휴먼노마드
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 14일자) 본문
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 14일자)
LifeChallenger 2020. 10. 15. 00:24
Ադրբեջանը հրետակոծություն է սկսել Արցախի առաջնագծի հարավային և հյուսիսային ուղղություններում: 아제르바이잔은 아르차흐의 최전선 남쪽과 북쪽 방향에서 포격을 시작하였다.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը: 스떼파나게르뜨, 10월 14일, 아르멘프레스: 아르차흐-아제르바이잔의 분쟁지역에서 10월 13일 새벽, 14일 야간동안 비교적 지속적인 긴장상태를 유지하였다. 일부지역에서 다양한 강도로 포격이 계속되고있다.
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում:
«ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ ակտիվությունը կասեցնելու համար ճակատային գծի բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ շարունակելով վստահորեն իրականացնել հայրենիքի սահմանների պաշտպանության սրբազան առաքելությունը»,-նշում են Արցախի ՊՆ-ից: "아르멘프레스"에 아르차흐 공화국의 국방부로부터 전해온 바에 따르면 아침에 남쪽, 남동쪽, 북쪽 및 북동쪽 방향으로 적군은 인도주의적 휴전을 위반하며 미사일 공격을 재개하였다. 특히, 남동쪽, 북쪽 및 북동쪽 지역에서 집중적으로 포격하였다. "방위군 부대는 적군의 공격활동을 막기 위해서 전선의 모든 방향에서 적절한 조치를 취하였으며 지속적으로 조국의 국경을 수호하기 위한 신성한 임무를 수행중에 있습니다."라고 아르차흐 국방부로부터 전해왔다.
Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ: 쇼이구는 아르메니아와 아제르바이잔 국방부와 전화통화를 하였다.
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, որի ընթացքում նա կոչ է արել լիարժեք կատարել Մոսկվայում կողմերի ստանձնած կրակի դադարեցման պարտավորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: 예레반, 10월 14일, 아르멘프레스: 러시아 연방의 국방부 장관은 세르게이 쇼이구는 아르메니아 국방부 장관 다비트 또노얀과 아제르바이잔 국방부 장관 자키르 하사노브와 전화통화를 하였다. 그 과정에서 그는 모스크바에서 당사자가 체결한 휴전협정의 완전한 이행을 촉구하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 "RIA Novosti"가 러시아 연방 국방부의 언론서비스를 참조하여 보도하였다.
«Բանակցությունների ընթացքում Սերգեյ Շոյգուն իր գործընկերներին կոչ է արել լիովին կատարել ադրբեջանական և հայկական կողմերի պարտավորությունները՝ համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների», - ասված է հաղորդագրությունում: "협상과정에서 세르게이 쇼이구는 그의 파트너들에게 아제르바이잔과 아르메니아 양측의 협정을 10월 10일에 모스크바에서 체결된 약정에 따라 완전히 이행할 것을 촉구하였다."라고 보도글에 명시되었다.
Ադրբեջանը Մարտակերտին հասցրել է հրթիռահրետանային հարվածներ: 아제르바이잔은 마르따게르뜨에 포격을 가하였다.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը Մարտակերտ քաղաքին հասցրել է հրթիռահրետանային հարվածներ և այդ ուղղությամբ թշնամին կիրառել է նաև ռազմական ավիացիա: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: 스테파나게르뜨, 10월 14일, 아르멘프레스: 아제르바이잔은 마르따게르뜨 시에 포격을 가하였으며 이것을 위하여 적은 군용기를 사용하였다. 이에 대하여 아르차흐 공화국의 국방부가 보도하였다.
«Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին անգամ թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը: Մասնավորապես Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի, այդ ուղղությամբ այսօր թշնամին կիրառել է նաև ռազմական ավիացիա: "적군은 계속하여 인도주의적 휴전을 위반하고 재차 평화로운 거주지와 마을을 타켓으로 삼고 있습니다. 특히, 마르따게르뜨 도시에 미사일 공격을 가한 것외에도 그를 위하여 오늘 적은 군용기를 사용하였습니다.
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին լռեցնելու համար դիմում են համապատասխան գործողությունների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել են Արցախի ՊՆ-ից: 방위군 부대는 적군을 막기위해서 적절한 조치를 취합니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 아르차흐 국방부는 언급하였다.
Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարարը հավաստել են Մոսկվայի հայտարարության կատարման անհրաժեշտությունը: 라브로프와 아제르바이잔 외교부장관은 모스크바의 선언이행에 대한 불변성을 재확인하였다.
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին կայացել Է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցն Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված բարդ իրադրությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, կողմերը հավաստել են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների՝ Մոսկվայի հոկտեմբերի 10-ի հայտարարության դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը: 예레반, 10월 14일, 아르멘프레스: 아제르바이잔 측의 주도로 10월 14일에 러시아 연방의 외무부장관 세르게이 라브로프는 아제르바이잔 공화국 외무부장관 제이훈 바이라모프와의 전화통화에서 언급하였다. 그 과정에서 나고르노-카라바흐의 분쟁지역에서 조성된 복잡한 상황이 논의되었다. "아르멘프레스"가 전해온 바에 따르면, 러시아 연방 외무부의 공식사이트를 인용하여, 당사자는 러시아 연방, 아제르바이잔 공화국 및 아르메니아 공화국 외무부 장관들이 모스크바의 10월 10일 성명조항의 무조건적인 이행의 불변성에 대해 재확인하였다.
Ռուսաստանյան կողմն ընդգծել Է, որ այլընտրանք չունի հրադադարի ռեժիմի վերահսկողության մեխանիզմի անհապաղ համաձայնեցումը, ինչը հիմք կստեղծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման հետագա քայլերի համար: 러시아측은 휴전의 제재 메카니즘의 즉각적인 동의에 대한 대안이 없으며 나고르노-카라바흐의 분쟁에 대한 정치외교적 해결을 위한 추가적인 단계를 위한 토대를 마련한다는 점을 강조하였다.
Շփման գծում մարտերը շարունակվում են. Ադրբեջանի ԶՈՒ-ն մեծ թվով կենդանի ուժի կորուստներ է կրել: 접촉선에서 전투는 계속되어지고 있다. 아제르바이잔 군은 대규모의 인력손실을 입었다.
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի շփման գծում վաղ առավոտից վերսկսվել են Ադրբեջանի զինված ուժերի հարձակողական գործողությունները, որոնք շարունակվում են մինչ այս պահը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից կիրառվել է նաև օդուժ: 예레반, 10월 14일, 아르멘프레스: 아르차흐와 아제르바이잔의 접촉선에서 이른 아침부터 아제르바이잔의 군대의 공격행위가 재개되었으며 그것은 현재까지 이어지고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 10월 14일에 개최된 기자회견동안 아르메니아 공화국의 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 작전과정에서 아제르바이잔 측은 공군을 사용하였다는 것을 언급하면서 말하였다.
«Այսօր վաղ առավոտից Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները, հատկապես հյուսիսային ուղղությամբ և հարավային ուղղությամբ: Երկու ուղղություններով համառ հարձակումներ են փորձել զարգացնել, ընդ որում՝ փորձել են զարգացնել հիմնականում հրետանու հուժկու, ինտենսիվ կրակոցի պարագայում` հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազամերով, մարտակարգերով, որոնց մեր զինված ուժերը պատճառել են մեծ կորուստներ, հետ են շպրտել՝ աներեր կանգնելով: Բավական մեծ են Ադրբեջանի ԶՈւ կորուստները կենդանի ուժի տեսանկյունից այսօրվա ու երեկվա ընթացքում: Օրվա ընթացքում կիրառվել է նաև օդուժ, որոնք մեծ հաջողության չեն հասել իրենց գործողություններով»,- ասաց Հովհաննիսյանը: "오늘, 이른 아침부터 아제르바이잔의 군대는 특히, 북쪽 방향과 남쪽 방향에서 공격행위를 재개하였습니다. 두방향에서 지속적인 공격을 시도하였으며 동시에 주로 집중적인 포격을 후방에서 장갑차의 최소한의 운용함으로써 매우 높은 정밀타격으로, 전술로 전개하려 노력하였으며 그것들은 우리군에 의해 심각한 손실을 입고 퇴각하였으며 뒤로 물러났습니다. 아제르바이잔 군의 손실은 오늘과 어제 동안 인력면에서 상당히 심각합니다. 낮동안은 공군을 운용하였지만 그들의 작전은 성공을 거두지 못하였습니다."라고 호브한니시안은 말했다.
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին ևս մարտերը շարունակվում են, սակայն երեկոյան ժամերին մի փոքր հարձակումների ինտենսիվությունը նվազում է: 아르츠룬 호브한니시안은 현재에도 전투는 계속되고 있지만 저녁시간에는 조금 공격강도가 감소하였다고 언급하였다.
Թուրքիան արգելել է իր օդային տարածքով ԱՄՆ-ից 100 տոննա մարդասիրական օգնությունը հասցնել Հայաստան: 터키는 그의 영공을 통한 아르메니아에 대한 100톤 가량의 미국의 인도주의적 지원을 금지하였다.
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան արգելել է իր օդային տարածքով Ամերիկայի Միացյալ Նահանգներից 100 տոննա մարդասիրական օգնությունը հասցնել Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: 예레반, 10월 14일, 아르멘프레스: 터키는 그의 영공을 통해 아르메니아에 대한 100톤 가량의 미국의 인도주의적 지원을 금지하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여, 10월 14일에 개최된 기자회견동안 디아스포라 문제에 관한 수석판무관 자레흐 시나니안은 말했다.
«Այս օրերին աշխարհի տարբեր երկրներից` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, եվրոպական երկրներից, Ջավախքից, Թբիլիսիից Հայաստան է փոխանցվել մոտ 700 տոննա հումանիտար օգնություն, և այս օգնությունը շարունակվում է: Նաև 100 տոննա օգնություն կա, որը պատրաստ է ԱՄՆ-ից գալ Հայաստան, սակայն Թուրքիան արգելել է իր օդային տարածքով, նույնիսկ, մարդասիրական օգնություն հասցնելը, որի հետևանքով այս թռիչքը հետաձգվում է»,- ասաց Սինանյանը: 근래들어 세계 다양한 나라로부터, 러시아, 미국, 프랑스, 우크라이나, 유럽각국, 자바흐크, 트빌리시로부터 아르메니아에 약 700톤의 인도주의적 지원을 보내왔으며 이 지원은 계속되고 있습니다. 미국으로부터 아르메니아에 올 준비를 하던 100톤 가량의 지원도 있었지만, 터키는 그의 영공에서 결과적으로 항공편을 지연시킴으로써 심지어 인도주의적 지원을 전달하는 것을 금지하였습니다."라고 시나니안은 말했다.
10월 14일자
10월 14일자
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 16일자) (0) | 2020.10.16 |
---|---|
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 15일자) (0) | 2020.10.16 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 13일자) (0) | 2020.10.13 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 12일자) (0) | 2020.10.12 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 11일자) (0) | 2020.10.11 |