휴먼노마드
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 7일자) 본문
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 7일자)
LifeChallenger 2020. 10. 7. 23:09
Հակառակորդը փորձել է առաջանալ. Արցախի ՊԲ դիպուկ կրակով խոցվել է վառելաքսուքային պահպանման խոշոր բազա: 적군은 전진하려했으며, 아르차흐 방위군의 정밀사격으로 대형 화약고가 타격되었다.
- առաջանալ = դեպի առաջ շարժվել 앞으로 이동하다
- դիպուկ 겨냥을 정확하게, 노린대로
- բազա 기지
- վառելաքսուքային պահպանման բազա 화약고
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի և Ադրբեջանի շփման գծում հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։ 예레반, 10월 7일, 아르멘프레스: 아르차흐와 아제르바이잔의 접촉선에서 10월 6일 밤부터 7일 새벽까지 적군은 전진하고 남동쪽 방향(제브라일에 못미쳐)을 강화하려 했지만 아르메니아 군의 미사일의 정밀사격으로 아제르바이잔 부대를 타격하였다.
- ամրանալ 강화하다
Ինչպես հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է։ 아르메니아 공화국 국방부가 보도한 바와 같이 아침 6시 30분에 연이은 미사일 공격이후 전장에는 60명의 사망자와 이외에도 22명의 부상자, 수십대의 차량이 남겨져 적군 3개여단의 잔존세력은 허둥되며 탈출하였다. 영상에서 볼 수 있다.
- գերհագեցնել 과포화시키다
- բրիգադ 여단
- մնացորդ = չսպառված մասը 사용되지 않은 부분
- խուճապահար 당황스러운
- փախուստ 탈출
Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա։ 아르메니아 부대의 정밀사격으로 남동쪽 방향에서 적군의 대형 화약고를 타격되었다.
Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար։ 여러방향에서 성공을 이루기위한 기회가 주어졌다.
Ադրբեջանական ուժերը մեծաթիվ խմբերով կուտակվում են արցախա-իրանական սահմանի երկայնքով. ՀՀ ՊՆ: 아제르바이잔의 군대는 대규모로 아르차흐-이란 국경을 따라 집결하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ստորաբաժանումները, չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու բավարար կարողություններ, մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով, փորձում են առաջ շարժվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 7일, 아르멘프레스: 효과적인 공격작전을 운용할 충분한 능력이 없는 아제르바이잔의 부대는 대규모로 아르차흐-이란 국경(아라크스 강을 따라)을 따라 집결하고 있으며 실제로 그 국경을 따라 숨어서 앞으로 전진하려고 하고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대하여 아르메니아 공화국 국방부 대표 아르츠룬 호브한니시안은 알려왔다.
- անմիջապես 즉시
- պատսպարվել = թաքնվել 숨기다, 위장하다
«Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու բավարար կարողություններ, արդեն երկրորդ օրն է, սկսել են դիմել ակնհայտ սադրանքների: Մասնավորապես, արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով, փորձում են առաջ շարժվել»,-նշել է Հովհաննիսյանը: "효과적인 공격작전을 운영할 충분한 능력을 가지지 않는 아제르바이잔 군의 부대가 명백한 도발을 시작한지 이미 3일째입니다. 특히, 아르차흐에 대한 아제르바이잔의 군사작전의 남쪽 방향에서 아제르바이잔의 부대는 대규모로 아르차흐-이란의 국경을 따라 (아라크스 강을 따라) 집결하고 있으며 실제로 그 국경에 숨어서 앞으로 전진하려고 하고 있습니다."라고 호브한니시안은 말했다.
Նա հավելել է, որ այդ մարտավարությամբ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ: Չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք: «Այս ամենից խուսափելու համար, կարծում ենք, իրանական կողմը, որն անշուշտ տեսնում է այդ ամենը, պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից»,-նշել է Հովհաննիսյանը: 그는 그 전술로 아제르바이잔 측은 아르차흐 측이 국경을 따라, 실제 이란의 방향으로, 사격을 하거나 공격을 가하도록 자극하려 하고 있다고 덧붙였다. 전투행위의 결과로 대안이 없는 아제르바이잔의 부대가 이란의 영토로 후퇴하거나 도주하는 것도 배제하지 않고 있다. "이 모든 것을 피하기 위해, 그 모든 것을 확실하게 보고 있는 이란 측은 그러한 행동을 막거나 강제적으로 자제시켜야만 한다고 생각합니다."라고 호브한니시안은 말했다.
- հրահրել 자극하다
- այլընտրանք չունենալ 대안이 없다
Ադրբեջանի կազմալուծված զորամիավորումները կորցրել են իրավիճակի կառավարումը և կրակում են միմյանց վրա: 아제르바이잔의 해체된 군대는 상황에 대한 통제력을 읽었으며 서로를 향해 사격을 하고 있다.
- զորամիավորում 군대
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ Ադրբեջանի գրեթե կազմալուծված զորամիավորումները խուճապից կորցրել են իրավիճակի կառավարումը և կրակում են միմյանց վրա: 예레반, 10월 7일, 아르멘프레스: 아르차흐 공화국의 대통령 대변인 바흐람 뽀호시안은 아제르바이잔의 거의 해체된 군대는 공황으로 상황에 대한 통제력을 잃었으며 서로를 향해 총격을 가하고 있다고 발표하였다.
- խուճապ 공황
«Զորքի ոգևորության ալիքը գնալով «անկառավարելի» է դառնում։ Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը։ Թշնամու գրեթե կազմալուծված զորամիավորումները խուճապից կորցրել են իրավիճակի կառավարումը և կրակում են միմյանց վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Վահրամ Պողոսյանը: "군의 흥분된 물결이 "통제불능"이 되었습니다. 방위군은 지속해서 그의 앞에 놓인 전투임무를 훌륭하게 수행하고 있습니다. 적의 거의 해체된 군대는 공황으로 인해 상황에 대한 통제력을 상실하였으며 서로 총격을 가하고 있습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 바흐람 뽀호시안은 그의 소셜 네트워크 "페이스북"의 페이지에서 언급하였다.
- ոգևորություն 흥분
ՊԵԿ-ը հորդորում է որպես օժանդակություն ՀՀ ապրանք ուղարկելիս հետևել մաքսային ծառայողների ցուցումներին: 국세청은 아르메니아 공화국로 지원물품을 보낼 때, 세관원의 지시에 따르라고 권고하였다.
ԵՐԵՎԱՆ 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին օտարերկրյա տարբեր երկրներից ցամաքային և օդային ճանապարհներով որպես օժանդակություն Հայաստան են ուղարկվում աննախադեպ քանակությամբ ապրանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Արցախի և Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունները կրկին համախմբել են աշխարհի հայությանը, որը ջանք և եռանդ չի խնայում` հնարավոր բոլոր միջոցներով սատար կանգնելու հայոց բանակին և հայ զինվորին: 예레반, 10월 7일, 아르멘프레스: 국세청은 최근 며칠동안 해외의 다양한 국가로부터 육로와 항공으로 아르메니아를 지원하고자 전례없는 수량의 물품이 보내지고 있다고 알려왔다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 국세청 공보처와 관련있는 부서는 아르차흐와 아르메니아 공화국의 국경을 향한 아제르바이잔과 터키가 촉발한 군사행위에 다시금 세계의 아르메니아인은 노력과 열정을 아끼지 않고 단결하고 있으며 가능한 모든 수단을 통해 아르메니아 군대와 아르메니아 병사에게 지원하고 있다고 발표하였다.
«Ողջունելով և բարձր գնահատելով համայն հայության դրսևորած հոգատարությունը, կարևորելով ստացված միջոցների` ըստ նպատակի օգտագործումը` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների և Առողջապահության նախարարությունների կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ` որպես օգնություն ՀՀ ուղարկված ապրանքները հավաքագրելու, ըստ առաջնային նշանակության ու նպատակային դրանք տեղաբաշխելու աշխատանքները համակարգելու համար: "모든 아르메니아인들의 그러한 보살핌을 환영하고 높이 평가하며, 받은 자금을 중시하여, 활용목적에 따라, 아르메니아 공화국의 국세청, 국방부, 긴급상황부와 보건부에 의하여 주요 목적에 따라 아르메니아 공화국으로 보내진 물품을 수집하고 목적지로 그것들을 배송할 업무를 조정하기 위한 전담팀이 창설되었습니다.
- դրսևորած 그와 같은, 그러한
Հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է մեր հայրենակիցներին ապրանքները Հայաստան տեղափոխելիս խստորեն պահպանել դրանք ստանալու, պատկան մարմիններին հանձնելու կարգը` հետևելով մաքսային ծառայողների համապատասխան ցուցումներին»,-ասված է հաղորդագրությունում: 추가로 발생할 문제를 방지할 목적으로 아르메니아 공화국 국세청은 우리 동포에게 물품을 아르메니아로 보낼 때, 세관원의 해당지시에 따라 물품 수령 및 관련기관에 인도하는 절차를 엄격히 준수할 것을 권고드립니다."라고 게시글에 명시되었다.
Պուտինը հայտնել է Հայաստանի նկատմամբ ՌԴ ստանձնած բոլոր պարտավորություններին հավատարիմ լինելու մասին: 푸틴은 아르메니아를 향해 러시아연방이 약속했던 모든 의무를 이행할 것에 대해 발표하였다.
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մշտապես կատարել, կատարում և կատարելու է Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում Հայաստանի նկատմամբ ստանձնած բոլոր պարտավորությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ծննդյան օրվա առթիվ ռուսական պետական հեռուստաընկերությանը՝ «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում: 예레반, 10월 7일, 아르멘프레스: 러시아는 언제나 집단안보조약의 틀에서 아르메니아를 향해 약속했던 모든 의무를 이행하였고, 이행하고 있으며 이행할 것이다. 이에 대하여 그의 생일에 러시아국영방송인 "러시아 1" 채널과의 인터뷰에서 러시아 연방의 대통령 블라디미르 푸틴은 발표하였다.
- մշտապես 항상
«Ինչպես հայտնի է, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և Հայաստանի առջև մենք ունենք որոշակի պարտավորություններ՝ այդ պայմանագրի շրջանակներում: Սակայն ռազմական գործողությունները, որոնք, ցավոք սրտի, շարունակվում են, տեղի չեն ունենում Հայաստանի տարածքում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից այդ պայմանագրի շրջանակներում իր պարտավորությունների կատարմանը, ապա մենք միշտ կատարել, կատարում և կատարելու ենք մեր պարտավորությունները: Ինչպես գիտեք, Հայաստանի վարչապետի հետ մշտական անմիջական աշխատանքային շփման մեջ ենք, Հայաստանի ղեկավարությունում որևէ հարց չի առաջանում Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է ՌԴ նախագահը: 알려져 있듯이, 아르메니아는 집단안보조약의 회원이며 아르메니아 이전에 우리는 그 조약의 틀안에서 특정한 의무가 있습니다. 하지만 군사행위는 불행히도 계속되고 있으며, 아르메니아의 영토에서 발생되고 있지 않습니다. 그 조약의 틀안에서 러시아에 의한 의무이행은 어떨까요? 그렇다면 우리는 언제나 우리의 책임을 이행하였고, 이행하고 있으며, 이행할 것입니다. 아시다시피, 아르메니아의 총리와 지속적이고 직접적으로 협력하고 있습니다. 아르메니아의 지도부에서 러시아의 의한 동맹의무에 관한 이행에 대하여 어떤 질문도 제기되지 않고 있습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 러시아 연방 대통령은 강조하였다.
Հրապարակվել է Ադրբեջանի նավթամթերքի հերթական մեծ պահեստի ոչնչացման տեսանյութը: 아제르바이잔 석유제품의 또다른 대형 창고가 파괴되는 영상이 게재되었다.
- նավթամթերք = նավթից ստացվող զանազան մթերքների ընդհանուր անվանումը 석유제품
- պահեստ 창고
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակվել է ադրբեջանական բանակի կենսական կարևորության նավթամթերքի հերթական մեծ պահեստի ոչնչացման տեսանյութը: 예레반, 10월 7일, 아르멘프레스: 아제르바이잔 군의 주요 중요 석유제품의 또다른 대형 창고의 파괴 영상이 게재되었다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսանյութն իր էջում տեղադրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը մակագրելով. "아르멘프레스"의 보도에 따르면 아르메니아 공화국의 국방부 장관 대변인 슈샨 스떼파니안은 그녀의 페이지에 영상을 게재하였다.
«Արցախի ՊԲ փայլուն իրականացրած գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակի կենսական կարևորության նավթամթերքի հերթական մեծ պահեստի ոչնչացումը»: "아르차흐 방위군이 훌륭하게 수행한 작전의 결과로 아제르바이잔 군의 주요 중요 석유제품의 또다른 대형창고가 파괴됨"
Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան: 아르차흐-아제르바이잔 접촉선의 모든 방향에서 전투는 계속되고 있다. - 아르츠룬 호브한니시안.
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են: 예레반, 10월 7일, 아르멘프레스: 아르차흐-아제르바이잔의 접촉선의 모든 방향에서 전투는 계속되고 있다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국 국방부 대표 아르츠룬 호브한니시안은 기자회견에서 말하였다.
«Երեկ ողջ գիշեր և այսօր առավոտյան մարտերը շարունակվել են: Ընդհանուր առմամբ ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են: Այսօր, ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հեռահար հրթիռային և այլ օդային հարձակման միջոցներով հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը՝ Ստեփանակերտին, Շուշիին և այլ բնակավայրերի: Կան համապատասխան տեսանյութեր»,- նշեց Հովհաննիսյանը: 어제 밤새, 그리고 오늘 아침에 전투는 계속되고 있습니다. 전체적인 측면에서 모든 방향에서 전투는 계속되고 있습니다. 오늘 하루종일 아제르바이잔의 군대는 추가적인 미사일과 다른 공중공격수단으로 스떼파나게르뜨, 슈쉬와 다른 거주지에 있는 민간인에게 공격을 가하고 있습니다. 관련 영상이 있습니다."라고 호브한니시안은 말했다.
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ էլ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ արցախա-ադրբեջանական շփման գծում Պաշտպանության բանակը հաջողություններ է գրանցել հյուսիսային ուղղությամբ: 국회에서 기자들과 브리핑하는 순간에도 아르츠룬 호브한니시안은 아르차흐-아제르바이잔 접촉선에서 방위군은 북쪽방향에서 성공을 거두었다고 발표하였다.
«Պաշտպանության բանակը հաջողություններ ունի նաև հյուսիսային ուղղությամբ՝ դիրքեր է ազատագրել: Կարող եմ մի բան ասել. պատերազմ է, իրավիճականեր կան, որ կարող են լինել մեծ դժվարություններ, նահանջներ, թևանցումներ, շրջանցումներ, բայց հաղթանակը մերն է լինելու: Մեր զինված ուժերը հստակ կատարում են իրենց խնդիրը»,- նշեց Հովհաննիսյանը: "방위군은 또 북쪽방향에서 진지를 해방하는 성공을 거두었습니다. 나는 한가지만 말할 수 있습니다. 이것은 전쟁입니다. 난관, 후회, 돌파, 우회가 있을 수 있는 상황이 있지만 승리는 우리의 것입니다. 우리의 군은 확실하게 그들의 임무를 수행하고 있습니다."라고 호브한니시안은 말했다.
Հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերվա ընթացքում հակառակորդը առաջխաղացման փորձ է կատարել նաև հարավ-արևելյան ուղղությամբ: Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները ոչնչացվել են հրթիռահրետանային կրակով: Առավոտյան 06:30-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների հերթական հրթիռահրետանային հարվածը հանգեցրել է հակառակորդի խմբավորման բարոյալքմանը և խուճապահար փախուստին: Հակառակորդը մարտադաշտում է թողել ավելի քան 60 զոհ, մի քանի տասնյակ խոցված և սարքին տեխնիկա: Խոցվել է նաև հակառակորդի վառելիքաքսուքային նյութերի խոշոր պահեստ: 10월 6일 밤부터 7일 새벽동안 적군은 남동쪽에서도 전진을 시도하였다. 적군의 공격부대는 미사일공격으로 파괴되었다. 아침 6시 30분에 국경에서 방위군 부대의 추가적인 미사일 공격은 적군의 사기를 꺾었으며 당황스러운 탈출을 야기하였다. 적군은 전장에서 60명이상의 사망자, 수십대의 타격당한 장비차량을 남겨놓았다. 또한 적군의 대형 화약고도 타격당하였다.
«Կարելի է ասել, որ գլխովին ջախջախվել է 3 բրիգադ իր գրեթե ամբողջ հարձակողական ներուժով, զինտեխնիկայով, անձնակազմով: Մոտ 60 դիակ թողել են դաշտում, մնացածն էլ անհասկանալի է, թե ինչ վիճակում են: Մեծ թվով զրահատեխնիկա են կորցրել՝ մի մասը ջախջախված, մի մասն էլ սարքին վիճակում: Մնացածն էլ դաշտից ուղղակի փախել են»,- նշեց Հովհաննիսյանը: "거의 완벽하게 공격잠재력, 군사장비, 인력을 가진 3개 여단을 완전히 부수었다고 말할 수 있습니다. 약 60명의 시체가 전장에 남겨졌으며 나머지는 어떤 상황인지 불확실합니다. 많은 수의 장갑차가 손상되었습니다. 일부는 부숴졌고, 일부도 고장상태입니다. 나머지는 현장에서 도망쳤습니다."라고 호브한니시안은 말했다.
- գլխովին 완벽하게, 완전히
- ջախջախվել = ուժգին հարվածով մի բան փշրել 강한 타격으로 부수다.
ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ հայկական զինված ուժերը շարունակում են իրենց ազատագրական հաջողությունների շղթան: 국방부의 대표는 아르메니아 군대는 계속해서 그들의 해방성공의 사슬을 이어가고 있습니다.
Ալիևը փոխել է հռետորաբանությունը: 알리에브는 수사법을 바꾸었다.
- հռետորաբանություն 미사여구, 수사법(효과적ㆍ미적 표현을 위하여 문장과 언어를 꾸미는 방법)
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փոխել է հռետորաբանությունը: Դեռևս մի քանի օր առաջ բանակցությունների վերսկսման համար նախապայմաններ առաջ քաշող Ալիևն արդեն սկսել է խոսել բանակցություններին վերադառնալու մտադրությունների մասին: 에레반, 10월 7일, 아르멘프레스: 아제르바이잔 대통령 일함 알리에브는 그의 수사법을 바꾸었다. 며칠전에도 협상재개를 위한 전제조건을 제시한 일리에브는 이미 협상에 복귀할 의사에 대해 말하기 시작하였다.
- դեռևս մի քանի օր առաջ 며칠전
- մտադրություն 의향, 의도
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա, խոսելով ռուսական «Առաջին ալիքի» եթերում, նշել է, որ մտադիր է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների փուլի ավարտից հետո: «Երբ ավարտվի ռազմական դիմակայման փուլը, մենք կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ: Ի դեպ, Ադրբեջանը մարտական գործողությունների ամենասկզբում էլ ասել է, որ մենք բանակցային գործընթացից դուրս չենք գալիս, մենք ակնկալում ենք քաղաքական լուծում»,-նշել է նա: "아르멘프레스"의 보도에 따르면, 그는 러시아의 "1채널"과의 생방송에서 말하길 나고르노-카라바흐에서 전투행위가 끝난 후 협상테이블로 돌아갈 계획이라고 언급하였다. "군사대결단계가 끝났을 때 우리는 협상테이블로 돌아올 것입니다. 그런데, 아제르바이잔은 전투행위의 최초부터 우리가 협상절차로부터 벗어나지 않았으며 우리는 정치적 해결을 기대하고 있다고 말하였습니다."라고 그는 언급하였다.
Ակնհայտ է, որ հայկական զինված ուժերի ջախջախիչ հաջողություններից հետո Ադրբեջանի նախագահը վերանայել է իր մոտեցումները: Նախապայմանների առաջքաշման նրա հայտարարություններից հետո միջազգային հանրությունը ևս ակտիվացրեց կոչերը՝ ռազմական գործողությունների անհապաղ և առանց նախապայմանների դադարեցման մասին: Դրան էր ուղղված նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը: 분명하게 아르메니아 군대의 압도적인 승리이후 아제르바이잔 대통령은 그의 접근방식을 재고하였습니다. 전제조건을 내세우는 그의 발표이후 국제사회 또한 군사행위의 즉각적이고 전제조건없는 휴전에 대해 촉구하였습니다. 그것은 또한 유럽안보협력기구 민스크 그룹의 공동의장국의 지도부, 러시아 연방의 대통령 블라디미르 푸틴, 프랑스 대통령 에마누엘 마크롱과 미합중국 대통령 도날드 트럼프의 성명도 있었다.
Միջազգային լրատվամիջոցները հայտնել են ԼՂ հարցով բանակցությունների մեկնարկի մասին: 국제언론매체는 나고르노-카라바흐 문제에 대한 협상의 시작에 대해 보도하였다.
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային լրատվամիջոցները հայտնել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման առնչությամբ բանակցությունների մեկնարկի մասին՝ Ժնևում հոկտեմբերի 8-ին և Մոսկվայում հոկտեմբերի 12-ին: Միջազգային ԶԼՄ-ները այս առնչությամբ վկայակոչում են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանին: 예레반, 10월 7일, 아르멘프레스: 국제 언론매체는 나고르노-카라바흐 분쟁지역에서의 사태 해결을 위한 10월 8일 제네바에서, 10월 12일 모스크바에서 협상의 개시에 대해 보도하였다. 국제언론매체는 이와 관련하여 프랑스 외무부장관 잔 이브 드리아니을 참고하였다.
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկկողմ հանդիպում այս պահին օրակարգում չկա: 아르메니아 공화국 외무부의 언론담당비서 아나 나흐다리안은 "아르멘프레스"에 아르메니아와 아제르바이잔 외무부 장관의 양자회담은 현재 의제에 있지 않다고 알려왔다.
Այս պահին դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը. Նիկոլ Փաշինյան: 현재 카라바흐 군대의 최종 승리의 진정한 기반이 놓여지고 있다. - 니콜 파쉬니안
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իր տեղեկություններով այս պահին դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետն ասել է РБК –ին տված հարցազրույցում: 예레반, 10월 7일, 아르멘프레스: 아르메니아 공화국 총리 니콜 파쉬니안은 그의 정보에 따르면 현재 카라바흐 군대의 최종 승리의 진정한 기반이 놓여지고 있다고 발표하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 총리는 РБК과의 인터뷰에서 말하였다.
«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը»։ 오늘 이른 아침에 전달받은 정보를 고려해보면 카라바흐 군사령관의 신중한 계획이 구현되었음을 말할 수 있습니다. 그들은 남쪽에서 전술적 조치를 취하여 아제르바이잔의 군부대를 좁은 통로에 남겨두고 함정에 빠뜨렸습니다. 말 그대로 그 순간 그 부대는 압도적인 공격을 받았습니다. 현재, 나의 정보에 따르면 카라바흐 군의 최종승리의 진정한 기반이 놓여지고 있습니다."
- զորահրամանատար = զորքի հրամանատար 군사령관
- մտահղացում = մտահղանալը = միտք ծահել 신중하게 생각하다, 신중한 계획
- ծուղակ 함정
- կորպուս (특수)부대
- բառացիորեն 말 그대로
Նա հավելել է, որ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ «Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»: 그는 군사령관들이 자브라일의 방향으로 물러나 그곳에서 아제르바이잔의 대규모 군대와 조우할 계획을 가지고 있었다고 덧붙였다. "어제 저녁 그들은 그곳에 대규모로 들어갔습니다. 그리고 오늘 아침에 그들은 압도적인 공격을 받고 있으며 작전은 매우 성공적으로 진행되고 있습니다."
Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է արդյոք ռազմական գործողությունների ընդլայնում Ադրբեջանի տարածքում, վարչապետը պատասխանել է. «Եթե այսօրվա գործողությունն ավարտվի այնպես, ինչպես սկսվել է, իսկ ես կարծում եմ, որ դա շատ հավանական է, քանի որ Ղարաբաղի բանակը նման հաջողությունից հետո պարզապես չի նստի և սպասի ադրբեջանական ուժերի վերախմբավորմանը։ Եվ ես կարծում եմ, որ եթե այսօր նրանց մոտ ստացվի, նրանք կփորձեն զարգացնել հաջողությունը»։ 과연 아제르바이잔의 영토에서 군사작전의 확대가 있을 수 있는지에 대한 기자의 질문에 총리는 대답하였다. "오늘 작전이 시작했을 때처럼 끝난다면 그것은 매우 가능성이 높다고 생각합니다. 왜냐하면 카라바흐 군은 그와 같은 성공이후 단지 아제르바이잔 군의 재편성을 기다리지 않을 것이기 때문입니다. 그리고 오늘 성공한다면 그들은 성공을 더욱 증대하려 노력할 것이라고 생각합니다."
- հավանական 가능한
- պարզապես 단지, 다만
- ստացվել 성공하다
Հոկտեմբերի 3-ի դրությամբ Գյանջայի օդանավակայանում եղել է առնվազն երկու թուրքական F-16. լուսանկար: 10월 3일경 간자의 공항에 적어도 터키의 F-16 두대가 있었다. - 사진
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «New York Times» հետաքննող լրագրող Քրիստիան Թրիբերտը «Թվիթեր»-ի իր էջում արբանյակային լուսանկար է հրապարակել Գյանջայի ռազմական ավիաբազայից, որտեղ հոկտեմբերի 3-ի դրությամբ երևում են նվազագույնը երկու թուրքական F-16 կործանիչները: 예레반, 10월 7일, 아르멘프레스: "뉴욕타임즈"의 탐사보도 기자 크리스띠안 트리베르뜨는 그의 "트위터"페이지에 10월 3일경 적어도 2대의 터키 F-16 전투기가 등장하는 간자의 군사공군기지에 관한 위성사진을 게재하였다.
- արբանյակային 위성
«Կործանիչները, ամենայն հավանականությամբ, շահագործվում են թուրքական օդուժի կողմից CN-235 բեռնատար ինքնաթիռի հետ միասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Թրիբերտը: "전투기는 터키공군에 의해 CN-235 화물기와 함께 운용될 가능성이 높습니다."라고 "아르멘프레스"의 전언에 따르면, 트리베르뜨는 게재하였다.
- ամենայն հավանականությամբ 가능성이 높은,
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 9일자) (0) | 2020.10.09 |
---|---|
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 8일자) (0) | 2020.10.08 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 6일자) (0) | 2020.10.06 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 5일자) (0) | 2020.10.05 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 4일자) (0) | 2020.10.04 |