휴먼노마드

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 8일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 8일자)

LifeChallenger 2020. 10. 8. 18:51
반응형

출처 : 픽사베이

 

 

 

Գիշերը եղել է կայուն-լարված. առավոտյան հարձակվող հակառակորդը Ջեբրայիլի մատույցներից դիմել է փախուստի: 밤은 지속적으로 긴장상태에 있었다. 아침에 공격받은 적군은 제브라일의 입구에서 도망쳤다. 

 

- մատույց 입구

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը: 스떼파나게르뜨, 10월 8일, 아르멘프레스: 아르차흐-아제르바이잔의 분쟁지역에서 10월 7일 새벽부터 8일 밤까지 상황은 지속적으로 긴장상태에 있었다. 작전-전술 상황은 크게 변하지 않았다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 국방부가 전해왔다.  

 

«Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային հարվածներ: Ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն տիրապետել իրադրությանը և իրենց հմուտ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը»,-տեղեկացնում են ՊԲ-ից: "일부 지역에서 미사일과 포격, 교전이 계속되고 있습니다. 현재 북쪽과 남쪽방향에서 전투행위가 재개되었습니다. 방위군 부대는 상황을 자신있게 통제하고 있으며 적의 활동을 숙련된 조치로 억제하고 있습니다."라고 방위군은 전해왔다. 

 

- փոխհրաձգություն = փոխադարձ հրաձգություն 교전

- տիրապետել = իր իշխանությունը տարածել մի բանի վրա 통제하다

 

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի։ 아르메니아 공화국 국방부는 10월 8일 이른 아침 8시 30분경 남쪽방향으로 적군이 집중적으로 공격을 시도하였지만 3대의 군사장비와 20명 이상의 사망자와 부상자를 잃고 제브라일 입구에서 대대적으로 도망쳤다고 전해왔다. 

 

 

Հայկական ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 4 Դ-30 հաուբից անձնակազմով և զինամթերքով, 2 ԱԹՍ: 아르메니아 부대는 적군의 4대의 D-30 곡사포와 2대의 드론을 파괴하였다. 

 

122 mm howitzer 2A18(D-30) 출처 : 위키미디어

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ստորաբաժանումները ոչնչացրել են թշնամու չորս միավոր Դ-30 հաուբից անձնակազմով և զինամթերքով՝ թույլ չտալով զբաղեցնել կրակային դիրքեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Հարավային ուղղությամբ հրետանային գերճշգրիտ հարվածներով հակառակորդին պատճառվում է մարդկային ուժի մեծ կորուստներ»,- գրել է Ստեփանյանը: 예레반, 10월 8일, 아르멘프레스: 아르메니아 부대는 사격고지를 점령하지 못하도록 인력과 탄약을 가진 적의 4대의 D-30 곡사포를 파괴하였다. "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대하여 아르메니아 공화국 국방부장관의 대변인 슈샨 스떼파니안은 그녀의 "페이스북" 페이지에 게재하였다. "남쪽에서 고정밀 포격으로 적군에게 엄청난 인력손실을 초래하였습니다."라고 스떼파니안은 게재하였다.

 

- գերճշգրիտ 매우 정확한

 

Նա հայտնել է, որ հարավային ուղղությամբ հոկտեմբերի 8-ին խոցվել է նաև հակառակորդի երկու ԱԹՍ։ 그녀는 남쪽방향에서 10월 8일에 적군의 드론 2대를 요격하였다고 게재하였다. 

 

 

 

Վարչապետը կոչ է անում ԱԱԾ-ին տեղեկացնել նպատակային խուճապ ու սուտ տեղեկություններ տարածողների մասին: 총리는 표적공황과 허위정보를 유포하는 것에 관하여 국가안보국에 신고해달라고 요청하였다.

 

- ԱԱԾ = Ազգային անվտանգության ծառայություն 국가안보국

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում չտրվել նպատակային խուճապ տարածող անձանց սադրանքներին, քանի որ նրանց տարածած տեղեկությունները մտացածին են և կարող են ունենալ քաղաքական ուղղորդում: 예레반, 10월 8일, 아르멘프레스: 아르메니아 공화국 총리 니콜 파쉬니안은 표적공황을 유포하는 사람의 도발에 넘어가지 않도록 촉구하였다. 왜냐하면 그들이 확산하는 거짓정보는 정치적 방향성을 가질 수 있기 때문이다. 

 

- մտացածին = ոչ իրական 실제가 아닌, 거짓

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ՀՀ վարչապետը գրել է.

«Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»: "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국 총리는 그의 소셜네트워크 "페이스북"의 페이지에 "며칠전 최전선의 한 섹터에서 어떤 사람이 전투중인 병사에게 다가가 "니콜이 땅을 팔았어요. 이것은 실제로 조건부 전쟁이에요. 당신들을 이곳에 데려와 죽음속에 밀어넣고 있어요. 그들은 대학살을 자행하고 계약을 이행하지 않고 있는데 진지를 지키는 것은 의미가 없어요."라고 설득한다는 경고를 받았습니다."

 

- համոզել 설득하다

- կոտորել 도살하다

- պայմանավորվածություն 계약

- երևալ 보이다

 

Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում: Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռևս շատ բան պարզված չէ: 일부 정보에 따르면 군인을 설득하면서 심지어 일부 전투진지를 적에게 남겨두도록 강요하기도 했습니다. 나의 지시에 따라 국가안보국에서 조사를 시작했으며 스떼파나게르뜨의 주민인 핵심요원중 한명이 예레반에서 발견되어 체포되었습니다. 시작된 형사사건의 범위에서 조사가 진행되고 있으며 그 결과로 상기 언급된 정보들 중 어느 것이 사실이고 어느 것이 허위인지를 밝혀졌습니다. 현재 정치적 방향을 가진 추측을 포함하여 다양한 추측이 조사되고 있으나 여전히 많은 것이 정확하지 않습니다.  

 

- վարկած 추측, 가설

 

 

Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն: Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում և մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից: 그러한 유사한 정보를 가지고 있는 우리 동포들에게 국가안보국에 신고하기를 촉구합니다. 배신자들은 우리의 대열에 있으면 안되며 우리의 영웅적인 장군, 장교, 병사, 자원봉사자, 자유투자의 후방은 그와 같은 요소들이 제거되어야합니다. 

 

Ամենավատն այն է, որ տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում: Բոլորը պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության կանչվեն: 최악은 그와 같은 활동이 최전선의 다른 지역에도 있다는 정보가 있다는 것입니다. 모든 사람은 발견되어져야하며 책임을 져야합니다. 

 

Ու հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու: Հանու՛ն հայրենիքի»: 그리고 승리는 아르메니아 사람들의 것입니다. 조국을 위해"

 

 

 

Զորահավաքային զինվորական ծառայությունը համարվում է զինվորական ծառայության տեսակներից.հայտարարություն: 징집 병역은 병역유형으로 간주된다. - 공화국

 

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում սահմանված կարգով և բնականոն հունով շարունակվում է ընդհանուր զորահավաքի իրականացումը, որի շրջանակներում զորակոչվող քաղաքացիները պատշաճ կերպով ներկայանում են զինվորական ծառայության վայրեր և պատվով ու անձնվիրաբար կատարում իրենց առջև դրվող մարտական խնդիրներն ու պարտականությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Զինվորական դատախազությունից: 예레반, 10월 8일, 아르멘프레스: 아르메니아 공화국에서 선포된 계엄령에서 규정된 절차와 정상적인 방법에 따라 총동원령은 계속되어지고 있다. 이런 범주에서 징집된 시민은 정확하게 병역장소에 주둔하고 명예롭고 사심없이 그들 앞에 놓인 전투임무와 의무를 이행하고 있다. 이에 관하여 아르메니아 공화국의 병역청은 "아르멘프레스"에 알려왔다. 

 

- պատշաճ կերպով 정확하게

 

«ՀՀ զինվորական դատախազությունը հանրային իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև նախազգուշացման նկատառումներով հարկ է համարում տեղեկացնել և պարզաբանել հետևյալը՝ զորահավաքային զինվորական ծառայությունը, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի, համարվում է զինվորական ծառայության տեսակներից: Այսինքն՝ զորահավաքի միջոցով զորակոչված անձանց համար նախատեսված են նույն իրավունքները, պարտականությունները, ինչպես նաև քրեաիրավական պատասխանատվության միջոցները, որոնք նախատեսված են նաև հիմնական զինվորական ծառայողների համար: "아르메니아 공화국의 병역청은 대중의 인식을 높이고, 뿐만 아니라 경고를 목적으로 다음 사항을 전달하고 명확하게 할 필요가 있다고 생각합니다. 징집병역은 "병역 및 병역상태에 관한" 아르메니아 공화국 법률 제 5 조에 따라, 병역유형으로 간주됩니다. 즉, 징집을 통한 복무하는 개인은 일반 병역자들에게 제공되는 것과 동일한 권리와 책임 뿐만 아니라 형사적 책임조치가 제공됩니다. 

 

- պարզաբանել 명확하게 하다

 

Ըստ այդմ՝ ՀՀ զինվորական դատախազությունը զգուշացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն ինչպես զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, այնպես էլ նույն նպատակով ծառայության չներկայանալը համարվում է դասալքություն: 이에 따라, 아르메니아 공화국의 병역청은 아르메니아 공화국 형사법 제 362 조에 따라 최종적으로 병역을 회피할 목적으로 군부대 또는 복무지를 이탈하는 것 뿐만 아니라 같은 목적으로 복무를 하지 않는 것을 탈영으로 간주하고 있습니다. 

 

- վերջնականապես 최종적으로

 

Ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում նշված արարքների կատարումը պատժվում է ազատազրկմամբ վեցից տասներկու տարի ժամկետով: 계엄령, 전쟁기간 또는 전투시에 언급된 행동의 이행은 징역형 6년에서 12년에 처해질 수 있습니다. 

 

- ազատազրկմամբ 징역의, 수감의

 

Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված նաև զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելու համար, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ։ Այս արարքները ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կատարելը պատժվում է ազատազրկմամբ հինգից տասը տարի ժամկետով։ 그외에도, 아르메니아 공화국 형사법 제 364 조에 따라 형사책임은 병역 또는 특정의무를 이행하는 군역을 거부하는 것에 대하여 부과됩니다. 그것은 불이행이나 사실상 종료도 포함됩니다. 이런 행동은 계엄령, 전쟁기간 또는 전투시에 5년에서 10년의 징역형이 부과됩니다.  

 

- զուգորդվել 수반되다

 

Հայրենիքի պաշտպանության վեհ առաքելության խորը և համընդհանուր գիտակցության պայմաններում ՀՀ զինվորական դատախազությունը հարկ է համարում, այնուամենայնիվ, նշելու, որ նմանատիպ հնարավոր դրսևորումներին տրվելու են խիստ քրեաիրավական գնահատականներ»,-նշված է ՀՀ Զինվորական դատախազության հայտարարության մեջ: 조국수호라는 고귀한 사명과 보편적 인식의 조건에서 아르메니아 공화국 병역청은 그와 같은 가능한 징후에 대하여 엄격한 형사판결이 주어지 것이라고 언급할 필요가 있다고 생각합니다."라고 아르메니아 공화국의 병역청의 게시글에 명시되었다.  

 

 

 

Ժնևում ընթանում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բանակցություններն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ. ՌԻԱ Նովոստի: 제네바에서 유럽안보협력기구 민스크 집단의 공동의장국은 아제르바이잔 외무부장관과 협상을 진행중이다 - RIA Novosti

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում փակ ձևաչափով ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցություններն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրները: 예레반, 10월 8일, 아르멘프레스: 제네바에서 비공식으로 유럽안보협력기구 민스크그룹의 공동의장들은 아제르바이잔 외무부 장관 제이훈 바이라모브와 협상을 진행중에 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 "RIA Novosti"의 특파원이 보도하였다. 

 

- փակ ձևաչափով 비공식으로

 

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին կմեկնի Ժնև, որտեղ հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: 아제르바이잔의 언론매체는 아제르바이잔의 외무부 장관 제이훈 바이라모브는 10월 8일 제네바로 떠났으며 그곳에서 유럽안보협력기구 민스크 그룹의 공동의장들과 회담을 가질 것이라고 보도하였다. 

 

 

 

Ադրբեջանական կողմից ԼՂ հակամարտությունը վաղուց կրոնական գունավորում է ստացել. Սիրիացի լրագրող: 아제르바이잔에 의해 나고르노-카라바흐 분쟁은 오래전부터 종교적 색체를 띄었다. - 시리아의 기자.

 

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս և սիրիացի լրագրող-միջազգայնագետ Աբբաս Ջուման ցավում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն Ադրբեջանի համար վաղուց կրոնական գունավորում է ստացել: Ջուման այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելու փաստին: 예레반, 10월 8일, 아르멘프레스: 러시아와 시리아태생 기자이자 국제법 및 정책전문가인 압바스 주마는 나고르노-카라바흐의 분쟁이 아제르바이잔에게 오래전부터 종교적 색채를 띄었다고 유감스러워했다. 주마는 10월 8일에 아제르바이잔 군대에 의해 슈쉬의 카잔체초츠 교회르 공격하는 사실을 언급하며 이에 대하여 "아르멘프레스"와의 인터뷰에서 말했다. 

 

- միջազգայնագետ = միջազգային իրավունքի և քաղաքականության մասնագետ

 

«Ես տեսել եմ, թե ինչպես են տարեցները Շուշիի եկեղեցում լաց լինում, բռնվում պատերից և աղոթում: Ես հասկացա, որ նրանց համար դա սովորական վայր չէ, որտեղ նրանք կարող են աղոթել, դա ավելին է, խորհրդանիշ է, երկրորդ տուն է: Ընդ որում, բոլոր հայերի համար, ոչ միայն ղարաբաղցիների, այլև նրանց համար, ովքեր ապրում են Հայաստանում, նույնիսկ այլ երկրներում: Դա շատ կարևոր եկեղեցի է ողջ հայության համար: Իհարկե, ես շատ ցավում եմ, որ այս հակամարտությունը սկսում է կրոնական գունավորում ստանալ: Ադրբեջանցիների կողմից այն վաղուց է նման գունավորում ստացել: Ես դա տեսնում եմ սոցիալական ցանցերում առկա հռետորաբանությամբ: Շատերն Ադրբեջանում սա ընկալում են, որպես իսլամի համար կռիվ»,- ասաց Ջուման: "나는 노인들이 슈쉬의 교회에서 벽을 붙잡고 기도하며 우는 것을 보았습니다. 나는 그들에게 그것이 기도할 수 있는 평범한 곳이 아니며, 그것이 상징 그 이상의 것이며 두번째 집이라는 것을 이해할 수 있었습니다. 또한, 모든 아르메니아인에게, 카라바흐의 주민뿐만 아니라, 아르메니아에서, 심지어 다른 나라에서 살고 있는 그들에게 해당됩니다. 그것은 모든 아르메니아인들에게 매우 중요한 교회입니다. 물론, 이 분쟁이 종교적 색채를 띈다는 것에 매우 유감스럽습니다. 아제르바이잔에 의해 그것은 오랫동안 그와 같은 색채를 띄었습니다. 나는 그것을 소셜네트워크에 있는 수사법에서 보았습니다. 많은 이들은 아제르바이잔에서 이슬람을 위한 싸움으로 보고 있습니다."라고 주마는 말했다. 

 

- խորհրդանիշ 상징

- հռետորաբանություն 수사법

 

Լրագրողը նշեց, որ Հայաստանում մինչ օրս նման տրամադրություններ չի տեսել: 기자는 아르메니아에서 오늘날까지 그러한 분위기를 본적이 없다고 말했다. 

«Հայերի համար սա կրոնական պատերազմ չէ»,- նշեց լրագրող-միջազգայնագետ: "아르메니아인들에게 이것은 종교전쟁이 아닙니다."라고 기자이자 국제법과 정책전문가는 말했다. 

 

 

 

ՌԴ-ն առաջարկել է Մոսկվայում անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հնարավոր հանդիպումը 러시아 연방은 모스크바에서 아르메니아, 러시아 및 아제르바이잔 외무부 장관회담을 개최할 것을 제안하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը խորհրդակցություններ է անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Մոսկվայում հնարավոր հանդիպման կազմակերպման շուրջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հոկտեմբերի 8-ին ամենշաբաթյա ասուլիսում: Նա նշել է, որ Ռուսաստանը ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների անհապաղ դադարեցման, խաղաղ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ: Զախարովան հիշեցրեց, որ համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի դիրքորոշումը հստակ արտահայտվել է երկրների ղեկավարների հայտարարությամբ: 예레반, 10월 8일자, 아르멘프레스: 러시아는 아르메니아와 아제르바이잔의 외무부 장관들과 모스크바에서 회담을 구성하는 것에 대하여 협의하고 있다. 이에 대하여 10월 8일 주간 기자회견에서 러시아 연방의 외무부의 공식대표 마리아 차하로브가 발표하였다. 그녀는 러시아는 국가적 차원뿐만 아니라 유럽안보협력기구 민스크그룹의 공동의장국 형식의 범위에서도 나고르노-카라바흐 분쟁지역에서 전투행위의 즉각적인 중지와 평화로운 협상절차의 재개를 위한 적극적인 중재노력을 하고 있다고 언급하였다. 차하로바는 공동의장국인 러시아, 프랑스, 미국의 입장이 명확하게 국가수반의 성명에서 표현되어 있음을 상기시켰다. 

 

- խորհրդակցություն 상의

 

«Մշակվում են գործողությունների տարբեր սխեմաներ, որոնց թվում մեր կողմից առաջարկվել է տրամադրել մոսկովյան հարթակը՝ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպման համար: Խորհրդակցություններ են անցկացվում հնարավոր հանդիպման ժամկետների վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Զախարովան: "다양한 실행계획인 개발되고 있습니다. 그곳에는 우리에 의해 민스크 그룹의 공동의장의 참여로 러시아, 아르메니아 및 아제르바이잔의 외무부 장관회담을 구성하기 위한 모스크바 플랫폼을 제공하겠다는 제안이 포함되어 있습니다. 가능한 회담일정에 대하여 협의를 진행하고 있습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 차하로바는 말하였다. 

- սխեմա 계획 -> գործողությունների սխեմաներ 실행계획

- մշակվել

 

 

 

ՀՀ ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել զինծառայողների շրջանում ստահոդ լուրերի տարածման դեպքի մասին: 아르메니아 공화국의 국가안보국은 군인들 사이에서 퍼지고 있는 소식의 유포사례에 대하여 자세하게 소개하였다. 

 

- ներկայացնել 소개하다

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն. Մ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, նշանակված լինելով ՊԲ N զորամասի գումարտակում որպես կապի դասակի հրամանատարի տեղակալ և ծառայություն իրականացնելով զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում, նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ և ստահոդ լուրեր է տարածել ՀՀ իշխանությունների կողմից իբրև հողերը հանձնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում և իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է: 예레반, 10월 8일, 아르멘프레스: 아르메니아 공화국 국가안보국에 의해 수행되어진 수사활동의 결과로 N.M은 2020년 9월 27일에 아르차흐 공화국과 아르메니아 공화국에서 선포한 계엄령에서 방위군 N 군부대의 대대에서 연락소대의 부소대장으로 임명되어 군부대를 보호하는 임무를 수행하는 N 전투고지에서 복무하였으며, 같은 고지의 고참과 전투임무를 수행하고 있는 동료들 사이에 아르메니아 당국에 의해 해당 영토가 양도되는 것에 관해 획득한 약속에 대하여 허위소문을 유포하였으며 그와 같은 상황에서 그들은 헛되이 싸우고 있으며 그들 앞에 놓인 전투임무를 수행하는 것은 의미가 없다는 의견을 표명했다는 사실을 입증하는 자료들이 획득되었다.

 

- օպերատիվ հետախուզական միջոցառում 수사활동

- զորամաս 군부대

- գումարտակ 대대

- դասակ 소대

- ավագ 고참

- համածառայակից 동료

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, հիշատակված գործողությունների արդյունքում էականորեն խաթարվել է իրենց մարտական խնդիրները կատարող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, վերջիններիս մոտ առաջացել է վախի, տագնապի և անպաշտպանվածության զգացողություն, որի արդյունքում մարտական ծառայություն իրականացնող զինծառայողներից ոմանք, տրվելով սադրանքներին, լքել են ծառայության վայրը՝ հրաժարվելով կատարել իրենց զինվորական պարտականությունները: 아르메니아 공화국 국가안보국의 언론센터로부터 "아르멘프레스"에 알려온 바에 따르면, 언급된 행동의 결과로 그들의 전투임무를 수행하는 군인들의 도덕적, 심리적 상태가 크게 방해받았으며 후자에게 두려움, 공포 및 불안감을 초래하였으며, 그 결과로 병역중인 군인들중 몇 명은 도발에 굴복하여 그들의 병역의무를 거부하고 병역장소를 떠났다. 

 

- բարոյահոգեբանական 도덕적, 심리적

- տագնապ 공포, 알람

 

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ն. Մ.-ն ձերբակալվել է: 사건 당시 아르메니아 공화국 국가안보국의 수사부에서 시작된 형사사건의 틀안에서 범죄를 저지른 직접적인 혐의에 근거하여 N.M을 체포하였다. 

 

- հանցանք 범죄

 

Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում զինծառայողների շրջանում սադրիչ և ստահոդ տեղեկություններ տարածող անձանց, ինչպես նաև հնարավոր հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: 허용되는 형사사법도구을 사용하여 계엄령에서 군인들 사이에 허위정보를 유포한 사람뿐만 아니라 공범자를 식별하기 위하여 적극적인 조치를 취하고 있다.  

 

- հանցակից 공범자

 

«Ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանում ձեռնարկելու է իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում զինծառայողների համախմբվածության, մարտական պատրաստվածության վրա բացասաբար ազդեցություն ունեցող, զինծառայողների շրջանում սադրիչ կամ խուճապ առաջացնող տեղեկություններ տարածող անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ և հորդորում է խստորեն պահպանել զինվորական կարգապահությունը: "국가안보국은 그의 권한의 틀안에서 상황에 따라 필요한 조치를 취할 것입니다. 계엄령에서 군인들의 통합, 전투준비에 부정적인 영향을 미치고, 군인들 사이를 도발하거나 공황을 초래하는 정보를 유포하는 개인을 식별하고 이들에 대한 적절한 형사적 조치를 적용하기 위해 엄격히 군사규율을 준수할 것을 권고합니다.  

 

- լիազորություն 권한

- համախմբվածություն 단결, 통합

- մարտական պատրաստվածություն 전투준비

 

Հայրենիքի պաշտպանության վեհ առաքելության խորը և համընդհանուր գիտակցության պայմաններում, ՀՀ ԱԱԾ-ն հարկ է համարում, այնուամենայնիվ, պարզաբանելու, որ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված պետական դավաճանության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության, թշնամու կողմն անցնելու, լրտեսության, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու համար։ Թշնամու կողմն անցնելն ի թիվս այլնի՝ դրսևորվում է ռազմական գործողությունների ժամանակ իշխանություններին չենթարկվելու կոչեր անելով։ 조국수호의 신성한 사명과 보편적 인식하에, 아르메니아 공화국의 국가안보국은 그럼에도 불구하고 아르메니아 공화국 국민에 의한, 아르메니아 공화국의 주권, 국토수호나 대외 안보에 해를 끼치기 위해, 적의 편에 서거나, 스파이 활동, 외국 국가나 외국 기관 또는 그들의 대표처에 국가기밀을 넘겨주거나 적대적 활동을 수행하기 위한 다른 도움을 주는 것에 대하여 아르메니아 공화국의 형사법 제 299 조에서 반역에 대한 형사책임을 규정하고 있음을 명확하게 할 필요가 있다고 생각합니다. 적의 편에 서는 것은 무엇보다도 군사작전동안 당국에 복종하지 말라고 촉구하는 것에서 나타납니다. 

 

- այնուամենայնիվ = չնայած դրան 그렇지만, 그럼에도 불구하고

- լրտեսություն 스파이 활동

- ի թիվս այլնի 무엇보다도

 

 

 

Նշված առանձնապես ծանր հանցագործության համար որպես պատիժ նախատեսված է տասից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»,- ասվում է հաղորդագրության մեջ: 특히 언급된 중범죄에 관한 처벌은 재산의 몰수와 상관없이 10년에서 15년 기간동안의 금고형으로 규정되어 있습니다."라고 게시글에 명시되어있다.

 

- առանձնապես 특히

 

 

 

 

Այս պահին շփման գծի հատկապես հարավային ուղղությամբ ընթանում են համառ մարտեր. Արծրուն Հովհաննիսյան: 현재 접촉선의 특히 남쪽방향에서 치열한 전투가 진행되고 있다. - 아르츠룬 호브한니시안

 

- հատկապես 특히

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի շփման գծում այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 8일, 아르멘프레스: 아르차흐와 아제르바이잔의 접촉선에서 현재 치열한 전투가 특히 남쪽 방향에서 진행중에 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 10월 8일에 개최된 기자회견동안 아르메니아 공화국 국방부 대변인, 아르츠룬 호브한니시안은 말했다. 

 

«Առավոտից Ադրբեջանի Զինված ուժերը նորից վերսկսել են հարձակողական գործողությունները, ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավային ուղղությամբ: Հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի զգալի թվով կենդանի ուժ, զրահատեխնիկա, այլ միջոցներ, հակառակորդը շպրտվել է մինչև ելման բնագծերը: Այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը: "아침부터 아제르바이잔의 군대는 북쪽뿐만 아니라 남쪽방향에서 다시 공격행위를 재개하였습니다. 아르메니아 측은 적군의 상당항 수의 인력, 장갑차, 기타 군장비를 파괴하였습니다. 적군은 출발선까지 밀렸습니다. 현재 특히 남쪽 방향에서 치열한 전투가 진행중입니다."라고 호브한니시안은 말했다. 

 

- ելման բնագծեր 출발선

 

ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ մարտերն ընթանում են ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը: 국방부의 대변인은 전투가 낮부터 밤까지 진행중에 있다고 덧붙였다. 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments