램, 계획

- գնաճ 인플레이션 -> գնաճային միջավայր 인플레이션 환경

- թեև 비록 ~이지만

- ի սկզբանե 처음부터 

- առաջարկ 수요

- պահանջարկ 공급

- վերականգնում 회복

- հարաբերական 상대적인 <-> բացարձակ 절대적인

- վերլուծություն 분석

- ակնկալվել 예상되다, 기대되다.

 

 

ԿԲ նախագահը նաև նկատեց, որ եթե մարտին ամբողջ աշխարհում սպասում էին, որ վերականգնումն արագ է տեղի ունենալու, ապա համավարակին զուգահեռ վերանայվեցին պատկերացումները տնտեսության վրա ունեցած իրական ազդեցության, տևողության և չափի վերաբերյալ՝ դառնալով ավելի վատատեսական: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հունվարյան կանխատեսումների, Համաշխարհային տնտեսության աճը 2020 թվականին կանխատեսվում էր 3,3 տոկոս, իսկ արդեն ապրիլին իր կանխատեսումներում ԱՄՀ-ն ներկայացրեց, թե որքան ցավալի է լինելու համավարկի ազդեցությունը տնտեսությունների վրա: Իսկ համաշխարհային բանկի՝ օրերս ներկայացված զեկույցի համաձայն 5.2 տոկոս անկում է ակնկալում: 중앙은행의 행장은 또한 3월에 전세계에서 회복이 빠르게 이루어질 것으로 기대되었지만, 경제에 미치는 실제적인 영향, 지속기간 및 규모에 대하여 전염병에 대한 인식이 재고되었고, 이는 보다 비관적이라고 언급했다. 국제통화기금의 1월 전망치에 따라 전세계 경제성장은 2020년 3.3%로 전망되었으나 4월 전망에서 국제통화기금은 경제에 미치는 전염병의 영향이 얼마나 고통스러울지 예측하였다. 그리고 세계은행의 최근 제출된 보고서에 따르면 5.2%로 감소될 것으로 예상된다.       

 

- վերանայվել 검토되다 -> զուգահեռ վերանայվել 병행하여 검토되다, 동시에 검토되다, 재고되다.

- պատկերացում 인식

- տևողություն 지속, 지속기간 

- վատատեսական 비관적인

- ԱՄՀ = Արժույթի միջազգային հիմնադրամ 국제통화기금, IMF

- կանխատեսում 전망치

 

 

 

Դիմակ կրելն ամենաարդյունավետ միջոցներից է կանխելու վարակի փոխանցումը.  Forbes-հետազոտություն: 마스크를 착용하는 것이 감염의 전염예방법중에 가장 효과적이다. 포브스 조사.  

 

- հետազոտություն 연구, 조사

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական տեղեկագիր ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմակներ կրելը՝ սոցիալական հեռավորության և այլ գործընթացների հետ համատեղ, COVID-19-ի համաճարակը կանգնեցնելու համար ամենահավանական հնարավորությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է հեղինակավոր «Ֆորբս»-ը: 예레반, 6월 15일, 아르멘프레스: 미국 국립과학아카데미의 과학회보지에 공개된 연구는 사회적 거리두기 및 다른 프로세스와 함께 마스크를 착용하는 것이 코비드-19의 질병을 방지하는 것에 대해 가장 유용한 가능성이 있다는 것을 보여준다. "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대하여 권위있는 "포프스"에서 공개되었다.  

 

- ԱՄՆ = Ամերիկայի Միացյալ Նահանգներ 미국

- տեղեկագիր ամսագիր 소식잡지, 회보지

- հրապարակվել 공개되다.

- հավանական 유용한

- հեղինակավոր 권위 있는

 

 

«Մեր վերլուծությունը բացահայտում է, որ դիմակով և առանց դիմակի տարբերությունը վռորոշ է համավարակի զարգացման միտումները ձևավորելու հարցում»,-հայտնել է ուսումնասիրողների թիմը՝ Տեխասի A&M համալսարանից, Օսթինի Տեխասի համալսարանից, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտից և Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանից: "우리의 분석은 마스크가 있을 때와 없을 때의 차이점이 전염병의 발전추세를 형성하는 문제에 결정적이라는 것을 발견하였습니다."라고 텍사스의 A&M 대학, 텍사스의 오스틴 대학, 캘리포니아의 기술협회 및 갤리포니아 산디에고 대학으로 구성된 연구팀은 발표하였다. 

 

- բացահայտել 발견하다

- վռորոշ 결정적인 

 

Նրանք վերլուծել են բռնկման երեք հիմնական կենտրոններում՝ Ուհանում, Իտալիայում և Նյու Յորքում վիրուսի տարածումը մեղմելու տարբեր միջոցառումները ՝ 2020 թվականի հունվարի 23-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Թիմը դիտարկել է նաև կորերի լանջերը, որոնք ներկայացնում է նոր դեպքերի քանակը, և թե ինչպես են դրանք փոխվում յուրաքանչյուր միջոցառումն իրականացնելուց հետո: Օրինակ, Նյու Յորքում տանը մնալու և սոցիալական հեռավորություն պահելու կանոնները շատ բան չեն արել, կորը իսկապես սկսել է փոխվել դիմակների կրումը պարտադիր դարձնելուց հետո: Ուսումնասիրողները խորհուրդ են տվել դա համեմատել ընդհանուր Միացյալ Նահանգների կորի ցուցանիշի հետ, որտեղ դիմակների պարտադիր կրման քաղաքականություն չի կիրառել: 그들은 2020년 1월 23일부터 5월 9일까지의 기간동안 3군데의 주요 발생중심지인, 우한, 이탈리아, 뉴욕에서 바이러스 감염확산이 발생한 다양한 조치를 분석하였다. 팀은 새로운 사례수와 그것들이 각 조치를 실행함에 따라 어떻게 변화하는지 보여주는 곡선의 기울기를 관찰하였다. 예를 들어, 뉴욕에서 집에 머물고 사회적 거리를 유지하는 수칙은 많은 것을 하지 못했으며 곡선은 마스크 착용하는 것이 의무적으로 된 후 즉시 변하기 시작했다. 연구자들은 마스크의 의무적인 착용정책이 적용하지 않은 미합중국의 곡선지수와 그것을 비교하기를 권했다.   

 

- վերլուծել 분석하다

- դիտարկել 살펴보다, 관찰하다

- կորերի լանջեր 곡선의 기울기

- համեմատել 비교하다

- Միացյալ Նահանգներ 미합중국

 

 

Ուհանում պատասխանը ոչ միայն արագ էր, այլ բազմաթիվ միջոցառումները, մասնավորապես ՝ սոցիալական հեռավորություն պահելը, լոքդաունը և դեմքը ծածկելը արվել են միաժամանակ: ԱՄՆ-ում այն ավելի դանդաղ էր, հաջորդականությունը այն դարձրել է ավելի քիչ արդյունավետ: 우한에 대응은 신속했을 뿐만아니라 수많은 조치가 이루어졌다. 특히, 사회적 거리두기, 도시봉쇄 및 얼굴을 가리는 것 등이 동시에 행해졌다. 미국에서는 그 보다 느렸으며 우선순위는 보다 비효과적이 되었다.  

 

- լոքդաուն 도시봉쇄, 락다운

- հաջորդականություն 우선순위

 

 

«Համաճարակին արձագանքը, ընդհանուր առմամբ, դանդաղ էր արևմտյան աշխարհում, և միջամտության միջոցառումներն իրականացվում էին միայն հաջորդաբար», - գրել են հեղինակներն ու նկատել՝ ակնհայտ է, որ մեղմացնող միջոցառառումների խումբը կառավարել է համաճարակի էվոլյուցիան, ծավալը և մեծությունը՝ գլոբալ առումով: "일반적으로, 서방에서 전염병에 대한 반응은 느렸으며 개입조치는 오직 우선순위로 실행되었다."라고 저자는 작성했으며 완화조치를 행한 그룹은 세계적인 관점에서 전염병의 진화, 규모 및 증가를 관리하였다고 언급했다.

 

- ընդհանուր առմամբ 일반적으로

- արձագանք 반응

- միջամտություն 개입, 중재 

- հեղինակ 저자

- մեղմացնող միջոցառառում 완화조치

- էվոլյուցիա 진화

- կառավարել 관리하다

 

Պաշտպանիչ դիմակները հավանաբար վիրուսի տարածման կամ դանդաղեցման հիմնական որոշիչն են: «Մեր ուսումնասիրությունը շատ պարզ հաստատեց, որ դիմակների կիրառումը ոչ միայն օգտակար է նրա համար, որ վարակված մարդու հազի կաթիլները չհասնեն չվարակված մարդուն, այլ այն նաև կարևոր է չվարակված անձանց համար՝ խուսափելու շնչել աերոզոլները, որոնք վարակված մարդիկ արտանետում են խոսելիս, որոնք կարող են մնալ մթնոլորտում տասնյակ րոպեներ և տարածվել»,-ասել է ուսումնասիրության հեղինակ Մարիո Մոլինը հայտարարության մեջ: 보호용 마스크는 아마도 바이러스의 확산이나 속도저하의 근본적인 결정요인일지도 모른다. "우리의 연구는 마스크를 착용하는 것이 감염자의 기침방울이 비감염자에게 도달하지 못하도록 하는데 유용할뿐만 아니라 감염된 사람이 말할 때 내뿜어져, 대기중에 수십분동안 머물 수 있고 확산될 수 있는, 비말을 흡입하는 것을 피하는 것이 비감염된 사람에게 중요하다는 것을 분명하게 보여줍니다."라고 연구저자 마리오 몰린은 발표문에서 말했다.  

 

- հավանաբար 아마도

- կաթիլ 방울

- խուսափել 피하다

- աերոզոլ 비말

- շնչել 호흡하다

- արտանետել 분출하다, 내뿜다

- մթնոլորտ 대기, 공기

- հայտարարություն 발표

 

 

Թիմը նաև հաշվարկել է, թե որքան մարդ է հավանաբար խուսափել վարակվելուց՝ դիմակ կրելով: Նրանց հաշվարկներով՝ Նյու Յորքում մեկ ամսվա ընթացքում դիմակ կրելու արդյունքում 66,000 վարակ է կանխվել, Իտալիայում այդ թվիը 78,000 է: 팀은 또한 얼마나 많은 사람이 마스크를 착용함으로써 감염되는 것을 피하였는지 산출하였다. 그들의 산출에 따르면 뉴욕에서 한달의 기간동안 마스크를 착용한 결과에서 66,000건의 감염을 예방하였고, 이탈리아에서 그 수는 78,000건이다. 

 

- հաշվարկել 산출하다, 추산하다.

- խուսափել 피하다

 

 

«Մենք եզրակացնում ենք, որ հասարակության մեջ դիմակ կրելը համապաստասխանում է ամենաարդյունավետ միջոցներին` կանխելու վարակի փոխանցումը: Այս ոչ թանկ սովորությունը, սոցիալական հեռավորության և այլ գործընթացների հետ համատեղ, COVID-19-ի համաճարակը կանգնեցնելու ամենահավանական հնարավորությունն է»,-ասել է ուսումնասիրության հեղինակ Ռեյնի Ժանգը: 우리는 사회안에서 마스크를 착용하는 것이 감염의 전파를 예방하는 가장 효율적인 수단과 일치하다는 결론을 끌어냈습니다. 이것은 비싸지 않은 습관은 사회적 거리 및 기타 프로세스와 함께, 코비드-19의 전염병을 방지하는 가장 높은 가능성입니다,."라고 연구저자 레인 잔크는 말했다.  

 

- եզրակացնել 추론하다, (결론을) 끌어내다.

- հասարակություն 사회, 단체

- համապաստասխանել 일치하다

- կանգնեցնել 방지하다.

 

 

Հեղինակները նաև շեշտել են, որ գիտությունը պետք է արդյունավետորեն հաղորդակցվի քաղաքականություն մշակողների հետ և որոշումների կայացման համար պետք է հիմք լինի: 저자들은 또한 과학은 효과적으로 정책입안자와 소통해야하고 결정을 이끌어내는데 기초가 되어야함을 강조하였다. 

 

- արդյունավետորեն 효과적으로

- հաղորդակցվել 소통하다

 

 

 

Արսեն Թորոսյանը հայտնեց դիմակների միջազգային գնի անկման մասին: 아르센 토로시안은 국제 마스크 가격의 하락에 대해 발표했다. 

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության վերլուծությունները ցույց են տալիս, որ վերջին շրջանում շատ են մոտ հասցեներում կորոնավիրուսով վարակման դեպքերը: Մասնավորապես, հարևան շենքերում, հարևան տներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 예레반, 6월 15일, 아르멘프레스: 아르메니아 공화국 보건부의 분석에 따르면, 최근에 인근 주소에 특히, 이웃건물, 이웃집에서 코로나바이러스 감염사례가 많이 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 상황통제실 회의후 소집된 브리핑에서 아르메니아 공화국 보건부 장관 아르센 토로시안은 언급했다. 

 

 

«Սրանից գալիս ենք այն եզրակացության, որ կենտրոնական փողոցներում շատ ենք հանդիպում մարդկանց, ովքեր դիմակներ են կրում, սակայն հակառակ պատկերն է բակերում, հարևանների հետ շփվելիս: Վերլուծաբանները մեզ առաջարկում են թիրախավորված աշխատել հենց այդ ուղղությամբ»,-ասաց Արսեն Թորոսյանը: 이것으로부터 시내중심에서 마스크를 착용한 사람들을 많이 만나지만, 반대로 이웃과 접촉할 때는 그렇지 않다는 결론에 이르렀습니다. 분석가는 우리에게 바로 그 방향을 목표로 일할 것을 제안하고 있습니다..      

 

- եզրակացություն 결론

- պատկեր 이미지

- վերլուծաբան 분석가

- թիրախավորվել 목표하다.

 

Նա պատահական չի համարում այն, որ երկու օր առաջ սկսեց սոցիալական ցանցում հրապարակել հասցեներ, փողոցներ, որ մարդիկ իմանան, որ հենց իրենց հարևանությամբ կա վարակ ու անհրաժեշտ է զգոն լինել, պահպանել անվտանգության կանոնները: 그는 이틀전 소셜네트워크에서 사람들이 알도록, 바로 자신의 이웃에 감염이 있으며 경계하고 안전수칙을 준수하도록 주소, 거리가 게시되기 시작했던 것을 우연으로 간주하지 않는다. 

 

Անդրադառնալով տնային պայմաններում պատրաստված դիմակներին՝ Թորոսյանը նշեց, որ ԱՀԿ խորհուրդ է տալիս առնվազն ռիսկի խմբի քաղաքացիներին հնարավորության դեպքում կրել բժշկական դիմակներ: Արսեն Թորոսյանը նշեց, որ դիմակների գները միջազգային շուկայում նվազում են: Ցածր արժեքը կնպաստնի, որ ավելի շատ մարդիկ կրեն դիմակներ: 가정에서 준비한 마스크를 언급하면서 토로시안은 세계보건기구는 최소한의 위험그룹의 국민들에게 가능하면 의료용 마스크를 착용할 것을 권장하고 있다고 언급하였다. 아르센 토로시안은 마스크의 가격은 국제시장에서 감소하고 있음을 언급하였다. 낮은 비용으로 보다 많은 사람들이 마스크를 착용하게 될 것이다.  

 

- նպաստնել 촉진하다

 

 

«Մենք ունենք մահացության միջին տարիքի անկում, դա նշանակում է, որ ավելի երիտասարդները պետք է անհանգստացած լինեն: Բազմաթիվ քաղաքացիներ չգիտեն, որ ունեն շաքարային դիաբետ, չգիտեն, որ ունեն զարկերակային գերճնշում: Դիմակներ պետք է կրել միշտ, ամենուր և հանել միայն սնվելուց: Նույնիսկ եթե մենք գտնվում ենք մի վայրում որտեղ ոչ ոք չկա, միևնույն է մենք ոչ մի երաշխիք չունենք, որ հինգ րոպե առաջ այդտեղով մարդ չի անցել ու չի փռշտացել, չի հազացել: Հետևաբար բոլոր վայրերում պետք է կրել դիմակներ»,-ասաց Արսեն Թորոսյանն՝ ընդգծելով, որ առանց այդ միջոցներին գիտակցաբար մոտենալու վարակվածության թվերի նվազում չենք ունենա: "우리는 평균사망연령이 감소하고 있으며 이는 보다 젊은 사람들이 걱정해야한다는 것을 의미합니다. 수많은 국민들은 당뇨병을 가지고 있음을 알지 못하며, 고혈압이 있음을 알지 못합니다. 마스크는 항상, 어디에서나 착용해야하며 오직 식사때만 벗습니다. 심지어 우리가 아무도 없는 어떤 장소에 있더라도 우리는 5분전 그곳에 사람이 지나갔는지, 재채기를 했는지, 기침을 했는지 어떤 것도 보장할 수 없습니다. 결과적으로 모든 곳에서 마스크를 착용해야합니다."라고 아르센 토로시간은 그러한 조치없이는 의식적으로 가까워지는 감염되는 수가 감소하지 않을 것라는 걸 강조하면서 말했다.    

 

 

- շաքարային դիաբետ 진성 당뇨병

- զարկերակային գերճնշում 동맥 고혈압

- միևնույն 똑같다.

- երաշխիք 보장, 보증

- փռշտացել 재채기하다

- հազացել 기침하다

- գիտակցաբար 의식적으로

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments