휴먼노마드

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 12일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 12일자)

LifeChallenger 2020. 10. 12. 15:23
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

Արցախի առաջնագծում գիշերն անցել է հարաբերականորեն կայուն-լարված: 아르차흐 최전선은 밤에 비교적 지속적인 긴장상태로 보냈다. 

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, Ադրբեջանն ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը: 예레반, 10월 12일, 아르멘프레스: 아르차흐-아제르바이잔의 분쟁지역에서 10월 11일 밤에서 12일 새벽기간동안 상황은 비교적 지속적인 긴장상태에 있었다. 아르메니아 공화국의 국방부 대변인 슈산 스떼파니안이 알려온 바에 따르면, 아제르바이잔은 남부전선을 집중적으로 공격하고 있다. 

 

 

 

Ադրբեջանն ունի մարդկային ուժի, զինտեխնիկայի մեծ կորուստ Արցախի դեմ գիշերվա ոտնձգություններից հետո: 아제르바이잔은 아르차흐에 맞선 야간공격이후 인력 및 군사장비에 막대한 피해를 입다.

 

- ոտնձգություն 1) 희롱하다, 괴롭히다 2) 반복공격하다

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի առաջնագծի նկատմամբ հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ձեռնարկած ոտնձգությունների ձախողման արդյունքում ադրբեջանական զինուժն ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ: 스테파나게르뜨, 10월 12일, 아르멘프레스: 아르차흐 전선에 관해 10월 11일 새벽, 12일 밤에 시작된 반복공격의 실패의 결과로 아제르바이잔군은 인력 및 군사장비에 막대한 피해를 입었다. 

 

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ "아르멘프레스"에 이에 대하여 아르차흐 공화국의 국방부로부터 알려왔다. 

 

«Գիշերվա ընթացքքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Հակառակորդը ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ: "야간동안 비교적 지속적인 긴장상태가 모든 전선방향에서 유지되고 있었습니다. 적군은 특히, 북쪽, 북동쪽과 남쪽 방향에서 활동하였습니다. 작전전술 상황을 유리하게 변화시키려는 적군의 모든 시도는 방위군 부대에 의해 막혔습니다. 적군은 인력과 군사장비에 막대한 손실을 입었습니다. 

 

Առավոտյան հակառակորդի կողմից վերսկսվել են հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում»,-նշում են Արցախի ՊՆ-ից։ 아침에 적군에 의해 대포사격이 동반된 집중포화가 재개되었고 이는 방위군 소대에 의해 착수된 적절한 조치의 결과로 막혔습니다."라고 아르차흐 국방부는 전해왔다. 

 

- հրաձգություն 집중포화

 

 

 

 

Հադրութի ուղղությամբ շարունակվում է դիվերսիոն-հետախուզական խմբի ոչնչացման ռազմագործությունը: 하드루트 방향으로 파괴침투조의 괴멸작전이 계속되고 있다. 

 

- հետախույզ 스파이, 첩보활동을 하다

- դիվերսիոն = (ռազմ․) դիվերսիային հատուկ 사보타주 (파괴)

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը: 스테파나게르뜨, 10월 12일, 아르멘프레스: 아르차흐 공화국의 국방부는 하드루트 방향으로 침투한 파괴공작조에 대한 봉쇄 및 괴멸작전이 계속되고 있다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՊՆ-ն այս մասին նշում է հոկտեմբերի 12-ին տարածած իր հայտարարության մեջ՝ միաժամանակ հերքելով ադրբեջանական հերթական սուտ տեղեկությունը: "아르멘프레스"의 보도에 따르면, 국방부는 10월 12일에 발표한 성명에서 동시에 아제르바이잔의 다른 허위정보를 부인하면서 이에 대하여 언급하였다.

   

«Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը: ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները: ՊԲ ստորաբաժանումները միևնույն ժամանակ հաջողությամբ կասեցնում են հումանիտար հրադադարի ռեժիմին չհետևող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը: Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը: Օպերատիվ իրադրությունը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության ներքո: Մեր հայրենակիցներին հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»,-նշում են Արցախի պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից: "아제르바이잔의 언론매체는 카르미르슈까 방향으로 후퇴하는 방위군 부대에 포격을 가하였으며 그 결과로 심각한 피해가 있었다는 정보를 확산하고 있습니다. 아제르바이잔의 선전시스템은 평소대로, 진실을 왜곡하고 있습니다. 어떻게 해서라도 하드루트를 장악하는 것에 대하여 일함 알리에프의 적나라한 성명을 증명하려 노력하고 있습니다. 방위군 부대는 전선 전체에 걸쳐 부여받은 전투임무를 자신있게 계속하여 수행하고 있습니다. 방위군 부대는 동시에 성공적으로 인도주의적 휴전을 따르지 않는 아제르바이잔 군대의 공격작전시도를 막아내고 있습니다. 하드루트 방향에서 침투한 파괴공작조를 봉쇄하고 괴멸하는 군사작전은 계속되고 있습니다. 작전상황은 방위군의 통제하에 있습니다. 우리의 동포에게 오직 공식적인 뉴스만을 따를 것을 권장합니다."라고 아르차흐 방위군의 언론서비스로부터 발표되었다. 

 

- քարոզչամեքենա = քարոզչություն կատարող համակարգը 선전시스템

- խեղաթյուրել իրականությունը 진실을 왜곡하다

- ամեն գնով 어떻게 해서라도 

- մերկապարանոց = պարանոցը մերկ 적나라한

 

 

Կարմիր Շուկա의 위치

 

 

 

Ադրբեջանը մեծաքանակ ուժերով փորձում է ներխուժել Հադրութ: 아제르바이잔은 대규모병력으로 하드루트를 침공하려 하고 있다. 

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը: «Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Պողոսյանը: 스테파나게르뜨, 10월 12일, 아르멘프레스: 하드루트지역에서 대규모의 전투행위가 계속되고 있다. 이에 대하여 아르차흐 공화국 대통령의 언론담당비서 바흐람 포호시안이 알려왔다. "적은 대규모 병력을 집중하여 그 방향으로 다각적으로 도시를 침공하려 노력하고 있습니다. 방위군은 전방위적으로 치열한 전투를 하고 있습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 포호시안은 말했다. 

 

- ամեն թիզ հողի համար 전방위적으로 

 

 

 

ՊԲ ՀՕՊ-ն արևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ: 방위군의 방공팀은 동쪽방향에서 적군의 "AN-2"형의 드론을 요격했다.  

 

- ՀՕՊ = հակօդային պաշտպանություն 방공

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության միջոցների կողմից հոկտեմբերի 12-ին արևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դրա մասին վկայող տեսանյութ է հրապարակել Արցախի ՊՆ-ն: 스테파나게르뜨, 10월 12일, 아르멘프레스: 아르차흐 공화국의 방위군 방공수단에 의해 10월 12일에 동쪽방향에서 적군의 "AN-2"형 무인항공기가 요격되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 방위군은 관련 영상을 공개하였다. 

 

 

 

 

 

ՌԴ-ն ակնկալում է կողմերի հետ շփումներով ապահովել ԼՂ գոտում կրակի դադարեցման համաձայնության կատարումը: 러시아 연방은 양측과의 접촉을 통해 나고르노-카라바흐 지역에서 휴전협정의 이행이 보장될 것으로 기대한다. 

 

ՄՈՍԿՎԱ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը կարևորեց հոկտեմբերի 10-ին եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածության կատարումը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նկատեց՝ հումանիտար նպատակով կրակի դադարեցման պայմանավորվածությունը լիարժեք չի պահպանվում, ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողությունները շարունակվում են: 모스크바, 10월 12일, 아르멘프레스: 러시아 연방 외무부 장관 세르게이 라브로프는 아르메니아 공화국의 외무부 장관 조흐라브 므나차까니안과 회담에서 나고르노-카라바흐 분쟁지역에서 휴전에 대한 10월 10일에 삼자간 체결된 협정의 이행을 주목하였다. "아르멘프레스"가 보도한 바에 따르면, 러시아연방 외무부 장관 세르게이 라브로프는 인도주의적 목적을 위한 휴전협정이 완전히 보장되지않고 있으며 나고르노-카라바흐 분쟁지역에서 전투행위가 지속되고 있다고 언급하였다. 

 

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ անցած ուրբաթ և շաբաթ օրվա մի մասը մենք անցկացրել ենք միասին այս շենքում՝ մեր ադրբեջանցի գործընկերոջ հետ, կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել: Մենք տեսնում ենք, որ այդ պայմանավորվածությունը լիարժեք չի պահպանվում, և մարտական գործողությունները շարունակվում են: Մենք ակնկալում ենք, որ շփումները, և ձեզ հետ, և Ադրբեջանի հետ, այդ թվում պաշտպանության նախարարությունների միջոցով, թույլ կտա ապահովել եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»,- ընդգծեց Լավրովը: "러시아 연방 대통령 블라디미르 푸틴의 주도로 개최된 금요일과 토요일의 일부분을 우리는 우리의 아제르바이잔 동료와 함께 이 건물에서 보냈으며 중요한 협정을 체결하였습니다. 우리는 이 협정이 완전히 준수되지 않고 있으며 전투행위가 지속되고 있음을 보았습니다. 우리는 당신들과, 그리고 아제르바이잔과 접촉을, 국방부를 통하는 것을 포함하여, 삼자간 체결된 협정의 이행이 허용될 것을 기대합니다."라고 라브로프는 말했다.   

 

 

 

 

Արցախի ՀՕՊ-ը հակառակորդի Սու-25 է խոցել. Թուրքական F-16-երը դարձյալ աջակցում են Ադրբեջանին: 아르차흐의 방공팀은 적군의 "Su-25"를 요격하였다. 터키의 F-16은 아제르바이잔으로 회항하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հակառակորդի Սու-25 գրոհիչ ինքնաթիռ են խոցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 예레반, 10월 12일, 아르멘프레스: 아르차흐 방위군의 방공부대는 적군의 SU-25 공격기를 요격하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국 국방부의 대변인 슈샨 스떼파니안이 그녀의 "페이스북" 페이지에 게재하였다. 

 

«Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ։ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ»,- գրել է Ստեփանյանը: "터키 공군의 F-16 전투기의 보호하에 아제르바이잔 공군은 국경을 따라 SU-25 공격기를 운용하였다. 아르차흐 방위군의 방공부대는 북동쪽 방향에서 적군의 SU-25 공격기 한대를 격추하였다."라고 스테파니안은 게재하였다. 

 

 

 

Ադրբեջանցիներն ամբողջ օրը «խմել-հարբելու վրա են». միմյանց պատմել են սիրիացի վարձկանները: 아제르바이잔은 하루종일 "고주망태에 있다" 시리아 용병들은 서로에게 말하고 있었다. 

 

- խմել-հարբելու վրա են 고주망태

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել է գաղտնազերծված ձայնագրություն, որն ապացուցում է, որ սիրիացի վարձկանները այս օրերին կռվում են Ադրբեջանի բանակի կազմում Արցախի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն երեք լեզվով թարգմանված հրապարակել է հայկական միասնական տեղեկատվական շտաբը: 스테파나게르뜨, 10월 12일, 아르멘프레스: 인터넷에서 시리아 용병들이 현재 아제르바이잔 군부대에서 아르차흐에 맞서 싸우고 있음을 증명하는 기밀해제된 녹음이 게재되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 합동정보본부는 그것을 3개의 언어로 번역하여 공개하였다.  

 

- գաղտնազերծված 기밀해제된

- ձայնագրություն 녹음

 

Ձայնագրության մեջ նրանք միմյանց պատմում են, որ օրեր շարունակ զրկված են լինում սննդից, բացի դրանից, Ադրբեջանը նրանց չի ուղարկում տուն, այլ պահում է թեժ կետերում, որպեսզի մահանան ու չվճարվեն, իսկ ադրբեջանական բանակը նրանց հետևում է միայն կանգնած: Զրուցողներից մյուսն էլ հաստատում է, որ իրենց մինչև այժմ ոչ մեկ չի վճարել: Նրանք խոսում են այն մասին, որ մահացած վարձկանների մարմիները փոխադրվում են Թուրքիա: Զրուցակիցներից մեկն անգամ չի իմացել, որ Իրանի սահմանին են՝ նշելով, որ չգիտեն, թե ինչի համար են կռվում և մտադիր է փախչել Իրան: Վարձկաններից մեկը մյուսին պատմել է, որ ադրբեջանցի զինվորները փորձել են հանձնվել, թիկունքից դիպուկահարները խփել են նրանց: 녹음속에서 그들은 며칠동안 계속해서 식량을 빼앗겼으며, 그외에도, 아제르바이잔은 그들을 집에 보내지 않으며 현재 죽어도 돈을 지급받지 못하는 전장에 남겨놓았으며 아제르바이잔 군대는 단지 그들의 뒤에 머물러 있다고 서로에게 말을 건냈다. 대화자들중 다른이도 그들이 지금까지 한번도 돈을 지급받지 못했음을 확인하고 있다. 그들은 죽은 용병들의 시신은 터키로 이송되고 있다고 말했다. 대화자중 한명은  심지어 이란의 국경에 있음을 알지도 못하였으며 무엇을 위해 싸우고 있는지 몰랐으며 이란으로 도망가려 한다고 언급했다. 용병들중 한명은 다른이에게 아제르바이잔의 군인들이 항복을 시도하였으며 후방에서 저격수에게 맞았다고 말했다. 

 

 

Վարձկանները զարմացել են, երբ իրենց համար բացահայտվել է, որ ադրբեջանցիները շիաներ են. «Մենք գիտեինք նրանք պետք է թուրք լինեն», այնինչ՝ ադրբեջանցիներն ամբողջ օրը «խմել-հարբելու վրա են»: 용병들은 아제르바이잔이 시아파라는 사실이 공개되었을 때 놀랬다. "우리는 그들이 틀림없이 터키인이라고 알았다."하지만 아제르바이잔인들은 하루종일 "고주망태에 있다".

 

 

 

Ադրբեջանի բանակը շարունակում է նախահարձակ գործողությունները. ՊԲ-ն համաչափ պատասխան է տալիս: 아제르바이잔 군대는 계속해서 공격행위를 하고 있다. 방위군은 비례하는 대응을 가한다. 

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Զինված ուժերը շարունակում են Արցախի նկատմամբ նախահարձակ գործողությունները, իսկ Պաշտպանության բանակը համաչափ պատասխան է տալիս հակառակորդին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 12-ին «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: 예레반, 10월 12일, 아르멘프레스: 아제르바이잔의 군대는 계속해서 아르차흐를 향한 공격행위를 하고 있으며 방위군은 비례하는 대응을 적군에게 가하고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 10월 12일에 "자유라디오"의 페이스북 기자회견에서 아르차흐 대통령의 대변인 바흐람 포호시안은 말했다. 

 

«Այս պահի դրությամբ և' Հադրութի ուղղությամբ, և' հարավային ուղղությամբ շարունակվում են մարտերը: Ադրբեջանի բանակը շարունակում է նախահարձակ գործողություններ իրականացնել, որին համաչափ պատասխան է տալիս ՊԲ-ն: Մարտերը ծանր են, բայց ՊԲ-ն կարողանում է համարժեք գործողություններ իրականացնել»,- ասաց Պողոսյանը: "현재 상황에서, 하드루트 방향으로, 남쪽방향으로, 전투가 계속되고 있습니다. 아제르바이잔 군은 계속해서 공격행위를 수행하고 있으며 이에 비례하는 대응을 방위군은 하고 있습니다. 전투는 치열하지만 방위군은 적절한 조치를 취하고 있습니다."라고 포호시안은 말했다. 

 

 

 

Թուրքիայում արգելափակվել են ՀՀ մի շարք պետական կառույցների պաշտոնական կայքերը: 터키에서 아르메니아 공화국의 여러 국가기관의 공식사이트가 폐쇄되고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի տարածքում արգելափակվել են ՀՀ մի շարք պետական կառույցների պաշտոնական կայքերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով artigercek.com-ը, ըստ թուրքական մամուլում հայտնված հրապարակումների՝ արգելափակվել են, մասնավորապես, ՀՀ նախագահի, կառավարության ու բոլոր նախարարությունների կայքերը: 예레반, 10월 12일, 아르멘프레스: 터키지역에서 아르메니아 공화국의 여러 국가기관의 공식사이트가 폐쇄되고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, artigercek.com를 인용하여 터키언론에서 보도한 게시글에 따라, 특히 아르메니아 공화국의 대통령, 정부와 모든 부처의 사이트가 폐쇄되었다. 

 

- վկայակոչել 인용하다

 

Նշվում է, որ Թուրքիայի տարածքից նշյալ կայքեր մուտք գործել փորձելիս էկրանին հայտնվում է «Արգելափակված երկիր (Հայաստան)» գրությունը: 터키지역에서 상기 언급된 사이트에 접근하려 시도할 때 화면에는 "차단된 국가(아르메니아)"라는 글귀가 등장한다고 언급되었다. 

 

 

 

Ստեփանակերտում հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության շուրջ 673 ռումբ: 스테파나게르뜨에서 터키와 이스라엘산의 대략 673개의 포탄이 발견되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ: 예레반, 10월 12일, 아르멘프레스: 아르차흐 비상사태의 국가서비스 구조부대의 공병대는 계속해서 폭발하지 않은 포탄과 지뢰를 탐지하고 동시에 그것들의 제거 임무를 하고 있다. "아르멘프레스"에 아르차흐 공화국 비상사태 국가서비스로부터 이에 대하여 알려왔다. 단지 스테파나게르뜨에서만 이미 터키와 이스라엘산 미사일과 집속탄이 대략 673발이 발견되었다.

 

- ական 지뢰

 

Ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով` չպայթած զենք-զինամթերքը սակրավորները տեղափոխել են մայրաքաղաքից դուրս` անվտանգ վայր և ոչնչացրել: 공병대장 바렌 사르구얀의 지시에 따라, 폭발하지 않은 무기-탄약은 수도밖 안전한 장소로 이송되어 파괴되었다.

 

 

 

Հակառակորդը հոկտեմբերի 12-ի ընթացքում ունեցել է կենդանի ուժի մոտ 200 կորուստ: 적군은 10월 12일 동안 약 200명의 인력손실을 입었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում հոկտեմբերի 12-ին հակառակորդն ունեցել է կենդանի ուժի մոտ 200 կորուստ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 12일자, 아르멘프레스: 아르차흐를 향한 아제르바이잔이 촉발한 대규모전쟁기간동안 10월 12일에 적군은 약 200명의 인력손실을 입었다. "아르멘프레스"의 전언에 따르면, 개최된 기자회견동안 이에 대하여 아르메니아 공화국 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 말했다. 

 

«Անցնող ժամերի ընթացքում 3 ԱԹՍ է խոցվել, 1 ինքնաթիռ, 3 զրահատեխնիկա և մոտ 200 ադրբեջանցի է սպանվել»,- ասաց Հովհաննիսյանը: "지난 시간동안에 드론 3대, 헬리콥터 1대, 장갑차 3대를 격추하였으며 약 200명의 아제르바이잔이 죽었습니다."라고 호브한니시안은 말했다. 

 

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդի կորուստների մասին թվերը հրապարակելիս հայկական կողմը նշում է միայն խոցված տեխնիկայի թվերը, դրանց մեջ չի ներառվում սարքին վիճակում հակառակորդին վերցված ռազմական տեխնիկան: 아르츠룬 호브한니시안은 적군의 손실에 대한 숫자를 발표할 때 아르메니아 측은 단지 요격된 장비의 수만을 언급하며, 그안에 고장난 적군이 가져온 군사장비에 대한 것은 포함되지 않는다고 말하였다. 

 

 

 

Քարվաճառի ուղղությամբ ևս ընթանում են մարտական գործողություններ. Հովհաննիսյան: 카르바짜르 방향에서도 전투행위가 진행중이다-호브한니시안

 

Քարվաճառ의 위치

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Քարվաճառի շրջանի ուղղությամբ ևս մարտական գործողություններ են ընթանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 12일, 아르멘프레스: 아르차흐의 카르바짜르 부근방향에서도 전투행위가 진행중에 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 개최된 기자회견에서 아르메니아 공화국 국방부 대변인 아르츠룬 호브한니시안이 언말하였다. 

 

«Քարվաճառի ուղղությամբ էլ կան մարտական գործողություններ: Այսօր հակառակորդի ինքնաթիռը հենց այդ ուղղությամբ է խոցվել: Մարտերն ինտենսիվությամբ, միգուցե, զիջում են հարավային ուղղությամբ տեղի ունեցող մարտական գործողություններին, բայց այնպես չէ, որ այնտեղ խաղաղ իրավիճակ է »,- ասաց Հովհաննիսյանը: "카르바짜르 방향에서도 전투행위가 있습니다. 오늘 적기는 바로 이쪽에서 요격당하였습니다. 전투는 치열하며 아마도 남쪽방향에서 발생하고 있는 전투행위보다 낮지만 그곳이 평화로운 상태라는 것은 아닙니다."라고 호브한니시안은 말했다.   

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments