휴먼노마드

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 4일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 4일자)

LifeChallenger 2020. 10. 4. 17:02
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

Իրանական լրատվամիջոցը տվյալներ է հրապարակել Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչների վերաբերյալ: 이란 미디어는 아제르바이잔에 주둔하고 있는 테러리스트에 관한 자료를 발표하였다. 

 

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական Mashregh լրատվամիջոցը տվյալներ է հրապարակել Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից Ադրբեջան տեղափոխված հարյուրավոր ահաբեկիչների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրատվամիջոցը նշել է այն ահաբեկչական խմբավորումների անունները, որոնց անդամ են Արցախի դեմ կռվելու համար Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչները: 예레반, 10월 4일, 아르멘프레스: 이란의 Mashregh 미디어는 터키에 의해 시리아와 리비아로부터 아제르바이잔에 보내진 수백명의 테러리스트에 관한 자료를 발표하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 미디어는 이 테러리스트 집단의 이름을 언급하였다. 그들은 아르차흐와의 싸움을 위해 아제르바이잔으로 보내진 테러리스트의 조직원이다.

Mashregh-ն իր հոդվածում նշում է, որ ահաբեկիչները «Սուլթան Մուրադ», «Ջեյշ ալ Աշրաղ» և այլ անվանումներով 51 խմբավորումներից են: Mashregh는 기사에서 테러리스트는 "술탄 무라드", "제이쉬 알 아쉬라흐"와 기타 이름을 가진 51개의 집단으로부터 왔다고 언급하였다. 

 

- անվանում = անվանել 호명하다, (이름이) 불리우다

 

Իրանական լրատվամիջոցը հավելում է, որ այդ ահաբեկիչներից նվազագույնը 103-ն արդեն իսկ սպանվել են Ղարաբաղում: 이란의 미디어는 그 테러리스트들 중 최소 103명이 이미 카라바흐에서 사망했다고 덧붙였다. 

 

 

 

ՊԲ-ն վերլուծել է հակառակորդի գործողությունները. այն պատրաստվում է հարձակման: 방위군은 적군의 행동을 분석하였다. 그들은 공격을 준비하고 있다.

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: 예레반, 10월 4일, 아르멘프레스: 아르차흐의 방위군은 밤새 아르차흐-아제르바이잔 분쟁지역에서 상황이 비교적 긴장상태를 유지하고 있었다고 전해왔다.   

 

- իրադրություն 상황

- կայուն-լարված 지속적인 긴장상태의

 

«Հատկապես լարված է եղել հարավային ուղղությամբ: Հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման: ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր զորաշարժերին և պատրաստ է վճռականորեն ճնշել հակառակորդի բոլոր գործողությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է ՊԲ-ի հաղորդագրությունում: "특히 남쪽 방향이 긴장되었습니다. 적군의 행동분석에 따르면 후자는 공격을 가할 준비를 하고 있습니다. 방위군은 적군의 모든 동태를 쫒고 있으며 적군의 모든 작전을 단호히 억제시킬 준비가 되어 있습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면 방위군의 성명문에 명시되어 있다.

 

- վճռականորեն 단호히

 

 

Ստեփանակերտը կրկին հրետակոծվում է. խաղաղ բնակչությունը թիրախի տակ է: 스떼판나게르뜨는 재차 포격당하고 있다. 민간인이 표적되고 있다. 

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդը կրկին հրետակոծում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս մասին Ստեփանակերտից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը: 스떼파나게르뜨, 10월 4일, 아르멘프레스: 적군은 재차 아르차흐 공화국의 수도 스떼파나게르뜨를 포격하고 있다. 이에 대하여 스떼파나게르뜨에서 "아르멘프레스"의 특파원이 보도하고 있다. 

 

Այս պահին Ստեփանակերտը կրկին հրետակոծվում է: Միացել է օդային տագնապի ազդանշանը: Հարվածների ձայները եղել են շատ և ուժգին: 현재 스떼파나게르뜨는 재차 포격을 당하고 있다. 대공경보가 활성화되었다. 포격음은 많았으며 강력했다. 

 

Ստեփանակերտն Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հենց առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից թիրախի տակ է, սակայն արդեն երրորդ օրն է այն ակտիվ հրթիռակոծվում և հրետակոծվում է: Հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտին հասցրած հրթիռային հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել էր, ավելի քան մեկ տասնյակ մարդ վիրավորվել, վնասվել էին անգամ փրկարար ծառայության շենքը, մեքենաները: Հոկտեմբերի 3-ին բռնկվել էր հրդեհ: Վնասված են քաղաքացիական բազմաթիվ օբյեկտներ: 스떼파나게르뜨는 아제르바이잔이 촉발한 군사작전의 바로 첫날인, 9월 27일부터 표적이 되었다. 하지만 이미 3일째 활발한 포격과 폭격을 당하고 있다. 10월 2일에 스떼파나게르뜨에 가해진 미사일 공격으로 인해 1명의 사상자와 10명이상의 부상자가 생겼으며 심지어 구조대 건물과 차량까지 피해를 입었다. 10월 3일에는 화재가 발생하였다. 수많은 민간대상이 피해를 입었다.  

 

- հասցնել 가해지다

- փրկարար ծառայություն 구조대

 

 

 

 

 

Ադրբեջանը Ստեփանակերտի խաղաղ բնակչության դեմ օգտագործում է «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր: 아제르바이잔은 스떼파나게르뜨의 민간인을 대상으로 "Polonez"와 "Smerch" 시스템을 사용하고 있다. 

 

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: 예레반, 10월 4일, 아르멘프레스: 아제르바이잔의 테러리스트 부대는 계속해서 "Polonez"와 "Smerch" 시스템을 사용하여 스떼파나게르뜨의 민간인을 표적으로 삼고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 공화국의 대통령 아라이크 하루츄니안은 발표하였다. 

 

«Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր: Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար»,-նշել է Հարությունյանը: "수많은 경고에도 불구하고, 아제르바이잔의 테러리스트 부대는 계속하여 스떼파나게르뜨의 민간인을 "Polonez"와 "Smerch" 로켓포를 사용하여 표적으로 삼고 있습니다. 아제르바이잔의 주요 도시에 영구적으로 배치된 군사시설은 지금부터 방위군의 표적이 되었씁니다. 아제르바이잔 사람들은 가능한 그 도시에서 신속히 벗어나 손실로부터 피할 것을 촉구합니다."라고 하루츄니안은 말했다. 

 

- այսուհետ 지금부터

 

 

Նա շեշտել է, որ այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: 그는 이 모든 책임은 아제르바이잔의 군사정책 지휘부에 있음을 강조하였다. 

 

 

 

Ադրբեջանը Ստեփանակերտին հարվածում է նաև ինքնաթիռով. կան քաղաքացիական տուժածներ: 아제르바이잔은 스떼파나게르뜨를 대포로 공격하고 있다. 민간인 부상자들이 있다.

 

- տուժել 다치다

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդը կրկին հարվածներ է հասցնում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 4일, 아르멘프레스: 적군은 재차 아르차흐의 수도 스떼파나게르뜨에 공격을 가하고 있다. 아르메니아 공화국의 국방부 대표 아르츠룬 호브한니시안이 이에 대하여 발표하였다. 

 

«Նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ»,- նշում է Հովհաննիսյանը։ "재차 공격을 가하고 있으며 파손과 민간인 부상자가 있습니다."라고 호브한니시안은 언급하였다.  

 

- ավերածություն = ավերելը 파괴, 황폐화

 

ՊՆ ներկայացուցիչն «Արմենպրես»-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմը Ստեփանակերտին հարվածել է նաև ինքնաթիռով: 국방부 대표는 "아르멘프레스"에 아제르바이잔 측은 스떼파나게르뜨에 대포로 공격하고 있다고 알려왔다. 

 

 

 

 

 

 

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով: 공화국에서 기온은 10-12도 감소할 것이다.

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում hոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝  հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 4-6-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: 예레반, 10월 4일, 아르멘프레스: 공화국 영토에서 10월 4일 낮, 5-6일은 지역의 대부분 때때로 비와 뇌우가 예상되고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국 긴급사태부는 10월 7-9일 강수량이 없는 날씨가 예상된다고 전해왔다. 바람은 북동풍이며 초속 3-8미터에 달하며 뇌우동안 초속 15-20미터로 강력해질 것으로 예상된다. 기온은 4-6일에 점차적으로 10-12도 감소될 것이다. 

 

- ժամանակ առ ժամանակ 때때로

 

 

Հաջիևը պատահմամբ հաստատել է՝ Գյանջայում թուրք զինծառայողներ կան. Թուրքիան կռվում է Արցախի դեմ: 하지에브는 실수로 간자에 터키군이 있음을 발표하였다. 터키는 아르차흐에 대항해 싸우고 있다. 

 

 

출처 : 아르멘프레스

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատահմամբ հաստատել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցությունը: 예레반, 10월 4일, 아르멘프레스: 아제르바이잔 대통령 보좌관 히크메트 하지에브는 실수로 아제르바이잔에 의하여 아르차흐에 대해 촉발한 전쟁에서 터키의 직접적인 개입을 확인하였다. 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հիքմեթ Հաջիևն Արցախի պաշտպանության բանակի կողմից Գյանջայի ռազմական ավիաբազային հասցրած հարվածի հետևանքները ցույց տալու համար «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որում հստակ երևում է, որ տարածքում թուրքական բանակի համազգեստով զինծառայողներ են կանգնած: "아르멘프레스"의 보도에 따르면, 히크메트 하지에브는 아르차흐 방위군에 의한 간자의 군사 공군기지에 가한 공격의 결과를 보여주기 위해 그의 "트위터" 미크로 블로그에 구역내에 터키군의 제복을 입은 병사들이 서있는 것이 보이는 사진을 게재하였다. 

 

- համազգեստ 제복

 

Ադրբեջանի նախագահի օգնականը, հասկանալով իր սխալը, ջնջել է այդ լուսանկարը: 아제르바이잔 대통령의 보좌관은 그의 실수를 깨닫고, 그 사진을 삭제하였다.

 

 

 

Դա նախազգուշացման կրակ էր. Արցախի նախագահը՝ Ադրբեջանի ռազմական օբյեկտները թիրախավորելու մասին: 그것은 경고사격이었다. - 아르차흐 대통령: 아제르바이잔의 군사시설을 목표로 삼은 것에 대하여

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդն արդեն մի քանի օր է ռմբակոծում է տարբեր բնակավայրեր, այդ թվում Ստեփանակերտը՝ «Սմերչ»-ով, «Պոլոնեզ»-ով, տաբեր հրթիռային համակարգարերով. Ստեփանակրերտի օդում շարունակում են պտտվել անօդաչու սարքեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ի պատասխան այդ ամենի, առաջին անգամ իր հրամանով Արցախի զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները հրթիռային համազարկ են տվել: 예레반, 10월 4일, 아르멘프레스: 적군은 "Smerch"와 "Polonez", 여러 로켓포로 이미 며칠동안 스떼파나게르뜨를 포함한 다양한 주거지에 포격을 가하고 있으며 스떼파나게르뜨의 상공에는 드론이 활공하고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대하여 아르차흐 대통령 아라이크 하루츄니안은 그의 "페이스북"의 생방송에서 그 모든 것에 대응하여, 처음으로 그의 명령에 따라 아르차흐 군대의 관련부대는 탄도미사일을 발사하였다고 덧붙이면서 말하였다. 

 

- հրթիռային համազարկ 탄도미사일

 

간자크 시의 위치

 

«Նշել էի ժամանակին, զգուշացրել էի ժամանակին: Ափսոսում եմ, որ մեր պատմական Գանձակ քաղաքի, Գյանջայի զինվորական տեղակայման մշտական վայրերին խփել ենք, որովհետև նրանք են պարտադրել: Ուշքի եկեք, որովհետև շարունակելու ենք այլ քաղաքաների, և եթե անհրաժեշտություն կա ավել մեծ քաղաքների ուղղությամբ: Այդ կրակը եղել է նախազգուշացման կրակ»,-ասաց Արայիկ Հարությունյանը: "정각에 언급했고 정각에 경고하였습니다. 그들이 강요했기 때문에 역사적인 간자크 시의, 간자의 군사주둔지를 친 것은 유감입니다. 조심하십시오, 왜냐하면 우리는 다른 도시에 계속 공격을 가할 것이기 때문이며 필요하다면 더 큰 도시를 향해 공격할 것입니다. 이번 사격은 경고사격이었습니다."라고 아라이크 하루츄니안은 말했다.   

 

- ափսոսում եմ, որ 유감이다

 

Նա տեղեկացրեց, որ հրամայել է որոշ ժամանակ դադարեցնել կրակը քաղաքների ուղղությամբ: 그는 얼마정도 도시를 향한 사격을 중지하라고 지시했다고 전해왔다. 

 

«Հեռու պահեք խաղաղ բնակչությանը: Դուք եք սկսել այս պատերազմը, դուք եք խախտել հումանիզմի կանոնները՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Ժամանակ ունեք, մտածեք: Մենք շարունակելու ենք մինչև վերջ, մինչև վերջին զինվորը պատրաստ է զոհվել»,-հավելեց Արայիկ Հարությունյանը: 민간인을 멀리하십시오, 당신이 이 전쟁을 시작했습니다. 당신이 민간인을 목표로 삼음으로써 인본주의의 규칙을 어겼습니다. 시간이 있습니다. 생각해보세요. 우리는 끝까지, 최후의 병사가 죽을 준비를 할 때까지 계속할 것입니다."라고 아라이크 하루츄니안은 덧붙였다. 

 

 

 

Արցախի ՊԲ-ն հերքում է Ալիևի պնդումները, թե Մատաղիսն իրենց վերահսկողության ներքո է: 아르차흐 방위군은 마따히스가 그들의 통제안에 놓였다는 알리에브의 주장을 부인하였다.

 

마따히스의 위치

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումներն այն մասին, թե իբր Մատաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չի համապատասխանում: Արցախի պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը տարածել է տեսանյութ, որում ցուցադրված հակառակորդի ավտոշարասյան խոցումը տեղի է ունենում Մատաղիս տանող ճանապարհին: 스떼파나게르뜨, 10월 4일, 아르멘프레스: 마치 마따히스가 그들의 통제하에 놓였다는 아제르바이잔의 대통령 일함 알리에브의 주장은 현실과는 맞지 않는다. 아르차흐 방위군의 언론서비스는 마띠히스로 가는 길에서 적군의 차량이 고장을 일으킨 것으로 보여지는 영상을 배포하였다. 

 

- թե իբր 마치

 

«Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում: "아르차흐-아제르바이잔의 모든 분쟁지역에 따라 전투행위가 계속되고 있습니다. 남북방향에서는 더욱 치열한 전투가 진행되고 있습니다. 적군은 끊임없이 공격을 시도하지만 그것들은 방위군 부대의 결정적인 작전의 결과로 실패하고 있습니다. 

 

Ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե իբր Մատաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չի համապատասխանում: Տեսանյությում ցուցադրված հակառակորդի ավտոշարասյան խոցումը տեղի է ունենում Մատաղիս տանող ճանապարհին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են ՊԲ-ում: 마치 마따히스가 그들의 통제하에 놓였다는 아제르바이잔 측의 주장은 현실과 일치하지 않습니다. 영상에서 보여지듯이 적군의 차량은 마따히스로 가는 길에서 고장이 발생하였습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면 방위군은 언급하였다. 

 

 

 

Ստեփանակերտի և Շուշիի խաղաղ բնակիչները կրկին Ադրբեջանի հարվածների տակ են: 스테파나게르뜨와 슈쉬의 민간인이 재차 아제르바이잔의 공격을 받고 있다.

 

 

슈쉬의 위치

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը կրկին հարվածել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ 4 անգամ պայթյունի ձայն է լսել, ենթադրաբար դրանք հրթիռներ են եղել: 예레반, 10월 4일, 아르멘프레스: 아제르바이잔은 재차 아르차흐의 수도 스떼파나게르뜨를 공격하고 있다. "아르멘프레스"의 특파원은 4 차례 폭발음이 들렸으며 아마 그것들은 미사일이었을 것이라 보도하였다. 

 

- ենթադրաբար 아마도 

 

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հակառակորդը Շուշիում ևս թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքները: 아르메니아 공화국 국방부 대표 아르츠룬 호브한니시안은 그의 "페이스북" 페이지에 적군이 슈쉬에서도 민간기반시설을 목표로 하고 있다고 게재하였다. 

 

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում: 아르차흐 공화국의 대통령 대변인 바흐람 뽀호시안은 아제르바이잔 측의 포격으로 스떼파나게르뜨와 슈쉬에서 민간인을 포함한 인명 손실이 있었다고 발표하였다.

 

 

 

Փախուստ Մատաղիսից. ՊԲ-ն հրապարակել է հակառակորդի զորքի փախուստի տեսանյութը: 마따히스로부터의 탈출. 방위군은 적군의 군대가 탈출하는 여앙을 공개하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության բանակը հրապարակել է տեսանյութ, որում ներկայացված են հակառակորդի զորքի փախուստի կադրերը՝ վերնագրելով այն «Փախուստ Մատաղիսից». 예레반, 10월 4일, 아르멘프레스: 방위군은 "마따히스에서의 탈출"이라는 제목으로 적군 부대의 탈출 장면을 포함된 영상을 공개하였다. 

 

 

 

 

 

Հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստների վերջին ամփոփումը: 적군의 인력 및 군사장비의 손실의 최신 요약.

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստները՝ հոկտեմբերի 4-ի ամփոփ տվյալներով: 예레반, 10월 4일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국방부는 10월 4일의 요약자료에 따라 적군의 인력 및 군사장비 손실을 발표하였다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տվյալներն ինֆոգրաֆիկայի տեսքով հրապարակել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի «Ֆեյսբուք»-ի էջը: "아르멘프레스"의 전언에 따르면 자료는 인포그래픽 형태로 아르메니아 통합정보센터의 "페이스북" 페이지에 공개되었다.

 

출처 : 아르메니아 통합정보센터의 페이스북

 

Ըստ այդմ՝ հակառակորդն ընդհանուր առմամբ ունի կենդանի ուժի շուրջ 3154 կորուստ: Հակառակորդն ընդհանուր առմամբ կորցրել է 124 ԱԹՍ, 14 ուղղաթիռ, 368 զրահատեխնիկա, 17 ինքնաթիռ, 4 «Սմերչ»: 이에 따르면 적군은 일반적으로 대략 3154명의 인력 손실을 가지고 있다. 적군은 일반적으로 124대의 드론, 14대의 헬리콥터, 368대의 장갑차, 17대의 항공기, 4대의 "Smerch"의 손실을 입었다. 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments