휴먼노마드

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 13일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 13일자)

LifeChallenger 2020. 10. 13. 14:16
반응형

출처 : 픽사베이

 

 

 

Ադրբեջանը մի շարք ուղղություններով առավոտյան վերսկսել է հրթիռահրետանային ակտիվ կրակ վարել: 아제르바이잔은 여러방향에서 아침에 미사일 공격을 재개하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ: 예레반, 10월 13일, 아르멘프레스: 아르차흐-아제르바이잔 분쟁지역에서 10월 12일 새벽, 13일 밤에 비교적 지속적인 긴장상태가 변하지 않았다. 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 아르멘프레스의 보도에 따르면, 이에 대하여, 아르메니아 공화국 국방부장관 대변인 슈샨 스떼파니안은 그녀의 "페이스북" 페이지에 게재하였다. 

 

«Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ: Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու և վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը»,- նշել է Ստեփանյանը: "아침에, 남쪽, 북쪽, 북동쪽과 서쪽방향에서 적군은 미사일 공격작전을 재개하였습니다. 적군은 특히, 전선의 북동지역에서 적극적이었습니다. 방위군 부대는 적군의 사격을 억제하고 적의 계획을 저지하기 위하여 모든 방향에서 적절한 조치를 취하고 있으며 전략전술 상황을 통제하에 두고 있습니다."라고 스떼파니안은 언급하였다. 

 

 

 

 

Ադրբեջանն ունի 5139 զոհ և սպառազինության մեծ կորուստներ: 아제르바이잔은 5139명의 사망자와 대규모의 무기손실을 입었다. 

 

출처 : 아르멘프레스

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանն ունեցել է կենդանի ուժի 5139 կորուստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական միասնական տեղեկատվական հարթակը հրատարակել է ադրբեջանական կորուստների նոր տվյալներ, որոնց համաձայն՝ հակառակորդը կորցրել է 173 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 521 զրահատեխնիկա, 4 ՏՈՍ: 예레반, 10월 13일, 아르멘프레스: 아르차흐에 맞선 9월 27일부터 촉발된 대규모의 침략 및 군사행위의 결과로 아제르바이잔은 5139명의 인력손실을 입었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 합동정보플랫폼은 아제르바이잔의 손실에 관한 새로운 자료를 공개하였으며 그것에 따르면, 적군은 173대의 드론, 16대의 헬리콥터, 18대의 항공기, 521대의 장갑차, 4대의 다연장로켓포를 잃었다. 

 

Վերջին օրվա ընթացքում խոցվել էր 5 ԱԹՍ, 7 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 220 զոհ. այս տվյալներն արդեն ներառված են ընդհանուր թվերում:  최근 며칠동안 5대의 드론, 7대의 장갑차, 1대의 헬리콥터, 220명의 사망자가 있었으며 이 자료는 이미 전체 숫자에 포함되어 있다. 

 

 

 

 

Ադրբեջանը կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի երկայնքով. մասնակցում են վարձկան-ահաբեկիչներ: 아제르바이잔은 대규모로 군사작전을 시작하였으며 최전선을 따라 용병과 테러리스트가 참여하기 시작했다. 

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և հոկտեմբերի 13-ի վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով: 스떼파나게르뜨, 10월 13일, 아르멘프레스: 아제르바이잔은 계속해서 인도주의적 휴전령을 위반하고 있으며 10월 13일 이른 아침부터 대규모로 전체 최전선을 따라 군사작전을 시작하였다. 

 

- կոպտորեն 무도하게, 무례하게

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 공화국의 대통령 언론담당비서관 바흐람 포호시안은 발표하였다. 

 

«Հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը: Բանակային ստորաբաժանումների հետ ակտիվ ռազմագործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ: Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել թշնամու նախահարձակ գործողությունները: Պետք է գործադրել բոլոր ջանքերը մինչև ատամները զինված թշնամուն մեծ կորուստներ պատճառելու և հայրենական այս պատերազմում հաղթանակ ապահովելու համար»,-նշում է Պողոսյանը: 평화로운 거주지도 포탄의 피해를 받고 있습니다. 보병부대와 함께 아제르바이잔에 의해 수천명의 용병-테러리스트가 적극적인 군사작전에 참여하고 있습니다. 방위군은 적군의 공격작전을 막기 위해 치열한 전투를 하고 있습니다. 완전무장한 적들에게 커다론 손실을 초래하고 조국에게 이 전쟁에서 승리를 보장하기 위하여 모든 노력을 기울여야합니다."라고 포호시안은 말했다. 

 

 

 

 

 

ՌԴ ՊՆ-ն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման գործում: 러시아 연방 국방부는 나고르노-카라바흐에서 상황을 안정화하기 위해 적극적인 참여하고 있다. 

 

ՄՈՍԿՎԱ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կայունացման գործում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ ՊՆ-ից տեղեկացրել են հոկտեմբերի 13-ին: 모스크바, 10월 13일, 아르멘프레스: 러시아의 국방부는 나고르노-카라바흐 분쟁지역에서 상황의 안정화를 위해 적극적으로 참여하고 있다. TASS의 보도에 따르면, 이에 대하여 러시아 연방 국방부로부터 10월 13일에 전해왔다. 

 

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների սահմաններում ցուցաբերում է ակտիվ մասնակցություն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուտափույթ կայունացման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնության իրականացման գործում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել են գերատեսչությունում: "러시아의 국방부는 그의 능력내에서 나고르노-카라바흐의 상황을 가능한 빨리 안정화할 목적으로 러시아 연방의 협정이행에 관하여 적극적으로 참여하고 있습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면 관련부서는 말했다.   

 

Մասնավորապես ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է անցկացրել տարբեր երկրների իր գործընկերների հետ: «Այդ աշխատանքի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների անհապաղ դադարեցումն է և տարածաշրջանում իրավիճակի կարգավորման նպատակով հակամարտության կողմերի բանակցությունների վերսկսումը»,-ընդգծել են նախարարությունում: 특히, 러시아 연방 국방부장관 세르게이 쇼이구는 다양한 나라에 있는 그의 동료들과 회담을 가졌다. "이 작업의 주요목적은 나고르노-카라바흐에서 전투행위의 즉각적인 중단이며 지역에서 상황을 해결할 목적으로 분쟁 당사자의 대화의 재개입니다."라고 부처는 강조하였다. 

 

 

 

Հայկական ռազմարդյունաբերությունն աշխատում է հարվածային միջոցների արտադրության ուղղությամբ: 아르메니아 방위산업은 공격수단의 생산을 위해 노력하고 있다. 

 

- հարվածային միջոցներ 타격수단, 공격수단

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունները ուժերի գերլարումով աշխատում են հարվածային և պաշտպանական միջոցների արտադրության ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով բազմաթիվ քաղաքացիների հարցումներին: 예레반, 10월 13일, 아르멘프레스: 아르메이아의 방위산업체는 공격 및 방어수단의 생산을 위해 최선을 다해 노력하고 있다. "아르멘프레스"가 전해온 바에 따르면, 이에 대하여 최첨단산업부 장관 하코브 아르샤끼안은 수많은 시민들의 질문에 응답하여 그의 "페이스북" 페이지에 게재하였다.  

 

«Ադրբեջանաթուրքական ագրեսիայի և պաշտպանության բանակի հերոսական հակազդեցության այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով: Վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, փորձանմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում: Ասվածը նաև վերաբերվում է հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների մշակումներին»,-գրել է Արշակյանը: "아제르바이잔-터키의 침략에 대해 방위군의 영웅적인 대응에 대해 요즘 방위산업체는 열심히 노력하고 있습니다. 손상된 군장비의 수리에서부터 공격 및 방어수단의 생산까지, 샘플의 군사적 상황에서 실험에서 새로운 문제의 해결에 이르기까지. 말하고자 하는 것은 공격용 지능 드론의 개발을 의미합니다."라고 아르샤끼안은 게재하였다. 

 

- հակազդեցություն 반응

- փորձանմուշ 견본, 샘플

- փորձարկում 테스트

 

 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը մանրամասներ չի հաղորդում աշխատանքների արդյունքներից, սակայն նշում է, որ շատ աշխատանքներ 24-ժամյա ջանքերի շնորհիվ պլանավորվածից անգամներ ավելի մեծ տեմպերով են արվում, որպեսզի օր առաջ հասանելի դառնան զինված ուժերին: 최첨단산업부 장관은 작업결과에 대한 세부사항을 제공하지 않았지만 24시간의 노력덕분에 계획보다 더 빨리 더 많은 작업이 수행되었으며 보다 일찍 군대에 유용하게 하기 위해서 일하고 있다고 언급하였다. 

 

 

 

Թեժ մարտեր են ընթացել շփման գծի հյուսիսային ուղղությամբ. Ադրբեջանն էական առաջխաղացում չունի: 치열한 전투가 접촉선의 북쪽방향에서 진행중에 있으며 아제르바이잔은 큰 진전이 없다. 

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում, հոկտեմբերի 13-ին թեժ մարտեր են ընթացել շփման գծի հյուսիսային ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 13일, 아르멘프레스: 아르차흐를 향한 아제르바이잔이 촉발한 대규모 전쟁의 과정에서 10월 13일에 치열한 전투가 접촉선의 북쪽 방향에서 진행중에 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 개최된 기자회견에서 이에 대하여 아르메니아 공화국 국방부의 대변인 아르츠룬 호브한니시안은 말했다. 

 

«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախի սահմանի գրեթե ողջ երկայնքով սկսել են լայնամասշտաբ հարձակողական գործողություններ` երեք-չորս ուղղություններով. հատկապես թեժ է եղել հյուսիսային ուղղությունը: Մեծ, ծավալուն հրետակոծությունից հետո հակառակորդն անցել է լայնամասշտաբ հարձակման` զրահատեխնիկայի կիրառմամբ: Նման թեժ մարտեր այս պատերազմի ընթացքում շատ քիչ են եղել: Այսօր, երևի, տեղի է ունեցել ամենաթեժ մարտերից մեկը ողջ պատերազմի ընթացքում: Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին հետ շպրտել` պատճառելով էական վնասներ: Այս ընթացքում Զինված ուժերի, կանոնավոր բանակի, պահեստազորի, աշխարհազորի միասնական, համատեղ, փայլուն, հերոսական գործողությունների շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական գործողությունները»,- ասաց Հովհաննիսյանը: "오늘 이른 아침에 아제르바이잔 군은 아르차흐 국경의 거의 모든 곳을 따라 3-4 방향에서 대규모 공격작전을 시작하였습니다. 특히 북쪽방향이 치열하였습니다. 대규모 포격이후 적군은 대규모로 장갑차를 운용하여 공격을 가하였습니다. 그와 같은 치열한 전투는 이 전쟁기간동안에 거의 없었습니다. 오늘, 아마 모든 전쟁과정중에 가장 치열한 전투중 하나가 발생하였습니다. 우리 부대는 적군을 퇴각시키는데 성공하였으며 커다란 손실을 끼쳤습니다. 이 과정에서 군대, 정규군, 예비군, 해외동포의 협력, 합동, 영웅적인 행동덕분에 적군의 공격작전을 막는데 성공하였습니다."라고 호브한니시안은 말했다. 

 

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ մնացած ուղղություններով ևս մարտական գործողությունները շարունակվել են, իսկ Ադրբեջանը որևէ էական առաջխաղացում չունի: 아르츠룬 호브한니시안은 다른 방향에서도 전투행위가 계속되고 있지만 아제르바이잔은 어떤 진전도 없다고 덧붙였다. 

 

- մնացած 다른

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments