휴먼노마드
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 6일자) 본문
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 6일자)
LifeChallenger 2020. 10. 6. 15:07
Արցախի և Ադրբեջանի շփման գծում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել: 아르차흐와 아제르바이잔의 접촉선에서 밤은 비교적 평온하게 지나갔다.
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի և Ադրբեջանի շփման գծում հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։ Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 예레반, 10월 6일, 아르멘프레스: 아르차흐와 아제르바이잔의 접촉선에서 10월 5일 밤부터 6일 새벽까지 비교적 평온하게 지나갔다. 이에 대하여 아르메니아 공화국 국방부의 대변인 슈산 스떼파니안이 보도하였다.
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։ "나고르노-카라바흐의 분쟁지역에서 전투행위를 즉각 중지하라는 국제사회의 수많은 요청이후 밤에 국경은 비교적 평온하게 지나갔습니다."
- անհապաղ 즉시, 즉각적인
Հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշում է Ստեփանյանը։ 추가적인 확대가 있는 경우에 모든 책임은 아제르바이잔의 군사정책 지도부가 부담하게 될 것입니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 스떼파니안은 언급하였다.
Հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա: 공화국의 전역은 기온이 상승할 것이다.
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության ամբողջ տարածքում հոկտեմբերի 7-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: 예레반, 10월 6일, 아르멘프레스: 공화국의 전역에서 10월 7일부터 기온이 상승할 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대하여 기상모니터링센터의 부국장 가긱 수레니안은 그의 소셜망 "페이스북"의 페이지에 게재하였다.
- Հիդրոօդերևութաբանություն 기상학
«Վաղվանից սկսած տեղումները հանրապետության ողջ տարածքում կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով»,- նշել է Գագիկ Սուրենյանը։ "내일을 기점으로 강수량은 공화국 전역에서 멈출 것이며 기온은 10월 7일부터 10일까지 5-6도로 점차적으로 상승할 것입니다. 로리, 따부쉬, 슈니크 및 아르차흐에서 8-10도 상승할 것입니다."라고 가긱 슈레니안은 언급하였다.
ՀՀ-ի և Վրաստանի սևծովյան նավահանգիստների միջև բեռնափոխադրումները կատարվում են սահմանված կարգով. ՀԿԵ: 아르메니아 공화국과 조지아의 해상항구간 화물운송은 확립된 절차로 이행되고 있다.
- սևծովյան 해상의
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է կանոնավոր կերպով իրականացնել ներմուծման և արտահանման հաղորդակցությունում բեռնափոխադրումները Հայաստանի և վրացական Փոթի և Բաթում նավահանգիստների միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժինը: 예레반, 10월 6일, 아르멘프레스: "남부캅서스 철도" 회사는 정기적으로 수출입관계에서 아르메니아와 조지아의 포티와 바투미 항간의 화물운송을 지속적으로 실시하고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 "남부캅서스 철도" 회사의 공보처는 알려왔다.
- երկաթուղ 철도
- կանոնավոր կերպով 정기적으로
- հաղորդակցություն 연락, 통신(소통)
«Ի հեճուկս հոկտեմբերի 6-ին՝ Հայաստանի և Վրաստանի սևծովյան նավահանգիստների միջև բեռների փոխադրումների հետ կապված խնդիրների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին, ՀԿԵ-ն հայտնում է, որ ներմուծում և արտահանում է բեռները «Վրացական երկաթուղի» ընկերության հետ համատեղ՝ փոխադրումների հաստատված ժամանակացույցի և հայտերի համաձայն»,-ասված է հաղորդագրությունում: "10월 6일자 아르메니아와 조지아 해상항구간 화물운송과 관련된 문제에 대한 언론매체의 보도와는 달리 "남부캅서스 철도" 회사는 "조지아 철도" 회사와 함께 운송일정과 합의된 협정에 따라 화물을 수출입하고 있습니다."라고 게시글에 명시되어 있다.
- ի հեճուկս = մեկի ցանկության սպասածին հակառակ ~와는 달리
- հրապարակում 보도
- ՀԿԵ = Հարավկովկասյան երկաթուղ 남부캅서스 철도
Երևանի բյուջեից ավելի քան 1 մլրդ դրամ է տրամադրվել 100 ավտոբուս գնելու համար: 예레반 예산에서 10억 드람이상 100대의 버스를 구매하는데 편성되었다.
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին հոկտեմբերի 6-ի արտահերթ նիստում որոշում կայացրեց «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում 1 մլրդ 825 հազար դրամ հատկացնել 100 ավտոբուս գնելու համար: 예레반, 10월 6일, 아르멘프레스: 예레반 원로회의 6번째 특별회기에서 "교통시스템의 현대화" 프로젝트의 일환으로 10억 82만 5천 드람이 100대의 버스를 구매하는데 할당시키기로 결정했다.
- հատկացնել 할당하다
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավտոբուսների գնման մրցույթում հաղթող է ճանաչվել «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ն, և գումարը հատկացվեց ընկերության՝ նախատեսվող պայմանագրային պարտավորությունների հետագա ընթացքը ապահովելու նպատակով: "아르멘프레스"의 보도에 따르면, 버스구매입찰에서 "멀티 모터스" 주식회사가 승자로 인정되었으며 예정된 계약의무의 추가절차를 준수할 목적으로 자금이 회사에 할당되었다.
- ճանաչվել 인정되다
- նախատեսել = նախապես ենթադրել 예정하다, 미리 추측하다 -> նախատեսվող պայմանագիր 예정된 계약
Փոփոխությունները ներկայացրեց Երևանի քաղքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը: 변경사항은 예레반의 부시장 세르게이 네르시시안이 발표하였다.
Հարակից զեկուցող, Ֆինանսավարկային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն: 해당 보고서와 관련하여, 재무경제관련 상임위원회의 위원장 레본 호브한니시안은 해당 프로젝트에 대해 긍정적인 결론을 내렸다고 언급하였다.
- հարակից = մի բանի հետ եղող 관련된
- մշտական հանձնաժող 상임위원회
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ իրենք չեն մասնակցի քվեարկությանը: 예레반 원로회의 "빛" 정당대표 다비드 하자끼안은 그들이 투표에 참여하지 않을 것이라 언급했다.
Որոշումն ընդունվեց 46 «կողմ« ձայնով: 결정안은 46표의 "찬성"으로 채택되었다.
Թուրքիան այս հակամարտությունում բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանին. գերմանական մամուլի արձագանքը: 터키는 이 분쟁지역에서 공개적으로 아제르바이잔을 지지하고 있다. -독일언론의 반응
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությանն անդրադարձել է գերմանական մամուլը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մասնավորապես «Tagesschau»-ն գրել է, որ հակամարտությունը տարածաշրջանից դուրս գալու սպառնալիքի առջև է: 예레반, 10월 6일, 아르멘프레스: 나고르노-카라바흐 분쟁지역에서 촉발된 상황을 독일언론이 다루었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 특히 "Tagesschau"는 분쟁이 지역을 벗어나 위협 앞에 놓여있다고 게재하였다.
«Շուրջ 1 շաբաթ է շարունակվում են բախումները Հարավային Կովկասում: Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի վրա կրկին հարձակում են գործել ադրբեջանական ուժերը՝ թուրք սպաների ղեկավարությամբ, - ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետը. «Դրանց թիվը հասնում է 150-ի»: Քրիստոնյա Հայաստանը դաշնակից է Ռուսաստանին, մեծամասամբ մահմեդական Ադրբեջանին աջակցում է Թուրքիան. այսպիսով, հակամարտությունը տարածաշրջանից դուրս գալու սպառնալիքի առջև է»,- նշել է «Tagesschau»-ն: "약 일주일동안 남부 캅서스에서 충돌이 계속되고 있습니다. 아르메니아 공화국의 총리가 "그들의 수는 150명에 이릅니다"라고 알려온 바와 같이나고르노-카라바흐의 수도에 재차 터키장교가 이끄는 아제르바이잔 군에 의해 공격이 가해지고 있습니다. 기독교의 아르메니아는 러시아의 동맹국이며, 터키는 대다수가 무슬림인 아제르바이잔을 지원하고 있습니다. 따라서, 분쟁은 이 지역을 벗어난 위협 앞에 놓여있습니다."라고 "Tagesschau"는 언급하였다.
Գերմանական «Welt»-ում տեղ է գտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը: ՀՀ ղեկավար Նիկոլ Փաշինյանը լուրջ մեղադրանք է հղում Թուրքիային՝ «հազարավոր ահաբեկիչների» Սիրիայից Ադրբեջան տեղափոխելու և Ադրբեջանի համար Թուրքիայի կողմից պայքարելու համար: Նշվում է նաև F-16 կործանիչների գործադրման մասին: 아르메니아 공화국 총리 니콜 파쉬니안은 독일의 "Welt"와 인터뷰를 가졌다. 아르메니아 공화국의 지도자인 니콜 파쉬니안은 "수천의 테러리스트"를 시리아에서 아제르바이잔으로 옮기고 아제르바이잔을 위해 터키가 싸우고 있는 것에 대하여 터키를 심각하게 비난하였다. 또한 F-16 전투기의 운용에 대해서도 언급되었다.
Լիբիայի և Սիրիայի պատերազմական գոտիներից եկած իսլամիստ ահաբեկիչները՝ որպես վարձկաններ, իրենց գումարն են վաստակում Հարավային Կովկասում: Թուրքիան և Ադրբեջանը վիճարկում են այս մեղադրանքները, Ռուսաստանն անհանգստացած է: Այս մասին գրել է n-tv-ն՝ նշելով, որ տասնամյակների վաղեմության հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ կարող է միանգամայն այլ ուղղություն ստանալ: 리비아와 시리아의 전쟁지역에 있던 이슬람 테러리스트는 용병으로써, 남부 캅서스에서 돈을 벌고 있다. 터키와 아제르바이잔은 이런 비난에 대해 이의를 제기하였으며 러시아는 우려하고 있다. 이에 대하여 n-tv는 수십년에 걸친 분쟁은 나고르노-카라바흐 지역을 완전히 다른 방향으로 진행될 수 있다고 언급하면서 게재하였다.
- վիճարկել 이의를 제기하다
- վաղեմություն = նախատեսված ժամանակամիջոց 예정된 기간
Գերմանական «Zeit»-ն էլ նկատում է, որ Թուրքիան այս հակամարտությունում բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանին: 독일의 "Zeit"도 터키가 이 분쟁에 대해 공개적으로 아제르바이잔을 지지하고 있다고 보도하였다.
«Ադրբեջանի երկրորդ խոշորագույն քաղաք Գյանջան ենթարկվել է հայկական կողմի հարձակմանը,- նշում է Ադրբեջանի ՊՆ-ն: Իր հերթին, ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշում է, որ հարվածել է միայն ռազմական օդանավակայանին: Ադրբեջանը սերտ կապված է Թուրքիայի հետ: Նախագահ Ալիևը վերջերս շնորհակալություն հայտնեց Թուրքիայի նախագահից՝ աջակցության համար: Թուրքիան այս հակամարտությունում բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանին, սակայն հերքում է հարձակումներին թուրքական զինվորների մասնակցության մասին լուրերը»,- նշում է «Zeit»-ը: "아제르바이잔의 2번째로 큰 도시인 간자가 아르메니아 측의 공격을 받았다"라고 아제르바이잔의 국방부는 언급하였다. 이에 대하여 자칭 나고르노-카라바흐 공화국은 오직 군사용 공군기지만을 공격했다고 언급하였다. 아제르바이잔은 터키와 밀접하게 연관되어 있다. 대통령 알리에브는 최근 지지에 대한 터키의 대통령에게 감사를 표명하였다. 터키는 이 분쟁에서 공개적으로 아제르바이잔을 지지하고 있지만 터키군의 공격에 대한 개입에 대한 소식은 부인하였다."라고 "Zeit"는 언급하였다.
- ինքնահռչակ 자칭
Ղարաբաղյան կոնֆլիկտի սրացման գործում Թուրքիայի աջակցության թեմային է անդրադարձել նաև «Spiegel»-ը: Մասնավորապես, նշել է ՀՀ վարչապետի պնդումներն այն մասին, որ թուրքական սպաներն են առաջնորդում Ադրբեջանի հարձակումները: "Spiegel"은 카라바흐 충돌의 확대하는 터키의 지원에 대한 제목으로 보도하였다. 특히, 터키의 장교들이 아제르바이잔의 공격을 주도하고 있는 것에 대한 아르메니아 공화국 총리의 주장을 언급하였다.
«Խաղաղության հաստատմանը դեռ շատ կա: Վարչապետ Փաշինյանը մեղադրում է Թուրքիային՝ թուրքական շուրջ 150 բարձրաստիճան պաշտոնյաների ԼՂ վրա Ադրբեջանի հարձակումներում ներգրավման մեջ»,-նշել է պարբերականը: 평화를 위한 확신까지는 아직 많은 것이 남아있습니다. 총리 파쉬니안은 터키의 약 150명의 고위급 관리가 나고르노-카라바흐에서 아제르바이잔의 공격을 주도하는 것에 대해 터키를 비난하고 있습니다"라고 간행물에서 언급하였다.
ՀԱՊԿ-ն հետաձգել է Հայաստանում հոկտեմբերին նախատեսված զորավարժությունները COVID-19-ի պատճառով: 집단안보조약기구는 아르메니아에서 10월에 예정된 군사훈련이 COVID-19로 인해 연기하였다.
- ՀԱՊԿ = Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն 집단안보조약기구
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի վերջին պլանավորված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Փոխազդեցություն 2020» և «Որոնում 2020» զորավարժությունները հետաձգվել են, ընթանում է նոր ժամկետների եւ անցկացման վայրի համաձայնեցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը: 예레반, 10월 6일, 아르멘프레스: 아르메니아에서 10월말에 계획된 집단안보조약기구의 "상호작용 2020"과 "수색 2020"의 군사훈련은 연기되었으며, 새로운 일정과 개최장소에 대한 합의가 진행중이다. "아르멘프레스"와의 대담에서 집단안보조약기구의 대변인 블라디미르 짜이네뜨디노브는 말하였다.
- փոխազդեցություն 상호작용
- որոնում 수색
«ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն 2020» և «Որոնում 2020» զորավարժությունները, որոնք նախատեսված էին այս տարվա հոկտեմբերի վերջին Հայաստանի տարածքում, հետաձգվել են: ՀԱՊԿ անդամ պետությունների հետ քննարկվում է այդ զորավարժությունների անցկացման վայրի եւ ժամկետների հարցը»,- ասել է Զայնետդինովը՝ նշելով, որ դրանք հետաձգվել էին Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի պատճառով: Այդ զորավարժությունները նախատեսված էին հոկտեմբեր 27-30-ը: "올해 10월말 아르메니아 지역에서 예정되었던 집단안보조약기구의 "상호작용 2020"과 "수색 2020"의 군사훈련은 연기되었습니다. 집단안보조약기구의 회원국과 이 군사훈련의 개최장소와 일정문제에 대해 논의하고 있습니다."라고 짜이네뜨디노브는 그것들이 아르메니아에서 코로나바이러스의 상황으로 인해 연기되었음을 언급하면서 말하였다. 군사훈련은 10월 27일에서 30일로 예정되어 있었다.
ՀԱՊԿ քարտուղարը նաև տեղեկացրեց, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանը չի մասնակցի «Անխախտ եղբայրություն 2020» զորավարժություններին, որը կկայանա Բելառուսում հոկտեմբերի 12-16-ը: Վլադիմիր Զայնետդինովն ասաց, որ հայկական կողմից հարցում է եկել այդ զորավարժությանը չմասնակցելու մասին: 집단안보조약기구의 비서관 또한 올해 10월에 아르메니아는 벨라루스에서 10월 12일부터 16일까지 개최될 "불가침의 형제애 2020" 군사훈련에 참여하지 않을 것이라고 전해왔다. 블라디미르 짜이네뜨디노브는 아르메니아 측이 그러한 군사훈련에 참여하지 않는 것에 대하여 건의해왔다고 말했다.
- քարտուղար 비서
- Անխախտ եղբայրություն 불가침의 형제애
ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ արցախա-ադրբեջանական շփման գծում ստեղված իրավիճակից ելնելով՝ ՀԱՊԿ-ին տեղեկացվել է, որ Հայաստանը չի մասնակցի զորավարժությանը: 국방부 언론담당비서 슈샨 스떼파니안은 "아르멘프레스"와의 대담에서 아르차흐-아제르바이잔의 전선에서 조성된 상황으로 인해 집단안보조약기구에 아르메니아는 군사훈련에 참여하지 않을 것이라고 알려왔다고 말했다.
Ադրբեջանը լայնամասշտաբ գրոհ է սկսել շփման գծի հարավային ուղղությամբ: 아제르바이잔은 전선의 남부방향에서 대규모 공격을 시작했다.
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի տեղեկություններով կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 예레반, 10월 6일, 아르멘프레스: 아르차흐 방위군의 전언에 따르면 오후무렵 아제르바이잔 군대는 예비전력과 탱크 및 대포를 포함한 대규모의 군사장비를 전장에 투입함으로써 아르차흐와 아제르바이잔사이 접촉선의 남쪽방향에서 공격을 시작하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국 국방부의 대변인 슈샨 스떼파니안은 그녀의 "페이스북" 페이지에 게재하였다.
- նետել 던지다
«Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը: Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ»,- գրել է Ստեփանյանը: "적군에 의해 이란 이슬람 공화국의 국토안보가 무시되고 있습니다. 체계적이고 지속적으로 적군의 수많은 능력이 파괴되고 있습니다."라고 스떼파니안은 게재하였다.
- մեթոդաբար 체계적으로
Թաեքվոնդոյի օլիմպիական վարկանիշային եվրոպական մրցաշարը` 2021 թվականի հունվարին: 2021년 1월에 태권도의 올림픽 랭킹의 유럽토너먼트
- վարկանիշ 등급, 순위
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաեքվոնդոյի օլիմպիական վարկանիշային եվրոպական մրցաշարը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 30-31-ը՝ Սոֆիայում: 예레반, 10월 6일, 아르멘프레스: 태권도의 올림픽 랭킹을 위한 유럽토너먼트가 2021년 1월 30일부터 31일에 소피아에서 개최될 것이다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Ընտրական մրցումներն արդեն երկու անգամ հետաձգվել են: Նախ չեղյալ հայտարարվեցին Միլանում, այնուհետեւ` Մոսկվայում նախատեսված վարկանիշայինները։ "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대하여 아르메니아 국가 올림픽위원회가 게재하였다. 선발대회는 이미 두번이나 연기되었다. 먼저 밀라노에서 그 이후에는 모스크바에서 예정된 랭킹에 대해 취소가 발표되었으며
- ՀԱՕԿ = Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե 아르메니아 국가올림픽 위원회
- ընտրական մրցումներ 선발대회
- չեղյալ 취소하다
Յուրաքանչյուր քաշային կարգի եզրափակիչի մասնակիցները կստանան խաղերի մասնակցության ուղեգիր։ 각 체급의 결승전 참가자들은 게임참가증을 받게 될 것이다.
- քաշային կարգ 체급
- ուղեգիր 증서, 티켓
Տոկիոյի օլիմպիադայում մեդալներ կշնորհվեն կանանց և տղամարդկանց չորսական քաշային կարգերում (յուրաքանչյուրում՝ 16-ական մարզիկ): 도쿄 올림픽에서 메달은 남녀 4체급에서(각 16명) 수여될 것이다.
Վեց մարզիկներ որակավորվել են ըստ համաշխարհային վարկանիշի, մեկ ուղեգիր կհատկացվի տանտերերին, իսկ մնացած մասնակիցները կորոշվեն մայրցամաքային մրցումներում։ 세계 랭킹에 따라 6명의 선수에게 자격이 주어지며 1장의 참가증이 주체측에 주어지며 나머지 참가자들은 대륙 토너먼트에서 결정될 것이다.
- մայրցամաքային 대륙의
ՌԴ և Իրանի ԱԳ նախարարներն արձանագրել են ԼՂ խնդրի դիվանագիտական լուծման այլընտրանքի բացակայությունը: 러시아와 이란의 외무부장관들은 나고르노-카라바흐 문제의 외교적 해결책에 관한 방안이 없음을 강조하였다.
- արձանագրել 1) 기록하다, 2) 등록하다, 3) 설명하다, 4) 강조하다
- բացակայություն 부재
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորումը չունի այլընտրանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, այս մասին նախարարները խոսել են հեռախոսազրույցի ընթացքում: 예레반, 10월 6일, 아르멘프레스: 러시아 연방의 외무부 장관 세르게이 라브로브와 이란의 외무부 장관 모하마드 자하드 샤리프는 나고르노-카라바흐 분쟁의 외교적 방법으로 해결할 수 있는 대안이 없음을 강조하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 러시아 외무부의 공식사이트에서 발표한 것과 같이 이에 대하여 장관들은 전화통화과정에서 말하였다.
Հեռախոսազրույցի ընթացքում հայտնվել է Մոսկվայի և Թեհրանի լուրջ մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում աննախադեպ էսկալացիայի առնչությամբ: Ընդգծվել է նրանում Սիրիայից և Լիբիայից ապօրինի զինված խմբավորումների զինյալ ծայրահեղականների ներգրավվածության վտանգավորությունը: Արձանագրվել է դիվանագիտական կարգավորման այլընտրանքի բացակայությունը, որի սկիզբը պետք է դառնա առանց նախապայմանների կրակի դադարեցումը: 전화통화중 나고르노-카라바흐 분쟁지역에서 전례없는 확전과 관련하여 모스크바와 테헤란의 심각한 우려가 표명되었다. 그곳에 시리아와 리비아로부터 불법무장단체의 무장극단주의자가 개입할 위험성이 강조되었다. 외교적 해결방안의 부재가 강조되었으며 그 시작은 전제조건없는 휴전이 되어야한다고 말했다.
- էսկալացիա 단계적 확대
- առնչությամբ ~와 관련하여
Լավրովը մատնանշել է Ռուսաստանի ինտենսիվ ջանքերը, ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում` տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման ուղղությամբ: Նախարարները կրկին ընդգծել են այն կարևոր դերը, որը կարող են ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հարևան երկրները: 라브로브는 국가적인 수준뿐만 아니라 유럽안보협력기구 민스크그룹의 공동의장의 틀안에서 가능한 빨리 이 지역에서 평화를 구축하는 것에 대한 러시아의 집중적인 노력을 언급하였다. 장관들은 재차 아르메니아와 아제르바이잔 이웃국가들이 가질 수 있는 중요한 역할을 강조하였다.
- մատնանշել 지적하다
«Ֆիթչ»-ը վերանայել է Հայաստանի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը: "피치"는 아르메니아의 장기외화표시 발행자등급을 검토하였다.
- արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը 장기외화표시 발행자등급(IDR)
- դեֆոլտ 디폴트(채무불이행)
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը իջեցրել է Հայաստանի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (IDR) ՝ «BB-» - ից դարձնելով «B +»՝ կայուն հեռանկարով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ վարկանիշային կազմակերպության կայքից: 예레반, 10월 6일, 아르멘프레스: "피치" 신용평가기관은 아르메니아의 장기외화표시 발행자등급(IDR)을 "BB-"에서 "B+"로 안정적 전망으로 낮추었다. "아르멘프레스"는 이에 대하여 신용평가기관의 사이트에서 확인하였다.
«Ֆիթչ»-ն այժմ ակնկալում է, որ պետական պարտքը կլինի շատ ավելի բարձր մակարդակի վրա: Վարկանիշային կազմակերպությունը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացումը ևս բացասաբար է ազդում տնտեսության վրա: "피치"는 국가부채가 훨씬 더 높은 수준에 있을 것이라고 예상하고 있다. 신용평가기관은 나고르노-카라바흐에서의 분쟁확산이 경제에 부정적인 영향을 미치고 있다고 언급하였다.
- ակնկալել 예상하다, 기대하다
- պարտք 부채
«Ֆիթչ»-ը կանխատեսում է, որ այս տարի Հայաստանի տնտեսության անկումը կլինի 6.2 տոկոս: Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.4 տոկոսով: Վարկանիշային կազմակերպությունը կանխատեսում է, որ այս տարի բյուջեի պակասուրդը՝ ավելի շատ ծախսերով պայմանավորված, կաճի՝ հասնելով ՀՆԱ-ի 7.6 տոկոսին՝ նախորդ տարվա 0.8 տոկոսի համեմատ: "피치"는 올해 아르메니아 경제가 6.2% 감소할 것으로 예측하고 있다. 경제활동지수는 6.4% 하락하였다. 신용평가기관은 올해 예산적자는 더 많은 지출로 인하여 이전연도 0.8%에 비해 GDP의 7.6%로 증가할 것이다고 예측하고 있다.
- պակասուրդ 적자
-
Կազմակերպությունից նշել են նաև, որ Լեռնային Ղարաբաղում վերջին լայնամասշտաբ ռազմական գործողություններն ավելի ինտենսիվ են, քան 2016-ի վերջին խոշոր առճակատումը: Իսկ Թուրքիայից Ադրբեջանին տրվող աջակցությունը մեծացնում է անորոշությունը և ռիսկը, որ հակամարտությունն այս անգամ ավելի շատ կձգձգվի: 기관은 또한 나고르노-카라바흐에서 최근 대규모 군사작전이 2016년 마지막 대결보다 더 집중되고 있음을 언급하였다. 그리고 터키로부터 아제르바이잔에게 주어진 지원은 분쟁이 이번에 더 많이 연장될 것이라는 불확실성과 위험을 증가시키고 있다.
Հայաստանի վարկանիշների վերաբերյալ հերթական ամփոփումը պետք է հրապարակեր հոկտեմբերի 2-ին, սակայն ինչպես նշում են կազմակերպությունից՝ ստիպված են եղել հետաձգել մինչև հոկտեմբերի 5-ը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունները հաշվի առնելու հետ կապված: 아르메니아의 신용에 관한 다음 요약은 10월 2일에 발표되어야하지만 기관에서 지적한 바와 같이, 나고르노-카라바흐 분쟁지역의 접촉선을 따라 대규모 군사작전을 고려하는 것과 관련하여 10월 6일로 연장되었다.
- հերթական ամփոփում 다음 요약
Հակառակորդը հոկտեմբերի 5-ին ունեցել է կենդանի ուժի 300 կորուստ: 적군은 10월 5일에 300명의 인력손실을 입었다.
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 5-ին Արցախի և Ադրբեջանի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը ոչնչացրել է Ադրբեջանի 300 զինծառայողի և ոչ զինծառայողի` ահաբեկչի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 6일, 아르멘프레스: 10월 5일에 아르차흐와 아제르바이잔의 접촉선에서 전투행위중 아르메니아 측은 300명의 아제르바이잔 군인과 비전투의 테러리스트를 타격했다. "아르멘프레스"의 전언에 따르면 이에 대하여 10월 6일에 기자회견중에 아르메니아 공화국 국방부대표 아르츠룬 호브한니시안은 말했다.
«Առավոտվա տվյալների համաձայն` հակառակորդն ունեցել է 300 սպանված` զինծառայող և ոչ զինծառայող` ահաբեկիչներ: Հակառակորդն ունեցել է նաև 11 միավոր զրահատեխնիկայի, 2 ուղղաթիռի, 2 ԱԹՍ-ի կորուստ»,- ասաց Հովհաննիսյանը: "아침자료에 따르면, 적군은 전투원 및 테러리스트인 비전투원 300명의 사망자를 가졌습니다. 적군은 또한 11대의 군사장비, 2대의 헬리콥터, 2대의 드론의 손실을 입었습니다."라고 호브한니시안은 말했다.
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ հակառակորդի այսօր ունեցած կորուստների տվյալները կհրապարակվեն հոկտեմբերի 7-ի առավոտյան: 아르츠룬 호브한니시안은 적군이 오늘 입은 피해자료는 10월 7일 아침에 발표될 것이라고 덧붙였다.
Դավթաշենում ազդարարման համակարգը միացել է տեխնիկական զննման ժամանակ: 다브타센에서 기술점검중에 경보시스템이 커졌다.
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Դավթաշեն վարչական շրջանում ազդարարման համակարգը ժամը 20։34-ին միացել է տեխնիկական զննման ժամանակ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 예레반, 10월 6일, 아르멘프레스: 예레반, 다브타센 행정구역에서 경보시스템이 8시 34분에 기술점검중 켜졌다. 이에 대하여 아르메니아 공화국 긴급상황부의 공보처와 관련한 부서에서 "아르멘프레스"에 알려왔다.
«Հարգելի´ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 20։34-ին Դավթաշեն վարչական շրջանում տեխնիկական զննման ժամանակ երեք վայրկյան տևողությամբ միացել է ազդարարման համակարգը, խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,- ասվում է ՀՀ ԱԻՆ-ի հայտարարության մեջ: "존경하는 시민여러분, 10월 6일, 20시 34분에 다브타센 행정구역에서 기술점검중 경보시스템이 3초간 지속되었음을 알려드립니다. 걱정하지 마시고, 당황하지 말아주십시오"라고 아르메니아 공화국의 긴급상황부의 게시글에 명시되었다.
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ՄԽ համանախագահող երկրների՝ կրակի անհապաղ դադարեցման ուղղված ջանքերը: 아르차흐의 외무부는 민스크 그룹 공동의장국의 즉각적인 휴전을 향한 노력을 환영하고 있다.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը` ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը, որոնք սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Այս կապակցությամբ ԱՀ ԱԳՆ-ն հարկ է համարել նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունը, որտեղ վճռականորեն դատապարտվում է հակամարտության գոտում բռնության աննախադեպ և վտանգավոր սրացումը: 스떼파나게르뜨, 10월 6일, 아르멘프레스: 아르차흐 외무부는 아제르바이잔에 의해 촉발된 지역의 안보와 안정을 위협하는 군사작전의 즉각적인 중지를 향한 유럽안보협력기구 민스크 그룹의 공동의장국의 노력을 환영하였다. 이와 관련하여 아르차흐 공화국의 외무부는 분쟁지역에서 전례없고 위험한 폭력의 확대를 강력하게 비난한 유럽안보협력기구 민스크 그룹의 공동의장국의 대외정책부장의 성명을 언급할 필요가 있다.
- սպառնալ 위협하다
- հարկ համարել 필요하다고 생각하다
- գերատեսչություն 부서
- արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ 대외정책부장
- վճռականորեն 강력하게, 단호히
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարությամբ վերստին ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կենտրոնական դերը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող միակ համաձայնեցված ձևաչափ: «Միաժամանակ, հերթական անգամ հաստատուն կերպով հայտարարում ենք Արցախի Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում միջազգային միջնորդական ջանքերում ցանկացած ձևով Թուրքիայի մասնակցության անթույլատրելիության վերաբերյալ: Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայի հրամանատարությունն իրականացնող և ղեկավարող, պատերազմ վարելու նպատակով Ադրբեջանին զենք մատակարարող և ռազմական գործողություններին մասնակցելու համար Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների զինյալներ հավաքագրող Թուրքիայի հանցավոր գործողություններն անհնար են դարձնում նրա հետագա անդամակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին: 아르차흐 공화국의 외무부의 공보처와 관련된 부서에서 "아르멘프레스"에 알려온 바와 같이, 성명에서는 아제르바이잔-카라바흐 분쟁의 평화로운 해결절차에서 중재임무를 수행할 유일하게 합의된 형식으로써 유럽안보협력기구 민스크 그룹의 공동의장의 중심역할이 재차 강조되었다. "동시에, 우리는 아제르바이잔-카라바흐 분쟁의 평화로운 해결프로세스의 틀안에서 국제중재노력에 어떤 형태로든 터키의 개입을 용납하지 않겠다는 다시한번 아르차흐 공화국의 원칙적인 입장을 재확인합니다. 아르차흐 공화국에 대한 군사적 침략을 지휘하고 관리하며, 전쟁을 벌일 목적으로 아제르바이잔에 무기를 제공하고, 군사작전에 참여하기 위해 중동으로부터 테러리스트 조직의 무장세력을 모집하는 터키의 범죄행위는 유럽안보협력기구 민스크 그룹에 향후 구성원이 될 수 없습니다.
- վերստին 재차
- միջնորդական առաքելություն 중재임무
- ձևաչափ 형식
- հաստատուն կերպով 변함없이, 확실하게
- ագրեսիա 침략(전쟁)
- հրամանատարություն = հրամանատար լինելը 지휘하는 것
- ղեկավարել 관리하다
- պատերազմ վարել 전쟁을 벌이다
- Մերձավոր Արևելք 중동
- հանցավոր 범죄
-
Արցախի Հանրապետությունը բազմիցս նշել է, որ միջնորդական ջանքերի արդյունավետությունն ուղղակիորեն կախված է կարգավորման գործընթացի անշրջելիությունն ապահովելու և ռազմական գործողությունների վերսկսման կանխարգելմանն ուղղված արդյունավետ մեխանիզմներ ներդնելու ունակությունից: Վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ երկու լայնամասշտաբ զինված հարձակումներն ակնառու կերպով ցույց են տալիս, որ միջնորդների նախկին մշակումներն անզոր էին Ադրբեջանի կողմից ոչ միայն իր միջազգային պարտավորությունների, այլև միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումների դեմ, և զրոյացվեցին Բաքվի միջազգային հակաիրավական արարքներով: 아르차흐 공화국은 수차례 중재노력의 효율은 직접적으로 해결과정의 비가역성을 보장하고 군사행위의 재발을 방지하는 효과적인 메카니즘을 구현하는 능력과 직접적인 연관이 있다고 언급하였습니다. 지난 4년동안 아제르바이잔에 의해 아르차흐 공화국에 대한 2차례 대규모 군사공격이 실시된 것으로 이전 중재자들의 이전 처리가 아제르바이잔에 의해 국제적 의무 뿐만아니라 국제법의 규범에 대한 중대한 위반을 무력화했으며 바쿠의 국제적 불법행위로 무효화되었음을 보여줍니다.
- ուղղակիորեն 직접적으로
- անշրջելիություն = որ չի կարելի շրջել 되돌릴 수 없는 것 = 비가역성
- ունակություն 능력
- մշակել 처리하다
- անզոր 힘이 없는, 무력한
- ոտնահարում 위반
- նորմեր 규범
Ստեղծված պայմաններում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցն է, որն ամուր հիմքեր կերաշխավորի բանակցությունների միջոցով հակամարտությունը կարգավորելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: 조성된 상황에서 아르차흐 공화국의 국제적 승인은 지역의 평화와 안보를 보장하는 가장 효과적인 수단이며, 그것은 협상을 통해 분쟁을 해결하기 위한 견고한 기반을 제공하게 될 것입니다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 8일자) (0) | 2020.10.08 |
---|---|
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 7일자) (1) | 2020.10.07 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 5일자) (0) | 2020.10.05 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 4일자) (0) | 2020.10.04 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 3일자) (0) | 2020.10.03 |