휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 22일자) 본문
ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ: 국가안보국은 가긱 짜루끼안이 연루된 형사사건과 관련하여 새로운 세부사항을 제출하였다.
- մանրամաս 세부사항
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը նոր մանրամասներ է ներկայացրել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունը․: 예레반, 6월 22일, 아르멘프레스: 아르메니아 공화국 국가안보국은 국회의 "번영 아르메니아" 정당의 대표이자 "번영 아르메니아" 공화당의 의장인 가긱 짜루끼안이 연루된 형사사건에 대한 새로운 세부사항을 제출하였다. "아르멘프레스"는 아르메니아 공화국 국가안보국의 언론센터에서 게재한 게시물을 참조하였다.
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կարևորելով հասարակական մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերով հանրությանը թույլատրելի չափով տեղեկատվություն տրամադրելու գործելաոճը և նպատակ ունենալով հանրության շրջանում սույն քրեական գործի ելքով շահագրգիռ կամ ինքնուրույն շահ հետապնդող շրջանակների կողմից ապատեղեկատվության տարածումը կանխարգելել, տեղեկացնում է, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում որոշում է կայացվել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, Ծառուկյան կուսակցությունների դաշինքի ղեկավար Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-154. 2-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: "아르메니아 공화국 국가안보국은 대중적인 관심을 갖는 형사사건에 대해 대중에게 허용가능한 범위로 정보를 제공할 절차와 목적을 가지고, 민중사이에 동일 형사사건의 결과에 관심이 있거나 독자적인 관심을 쫒는 자들에 의한 오보의 확산을 방지하고자 2017년 4월 2일에 개최된 아르메니아 공화국 국회의원 선거기간에 유권자에게 뇌물을 제공하고, 뇌물을 받고 뇌물을 받은 사건과 관련하여 아르메니아 공화국의 국가안보국의 조사과에서 조사한 형사사건의 예비조사로 입수된 충분한 중거물에 근거하여 "번영 아르메니아"정당의 대표, 짜루끼안, 정당연합의 의장인 가긱 꼴리아이 짜루끼안에게 아르메니아 공화국 형사법 38-154. 제2조의 2항에 따라 피고인에 포함시키기로 결정하였다."
- հասարակական 대중의
- հնչեղություն 소리, 관심
- հանրություն 커뮤니티
- գործելաոճ 작업스타일, 절차
- շահագրգիռ = հետաքրքիր 관심있는
- ինքնուրույն 독립적으로
- հետապնդել 쫓다
- ընտրություն 선거
- ընտրողներ 유권자
- կաշառք 뇌물, 금품수수
- քննչական դեպարտամենտ 조사과
- ապացույց 증거
- կուսակցություն 정당
- մեղադրյալ 피고인
Նույն օրը վարույթն իրականացնող մարմինը, հաշվի առնելով քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից մերժվել է: 동일, 소송절차를 실시하는 기관은 형사사건에서 입수된 사실자료를 고려하여 예레반시의 관할법원에 피고인 가긱 짜루끼안에 대한 구속수단으로 적용하는 체포에 대한 영장을 제출하였다. 그것은 법원에 의해 기각되었다.
- վարույթ 소송절차
- միջնորդություն ներկայացնել 소장을 제출하다
- կալանավորում 체포
Ընդ որում, Գագիկ Ծառուկյանին մեղսագրվող հանցագործության հիմնավոր կասկածը հաստատված համարելու համար նախաքննական մարմինը Դատարանում ներկայացրել է ոչ թե մեկ վերաբերելի փաստեր կամ տեղեկատվություն, այլ՝ այդպիսի փաստերի կամ տեղեկատվության համակցություն, որոնք հնարավորություն են տվել Դատարանին հիմնավորված համարելու, որ մեղադրյալն առնչվում է կատարված դեպքին, քրեական գործի մեղադրանքին, փաստական հանգամանքներին, մեղսագրվող հանցագործությանը: 게다가, 가긱 짜루끼안에게 연루된 범죄의 합리적인 의심을 확인하기 위해서 예비기관은 법원에 관련사실이나 정보뿐만 아니라 그러한 사실 또는 정보의 조합을 제시하였다. 이를 통해 법원에게 피고인이 실행된 사건, 형사 사건의 협의, 사실정황, 연루된 범죄와 연관이 있음을 인지할 기회를 부여하였다.
- հանցագործություն 범죄
- հաստատել 확인하다
- վերաբերելի 관련하여
- առնչվել 관련하다, 관계가 있다.
- մեղադրանք 협의
- հանգամանք 정황
Մասնավորապես, որպես այդպիսի փաստական տվյալներ, Դատարանը վկայակոչել և դիտարկել է գործով ներգրավված 5 կասկածյալների ցուցմունքները, ինչպես նաև Երևան Շին ՍՊ ընկերությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերված և առգրավված ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավորների ընտրությունների 2017 թվականին ներկայացված ընտրողների թիվ և վճարված գումարները վերտառությամբ հաշվետվությունները, որոնցում առկա են եղել հստակ նշումներ մեկ ձայնի համար վճարված գումարների, ընդհանուր քվեների դիմաց ընտրողներին տված կաշառքի չափի, ակտիվիստներին վճարված գումարների, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այլ անձանց գումարներ փոխանցելու վերաբերյալ նշումներ, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ չեն կարող տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տալ, ինչը հաստատվել է նաև Դատարանի կողմից: 특히, 그러한 사실자료에 근거하여 법원은 사건과 관련된 5명의 용의자의 증언을 참조하여 관찰하였으며 뿐만 아니라 예레반 쉰 주식회사에서 집행된 수색에서 발견되고 압수되어진 아르메니아 공화국 국회의 번영 아르메니아 정당의 국회의원선거 2017년 개최된 유권자의 수와 지불된 금액이 재판 보고서에 명시되어 있다. 그 보고서에는 특별수첩에 한표당 지불되어진 금액, 일반 투표를 가진 유권자에게 제공된 뇌물금액, 활동가에게 제공된 금액, 가긱 짜루끼안의 지시에 따라 다른 사람에게 돈을 이체한 것에 대한 메모가 존재한다. 공정한 참관인에게 다양한 해석의 여지를 줄 수 없다. 그것은 또한 법원에 의해 승인되었다.
- կասկածյալ 용의자
- ցուցմունք 증언
- վկայակոչել և դիտարկել 참조하고 관찰하다
- խուզարկություն 수색
- առգրավված 압수되어진
- հաշվետվություն 보고서
- վերտառություն 재판
- հանձնարարությամբ 지시에 따라
- անկողմնակալ 공정한
- դիտորդ 참관인
- տարատեսակ 다양한
- մեկնաբանություն 논평
- տեղիք տալ 여지를 주다
Միևնույն ժամանակ Դատարանըգտել է, որ քրեական գործով վարույթի ընթացքում Գագիկ Ծառուկյանի ոչ պատշաճ վարքագիծը կանխել հնարավոր է ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցի կիրառմամբ: 동시에 형사사건의 소송과정에서 자유의 박탈과 관련없는 다른 수단을 적용함으로써 가각 짜루끼안의 부적절한 행동을 방지할 수 있다.
- դատարանըգտել 판결하다
- վարքագիծ 행동
- կանխել 방지하다
Ուշագրավ է հատկապես այն, որ սույն քրեական գործի հարուցման սկզբնական փուլում կատարվել են շուրջ 80-ից ավելի խուզարկություններ, որոնց ընթացքում Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամների կամ ակտիվիստների բնակարաններում հայտնաբերվել և առգրավվել են նաև 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Ծառուկյան կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառքի առարկա գումարները հասցեական կարգով տալու հանգամանքն ուղղակիորեն հաստատող այլ փաստեր, որոնցում արդեն առկա են եղել ընտրողների անհատական տվյալներ, ընտանիքի անդամների թիվը, յուրաքանչյուր անձին տրված համապատասխան 10.000 ՀՀ դրամ գումարի վերաբերյալ նշումներ և կաշառք ստանալու հանգամանքը հավաստող ստորագրություններ: 주목할 만한 것은 특히, 이 형사사건이 시작된 초기단계에서 대략 80건 이상의 수색이 실시되었으며 그 과정에서 번영아르메니아 정당의 당원 또는 활동가의 아파트에서 또한 2017년 4월 2일에 아르메니아 공화국의 국회의원선거의 과정에서 짜루끼안의 정당연합과 그것에 의해 지명된 후보에게 찬성표를 투표하기 위해 유권자에게 뇌물을 제공한 금액이 주소에 따라 제공된 정황을 직접적으로 확인한 다른 사실을 발견하여 압수되었다. 그속에는 이미 유권자의 개인정보, 가족구성원의 수, 각 개인에게 제공된 1만 아르메니아 공화국 드람 금액에 대한 메모와 뇌물을 받은 정황을 입증하는 서명이 존재하였다.
- ուշագրել 주목할만하다, 참고하다
- հարուցել 야기하다, 초래하다
- առաջադրված 지명되어진
- թեկնածու 후보자
- օգուտ 이용, 찬성, 혜택
- քվեարկել 투표하다
Քրեական գործում առկա փաստական տվյալները, այդ թվում՝ գործով որպես մեղադրյալ ներգրավված մյուս անձանց և մի քանի տասնյակ վկաների ցուցմունքները, հիմք են տալիս նաև ողջամիտ պնդումներ կատարելու առ այն, որ հիշատակված հաշվետվությունները կազմվել են արդեն այն անձանց կողմից, ովքեր անմիջականորեն զբաղվել են կաշառքի գումարները ընտրողներին հասցեական կարգով տալու հարցով, որից հետո հաշվետվությունները աստիճանակարգության կարգով ներկայացրել են կուսակցության ղեկավար կազմին: 사건과 관련된 피고인이 연루되어진 다른 사람 및 여러 수십명의 증인의 증언을 포함한 형사사건에서 사실자료는 또한 합리적인 주장에 대한 근거를 제공하고 있다. 언급된 보고서는 이미 그 개인에 의해 뇌물금액을 유권자에게 주소의 순서에 따라 제공된 문제에 직접 관여했다는 것을 증명하며, 그 이후 보고서는 완성된 순서에 따라 정당대표에게 제출되었다.
- ողջամիտ 합리적인
- պնդում 주장
- անմիջականորեն 직접
- աստիճանակարգության կարգով 완성된 순서에 따라
Թեև, դեպքից անցել է շուրջ երեք տարուց ավելի ժամանակ, որն անշուշտ որոշակի դժվարություններ է առաջացնում ապացույցների հավաքագրման գործընթացում, սակայն ՀՀ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների, ինչպես նաև դրանց զուգահեռ ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում նույնիսկ տարիներ անց հնարավոր է եղել բացահայտել ՀՀ ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար կազմակերպված խմբի կողմից ընտրողներին կաշառք տալու հանգամանքը հավաստող բազմաթիվ այլ ապացուցողական նյութեր, որոնց բովանդակություն նակնհայտորեն չի սահմանափակվում միայն Գեղարքունիքի մարզի տարածքում կատարված լինելու հանգամանքով և այդ ուղղությամբ ներկայումս շարունակվում են կատարվել անհրաժեշտ գործողություններ: 여전히, 사건으로부터 3년이상의 시간이 지났으며 이는 증거를 수집하는 절차에서 당연한 어려움을 초래하였지만 아르메니아 공화국 국가안보국의 복잡한 운영조사 대응뿐만 아니라 그것과 병행하여 착수된 조사와 기타 사법조치의 결과로 몇년이 지났음에도 불구하고 아르메니아 공화국의 2017년 4월 2일 국회의원 선거에 참여한 "짜루끼안"의 정당연합과 그에 의해 지명된 후보자에게 찬성표를 투표하기 위한 조직적인 집단에 의한 유권자에게 뇌물을 증여한 정황을 입증하는 수많은 다른 증명자료를 발견할 수 있었다. 그 내용은 분명히 단순히 게하르꾸니크 구의 구역에서 실시되었던 정황에 국한되지 않으며 그에 관한 현재 지속적으로 필요한 행위가 실시되고 있다.
- համալիր 복잡한
- նույնիսկ 심지어, ~조차
- բովանդակություն 내용물
- նակնհայտորեն 분명히
- սահմանափակվել 제한되다
Նախաքննական մարմնի տրամադրության տակ ներկայումս առկա են նաև այնպիսի նյութեր, որոնց ուսումնասիրությամբ տեսանելի է, որ կուսակցության ղեկավար կազմի կողմից ըստ ծառայության վայրերի, զորանոցների տեղակայման վայրերի, ծառայության ժամկետների վեր են հանվել նաև կոնկրետ զինծառայողների անհատական տվյալները, նախապես կազմվել են կաշառք ստանալու պատրաստակամություն հայտնած անձանց ցուցակներ, դրանք համադրվել և ստուգվել են ինչպես ընտրությունների նախորդող ժամանակահատվածում, այնպես էլ՝ ընտրություններց հետո, ՀՀ-ում գործող առևտրային բանկերից ընտրությունների նախորդող ժամանակահատվածում ստացել են 10.000 ՀՀ դրամներից բաղկացած հարյուրավոր միլիոն դրամներ և նույնաբնույթ բազմաթիվ այլ փաստական տվյալներ, որոնց կապակցությամբ նույնպես իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ: 예비조사기관의 산하 부서에는 조사가 진행됨에 따라 현재 정당의 대표진에 의한 향응장소, 막사의 배치장소, 향응기간에 참여한 특정 군인의 개인자료가 존재함에 주목하였다. 또한 뇌물을 받을 준비를 표명한 개인의 목록, 그것들은 선거 이전의 기한 뿐만아니라 선거 이후에도 비교되고 확인되었다. 아르메니아 공화국에 소재중인 상업은행으로부터 선거예비기간동안에 아르메니아 공화국 돈으로 1만드람부터 수백만드람까지 받았으며 그와 같은 다른 많은 사실자료가 활발한 조사활동에서 정당에 실시되었다.
- տրամադրություն 분위기
- ղեկավար կազմ 경영진, 지도자
- զորանոց 천막, 막사
- զինծառայող 병사
- համադրվել և ստուգվել 비교되고 확인되다
Հաշվի առնելով կատարված հանցագործության ամբողջական պատկերը բացահայտելու հանրային շահը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է ստանալ նաև հանրության աջակցությունը և հորդորում է ՀՀ քաղաքացիներին սույն դեպքի վերաբերյալ որևէ տեղեկություններ տիրապետելու դեպքում անմիջապես իրազեկել վարույթն իրականացնող մարմնին: 실행되어진 범죄의 전체적인 윤곽을 밝혀내기 위한 공공의 노력을 고려하여 아르메니아 공화국 국가안보국은 또한 대중의 지원을 얻기를 기대하며 아르메니아 공화국의 국민에게 동일 사건에 대한 어떤 정보를 습득하는 경우 즉시 소송을 진행하는 기간에게 신고하기를 촉구한다.
- ակնկալել 기대하다
- տիրապետել 습득하다
Հայաստանի Հանրապետության դատախազությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարան»։ 아르메니아 공화국 검찰은 예레반의 총괄법원의 결정에 대해 상고형사법원에 항소할 것이다."
- բողոքարկել 항소하다.
Պետությունը Հայաստանում աշխատատեղեր կստեղծի արտագնա աշխատանքի մեկնողների համար: 정부는아르메니아에서 해외취업자를 위한 일자리를 창출할 것이다.
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը կապիտալ շինարարության ոլորտում 100 նոր նախագիծ պետք է ներկայացնի՝ փորձելով քաղաքացիների համար համավարակի պայմաններում աշխատատեղեր ստեղծել Հայաստանում, որպեսզի նրանք չմեկնեն արտերկիր: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին: 예레반, 6월 22일, 아르멘프레스: 아르메니아 공화국 정부는 자본건설분야에서 국민들을 위한 전염병 상황에서 아르메니아에서 일자리를 창출하는 노력의 일환으로 그들이 해외로 떠나지 않게 하기 위해서 새로운 100개의 계획을 도입해야한다. 이에 대하여 아르메니아 공화국 총리 니콜 파쉬니안은 상황통제실 회의이후 갖은 브링핑에서 "아르멘프레스"의 질문에 대답하며 말했다.
ԵԱՏՄ երկրներում արտագնա աշխատանք իրականացնող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, սահմանների փակ լինելու պատճառով, չեն կարողացել մեկնել: Հարցին, թե գործընկերների հետ քննարկվե՞լ է հարցը, ե՞րբ հնարավոր կլինի վերականգնել կանոնավոր ուղևորահոսքերը ՀՀ-ի և ԵԱՏՄ երկրների՝ մասնավորապես՝ Ռուսաստանի միջև՝ Փաշինյանը պատասխանեց. «Դա կախված է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում տիրող հակահամաճարակային իրավիճակից: Բայց մեր հիմնական պլանն այն է, որ մենք մեր քաղաքացիների համար փորձենք աշխատատեղեր ստեղծել ՀՀ-ում, որպեսզի նրանք այստեղ աշխատելու հնարավորություն ունենան, ոչ թե մեկնեն Հայաստանից դուրս»: 유라시아경제연합국가에서 해외취업을 하는 수많은 아르메니아 공화국의 국민들은 국경폐쇄로 인해 떠날 수 없다.
Վարչապետը նշեց, որ կառավարությունը 100 նոր նախագիծ պետք է ներկայացնի կապիտալ շինարարության ոլորտում, դրանց մի մասով արդեն մրցույթները տեղի են ունենում: Նա հույս հայտնեց, որ անհրաժեշտ էֆեկտիվությամբ այդ գործը կիրականացվի, և արտագնա աշխատանքի մեկնող հայրենակիցները հնարավորություն կունենան տեղում աշխատել: «Համենայնդեպս, մեր լավագույն ցանկությունն այդ է, և հույս ունեմ, որ կկարողանանք առնվազն մեծ մասով իրականացնել այս նպատակը»,-նշեց Փաշինյանը:
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 24일자) (0) | 2020.06.24 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 23일자) (0) | 2020.06.23 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 21일자) (0) | 2020.06.21 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 20일자) (0) | 2020.06.20 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 19일자) (0) | 2020.06.19 |