휴먼노마드
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 5일자) 본문
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 5일자)
LifeChallenger 2020. 10. 5. 13:46
Հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են. ՀՀ ՊՆ: 분쟁지역에서 전투는 다양한 강도로 계속되고 있다. 아르메니아 공화국 국방부
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերվա ընթացքում և այս պահին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են:
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 예레반, 10월 5일, 아르멘프레스: 10월 4일 새벽에서 5일 야간동안 및 현재까지 아르차흐-아제르바이잔 분쟁지역에서 전쟁은 다양한 강도로 계속되고 있다. 이에 대하여 아르메니아 공화국 국방부의 대변인 슈샨 스떼파니안은 발표하였다.
Արցախի և Ադրբեջանի շփման գծում հակառակորդը նախապատրաստվում է հարձակողական գործողությունների: 아르차흐와 아제르바이잔의 접촉선에서 적군은 공격작전을 준비하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ ուժերի շփման գծում հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից: «Հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ: ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր տեղաշարժերին և պատրաստ է ամենաբարձր մակարդակով իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը»,- նշում են ՊԲ-ից: 예레반, 10월 5일, 아르멘프레스: 아르차흐와 아제르바이잔의 군대간 접촉선에서 10월 4일 밤부터 5일 새벽동안 적군은 비교적 지속적인 긴장상태를 유지하였다. "아르멘프레스"에 이에 대하여 아르차흐 공화국 방위군으로부터 알려왔다. "적군은 공격작전을 수행하기 위한 준비를 하고 있습니다. 방위군은 적군의 모든 동태를 추적하고 있으며 가장 높은 수준으로 그들 앞에 놓인 전투임무를 수행하기 위해 준비하고 있습니다."라고 방위군은 말하였다.
Ադրբեջանը կիկին հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին: 아제르바이잔은 재차 스떼파나게르뜨에 포격을 가하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին։ «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ հարվածները հասցվում են մեծ ինտենսիվությամբ, երբեմն անգամ հնարավոր չի լինում լսել տագնապի ազդանշանը: 예레반, 10월 5일, 아르멘프레스: 아제르바이잔은 스떼파나게르뜨에 포격을 가하고 있다. "아르멘프레스"의 특파원은 때로는 경보신호를 들을 수 없을만큼 강력하게 공격을 가하고 있다고 보도하였다.
Ստեփանակերտի հրթիռակոծության մասին հայտնում է նաև ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 스떼파나게르뜨의 포격에 대하여 아르메니아 공화국 국방부장관 대변인 슈산 스떼파니안이 발표하였다.
Ադրբեջանը վերսկսել է հարձակողական գործողությունները արցախյան ճակատի հարավային ուղղությամբ: 아제르바이잔은 아르차흐 전선의 남쪽 방향에서 공격작전을 재개하였다.
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը վերսկսել է հարձակողական գործողությունները արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: «Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։ Ընթանում են թեժ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Ստեփանյանը: 예레반, 10월 5일, 아르멘프레스: 아제르바이잔은 아르차흐 전선의 남쪽 방향에서 공격작전을 재개하였다. 이에 대하여 아르메니아 공화국 국방부의 언론담당비서 슈산 스떼파니안이 발표하였다. "적군은 아르차흐 전선의 남쪽방향에서 공격작전을 재개하였습니다. 치열한 전투가 진행중입니다. 방위군 부대는 적군에게 적절한 반격을 가하였습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 스테파니안을 언급하였다.
Ստեփանակերտը ևս հրթիռային հարվածների տակ է: Խաղաղ բնակչությունն անգամ հնարավորություն չունի լսելու տագնապի ազդանշանը՝ հրթիռների մեծ ինտենսիվության պայմաններում: 스떼파나게르뜨가 또 포격하에 있다. 민간인은 강력한 미사일로 인해 심지어 경보신호조차도 듣지 못하였다.
Փաշինյանը վերջին մեկ տարում զորացրված տղաներին կոչ արեց զինվորագրվել Հայոց բանակին: 파쉬니안은 최근 일년간 전역한 청년들에게 아르메니아 군대에 입대하기를 촉구하였다.
- զորացրել = զորացրում կատարել 전역하다
- զինվորագրվել 입대하다
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարում զինծառայությունից զորացրված տղաներին կոչ արեց ներկայանալ Կենտրոնական հավաքակայան և զինվորագրվել Հայոց բանակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում: 예레반, 10월 5일, 아르멘프레스: 아르메니아 공화국 총리, 니콜 파쉬니안은 최근 1년이내에 전역한 청년들에게 중앙사령부에 신청하고 아르메니아 군대에 입대할 것을 촉구하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 파쉬니안은 그의 "페이스북" 생방송에서 말하였다.
«Այսօր մեր հանրության ամենամարտունակ հատվածը վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված տղաներն են: Հիմա կոչ եմ անում վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված այդ տղաներն` այս պահից սկսած ներկայանալ Կենտրոնական հավաքակայան և զինվորագրվել Հայոց բանակին: Նրանք պետք է իմանան, որ հրավիրվում են Հայրենիքի համար կենաց- մահու կռիվ տալու»,- ասաց Փաշինյանը: "오늘날 우리 사회에서 가장 전투에 능한 부류는 최근 1년이내에 군대에서 전역한 청년입니다. 지금 나는 최근 1년이내 전역한 사람들에게 요청드립니다. 지금부터 시작하여 중앙사령부에 신청하고 아르메니아 군대에 입대하십시오. 그들은 조국을 위해 죽음에 맞서 싸우도록 초대받고 있음을 알아야합니다."라고 파쉬니안은 말했다.
- մարտունակ = մարտ մղելու ունակ 전투에 능한
Վարչապետը նշեց, որ Արցախի ու Հայաստանի նկատմամբ Թուրքիայի աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի ագրեսիան ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարց է, այլ Հայոց ցեղասպանությունը շարունակելու քաղաքականություն: 총리는 아르차흐와 아르메니아를 향한 터키의 지원으로 수행되고 있는 아제르바이잔의 침략은 그저 카라바흐 문제가 아니라 아르메니아 대량학살을 지속하려는 정책이라고 언급하였다.
«Այսօր մենք պետք է մեր ժողովրդին պաշտպանենք Ցեղասպանությունից»,- նշեց վարչապետը: "오늘날, 우리는 대량학살로부터 우리의 국민을 보호해야만 합니다."라고 총리는 말했다.
Վարչապետի որդին կամավորագրվել է առաջնագիծ մեկնելու համար: 총리의 아들은 최전선으로 떠나기 위해 자원했다.
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, կամավորագրվել է` առաջնագիծ մեկնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Աշոտ Փաշինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: 예레반, 10월 5일, 아르멘프레스: 아르메니아 공화국 총리 니콜 파쉬니안의 아들 아쇼뜨 파쉬니안은 최전선으로 가기 위해 자원하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아쇼뜨 파쉬니안은 그의 "페이스북" 페이지에 게재하였다.
«Հենց նոր կամավորագրվեցի կենտրոնական հավաքակայանում: Համածառայակից ընկերներ ջան, եկել է մեր հերթը մատուցելու հայրենիքին մեր ծառայությունները»,- գրել է Փաշինյանը: 방금 중앙사령부에 자원했습니다. 동료 군인여러분, 조국에 우리의 서비스를 제공할 차례가 왔습니다."라고 파쉬니안은 게재하였다.
- մատուցել 서비스를 주다
Շփման գծում համառ մարտեր են ընթանում. կասեցվում է Ադրբեջանի զորքերի առաջխաղացումը. ՊՆ: 접촉선에서 치열한 전투가 진행중이다. 아제르바이잔 군의 진격은 멈쳐졌다. - 국방부
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի շփման գծում համառ մարտեր են ընթանում: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ կասեցվում է թշնամու զորքերի առաջխաղացումը։ 예레반, 10월 5일, 아르멘프레스: 아르차흐와 아제르바이잔 접촉선에서 치열한 전투가 진행중이다. 이에 대하여 아르메니아 공화국 국방부 대표 아르츠룬 호브한니시안은 발표하였다. 그는 동시에 적군의 진격이 멈쳐졌음을 알려왔다.
Բացի դրանից, նա նաև նշում է, որ զորքերի որոշակի տեղաշարժերը, խուսավարումները պատերազմի այս փուլում ոչինչ չեն որոշում։ Հակառակորդի քարոզչական նյութերը և թեզերը պետք է անտեսվեն լրատվամիջոցների կողմից: 그외에도, 그는 특정 군대의 동태, 회피는 이 전쟁단계에서 아무것도 결정하지 못한다고 언급하였다. 적군의 선전자료와 리포트는 언론미디어에 의해 무시되고 있다.
- անտեսվել 무시되다
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը տեղեկացնում է, որ ՊԲ հարավային ուղղությամբ խոցվել են հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ։ «Ես անվերապահորեն հավատում եմ մեր բանակի ուժին և վստահում նրա արհեստավարժությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է նա: 아르차흐 공화국의 국방부장관의 언론담당 바흐람 뽀호시안은 방위군이 남쪽에서 적군의 탱크 한 대와 보병전투차량 2대를 타격했다고 전해왔다. "나는 무조건 우리군의 힘을 믿으며 그들의 전문성을 신뢰합니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 그가 언급하였다.
ՊԲ-ն մարտավարական հնարքի միջոցով ծուղակն է գցել հակառակորդին ու ոչնչացրել ստորաբաժանման մեծ մասը: 방위군은 전술적 트릭을 사용하여 적을 함정에 빠뜨렸으며 대부분의 부대를 격파하였다.
- հնարք 트릭, 속임수
- ծուղակ 함정
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում հոկտեմբերի 5-ին կիրառել է մարտավարական հնարքներ՝ ծուղակը գցելով հակառակորդին ու ոչնչացնելով նրա ստորաբաժանման մեծ մասը: 스떼파나게르뜨, 10월 5일, 아르멘프레스: 아르차흐 공화국의 방위군은 전선의 가장 어려운 방향중 하나에서 10월 5일에 전술트릭을 사용하여 적을 함정에 빠뜨렸으며 대부분의 부대를 격파하였다.
- ռազմաճակատ 전선
Մասնավորապես՝ հայկական կողմն ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն, ինչից հետո հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի։ 특히, 아르메니아 측은 아제르바이잔 부대의 근처에서 퇴각하는 장면을 연출하였으며, 그 이후 적군은 신속하게 아르메니아 군의 남긴 진지를 점령하려고 시도하면서 함정에 빠졌다. 그런 이후, 강력한 포격으로 인해 아제르바이잔의 부대 대부분이 격파당했다. 전장에는 200명 이상의 죽은 사병들이 남겨졌으며 적군은 허둥되며 도망쳤다.
- տպավորություն 인상, 영향
- նահանջ 퇴각, 철수
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대하여 아르메니아 공화국 국방부로부터 발표되었다.
ՊԲ-ն թիրախավորում է բացառապես ռազմական օբյեկտները. Հովհաննիսյանը հերքում է Ադրբեջանի մեղադրանքները: 방위군은 오로지 군사시설만을 목표로 하고 있다. 호브한니시안은 아제르바이잔의 비난을 부인한다.
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակը թիրախավորում է Ադրբեջանի բացառապես ռազմական օբյեկտները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 5-ին հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հերքելով ադրբեջանական ապատեղեկատվությունը: 예레반, 10월 5일, 아르멘프레스: 아르차흐 방위군은 아제르바이잔의 오직 군사시설만을 목표로 하고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 10월 5일 아르메니아 공화국 국방부대표 아르츠룬 호브한니시안은 아제르바이잔의 잘못된 정보를 부인하면서 발표하였다.
- ապատեղեկատվություն 오보, 잘못된 정보
«Այսօր առավոտյան Ադրբեջանի Զինված ուժերը սկսեցին Արցախի բնակավայրերի մասսայական հրթիռակոծությունը: Արցախի ՊԲ-ն համապատասխան պատասխան է տալիս Ադրբեջանի գործողություններին` թիրախավորելով բացառապես ռազմական թիրախները: Այս առումով ապատեղեկատվություն են բոլոր մեղադրանքները, որոնք ուղղված են հայկական կողմին»,- ասաց Հովհաննիսյանը: "오늘 아침 아제르바이잔 군대는 아르차흐의 거주지에 대규모 포격을 가하였습니다. 아르차흐의 방위군은 오로지 군사시설을 타켓으로 한 아제르바이잔의 행동에 대해 적절한 대응을 가하였습니다. 이런 점에서 아르메니아 측에 가해지고 있는 모든 비난은 잘못된 정보입니다."라고 호브한니시안은 말했다.
- մասսայական 대규모, 대량
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այսօր կայացած և շարունակվող մարտերի ընթացքում հակառակորդը մեծ կորուստներով հետ է շպրտվել: 아르츠룬 호브한니시안은 오늘 벌어지고 계속되고 있는 전투동안에 적군은 큰 손실을 입고 뒤로 퇴각하였다고 언급하였다.
Կանադան կասեցրել է Թուրքիային զենքի մատակարարումը: 캐나다는 터키에 무기공급을 중단했다.
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է Թուրքիային զենքի մատակարարումը կասեցնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախարարը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: 예레반, 10월 5일, 아르멘프레스: 캐나다 외무부장관 프란수아-필립 샴빠인은 터키에 무기공급을 중단하는 것에 대하여 발표하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 그의 "트위터" 블로그에 게재하였다.
«Արտահանման վերահսկողության խիստ ռեժիմին և շարունակվող հետաքննությանը համապատասխան, ես կասեցրել եմ դեպի Թուրքիա արտահանման համապատասխան թույլտվությունները»,- գրել է ԱԳ նախարարը: 엄격한 수출통제체제와 진행중인 조사에 따라, 나는 터키에 대한 관련 수출허가를 중단하였습니다."라고 외무부 장관은 게재하였다.
- համապատասխան ~에 따라
Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հավելել է, որ Կանադան կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության ուղղությամբ: 캐나다의 외무부 장관 프란수아-필립 샴빠인은 캐나다는 폭력을 방지하고 민간인을 보호하기 위한 즉각적인 조치를 취할 것을 촉구하였다.
Հոկտեմբերի 2-ին Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել էր, որ Թուրքիա զենքի արտահանումը կդադարեցվի, եթե ապացուցվեն մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկությունները: Կանադայի Հայ դատի հանձնախումբը կոչ էր արել դաշնային կառավարությանը` դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ագրեսիան և անհապաղ դադարեցնել զենքի արտահանումը Թուրքիա: 10월 2일에 캐나다의 외무부장관 프란수아-필립 샴빠인은 인권침해에 대한 정보가 입증되면 터키로의 무기수출이 중단될 것이라고 발표하였다. 캐나다의 아르메니아 소송위원회는 연방정부에게 아르차흐를 향한 아제르바이잔의 노골적인 침략을 비난하고 즉시 터키로의 무기수출을 중지할 것을 촉구하였다.
Amnesty International-ը դատապարտում է քաղաքացիական բնակչության նկատմամբ կասետային ռումբերի կիրառումը: 국제 앰네스티는 민간인을 향한 집속탄의 사용을 비난하였다.
- Amnesty International : 인권관련 국제기구
- կասետային ռումբեր 집속탄
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amnesty International միջազգային կազմակերպությունը դատապարտում է Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական բնակչության նկատմամբ կասետային ռումբերի կիրառումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը: 예레반, 10월 5일, 아르멘프레스: 국제 앰네스티 국제기구는 스떼파나게르뜨와 슈쉬의 민간인을 향한 집속탄의 사용을 비난하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 기구의 공식사이트에 발표하였다.
Կազմակերպությունը նշում է, որ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը պետք է լինի գերակա խնդիր՝ նշելով, որ մտահոգիչ են այն տեղեկությունները, որ կասետային ռումբեր են կիրառվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և Շուշի քաղաքի նկատմամբ, որոնց հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր են արձանագրվել: 기구는 나고르노-카라바흐 분쟁지역의 수도 스떼파나게르뜨와 슈쉬 시를 향해 집속탄이 사용되었으며 그 결과로 민간인 거주지역에서 사상자가 발생했다는 정보에 대해 우려하면서 민간인의 보호는 최우선 과제여야한다고 언급하였다.
- գերակա 우선순위
- մտահոգիչ 우려
Amnesty International-ը նշում է, որ քանի որ մարտական գործողությունները շարունակում են սրվել, քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի, այլ ոչ թե դիտավորյալ հարձակման կամ վտանգի ենթարկվի։ 국제 앰네스티는 전투행위가 계속 증가하기에 민간인은 보호되어야만 하며 고의적으로 공격하거나 해를 가해서는 아니된다고 지적했다.
«Կասետային ռումբերի կիրառումը ցանկացած պարագայում արգելված է միջազգային հումանիտար իրավունքով, ուստի քաղաքացիական շրջանների վրա հարձակման համար դրանց կիրառումը հատկապես վտանգավոր է և կհանգեցնի միայն հետագա զոհերի ու վիրավորների»,- հայտարարել է Amnesty International-ի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեևը: "집속탄의 사용은 어떤 경우에도 국제인도법으로 금지되어있으며, 민간인 구역을 공격하기 위하여 그것들의 사용은 특히, 위험하며 오직 추가적인 사상자와 부상자를 초래할 뿐이다."라고 국제 앰네스티의 이사 데니스 크리보쉐에브는 발표하였다.
Amnesty International-ը կոչ է անում լիովին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և քաղաքացիական բնակչությանը պաշտպանել ռազմական գործողությունների հետևանքներից: 국제 앰네스티는 국제 인도법을 준수하고 군사작전으로 인한 민간인을 보호할 것을 강력히 촉구하였다.
10월 5일자
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 7일자) (1) | 2020.10.07 |
---|---|
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 6일자) (0) | 2020.10.06 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 4일자) (0) | 2020.10.04 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 3일자) (0) | 2020.10.03 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 2일자) (0) | 2020.10.02 |