휴먼노마드
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 9일자) 본문
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 9일자)
LifeChallenger 2020. 10. 9. 06:05
Պուտինն այսօր Մոսկվա է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին: 푸틴은 오늘 아르메니아와 아제르바이잔 외교부장관들을 모스크바에 초청했다.
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել հումանիտար նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, այս թեմայով խորհրդակցություն անցկացնելու նպատակով հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները հրավիրվել են Մոսկվա: 예레반, 10월 9일자, 아르멘프레스: 러시아 연방 대통령 블라디미르 푸틴은 인도주의적 목적으로 나고르노-카라바흐의 분쟁지역에서 진행중인 군사행위를 멈출 것을 촉구하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 러시아연방 대통령의 공식적인 웹사이트에 보도된 바에 의하면, 이 주제에 대한 협의를 하기 위해 10월 9일에 아르메니아와 아제르바이잔의 외교부 장관들이 모스크바에 초대되었다.
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած մի շարք հեռախոսային զրույցներից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է կոչով` դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք ընթանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` հումանիտար նկատառումներով, որպեսզի հնարավոր լինի փոխանակել գերիներին և զոհվածների մարմինները: "아르메니아 공화국 총리 니콜 파쉬니안과 아제르바이잔 대통령 일함 알리에브와 갖은 몇차례 전화통화이후 러시아 연방 대통령 블라디미르 푸틴은 인도주의적 목적으로 포로와 사망자의 시신을 교환할 수 있도록 나고르노-카라바흐의 분쟁지역에서 군사행위를 멈출 것을 촉구하였다.
ՌԴ Արտգործնախարարի միջնորդությամբ այս թեմայով խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները»,-ասված է Կրեմլի հաղորդագրությունում: 러시아 연방 외교부장관의 중재로 이 주제에 대한 협상을 진행하기 위해 10월 9일에 모스크바에 아르메니아와 아제르바이잔의 외무장관들이 초청되었다."라고 클레믈린의 게시글에 명시되었다.
Գիշերվա ընթացքում շփման գծում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն- լարված: 밤동안 접촉선에서 상황은 비교적 지속적인 긴장상태에 있었다.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը: 스떼파나게르뜨, 10월 9일, 아르멘프레스: 아르차흐-아제르바이잔의 분쟁지역에서 10월 8일 새벽부터 9일 밤까지 상황은 지속적인 긴장상태에 있었다. 작전 전술 상황은 변함이 없었다. 이에 대하여 아르차흐 공화국의 국방부 언론센터는 보도하였다.
«Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է ՊԲ-ն: "전선의 일부지역에서는 교전, 포병전투가 지속되었으며 또 민간거주지를 향해 적군은 미사일과 대포공격을 가하였습니다. 방위군 부대는 작전-전술상황을 완전히 통제하고 있으며 그 어떤 전개에도 준비가 되어있습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 방위군은 언급하였다.
- զարգացում = զարգանալը 전개, 나타나는 상황
Երևանը և Բաքուն հաստատել են Մոսկվայում քննարկումներին մասնակցությունը. ՌԴ ԱԳՆ: 예레반과 바쿠는 모스크바에서 토론에 참여하는 것을 확인했다. -러시아 연방 외교부
ՄՈՍԿՎԱ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց արտաքին գործերի նախարարների մասնակցությունը հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք քննարկմանը, որը հրավիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 예레반, 10월 9일, 아르멘프레스: 아르메니아와 아제르바이잔은 러시아 연방 대통령 블라디미르 푸틴이 초대한 10월 9일에 모스크바에서 개최되는 토론에 그들의 외무부 장관의 참여를 확인했다. 이에 대하여 러시아 연방 외무부 공식대변인 마리아 자하로바는 소련전신국에서 발표하였다.
- ՏԱՍՍ = ТАСС = Телеграфное Агенство Советского Союза 소비에트 연방 전신국
«Երևանը և Բաքուն հաստատել են Մոսկվայում քննարկումներին մասնակցությունը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Ընթանում է ակտիվ նախապատրաստություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նա: "예레반과 바쿠는 모스크바에서 외무부장관이 참여하는 토론에 참여하는 것을 확인했습니다. 적극적인 사전준비가 진행중입니다."라고 아르멘프레스의 보도에 따르면, 그녀는 말했다.
Մոսկվայի հանդիպման օրակարգում ռազմական գործողության դադարեցման, դիակների, գերիների փոխանակման հարցն է: 모스크바 회담의 의제에서 군사행위의 중지, 시신, 포로교환의 문제가 있다.
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: 예레반, 10월 9일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 외무부장관 조흐랍 므나차까니안은 아르메니아, 아제르바이잔 및 러시아 외무부 장관의 협의가 개최될 모스크바로 떠났다.
«Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: "러시아 연방 대통령의 요청에 따라 의제에는 전적으로 군사행위의 중단, 인도적 목적으로 시체 및 포로의 교환의 문제가 다루어질 것입니다."라고 "아르멘프레스"에 아르메니아 공화국 외무부 대변인 안나 하흐달리안이 알려왔다.
Ադրբեջանը զրոյացրել է միջնորդների բոլոր ջանքերը խաղաղ կարգավորման գործընթացում. Արցախի ԱԳՆ: 아제르바이잔은 평화로운 해결과정에서 중재자의 모든 노력을 무효화했다. - 아르차흐 외무부
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցինիզմի բարձրագույն դրսևորում է համարում Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն այն մասին, թե ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում բանակցային գործընթացից հրաժարում, և որ պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի բնակիչներին համարել իր քաղաքացիները: 스떼파나게르뜨, 10월 9일, 아르멘프레스: 아르차흐 공화국의 외무부는 군사행위의 재개가 협상절차를 포기하는 것을 의미하지 않으며 공식적으로 바쿠는 아르차흐의 거주민을 계속하여 그들의 시민으로 고려하고 있다는 아제르바이잔의 대통령의 최근 성명에 대해 가장 냉소적인 반응을 보였다.
- ցինիզմ 냉소, 비꼬음
- դրսևորել 표현하다
«Նման պնդումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ապրում է իր մտացածին՝ իրականությունից կտրված աշխարհում: Առանց գիտակցելու Արցախի հանդեպ իրենց հավակնությունների անիրավաչափ ու պատրանքային լինելը, Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանա ճեղքել այն արատավոր շրջանը, որում հայտնվել են՝ իրենց հակահայկական քարոզչությամբ, տարածաշրջանի պատմությունը վերաշարադրելու փորձերով և միջազգային իրավունքի նորմերի կանխակալ մեկնաբանմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ: "그와 같은 주장은 아제르바이잔의 군사정치지도부가 현실과 단절된 세계에서 그의 상상속에 살고 있음을 나타냅니다. 아르차흐에 대한 그들의 야망이 부당하고 환상이라는 것을 깨닫지 못하면 아제르바이잔 당국은 그들의 반 아르메니아에 대한 선전으로, 지역의 역사를 고쳐쓰려 노력하는 것으로, 또한 국제법의 규범에 대한 편향된 해석으로는 자신이 속한 악순환을 끊을 수 없습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면 아르차흐 외무부의 성명에 언급되어 있다.
- անիրավաչափ 부당한
- պատրանք 환상 -> պատրանքային 환상의
- ճեղքել արատավոր շրջանը 악순환을 끊다
- վերաշարադրել = նորից շարադրել 고쳐 쓰다
- նորմեր 규범
Նախարարությունը հիշեցնում է՝նախ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիները 1991 թվականից ապրում են անկախ, ինքնիշխան պետությունում և չունեն որևէ քաղաքական ու իրավական կապեր Ադրբեջանի հետ: Բաքուն վաղուց կորցրել է Արցախի բնակիչներին իր քաղաքացիները կոչելու նաև բարոյական իրավունքը: «Իսկ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի սանձազերծումից հետո, որի ընթացքում ադրբեջանական բանակը նպատակաուղղված գնդակոծում էր քաղաքացիական օբյեկտները և խաղաղ բնակչության դեմ կիրառում էր արգելված տեսակի զենքեր, այդ թվում՝ կասետային զինամթերք, Բաքվի նման պնդումները պարզապես սին ու անիմաստ բառակույտ են դառնում: Երկրորդ՝ սանձազերծելով հերթական ագրեսիվ պատերազմը և հակամարտությունը կրկին փորձելով լուծել ուժի կիրառման միջոցով` Ադրբեջանը զրոյացրել է միջազգային միջնորդների բոլոր ջանքերը և մշակումները խաղաղ կարգավորման գործընթացում: Ստեղծված պայմաններում միայն մեկ ելք է մնում՝ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, որը տարածաշրջանում կապահովի երկարատև խաղաղություն և կայունություն, ինչպես նաև կբացառի Ադրբեջանի կողմից հերթական պատերազմ սանձազերծելու փորձերը և կկանխի Բաքվի իշխանությունների կողմից մարդկության դեմ նոր հանցագործությունների իրագործումը»,-նշված է հայտարարության մեջ: 외무부는 "먼저" 아르차흐 공화국의 국민들은 1991년부터 독립된 주권국가에서 살고 있으며 아제르바이잔과 어떠한 정치적이고 법적 관계가 없음을 상기시켰다. 바쿠는 오래전부터 아르차흐의 주민를 그들의 시민이라고 부르는 도덕적 권리를 상실하였다. "그리고 2020년 9월 27일에 아르차흐 공화국에 대한 아제르바이잔의 군사적 침략이 촉발된 이후, 그 과정에서 아제르바이잔의 군대는 민간시설을 표적으로 발사하였으며 집속탄을 포함하여 민간인에 대해 금지된 유형의 무기를 사용하였습니다. 바쿠의 그와 같은 주장은 단순히 헛되고 의미없는 단어들의 말잔치가 되는 것입니다. 둘째, 또다른 공격적인 전쟁을 촉발하고 무력사용을 통해 분쟁을 해결하려는 노력함으로써 아제르바이잔은 평화로운 해결절차에서 국제적인 중재자의 모든 노력과 진전을 무료화했습니다. 현재 상황에서 오직 하나의 출구는 아르차흐 공화국의 독립을 국제적으로 인정하는 것뿐입니다. 그것은 지역내 장기적인 평화와 안정을 보장할 뿐만 아니라 아제르바이잔에 의한 추가적인 전쟁을 유발하려는 시도를 막고 바쿠 당국에 의한 새로운 반인도적인 범죄를 방지할 것입니다."라고 성명에 언급되었다.
- բարոյական 도덕적인
- սանձազերծում = սանձազերծելը = սանձից աղատել 굴레에서 벗어나다
- սին = դատարկ 비어있는, 내용이 없는
- բառակույտ = բառերի կույտ 단어들의 더미
Բաքուն ու Անկարան փորձում են կրկին Արցախ բերել աֆղան մոջահեդներին: 바쿠와 앙카라는 재차 아르차흐에 아프간 무자헤드를 데려오려고 시도하고 있다.
- աֆղան մոջահեդ = աֆղանական ընդդիմության զինվոր 아프간 반군
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Էրդողանը նոր վարձկաններ է բերելու փուշտուն Գոլբեդդին Հեքմաթյարի «Իսլամական կուսակցության» անդամներից: Վերջինիս գլխավորած կուսակցությունը ԽՍՀՄ-ի զորքերի դեմ Աֆղանստանում պայքարող մոջահեդական ամենաարմատական խմբավորումն էր, որը միաժամանակ Պակիստանի ԶՈՒ-ի գաղտնի ծառայությունների միջոցով ԱՄՆ-ի հատկացրած միջոցների առյուծի բաժինն էր ստանում, ինչը հաճախ կիրառել է նաև ներքին բախումների համար: 예레반, 10월 9일, 아르멘프레스: 국제 언론매체는 에르도간이 새로운 용병들을 골부딘 헤크마티아르의 "이슬람 정당"의 구성원으로부터 데려올 것이라고 보도하였다. 그가 이끄는 정당은 소련군에 대항하여 아프간니스탄에서 싸우고 있는 가장 급진적인 반군그룹이었으며 동시에 파키스탄군의 첩보국을 통해 미국이 제공하는 자금의 상당부분을 받았다, 이는 주로 내부갈등에 사용되었다.
- կուսակցություն 정당
- ԽՍՀՄ = Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 소비에트 사회주의 공화국 연맹, 소련
- առյուծի բաժին = գերակշռող մաս 우세한 몫
Հեքմաթյարը 1977 թ. 30 տարեկան հասակում է հիմնադրել ծայրահեղական այդ կուսակցությունը: 2001 թ., երբ ԱՄՆ-ը ռազմական գործողություններ սկսեց թալիբական Աֆղանստանի ու բեն Լադենի ճամբարների դեմ, նա անմիջապես թալիբներին աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Սա այն դեպքում, երբ թալիբները դեռևս 1994 թ. նրան այդ երկրի քաղաքական թատերաբեմում երկրորդ պլան էին մղել: Հեքմաթյարը հայտնի է նաև որպես Քաբուլի մսագործ, քանի որ, համայնավարական իշխանությունների տապալումից հետո, իր վարչապետության շրջանում (1992-94 թթ.) այդ քաղաքում զոհվել է ավելի քան 50 հազար խաղաղ բնակիչ: 2002 թ. նա կրկին ապաստան է գտել Պակիստանում, որտեղից ահաբեկչական և այլ գործողություններով պայքարել է Աֆղանստանի իշխանությունների և ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի դեմ, ընդգրկվել ՄԱԿ-ի ահաբեկիչների ցուցակում: Սակայն 2016 թ. նախագահ Մոհամեդ Աշրաֆ Ղանիի և «Իսլամական կուսակցության» միջև ստորագրվեց խաղաղության համաձայնություն, ինչին ի հատուցում՝ Հեքմաթյարն ու նրա կուսակցության այլ առաջնորդներ ստացան անձեռնմխելիություն, նրա անունը հանվեց ՄԱԿ-ի ահաբեկչական ցուցակից: 헤크마티아르는 1977년, 30살의 나이에 극단주의 정당을 창설하였다. 2001년, 미국이 탈레반의 아프간니스탄과 빈라덴 진영에 대해 군사행위를 시작했을 때, 그는 즉시 탈레반을 지지할 준비가 되었다고 발표하였다. 이것은 탈레반이 여전히 1994년 그 나라의 정치무대에서 뒷전으로 밀려났을 때 사건이다. 헤크마티아르는 카불의 도살자로써 알려져 있다. 왜냐하면 공산주의 정권이 몰락한 이후, 그의 재임기간(1992-94년도)에 그 도시에서 5만명 이상의 민간인이 사망하였기 때문이다. 2002년 그는 다시 파키스탄에서 피난처를 찾았으며 그곳에서부터 테러와 다른 활동을 통해 아프가니스탄 정권과 유엔평화유지군에 대항하여 싸웠으며 유엔의 테러리스트 목록에 포함되었다. 하지만, 2016년 대통령 모하메드 아쉬라프 가니와 "이슬람 정당"사이에 평화협정이 체결되었으며, 그 대가로, 헤크마티아르와 그의 정당의 다른 지도자들은 면책을 받았고, 그의 이름은 유엔의 테러리스트 목록에서 제거되었다.
- ճամբար 진영
- անմիջապես 바로
- մղել 밀려나다
- երկրորդ պլան մղելը = գործունեության կամ ուշադրության կենտրոնից հեռացնելը 뒷전으로 밀려나다
- մսագործ 도살자
- համայնավարական իշխանություններ 공산주의 정권
- ապաստան 은신처, 피난처
- ՄԱԿ = Միացյալ ազգերի կազմակերպություն 유엔
- ինչին ի հատուցում 그 대가로
Հատկանշական է նաև, որ Անկարան ոչ միայն խիստ կողմնակից էր հայտնի ահաբեկչի հայրենիք վերադառնալուն, այլև ամեն կերպ ձգտում էր խաղաղության բանակցությունների մասնակիցը դառնալ, այս մասին գրում էին նաև թուրքական ԶԼՄ-ները: Աֆղանստան վերադառնալուց հետո նա պաշտոնական հրավեր ստացավ Թուրքիա այցելելու համար: Ավելին, նույնիսկ պակիստանյան ԶԼՄ-ները նշեցին, թե Էրդողանը ցանկություն է հայտնել Աֆղանստանում դիմավորել նրան հայրենիք վերադառնալիս: Ինչպես նշում են վերլուծաբանները՝ Էրդողանը անհամբերությամբ սպասում էր Աֆղանստանի քաղաքական ասպարեզ նրա վերադարձին: Այնպես որ, ոչինչ պատահական չի լինում, թերևս, Հեքմաթյար-Էրդողան մտերմությամբ էր պայմանավորված Քաբուլի դիրքորոշումը Արցախ-Ադրբեջան ընթացող պատերազմի վերաբերյալ: Հեքմաթյարը մեծ գումար է ներդրել Թուրքիայում և ըստ երևույթին իր կյանքը վստահում է միայն թուրք բժիշկներին՝ բուժվելով միայն Թուրքիայում: 앙카라가 유명한 테러리스트의 고국송환을 강력하게 지지했을뿐만 아니라 가능한 모든 방법으로 평화협상의 참가자가 되었다는 것에 대하여 터키 언론매체가 보도하였다는 것은 주목할 만하다. 아프간니스탄으로 돌아온 이후 그는 터키로 방문해달라는 공식적인 초청장을 받았다. 게다가 심지어 파키스탄의 언론매체도 에르도간이 그가 고국으로 돌아왔을 때 그를 아프간니스탄에서 만나고 싶다고 보도하였다. 분석가들에 따르면, 에르도간은 그의 아프간니스탄 정치무대로의 복귀를 고대하고 있었다. 그처럼 아무것도 우연인 것이 없으며, 아마도, 헤크마티아르와 에르도간은 아르차흐-아제르바이잔 사이에 진행중인 전쟁에 관하여 카불의 입장에 가까웠을 것이다. 헤크마티아르는 터키에 막대한 자금을 투자하였으며 오직 터키에서만 치료를 받음으로써 분명하게 그의 생명을 오직 터키의사에게 맡겼다.
- հատկանշական 주목할만한
- դիմավորել 만나다
Էրդողանը դեռևս 1985-ից եղել է Հեքմաթյարի երկրպագուն, Փիշեվարում հանդիպում է ունեցել նրա հետ: Սաուդական «Ալ Արաբիա» գործակալությունը 2017 թ. ապրիլին հրապարակել է 1985 թ. մի լուսանկար, որտեղ Էրդողանը ծնկել է Հեքմաթյարի առջև: Լուսանկարում նաև Թունիսի ծայրահեղական «Մուսուլման եղբայրների» առաջնորդ Ռաշեդ ալ Ղնուշին է: Այստեղ կա նաև 1995 թ. Թուրքիայում հիշյալ եռյակի մեկ այլ կերուխումի լուսանկար: Նշենք նաև, որ Հեքմաթյարը եղել է «Մուսուլման եղբայրների» աֆղանական տարբերակի «Երիտասարդ մուսուլմաններ» կազմակերպության անդամ: Էրդողանը մշտապես խիստ համակրել ու համակրում է իսլամական վերազգային այս կառույցին և, ըստ երևույթին, ձգտում է դրա տարածմամբ իրականացնել իր նեոօսմանյան նկրտումները, իսլամի սունի ուղղության առաջնորդ դառնալու իր ցանկությունները: Այս բոլորը վկայում են Էրդողանի ու Հեքմաթյարի գլխավորած կուսակցությունների գաղափարախոսության զգալի ընդհանրությունների մասին: Հեքմաթյարը ևս արյուն հեղելու ցանկություն միշտ էլ ունեցել է: Ահավասիկ, 2019 թ. Աֆղանստանի նախագահական ընտրություններից առաջ հայտարարել էր, որ եթե դրանք կեղծված լինելու կասկած ունենա, զենք է վերցնելու: Դա տեղի չունեցավ, իսկ հիմա նրան մտերիմ բարեկամը հրավիրում է հեղել ոչ մահմեդականների արյունը, ինչը, թերևս, հաճելի է թվում, սակայն նրան Արցախի դեմ պատերազմում հիասթափություն է սպասվում, ինչը տեղի է ունեցել նաև 90-ականների պատերազմի ընթացքում: 에르도간은 여전히 1985년부터 헤크마티아르의 팬이었으며, 피세바르에서 그와 회담을 가졌다. 사우디의 "알 아라비아" 에이전시는 2017년 4월에 에르도간이 헤크마티아르 앞에서 무릎을 꿇고 있는 1985년의 사진 한장을 게재하였다. 사진속에서 튀니지의 극단주의자 "무슬림 형제단"의 지도자인 라쉐드 알 그누쉰도 있었다. 여기에는 1995년 터키에서 위에서 언급된 세 사람의 또 다른 사진이 있다. 또한, 헤크마티아르는 "무슬림 형제단"의 아프간니스탄 버전의 "젊은 무슬림들" 조직의 회원이었음을 유의해야한다. 에르도간은 항상 이슬람의 초국가적 구조를 지지하였고 지지하고 있으며 분명하게 이슬람 수니파의 지도자가 되려는 그의 소망은 그의 신오스만제국의 열망을 퍼뜨리려 노력하고 있다. 이 모든 것은 에르도간과 헤크마티아르가 이끄는 정당의 이데올로기가 상상한 유사성이 이를 증명한다. 헤크마티아르는 항상 피를 흘리기를 원한다. 예를 들면, 2019년 아프간니스탄의 대선을 앞두고 그것이 조작되었다는 의심이 들면, 무기를 들겠다고 발표하였다. 그것이 일어나지 않자 현재 그의 친한 친구에게 비이슬람교도의 피를 흘리라고 권유하고 있다. 이는 아마 유쾌해 보일 것이다. 하지만 그의 아르차흐에 대한 전쟁에서 실망할 것이다. 이는 90년대의 전쟁과정에서도 발생하였다.
- երկրպագու 팬
- գործակալություն 에이전시, 대행점
- մշտապես 항상
- համակրել 지지하다
- ձգտել 노력하다
- նկրտում 포부, 열망
- ահավասիկ = ահա 예를 들면
Ալիևը խոստովանել է Ադրբեջանում թուրքական F-16-երի առկայությունը: 알리에브는 아제르바이잔에 터키의 F-16의 존재에 대하여 인정하였다.
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչ ինքնաթիռներ կան: Նա CNN-ի եթերում հայտարարել է, որ թուրքական կործանիչները Ադրբեջան են տարվել զորավարժություններին մասնակցելու նպատակով: Նա պնդել է, թե դրանք «գետնի վրա են» և չեն կիրառվում: 예레반, 10월 9일, 아르멘프레스: 아제르바이잔의 대통령 일함 알리에브는 아제르바이잔에 터키의 F-16 전투기가 있음을 인정하였다. 그는 CNN과의 생방송에서 터키의 전투기가 군사훈련에 참여할 목적으로 아제르바이잔으로 이송되었음을 확인하였다. 그는 그것들은 "지상에 있으며" 사용되지 않고 있다고 주장하였다.
Ալիևը հիշատակել է դեռևս նախորդ տարի անցկացված ադրբեջանա-թուրքական համատեղ 10 զորավարժությունները, որոնց մասնակցել է նաև օդուժը: Հարց է առաջանում՝ ինչու են զորավարժություններին մասնակցելու համար տարված կործանիչները շարունակել մնալ Ադրբեջանում: 알리에브는 여전히 작년에 개최된 10회의 아제르바이잔-터키의 합동군사훈련을 언급하고 있으며 거기에 공군도 참여하였다고 말하고 있다. 왜 군사훈련에 참여하기 위해 이송된 전투기가 계속해서 아제르바이잔에 머물고 있는지에 대한 의문이 제기되었다.
Բաքուն վերջին օրերին բազմիցս հերքել է թուրքական F-16-երի առկայությունն Ադրբեջանում. Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը փորձել է մոլորեցնել միջազգային հանրությանը՝ The Spectator-ին տված հարցազրույցում հավատացնելով, թե «F-16-եր չկան ոչ գետնին, ոչ էլ օդում»: Ամերիկյան լրատվամիջոցների կողմից ադրբեջանական ռազմական ավիաբազաներում F-16-ի առկայության մասին անհերքելի ապացույցների հրապարակումից հետո Ալիևին այլ բան չէր մնում, քան այդ փաստը խոստովանելը: 바쿠는 최근 며칠동안 아제르바이잔에 있는 터키의 F-16의 존재를 수차례 부인해왔다. 알리에브의 보좌관 히크메트 하지에브는 "The Spectator"와의 인터뷰에서 "F-16은 지상에도 공중에도 없다"고 설득하면서 국제사회를 오도하려고 하였다. 미국의 언론매체들에 의해 아제르바이잔의 군사공군기지에 F-16의 존재에 대한 반박할 수 없는 증거의 공개이후 일리에브는 그 사실을 인정할 수밖에 없었다.
- մոլորեցնել 오도하다
- հավատացնել 설득하다
- այլ բան չէր մնում, քան ~할 수밖에 없다.
Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: 푸틴은 안전보장이사회와 남부 캅서스에서 발생한 상황을 논의하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՌԴ նախագահի պաշտոնական կայքից: 예레반, 10월 9일, 아르멘프레스: 러시아 연방의 대통령 블라디미르 푸틴은 안전보장 상임이사회와 남부캅서스에서 발생한 상황을 논의하고 있다. "아르멘프레스"는 이에 대하여 러시아 연방 대통령의 공식 홈페이지에서 알려왔다.
Խորհրդակցության մեկնարկին ՌԴ նախագահն ընդգծել է, որ ի թիվս այլ հարցերի քննարկելու են նաև իրենց սահմաններին շատ մոտ առկա իրավիճակը, այդ թվում՝ իրավիճակը Հարավային Կովկասում: 회의의 시작에서 러시아 연방 대통령은 남부 캅서스를 포함하여 다른 문제들 중에서 그들의 국경에 가장 가깝게 존재하는 상황을 논의하게 될 것이라고 강조하였다.
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: 모스크바에서 아르메니아, 러시아 및 아제르바이잔 외무부 장관회담이 시작되었다.
ՄՈՍԿՎԱ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մեկնարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունները՝ հումանիտար հրադադարի հաստատման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչով: 모스크바, 10월 9일, 아르멘프레스: 모스크바에서 인도주의적 휴전설정에 대해 러시아 연방 대통령 블라디미르 푸틴의 요청에 따라 아르메니아, 러시아, 아제르바이잔 외무부장관의 협의가 시작되었다.
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը: 이에 대하여, "아르멘프레스"의 특파원이 보도하였다.
Հանդիպման օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են: 회담의 의제는 전적으로 군사행위의 중단, 인도주의적 목적으로 시신과 포로의 교환문제에 있다.
Լրատվամիջոցներին թույլատրվել է միայն հանդիպման մեկնարկի արարողակարգային նկարահանում, ապա քննարկումները շարունակվել են փակ դռների հետևում: 언론매체에거 오직 회담개시에 관한 촬영만이 허락되었으며 이후 토론은 비공개로 진행되었다.
Սահմանվեցին ռազմական դրության սահմանափակումները խախտելու տույժերի չափերը: 게엄령의 규정위반에 대한 처벌범위가 규정되었다.
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է տույժեր սահմանել Հայաստանի ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության սահմանափակումները խախտելու համար: 예레반, 10월 9일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회는 두번째 강독회에서 아르메니아 전역에 선포된 계엄령의 규제를 위반하는 것에 대하여 처벌을 규정할 것이 제안된 행정위반에 관한 아르메니아 공화국 법률에서 추가하고 그것을 포함한 법안패키지를 완전히 채택하였다.
- վարչական իրավախախտում 행정위반
- սահմանափակում 규제
- տույժեր 처벌
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծերի փաթեթն ԱԺ հոկտեմբերի 9-ի նիստում ընդունվեց՝ ստանալով 72 կողմ ձայն: "아르멘프레스"의 전언에 따르면, 법안패키지는 국회 10월 9일 회기에서 72개의 찬성표를 받으면서 채택되었다.
Նախագիծը ներկայացրել էր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ամբողջականացնել ու հստակեցնել ռազմական դրության իրավական ռեժիմը խախտելու դեպքում պատասխանատվության միջոցների շրջանակը: Սահմանափակումների չպահպանման կամ միջոցառումների խախտման համար նախատեսվել են վարչական պատասխանատվության միջոցներ: 법안은 법무부 장관 루스딴 바다시안이 발의하였다. 법안패키지에는 계엄령의 법체제를 위반하는 경우에 제재수단의 범위를 명확하게 하고 완성하는 것이 제안되었다. 제한사항을 준수하지 않거나 조치의 위반에 대해 행정제재가 예상되어진다.
- ներկայացնել 발의하다
- ամբողջականանալ -> ամբողջականացնել = աբմողջական դառնալ 완성해지다
- հստակեցնել = հստակել-ի հստակել տալ 명확하게 하다
Վարչական պատասխանատվության միջոցներ են սահմանվել ազատ տեղաշարժվելու իրավունքի, ֆինանսատնտեսական գործունեության, ապրանքների շրջանառության, պարետային ժամի, կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումները խախտելու դեպքում, անհետաձգելի աշխատանքներին ներգրավվելուց կամ տրանսպորտային միջոց տրամադրելուց հրաժարվելու դեպքում, ռազմական դրության ժամանակ գործադուլներ, հավաքներ կազմակերպելու, մասնակցելու և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելու համար և մի շարք այլ դեպքերում: Առավել մեծ տույժ է նախատեսվում նշված խախտումներից որևէ մեկը կրկին կատարելու համար: 이동의 자유, 금융활동, 생산유통, 통행금지시간, 표현의 자유의 규제를 위반하는 경우, 긴급업무에 참여하거나 운송수단의 제공을 거부하는 경우, 계엄령기간동안 파업, 집회를 조직하고, 참여하며, 기관을 활동을 중지하거나 중단하는 기타 활동에 대한 금지를 위반 및 여러 다른 경우에 행정제재가 부과된다. 언급한 위반을 재차 범하면 더 많은 처벌이 부과된다.
- ֆինանսատնտեսական գործունեություն 금융활동
- շրջանառություն = շրջապտույտ գործելը 원호를 그리다, 회전율
- պարետային ժամ 통행금지 시간
- գործադուլ 파업
Նախագծում ներկայացված են համապատասխան տույժերի չափերը. 법안에는 관련 처벌의 크기가 제시되었다.
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել են որոշ բովանդակային փոփոխություններ: Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից խախտումը չվերացնելու հետևանքը տարբերակվել է լրատվական գործունեություն չիրականացնող անձի դեպքից: Եթե լրատվական գործունեություն իրականացնողը չի վերացրել խախտումը, տուգանքի գումարը կկազմի նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկից 1500-ապատիկի շրջանակներում, իսկ լրատվական գործունեություն չիրականացնողի դեպքում՝ 700-ապատիկից մինչև 1000-ապատիկի շրջանակներում: 첫번째에서 두번째 강독회에서 논의되는 동안에 법안은 몇가지 실질적인 개정이 있었다. 언론매체의 활동수행으로 인한 위반을 청산하지 않는 결과물은 언론활동을 수행하는 개인의 경우와는 다르다. 만약 언론활동을 수행하는 자가 위반을 청산하지 않는 경우 벌금액은 최저임금의 1000배에서 1500배에 달하며 언론활동을 수행하지 않는 경우는 700배에서 1000배까지이다.
- վերացնել 제거하다
Նախագծերի փաթեթում այլ փոփոխություններ ևս կատարվել են: 법안패키지에는 기타 변경사항이 있다.
Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխվող ահաբեկիչների թիվը 900-ից հասել է 2000- ի. Mashreghnews: 터키에 의해 아제르바이잔으로 보내진 테러리스트의 수는 900명에서 2000명으로 도달하였다. - Mashreghnews
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունները, Թաքֆիրի ահաբեկիչները և Իսրայելը ձևավորել են դաշինք, որը վտանգավոր է սպառնում Իրանի հյուսիս-արևմտյան շրջանների համար։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրում է իրանական Mashreghnews-ը: 예레반, 10월 9일, 아르멘프레스: 아제르바이잔과 터키정부, 타크피르의 테러리스트와 이스라엘은 이란의 북서지역에 대해 위협을 가하는 동맹을 형성하였다. "아르멘프레스"가 보도한 바에 따르면 이에 대하여 이란의 Mashreghnews는 게재하였다.
Կայքը նշել է, որ Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխվող ահաբեկիչների թիվը 900-ից հասել է 2000-ի։ Ըստ կայքի, ահաբեկիչները Սոլթան Մուրադ, Ջեյշ ալ-Շարղ, ալ-Համզա, ալ-Նոխբա, ալ-Շամ խմբավորումներից են և տեղակայվել են Թարթառի շրջանի արևմուտքում, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան շրջաններում, ինչպես նաև Խոջավենդի, Աղդամի, Մարտակերտի արևմուտքում։ 사이트는 터키에 의한 아제르바이잔에 제공된 테러리스트의 수는 900에서 2000명에 달한다고 언급하였다. 사이트에 따르면, 테러리스트는 술탄 무라드, 제이쉬 알 샤르흐, 알 하므자, 알 노흐바, 알 샴 조직출신이며 그들은 타르타르지역의 서부, 카라바흐-아제르바이잔의 접촉선의 남동부뿐만 아니라 호자벤드, 아흐단, 마르따게르뜨의 서부에 주둔하고 있다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 11일자) (0) | 2020.10.11 |
---|---|
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 10일자) (0) | 2020.10.10 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 8일자) (0) | 2020.10.08 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 7일자) (1) | 2020.10.07 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 6일자) (0) | 2020.10.06 |