휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 19일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 19일자)

LifeChallenger 2020. 6. 19. 20:15
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

Դժվարին պայմաններում էլ Հայաստանի տնտեսական որոշ ցուցանիշներում դրական արդյունքներ են գրանցվում: 어려운 조건에서도 아르메니아의 경제의 일부 지표에서는 긍정적인 효과가 기록되었다.

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համավարակի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա անխուսափելի էր և արդեն իրեն զգացնել է տալիս, որն արձանագրված է Վիճակագրական պետական կոմիտեի հրապարակած տվյալներում։ Սակայն տնտեսության մեծ ակտիվությամբ տարվա մեկնարկը էականորեն կմեղմացնի ստեղծված անբարենպաստ պայմանների հետևանքները։ Մյուս կողմից էլ գործադիրի ժամանակին կայացրած որոշումը՝ սահմանափակումից հանել տնտեսական գործունեության ոլորտները, իր դրական ազդեցությունը տնտեսության վրա արդեն ցույց կտա հուլիսին հրապարակվելիք ցուցանիշներում։ Այդ ժամանակ կամփոփվեն սահմանափակումներից հետո վերսկսված տնտեսական գործունեության արդյունքները։ 예레반, 6월 19일, 아르멘프레스: 전염병의 영향은 아르메니아의 경제에서 피할 수 없으며 이미 그것은 국가 통계 위원회에서 발표한 자료에서 언급되어 있는 것을 느낄 수 있다. 하지만 큰 경제활동으로 올해의 시작은 크게 조성된 불리한 조건의 결과를 완화시킬 것이다. 다른 한편으로 경제활동분야에 대한 규제를 해제하는 행정부의 시기적절한 결정은 7월에 발표될 수치로 경제에 긍정적인 영향을 보여줄 것이다. 그때는 규제이후 재개된 경제활동의 결과가 요약되어질 것이다.    

 

- ազդեցություն 영향

- անխուսափելի 피할 수 없는

- Վիճակագրական պետական կոմիտե 국가통계위원회

- մեկնարկ 시작, 개시

- էականորեն 크게

- մյուս կողմից էլ 반면에

- գործադիր 어플리케이션, 행정부

- սահմանափակում 규제

- կամփոփվել 요약되다

 

 

Մյուս կողմից էլ միանշանակ է, որ տնտեսության որոշ ոլորտներ կշարունակեն կրել համավարակի բացասական ազդեցությունը։ Մասնավորապես, էական վնաս կրող տուրիզմի ոլորտը որոշակիորեն կկոմպենսացվի ներքին տուրիզմի ծավալների ավելացմամբ։ Վերջին միտումն արդեն իրեն զգացնել է տալիս ամառվա առաջին իսկ օրերից։ 다른 한편으로는 일부 경제분야에서 전염병의 부정적인 영향이 지속될 것은 분명하다. 특히, 상당한 피해를 입은 관광업은 내수 관광규모의 증가로 어느 정도 보상될 것이다. 최근 추세는 여름의 첫날부터 이미 느껴지고 있다. 

 

- միանշանակ 명확한

- որոշակիորեն 어느 정도

- կոմպենսացվել 보상되다

 

 

Հայաստանի համախառն ներքին արդյունքի կառուցվածքը ցույց է տալիս, թե համավարակի պայմաններում որքանով կարող են ռիսկային ոլորտներն ազդել տնտեսական ցուցանիշների վրա։ 2020 թ. առաջին եռամսյակի համախառն ներքին արդյունքների կառուցվածքից երևում է, որ ամենամեծ չափաբաժինը՝ 12 տոկոսը, ապահովում է մեծածախ, մանրածախ առևտուրը, ինչպես նաև ավտոմեքենաների և մոտոցիկլետների նորոգումը։ Այս ոլորտում առաջին երեք ամսում ապահովվել է 152 մլրդ դրամի արդյունք։ Մշակող արդյունաբերությունը երկրորդ տեղում է՝ 11.6 տոկոս արդյունքով, այստեղ ապահովվել է մոտ 146 մլրդ դրամի արդյունք։ 아르메니아의 국내 총생산의 구조는 전염병의 조건에서 얼마나 많이 위험분야가 경제지표에 영향을 미칠 수 있는지 보여주고 있다. 2020년 1분기의 국내총생산의 구조에서 가장 큰 비중은 12%의 도소매업뿐만아니라 자동차 및 오토바이 수리업이다. 이 부문에서 첫 3개월에 1520억 드람의 생산물이 산출되었다. 제조업은 2위로 11.6%의 생산량으로 약 1460억 드람의 생산물이 산출되었다. 

 

- համախառն ներքին արդյունք GDP 국내총생산

- չափաբաժին 비중

- մեծածախ 도매 <-> մանրածախ 소매

- արդյունաբերություն 산업 -> մշակող արդյունաբերություն 제조업

 

Համավարակից ամենաշատ տուժած ոլորտները՝ կացության, հանրային սննդի կազմակերպման, ինչպես նաև սպասարկման և այլ ծառայությունների համատեղ մասնաբաժինը 2020 թ. համախառն ներքին արդյունքում մինչև ճգնաժամի հիմնական փուլը բավականին ցածր էր՝ գումարային 2.4 տոկոս։ Չնայած տարվա առաջին ամիսները զբոսաշրջության համար ակտիվ շրջան չէ, և հիմնական հոսքերն ապահովվում էին ամառվա ամիսներին, բայց միևնույնն է՝ այն զգալի տոկոս չի կազմում համախառն ներքին արդյունքի մեջ։ Այդ մասնաբաժինը զգալի չէր և գրեթե նույնն է եղել նաև նախորդ տարի։ 2019 թ. ցուցանիշներով, առաջին եռամսյակի համեմատ երկրորդ եռամսյակում կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում գրանցվել էր ընդամենը 0.9 տոկոս աճ՝ ՀՆԱ-ի մեջ կազմելով 2.4 տոկոս, իսկ սպասարկման և այլ ծառայությունները մնացել են անփոփոխ՝ 1 տոկոս։ Նախորդ տարվա՝ նաև տուրիզմի համար բարենպաստ ժամանակահատվածի երեք եռամսյակի արդյունքում տնտեսական գործունեության այս ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում բարձրացել էր մինչև 2.7 տոկոսի։ 전염병으로부터 가장 많은 피해를 입은 부문은 주택, 대중음식점, 뿐만아니라 서비스업 및 기타 서비스업의 공동점유율은 2020년 국내총생산에서 위기의 주요단계까지 합계 2.4% 로 상당히 낮아졌다. 비록 연중 첫달은 관광여행업이 활발한 시즌은 아니고 성수기는 여름달에 시작되지만 국내총생산에서 상당한 비중을 차지하는 것은 아니다. 그 비중은 주목할 만한 것이 아니며 거의 이전 년도와 같다. 2019년 수치상으로 1분기에 비해 2분기에서 주택 및 대중음식점분야는 GDP에서 2.4%에 달하는 단지 0.9%의 성장을 기록하였고 서비스 및 기타 서비스업은 불변의 1%에 머물렀다. 이전연도에 관광업에서 유리한 기간인 3분기의 결과에서 경제활동의 이 분야의 점유율은 GDP에서 2.7%까지 상승하였다.   

 

- կացություն 주택

- մասնաբաժին 점유율, 비중

- ճգնաժամ 위기

- բավականին 상당히

- գումարային 합계

- հիմնական հոսքեր 성수기

- միևնույն 똑같은

- ընդամենը 단지

- անփոփոխ 불변의 

 

Վերոնշյալ ցուցանիշները ցույց են տալիս, որ համավարակից ամենազգալի վնաս կրող ոլորտի տոկոսային մասնաբաժինն ընդհանուր ՀՆԱ-ում փոքր է և էական ազդեցություն չի կարող ունենալ ընդհանուր տնտեսության վիճակի վրա, առավել ևս, որ ինչպես վերևում նշվեց՝ մեծանալու են ներքին տուրիզմի ծավալները։ 상기 지표는 전염병에 가장 중대한 피해를 입은 분야의 퍼센트 점유율은 전체 GDP에서 작으며 근본적인 영향은 전체 경제상황에 영향을 끼질 수 없다는 것을 보여주고 있다. 특히, 위에서 언급한 대로 국내관광규모의 증가를 보여준다.  

 

2020 թ. հունվար-ապրիլ ամիսների արտաքին և փոխադարձ առևտրի ամփոփ ցուցանիշների համադրումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ դրական գործընթացների մասին է խոսում։ Էականորեն նվազել են ներմուծման ծավալները. եթե 2019 թ. հունվար-ապրիլին ներմուծվել էր 443 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, ապա 2020 թ. այդ ցուցանիշը եղել է մոտ 297 մլն։ Բնականաբար, նվազել է նաև արտահանումը, բայց ոչ այդ չափով, որքան՝ ներմուծումը։ 2020 թ. իրականացվել է մոտ 146 մլն դոլարի արտահանում, իսկ 2019-ին այն 208 մլն դոլար էր։ 2020년 1월-4월달의 대외무역의 요약수치의 조합은 이전 년도의 동일 시기와 긍정적인 프로세스에 대해 말하고 있다. 수입규모는 크게 감소하였고 2019년 1월-4월 4억 4300만 미국 달러의 제품이 수입되었으며 이후 2020년 이 수치는 약 2억 9700만 달러였다. 물론, 수출 또한 감소하였지만 수입과 같은 그 정도는 아니다. 2020년 약 1억 4600만 달러가 수출되었으며 2019년에는 2억 8백만 달러였다. 

 

- արտաքին և փոխադարձ առևտր 대외무역

- բնականաբար 물론

 

Տնտեսական անկման որոշ ցուցանիշներին զուգահեռ մի շարք կարևորագույն ոլորտներում արձանագրվել են աճի միտումներ։ Այսպես, արդյունաբերական ապրանքների ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4,2 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 10,3 տոկոս։ Աճել է նաև միջին ամսական աշխատավարձը՝ 9.3 տոկոսով։ Ընդ որում, մարտ ամսվա համեմատ ապրիլին չեն հաշվարկվել 9 հազարից ավելի այն կազմակերպությունների տվյալները, որոնց բոլոր 31 հազար աշխատողներն ուղարկվել են չվարձատրվող հարկադիր պարապուրդի։ Վերջիններս հիմնականում մինչև 80 հազար դրամ միջին աշխատավարձով աշխատողներն են։ Այս տարվա առաջին չորս ամսում ամենամեծ անկումը գրանցվել է շինարարության ոլորտում՝ 22 տոկոս։ 일부 경제수치의 하락에 병행하여 여러 중요한 분문에서 증가추세가 기록되었다. 따라서, 산업재의 규모는 이전 년도의 동일 기간에 비해 4.2% 성장하였으며 전력생산량은 10.3% 증가하였다. 또한 평균 월급여가 9.3% 증가하였다. 게다가 3월에 비해 4월에는 31000 명의 직원을 무급강제휴가를 보냈던 9천명이상의 기업의 자료는 계산되지 않았다. 후자는 주로 최대 평균 8만드람의 급여를 받는 사람들이다. 올해 첫 4개월동안 가장 큰 하락은 건설분야로 22%로 기록되었다.  

 

 

- արդյունաբերական ապրանքներ 산업재

- կազմակերպություն 조직, 기구

- անկում 하락

 

Հունվար և փետրվար ամիսներին ունենալով 9 տոկոսից ավելի տնտեսական աճ նախորդ տարվա համեմատ, արդեն ապրիլին համավարակի հետևանքներն իրենց զգացնել են տվել՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով 1,7 տոկոս անկում։ Համավարակի պայմաններում գրանցվել են նաև այլ դրական տնտեսական ցուցանիշներ։ Գյուղատնտեսական արտադրանքի արտադրողների իրացման գների ինդեքսը նվազել է 6.6 տոկոս։ Վերջին ցուցանիշն ապահովվել է 7440 գյուղացիական տնտեսությունների կողմից 58 անվանում գյուղատնտեսական արտադրանքի քանակի և միջին գնի հաշվին։ 이전 년도에 비해 1월과 2월에 9% 이상 경제성장을 가지면서, 이미 4월에 전염병의 결과는 이전 년도에 비해 1.7% 감소가 나타났다. 전염병의 조건에서 또한 다른 긍정적인 경제지표가 기록되었다. 농업제품 제조업체의 판매가지수는 6.6% 감소하였다. 최근 수치는 58개 명목 농산품의 수와 평균가격에 대해 7440개의 농업경제에 의해 제공되었다.  

 

- ինդեքս 지수

- անվանել 명목

 

Մյուս կողմից էլ 2020 թ. առաջին չորս ամսին բյուջեի մուտքերը գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Այս տարի հավաքագրվել է 526 մլրդ դրամ նախորդ տարվա 494 մլրդ-ի փոխարեն։ Չնայած համավարակով պայմանավորված մարտ և ապրիլ ամիսներին նվազեցին բյուջեի ծախսերը, սակայն այն կրկին գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։ Այս տարի ծախսերը կազմել են 508 մլրդ՝ նախորդ տարվա 415 մլրդ–ի դիմաց։ Արդեն մայիսին միայն ՊԵԿ-ի գործառույթների շրջանակում հավաքագրվել է 583.6 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը եղել է 581 մլրդ դրամ։ Ստացվում է, որ ընթացիկ տարվա 5 ամսին, որից 2-ը լիարժեք ճգնաժամի ազդեցության ներքո է եղել, հավաքագրվել է 2.2 տոկոսով ավելի, քան նախորդ տարի։ Հատկանշական է, որ այս տարի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները պետական բյուջե են մուծել 245.6 մլրդ դրամ, այսինքն՝ 24.6 մլրդ դրամով կամ 11 տոկոսով ավելի, քան նախորդ տարի։ Այստեղ դրականն այն է, որ բոլոր 1000 խոշոր հարկ վճարողներն են ապահովել այդ աճը, այլ ոչ թե առաջին 10 խոշորագույնները, ինչպես լինում էր սովորաբար։ 다른 한편으로 2020년 첫 4개월동안 예산의 수입은 이전 년도의 동일 기간의 수치를 넘어섰다. 올해는 이전 년도의 4940억 드람대신 5260억 드람이 거쳤다. 비록 전염병으로 인해 3월과 4월에 예산비용이 감소하였지만 그것은 이전년도의 수치를 다시 넘어섰다. 올해의 지출은 이전 년도의 4150억 드람에서 5080억 드람에 달하였다. 이미 5월에만 국세청 기능의 범주에서 5836억 드람이 거쳤으며 이전 년도의 동일 수치는 5810억 드람이었다. 올해의 5개월중 2개월은 위기의 영향안에 있었지만 이전 년도보다 2.2% 이상 거쳤다. 여기에 긍정적인 것은 모든 1000개의 주요 납세자는 그러한 증가를 가중시켰으며 가장 큰 10개의 기업은 평소와 같다.  

 

- հավաքագրվել 

- ՊԵԿ 국세청

- գործառույթ 기능

- ընթացիկ 현재의, 통용되는 

 

Վերոնշյալ ցուցանիշները փաստում են, որ տարվա լավ մեկնարկը և հակաճգնաժամային միջոցառումները, որոնց հիմնական մասն ուղղված էր տնտեսության աշխատանքի խթանմանը, էականորեն կնվազեցնեն համավարակի տնտեսական բացասական հետևանքները։ Սա է փաստում նաև այդ ծրագրերից օգտված գյուղատնտեսության և այլ ոլորտների տնտեսավարողների մեծ թիվը։ 상기의 수치는 연중 좋은 시작과 위기방지 대책이 주요한 부분에서 경제업무의 촉진을 이끌었으며 전염병의 경제에 미치는 부정적인 결과를 상당히 감소시킬 것이다. 이것은 또한 이러한 프로그램을 사용하는 농업 및 기타 분야의 경제에 상당수가 입증하고 있다. 

 

 

 

«Ժողովուրդ». Տավարի և խոզի մսի արտադրության ծավալները նվազել են: "국민"일보 - 소고기와 돼지고기 생산규모가 감소하였다. 

 

«Ժողովուրդ» թերթը գրրում է․ «Հայաստանում անասնագլխաքանակն ավելացել է: Եթե 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, 2018-ին այն դարձել է 590 հազար 600, 2019-ին՝ 571 հազար 861, իսկ 2020-ին՝ 579 հազար 256: Մասնագետների խոսքերով՝ անասնագլխաքանակն ավելացել է վերջին երեք տարում՝ անասնաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրերի շնորհիվ, ըստ որի՝ ֆերմերներին վարկային միջոցներ են տրամադրվում տոհմային կենդանիներ ներկրելու համար: Արձանագրենք, որ մեր հանրապետությունում անասնագլխաքանակը թեև, 2019 թվականի համեմատ, 2020-ին ավելացել է, սակայն 2018 և 2017 թվականների համեմատ՝ այն զգալի պակասել է: Մյուս կողմից պակասել են տավարի, խոզի և ոչխարի մսի արտադրության ծավալները: "국민"일보는 "아르메니아에서 가축수가 증가하였다. 2017년에 가축소가 655,800 마리라면, 2018년에 그것은 590,600 마리, 2019년에 571,861 마리, 그리고 2020년에 579,256 마리가 되었다. 전문가의 말에 따르면, 가축의 마리수는 축산개발을 위한 정부지원프로그램의 일환으로 최근 3년동안 증가하였다. 이에 따라 농민에게 종자동물을 구매하기 위한 대출수단이 제공되었다. 우리나라에서 가축수는 2019년에 비해 2020년에 증가하였지만, 2018년와 2017년에 비해, 그것은 상당히 부족하다. 다른 한편으로 소고기, 돼지고기 및 양고기의 생산규모가 부족하다. 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները 0.6 տոկոսով ավելացել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվություններից պարզ է դառնում, որ չնչին աճը թռչնամսի արտադրության ծավալների ավելացման հաշվին է (թռչնամսի արտադրության ծավալները աճել են 14.6 տոկոսով): Փոխարենը նվազել են տավարի և խոզի մսի արտադրության ծավալները 5.1 տոկոսով, իսկ ոչխարի մսի արտադրության ծավալները պակասել են 4.6 տոկոսով: Ասել է թե՝ անգամ պետական աջակցության ծրագրերը դրական ազդեցություն չեն ունեցել մսամթերքի արտադրության ծավալների վրա»: "국민"일보는 올해 1월-4월기간에 아르메니아에서 육류 생산량은 0.6% 증가하였다고 보도했다. 아르메니아 공화국의 통계청의 보고서에 따르면 가금류 생산량의 증가수는 소폭 증가하였음은 분명하다. (가금류 생산량은 14.6% 증가하였다), 대신 소고기 및 돼지고기의 생산량은 5.1% 감소하였으며 양고기의 생산량는 4.6% 감소하였다. 다시 말해서, 심지어 국가지원프로그램조차 육류생산량에 긍정적인 영향을 미치지 못했다. 

 

- չնչին 소폭

 

 

 

Եվրամիության երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37 տոկոսով: EU국가에서 처음으로 망명을 신청하는 아르메니아 공화국의 국민의 수가 37% 감소하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության անդամ երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37 տոկոսով՝ 2019թ. առաջին եռամսյակի 1025-ից այս տարվա նույն ժամանակահատվածում հասնելով 645-ի։ Ամսական կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազման թիվը հունվարին կազմել է 26 տոկոս, փետրվարին՝ 40 տոկոս, իսկ մարտին՝ 47 տոկոս։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակազմից՝ վկայակոչելով Եվրոստատի տվյալները։ 예레반, 6월 19일, 아르멘프레스: EU 회원국에서 처음으로 망명을 신청하는 아르메니아 공화국의 국민수가 37% 감소하였다. 2019년 1분기 1025명에서부터 올해 같은 기간에는 645명에 도달하였다. 월별 감소는 이전 년도의 동일기간에 비해 감소수는 1월 26%, 2월 50%, 그리고 3월 47%에 달하였다. 이에 대하여 아르메니아 공화국의 국회 유럽통합문제에 대한 상임위원회의 부서로부터 EU 자료를 참조하여 "아르멘프레스"에 알려왔다. 

 

- կտրվածք 축소, 감소

 

«Հիշեցնենք, որ ԵՄ արտաքին սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար փակվել էին մարտի 17-ից, ուստի միայն մարտ ամսվա երկրորդ կեսի տվյալներն են ուղղակիորեն պայմանավորված ուղևորությունների՝ համավարակով պայմանավորված սահմանափակումներով։ "우리는 EU의 외부국경은 제3국의 국민들에게 3월 17일부터 닫혀있으며 따라서 전염병으로 인한 규제로 오직 3월 중순의 자료가 직접적으로 관련되어 있음을 상기하여야합니다. 

 

Այս թվերը ոչ միայն արտացոլում են Հայաստանից արտագաղթի տեմպերի նվազման միտումները, այլ նաև դյուրացնում են ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 이 숫자는 아르메니아로부터 이주속도의 감소추세를 반영하고 있을뿐만 아니라 아르메니아 공화국 국민을 위한 EU 입국에 대한 자유화의 대화를 시작을 촉진시킵니다."라고 게시글에는 언급되었다. 

 

- արտագաղթ 이주

- արտացոլել 반영하다

- երկխոսություն 대화

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments