휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 17일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 17일자)

LifeChallenger 2020. 6. 17. 20:39
반응형

출처 : 픽사베이

 

 

 

Հայաստանը կունենա ազգային կիբերանվտանգության կենտրոն: 아르메니아는 국가사이버보안센터를 가질 것이다. 

 

- կիբերանվտանգություն 사이버보안

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին շրջանում էլեկտրոնային առևտրի ծավալը մեծացել է մոտ երեք անգամ, էլեկտրոնային վճարումներն ավելացել են 2-3 անգամ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը՝ ավելացնելով, որ հարցում են կատարել ընկերությունների շրջանում՝ փորձելով հասկանալ ծավալները: Ավելացումները հիմնականում կապված են համավարակով պայմանավորած բազմաթիվ գործընթացներ առցանց հարթակ տեղափոխելու հետ: 예레반, 6월 17일, 아르멘프레스: 아르메니아에서 최근 전자상거래규모가 약 3배 증가하였으며, 전자지불은 2-3배 증가하였다. "아르멘프레스"와의 대담에서 이에 대하여 아르메니아 공화국 최첨단기술산업부 장관의 대변인 스테판 짜뚜리안은 말했으며 회사들사이에서 규모를 이해하기 위한 노력으로 조사를 실시하였다고 덧붙였다. 추가사항은 주로 전염병에 의한 수많은 프로세스를 온라인 플랫폼으로 이전하는 것과 관련이 있다. 

 

- հիմնականում 주로

 

«Ելնելով իրավիճակից, երբ եղան տեղաշարժի սահմանափակումներ, քաղաքացիների զգալի մասը, ովքեր տեխնոլոգիաներ չէին օգտագործում, սկսեցին օգտագործել, օնլայն առևտուր կատարել, օնլայն տեղեկատվություն ստանալ, սոցիալական ցանցերում ակտիվանալ, ավելի շատ ինֆորմացիա ստանալու համար: Ունեցանք միտում, որ շատերը թվային գործիքների նկատմամբ իրենց հմտություններն ավելի բարելավեցին կարճ ժամանակահատվածում: Այստեղ պետք է ասել, որ որքան գործընթացները տեղափոխվում են առցանց հարթակ, այդքան այդտեղ շարքային քաղաքացու համար առաջ է գալիս վստահության խնդիր. որքանով եմ վստահ, որ վճարումը կատարվեց, որքանով եմ վստահ, որ իմ տվյալները լրացվեցին, պատասխան տեղեկատվություն ստացա կամ չստացա և այլն»,-ասաց նախարարի տեղակալը: "이동의 제한이 있었던 상황에 따라, 기술을 활용하지 못했던 국민들의 대다수는 보다 많은 정보를 받기 위해서 온라인 거래를 하고 온라인 정보를 받고, 쇼셜네트워크에서 활동을 이용하기 시작하였습니다. 많은 사람들이 디지털 수단을 위해 그들의 기량을 짧은 시간내에 더욱 향상시키는 경향을 가지고 있습니다. 여기에서 프로세스가 온라인 플랫폼으로 이전될수록, 지불이 이행되었음을 확인하는, 나의 데이터가 완성되었음을 확신하는, 피드백이 수신되었는지의 여부 등, 그만큼 그곳에는 일반시민에 대한 보안문제가 제기됨을 말해야합니다."라고 장관의 대변인은 말했다.  

 

- Ելնելով իրավիճակից 상황에 따라

- տեղաշարժ 이동, 진전

- տեղեկատվություն 정보

- գործիք 수단, 도구

- հմտություն 기량, 능력, 기술

- շարքային 보통의, 일반의 

- պատասխան տեղեկատվություն 피드백

 

 

Էլեկտրոնային գործընթացների ավելացմանը զուգահեռ այս ընթացքում քաղաքացիներն ի՞նչ խնդիրների են բախվել և ի՞նչ հարցեր են վերհանվել: Ստեփան Ծատուրյանը նշեց, որ հիմնականում առցանց գործընթացներում առկա է էլեկտրոնային առևտուրը: Կենսական նշանակության պահանջները բավարարելու այս ճանապարհին առաջացած խնդիրներն են՝ ինչպես օգտվել համակարգից, ինչպես վճարում կատարել, ինչպես ստանալ ապրանքը: 전자적인 과장의 증가와 병행하여 그 과정에서 국민들이 어떤 문제에 부딪치고 어떤 질문가 드러날까? 스테판 짜뚜리안은 주로 온라인 프로세스에서 전자 상거래가 있음을 언급하였다. 필수적 의미의 요구사항을 충족시키는 방법에 야기되는 문제는 시스템 이용방법, 결제이행방법, 제품수취방법이다.  

 

- բախվել 부딪치다

- նշանակություն 의미

- կենսական 활기찬, 필수적인

- բավարարել 충족시키다, 만족시키다

- ճանապարհ 길, 방법

 

«Նախարարի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում այն ընկերությունների հետ, որոնք էլեկտրոնային առևտրով են զբաղված, լսելու նրանց մտահոգությունները, քանի որ նրանց առաջարկած ծառայություններն են ստանում մեր քաղաքացիները: Կարող ենք ասել, որ կան խնդիրներ վճարման համակարգերի, ապրանքը տեղ հասցնելու հետ կապված»,-ասաց նա: Նախարարի տեղակալն ընդգծեց, որ իրենց հիմնական նպատակն այն է, որ վճարային համակարգերն ավելի դինամիկ լինեն ու հասանելի դառնան ազգաբնակչությանը: Հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի միջազգային էլեկտրոնային վճարման համակարգերի համար Հայաստանը կարողանա ավելի գրավիչ դառնալ, և այդ ընկերությունները գան, Հայաստանում ունենան իրենց ծառայությունը: Ստեփան Ծատուրյանը նշեց, որ այդ ուղղությամբ տեղաշարժ կա, ակտիվ բանակցում են, որոշակի ժամանակ է պետք բանակցային փուլն անցնելու համար: "장관의 주도로 전자 상거래에 종사하는 회사들과 만남을 가지면서 그들의 관심사를 들었습니다. 왜냐하면 그들에게 초래된 서비스는 우리의 국민들에게 제공되기 때문입니다. 우리는 결제시스템 및 제품배송과 관련된 문제가 있음을 말할 수 있습니다."라고 그녀는 말했다. 장관의 대변인은 그들의 주된 목표는 결제시스템이 모든 국민들에게 보다 역동적이고 유용하게 되는 것임을 강조하였다. 그들은 국제 전자결제시스템을 위해 아르메니아가 보다 매력적으로 되고 그러한 회사들이 아르메니아에 와서 그들의 서비스를 가질 수 있도록 현재 업무를 추진중이다. 스테판 짜뚜리안은 그것을 위한 진전이 있으며 적극적으로 협상하고 있고 협상단계를 지나기 위해 일정 시간이 필요하다.  

 

- մտահոգություն 관심사, 우려

- դինամիկ 역동적

- հասանելի 유용한

- ազգաբնակչություն 국내인구, (모든) 주민

- գրավիչ 매력적인

- բանակցել 협상하다

 

 

«Միևնույն ժամանակ ասեմ, որ առցանց հարթակում գործընթացների ակտիվացմանը զուգահեռ առկա է խնդիր նույն կիբերանվտանգության հետ կապված: Տեխնոլոգիաները զարգանում են, ռիսկերը մեծանում են, ավելանում է այն հնարամիտների թիվը, որոնք խարդախ ճանապարհով փորձում են գումար կորզել: Այս բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են: Մեր նախարարության նոր ռազմավարության մեջ հստակ ամրագրված է այն, որ Հայաստանը պետք է ունենա ազգային կիբերանվտանգության կենտրոն: Այսինքն՝ ունենանք մի կենտրոն, որը պատասխանատու կլինի ընդհանուր կիբերանվտնագության հարցերով, այդտեղ կլինի կրթական ուղղություն, գործող համակարգերի մշտադիտարկում: Եթե լինեն համակարգեր, որոնք օրինակ խարդախ են, այլ նպատակներ ունեն, ապա կիբերանվտանգության կենտրոնի խնդիրներից մեկը կլինի կիբերտարածքում պաշտպանել մեր քաղաքացիների շահերը»,-ասաց նախարարի տեղակալը: "온라인 플랫폼에서 프로세스의 활성화와 병행하여 같은 사이버보안과 관련된 문제가 있음을 동시에 말하고자 합니다. 기술은 발전하고 있으며 위험은 커져가고 있고 사기수법으로 돈을 빼내려고 하는 계책의 수도 증가합니다. 이 모든 문제는 초유의 관심사입니다. 우리 부서의 새로운 전략안에 아르메니아에 국가 사이버보안센터를 가져야함을 특별히 결정하였습니다. 다시말해, 우리는 일반적인 사이버보안 문제를 책임지는 하나의 센터를 가질 것입니다. 그곳에서 교육방향 및 기존시스템의 모니터링을 가질 것입니다. 예를 들어, 사기적이고 다른 목표를 가진 시스템이 있다면, 사이버보안센터의 임무들 중 하나는 사이버공간에서 우리의 국민들의 이익을 보호하는 것입니다."라고 장관의 대변인은 말했다.  

 

- հնարամիտ 기발한, 두뇌회전이 빠른

- խարդախ 사기

 

 

Կիբերանվտանգության (Cyber security) կենտրոնը լուծելու է էլեկտրոնային համակարգերի անվտանգության ապահովման խնդիրները: Կենտրոնն ամբողջական էկոհամակարգ է ձևավորելու, այդ թվում՝ մասնագետների վերապատրաստման, իրազեկման, գրագիտության բարձրացման միջոցառումներ ու ծրագրեր են իրականացվելու: 사이버보안센터는 전자시스템의 안전을 제공하는 문제를 해결할 것이다. 센터는 전문가의 훈련, 인식제고, 문해력 향상의 조치 및 프로그램 수행을 포함하여 완전한 생태계를 형성할 것이다. 

 

- էկոհամակարգ 생태계

 

Նախարարությունն առաջնահերթ կարևորում է թվային կրթության ուղղությունը: Այդ համատեքստում, նախարարի տեղակալը նշեց, որ թվային տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից, հիմնաքարային խնդիրներից մեկը ենթակառուցվածքների զարգացումն է, թվային գործիքից օգտվելու հնարավորության ընդլայնումը, կրթական ծրագրերի իրականացումը: Այս ուղղություններով մշակված են միջոցառումների ծրագրերը: 부서는 디지털 교육을 최우선한다. 그러한 맥락에서, 장관의 대변인은 디지털기술의 발전의 관점에서 근본적인 문제들중 하나는 인프라의 개발, 디지털 도구를 활용할 기회의 확장, 교육프로그램의 구현이다. 대응프로그램은 이러한 방향으로 계획되었다.  

 

- առաջնահերթ կարևորել 최우선하다, 우선시하다

 

 

 

 

10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր․ Թորոսյան: 10일간의 역학적 추세는 예상보다 긍정적이다. 토로시안.

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 예레반, 6월 17일, 아르멘프레스: 유행하는 전염병예방의 움직임은 서서히 그 효과를 내고 있다. "아르멘프레스"가 전한 대로, 이에 대하여 아르메니아 공화국 보건부 장관 아르센 토로시안은 그의 "페이스북" 페이지에 게재하였다. 

 

- զանգված 더미 -> զանգվածային 대중적인, 유행하는

- շարժում 움직임

 

«Չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր: Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը: Իրավիճակը, սակայն մնում է շատ լարված, և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք այն բարելավելու համար»,- գրել է Թորոսյանը։ 절대적으로 큰 수에도 불구하고 지난 10일간 전염병 추세가 예상되었던 것보다 더 긍정적입니다. 증가속도의 감소추세의 원인은 오직 우리의 행위 및 단순한 전염병 예방수칙의 준수에 있을 수 있습니다. 하지만, 상황은 매우 긴장되어 있으며 우리 모두는 개선하기 위해 추가적이고 장기적인 노력을 기울여야합니다."라고 토로시안은 게재하였다.

 

- բացարձակ 절대적인

- վարքագիծ 행위

- հավելյալ 추가적인 

- երկարատև 장기적인

- ջանք 노력

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments