휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 24일자) 본문
Աշնանը մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորումը. Կարևոր բաղադրիչ է վարձատրության բարձրացումը: 교사의 자발적 검증은 가을에 시작될 것이다. 중요한 요소는 보수의 인상이다.
- կամավոր 자발적인
- ատեստավորում 증명서, 인증서
- բաղադրիչ 요소
- վարձատրություն 보수
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ուսումնական տարվա մեկնարկն առանձնանալու է նոր գործընթացով: Ներդրվում է ուսուցիչների ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով հնարավոր կլինի ավելացնել նրանց վարձատրությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ կամավոր ատեստավորումը գործարկելու համար պետական բյուջեով նախատեսված միջոցներ կան, արդեն աշնան վերջին կունենանք առաջին փուլով նախատեսված ուսուցիչների ընդգրկումը: Ուսուցիչների վերապատրաստումը և նրանց խրախուսման գործիքների ներդրումը, ըստ Ժաննա Անդրեասյանի, հանրակրթության ոլորտի բարեփոխումների ամենակարևոր ուղղություններից է: 예레반, 6월 24일, 아르멘프레스: 아르메니아에서 교육년도의 시작은 새로운 과정을 표시한다. 새로운 교사검증제도가 도입되었으며 그 결과로 그들의 보수가 추가될 것이다. "아르멘프레스"와의 대담에서 아르메니아 공화국 교육, 과학, 문화 및 체육부 장관의 대변인 자나 안드레아시안은 자발적인 검증을 운영하기 위해서 정부예산으로 계획된 조치가 있으며 이미 가을 중순에 첫 단계로써 계획된 교사를 포함하게 될 것이라고 언급하였다. 자나 안드레아시안에 따르면, 교사의 보수와 그들을 격려하는 수단의 도입은 대중교육분야의 개혁에 있어 가장 중요한 방향이다.
- գործարկել 운영하다
- ընդգրկել 포함하다
- վերապատրաստում 훈련
- խրախուսման գործիք 격려수단
«Որքան էլ ցանկանում ենք փոխել բովանդակությունը, սահմանել առարկայական ծրագրերի լավագույն չափորոշիչները, միևնույն է առանցքային գործընկերը, այն մարդն ումից կախված է կրթական գործընթացի արդյունավետությունը, ուսուցիչներն են: Պարզ է, որ բարեփոխումները պետք է ուղղված լինեն նաև ուսուցիչներին՝ ներդնելով խրախուսման նոր միջոցներ, ուսուցիչների կարողությունների զարգացման նոր հնարավորություններ: Դրա շրջանակում նախատեսված է, այսպես կոչված, կամավոր ատեստավորման գործընթացի ներդնումը: Այն ենթադրում է, որ ուսուցիչները հնարավորություն կունենան դիմել կամավոր ատեստավորման և դրա արդյունքներից ելնելով՝ ունենալ հնարավորություն բարձրացնելու իրենց վարձատրությունը 30-50 տոկոսի չափով»,-ասաց նախարարի տեղակալը: "얼마나 콘텐츠를 바꾸고 싶더도, 과목프로그램의 최상의 기준을 정하는 것은 핵심파트너와 똑같으며 그런 사람들 중 교육과정의 효율성과 관련있는 것은 교사입니다. 개혁은 새로운 격려수단 및 교사의 능력개발기회를 도입하면서 교사들을 대상으로 해야한다는 것은 분명합니다. 그런 범주에서, 소위, 자발적 검증과정의 도입이 추진되었습니다. 그 과정에서 교사들은 기회를 갖게 될 것입니다. 자발적 검증을 신청하고 그 결과로부터 그들의 보수를 30-50% 정도 상승시킬 수 있는 기회를 가지게 될 것입니다."라고 장관의 대변인은 말했다.
- բովանդակություն 콘텐츠
- առարկա 과목, 주제
- չափորոշիչ 기준
- առանցք 중심, 핵심
- միևնույն 똑같다
- առանցքային գործընկեր 핵심파트너
- արդյունավետություն 능률, 효율성
- բարեփոխում 개혁, 혁신
- ներդնել 소개하다
- խրախուսում 격려
- այսպես կոչված 소위
- ելնել 올라가다
«Հանրակրթության մասին» օրենքով նախատեսված է ուսուցիչների պարտադիր ատեստավորումը, և, իհարկե, այս փուլում դա ընդունված գործընթաց է: Կամավոր ատեստավորման գործընթացն այս պահին նախատեսվում է ներդնել փուլային սկզբունքով, զուգահեռ պարտադիրին: Մի քանի տարվա ընթացքում նոր համակարգը կիրառելուց հետո արդեն ամբողջությամբ այն կգա փոխրինելու գործող պարտադիր ատեստավորմանը: "대중교육에 관한" 법률로 교사의 의무적인 검증을 추진되었고 물론 이 단계에서 그것은 채택과정에 있습니다. 자발적 검증절차는 현재 단계적 원칙에 따라 필수 요건과 병행하여 도입될 예정이다. 여러 해동안 새로운 제도가 적용된 후 완전히 바뀌어 운용될 필수 검증이 시작될 것입니다.
- սկզբունք 원칙
- պարտադիր 필수의
Նախարարի տեղակալի խոսքով, այս փուլայնությունը նախատեսում են ըստ կրթական աստիճանի և ըստ առարկաների: Առաջին փուլում նախատեսում են ներդնել ավագ դպրոցի առարկայական ուսուցիչների համար: Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ ատեստավորման նոր համակարգով լինելու է ավելի բարդ ստուգման գործընթաց: Այն ստուգելու է ուսուցչի որակները, գիտելիքային տվյալները, այլ հմտություններ: Ատեստավորման արդյունքով ուսուցիչը ստանալու է հավելյալ վարձատրություն՝ որպես խրախուսանք: 장관의 대변인의 말에 따르면, 이 단계는 교육수준과 과목에 따라 계획되고 있다. 첫단계에 고등학교의 과목교사에 대해 계획되고 있다. 자나 안드레아시안은 새로운 검증제도로 더욱 복잡한 확인절차가 될 것이라고 강조하였다. 그것은 교사의 자질, 지식데이터, 기타 기술을 확인하게 될 것이다. 검증의 결과에 따라 교사들은 성과금으로써 추가적인 보수를 받게 될 것이다.
- աստիճան 수준
- ավագ դպրոց 고등학교
- հմտություն 테크닉
«Սա ամբողջությամբ փորձարկելու և ներդնելու համար պետք կլինի աստիճանական ընթացք: Մենք կարևորում ենք այս գործընթացը: Սա կապվելու է մասնագիտական զարգացման ստանդատրների հետ: Մենք վերաիմաստավորելու ենք ուսուցիչների փորձառությունը, հմտությունները՝ առանձնացնելով սկսնակներին, փորձառուներին, մենթոր ուսուցիչներին: Կարծում ենք, որ այս ստանդարտների ներդնումը լրացուցիչ խրախուսման միջոց կլինի ուսուցիչների համար՝ զարգացնելու սեփական հմտությունները, որակները»,-ասաց նա: "이것을 완전히 테스트하고 구현하기 위해서 점진적인 과정이 있어야합니다. 우리는 이런 절차에 주목하고 있습니다. 이것은 전문개발표준과 관련이 있을 겁니다. 우리는 초보자, 경험자, 멘토교사로 등록함으로써 교사의 경험, 테크닉을 재고할 것입니다. 우리는 이러한 표준의 도입이 교사들에게 개인적인 테크닉, 자질을 개발하기 위해 추가적인 인센티브 수단이 될 것이라고 생각합니다."라고 그는 말했다.
- աստիճանական 점진적인
- ստանդատր 표준
- վերաիմաստավորել 재검토하다, 재고하다
- մենթոր 멘토
- սեփական 개인적인
Հանրակրթության բովանդակության փոփոխության հիմքում կարևորովում է ուսուցչի ստեղծագործականությունը, ազատությունը խրախուսելու սկզբունքը: Դա նշանակում է, որ չափորոշիչների վերանայման պրոցեսը գնում է այնպես, որ հնարավորություն ընձեռվի ուսուցչին լինել ավելի ճկուն, ավելի ստեղծագործ իր առարկայի դասընթացը պլանավորելու, ուսումնական նյութեր ընտրելու, մանկավարաժական մոտեցումներ առանձնացնելու հարցում: 대중교육의 콘텐츠 변화에 기반하여 교사의 창의성, 자율성을 장려하는 원칙은 중요시된다. 그것은 기준의 검토과정이 교사에게 그의 과목수업을 계획하고, 학습자료를 채택하고, 교육학적 접근방식을 분리하는 과정에서 더욱 융통성 있고, 더욱 창의적인 기회를 부여하게 되는 것을 의미한다.
- ստեղծագործականություն 창의성
- ճկուն 융통성 있는
- մանկավարաժական մոտեցում 교육학적 접근방식
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ դրա համար պետք է լինեն պայմաններ, այստեղ կարևոր է ոչ միայն ուսուցիչների վերապատրաստումը, այլև ուսուցիչների պատրաստումը, այն բուն կրթությունը, որի արդյունքում ուսուցչի որակավորում է շնորհվում: Նրա խոսքով, այստեղ ունենք լուրջ անելիքներ: Պետք է մտածել մանկավարժական բուհերում ուսուցիչների պատրաստման, կրթության գործընթացը վերանայելու մասին, համաձայն այն պահանջների, որոնք հանրակրթությունը դնում է ուսուցչի առաջ: 자나 안드레아시안은 그를 위해 조건이 있어야한다고 언급하였다. 여기에서 교사의 훈련뿐만 아니라 실제교육, 그것의 결과에서 교사의 자격을 부여받는 교사의 양성과정도 중요하다. 그의 말에 따르면, 여기에는 진지한 일이 있다. 교사가 되기전 대중교육에 놓인 그런 요구사항에 따라 교육과정을 검토하는 것에 대하여 사범대학에서 교사의 양성을 생각해야한다.
- վերապատրաստում 훈련
- մանկավարժական բուհեր 사범대학, 전문대학
Չինարենին տիրապետողների թիվը Հայաստանում ավելանում է. ԵՊՀ Չինարենի և մշակույթի կենտրոնը 5 տարեկան է: 중국어 전공자의 수가 아르메니아에서 증가하고 있다. 예레반주립대학의 중어중문센타는 5년이 도이ㅓㅆ다.
- տիրապետել 전공하다, 보유하다
- Երևանի պետական համալսարան 예레반 주립대학
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՒՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում չինարենը լայն տարածում է գտնում, Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Չինարենի և չինական մշակույթի կենտրոնը» արդեն 5 տարի է, ինչ լավ հնարավորություն է ստեղծել չինարենով, չինական հարուստ մշակույթով հետաքրքրվողների համար: «Արմենպրես»-ը կենտրոնի հիմնադրման 5-ամյակի առիթով զրուցել է ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանի և մյուս պատասխանատուների հետ: 예레반, 6월 24일, 아르멘프레스: 아르메니아에서 중국어는 광범위하게 발견되고 있다. 예레반 주립 대학의 국제협력학부의 "중어중문센터"는 이미 5년이 되었으며 그것은 중국어로, 중국의 풍부한 문화에 관한 관심을 가진 사람들에게 좋은 기회를 만들고 있다. "아르멘프레스"는 센터의 설립 5주년을 맞이하여 예레반 주립대학의 부총장인 아르투르 이스라엘리안과 기타 책임자와 대화를 하였다.
«Հիմնադրման առաջին օրվանից կենտրոնի առաջնային նպատակն է եղել ուսանողների կրթական հետաքրքրությունն ուղղել դեպի Չինաստանի մշակութային արժեքները, քանզի հայերը և չինացիները հանդիսանում են բարեկամ ժողովուրդներ, ու պատահական չէ, որ փոխադարձ հետաքրքրությունը գնալով մեծանում է։ «ԵՊՀ չինարենի և չինական մշակույթի կենտրոնը» նպատակ ունի աջակցել Մայր բուհում չինարենի ուսումնական գործընթացի ներդրմանը, կազմակերպել համապատասխան մասնագիտական դասընթացներ ԵՊՀ ուսանողների համար»,-մանրամասնեց Իսրայելյանը: "설립 첫날부터 센터의 첫째 목표는 학생들의 교육적 관심을 중국문화의 가치로 이끄는 것이었습니다. 왜냐하면 아르메니아 사람과 중국 사람들은 친밀한 민족이기 때문에 상호관심이 커지는 것은 우연의 일치가 아닙니다. "예레반 주립대학 중어중문센터"는 모교에서 예레반 주립대학의 학생들에게 중국어 교육과정의 도입을 지원하고 해당 전문수업을 조직하는 것을 목표로 하고 있습니다."라고 이스라엘리안은 부연설명하였다.
- քանզի 왜냐하면
- հանդիսանալ 이다.
- փոխադարձ 상호
Իր հնգամյա գործունեության ընթացքում կենտրոնը կազմակերպել և շարունակում է կազմակերպել չինարենի անհատական և խմբակային դասընթացներ ինչպես ԵՊՀ, այնպես էլ արտաքին դիմորդների համար։ Իսրայելյանի խոսքով՝ կենտրոնում ուսանելու համար դիմում են ամենատարբեր մասնագիտությունների, տարիքի և հետաքրքրությունների տեր մարդիկ։ «Սա վկայում է Կենտրոնի հաջողված գործունեության մասին։ Պարբերական դասընթացներից բացի, Կենտրոնը նաև իրականացնում է թեմատիկ դասընթացներ, կինոդիտումներ, ցուցահանդեսներ չինարենի, չինական մշակույթի, կրոնի և պատմության ոլորտներում։ ԵՊԼՀ Կոնֆուցիոսի ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում չինացի մասնագետների կողմից անցկացվել են կալիգրաֆիայի դասեր, Կենտրոնում չինարենի ուսուցումից բացի, ուսանողները հնարավորություն ունեն նաև ծանոթանալ չինական մշակույթին, նշել չինական ազգային տոները՝ Կենտրոնի հետ միասին»,-ասաց պրոռեկտորը: 5년간의 활동과정에서 센터는 예레반 주립대학뿐만 아니라 외부 지원자에게도 중국어의 개인 및 그룹수업을 조직화되었고 지속해서 조직하고 있다. 이스라엘리안의 말에 따르면, 센터에서 공부하기 위해 다양한 직업, 연령과 관심을 가진 사람들이 신청하고 있다. "이것은 센터의 성공적인 활동에 대해 증명하고 있습니다. 정규 수업이외에, 센터는 또한 영화관, 전시회 중국어, 중국문학, 종교 및 역사분야에서 주제별 수업을 실시하고 있습니다. 예레반 주립 언어대학의 공자학원과 협력한 결과 중국전문가에 의한 서예 수업이 개최되었으며 센터에서는 중국어 교육이외에 학생들은 중국문화를 알 수 있고, 중국 국가기념일을 센터와 함께 즐길 기회를 가집니다.
- դիմորդ 지원자
- վկայալ 증명하다
- ցուցահանդես 전시회
- ԵՊԼՀ = Երևանի պետական լեզվաբանական համալսարան 예레반 주립 언어대학
- կալիգրաֆիա 서예
Կենտրոնն իր գործունեության ընթացքում ակտիվ համագործակցություն է ծավալել և շարունակում է ծավալել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության և Կոնֆուցիոսի ինստիտուտի հետ։ Համագործակցություն է հաստատվել նաև Չինաստանի լավագույն համալսարանների և ուսումնական հաստատությունների հետ, որը բացառիկ հնարավորություններ է ստեղծում ինչպես ԵՊՀ, այնպես էլ Կենտրոնի ուսանողների համար, նպաստում է Կենտրոնի աշխատանքների արդյունավետ կատարմանը, ինչպես նաև փորձի փոխանակմանը։ «Չինարենի և չինական մշակույթի կենտրոնը» համագործակցում է նաև Դալյանի օտար լեզուների համալսարանի, Շանհայի համալսարանի, Նանկինի մանկավարժական համալսարանի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի հետ։ 센터는 활동기간중에 중화인민공화국의 대사관및 공자학원과 활발한 협력을 강화하였고 지속적으로 강화하고 있다. 또한 예레반 주립대학뿐만 아니라 센터의 학생들에게도 탁월한 기회를 제공하기 위해 중국의 최고의 대학 및 교육기관과 협력을 구축하였다. 센터업무의 효과적인 수행뿐만 아니라 경험의 이전에 기여하였다. "중국어 및 중국문화센터"는 또한 달리안외국어대학, 상해대학, 난징전문대 및 중국사회과학아카데미와 협력한다.
- համագործակցություն է ծավալել 협력을 강화하다
- բացառիկ 탁월한
«Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ անցած 5 տարիների եկամուտը կազմել է 7 միլիոն 060 հազար դրամ՝ ներառյալ հարկերը, որը կարծում ենք վատ ցուցանիշ չէ»,-ավելացրեց Իսրայելյանը։ "우리의 일관된 업무덕분에 지난 5년간 수입은 세금포함 7,060,00 드람에 달하며, 우리는 나쁘지 않은 수치라고 생각합니다."라고 이스라엘리안은 덧붙였다.
- հետևողական 일관된, 거듭되는
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը վերհիշեց՝ Հայաստանում Չինաստանի դեսպանության հետ համագործակցությունը սկսել են 2015-ից։ «2015-ից ֆակուլտետում սկսվեց չինարենի ուսուցումը, նույն թվականին բացվեց նաև կենտրոնը: Մինչև օրս այդ ուղղությամբ զգալի հաջողություններ ենք ձեռք բերել, համագործակցությունը շատ դրական արդյունքներ տվեց»,-ասաց դեկանն ու նշեց՝ կենտրոնը ոչ միայն հետաքրքրություն է առաջացրել ֆակուլտետի ուսանողների շրջանում, այլ նաև ֆակուլտետից դուրս: Տարեցտարի ուսանողների և ունկնդիրների թիվը զգալիորեն ավելանում է: Ֆակուլտետում դասավանդվում է 13 օտար լեզու, Պետրոսյանը նկատեց՝ ակտիվությունը, հետաքրքությունը բավականի մեծ է հենց չինարենի նկատմամբ: 예레반 주립대락의 국제협력학부의 학장 게함 뻬뜨로시안은 아르메니아에서 2015년부터 중국대사관과 협력을 시작하였음을 회상하였다. "2015년부터 학부에서 중국어 교육을 시작하였으며 같은 해에 센터도 개관하였습니다. 오늘까지 그 방향으로 상당한 성공을 거두었습니다. 협력은 많은 긍정적인 결과를 가져왔습니다."라고 학장은 말했고 센터가 학부의 학생들사이뿐만 아니라 학부밖에서도 관심을 초래하였다고 언급하였다. 매년 학생들과 청취자의 수가 크게 증가하고 있다. 학부에서는 13개의 외국어를 가르치고 있고 뻬뜨로시안은 활동과 관심이 바로 중국어에 대한 상당히 높다고 언급하였다.
Մանե Գասպարյանը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուսումնառությունն ավարտել է այս տարի: Մանեի համար սկզբում հիերոգլիֆները թվացել են անթիվ, անհամար, հետագայում սակայն չինացի դասախոսների օգնությամբ այնքան է հմտացել, որ նույնիսկ կարողանում է Չինաստանում ազատ հաղորդակցվել: Կենտրոնի և Կոնֆուցիոսի ինստիտուտի համագործակցության շրջանակում մասնակցել է 4 մրցույթի: «Ամենակարևորը Չինական կամուրջ մրցույթն էր, որի շրջանակում էլ հենց անցյալ տարի մեկնել եմ Չինաստան: Երբ մեկնեցի, մտածում էի, որ գուցե չկարողանամ շփվել, բայց ազատ շփվում էի, ազատ հաղորդակցվում էի խանութում, մարդկանց հետ»,-նշեց նա: 마네 가스빠리안은 국제관계학부에서 올해 교육을 이수하였다. 마네에게 처음에는 상형문자가 무수하고 셀 수 없는 것으로 보였지만 나중에는 중국강사의 도움으로 심지어 중국에서조차 자유로운 의사소통을 할 수 있을 정도로 숙달되었다. 센터와 공자학원의 협력의 틀안에서 그는 4개의 경쟁에 참여하였다. "가장 중요한 중국 교량경쟁이었습니다. 그 틀안에서 바로 작년에 나는 중국으로 떠났습니다. 출발할 때 나는 생각하였습니다. 거의 의사소통을 할 수 없을거라 생각했지만 가게에 가서 사람들과 자유롭게 의사소통을 했었습니다."라고 그녀는 말했다.
- հարաբերություն 관계
- հիերոգլիֆներ 상형문자
- հմտացել 숙련되다
- հաղորդակցվել 의사소통하다.
- կամուրջ 교량, 다리
-
Մանեն առաջին կուրսից սկսած սովորել է չինարեն լեզու, գրականություն, իսկ չորրորդ կուրսում արդեն՝ նաև երկրագիտություն՝ Չինաստանի մասին, Չինաստանի տնտեսության, քաղաքականության մասին: Արդեն նախկին ուսանողուհին կենտրոնի առկայությունը շատ կարևոր համարեց: «Չինարենը աշխարհում մեծ տարածվածություն է ստանում: Եվ մեր համալսարանում էլ կարևոր է այդպիսի կենտրոն ունենալը»,-նշեց նա: 마네는 1학년부터 중국어, 문학을 공부하기 시작했으며 4학년에는 이미 중국에 대한 지리학, 중국경제, 정치에 대해 공부하였다. 이전 학생들에게 센터의 존재는 매우 중요하게 여겨졌다. "중국어는 세계적으로 큰 인기를 받고 있습니다. 그리고 우리 대학에서도 그와 같은 센터를 가지는 것은 중요합니다."라고 그녀는 말했다.
- երկրագիտություն 지리
- տարածվածություն 인기
Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանի խոսքով՝ կենտրոնի հետ միասին տարբեր միջոցառումներ են անցկացնում, որն ավելի է օգնում համալսարանի ուսանողներին, ունկնդիրներին՝ ծանոթանալու չինական մշակույթի հետ: Օրինակ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չինարենի և չինական մշակույթի կենտրոնի և Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից կազմակերպվել է չինական ֆիլմերի հնչյունավորման միջբուհական մրցույթ: Հայաստանում նմանօրինակ մրցույթ անցկացվել է առաջին անգամ: «Կենտրոնը բավականին նպաստում է չինարենի տարածմանը, տեսանելի է և գրավիչ ուսանողների համար: Ավելի հասանելի ու մատչելի է ուսանողների համար հենց դասերից հետո մնալ և չինարենի կուրսերը շարունակել համալսարանական պայմաններում»,-նշեց նա ու հավելեց՝ համագործակցությունը գնալով ընդլայնվում է: 공자학원의 원장 고르 사르크시안의 말에 따르면 센터와 함께 대학의 학생들에게 더 많은 도움을 주고, 중국문화와 익숙해지도록 다양한 행사를 개최하고 있다. 예를 들어, 예레반 주립대학 국제관계학부의 중국어 및 중국문화센터와 공자학원에 의해 중국발성영화에 대한 대학간 콘테스트를 개최하였다. 아르메니아에서 그와 같은 콘테스트가 개최된 것은 처음이다. "센터는 상당히 중국어의 확산과 뛰어나고 괜찮은 학생들을 장려하고 있습니다. 학생들이 바로 수업후에 머물며 중국어 과정을 대학교에서 계속할 수 있어 더욱 유효합니다."라고 그는 말했으며 협력을 더욱 확장하고 있다고 덧붙였다.
- ֆիլմերի հնչյունավորում 발성영화
- միջբուհական 대학교간의
- տեսանելի 가시적인, 뚜렷한
- գրավիչ 매력적인
Նրա կարծիքով՝ նոր լեզվի իմացությունը ոչ միայն նոր հեռանկարներ է բացում, այլ նաև լեզվի իմացությունն օգնում է ճանաչել չինական հարուստ մշակույթը, լեզվի միջոցով են սկսում ուսումնասիրել մշակույթը:
Կենտրոնը նաև հետամուտ է եղել տարբեր կոնֆերանսների անցկացմանը: Կենտրոնի և «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի հետ համատեղ անցկացվել է «Չինաստան-Եվրասիա» խորագրով միջազգային գիտաժողովը: 그의 의견에 따르면 새로운 언어의 지식은 새로운 관점을 열어줄뿐만아니라 언어의 지식은 중국의 풍부한 문화를 인식하는데도 도움을 줍니다. 언어를 통해 문화를 공부하기 시작한다. 센터는 다양한 컨퍼런스의 개최를 추구한다. 센터와 "중국-유라시아" 정책 및 전략연구 위원회의 재단과 함께 "중국-유라시아"라는 주제로 국제 회의를 개최하였다.
- իմացություն 지식
- հեռանկար 관점
- ճանաչել 인식하다
- հետամուտ է 추구하다
- հիմնադրամ 재단
ԵՊՀ-ի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» խորագրով գիտաժողովը: Իսկ ՉԺՀ դեսպանության հետ կապերը մշտապես գործընկերային են: 예레반 주립대학과 중국 사회과학 아카데미의 공동 주최로 "일대일로"라는 주제의 회의를 개최하였다. 그리고 중화인민공화국 대사관과의 관계는 영구적으로 파트너쉽을 맺고 있다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 17일자) (0) | 2020.09.18 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 25일자) (6) | 2020.06.25 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 23일자) (0) | 2020.06.23 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 22일자) (0) | 2020.06.22 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 21일자) (0) | 2020.06.21 |