휴먼노마드
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 10일자) 본문
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 10일자)
LifeChallenger 2020. 10. 10. 20:55
Ընթանում է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների 9-րդ ժամը: 아르메니아, 러시아와 아제르바이잔의 외무부장관들 사이의 협상은 9시간째 진행중에 있다.
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի միջև բանակցությունները շարունակվում են արդեն շուրջ 9 ժամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 9-ին մեկնարկած բանակցությունները մի քանի անգամ ընդմիջվել են: 예레반, 10월 10일, 아르멘프레스: 아르메니아, 러시아 및 아제르바이잔 외무부장관, 조흐라브 므나차까니안, 세르게이 라브로브 및 제이훈 바이라모브 사이의 협상은 이미 약 9시간 지속되고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 10월 9일에 개최된 협상은 여러차례 논의되고 있다.
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարն առաջին ընդմիջման ընթացքում դուրս է եկել ՌԴ արտգործնախարարության շենքից: Ըստ լրագրողների տեղեկությունների՝ Բայրամովն այցելել է Ադրբեջանի դեսպանատուն և վերադարձել: 아제르바이잔의 외무부 장관은 첫 휴식시간동안 러시아 연방 외무부의 건물밖으로 나갔다. 언론의 정보에 따르면 바이라모브는 아제르바이잔의 대사관을 방문하고 돌아왔다.
Արցախի և Ադրբեջանի շփման գծում հրադադար կհաստատվի. ԼՐԱՑՎՈՒՄ Է: 아르차흐와 아제르바이잔의 접촉선에서 휴전이 설정될 것이다. - 완료
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի շփման գծում հրադադար կհաստատվի. այն ուժի մեջ կմտնի 12:00-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: 예레반, 10월 10일, 아르멘프레스: 아르차흐와 아제르바이잔의 접촉선에서 휴전이 설정될 것이며 이는 12시부터 발효된다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 모스크바에서 아르메니아, 아제르바이잔 및 러시아 외무부장관의 회담결과로 합의에 도달하였다. 이에 대하여 러시아 연방 외무부장관 세르게이 라브로브는 발표하였다.
- պայմանավորվածություն է ձեռք բերվել 합의에 도달하다
Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը. 아르메니아 공화국, 러시아 연방 및 아제르바이잔 공화국의 외부부 장관의 공동성명
Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձի և ՌԴ նախագահի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմանավորվածության համաձայն՝ կողմերը համաձայնել են հետևյալ քայլերին. 러시아 연방의 대통령 블라디미르 푸틴의 메시지에 답하여, 러시아연방 대통령, 아르메니아 총리 니콜 파쉬니안과 아제르바이잔 대통령 일함 알리에브의 협의에 따라 양측은 다음과 같은 단계에 동의하였다.
1. 2020 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած՝ հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: 2020년 10월 10일 12시를 시작으로 포로 및 기타 구금하에 있는 사람과 사망자의 시신교환을 목적으로 국제적십자의 중재와 표준에 따라 휴전이 선포되었다.
- ռազմագերի 포로
2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ 휴전체제에 관한 구체적인 조건은 추가로 합의될 것이다.
3. Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում առարկայական բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: 아제르바이잔 공화국과 아르메니아 공화국은 유럽안보협력기구 민스크 그룹의 공동의장들의 중재를 통해 해결의 기본적인 원칙을 근거로 평화로운 해결방안에 도달할 목적으로 실질적인 합의를 하고 있다.
4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։ 양측은 협상과정의 불변성을 확인하였다.
Հարավային ուղղությամբ Ադրբեջանը ուժգնացրել է ԱԹՍ-ի օգտագործումը հրադադարի մասին հայտարարումից հետո: 남부방향에서 아제르바이잔은 휴전에 관한 성명이후 드론의 운용을 강화하였다.
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո Արցախի և Ադրբեջանի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։ 예레반, 10월 10일, 아르멘프레스: 러시아 연방, 아르메니아 공화국 및 아제르바이잔 공화국의 외무장관의 선언이후 아르차흐와 아제르바이잔의 접촉선의 남쪽방향에서 적군에 의해 드론의 사용이 강화되었다.
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։ «Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են կասեցնելու հակառակորդի նախահարձակ մտադրությունները»,-նշում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 아르메니아 공화국의 국방부로부터 "아르멘프레스"에 전해온 바에 따르면, 아르차흐 방위군의 부대는 인력 및 드론에 막대한 손실을 초래하며 적군의 모든 공격을 막아내었다. "적군은 악으적으로 인도주의에 입각하여 선포된 휴전 시간 10월 10일 12시까지 상황을 변화시키려 노력하였습니다. 아르차흐의 방위군 부대는 적군의 사전공격의도를 막을 준비가 되어있습니다."라고 아르메니아 공화국 대변인 슈샨 스떼파니안은 언급하였다.
- նենգաբար 악의적으로
Ադրբեջանը կիրառել է հարվածային ԱԹՍ Հայաստանի Սյունիքի մարզի ուղղությամբ: 아제르바이잔은 아르메니아 슈니크 지방방향으로 공격용 드론을 사용하였다.
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը կիրառել է հարվածային ԱԹՍ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 예레반, 10월 10일, 아르멘프레스: 아제르바이잔은 아르메니아 공화국 슈니크 지방의 카판부근의 아르츠바니크 마을을 향해 공격용 드론을 사용하였다. 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 대변인 슈샨 스떼파니안은 전해왔다.
«Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Արցախի Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է Ստեփանյանը: "적군은 아르차흐 에리츠방크 마을의 공동체와 아르메니아 슈니크지방의 카판부근의 아르츠바니크 마을을 향해 공격용 드론을 사용하였습니다. 사상자는 없습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 스떼파니안은 전해왔다.
Արցախի ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները: 아르차흐의 전선에서 다양한 강도로 전투행위가 지속되고 있다.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին հայտարարությունից հետո արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն լարված: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային մենամարտեր: 스떼파나게르뜨, 10월 10일, 아르멘프레스: 러시아 연방 외무부 장관 세르게이 라브로브의 중재에 따라 아르메니아 공화국과 아제르바이잔 외무부장관의 회담결과로 획득된 인도주의적 목적의 휴전에 대한 선언이후 아르차흐와 아제르바이잔의 분쟁지역에서 비교적 지속적으로 긴장상태에 있었다. 일부 지역에서는 교전, 미사일과 포격이 계속되고 있다.
- լարել 감다 -> լարված 긴장상태의
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից: "아르멘프레스"에 이에 대하여 아르차흐 공화국의 국방부가 전해왔다.
«Ներկա պահին ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները: Առավել թեժ մարտեր են ընթանում հարավային ուղղությամբ: Հակառակորդը լայնորեն կիրառում է հարվածային թռչող սարքեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում ցավոտ հարվածներ»,-նշում են ՊԲ-ից: 현재 전선에서 다양한 강도로 전투행위가 계속되고 있습니다. 가장 치열한 전투는 남쪽방향에서 진행중입니다. 적군은 광범위하게 공격용 드론을 사용하고 있습니다. 방위군 부대는 성공적으로 적군의 공격행위에 저항하고 고통스러운 타격을 가합니다."라고 방위군으로부터 전해왔다.
Ադրբեջանն օգտագործում է մինչև կրակի դադարեցում մնացած ժամերը. ՊԲ-ն հետ է մղում բոլոր գրոհները: 아제르바이잔은 휴전까지의 남은 시간을 활용합니다. 방위군은 모든 공격을 격퇴한다.
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերը փորձում են օգտագործել մինչև կրակի դադարեցում մնացած ժամերը, բայց հայկական բանակը կատարում է իր մարտական խնդիրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 10일, 아르멘프레스: 아제르바이잔의 군대는 휴전까지 남은 시간을 활용하려고 노력하고 있지만 아르메니아 군은 그의 전투임무를 수행하고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 그의 "페이스북" 페이지에 게재하였다.
«Ադրբեջանի ԶՈւ-երը փորձում են օգտագործել մինչև հրադադար մնացած ժամերը, բայց մեր բանակը հերոսաբար կատարում է իր մարտական խնդիրները, հաջող հետ մղելով բոլոր տեսակի գրոհները»,- հայտնել է Հովհաննիսյանը։ "아제르바이잔 군은 휴전까지 남은 시간을 활용하려 노력하고 있지만 우리 군은 모든 유형의 공격을 성공적으로 막아내며 용맹하게 그들의 전투임무를 수행하고 있습니다."라고 호브한니시안은 말했다.
Նա նաև ծիծաղելի է համարել Խոջալուից Հադրութին հարվածելու մասին ադրբեջանական կեղծիքը: «Այն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երևակայության արդյունքն է»,-նշել է նա: 그는 또한 호잘루에서 하드루트를 공격하는 것에 대해 아제르바이잔의 생각을 우습게 여겼습니다. "그것은 아제르바이잔 대통령 일함 알리에브의 상상력의 결과입니다."라고 언급하였다.
Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման: 아르차흐 방위군의 부대는 사격을 중단하라는 명령을 받았다.
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը: 예레반, 10월 10일, 아르멘프레스: 아르차흐 방위군의 부대에게 사격중지명령이 주어졌다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 공화국 국방부대변인 슈샨 스떼파니안이 알려왔다.
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին ուժի մեջ մտավ Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը: Այն ձեռք էր բերվել Մոսկվայում հոկտեմբերի 9-ին մեկնարկած և ավելի քան 11 ժամ տևած քննարկումների արդյունքում և արձանագրվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի համատեղ հայտարարությամբ. «Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ. 10월 10일 12시에 아르차흐와 아제르바이잔의 접촉선을 따라 인도주의적 목적으로 휴전협정이 발효된다. 그것은 모스크바에서 10월 9일에 시작되어 11시간 이상 지속되어진 논의의 결과로 획득되었으며 아르메니아, 러시아 및 아제르바이잔 외무부 장관, 조흐라브 므나차까니안, 세르게이 라브로브 및 제이훈 바이라모브의 공동선언으로 발표되었다. "러시아 연방의 대통령 블라디미르 푸딘의 메시지에 응답하여 러시아 연방의 대통령 블라디미르 푸틴, 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안과 아제르바이잔 공화국의 대통령 일함 알리에브의 공동협정에 따라 양측은 다음과 같은 단계에 동의하였다.
1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
2020년 10월 10일 12시부터 인도주의적 목적으로 국제적십사의 중재와 표준에 따라 포로 및 구금중인 개인, 사망자의 시신교환에 대해 휴전이 선포되었다.
2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ 휴전의 특별조항은 추후 합의될 것이다.
3. Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ 아르메니아 공화국과 아제르바이잔 공화국은 유럽안보협력기구 민스크그룹의 공동의장의 중재에 따라 가능한 평화로운 해결에 도달하기 위한 해결의 기본원칙에 근거하여 실질적인 협상을 진행할 것이다.
4. Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։ 양측은 협상과정의 불변성을 재확인하였다.
Անտեսելով կրակի դադարեցումը՝ Ադրբեջանը 12:05-ին գրոհ է ձեռնարկել «Կարախանբեյլիի» ուղղությամբ: 휴전을 무시하고 아제르바이잔은 12시 5분에 "까라한베이일"을 향해 공격을 감행하였다.
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: 예레반, 10월 10일, 아르멘프레스: 10월 10일 12시부터 인도주의적 목적으로 선포된 휴전을 무시하고 아제르바이잔 부대는 12시 5분에 "까라한베이일"라고 불리는 지역을 향해 공격을 감행하였다. "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 언론담당비서 슈샨 스떼파니안은 알려왔다.
«Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը»,-հայտնում է Ստեփանյանը։ "아르차흐의 방위군 부대는 적군의 공격을 막아내며 해당조치에 저항하고 있습니다."라고 스떼파니안은 발표하였다.
Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ. ՊԲ-ն ոչնչացնում է խմբին: 아제르바이잔은 하드루트를 향해 전복을 위한 공격을 시도하였다. 방위군은 그 단체를 파괴하였다.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ. Արցախի Պաշտպանության բանակը շարունակում է խմբի ոչնչացման գործողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն: 스떼파나게르뜨, 10월 10일, 아르멘프레스: 아제르바이잔은 하드루트방향으로 전복을 위한 공격을 시도하였으며 아르차흐 방위군은 지속적으로 그룹을 파괴하는 활동을 하고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 국방부가 전해왔다.
«Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով»,-նշում են Արցախի ՊՆ-ից: "인도주의적 휴전의 확인이전에 아제르바이잔 측은 하드루트방향으로 전복을 위한 침투공격을 감행하였습니다. 비록 휴전의 확립이후 대략 3시간이 지났지만 침투한 그룹의 포위 및 파괴 활동은 지속되고 있습니다. 전장의 일부 지역은 비교적 평온합니다. 아제르바이잔 측의 행동은 분명히 아제르바이잔 대통령의 어제 수행한 선언을 증명할 목적으로 하드루트를 점령하라는 명령을 받았습니다."라고 아르차흐의 국방부로부터 언급되었다.
- ռազմաճակատ = ռազմական գործողությունների վայրը 전장
- ըստ երևույթին 외관상
ՀՀ-ն դիվանագիտական խողովակներով աշխատում է կրակի դադարի համաձայնությունը կյանքի կոչելու ուղությամբ: 아르메니아 공화국은 외교경로를 통해 휴전협정을 이행하기 위해 일하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում բոլոր դիվանագիտական խողովակներով: 예레반, 10월 10일, 아르멘프레스: 인도주의적 목적으로 휴전에 대해 아르메니아, 아제르바이잔 및 러시아 사이에서 체결된 협정을 이행할 목적으로 작업은 모든 외교경로를 통해 이루어지고 있다.
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 외무부 대변인 안나 라흐다리안은 그녀의 페이스북 페이지에 게재하였다.
Ռուս լրագրողը ենթադրում է, որ Հադրութ ներխուժած դիվերսանտները եղել են թուրք հատուկջոկատայիններ: 러시아 기자는 하드루트에 친입한 파괴자는 터키의 특수부대였다고 추정하고 있다.
- ենթադրել 추정하다
- դիվերսանտ = դիվերսիա կատարող անձ 파괴자
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Wargonzo նախագծի լրագրողը «Տելեգրամ»-ի ալիքում հրապարակված տեսանյութում նշում է՝ կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ Հադրութ ներխուժած և հետ մղված դիվերսիոն խումբը բաղկացած է եղել թուրք հատուկջոկատայիններից: 예레반, 10월 10일, 아르멘프레스: 러시아 Wargonzo 프로젝트의 기자는 "텔레그람" 채널에 개시된 영상에서 모든 기반이 하드루트를 침입하고 퇴각한 집단은 터키의 특수부대로 구성되었다고 추정한다고 언급하였다.
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողն ընդգծում է, որ նրանք եղել են սև համազգեստով, իսկ նպատակը եղել է քաղաքում դրոշ դնելը, որպեսզի հաստատեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքակյան հայտարարությունը՝ Հադրութը գրավելու մասին: "아르멘프레스"의 보도에 따르면, 기자는 그들이 검은 유니폼을 입고 있으며 그 목적은 하드루트가 점령당했다는 아제르바이잔 대통령 일함 알리에브의 정치적 성명을 확인하기 위해서 도시에서 깃발을 올리는 것이었다.
ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ընդգծել են պայմանավորվածության խիստ պահպանման անհրաժեշտությունը: 아르메니아, 러시아연방과 아제르바이잔 외무부 장관은 협상의 엄격한 준수에 대한 필요성을 강조하였다.
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ընդգծել են ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածության խիստ պահպանման անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը: 예레반, 10월 10일, 아르멘프레스: 아르메니아, 러시아 연방과 아제르바이잔 외무부 장관은 나고르노-카라바흐 분쟁지역에서 휴전협정에 대한 엄격한 준수의 필요성을 강조하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 러시아 연방의 외무부 공식사이트에 게재하였다.
Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: 10월 10일에 러시아 연방 외무부 장관 세르게이 라브로브는 아르메니아 외무부장관 조흐라브 므나차까니안와 아제르바이잔 외무부장관 제이훈 바이라모브와 함께 전화통화를 가졌다.
Զրույցների ընթացքում կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը հոկտեմբերի 9-ին Մոսկվայում արտգործնախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածություններին ու ընդգծել են դրա խիստ պահպանման անհրաժեշտությունը: 통화동안 양측은 10월 9일에 모스크바에서 외무장관 회담과정에서 체결된 나고르노-카라바흐 분쟁지역에서의 휴전협정에 관한 그들의 합의를 확인했고 그것의 엄격한 준수에 대한 필요성을 강조하였다.
- հավատարմություն = հավատարիմ լինելը 진실, 충실함
ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է կրակի դադարեցման համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը: 아르메니아 공화국 외무부는 휴전협정을 부수기위한 아제르바이잔의 조치를 강력하게 비난한다.
- դատապարտել 비난하다
- տապալում = տապալել 부수다, 깨어지다
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԼՂ հակամարտութան գոտում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ՝ խստորեն դատապարտելով կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև նախազգուշացրել է, որ ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիայի հովանավորությամբ գործող Ադրբեջանի ղեկավարությունը։ 예레반, 10월 10일, 아르멘프레스: 아르메니아 공화국 외무부는 나고르노-카라바흐 분쟁지역에서 아제르바이잔의 행동에 대하여 성명을 발표하였으며 휴전에 관해 체결된 협정을 부수기 위한 아제르바이잔의 조치를 강력히 비난하였다. 아르메니아 공화국 외무부의 관계자는 "아르멘프레스"에 알려왔다. 아르메니아 공화국의 대외정책부도 조성된 상황의 결과의 모든 책임은 터키가 지원하는 아제르바이잔의 지도부에 있다고 경고하였다.
- դիվանագիտություն 외교
- նախազգուշացնել = նախապես զգուշացնել 미리 경고하다
- հովանավորություն 후원
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոչի հիման վրա՝ հոկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև Մոսկվայում տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն։ Սույն հայտարարությամբ կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կրակի դադարեցմանը` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ "러시아 대통령 블라디미르 푸틴의 요청에 근거하여 10월 9일에 아르메니아 외무부장관 조흐라브 므나차까니안, 아제르바이잔 외무부장관 제이훈 바이라모브와 러시아 외무부장관 세르게이 라브로브 사이에 모스크바에서 개최된 회담의 결과로 공동선언이 채택되었습니다. 이 선언으로 양측은 2020년 10월 10일 12시부터 인도주의적 목적으로 국제 적십자의 중재와 표준에 따라 포로 및 구금중인 개인, 사망자의 시신교환에 관한 휴전에 대한 그들의 약속을 확인하였습니다다.
Սակայն դրժելով իր իսկ ստանձնած հանձնառությանը՝ Ադրբեջանը շարունակեց մարտական գործողություններ ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Հարվածներ հասցվեցին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնակավայրերին: 하지만, 자신이 약속한 협의를 위반함으로써 아제르바이잔은 계속해서 전장의 여러 지역에서 전투행위를 하고 있습니다. 아르메니아 공화국의 슈니크지방의 거주지가 타격을 받았습니다.
Ադրբեջանական բանակի սադրիչ գործողությունները ուղեկցվում են քաղաքական հայտարարություններով, որը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան որ Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցման համաձայնությունը: 아제르바이잔 군의 도발적인 행위는 아제르바이잔이 휴전협정의 파괴 외에는 다른 방법으로 해석되어질 수 없다는 정치적 성명이 수반되어지고 있습니다.
Իր այս գործելաոճը քողարկելու կամ գուցե արդարացնելու նպատակով ադրբեջանական կողմը ձեռնամուխ է եղել ապատեղեկատվության տարածման՝ շինծու մեղադրանքներ հնչեցնելով առ այն, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կրակի տակ են պահում բնակավայրեր և ճակատային գիծը։ 그들의 이런 행태를 위장하거나 아마 정당화할 목적으로 아제르바이잔 측은 아르메니아 공화국의 군대가 거주지와 전선에서 사격을 가하고 있다는 것과 같이 거짓 비난을 함으로써 잘못된 정보를 확산하기 시작했다.
- գործելաոճ 작업스타일, 행태
- քողարկել 위장하다
- ձեռնամուխ 착수하는
- շինծու 모조의, 가짜의
- մեղադրանք 혐의, 기소
- հնչեցնել 소리를 내다
Խստորեն դատապարտում ենք կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը և նախազգուշացնում, որ ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիայի հովանավորությամբ գործող Ադրբեջանի ղեկավարությունը»,- ասվում է հայտարարության մեջ։ 우리는 휴전에 대해 체결된 협정을 부수기 위한 아제르바이잔의 조치를 강력히 비난하며 촉발된 상황로 발생된 결과의 모든 책임은 터키의 후원으로 일하고 있는 아제르바이자 지도부에 있음을 경고합니다."라고 성명에 명시되어 있다.
Ադրբեջանցիները Հադրութում տանը սպանել են մորը և նրա հաշմանդամություն ունեցող որդուն: 아제르바이잔은 하드루트에 있는 집에서 어머니와 그녀의 장애가 있는 아들을 죽였다.
- հաշմանդամություն 장애
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը առավոտյան Հադրութում տանը սպանել է երկու բնակչի` մորը և նրա հաշմանդամություն ունեցող որդուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Արտակ Բելգարյանը: 예레반, 10월 10일, 아르멘프레스: 아제르바이잔 군대의 침투조는 아침에 하드루트에 있는 집에서 어머니와 그녀의 장애가 있는 아들, 2명의 거주민을 죽였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르차흐 옴부즈맨 아르딱 벨가리안은 발표하였다.
- ՄԻՊ = մարդու իրավունքների պաշտպան 인권옹호자
«Այսօր ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հստակ տեղեկություններ է ստացել, որ առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն: Այժմ աշխատանքներ ենք տանում հանգամանքները պարզելու ուղղությամբ և վաղը հանդես կգանք ավելի մանրամասն տվյալներով: "오늘 아르차흐 공화국의 옴부즈맨 사무실는 아침에 하드루트시에 아제르바이잔 침투조가 잠입하는 동안 그 팀의 구서우언은 집에서 하드루트에 살고 있는 두명(어머니와 장애가 있는 그녀의 아들)의 주민을 살해하였다는 명확한 정보를 받았다. 현재 직원들은 상황을 파악하기 위해 노력하고 있으며 내일 더 자세한 자료를 제공할 예정입니다.
- հանգամանք 상황
Խստագույնս դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի շարունակական վայրագ հանցագործությունները Արցախի բնակչության հանդեպ՝ պահանջում եմ միջազգային հանրությունից այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին համապատասխան պատժի ենթարկելու հարցում»,- գրել է Բեգլարյանը: 아제르바이잔 군대의 아르차흐 주민에 대한 지속적인 잔인한 범죄를 강력히 비난하면서 국제사회에 이 사건에 대한 적절한 조치를 이행하고 가해자에게 적절한 처벌을 가할 것을 촉구합니다."라고 베글라리안은 게재하였다.
Ադրբեջանը կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտը. ԼՐԱՑՎՈՒՄ Է: 아제르바이잔은 스떼파나게르뜨에 재차 포격을 가하였다.
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: 예레반, 10월 10일, 아르멘프레스: 적은 제차 스떼파나게르뜨를 포격하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 공화국 대통령의 대변인 바흐람 뽀호시안은 그의 "페이스북" 페이지에 게재하였다.
«Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է»,- գրել է Պողոսյանը։ "스떼파나게르뜨는 재차 포격을 당하고 있습니다."라고 뽀호시안은 게재하였다.
«Արմենպրես»-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ երկու անգամ պայթյունի ձայն է լսվել: "아르멘프레스"의 특파원은 두차례 폭발음이 들렸다고 현장에서 보도하였다.
Արցախի մայրաքաղաքի հրթիռակոծությունը շարունակվում է: Այս պահին օդային տագնապը դեռ միացված է: Նոր հարվածներ չկան: Վահրամ Պողոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նաև հայտնեց, որ Արցախի Մարտունի քաղաքի բնակիչներից ահազանգեր են ստանում, որ Ադրբեջանը հարվածներ է հասցնում Մարտունի քաղաքին: «Արմենպրես»-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ օդային տագնապի ազդանշանը կտրվել է: Մոտ մի վեց-յոթ անգամ խփեցին ու դադարեց: 아르차흐의 수도를 향한 포격이 계속되고 있다. 현재 대공경보가 여전히 울리고 있다. 새로운 공격은 없었다. 바흐람 뽀호시안은 "아르멘프레스"와의 통화에서 아제르바이잔이 마르뚜니시를 공격하고 있다는 아르차흐 마르뚜니시 주민들로부터 경보를 받았다고 말했다. "아르멘프레스"의 특파원은 대공경보신호는 차단되었으며 6-7번의 포격과 중지가 있었다고 현장에서 보도하였다.
«Ադրբեջանը հենց նոր երկու երկու հրթիռային հարված հասցրեց Ստեփանակերտին: Արդյո՞ք սա միտված է հումանիտար հրադադարի պահպանմանը: Թվում է, թե հանցագործները շարունակելու են հանցանքներ գործել, քանի դեռ չեն պատժվել»,- թվիթերի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: "아제르바이잔은 스떼파나게르뜨에 새로운 두발의 미사일공격을 가하고 있습니다. 과연 이것이 인도주의적 휴전을 준수하기 위한 것일까요? 범죄자들은 계속하여 공격을 가할 것으로 보이며 처벌을 받지 않고 있습니다."라고 아르차흐 옴부즈맨 아르딱 베글라리안은 그의 트위터 페이지에 게재하였다.
Այս պահին հրթիռակոծվում են Մարտունին, Շուշին և Արցախի տարբեր խոշոր գյուղական համայնքներ. Վահրամ Պողոսյան 현재 마르뚜니, 슈쉬와 아르차흐의 여러 거대마을의 공동체가 공격을 받고 있다. - 바흐람 뽀호시안
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 12일자) (0) | 2020.10.12 |
---|---|
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 11일자) (0) | 2020.10.11 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 9일자) (0) | 2020.10.09 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 8일자) (0) | 2020.10.08 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 7일자) (1) | 2020.10.07 |