휴먼노마드

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 16일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 16일자)

LifeChallenger 2020. 10. 16. 12:14
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

Ադրբեջանը հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել, սակայն հետ է շպրտվել: 아제르바이잔은 북쪽방향에서 대규모 공격을 시작하였으나 격퇴당했다. 

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան ինտենսիվ հրետակոծությունից հետո Արցախի հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել, սակայն հետ է շպրտվել` կրելով կորուստներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 예레반, 10월 16일, 아르멘프레스: 아제르바이잔은 10월 16일 이른 아침에 집중포격이후 아르차흐 북쪽방향에서 대규모 공격을 시작하였지만 손실을 입고 격퇴당했다. 이에 대하여 아르메니아 공화국 국방부 대변인 아르츠룬 호브한니시안이 전해왔다. 

 

«Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել կրելով զգալի մեծ կորուստներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Հովհաննիսյանը։ "이른 아침에 적군은 한시간가량 집중포격이후 북쪽방향에서 대규모 공격을 시작하였습니다. 몇 차례 파죽지세로 우리의 진지를 점령하려했지만 아르메니아 병사의 용맹과 기세로 막대한 피해를 입고 퇴각하였습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 호브한니시안은 언급하였다. 

 

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մարտերը: 야간동안 아르차흐-아제르바이잔 분쟁지역에서 비교적 지속적인 긴장상태가 유지되었다. 일부 지역에서는 다양한 강도로 지속적인 포병전투가 지속되었다. 

 

 

 

Ադրբեջանը հրետակոծել է Արցախի Տողը, Տիգրանավանը, Այգեհովիտը. հայկական կողմը չի թիրախավորում բնակավայրերը: 아제르바이잔은 아르차흐의 또흐, 띠그라나반, 야게호비뜨를 포격하였으나 아르메니아 측은 거주지를 타켓으로 삼지 않았다. 

 

Տող의 위치

 

 

Տիգրանավան의 위치

 

 

 

Այգեհովիտ의 위치

 

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։ 스테파나게르뜨, 10월 16일, 아르멘프레스: 아제르바이잔은 국제기구의 모든 규정을 위반하면서 아르차흐의 민간거주지에 지속적인 사격을 가하고 있다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։ «Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։ Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են»,-նշում են ԱԻ պետական ծառայությունից։ 아르차흐 공화국의 국가긴급재난서비스로부터 "아르멘프레스"에 알려온 바에 따르면, 10월 15일 새벽, 16일 야간에, 특히, 새벽에, 적은 대포를 사용하여 마르뚜니시와 카르미르슈까의 거주지를 향해, 아침에는 베르다쉔 자치구를 향해 집중포화를 가하였다. "하드루트 지방의 또흐, 카샤타흐 지방의 띠그라나반, 야게호비뜨 및 아가브노의 거주지가 포격당하고 있습니다. 피해자와 부상자에 대한 정보가 명확해지고 있습니다."라고 국가긴급재난서비스는 언급하였다. 

 

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ևս մեկ անգամ վերահաստատեց՝ ՊԲ ստորաբաժանումները բնակավայրերի ուղղությամբ թիրախավորված կրակ չեն վարում, միայն` ռազմական նշանակետերի: 아르메니아 공화국의 국방부 대변인 슈샨 스떼파니안은 다시한번 방위군 부대가 거주지를 향한 목표사격을 하지 않으며 오직 군사시설만을 목표로 한다는 것을 재확인하였다. 

 

 

 

Հայաստանում COVID-19-ի հաստատված դեպքերը շարունակում են աճել. գրանցվել է 1465 նոր դեպք: 아르메니아에서 코비드-19의 확진사례가 계속해서 증가하고 있다. 1465건의 새로운 사례가 보고되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 61460 դեպք, որոնցից 47541 -ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12549 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 4005 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 340 116 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1465 նոր դեպք և 422 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1056 (ավելացել է ևս 10-ով) դեպք: 예레반, 10월 16일, 아르메니아에서 10월 16일자로 코로나바이러스 질환의 총 61,460건의 사례가 확인되었으며 이중 47,541건이 회복되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 보건부 국가질병관리본부 사이트에 언급되었다. 코로나바이러스 질환은 현재 12,549명의 환자가 치료중에 있다. 최근 24시간동안 4,005건의 테스트를 수행하였으며 총체적인 측면에서 340,116건의 테스트가 수행되었다. 따라서 코로나바이러스 질환으로 확진된 1465건의 신규사례와 422명의 완치사례가 있다. 총계에서 코로나바이러스 질환으로부터 1056명의 사망자가 등록되었다. (또한 10건의 추가적인 사례가 있다.)

 

ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 60, 76, 68, 86, 60 տարեկան տղամարդիկ և 83, 86, 93, 73, 73 տարեկան կանայք: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 314 է: 아르메니아 공화국의 보건부로부터 사망자에 관하여 보도된 바에 따르면 환자들은 60, 76, 68, 86, 60살의 남성과 83, 86, 93, 73, 73세의 여성들이다. 모든 이들은 기저질환을 가지고 있으며 코로나바이러스에 감염되었지만 다른 질환으로 인한 사망 3건이 보고되었다. 이런 사례들의 총계는 314건이다. 

 

 

 

Վարչապետը ԱԳ նոր փոխնախարար է նշանակել: 총리는 새로운 외무부 차관을 임명하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արա Այվազյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում: 예레반, 10월 16일, 아르멘프레스: 총리 니콜 파쉬니안의 결정으로 아라 아이바지안은 외무부 차관으로 임명되었다. "아르멘프레스"의 전언에 따르면, 총리의 결정은 정부의 공식사이트에 게재되었다. 

 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Այվազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ: "공익에 관한" 아르메니아 공화국의 법률 제 9조 1항에 의거하여 아라 아이바지안이 아르메니아 공화국의 외무부 차관으로 임명되었다."라고 결정문에 명시되었다. 

 

 

 

Արցախի ճակատամերձ Մարտունին հրետակոծում են՝ անտեսելով անգամ հրադադարի համաձայնությունը. ՏԱՍՍ-ի անդրադարձը: 심지어 휴전협정조차 무시하며 아르차흐의 최전선 마르뚜니를 포격하고 있다. - TACC 통신 참조

 

- ճակատամերձ 최전선

- անդրադարձ 참조, 인용

- ՏԱՍՍ = Телеграфное агентство Советского Союза TACC 통신

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային լրագրողների խումբն Արցախի՝ ճակատային գծից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մարտունի փոքրիկ քաղաքում արձանագրել է՝ այն հրետակոծման Է ենթարկվում ամեն օր նույնիսկ հրադադարի ռեժիմի համաձայնությունից հետո: 예레반, 10월 16일, 아르멘프레스: 국제언론집단은 아르차흐의 최전선에서 5Km 거리에 위치한 마르뚜니의 작은 도시에서 휴전협정이후에도 매일 포격당하고 있다고 보도하였다. 

 

Ռուսական ՏԱՍՍ-ի թղթակիցը պատմել է, որ բնակավայրի շատ բնակիչներ մեկնել են, մնացածները պատսպարվում են նկուղներում, և միայն ամենահամարձակներն են երբեմն մի քանի րոպեով փողոց դուրս գալիս: «Լրագրողները մոտենում են տեղի վարչակազմի շենքին, արագորեն իջնում և թաքնվում մուտքի մոտ ծառերի տակ կամ մտնում նախասրահ, որպեսզի անօդաչուները մարդկանց մեծ կուտակումներ չֆիքսեն բաց տարածքում: Քաղաքի շրջակայքում ինչ-որ տեղ լսվում են արկերի չդադարող պայթյունները»,-պատմել է լրագրողը: 러시아 TACC 통신사의 특파원은 거주지의 많은 주민들이 떠났으며 나머지는 지하실에 숨어지내고 있고, 

가장 대담한 사람만이 가끔 몇분동안 거리를 나온다고 보도하였다. "드론이 개방지역에서 많은 사람무리를 사로잡지 않도록 하기 위해서 기자들은 지방행정건물에 들어가서 빠르게 내려가 입구 근처의 나무아래 숨거나 로비로 들어갑니다. 도시의 주변에서는 어디에선가 끊임없는 포격음이 들려옵니다."라고 기자는 말했다. 

 

- ամենահամարձակ 가장 대담한, 용기있는

- թաքնվել 숨다

- նախասրահ 로비, 홀

- կուտակում = կուտակելը 모이다, 무리

- ֆիքսել 사로잡다

 

 

«Բառացիորեն մի քանի րոպե առաջ հակառակորդը հրետակոծեց քաղաքը: Գնդակոծումները շարունակվում են ամեն օր նույնիսկ զինադադարից հետո,- նշել է զինվորական համազգեստ հագած քաղաքապետը:- Մեր դեմ գործում են անօդաչուներ, «Գրադներ», «Սմերչներ», «Ուրագաններ», եղել Է նույնիսկ ավիահարձակում: Ընդամենը հակամարտության Էսկալացիայի սկզբից ի վեր Մարտունիում զոհվել Է հինգ խաղաղ բնակիչ, և տասը վիրավորվել Է»: "말 그대로 몇분전 적군은 도시를 포격하였습니다. 포격은 심지어 휴전후에도 매일 계속되고 있습니다."라고 군복을 입은 시장은 말하였으며, 우리를 향해 드론, "Grad", "Smerch", "Uragan"이 운용되고 있으며 심지어 공격기도 있었습니다. 분쟁이 심화되기 시작한 이래로 마르뚜니에서 모두 5명의 민간인이 사망하였으며 10명이 부상을 입었습니다."

 

- բառացիորեն 말(문자) 그대로

- ընդամենը 모두 합쳐, 다만

 

Քաղաքապետը լրագրողներին նախազգուշացել է, որ կրկին գնդակոծման հավանականությունը չափազանց մեծ Է, առաջարկել կես ժամից մի ժամ սպասել ոչ հեռվում գտնվող նկուղում, նախքան կմեկնեն նկարահանելու քաղաքը և շփվելու տեղացի բնակիչների հետ: 시장은 기자들에게 재차 총에 맞을 확률이 매우 높음을 경고하였고 30분에서 한 시간정도 인근에 위치한 지하실에서 기다렸다가 도시를 촬영하고 주민들과 접촉할 것을 제안하였다. 

 

- հավանականություն 개연성, 확률

- չափազանց 아주, 매우

 

«Քաղաքն ամայի Է, սոսկ ժամանակ առ ժամանակ մեծ արագությամբ անցնում են մարդատար ավտոմեքենաներ. յուրաքանչուր վարորդ ցանկանում Է հնարավորինս արագ հասնել նպատակին և վերադառնալ փրկարար նկուղ: "도시는 황량하며 때때로 승용차만이 매우 빠르게 지나다니며 모든 운전자는 가능한 빨리 목적지에 도달하기를 원하며 피난지하실로 돌아옵니다."

 

- ամայի 황량한

- սոսկ 다만

- մարդատար ավտոմեքենա 승용차

- նկուղ 지하실

 

Ապաստարաններից կանայք գրեթե դուրս չեն գալիս, իսկ տղամարդիկ երբեմն դուրս են գալիս՝ ստուգելու իրենց տունն ու տնտեսությունը: Բակերից մեկում տանտերն, անտեսելով վտանգը, թղթակիցներին համառորեն հրավիրում Է մտնել տուն, դույլից գինի լցնում գավաթը, խաղող քաղում և առաջարկում հյուրերին: Հետո ուղեկցում Է այգի և ցույց տալիս արկի առաջացրած ձագարափոսը: Երբ քաղաքում մնալն արդեն դառնում Է շատ վտանգավոր, լրագրողները մեկնում են՝ հրաժեշտի «հաջողություն» և «զգույշ եղեք» մաղթանքներով»,-պատմում է ՏԱՍՍ-ը: 여성들은 대피소에서 거의 나가지 않으며 남성은 때때로 그들의 집과 살림을 확인하기 위해 나갑니다. 마당들중 한곳에서 집주인은 위험을 무릅쓰고, 특파원들에게 지속적으로 집에 들어와 양동이로부터 와인을 채운 잔과 수확한 포도를 청하며 손님들에게 권합니다. 그런 후 정원으로 데려가 포탄에 의해 파괴된 깔대기를 보여줍니다. 도시에 머무는 것이 매우 위험해질 때, 기자들은 "행운"과 "무사"를 기원하며 떠납니다."라고 TACC 통신은 보도하였다. 

 

- համառորեն 지속적으로

- դույլ 양동이

- ձագարափոս 깔대기, (와인을 만드는 기계)

 

 

 

Սիրիացի վարձկանները պատմել են՝ Ադրբեջանն իրենց որպես կենդանի վահան է օգտագործել: 시리아 용병들은 아제르바이잔이 그들을 살아있는 방패로 이용하고 있다고 말했다. 

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ անկախ լրագրող Լինդսի Սնելը շարունակում է պատառիկներ հրապարակել սիրիացի վարձկանների հետ զրույցներից: Դրանցից պարզ է դառնում, որ նրանց խաբել են՝ ասելով, թե գնում են պահպանելու թուրքական բազաներ, այնինչ՝ ուղարկել են Արցախի դեմ պատերազմի: 예레반, 10월 16일, 아르멘프레스: 유명한 프리랜서 기자 린드스 스넬은 계속해서 시리아 용병들과 인터뷰에서 발췌한 내용을 보도하고 있다. 그것으로부터 아르차흐에 맞선 전쟁에 보내져 터키의 기지를 보호하러 간다며 그들을 속인 것이 분명하다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սնելը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում վկայակոչել է սիրիացի վարձկանների խոսքերը, որոնք նոր են վերադարձել Ադրբեջանից՝ ներգրավված լինելով Արցախի դեմ մարտերում: "아르멘프레스"의 보도에 따르면, 스넬은 그의 "트위터" 미크로블로그에 아르차흐에 맞선 전투에서 배치되었다가 아제르바이잔에서 돌아온 시리아 용병과의 대화를 게재하였다. 

 

«Սիրիացիները շատ են սպանվում, ամեն օր, գրեթե 5-10 հոգի, հմուտ դիպուկահարը միանգամից սպանել է 28 հոգու: Ադրբեջանի բանակն այնտեղ էր, բայց չէին կռվում, սիրիացիներից 200 մետր հետ էին կանգնում ու մեզ որպես կենդանի վահան օգտագործում: «Համզա»-ի շատ անդամներ վերադարձել են, հնարավոր է կեսը: Նրանք ուղարկել են 1000-ին, երևի 300-ը վերադարձած կլինի, շատերը մահացել են: Մենք քաղաքացիական ինքնաթիռով Բաքվից գնացել ենք Անկարա, իսկ Անկարայից Գազիենթափ՝ ռազմական ինքնաթիռով»,-մեջբերել է Սնելը: "시리아인들은 매일 거의 5-10명이 죽고 있으며, 숙련된 저격수가 한번에 28명을 죽이고 있습니다. 아제르바이잔 군은 거기에 있지만 싸우지 않고 있었다. 시리아인들로부터 200미터 뒤에 서있으며 우리를 살아있는 방패로 이용하고 있었따. "함자"의 많은 조직원이 돌아왔으나 채 반도 되지 않습니다. 그들은 1000명이 보내졌지만 아마 300명정도가 돌아오게 될 것이다. 많은 이들이 죽었습니다. 우리는 민간 비행기로 바쿠로부터 앙카라로 왔으며 앙카라에서 가지안타프로 군용비행기를 타고 왔습니다."라고 스멜은 인용하였다.   

 

 

 

Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կուտակումները Իրանի սահմանի երկայնքով: 아제르바이잔 군은 계속해서 이란의 국경을 따라 집결하고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 예레반, 10월 16일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국방부 국방정책 및 국제협력부 총책임자 레온 아이바지안은 10월 16일에 아르메니아에서 이란 이슬람 공화국 대사관의 군사총괄 대령 바흐만 사데긴과 만났다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 공화국 국방부 공보처와 관련된 부서가 알려왔다. 

 

- գնդապետ 대령

 

Լևոն Այվազյանը տեղեկացրել է, որ, չնայած հայկական կողմի բազմաթիվ հորդորներին. Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կուտակումները և գործողությունների իրականացումը ԻԻՀ սահմանի երկայնքով` այդպիսով պատսպարվելով պետական սահմանով: Իրանական կողմին ևս մեկ անգամ ներկայացվել է Ադրբեջանի ԶՈւ գործողությունների` Իրանի հետ սահմանից անվտանգ հեռավորության վրա տեղափոխելու անհրաժեշտությունը: 레온 아이바지란은 아르메니아 측의 수많은 충고에도 불구하고, 아제르바이잔 군은 계속해서 이란 이슬람 공화국의 국경을 따라 집결하고 있으며 국경을 따라 피난하면서 작전수행을 하고 있다고 알렸다. 이란 측에 다시 한번 아제르바이잔 군대의 행동에 대해, 이란과의 국경에서 안전한 거리로 이동할 필요성을 어필하였다. 

 

Արցախի պաշտպանության բանակի անունից փոխանցվել է, որ նշված հատվածում իրավիճակի անփոփոխ մնալու դեպքում, ՊԲ-ն իրեն իրավունք է վերապահում կործանիչ հարվածներ հասցնել տվյալ հատվածում գտնվող Ադրբեջանի զինված ուժերին, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: 아르차흐의 방위군을 대표하여 상기 언급된 지역에서 상황의 변화가 없는 경우, 방위군은 해당지역에 위치한 아제르바이잔 군대를 공격할 권리를 가지고 있으며, 그 결과의 모든 책임은 아제르바이잔의 군지휘부에게 있음을 알렸다. 

 

 

 

Սա ցույց է տալիս հակառակորդի բարբարոսության խորությունը. Մնացականյանը՝ հայ գերիներին սպանելու մասին: 이것은 적군의 야만적인 본질을 보여준다. 아르메니아 포로를 살해한 것에 대하여. 

 

- բարբարոսության խորություն 야만적인 본질

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Ադրբեջանի Զինված ուժերի կողմից հայ գերիներին սպանելու դեպքը համարում է հակառակորդի բարբարոսության խորության ցուցադրումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանն ասաց Հունաստանի Արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: 예레반, 10월 16일, 아르멘프레스: 아르메니아 공화국 외무부 장관 조흐라프 므나차까니안은 아제르바이잔의 군대에 의해 아르메니아 포로가 살해당한 사건을 적군의 야만적인 본질을 보여주는 것이라 간주하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 므나차까니안은 그리스 외무부 장관과의 공동기자회견에서 말했다. 

 

«Դա նորից ի ցույց է դնում բարբարոսության խորությունը և սա առաջին անգամը չէ: Նորից ի ցույց է դնում, որ Մենք ուղղակի պայքարում ենք մեր հայրենակիցների գոյության համար, և որևէ բան մեզ հետ չի պահի դրանից: Նորից ուզում եմ խորապես խոնարհվել բոլոր այդ խիզախների առաջ, որ հիմա կռվում են դրա համար: Մեր գործը լինելու է միջազգային հանրությանն ամենախիստ ձևով ի ցույց դնելու խորությունն այս բարբարոսության, թե ինչի հետ մենք գործ ունենք»,- ասաց Մնացականյանը: "그것은 다시금 야만적인 본질을 보여주며 이것이 처음은 아닙니다. 우리가 직접적으로 우리 동포의 존재를 위해 싸우고 있으며 어떤 것도 그것으로부터 우리를 방해하지 못한다는 것을 보여줍니다. 다시 한번 현재 그것을 위해 싸우고 있는 그 모든 용감한 이들앞에 깊이 머리를 숙이고 싶습니다. 우리의 임무는 국제사회에 가장 강력한 형태로 우리가 무엇을 다루고 있는지, 이러한 야만적인 본질을 보여주는 것입니다."라고 므나차까니안은 말했다.  

 

- խոնարհվել 절하다, 고개를 숙이다

 

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ այս հակամարտության էությունն է այն, որ ցանկացած քաղաքակիրթ, ցիվիլիզացիոն նորմերը ենթարկվում են ուղղակի ջախջախման: 조흐라프 므나차까니안은 이 갈등의 본질은 문명화, 문명의 규범이 직접적으로 억압되고 있음에 있다고 언급하였다.  

 

- ցիվիլիզացիա = քաղաքակրթություն 문명

- ենթարկել 종속되다

 

 

 

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում 34 քաղաքացիական անձ է զոհվել: 아제르바이잔의 침략의 결과로 아르차흐에서 34명의 민간인이 사망하였다. 

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ 34 քաղաքացիական անձ է զոհվել: 스테파나게르뜨, 10월 16일, 아르멘프레스: 아제르바이잔이 촉발한 군사행위의 결과로 아르차흐에서 총 34명의 민간인이 사망했다. 

 

Այս մասին տեղեկացնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: 이에 대하여 아르차흐 인권옹호자인 아르딱 베글라리안이 전해왔다. 

 

«Ադրբեջանը անցած գիշեր շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը ծանր հրետանիով: Կարմիր Շուկա գյուղում նրանք կիրառել են «Սմերչ»-ի կասետային ռումբեր, որի հետևանքով ևս մեկ քաղաքացիական անձ է զոհվել և մեկը վիրավորվել: Ընդհանուր առմամբ զոհվել է 34 քաղաքացիական անձ և 2 ռազմագերի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Բելգարյանը: "아제르바이잔은 지난 밤에 계속해서 아르차흐의 민간거주지를 타켓으로 맹렬한 포격을 가하였습니다. 까르미르 슈카 마을에서 그들은 "Smerch" 다연장로켓을 사용하였으며, 그 결과로 한명의 민간인이 사망하였으며 한사람은 부상을 당했습니다. 총 34명의 민간인과 2명의 군인이 사망하였습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면 베글라리안은 그의 "트위터" 미크로블로그에 게재하였다. 

 

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծության արդյունքում վիրավորված քաղաքացիական անձը՝ Քարվաճառի շրջանի Քարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանն է։ Նրա վիճակը կայուն է։ 아르메니아 합동정보센터는 아제르바이잔 군대의 포격으로 부상당한 민간인을 발표하였다. 카르바짜르 지방의 카라반 마을의 주민 마리네 필로시안이다. 그의 상태는 안정적이다. 

 

 

 

ԱՄՆ-ը զգուշացրել է Թուրքիային ռուսական S-400 համակարգերի ձեռքբերման հետևանքների մասին: 미국은 터키에게 러시아산 S-400 시스템의 인수 결과에 대해 경고하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական ռազմական արտադրանքի ձեռքբերումը, ինչպիսիք են S-400 համակարգերը, անընդունելի է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Reuters» գործակալությանը, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մորգան Օրագուսը՝ նախազգուշացնելով Թուրքիային ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում հարաբերություններում հնարավոր լուրջ հետեւանքների մասին, եթե Թուրքիան ակտիվացնի այդ համակարգերը: 예레반, 10월 16일, 아르멘프레스: 미국은 터키에 의한 S-400 시스템과 같은 러시아산 군수제품의 인수를 용납하지 않는다고 발표했다. "아르멘프레스"의 전언에 따르면, "로이터" 통신을 인용하여, 이에 대하여 미국 국무부 언론담당비서관인 모건 오라구스는 터키가 이러한 시스템을 활성화할 경우, 미국과의 안보분야의 관계에서 심각한 결과가 발생할 수 있음을 경고하면서 발표하였다. 

 

- ինչպիսիք 와 같은

 

«Եթե դա հաստատվի, մենք ամենավճռական կերպով կդատապարտենք S-400 հրթիռի փորձարկումը Թուրքիայի կողմից՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի եւ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջ պարտականությունների հետ անհամատեղելի քայլ»,-ասել է Մորգան Օրտագուսը: "그렇게 확인된다면, 우리는 나토의 동맹국과 미국의 전략적파트너쉽과 부합하지 않는 단계로 가장 강력한 방법으로 터키측에 S-400 미사일 시험을 비난할 것입니다. 

 

 

 

Առաջնագծում ընթանում են դժվար ու ծանր մարտեր, հատկապես` հարավային ուղղությամբ: 최전선에서 어렵고 치열한 전투가 진행중이다. 특히, 남쪽 방향에서

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այս պահին շարունակվում են դժվար ու ծանր մարտերը, հատկապես` հարավային ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 16일, 아르멘프레스: 아르차흐와 아제르바이잔 갈등지역의 접촉선에서 현재 어렵고 치열한 전투가, 특히, 남쪽방향에서 지속되고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 10월 16일에 개최된 기자회견과정에서 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 말했다.  

 

- հակամարտ = հակամարտության մեջ գտնվող 갈등

- զորք 군대

 

«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը և հյուսիսում, և հարավում երկար հրետակոծությունից հետո, որի ընթացքում կիրառվում են նաև այլ օդային հարձակման միջոցներ՝ ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել են լայնածավալ հարձակման: Առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր Զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչներին, ահաբեկիչներին և այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք: Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը, որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ: Մինչև այս պահն ընթանում են դժվար ու ծանր մարտեր, հատկապես հարավային ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը: "오늘 이른 아침에 아제르바이잔 군대는 북쪽과 남쪽에서 장시간의 포격이후, 그 과정에서 드론, 미사일, 공격기 등 다른 공습수단을 운용하여 대규모 공격을 감행하였습니다. 적어도 두번의 치열한 공격이후 북쪽방향에서 우리군은 고지나 진지를 점령하는데 성공하지 못한 아제르바이잔 군의 주력부대, 테러리스트와 다른 집단을 성공적으로 격퇴시켰습니다. 남쪽방향에서 어떤 방향에서든 우리군은 재편성하면서 하루종일 치열한 전투가 계속되고 있습니다. 현재까지 어렵고 치열한 전투가, 특히, 남쪽방향에서 진행되고 있습니다."라고 호브한니시안은 말했다.  

 

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ: Այդ ընթացքում հայկական կողմին հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր, որոնք դեռ իդենտիֆիկացված չեն: 국방부 대변인은 낮동안 아제르바이잔의 공군도 특수비행을 수행했다고 언급하였다. 그동안 아르메니아 측은 성공적으로 여전히 확인되지 않는 일부 항공기를 무력화시켰다. 

 

 

 

Թշնամուն թույլ չենք տա ոտնակոխ անել մեր հայրենիքը. Փաշինյանը՝ ճակատ մեկնող պահեստազորայիններին: 적군이 우리의 조국을 짓밟는 것을 허용하지 않을 것이다. 파쉬니안 - 전선으로 떠나는 예비군

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս և հանդիպել առաջնագիծ ուղևորվող պահեստազորայիններին: 예레반, 10월 16일, 아르멘프레스: 총리 니콜 파쉬니안은 국방부의 N 사단을 방문하여 최전선으로 향하는 예비군들과 만났다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով նրանց՝ վարչապետը նշել է. «Եղբայրներ, ես շատ կուզենայի, որ այսօր ձեր առաջ ելույթ ունենալով ասեի, որ այլևս կայունությունը և խաղաղությունը մեր հայրենիքում վերականգնված է և հայրենիքն այլևս ձեր զինվորական ծառայության կարիքը չունի ու այլևս ունի կրկին ձեր քաղաքացիական ծառայության կարիքը: "아르멘프레스"에게 아르메니아 공화국 총리실의 공보처와 관련된 부서에서 알려온 바에 따르면, 그들을 맞이하면서 총리는 언급하였다. "형제 여러분, 나는 오늘 여러분들 앞에서 연설을 통해 안정과 평화가 우리 조국에서 회복되었고 조국은 더이상 여러분의 복무가 필요없으며, 다시 여러분들의 시민서비스의 필요성이 있다고 말하고 싶었습니다.  

 

Բայց դա ճշմարտություն չէր լինի, որովհետև մենք այսօր այստեղ ենք, դուք այսօր այստեղ եք, որովհետև հայրենիքն, այո, ունի ձեր և մեզնից յուրաքանչյուրի ծառայության կարիքը: Այսօր մենք գտնվում ենք մի այնպիսի իրավիճակում, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է մոռանա իր նախորդ՝ քաղաքացիական կարգավիճակը, և մենք ամբողջ ազգով պետք է զինվորագրվենք հայրենիքի պաշտպանության գործին: 하지만, 그것은 사실이 아닙니다. 왜냐하면 우리는 오늘 여기에 있으며 여러분은 오늘 여기에 있기 때문입니다. 왜냐하면 조국은 여러분과 우리 각자의 봉사가 필요합니다. 오늘 우리는 각자 모두 이전의 시민적 지위를 잊고 전국에서 조국을 수호하는 임무를 위해 군대에 입대해야하는 상황에 처해 있습니다. 

 

- ամբողջ ազգով 전국에서  

 

Բայց ես ուզում եմ, որ դուք լավ իմանաք, թե ինչով եք զբաղված լինելու ձեր տներից հարյուրավոր կիլոմետրեր հեռանալով, ձեր երեխաներից հարյուրավոր կիլոմետրեր հեռանալով, ձեր հարազատներից հարյուրավոր կիլոմետրեր հեռանալով: Դուք կանգնած եք լինելու ձեր երեխաների, ձեր հարազատների, ձեր կանանց, ձեր ծնողների, ձեր շեմի և ձեր օջախի պաշտպանության դիրքերում: Այնտեղ, որտեղ դուք գնալու եք՝ հնարավոր է ձեր շուրջը նայելով ոչ մի ծանոթ ծառ և ոչ մի ծանոթ թուփ չտեսնեք, բայց իրականում դուք կանգնած եք լինելու ձեր երեխաների ննջարանների դռների առաջ, ձեր սեփական ննջարանների դռների առաջ, ձեր երեխաների դպրոցների առաջ, որովհետև դուք գնում եք այնտեղ՝ հայրենիքը պաշտպանելու, որպեսզի կարիք չլինի ձեր հայրենիքը պաշտպանել: Դուք գնում եք այնտեղ՝ ձեր ննջարանները պաշտպանելու, ձեր ննջարանների մուտքերը պաշտպանելու, ձեր շքամուտքերը պաշտպանելու, ձեր շենքերը պաշտպանելու, ձեր բակերը պաշտպանելու: Եվ մենք ասում ենք՝ թշնամուն թույլ չենք տա ոտնակոխ անել մեր հողը, մեր հայրենիքը, մեր սահմանները: 하지만 나는 여러분들이 여러분의 집으로부터 수백킬로 떨어져, 여러분의 자녀로부터 수백킬로 떨어져, 여러분의 친척과 수백킬로 떨어져 무엇을 하게 될지를 잘 알고 있다고 생각하고 싶습니다. 여러분은 여러분의 자녀, 여러분의 친척, 여러분의 부인, 여러분의 부모, 여러분의 문턱과 여러분의 고향집의 방어진지에서 있을겁니다. 여러분이 갈 그곳은 여러분의 주위에 펼쳐있는 익숙한 나무와 익숙한 덤불도 보이지 않을 수 있지만, 실제로 여러분이 여러분 자녀들의 침실앞, 여러분 개인적인 침실앞, 여러분 자녀들의 학교앞이 될 것입니다. 왜냐하면 여러분은 여러분의 조국을 보호할 필요가 없도록 조국을 수호하는 곳에 가고 있기 때문입니다. 여러분은 여러분의 침실을 보호하기 위해, 여러분의 침실의 입구를 보호하기 위해, 여러분의 대문을 보호하고, 여러분의 건물을 보호하고, 여러분의 마당을 보호하기 위해 그곳에 가고 있습니다. 그리고 우리는 적이 우리의 땅을, 우리의 조국을, 우리의 국경을 짓밣도록 허락하지 않을 것이라 말하고 있습니다. 

 

- շեմ 문턱

- օջախ (고향)집

- թուփ 덤불

 

2016 թվականի գարնանը ես կանգնած եմ եղել ճիշտ այն տեղում, որտեղ դուք եք կանգնած: 2016 թվականին, երբ ես որոշում եմ կայացրել, որ որպես կամավոր պետք է մեկնեմ հայրենիքը պաշտպանելու՝ դա տեղի է ունեցել ընդամենը պահի, ակնթարթի տակ: Երբ առավոտյան արթնացել եմ և տեսել իմ դեռևս մի տարին չբոլորած դստերը քնած՝ ասել եմ, որ պիտի գնամ նրա խաղաղ քունը պաշտպանելու և եթե պետք լինի, ես պիտի զոհվեմ հանուն հայրենիքի, որպեսզի իմ երեխան, իմ հարևանի երեխան, իմ ընկերոջ երեխան, իմ եղբոր երեխան ապրեն և հաղթեն: Եվ մենք չենք ընկրկի, մենք չենք նահանջի, մենք չենք հանձնվի և կկանգնենք մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում: 2015년 봄에 나는 정확히 여러분이 서있던 이 장소에 있었습니다. 2016년, 나는 자원봉사자로써 조국을 수호하기 위해 가는 것에 지원하기로 결정하였으며 그것은 순식간에 일어났습니다. 아침에 일어나서 나의 한 살도 안된 딸이 잠든 것을 보았을 때, 나는 그녀의 평화로운 잠을 지키기 위해 가야만 한다고 말했으며, 필요하다면 나는 조국을 위해 죽을 것이라 생각했습니다. 그래야 나의 자녀, 나의 이웃자녀, 나의 친구의 자녀, 나의 형제의 자녀가 살고 이겨낼 것이기에. 또한 우리는 물러서지 않을 것이고, 후퇴하지 않으며, 우리는 포기하지 않고 우리의 조국을 수호하는 위치에 서 있을 것입니다. 

 

- ակնթարթի տակ 순식간에 

 

Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք, խոսենք նաև աշխարհում տիրող իրավիճակի մասին: Այսօր շատ են հարց տալիս, թե արդյոք մենք աշխարհում ունենք բարեկամներ: Ես ձեզ ուզում եմ հավաստիացնել՝ այո մենք աշխարհում ունենք բարեկամներ, բայց այդ բարեկամները մեր փոխարեն չեն որոշելու: Բայց ես ուզում եմ ասել, որ այդ բարեկամները, աշխարհի մեր բարեկամները կպաշտպանեն մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք պարտվել՝ նրանք կպաշտպանեն պարտվելու մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք հաղթել՝ նրանք կպաշտպանեն հաղթելու մեր որոշումը: Եվ ես համոզված եմ, գիտեմ, որ մենք որպես հազարամյա ժողովուրդ ունենք կամք այսօր այստեղ այդ ամենադժվար որոշումը կայացնելու, և այդ դժվար որոշումը՝ հաղթելու որոշումն է: Ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, որ դուք այստեղից մեկնեք հաղթանակը ձեր սրտի մեջ պահած, հաղթանակը ձեր մտքում պահած, հաղթանակը ձեր հոգում պահած: Հիշեք, որ դուք կռվում եք հանուն ձեր երեխաների, որ դուք պաշտպանում եք ձեր տները, ձեր ննջարանները, ձեր թաղերը, ձեր շենքերը, ձեր ինքնությունը, ձեր արժանապատվությունը, ձեր տղամարդկությունը և դուք կհաղթեք, և մենք կհաղթենք: 나는 우리가 세상에 펼쳐진 상황에 대해 분명히 기록하고 말하기를 원합니다. 과연 우리가 세상에 친구들 가지고 있는지에 대한 오늘 많은 질문이 있었습니다. 나는 여러분에게 단언하고 싶습니다. 예, 우리는 세상에 친구들을 가지고 있습니다. 하지만, 그 친구들이 우리를 대신하여 결정해주지는 않습니다. 하지만 나는 말하고 싶습니다. 그 친구들은, 세상의 우리의 친구들은 우리의 선택을 지지할 것이라고, 우리가 지기로 결정하였다면 그들은 지기로 한 우리의 선택을 지지할 것입니다. 우리가 승리하기로 결정하였다면 그들은 승리하기로 한 우리의 결정을 지지할 것입니다. 또한 나는 우리가 밀레니엄 세대로써 오늘 여기에서 가장 어려운 결정을 내려야만 하는 의지를 가지고 있고 그 결정은 이기는 것이라는 것을 확실하게 알고 있습니다. 당신에게 묻습니다, 당신에게 요청드립니다. 당신에게 제안드립니다. 여러분이 여기에서부터 당신의 가슴속에 승리를 간직하고, 당신의 생각속에 승리를 간직하고, 당신의 영혼속에 승리를 간직한 채 떠나기를. 기억하십시오, 여러분이 당신의 자녀를 위해 싸우고 있음을, 여러분이 당신의 집, 당신의 침실, 당신의 이웃, 당신의 건물, 당신의 정체성, 당신의 존엄성, 당신의 남자다움을 지킬 것이며 여러분은 이길 것입니다, 그리고 우리는 이길 것입니다.  

 

- հավաստիացնել 확언하다, 단언하다

- ընտրություն 선택

- համոզված 확신하는

 

Հայ ժողովուրդը երկիր մոլորակի վրա պիտի գոյություն ունենա հավիտյան: Մենք այսօր գոյություն ունենք այն հաղթանակների շնորհիվ, որ հազար տարի առաջ կռել են, կոփել են և պահել են մարդիկ՝ սեփական զրկանքների գնով: Եվ մենք այսօր կերտում ենք ոչ միայն մեր այսօրվա, այլև մեր հազար տարվա ապագան: Եվ դուք հիշեք, որ ահա այս առաքելության կրողներն եք, պատմության կրողներն եք: Եվ ես կրկին ուզում եմ ասել, որ Հայաստանի, հայ ժողովրդի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես: Եվ եթե ամեն մեկս այսպես մոտենանք մեր առաքելությանը՝ մենք կլինենք անպարտելի և մենք կհաղթենք, եթե մեզնից յուրաքանչյուրը հասկանա, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ինքն է: 아르메니아 사람들은 지구상에 영원히 존재해야합니다. 우리는 오늘날 수천년전 자신을 희생하며 싸웠던, 굳건하게 지키고 사람들을 보호했던 승리덕분에 존재합니다. 또한 오늘날 우리는 현재뿐만 아니라 우리의 수천년 미래를 만들고 있습니다. 그리고 여러분은 당신이 이 사명의 소유자이자 역사의 소유자임을 기억하십시오, 또한 나는 다시금 말하고 싶습니다. 아르메니아의, 아르메니아 사람들의 미래는 한사람에게 달려있으며 그 한 사람은 바로 여러분입니다. 그 한 사람은 당신입니다. 그리고 그 한 사람은 당신입니다. 그리고 그 한 사람은 당신입니다. 그 한사람은 당신입니다. 우리 각자가 이런 식으로 사명에 접근한다면 아르메니아의 미래가 한 사람에게 달려 있으며 그 한 사람이 자신이라는 것을 안다면 우리는 승리할 수 있습니다.  

 

- երկիր մոլորակ 지구행성

- կոփել 굳건하게 지키다

 

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, հավատում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ, հավատում եմ, որ դուք հերոս եք, հավատում եմ, որ դուք հաղթող եք, հավատում եմ, որ դուք արժանապատվորեն պաշտպանելու եք ձեր երեխաների, մեր երեխաների ապագան:

여러분 모두를 사랑합니다. 여러분 모두가 자랑스럽습니다. 여러분 모두 앞에 고개 숙입니다. 여러분 모두를 믿습니다. 여러분이 영웅이라는 것을, 나는 믿습니다. 당신이 승리할 것이라는 것을, 나는 믿습니다. 여러분이 자신감을 갖고, 여러분의 자녀, 여러분의 자녀의 미래를 지킬 것이라는 것을. 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments