휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 21일자) 본문
Ինքնիշխան ու ազատ պետությունը հայ ժողովրդի ազգային օրակարգի առանցքում է. Նիկոլ Փաշինյանի ուղերձը: 자주적이고 자유로운 국가는 아르메니아 국민의 국가적 핵심의제이다. 니콜 파쉬니안의 성명
- ինքնիշխանություն 자주(독립) -> ինքնիշխան պետություն 주권국(주권을 가진 국가)
- օրակարգ 의제, 안건
- առանցք 중심축, 핵심
- ուղերձ 메세지, 성명 -> ուղերձը հղել 메세지를 보내다, 성명을 내다
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առիթով: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ վարչապետի ուղերձը. 예레반, 9월 21일, 아르멘프레스: 아르메니아 공화국 총리 니콜 파쉬니안은 축하메세지를 아르메니아의 29번째 독립기념일을 맞이하여 성명을 내었다. "아르멘프레스"는 아르메니아 공화국 총리의 성명을 전달하고 있다.
- անկախություն 독립
- տարեդարձ 기념일 (տարի+ա+դառնալ)
- առիթ 경우, 이유 -> առիթով 에 관하여
«Սիրելի ժողովուրդ՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սփյուռքի հպարտ հայություն, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության տոնի առիթով։ "친애하는 국민여러분, 자랑스러운 아르메니아 공화국의 시민여러분, 자랑스러운 아르차흐 공화국의 시민여러분, 자랑스러운 해외동포여러분, 모든이에게 아르메니아의 독립기념일을 맞이하여 축하드립니다.
- հպարտ 자랑스러운
- սփյուռք 해외동포
- հայություն 아르메니아의 국적을 가진 사람들
29 տարի առաջ այս օրը տեղի ունեցած հանրաքվեով մեր ժողովուրդը միահամուռ ամրագրեց Հայաստանի անկախությունը։ 1991 թվականի սեպտեմբեր 21-ի հանրաքվեն մեր ժողովրդի պատմության ամենակարևոր իրադարձություններից է, որի սկիզբը դրվել էր դեռ 1988 թվականին՝ Արցախյան շարժմամբ։ 29년전 이 날 열린 국민투표로 우리 국민들은 함께 아르메니아의 독립을 굳건히 하였습니다. 1991년 9월 21일의 국민투표는 우리 국민의 1988년 아르차흐운동과 함께 시작된 역사적으로 가장 중요한 사건들중 하나입니다.
- հանրաքվե 국민투표
- տեղի ունենալ 열리다, 개최하다
- միահամուռ 공동의, 함께
- ամրագրել = գրելով ամրացնել 굳건히 하다, 강화하다
- իրադարձություն 사건, 행사
- Արցախյան շարժում - 1988년부터 1992년까지 발생한 대규모 민족주의 운동
Հանրաքվեի արդյունքները ողջ աշխարհին ազդարարեցին հայ ժողովրդի ազատատենչ կամքը՝ ունենալու անկախ ու ժողովրդավար պետություն։ 국민투표의 결과는 전세계에 자주적이고 민주적인 국가를 가지겠다는 아르메니아 국민의 자유의지를 알렸습니다.
- ազդարարել (공식적으로) 알리다, 공표하다
- ժողովրդավար 민주적
Անցած 29 տարիների ընթացքում մենք միասին բախվել ենք բազմաթիվ փորձությունների՝ պատերազմ, սոցիալ-տնտեսական բարդություններ, արտագաղթ, կեղծված ընտրություններ, Հոկտեմբերի 27, քաղաքական բռնաճնշումներ, Մարտի 1, ճգնաժամային իրավիճակներ ու հուսալքություն։ 지난 29년 동안 우리는 전쟁, 사회-경제적 시련, 유배, 조작된 선거, 10월 27일, 정치적 탄압, 3월 1일, 위기상황 및 절망 등 함께 수많은 경험하였습니다.
- բախել 두드리다 -> բախվել փորձություններ 경험을 겪다
- արտագաղթ 유배, 망명, 추방
- կեղծ 거짓 -> կեղծել 조작하다 -> կեղծված 조작된
- բռնաճնշում 탄압 -> քաղաքական բռնաճնշումներ 정치적 탄압
- ճգնաժամ 위기
- հուսալքություն 절망
- Հոկտեմբերի 27 : 1999년 10월 27일에 발생한 아르메니아 의회 총격사건(국회에 대한 테러)
- Մարտի 1 : 2008년 2월 19일 아르메니아 대통령 선거조작에 대한 항의집회
Բոլոր այս դժվարությունները, սակայն, չէին կարող կոտրել հայ ժողովրդին։ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը պետական լավատեսության, քաղաքացիական վճռականության պերճախոս արտահայտություն դարձավ, որով ապացուցվեց որ ինքնիշխան, ազատ, հզոր ու երջանիկ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքը ուժեղ է, քան երբևէ: Ինքնիշխան ու ազատ պետությունը, այդ պետության հավիտենականությունը հայ ժողովրդի ազգային օրակարգի առանցքում է ահա, և մեր բոլոր ուժերը պիտի կենտրոնացնենք այս օրակարգի ամենօրյա սպասարկման վրա: 하지만 이 모든 어려움은 아르메니아 국민들을 무너뜨리지 못하였습니다. 2018년 비폭력, 벨벳, 국민혁명은 국가의 낙관론, 시민의 결단에 관한 감정적 표출로써 그것으로 자주적이고, 자유로운, 강하고 행복한 국가를 가지겠다는 아르메니아 국민들의 의지가 어느때보다 강렬함을 증명하였습니다. 자주적이고 자유로운 국가, 그런 국가의 영구함은 아르메니아 국민의 국가적 의제의 핵심이며 또한 우리의 모든 힘은 모든 날에 이러한 안건에 집중해야만 합니다.
- հեղափոխություն 혁명
- Լավատեսություն 낙관론, 낙관주의
- վճռականություն 결단, 결심
- պերճախոս 감정을 드러내는, 연설을 잘하는
- արտահայտություն 표현
- հզոր 강한
- երջանիկ 행복한
- ապացուցվել 증명되다
- երբևէ 어느 때보다
- հավիտենականություն 영구, 영원
Սիրելի հայրենակիցներ, Այսօր կհրապարակեմ Հայաստանի՝ մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունը, որը ոչ թե կարծրացած մի փաստաթուղթ է, այլ 2050 թվականի Հայաստանի Հանրապետության մասին մեր պատկերացումները, նպատակները, այդ նպատակներին հասնելու ուղիները քննարկելու, ճշգրտելու, իրագործման վերաբերյալ որոշումներ կայացնելու և իրագործման ընթացքը վերահսկելու մեխանիզմ: 친애하는 동포여러분 오늘 아르메니아 2050년까지의 변화전략을 발표할 것입니다. 이것은 하나의 문서로 굳어진 것이 아니라 2050년 아르메니아 공화국에 대하여 우리의 이상, 목적, 그러한 목적에 도달하기 위한 방법을 논의하고 확인하며 실행에 관한 결정을 내리고 실행절차를 제어하는 메카니즘입니다.
- հրապարակել 발표하다
- ռազմավարություն 전략
- ոչ թե ~, այլ : ~가 아니라 ~이다.
- փաստաթուղթ 문서
- կարծրանալ 굳어지다
- պատկերանալ 상상하다 -> պատկերացնել 상상되다 -> պատկերացում 이상
- նպատակ 목적
- ուղիներ 방법
- ճշգրտել 확인하다
- վերահսկել 제어하다
Հավատում եմ, որ սրանով մեր պետական կյանքի նոր փուլ ենք թևակոխում, երբ պետությունը կառավարում ենք ռազմավարական տրամաբանությամբ, երբ այսօր կայացրած ամեն որոշում ունի ոչ միայն ընթացիկ, այլև 10, 20, 30 տարվա ռազմավարական թիրախներ և նպատակներ: 전략적 논리로써 국가를 관리하거나 오늘 내린 모든 결정이 현재뿐만아니라 10, 20, 30년 전략적 목표와 목적에 있어 이로써 우리의 국력이 새로운 단계로 접어들었음을 믿습니다.
- կյանք 생활, 활력
- սրանով 이것으로
- փուլ 단계(과정)
- թևակոխել = ոտք դնել 발을 들여놓다, 접어들다
- կառավարել 관리하다
- տրամաբանություն 논리
- ընթացիկ 지금의, 현재의
- թիրախ 목표
Սա մի մեխանիզմ է, որ ապագայի մասին քննարկումները, ապագայի պլանավորումն ու կառուցումը պիտի դարձնի մեր ամենօրյա աշխատանքի անբաժանելի մաս: 이것은 미래에 대한 논쟁, 미래의 계획과 건설은 우리 일상업무의 불가분이 되어야만 하는 하나의 메카니즘입니다.
- քննարկում 논쟁
- անբաժանելի 불가분의
1991 թվականին մենք չգիտեինք, թե ինչպիսին է լինելու 2020 թվականի Հայաստանը, ու բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով ժամանակ չտրամադրեցինք այսօրվա մասին մեր պատկերացումները ձևակերպելու և դրանց իրագործումն ամենօրյա անելիք դարձնելու վրա: 1991년 우리는 2020년의 아르메니아가 어떨지 알지 못했습니다. 그리고 수많은 객관적이고 주관적인 상황으로 인해 오늘날에 대해 우리의 이상을 공식화하고 그것들의 상황을 일상업무로 만드는 것에 시간을 들이지 않았습니다.
- հանգամանք 상황
- տրամադրել (시간을) 들이다
- բերումով ~로 인해
- ձևակերպել 공식화하다
- անելիք 할 일, 업무
Բայց ժամանակը մեզ անխուսափելիորեն կանգնեցնում է նման խնդրի առաջ: Մենք չենք կարող սպասել 2050 կամ 2100 թվականի գալուն, տեսնելու համար, թե ինչպիսին է դարձել Հայաստանը: Մենք պիտի պլանավորենք այդ Հայաստանը, գծագրենք ու կառուցենք այն այսօրվանից: Ըստ այդմ՝ օրվա բազմաթիվ ու բազմապիսի հարցերի երբեմն հուսահատեցնող ու շփոթեցնեղ հեղեղից պետք է առաջնահերթություն տանք նրանց, որոնք մեզ կապում են 2050, 2100 թվականի Հայաստանի հետ: 그러나 시간은 우리에게 필연적으로 그와 같은 문제에 직면하게 합니다. 우리는 아르메니아가 어떻게 될지 보기 위해 2050년 이나 2100년이 오는 것을 기다릴 수 없습니다. 우리는 그러한 아르메니아를 계획하고 그러한 오늘날을 그리고 건설해야합니다. 따라서, 우리를 2050년도, 2100년도의 아르메니아와 연결할 그날의 수많은 여러 문제의 때때로 좌절하고 혼란스러운 급류들로부터 우선 순위를 정해야합니다.
- անխուսափելիորեն 필연적으로
- կանգնել 서다, 멈추다 -> կանգնեցնել 그만두다, 직면하게 하다
- գծագրել 그리다
- այսօրվա 현재, 오늘
- առաջնահերթություն 우선순위
- բազմապիսի 여러
- հուսահատեցնել 낙담시키다, 좌절하다
- շփոթել 혼동하다 -> շփոթեցնել 혼란스럽다
- հեղեղ 급류
Անկախության 100-ամյակը նշող Հայաստանի Հանրապետության քաղաքացին պիտի տեսնի, որ մենք մտածել ենք ոչ միայն մեր, այլև իր մասին, պիտի զգա մեր գորովանքն ու պատասխանատվությունը Հայաստանի ապագայի, այսինքն՝ իր ներկայի նկատմամբ, այդ օրվա մասին մեր այսօրվա երազանքները պիտի տեսնի իրագործված: 독립 100주년을 기념하는 아르메니아 공화국의 시민들은 우리뿐만 아니라 그에 대하여 생각했음을 보아야하며 아르메니아의 미래에 우리의 연민과 책임을 느껴야합니다. 다시말해, 그것의 현재에 관한 그날의 대하여 우리의 일상의 꿈이 실현되었음을 보아야합니다.
- գորովանք 연민
- պատասխանատվություն 책임
- նկատմամբ ~에 관해
Համոզված եմ՝ մենք ունենք բավարար կամք, հմտություն, միասնություն ու իմաստնություն մեր ամենօրյա օրակարգը այսպիսի աշխատանքով լցնելու և Հայաստանի ու հայ ժողովրդի հավիտենության համար անսասան ինստիտուցիոնալ պայմաններ ապահովելու համար: 나는 우리가 일상의 안건을 그러한 일로 채우고 아르메니아와 아르메니아 국민의 영구함을 위한 흔들리지 않는 제도적 조건을 제공하기 위한 충분한 의지, 기술, 단결 및 지혜가 있음을 확신합니다.
- համոզել 확신하다
- հմտություն 기술
- միասնություն 단결
- իմաստնություն 지혜
- հավիտենություն 영원
- անսասան 흔들리지 않는
- ինստիտուցիոնալ 제도적
Սա մեր սերնդի առանցքային առաքելությունն է, և այդ առաքելությունն իրագործելու՛ ենք միասին:
이것은 우리 세대의 핵심과제이며 우리는 함께 그 과제를 실현시킬 것입니다.
- առանցքային 핵심
- առաքելություն 과제
Եվ ուրեմն, 그리하여
Կեցցե՛ Ազատությունը, 자유 만세 !
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, 아르메니아 공화국 만세 !
Կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք ու ապրելու ենք Ազատ և Երջանիկ Հայաստանում»:
자유롭고 행복한 아르메니아에서 살고 살게될 우리와 우리의 자녀들 만세 !
Մինչև 2050-ը Հայաստանի բնակչությունը պետք է լինի առնվազն 5 մլն. Փաշինյան: 2050년까지 아르메니아의 인구는 적어도 5백만이 되어야합니다. 니콜 파쉬니안
- առնվազն 적어도
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի: 예레반, 9월 21일, 아르멘프레스: 2050년까지 아르메니아의 인구는 적어도 5백만에 도달해야합니다.
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով Հայաստանի վերափոխման ռազմավարությունը: "아르멘프레스"의 보도의 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 아르메니아의 변화전력을 발표하면서 말했다.
«Մինչև 2050 թվականը պետք է ստեղծվի 1,5 միլիոն աշխատատեղ: Խոսքը, բնականաբար, նոր աշխատատեղերի մասին է»,- ասաց Փաշինյանը: 2050년까지 1.5백만 일자리를 창출해야합니다. 물론, 새로운 일자리에 대하여 말하고 있습니다."라고 파쉬니안은 말했다.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը՝ մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացմանն ուղղված համահայկական օրակարգը: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 2050년까지 아르메니아의 발전을 위한 범아르메니아 의제인, 아르메니아의 변화전략을 발표하였다.
Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը անհրաժեշտ է համարում միջին աշխատավարձի յոթնապատկումը: 니콜 파쉬니안은 2050년까지 평균급여를 7배까지 고려해야한다고 생각한다.
- աշխատավարձ 급여
- յոթնապատկում 7배
- համարել 고려하다
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ 2050 թվականը պետք է քսանաապատկվի Հայաստանի համախառն ներքին արդյունքը և յոթնապատկվի միջին աշխատավարձը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Հայաստանի վերափոխման ռազմավարությունը: 예레반, 9월 21일, 아르멘프레스: 2050년까지 스물배의 아르메니아 국민총생산과 일곱배의 평균급여가 될 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 이에 대하여 아르메니아 변화전략을 발표하면서 말했다.
- քսանաապատկ 이십배
«Մենք այսօր ունենք բազմաթիվ աշխատատեղեր, որտեղ աշխատող մարդիկ իրենց աշխատավարձով չեն կարող հոգալ իրենց կարիքները: Այսինքն՝ այդ աշխատանքը կա, բայց այդ աշխատանքի արդյունքում ձևավորված աշխատավարձը չի բերում այդ ցանկալի արդյունքին, հետևաբար միջին աշխատավարձի յոթնապատկումը մեզ համար խնդիր է»,- ասաց Փաշինյանը: "우리는 오늘날 일하는 사람이 그들의 급여가 그들의 필요를 충족시키지 못하는 수많은 일자리를 가지고 있습니다. 즉, 그러한 일이 있지만 그 일의 결과로 형성되는 급여는 원하는 결과를 가져오지 못합니다. 그러므로 평균급여의 일곱배는 우리에게 있어 문제입니다."라고 파쉬니안은 말했다.
- կարիք 필요
- հոգալ 충족하다, 만족하다
Հայաստանի վերափոխման ռազմավարության իրագործումը պատկերացնում ենք որպես համազգային շարժում. վարչապետ: 아르메니아 변화전략의 구현을 전국적인 운동으로 상상하다 - 총리
- իրագործել 시행하다 -> իրագործում 실행, 구현
- պատկերացնել 상상하다
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում, ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը։ Միջոցառումը տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի շենքում, մասնակցել են կառավարության անդամներ, ուսանողներ, աշակերտներ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 예레반, 9월 21일, 아르멘프레스: 총리인 니콜 파쉬니안은 아르메니아의 29번째 독립기념 행사동안, 아르메니아의 2050년까지 변화전략을 발표하였다. 행사는 메스로프 마쉬또치 안반 마떼나다란의 건물에서 개최되었으며, 정부관계자, 대학생, 어린학생들이 참여하였다. 아르메니아 공화국 총리실의 공보처와 관련된 부서에서 "아르멘프레스"에 이에 대하여 전해왔다.
- միջոցառում 활동, 행사
- մասնակցել 참석하다
- 정부구성원, 학생,
Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. 개회사에서 총리 파쉬니안은 언급했다.
«Կառավարության հարգելի անդամներ, սիրելի ուսանողներ, աշակերտներ, հարգելի ներկաներ,
սիրելի հայրենակիցներ, նախ թույլ տվեք շնորհավորել բոլորիս ևս մեկ անգամ՝ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի առիթով: 존경하는 정부관계자 여러분, 친애하는 대학생, 학생여러분, 존경하는 참석자여러분, 친애하는 동포여러분, 먼저 우리 모두 아르메니아의 29번째 독립기념에 대하여 다시 한번 축하하도록 나에게 허락해주십시요.
- ներկաներ 참석자
Ցանկանում եմ ընդգծել, որ օգտվելով կառավարության որոշման ընձեռած հնարավորությունից և հաշվի առնելով այսօրվա մեր ներկայացման բացառիկ բնույթը՝ ես այսօր ինձ թույլ եմ տալիս առանց դիմակի ելույթ ունենալ՝ միևնույն ժամանակ մեզ բոլորիս հիշեցնելով հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտությունը: 정부의 결정을 활용하여 주어진 가능성으로부터, 오늘 우리가 발표한 고유한 특성을 고려하여 저는 오늘 마스크없이 연설을 하도록 허락되었음을 강조하고자 합니다. 동시에 우리 모두에게 전염병방지 규칙을 준수하는 것이 필수임을 상기시켜드리고자 합니다.
- ցանկանալ 바라다, 소망하다
- ընդգծել 강조하다
- հնարավորություն 가능성
- օգտվել 이용하다
- ընձեռել = մեկի ձեռքը մի բան տալ 누군가에게 무언가를 주다 -> ընձեռած 주어진
- բացառել 예외를 만들다, 거절하다 -> բացառիկ 드문, 색다른
- հաշվի առնել 성찰하다, 진지하게 생각하다
- ելույթ 연설
- միևնույն ժամանակ 동시에
- հակահամաճարակ = հակա-(방지)+համաճարակ(전염병)
- անհրաժեշտություն 필수
Եվ, այսպես, ես ներկայացնում եմ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը:
Նախ, ինչո՞ւ է անհրաժեշտ ունենալ այսպիսի ռազմավարություն: Ես այս հարցին կփորձեմ պատասխանել
այսօրվա տեսակետից, և եկեք այսօրվա իրականությանը նայենք 30 տարի առաջվա աչքերով։ 그래서 이와같이 저는 2050년까지의 아르메니아 변화전략을 발표하고 있습니다. 먼저 왜 이러한 전략을 가져야만 하는가? 저는 이 질문에 오늘의 관점에서 대답하려 노력할 것이며 우리는 30년이전의 눈으로 오늘의 현실을 바라봐야합니다.
- տեսակետ 의견, 관점
- իրականություն 현실
- առաջվա 이전
Արդյոք մենք այն ժամանակ մենք մեր մտապատկերում կամ մեր օրակարգում ձևավորե՞լ ենք, ձևակերպե՞լ ենք միտք, թե ինչպիսին ենք մենք պատկերացնում Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականին: Ցավոք,
պիտի արձանագրեմ, որ մեր իրականության մեջ, առնվազն պետական մակարդակում, առնվազն 30 տարվա
կտրվածքով այդպիսի ռազմավարություն չի եղել, և սա գուցե նաև պայմանավորում է մեր այսօրվա բազմաթիվ խնդիրները: 그렇다면 우리는 이 시간에 우리의 상상력이나 우리의 안건을 구체화했습니까? 우리가 2020년에 아르메니아 공화국이 어떻게 그려질지 생각을 구체화해보았습니까? 불행히도 우리의 현실에서, 적어도 국가차원에서, 적어도 30년간 그러한 전략이 없었음이 기록되어야합니다. 또한 이것은 아마도 우리의 오늘날의 수많은 문제를 초래하였을 겁니다.
- արդյոք 그렇다면
- մտապատկեր 마음속에 이미지 -> 상상력, 비전 -> մտապատկերել = մտքով պատկերացնել 마음속으로 그리다
- օրակարգ 일정, 의제
- ձևակերպել 구체화하다, 공식화하다
- պատկեր 이미지, 모습 -> պատկերել 그리다 -> պատկերացնել 상상하다
- ցավոք 불행히도, 유감스럽게
- արձանագրել 기록하다, (견해를) 표명하다, (이름을) 등재하다
- առնվազն 적어도
- մակարդակ 수준, 등급
- կտրվածք 잘려진 것, 조각
- գուցե նաև 아마도
- պայմանավորել 의지하다, 달려있다
Ես կցանկանայի, որպեսզի ռազմավարության գործնական նշանակությունն ավելի պարզ լիներ, կցանկանայի այն սեղմել և հասցնել 1 օրվա կտրվածքի: Պատկերացրեք՝ այդ 30 տարին մենք սեղմում ենք 1 օրվա մեջ, առավոտյան արթնանում ենք և չգիտենք՝ ուր գնալ այդ 1 օրվա ընթացքում, չգիտենք մեր անելիքը, և ի՞նչ կլինի այդ պարագայում: Մենք կմնանք նույն կետի վրա և տեղապտույտի
իրավիճակում կհայտնվենք: Եվ, հետևաբար, Հայաստանի վերափոխման 30 տարվա ռազմավարությունը շատ կարևոր է մեզ համար, հասկանալու համար, թե մենք ինչ ենք ուզում, ուր ենք գնում և ինչպիսին ենք պատկերացնում մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը 2050 թվականին»: 나는 전략의 실질적 의미를 보다 명확하게 하기 위해, 하루의 기간동안 그것을 요약하고 말하고 싶습니다. 우리는 하루안에 그 30년을 건너뛰고 아침에 깨어난다고 생각해보십시요. 우리는 그 하루종일 어디를 가야할지, 무엇을 해야할지 모르며 그 미래가 어떨지 모릅니다. 우리는 동일 지점에 머물러, 한자리에 맴도는 상황에 직면하게 될 것입니다. 그리고 결과적으로, 아르메니아 30년의 변화전략은 이해를 위해서 아르메니아 공화국의 2050년에 우리는 우리가 무엇을 원하는지, 어디로 가야하는지 그리고 우리의 조국이 어떨지를 상상하는 것에 우리에게 매우 중요합니다."
- գործնական 실질적
- նշանակություն 의미, 중요성
- սեղմել 요약하다, 압축하다, 짜다
- հասցնել 배달하다, (연설을) 하다
- արթնանալ 일어나다, 깨어나다
- տեղապտույտ = տեղում պտտվելը 한자리에 맴돌다
- հայտնվել 보이다
Վարչապետն անդրադարձել է ռազմավարության կառուցվածքին՝ խոսելով գաղափարի, տեսլականի և գործողության մասին։ «Շատ կարևոր է արձանագրել՝ քաղաքական շահարկումներից զերծ մնալու համար. կարող է հարց ծագել, թե ինչու է այս կառավարությունը ներկայացնում մինչև 2050 թվականի ռազմավարություն։ Որովհետև մենք Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ընկալում ենք ոչ միայն որևէ կառավարության գործողություն, այլև Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակումը և իրագործումը պատկերացնում ենք որպես համազգային շարժում, որտեղ շատ կարևոր դեր ունի պետական առաջնորդությունը, որտեղ պետք է ներգրավվեն մասնագիտական շրջանակներ, և, իհարկե, այս ռազմավարությունը պետք է ժողովուրդն իրենը համարի»։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս ռազմավարությունը ոչ միայն բարեփոխումների, այլև փոխակերպումների մասին է, որոնք պետք է տեղի ունենան հանրային կյանքի բոլոր տիպի հարաբերություններում, և որոնց արդյունքում կկարողանանք հասնել թռիչքաձև զարգացման։ Ընդ որում՝ այնպես չէ, որ ռազմավարությունը մինչև 2050թ. պետք է ճշգրիտ մնա, այլ կառավարությունն ակնկալում է դրա շուրջ քննարկման ծավալում, որը կարող է ժողովրդի որոշմամբ, այդ թվում՝ ընտրությունների արդյունքների արտահայտմամբ որոշակի վերափոխումներ ապրել։ 총리는 아이디어, 비전 및 행동에 대해 말하면서 전략의 구조를 언급하였다. "정치적 조작으로부터 자유롭기 위해 기록하는 것은 매우 중요합니다. 왜 이 정부가 2050년까지의 전략을 발표하는지 의문을 제기할 수 있습니다. 왜냐하면 우리는 아르메니아의 변화전략이 어떤 정부활동뿐만 아니라 아르메니아 변화전략의 개발과 구현을 국가 지도부가 매우 중요한 역할을 갖으며 전문가 집단이 참여하는 전국운동으로써 인식하고 있기 때문입니다. 물론, 이 전략은 국민들 자신을 위한 것이어야만 합니다." 니콜 파쉬니안은 이 전략이 개혁 뿐만아니라 혁신에 대한 것이며 공공생활의 모든 유형에서 발생해야만 하며, 그 결과로 도약적인 발전에 도달할 수 있을 것이라고 언급했다. 따라서 2050년까지의 전략은 정확해야하며 다른 정부는 선거결과의 표현으로 어떤 변화에서 살지를 포함하여 국민의 결정으로 할 수 있는 그에 대한 논의가 있을 것으로 예상된다.
- անդրադառնալ 언급하다 -> անդրադարձել (완료)
- կառուցվածք 구조
- գաղափար 생각
- տեսլական 비전
- գործողություն 행동
- շահարկում 조작
- զերծ մնալ 피하다, 자유롭다, 멀리 떨어지다.
- ծագել 비롯되다 -> հարց ծագել 의문이 생기다, 의심하다
- ընկալում 인지
- մշակում 발전, 개발
- առաջնորդություն 지도부, 지휘부
- բարեփոխում 개혁
- փոխակերպում (완전한) 변화 -> 혁신
- հարաբերություն 관계
- թռիչքաձև 도약적인, 비상하는
- ճշգրիտ 정확한
- ակնկալել 예상하다
- այդ թվում 그것을 포함한
Ռազմավարության գաղափարական հենքի առումով վարչապետը նշել է. «Այս փոփոխություները հիմնված են մեր ազգային արժեքների, ազգային նպատակների, հանրային պահանջարկի վրա և շատ կարևոր է հասկանալ՝ ո՞րն է այս վերափոխման վերջնական նպատակը, ի՞նչ խնդիր ենք դնում մեր առաջ։ Իհարկե, ամենակարևոր գաղափարական հենքը վերջերս ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունն է, որի առաջաբանում մենք արձանագրել ենք, թե որոնք են մեր ազգային արժեքները, բայց մինչև 2050թ. ռազմավարության տեսանկյունից առանձնացնում են 4 առաջնորդող արժեքներ՝ 전략이념의 근거와 관련하여 총리는 언급하였다. "이 변화는 우리 국가적 가치, 국가적 목표, 대중의 요구에 기반을 두고 있으며 이러한 변화의 마지막 목표가 무엇인지, 우리의 앞에 무슨 문제가 놓여있는지 이해하는 것이 매우 주요합니다. 물론 가장 중요한 이념적 근거는 최근 선택된 국가안보전략입니다. 서두에 우리의 국가적 가치가 무엇인지를 기록하였습니다만, 2050년까지의 전략적 관점에서 4가지 중점 가치가 있습니다.
- գաղափարական հենք 이념의 근거
- առաջաբանում 서두에
- Հայոց պետականություն – Պետականությունն է միակ գործիքը, որ մեզ հնարավորություն է տալիս կայացնել որոշումներ մեր ճակատագրի վերաբերյալ։ Մենք պետականությունն ընկալում ենք որպես առանցքային արժեք, և շատ կարևոր է արձանագրել, որ հայոց պետականության հավիտենականությունն է այն գործնական խնդիրը, որը մենք պետք է լուծենք։ 아르메니아의 자주적 지위 - 자주적 지위는 우리에게 우리의 운명에 대해 우리에게 결정권을 부여할 수 있는 유일한 도구입니다. 우리는 자주적 지위를 핵심가치로써 인지하며 아르메니아의 자주적 지위의 영구성이 우리가 해결해야할 실질적인 문제임을 기록하는 것은 매우 중요합니다.
- պետականություն 국가의 (자주적) 지위
- ճակատագիր 운명
- հավիտենականություն 영구성, 영원
- Կրթություն – Կրթությունն է այն միակ գործիքը, անկյունաքարը, որով կկարողանանք ճանաչել մեր պրոբլեմները և գտնել դրանց լուծումները։ 교육은 우리의 문제를 인지하고 그것의 해결책을 찾을 수 있는 유이한 도구이자 기초입니다.
- կրթություն 교육
- անկյունաքար 기초
- պրոբլեմ 문제
- ճանաչել 인지하다, 알다
- Անհատ – Անհատն է միակ սուբյեկտը, որը ձևավորում է ընտանիք, որը մենք համարում ենք ազգային արժեք, որը ձևավորում է հանրություն, ժողովուրդ և պետություն։ Իմիջիայլոց, ես անհատական ջանքի արձանագրումն համարում եմ այսօր տիրապետող գաղափար Հայաստանում։ 개인은 가족을 형성하고, 우리가 국가의 가치를 고려하고, 사회, 국민 및 국가를 형성하는 유일한 주체입니다. 그런데 저는 개인적 노력의 기록은 오늘날 아르메니아에 널리 퍼진 사고방식으로 간주하고 있습니다.
- անհատ 개인
- համարել 고려하다, 간주하다
- իմիջիայլոց = ի միջի այլոց 그런데
- ջանք 노력
- տիրապետել 널리 퍼지다
- Աշխատանք – Աշխատանքն է միակ գործիքը, որը հնարավորություն է տալիս իրացնել կուտակված ստեղծարար ներուժը։ Կառավարությունը պետք է կարողանա վարել այնպիսի քաղաքականություն, որպեսզի կրթության, անհատական ազատությունների և զարգացման միջոցով մարդն ունենա աշխատանքով իր ստեղծարար ներուժն իրացնելու հնարավորություն»։ 일자리 - 일자리는 축적된 창의적 잠재력을 실현할 수 있도록 하는 유일한 도구입니다. 정부는 교육, 개인의 자유, 발전의 수단으로 사람이 일자리를 통해 그의 창의적 잠재력을 실현할 수 있는 기회를 가지기 위한 정책을 추진할 수 있어야합니다.
- կուտակված 축적된
- ստեղծարար 창의적
- ներուժ 잠재력
Հաջորդ գաղափարական հենքը, վարչապետի խոսքով, մեր ազգային նպատակներն են՝ հայկական պետականության հավիտենականությունը, ՀՀ քաղաքացիության արժևորումը, հայ ժողովրդի ազգային, պետական ինքնության, պահպանումն ու զարգացումը և համահայկական ներուժի համախմբումը։ Համահայկական առանցքի ձևավորման նպատակի համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համահայկական ներուժի համախմբում ասելով պետք է հասկանալ նաև կանանց և տղամարդկանց ներուժի հավասար ներգրավումն ազգային, պետական խնդիրների լուծման գործում. «Մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, բայց բազմաթիվ հանգամանքների բերումով այսօր ՀՀ-ում կանանց ներուժը բոլոր ոլորտներում ամբողջական ներառված չէ և դրված չէ հանրության և պետության զարգացման հիմքում՝ սկսած Զինված ուժերից, շարունակած տնտեսությամբ և պետական կառավարման համակարգով։ Համահայկական ներուժի համախմբման ներքո պետք է հասկանանք ոչ միայն աշխարհասփյուռ հայությանը, այլև հայության այն սեգմենտներին, մասնավորապես, կանանց, որոնց ներուժն ամբողջապես ներառելու հնարավորություն կա, բայց ինստիտուցիոնալ մեխանիզմներ և հանրային համաձայնություն չկան։ Բոլոր ոլորտներում մենք կանանց ներուժն ակնհայտորեն ամբողջական չենք օգտագործում, և մեզ համար ռազմավարական խնդիր է այդ ներուժի ամբողջական ներգրավումը»։ 총리의 말에 따르면, 다음 이념의 기반에서 아르메니아의 자주적 지위의 영구성, 아르메니아 공화국 시민권의 가치 평가, 아르메니아 국민의 국가적, 국가 정체성. 보전과 발전 및 범아르메니아의 잠재력의 강화가 우리나라의 국가적 목표이다. 범아르메니아의 중심축을 구축하는 목표의 맥락에서 니콜 파쉬니안은 범아르메니아의 잠재력의 통합에 있어 또한 여성과 남성의 잠재력의 동등한 참여가 전국적인 국가적 문제의 해결에 적용되어야함을 이해할 필요가 있다고 언급하였다. "우리나라 인구의 과반수는 여성이지만 수많은 상황으로 인해 오늘날 아르메니아 공화국에서는 여성의 잠재력은 모두 분야에서 완전히 포함되지 않고 있으며 군대에서 시작하여 사회 및 국가지방자치에 이르기까지 대중 및 국가이념의 근간에 놓이지 못하고 있습니다. 범 아르메니아의 잠재력의 통합아래 우리는 전세계의 아르메니아인들뿐만 아니라 그런 아르메니아 계열, 특히, 여성을 이해해야만 합니다. 그들의 잠재력이 완전하게 포함될 기회가 있지만 제도적 기구 및 대중적 합의가 있지 않습니다. 모든 분야에서 우리는 여성의 잠재력을 명확하게 완전히 이용하지 않습니다. 그리고 우리에게 전력적 문제는 그러한 잠재력의 완전한 포함에 있습니다."
- քաղաքացիություն 시민권
- արժևորում 가치평가
- պետական ինքնություն 국가 정체성
- համախմբում 통합
- համատեքստում 맥락
- հավասար 동등한
- ներգրավել 관여하다 -> ներգրավում 관여, 관련
- մեծամասնություն 과반수
- հանգամանք 상황
- ամբողջական 완전한
- սեգմենտ 분할, 조각
- ներառել 포함하다
- ինստիտուցիոնալ 제도적
- ակնհայտորեն 명확하게
Վարչապետի խոսքով՝ ռազմավարության հանրային պահանջարկը ձևակերպվում է հետևյալ կերպ. մենք ցանկանում ենք ապրել երջանիկ՝ մեր կենսական շահերի կենտրոն Հայաստանում, որը կլինի անվտանգ, արդար, ազատ, արժանապատիվ և առաջադեմ, զանգվածային վերափոխման նպատակն արտահայտվում է «Վերափոխենք միլիոնավոր հայրենակիցների և օտարերկրացիների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ» գաղափարի ներքո։ Իսկ ռազմավարության գաղափարախոսությունն ամփոփվում է «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», «Կառուցենք Հայաստանը նորովի», և «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես» 3 առաջնորդող կարգախոսներում։ 총리의 말에 따르면, 전략에 대한 대중적 요구는 다음과 같이 구체화된다. 아르메니아에서 우리의 주요관심사의 중심에는 위험하지 않고, 공정하며, 자유롭고, 품위가 있으며 진보적이며 질적 변화의 목적이 "아르메니아를 향한 수백만 아르메니아 동포와 외국인들의 태도를 변화시키자"라는 사고방식속에 표현되는 그러한 행복속에 살기를 원한다. 그리고 전략적 이념은 "아르메니아는 나의 집이며, 국민은 나의 가족이다", "아르메니아를 새롭게 건설하자", 및 "아르메니아의 미래는 한 사람에게 달려있으며 그 한 사람은 바로 당신이다"의 3가지 주된 슬로건에 달려 있다.
- երջանիկ 행복
- կենսական շահեր 중요한 관심사
- արդար 공정한
- արժանապատիվ 위엄(품위)있는
- առաջադեմ 진보적인
- զանգվածային 질적인
- վերաբերմունք 태도
- հանդեպ 향한, ~쪽으로
- գաղափար 사고방식
- գաղափարախոսություն 이념
- ամփոփվել 달려있다. 의존하다
- օջախ 보금자리, 집
- կարգախոսներ 슬로건
Անդրադառնալով տեսլականին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ դրա շրջանակում նախանշված զարգացման ուղենիշները բխում են առաջնորդող ազգային արժեքներից և նպատակներից։ Կառավարության ղեկավարը ներկայացրել է մինչև 2050թ. ակնկալվող տեսանելի ցուցանիշների և արդյունքների տեսլականը, ապա խոսել Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությամբ նախատեսված գործողությունների մասին և մասնավորապես, 16 մեգանպատակների մասին։ Դրանք հետևյալն են՝ 비전에 대해 언급하면서 총리인 파쉬니안은 그 범위에서 들어난 개발지침은 국가의 주된 가치와 목적으로부터 나온다고 지적하였다. 정부의 수장은 2050년까지 예상되는 가시적 지표와 결과전망치를 발표하였으며 그런 후 2050년까지 전략적으로 제시된 활동, 특히 16개의 거대한 목표에 대한 아르메니아의 변화를 말하였다. 그것들은 다음과 같다.
- անդրադառնալ 언급하다
- բխել 쏟아져 나오다
- նախանշել 조짐을 나타내다, 윤곽을 드러내다
- ուղենիշ 지침
- տեսանելի ցուցանիշներ 가시적 지표
- տեսլական 전망
- մեգանպատակ 거대한 목표
- Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ 교양있고 유능한 시민, 국민
- Պաշտպանված Հայաստան 보호되는 아르메니아
- Արդյունավետ և հաշվետու կառավարում 능률적이고 책임있는 관리
- Առողջ և ապահով քաղաքացի, ժողովուրդ 건강하고 안전한 시민, 국민
- Բազմազավակ և բարեկեցիկ ընտանիք 자손이 많고 번영하는 가족
- Իրավական Հայաստան 법치의 아르메니아
- Մշակված արտադրանքի զանգվածային արտահանում 가공품의 대량수출
- Մաքուր և կանաչ Հայաստան 깨끗하고 푸르는 아르메니아
- Տարածքային խելամիտ զարգացում 국토의 합리적인 개발
- Արտադրողական և պատասխանատու ֆերմերություն 생산적이고 책임감 있는 농사
- Մեծ հայրենադարձություն և ինտեգրում 대규모의 귀환과 통합
- Աշխարհի հետ կապված Հայաստան 세계와 연결된 아르메니아
- Վերականգնվող և հանրամատչելի էներգիա 재생가능한 공용에너지
- Գործարարաների համար գրավիչ Հայաստան 사업가를 위한 매력적인 아르메니아
- Գիտելիքահենք Հայաստան 지식기반의 아르메니아
- Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան 인정받고, 존경받으며 환대하는 아르메니아
- արդյունավետ 능률적인, 생산적인
- բազմազավակ = բազմ- (많은) + զավակ (자손)
- իրավական 법치의
- զանգվածային 대량
- արտահանում 수출
- խելամիտ 합리적인
- ֆերմերություն 농사 = ֆերմեր լինելը (농부)
- հայրենադարձություն 귀환, 본국송환
- ինտեգրում 통합
- հյուրընկալ 환대하는
Երկրի վարչապետը մանրամասներ է ներկայացրել վերոնշյալ մեգանպատակներին հասնելու թիրախների, խնդիրների և լուծումների մասին։ 국무총리는 위에서 언급한 거대한 목표에 도달하기 위한 타켓, 문제점 및 해결책에 대해 세부사항을 발표하였다.
- մանրամասներ 세부사항
- վերոնշյալ 위에서 언급한
- թիրախ 타켓
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կարևորել է Հայաստանի վերափոխման շուրջ համազգային շարժման ձևավորումը։ «Մենք առաջիկայում Հայաստան 2050 կայք կունենանք, որը կդառնա նաև աշխատանքային հարթակ քննարկումների, առաջարկների, քննադատությունների համար։ Երբ մտնում էինք 2020 թվական, ես ասեցի, որ այլևս մենք անցնում ենք ռազմավարական կառավարման։ Ընդ որում, այս ներկայացումը պլանավորում էինք անել ապրիլին՝ Քաղաքացու օրը, բայց հայտնի պատճառներով այն հետաձգվեց։ Հիմա մենք ռազմավարական կառավարում պետք է իրականացնենք մեր ամենօրյա աշխատանքով, և որևէ պետական մարմնի որևէ որոշում պետք է տրամաբանական և գործնական կապ ունենա այս ռազմավարության հետ», - եզրափակել է վարչապետը։ 니콜 파쉬니안은 다시 한번 아르메니아의 변화에 관한 전국적 운동의 형성을 중시하였다. "우리는 가까운 장래에 토론, 제안, 비판을 위한 동일 작업플랫폼이 되는 아르메니아 2050 사이트를 가지게 될 것입니다. 2020년에 접어들면서 우리는 전략적 행정으로 옮겨갈 것이라고 나는 말했습니다. 따라서, 이 발표는 4월 시민의 날로 계획되었었습니다. 하지만 모두 다 아는 이유로 그것은 연기되었습니다. 지금 우리는 우리의 일상업무로써 전략적 관리를 실현해야만 하며, 그리고 어떤 정부기관의 어떤 결정은 이 전략과 논리적이고 실용적 연결을 가져야만 합니다."라고 총리는 결론을 내렸다.
- առաջիկայում 가까운 장래에
- հարթակ 플랫폼
- քննադատություն 비판
- այլևս 더 이상
- եզրափակել 결론을 내리다
Նիկոլ Փաշինյանը նաև պատասխանել է շնորհանդեսի մասնակիցների հարցերին։ 니콜 파쉬니안은 또한 프리젠테이션 참가자의 질물에 대답하였다.
- շնորհանդես 프리젠테이션
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 23일자) (0) | 2020.09.24 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 22일자) (0) | 2020.09.23 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 19일자) (0) | 2020.09.19 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 18일자) (0) | 2020.09.19 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 17일자) (0) | 2020.09.18 |