휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 17일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 17일자)

LifeChallenger 2020. 9. 18. 16:45
반응형

출처 : 픽사베이

 

 

 

Վարչապետն անհանգստացնող է համարում վերջին օրերին կորոնավիրուսի դրական դեպքերի թվի աճը:

총리는 최근에 코로나바이러스 양성사례수의 증가를 우려하고 있다. 

 

- անհանգստացնող է համարում 우려하다 (անհանգստացնող 성가신, 안절부절하는, համարել 심사숙고하다)

- վերջին օրերին 최근에 

- դրական դեպքեր 양성사례

 

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհանգստացնող է համարում վերջին երկու օրերի ընթացքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվի էական աճը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 16-ի դրությամբ՝ դրական նոր դեպքերի թիվը եղել է 257, սեպտեմբերի 17-ի դրությամբ՝ արդեն 295. կառավարության ղեկավարի խոսքով՝ հայտնաբերման տոկոսը բավական բարձր է, այսինքն՝ թեստերի թիվը մեծ է: 예레반, 9월 17일, 아르멘프레스: 총리 니콜 파쉬니안은 최근 이틀동안 코로나바이러스확진사례수의 확연한 증가에 우려를 표명하였다. "아르멘프레스"의 보도에 따르면 9월 16일자로 신규양성사례수는 257명에 이르렀고, 9월 17일에는 이미 295명이다. 정부관리자의 말에 따르면 검출율은 충분히 높으며 다시말해, 검사수가 높다.  

 

- հաստատել 확인하다(=confirm)

- էական 두드러진, 확연한

- դրությամբ 현재로(=as of) <- դրություն 상황, 조건

- ղեկավար 관리자, 지도자 -> ղեկավարել 이끌다

- հայտնաբերել 발견하다, 검출하다 -> հայտնաբերում 발견, 검출

- բավական 충분한 -> բավական է 그만 !!

 

«Երեկ ունեցել ենք 4319 թեստ, նախորդ օրը՝  4135։ Ես հիշեցնեմ, որ ամենաբարդ շրջանում մեր թեստերի մաքսիմալ ծավալը 3000-ի չի հասել։ Բայց այնուամենայնիվ, միտումն անհանգստացնող է, և ես կարծում եմ, որ մենք հանրության ուշադրությունը պետք է հրավիրենք այս խնդրի վրա։ Օրինակ՝ ես երեկ մարտից հետո առաջին անգամ Երևանում խցանում նկատեցի։ Թերևս դա կապված է դպրոցների բացման հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ "어제 우리는 4319건의 검사를 했으며, 전날은 4135건입니다. 저는 가장 어려운 시기에 우리의 최대검사규모가 3000건을 넘지 않음을 상기시켜드립니다. 하지만, 그럼에도 불구하고 추세는 여전히 불안하기에 우리는 대중의 관심을 이 문제에 이끌어야한다고 생각합니다. 예를 들어, 어제 3월이후 처음으로 예레반에서 교통체증을 목도하였습니다. 아마도 그것은 학교의 개강과 관련이 있을 겁니다." 라고 니콜 파쉬니안은 말했다.    

 

- նախորդ օր 전날

- մաքսիմալ 최대 <-> նվազագոյն 최소

- այնուամենայնիվ 그럼에도 불구하고, 여전히

- միտում 추세

- ուշադրություն 관심 -> ուշադրություն հրավիրել 관심을 불러일으키다.

- խցանում 교통체증

- նկատել 목도하다, 알아채다

- Թերևս 아마도

 

Իր հերթին Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ թեստավորումերի թիվը մեծ է, այդ պատճառով էլ բացարձակ թվով դրական դեպքերի թիվը մեծ է։ 보건부 장관의 수석 대변인인 아나히뜨 아바네시안은 그녀의 차례에서 검사수가 크기에 그런 이유로도 양성사례수가 크다고 언급했다.

 

- հերթ 차례

- տեղակալ 대변인

- բացարձակ 절대

 

«Բայց մենք նաև նկատում ենք թեստավորման մեջ նաև տոկոսային աճ, այսօր մոտ 7 տոկոս է կազմում, ինչը մեզ համար մտահոգիչ է։ Մենք մեր վերլուծությունների արդյունքում կարծում ենք, որ այս աճի միտումը կապված է մինչդպրոցական շրջանի ակտիվացման և տեղաշարժի ավելի ակտիվացման հետ՝ մինչդպրոցական առևտուր անելու, հանգստյան տներից վերադառնալու»,- ասաց Ավանեսյանը՝ ավելացնելով, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում արդեն տեսանելի կլինի, թե դպրոցների բացման արդյունքում ինչ իրավիճակ է համաճարակային առումով։ "하지만 우리는 또한 우리를 걱정시키는 오늘 약 7%에 해당하는, 검진자내에서도 백분율의 증가에 주목하고 있습니다. 우리의 분석결과로 보면 이러한 증가추세는 유치원에 입학하고 휴가처에서 돌아오는 유치원 기간의 활성화 및 더 많은 이동의 활성화과 관련이 있다고 생각합니다."라고 아바네시안은 말했으며 덧붙여 향후 2주간동안 학교개강으로 인해 전염병의 상황이 어떨지 가시화될 것이라고 언급했다.     

 

- մտահոգել 걱정하다

- վերլուծություն 분석

- մինչդպրոցական շրջան 유치원 기간

- առևտուր 거래 -> առևտուր անել 쇼핑하다-> մինչդպրոցական առևտուր անել 유치원에 입학하다

- հանգստյան տներ 휴가처

- տեսանելի լինել 가시화되다.

- արդյունքում 결과, ~로 인해

 

«Թեև արտակարգ դրության ռեժիմն ավարտվել է, բայց կանոնները խստորեն պետք է պահպանել։ Վիճակագրությունը փաստում է՝ միայն կանոնների խստորեն պահպանման արդյունքում կարող ենք զսպել աճի միտումը և աշնան ընթացքում չունենանք թվերի կտրուկ վերելք, ինչը առողջապահական համակարգում մեծ լարում է առաջացնում»,- ասաց փոխնախարարը: 비록 비상사태는 끝났지만, 규칙을 엄격히 준수해야합니다. 통계로 보면 오직 규칙을 엄격히 준수하는 결과만이 증가추세를 억제하고 가을기간동안 의료시스템에서 큰 긴장을 야기하는 감염자수의 급상승을 피할 수 있습니다."라고 차관은 말했다. 

 

- արտակարգ դրության ռեժիմ 비상사태

- թեև 비록

- կանոն 규칙 -> կանոնները պահպանել 규칙을 준수하다

- վիճակագրություն 통계 -> վիճակագրությունը փաստել 통계는 증명하다

- զսպել 억제하다

- կտրուկ 급작스런 -> կտրուկ վերելք 급상승

 

Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46671 դեպք, որոնցից 42231-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3232 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 925: Արձանագրվել է նաև մահվան 283 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ 아르메니아에서는 9월 17일 현재 코로나바이러스 전체 확진사례는 46671건이며, 그중 42231건이 회복되었다. 코로나바이러스의 감염으로 이 순간에 실제 치료중인 3232명의 환자가 있다. 일반적으로 코로나바이러스 질환으로 925명의 사망이 기록되었다. 또한 환자가 코로나바이러스로 확진되었지만 다른 질환으로 인해 사망한 사람이 283건이 보고되었다. 

 

- ընդհանուր առմամբ 일반적으로 

- արձանագրվել 기록되다.

 

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ: 정부는 9월 11일에 아르메니아에서 2020년도 3월 16일에 선언되고 9월 11일까지 연장되었던 비상사태를 9월 11일 5시부터 2021년 1월 11일을 포함하여 규칙으로 전환하였다.  

 

 

 

Ոստիկանները դիմակ չկրող ոչ մի քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնեն. վարչապետ:

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պայքարի մեկ ապացուցված գործիք կա՝ դիմակի կրման պայմանների խստորեն պահպանումը: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին կորոնավիրուսի դեպքերի թվի աճին: Վարչապետը ոստիկանապետից պահանջեց՝ ոստիկանները դիմակ չկրող ոչ մի քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնեն, ընդգծելով, որ դիմակը ծնոտը փակելու համար չէ, այլ քիթն ու բերանը փակելու համար:

Վարչապետը նշեց, որ վարակի տարածման կանխարգելման պայմանները պահելը դժվար է, սակայն անհրաժեշտ: «Կորոնավիրուսից մահացած 925 մարդ ունենք, 283՝ կորոնավիրուսով վարակված, սակայն մահացած այլ պատճառներով: Եվ երբ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում այլ երկրներում, համոզվում ենք, որ պիտի սովորենք կորոնավիրուսի հետ ապրել առանց ամենախիստ սահմանափակումների: Բայց դա հնարավոր է միայն այն պարագայում, երբ մեր առողջապահական հիմնարկները պատրաստ լինեն սպասարկել, բուժել դրա անհրաժեշտությունն ունեցող բոլոր քաղաքացիներին: Հուլիսին, օրինակ, եզրին էինք, օրեր ենք ունեցել, երբ մեր վերակենդանացման բաժանմունքներում երկու-երեք ազատ տեղ է մնացած եղել, բայց կարողացել ենք այդ իրավիճակը հաղթահարել, և ըստ էության, ոչ մի քաղաքացու առանց բժշկական օգնության չենք թողել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այն երկրները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարում լավագույն արդյունքներն են գրանցել, ունեն տնտեսական ամենախորն անկումը: «Եվ սա, իհարկե, հասկանալիորեն փոխկապակցվածության մեջ է, ու մենք պետք է շատ ուշադիր լինենք դպրոցներում, փողոցներում, ամենուր, որ կարողանանք այդ խնդիրները լուծել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

Հրազդանում սանիտարական աղբավայրը կկառուցի իրանական ընկերությունը

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը թույլատրեց  Իրանում գրանցված  «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը  «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված՝ լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման գործունեություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ ընդունված որոշման հիմնավորման, նախագծի ընդունումը պայմանավորված է «Կոտայքի ու Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ծրագրի շրջանակներում «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը շինարարության իրականացման թույլտվություն տալու անհրաժեշտությամբ:

Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2016 թվականի հունիսի 30-ին վավերացված միջազգային համաձայնագրի համաձայն` իրականացման փուլում է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որի շրջանակներում նախատեսվում է կառուցել ԵՄ համապատասխան չափանիշների ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր ու ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 մլն եվրո է, որից 5,5 մլն-ը հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն` դրամաշնորհ: Վերջինիս 3.5 մլն-ը տրամադրվում է Եվրոպական հարեւանության ներդրումային հիմնադրամի կողմից (NIF), իսկ 2,0 մլն.-ը` Արեւելյան Եվրոպայի էներգաարդյունավետության եւ բնապահպանական գործընկերության ծրագրից (E5P):

Վարկի մարման ժամկետը 15 տարի է և կսպասարկվի քաղաքային համայնքների կողմից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված աղբահանության սակագների շրջանակներում բարելավել բնակչության համար աղբահանության սպասարկման որակը: 

Ծրագրի շրջանակներում երկու մարզերի բոլոր համայնքներում կոշտ կենցաղային թափոնների հավաքման եւ հեռացման պատշաճ ծառայությունների մատուցման ու նոր սանիտարական աղբավայրի կառուցման ու շահագործման նպատակով նախատեսվում է ` 

 - Հրազդանում  ԵՄ չափանիշներին համապատասխան նոր աղբավայրի կառուցում (ներառյալ ենթակառուցվածքները, շինություններն ու կառույցները),

 -  2 փոխաբեռնման կայանների կառուցում (Ակունք եւ Մարտունի),    

- թափոնների հավաքման բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների/արկղների ձեռք բերում,

- աղբավայրի շահագործման աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումների ձեռք բերում,

-  թափոնների հավաքման նոր կետերի տեղադրում:

Ծրագրի շրջանակներում կառուցվող սանիտարական աղբավայրի և երկու փոխաբեռնման կայանների կառուցման համար շինարարական կազմակերպության ընտրության համար հայտարարված  միջազգային մրցութային հայտերը բացվել են ս․թ. հունվարի 24-ին։ Հայտերի գնահատման արդյունքներով «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական  ընկերությունը ճանաչվել է հաղթող, քանի որ վերջինիս մրցութային առաջարկը ճանաչվել է մրցութային փաստաթղթերին էապես համապատասխանող, բավարարել է որակավորման չափանիշներին եւ հանդիսացել  է ամենացածր գնահատված գին առաջարկած ընկերությունը:

Մրցույթի առաջարկների գնահատման զեկույցն ու պայմանագրերի շնորհման առաջարկությունը ուղարկվել է ՎԶԵԲ-ին որից հետո՝ 2020 թվականի հուլիսի 7-ին ՎԶԵԲ-ից ստացվել է  «պայմանագրերի շնորհման» գրություն-հաստատումը, իսկ հուլիսի 15-ին «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը ուղարկվել է  «պայմանագրերի շնորհման» ծանուցում («Ընդունման նամակ»)։

Վերոնշյալ գործընթացի հաջորդ փուլը ենթադրում է շինարարական աշխատանքների պայմանագրերի կնքումը, սակայն մինչ այդ անհրաժեշտ է լուծել «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերության շինարարության  իրականացման թույլտվություն հարցը։

«Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում հաղթող մասնակիցը հնարավորություն կունենա իրականացնել ՀՀ-ի եւ ՎԶԵԲ-ի միջեւ կնքված միջազգային համաձայնագրով նախատեսված աշխատանքները՝ Հրազդան համայնքում տարածաշրջանում առաջին սանիտարական աղբավայրի եւ համապատասխան ենթակառուցվածքների, ինչպես նաեւ Ակունք ու Մարտունի համայնքներում փոխաբեռնման կայանների կառուցման աշխատանքները:

 

 

 

Երևանում կկառուցվի ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների նոր համալիր

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետության աջակցությամբ և Եվրամիության դրամաշնորհային ծրագրով Երևանում կստեղծվի ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Նոր համալիրի հիմնումը նախատեսված է դեռևս 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության և Եվրոպական միության միջև ստորագրված` «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. Կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում» համաձայնագրով։

ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների նոր համալիր կառուցման նպատակով ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում տարածք է հատկացվել Սիմոնյան կրթական հիմնադրամին։ Զեկուցող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նոր համալիրի շինարարությունը կմեկնարկի 2021 թվականին և կավարտվի երկու տարվա ընթացքում։

Ծրագրի շրջանակում ԹՈՒՄՈ կենտրոնին կից նախատեսվում է կառուցվել մոտ 15000 մ2 մակերես ունեցող շինություն, որը ներառելու է կրթական, հետազոտական և առևտրային ենթակառուցվածքներ, մասնավորապես` STEM հետազոտությունների լաբորատորիաներ։ Սա կլինի Թումո ծրագրի տրամաբանական շարունակությունը և հնարավորություն կտա ԲՈՒՀ-երում սովորող ուսանողներին և երիտասարդ մասնագետներին՝ 18 տարին լրանալուց հետո ձեռք բերել STEM՝ գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի հմտություններ։

Ստեղծվելու է Թումո-լաբս բաղադրիչը, մեծահասակների ծրագրավորողների դպրոցը, որն անկախ տարիքից հնարավորություն կտա բոլորին վերամասնագիտանալ բարձր տեխնոլոգիաների ասպարեզում և աշխատանք գտնել ՏՏ ոլորտում։ Նոր համալիրը միաժամանակ կհանդիսանա Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետ, ստարտափների հանգույց, օֆիսների և կոնֆերանսների կենտրոն և կոմերցիոն տարածք` կենտրոնի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար: Նախարարը նաև տեղեկացրել է, որ ծրագրի իրականացումն համահունչ է բարձրագույն կրթության ոլորտում ԿԳՄՍ նախարարության որդեգրած ռազմավարությանը, որն ենթադրում է միջբուհական համագործակցության ակտիավացում, բուհերում հետազոտական ծրագրերի ավելացում։ Շուրջ 15000մ2 մակերեսով հողատարածքը տրամադրվել է բարերարի՝ «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ի համաձայնությամբ․ ընկերությանը պատկանող անշարժ գույքի մաս հանդիսացող տրվել է բացառապես ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցապատման իրավունքով։

 

 

 

 

Դպրոցում դիմակ կրելու պարտադրանքը հանելու մասին դատարանի որոշում չկա

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոցում դիմակ կրելու մասին դատարանի որոշում չկա. փաստաբան Գեղամ Սիմոնյանի սոցիալական ցանցի միջոցով տարածած տեղեկությունն այն մասին, որ դպրոցում դիմակ կրելու պահանջը և մյուս սահմանափակումներն ապօրինի են և հաստատված դատարանի որոշմամբ, չի համապատասխանում իրականությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված դատարանի որոշումը փաստում է, որ փաստաբան Գեղամ Սիմոնյանի կողմից ներկայացված դիմումը, կից փաստաթղթերով վերադարձվել է. «Դիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում՝ այն վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը»:

Բացի դրանից, փաստաբանը, մեջբերելով դատարանի որոշումը, նշում է, որ վարչական դատարանը 5 դատավորի կազմով հաստատված է համարել, որ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը նորմատիվ իրավական ակտ չէ և ենթակա չէ կիրառման և կատարման։ «Ինչից հետևում է, որ սկսած սեպտեմբեր 15-ից դպրոցներում կիրառվող սահմանափակումներն ապօրինի են և ոչ ոք իրավասու չէ այդ կարգը երեխաներին և ուսուցիչներին պարտադրել»,-նշում է նա։

Սակայն առհասարակ փակ տարածքներում, մասնավորապես՝ դպրոցում դիմակ կրելու արգելքը սահմանվում է ուղեցույցից ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթով՝ ՀՀ առողջապահության նախարարի՝ Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատող՝ սեպտեմբերի 11-ի հրամանով, որի համաձայն՝ փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ մինչև 5 տարեկան երեխաների, բնակության վայրում, անձնական ավտոմեքենաներով երթևեկելիս, ծխելիս, խմելիս, սնվելիս, ինչպես նաև Առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի:

Այսպիսով, դպրոցներում դիմակ կրելը պարտադիր է, քանի որ ոչ միայն չկա դատարանի որոշում՝ դիմակ կրելու ապօրինի լինելու վերաբերյալ, այլև դատարանում հարցի վիճարկումն արվել է սխալ, չի մատնանշվել իրավական նորմատիվային ակտ հանդիսացող համապատասխան փաստաթուղթը, որը նախարարի հրամանն է:

ԼՐԱՑՈՒՄ- ՀՀ առողջապահության նախարարությունը հավելում է. «Հարկ է նշել, որ տվյալ դիտարկումներն ապատեղեկատվություն են, մոլորության մեջ են գցում քաղաքացիներին, չունեն ոչ մի իրավական հիմք, և չեն վերաբերում դպրոցներում իրականացվող սահմանափակումներին, քանի որ սահմանափակումները կիրառվում են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշումը (դպրոցների մասով, հավելվածի 20-րդ կետի հիման վրա) և ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 23-Ն հրամանը։

Այնուամենայնիվ, հեղինակին՝ որպես փաստաբան և իրավաբան, պետք է հայտնի լիներ, որ նշված ուղեցույցը չի էլ հանդիսացել նորմատիվ իրավական ակտ, և այն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին հակասելու մասով վիճարկելը առարկայազուրկ է:

Հարկ է ևս մեկ անգամ նշել, որ  Հայաստանում դպրոցներում դիմակ կրելու որոշումը կայացվել է՝ ուսումնասիրելով միջազգային փորձը և հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները և հաշվի առնելով երկրում առկա համաճարակային իրավիճակը։

Հարգելի քաղաքացիներ, ծնողներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում չտրվել ապատեղեկատվությանը և հաշվի առնել, որ մեր երկիրը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության համաճարակի ընթացքում և բոլորիս առանցքային նպատակը պետք է լինի երեխաների պաշտպանությունն ու այդ ճանապարհով նաև մեր ծնողների, տատիկ-պապիկների առողջության պահպանումը»։

 

 

 

Քննարկվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը

 

ԵՐԵՎԱՆ« 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ատոմային էլեկտրական» ՓԲԸ և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ ընկերությունների միջև տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել  խորհրդակցություն: Տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվել է թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը (2026 թվականից հետո):

 «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի կայքից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ներածական խոսքով հանդես են եկել «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:

Քննարկվել են 2020 թվականի ընթացքում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի Շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ) ծրագրով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և 2021 թվականի ընթացքում սարքավորումների և համակարգերի արդիականացման աշխատանքների պլանը.

  • ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգ (ԱԳՎՍՀ),
  • ռեակտորի իրանի վերականգնողական ջերմամշակում (թրծաթողում),
  • հուսալի սնուցման համակարգ (ՀՍՀ):

 

9월 17일자

 

 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments