휴먼노마드
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 17일자) 본문
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 17일자)
LifeChallenger 2020. 10. 17. 19:06
ՀՀ օդային տարածքում հայտնաբերվել են հակառակորդի ԱԹՍ-ներ. ձեռնարկվում են համապատասխան միջոցներ: 아르메니아 공화국의 영공에 적군의 드론이 등장했다. 적절한 대응조치가 취해졌다.
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ օդային տարածքում հայտնաբերվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ։ 예레반, 10월 17일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 영공에 적군의 드론이 출현하였다. 적절한 대응조치가 취해졌다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 대변인 슈샨 스떼파니안이 그녀의 "페이스북" 페이지에 게재하였다.
ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ: 아르메니아 공화국의 영공에 아르메니아 공화국의 방공부대는 적군의 드론 2대를 격추하였다.
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ։ 예레반, 10월 17일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 영공에서 아르메니아 공화국의 방공부대는 적군의 드론 2대를 격추하였다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 대변인 슈샨 스떼파니안은 그녀의 "페이스북" 페이지에 게재하였다.
Ադրբեջանը լուսաբացից սկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը. կան տուժածներ: 아제르바이잔은 새벽부터 스테파나게르뜨를 향해 포격을 시작하였다. 피해자가 있다.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը հոկտեմբերի 17-ի լուսաբացին սկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը։ Վնասվել են բնակելի տարածքներ, նախնական տվյալներով` տուժել է երկու քաղաքացիական անձ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ 스테파나게르뜨, 10월 17일, 아르멘프레스: 아제르바이잔은 10월 17일 새벽에 스테파나게르뜨에 대한 포격을 시작하였다. 주거지역이 손상되었으며 예비자료에 따르면 2명의 민간인이 부상당했다. 이에 대하여 아르차흐의 인권옹호자 아르딱 베글라리안이 전해왔다.
«Բարեբախտաբար մարդիկ ապաստաններում էին, և հնարավոր եղավ խուսափել մեծ կորուստներից», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Բեգլարյանը։ "다행히도 사람들은 대피소에 있었고, 막대한 손실을 피할 수 있었습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 베글라리안은 언급했다.
Անընդհատ հնչել է օդային տագնապի ազդանշանը, լուսաբացից արդեն ոտքի են բոլորը։ 대공경보기가 지속적으로 울렸고, 새벽부터 모두들 이미 깨어있었다.
Առաջին հրթիռակոծությունից մեկ ժամ անց Ադրբեջանը նորից է հարվածել Արցախի մայրաքաղաքի կենտրոնական քաղաքացիական ենթակառուցվածքներին` պատճառելով ավերածություններ։ «Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները, շարունակվում է նաև միջազգային հանրության կուրությունը»,-նշում է Արցախի ՄԻՊ-ը։ 첫번째 미사일공격으로부터 한시간이 지나 아제르바이잔은 재차 아르차흐의 수도 중심지의 민간시설을 공격하였고, 그로 인해 파괴되었다. "아제르바이잔은 계속하여 전쟁범죄를 하고 있으며 계속하여 국제사회의 눈감기도 계속되고 있습니다."라고 아르차흐의 인권옹호자는 말했다.
Արցախի ՊԲ-ն հրապարակել է Գյանջայում տեղակայված Ադրբեջանի լեգիտիմ ռազմական նշանակետերը: 아르차흐 방위군은 간자에 주둔하고 있는 아제르바이잔의 합법적인 군사목표를 확인하였다.
- լեգիտիմ 합법적인
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է Գյանջա քաղաքում տեղակայված Ադրբեջանի լեգիտիմ ռազմական նշանակետերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՊԲ հաղորդագրությունը, Գյանջայում տեղակայված են ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա՝ ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ, ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ, ՊՆ մարտական կառավարման կենտրոն, ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ, ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա, Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան: 스테파나게르뜨, 10월 17일, 아르멘프레스: 아르차흐 공화국의 국방부는 간자시에 주둔하고 있는 아제르바이잔의 합법적인 군사 목표를 확인하였다. "아르멘프레스"의 보도에 따르면 방위군의 게시글을 인용하여 간자에 (아제르바이잔) 국방부의 군사공군기지, 헬리콥터 소대, 국방부 특수여단, 국방부 전투통제센터, 국방부 참모통신대대, 국방부 중앙소속 연료보급기지, 국방부 기계공장, 항공수리공장 및 포병수리공장이 배치되어 있다.
- հաղորդագրություն 게시글
Ադրբեջանը գաղտագողի մեծաքանակ ռազմամթերք և վարձկան-ահաբեկիչներ է տեղափոխում իր տարածք. ՀՀ ԱԱԾ: 아제르바이잔은 대량의 탄약 및 용병과 테러리스트를 자국의 영토에 몰래 들여오고 있다. - 아르메니아 공화국의 국가안보국
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի կողմից երկրի ղեկավարի մակարդակով շրջանառվող ստահոդ տեղեկությունները՝ իբր տարբեր երկրների օդային տարածքներով դեպի Հայաստան քաղաքացիական ինքնաթիռներով, մաքսանենգ ճանապարհով զինամթերք է տեղափոխվում: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ հայտարարությունը. 예레반, 10월 17일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국가안보국은 공식적으로 아제르바이잔 측의 국가지도자차원에서 유포한 여러 국가의 영공으로부터 아르메니아향 민간항공기로 밀수경로를 통해 탄약이 이송되고 있다는 허위 정보를 부인하였다. 아르메니아 공화국의 국가안보국은 성명을 "아르멘프레스"에 제출하였다.
«Վերջին օրերին ադրբեջանական կողմից, տվյալ երկրի ղեկավարի մակարդակով, ակտիվ լուրեր են շրջանառվում տարբեր երկրների օդային տարածքներով դեպի Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական ինքնաթիռներով, մաքսանենգ ճանապարհով, իբր զինամթերք տեղափոխելու, ինչպես նաև համանման այլ ոչ հավաստի երևույթների վերաբերյալ: "최근에 아제르바이잔 측은 언급된 국가의 수장차원에서 적극적인 소식을 다양한 국가의 영공을 통해 아르메니아 공화국향 민간항공기로, 밀수경로로, 탄약이 이송되고 있을뿐만 아니라 다른 신뢰할 수 없는 소스에 대하여 유로하고 있습니다.
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հերքում է նմանօրինակ ստահոդ և հիվանդ երևակայության արդյունք հանդիսացող տեղեկությունները, որոնց տարածումը դարձել է թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական վարձկանների դաշինքի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հիմնական բաղադրիչը և նպատակ ունի հարված հասցնել Հայաստանի Հանրապետության հեղինակությանը, ինչպես նաև գործընկեր ու բարեկամ երկրների հետ ձևավորված ջերմ հարաբերություններին: 아르메니아 공화국의 국가안보국은 공식적으로 그러한 거짓되고 병든 상상력의 결과로 인한 정보를 부인합니다. 그것의 확산은 터키-아제르바이잔-테러리스트 용병의 연합에 의해 촉발된 군사행위의 주요 구성요소가 되며 아르메니아 공화국의 평판뿐만 아니라 파트너쉽과 이웃국가와 형성된 다정한 관계에 공격을 가할 목적을 가지고 있습니다.
- բաղադրիչ 구성요소
- հեղինակություն 평판
- ջերմ 따뜻한, 다정한
Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ գտնվող կոնկրետ տվյալների՝ ադրբեջանական կողմը զբաղվում է դեպի իր տարածք զգալի քանակությամբ ռազմամթերք և վարձկան-ահաբեկիչներ գաղտագողի տեղափոխելու նենգ գործելաոճով, որի մասին են վկայում Բաքվի օդանավակայանից, ադրբեջանական «Սիլկ ուեյ» (Silk Way) բեռնափոխադրող ավիաընկերության «Բոինգ-747» և «ԻԼ-76» ինքնաթիռներով, դեպի տարբեր երկրների ռազմական օդանավակայաններ կատարվող և հետադարձ ուղղությամբ իրականացվող չվերթները. օրինակ՝ արձանագրվել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Բաքվից դեպի Աֆղանստանի Բաղրամի օդանավակայան իրականացվող չվերթը, հոկտեմբերի 17-ին՝ Աֆղանստանի Բաղրամի օդանավակայան– Պակիստանի Լաշկառ գահի օդանավակայան–Բաքու չվերթը: Նույն երթուղին նախատեսված է նաև հոկտեմբերի 18-ին: Նախատեսված են նաև Բաքվից միջանկյալ օդանավակայանով Կանդագարի օդանավակայան ու հետադարձ չվերթները: 아르메니아 공화국의 국가안보국이 제공한 구체적인 자료에 따르면, 아제르바이잔 측은 자신의 영토로 향해 상당한 양의 군사무기와 용병-테러리스트를 몰래 이송하는 교활한 관행에 참여하고 있습니다. 이것에 대해서는 바쿠의 공항으로부터 아제르바이잔의 "실크웨이" 화물항공사의 "보잉-747"과 "IL-76" 항공편으로 다양한 국가의 군사공항에 운행되고 역방향으로 수행되는 항공편에 의해 입증되었습니다. 예를 들어, 2020년 10월 16일에 바쿠발 아프가니스탄의 바그람 공항향 항공편, 10월 17일에 아프가니스탄 바그람 공항에서 파키스탄 라쉬카르 가흐공항을 경유하여 바쿠향 항공편이 있습니다. 같은 경로로 10월 18일에도 예정되어있습니다. 바쿠에서 중간공항을 통해 칸다가르 공항과 왕복의 항공편도 예정되어있습니다.
- գաղտագող 몰래, 밀수
- նենգ 교활한
Ավելին, նմանատիպ չվերթներ են կատարվելու նաև հոկտեմբերի 19-ից հետո: 게다가, 유사한 항공편이 10월 19일이후에도 운행될 예정입니다.
Ընդ որում, նշված չվերթների մի մասը միջազգային չվացուցակների համակարգում բացակայում են և որոշ օդանավակայաններ չունեն միջազգային դասակարգում: 따라서, 언급된 항공편의 일부분은 국제운항시스템에 포함되지 않았으며 일부 공항은 국제카달로그에도 없습니다.
Ակնհայտ խոսուն և իրադրության մասին հստակ պատկերացում տվող այս տվյալները փաստում են, որ թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքն այս գործողություններով փորձում է ընդլայնել ահաբեկիչներ և զինամթերք ներգրավելու աշխարհագրությունը, ինչպես նաև իր այդ չարամիտ գործելաոճը կոծկելու նպատակով սեփական հակաօրինական արարքները վերագրել հայկական կողմին՝ դրանով հանդերձ փորձ կատարելով նաև լարվածություններ ստեղծել միջազգային տարբեր հարաբերություններում: 명백한 언급과 상황에 대한 분명한 이미지에서 제공되어진 이러한 자료는 터키-아제르바이잔-테러리스트 동맹이 이런 활동으로 테러리스트와 탄약을 유입하는 지역을 확장 뿐만 아니라 자신의 악의적인 행동을 은폐하기 위해 목적으로 자신의 불법적인 행위를 아르메니아 측에 기인한 것으로 하고 있음을 증명합니다. 동시에 다양한 국제관계에서 긴장을 조성하려합니다.
- աշխարհագրություն 지정학, 지역
- չարամիտ 악의적인
- կոծկել 은폐하다, 숨기다
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես դիմելով միջազգային իրավասու կառույցներին՝ հորդորում է չտրվել ադրբեջանական սադրանքներին և հիմք չընդունել տարածվող ապատեղեկատվությունը: 아르메니아 공화국의 국가안보국은 공식적으로 국제기구에 호소하며 아제르바이잔의 도발에 굴복하고 확산된 잘못된 정보를 받아드리지 말 것을 촉구하였습니다.
- իրավասու 자격, 유능한
Միաժամանակ կոչ ենք անում քննության առարկա դարձնել մեր կողմից տրամադրված հավաստի տեղեկությունները, բազմակողմանիորեն ստուգել դրանք և հետամուտ լինել պարզաբանելու հիշյալ չվերթներով ռազմական նշանակության բեռների և ուղևորների՝ Ադրբեջան տեղափոխելու իրական հանգամանքներն ու նպատակները»: 동시에 우리가 제공할 수 있는 신뢰할 수 있는 정보를 검토하고 포괄적으로 그것을 확인하며 언급된 항공편으로 군용화물과 승객을 아제르바이잔으로 이송하는 실제적인 상황과 목적을 명확하게 할 것을 촉구합니다."
- բազմակողմանիորեն 포괄적으로
Ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված 2 հայ զինծառայողները ողջ են: 아제르바이잔 군에 의해 수감된 2명의 아르메니아 군인이 살아있다.
- ողջ 살아있는
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված հայ զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը ողջ են և գտնվում են հոսպիտալում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՄԻԵԴ-ում Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը: 예레반, 10월 17일, 아르멘프레스: 아제르바이잔에 의한 아르차흐에 맞서 촉발된 전쟁과정에서 아제르바이잔 군대에 의해 수감된 아르메니아 병사 아렉 사르크시안과 나렉 아미르짜니안은 살아있으며 병원에 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 유럽 인권재판소에서 아렉 사르크시안과 라렉 아미르짜니안의 인권대변인 아르딱 제이날리안은 그의 "페이스북" 페이지에 게재하였다.
- ՄԻԵԴ = Մարդու իրավունքների եվրոպական դատարան 유럽 인권재판소
«Քիչ առաջ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում։ "조금 전에 수감된 아렉 사르크시안과 라렉 아미르짜니안은 부모에게 전화를 걸어 그들이 살아있으며 병원에 있다고 알려왔습니다."
Հիշեցնեմ, երեկ՝ 16.10, 2020թ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ»,- գրել է Զեյնալյանը։ 어제 2020년 10월 16일 유럽 인권재판소는 아르메니아 신청인들의 요구를 받아드렸으며 아제르바이잔 정부가 아렉 사르크시안과 라렉 아미르짜니안의 생명과 건강에 대한 권리를 보장하도록 의무화하였습니다. 동시에 재판소는 아제르바이잔에게 2020년 10월 22일까지 유럽재판소에 그들의 상태와 건강상황에 대한 정보를 제출하도록 요청하였습니다."라고 제이날리안은 게재하였다.
- պարտավորեցնել 의무화하다, 강제하다
Հայաստանի օդային տարածքում հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք է խոցվել: 아르메니아 영공에서 적군의 드론 3대가 격추되었다.
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հոկտեմբերի 17-ին, ժամը 16:30-17:45-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքում խոցել են հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք: 예레반, 10월 17일, 아르멘프레스: 방공부대는 10월 17일, 4시 30분에서 5시 45분 사이에 아르메니아 영공에서 적군의 드론 3대를 격추하였다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국 국방부 대변인 슈샨 스떼파니안은 그녀의 "텔레그램"의 채널에서 이를 발표하였다.
Նա նաև հայտնել է, որ հակառակորդի ևս մեկ անօդաչու թռչող սարք խոցվել է Արցախի երկնքում: 그녀는 또한 적군의 또 하나의 드론이 아르차흐 국토에서 격추되었다고 발표하였다.
Ռազմաճակատում մարտերը ինտենսիվ կերպով շարունակվել են. Ադրբեջանի ԶՈՒ-ն զգալի կորուստներ է կրել: 전장에서 전투는 집중적으로 계속되고 있다. 아제르바이잔 군은 상당한 피해를 입었다.
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանական բնագծի գրեթե ողջ երկայնքով ռազմական գործողությունները հոկտեմբերի 17-ին ինտենսիվ կերպով շարունակվել են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: 예레반, 10월 17일, 아르멘프레스: 아르차흐의 거의 전체 방어선을 따라 군사행위는 10월 17일에 집중적으로 계속되고 있다. "아르멘프레스"가 전해온 바에 따르면, 이에 대하여 아르차흐 대통령 아라이크 하루츄니안은 그의 "페이스북" 페이지에 게재하였다.
«Հատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ: Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրը՝ թշնամուն հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ»,- գրել է Հարությունյանը: 특히, 남쪽방향에서 치열했습니다. 방위군은 자신의 앞에 놓여진 전투임무를 훌륭하게 수행하고 있으며 적은 인력과 군사장비의 막대한 피해를 당했습니다."라고 하루츄니안은 게재하였다.
Առաջնագծում համառ մարտերը շարունակվում են. Արցախի ՊԲ-ն Ադրբեջանի ԶՈՒ ավտոշարասյուն է խոցել: 최전선에서 치열한 전투가 지속되고 있다. 아르차흐 방위군은 아제르바이잔 군의 행렬을 타격하였다.
- ավտոշարասյուն = ավտոմոբիլային շարասյուն 차량행렬, 군열
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի որոշ տեղերում այս պահին շարունակվում համառ մարտերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 17일, 아르멘프레스: 아르차흐와 아제르바이잔의 충돌 접촉선의 일부 지역에서 현재 치열한 전투가 계속되고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 10월 17일에 개최된 기자회견에서 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 말했다.
«Այսօր վաղ առավոտյան հակառակորդը շարունակել է իր հարձակողական գործողությունները նույն ուղղություններով: Առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ: Այսօր հյուսիսային ուղղությամբ այդքան թեժ մարտեր չեն եղել, ինչպես նախորդ օրերին: Հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշտաբ հարձակում: Ուղղություններից մեկում կոնկրետ մոտ երկու-երեք տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, հակառակորդը ստիպված է եղել նահանջել: Այլ ուղղություններում համառ մարտեր են ընթացել, դրանցից որոշ տեղերում մարտերն այս պահին էլ շարունակվում են»,- ասաց Հովհաննիսյանը: "오늘 이른 아침에 적군은 공격행위를 같은 방향에서 계속하고 있습니다. 가장 치열한 전투는 남쪽방향에서 있었습니다. 오늘 북쪽방향에서는 전날만큼 치열한 전투는 없었습니다. 남쪽 방향에서 대규모 공격이 취해졌습니다. 여러방향들중 한 곳에서 집중적으로 2-30여대의 차량행렬이 접근을 시도하며 공격을 전개하였지만 우리 포병의 정밀 사격에 행렬은 타격당하였으며 적군은 후퇴해야만 했습니다. 다른 방향에서 치열한 전투가 진행중에 있으며 그것들 중 일부 지역에서 전투는 현재도 계속되고 있습니다."라고 호브한니시안은 말했다.
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդը, որպես կանոն մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում: Այսօր կիրառվել է օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ: 아르츠룬 호브한니시안은 적군은 원칙적으로 대규모의 장갑차를 운용하지 않는다고 언급하였다. 오늘 공군, 드론 및 대포사격이 운용되었다.
Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ից հաստատել մարդասիրական զինադադար: 아르메니아와 아제르바이잔은 10월 18일부터 인도주의적 휴전을 하기로 결정하였다.
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: 예레반, 10월 17일, 아르멘프레스: 아르메니아 공화국과 아제르바이잔 공화국은 10월 18일에 현지시각 00:00시를 기준으로 인도주의적 휴전을 하기로 결정하였다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն: "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 외무부는 성명을 발표하였다.
«Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության»,- ասված է հայտարության մեջ: "이 결정은 유럽안보협력기구 민스크 그룹의 공동의장국을 대표하는 프랑스, 러시아 연방 및 미국의 대통령의 10월 1일 선포한 성명, 유럽안보협력기구 민스크 그룹의 공동의장의 10월 5일 선포한 성명 및 10월 10일에 모스크바에서 체결된 공동성명에 이어 이루어진 것입니다."라고 성명문에는 명시되었다.
Ադրբեջանում սիրիացի վարձկանների առկայությունն ապացուցող ևս մեկ ձայնային հաղորդագրություն է վերծանվել: 아제르바이잔에서 시리아 용병의 존재를 증명하는 또 하나의 음성메세지가 해독되었다.
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններին մասնակցելու համար Թուրքիայի կողից Ադրբեջան ուղարկվող սիրիացի վարձկանների ևս մեկ ձայնային հաղորդագրություն է վերծանվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն վերծանել և թարգմանել է «Region Monitor»-ը: 예레반, 10월 17일, 아르멘프레스: 아르차흐 공화국를 향한 아제르바이잔이 촉발한 대규모 군사행위에 참여하기 위해 터키측으로부터 아제르바이잔에 보내진 시리아 용병의 또 다른 음성메세지가 해독되었다. "아르멘프레스"의 전언에 따르면, "Region Monitor"는 그것을 해독하고 번역하였다.
«Սուլթան Մուրադ» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկն իր զինակից ընկերներին ուղարկած ձայնային հաղորդագրությունում նշում է, որ իրենք ուղարկվում են Ադրբեջան: "술탄 무라드" 테러리스트 집단의 구성원들중 한명이 그의 동료병사에게 보내는 음성메세지에서 그들이 아제르바이잔으로 보내진다고 언급하였다.
«Խմբի ղեկավարը հասավ ու ասում է, որ ուղղությունը դեպի Ադրբեջան է: «Լիբիա» ասվածը խաբուսիկ էր»,- նշում է ահաբեկչական խմբավորման անդամը: "그룹지도자는 도착하여 아제르바이잔 방향이라고 말했다. 소위 "리비아"는 속임수였다"라고 테러리스트 그룹의 구성원은 언급하였다.
- ասվածը 소위
- խաբուսիկ 속임수, 기만
Ձայնային հաղորդագրությունը, որը հայտնվել է սիրիացի վարձկաններին սատարող արաբական տելեգրամյան ալիքներից մեկում, հրապարակվել է հոկտեմբերի 15-ին։ 시리아의 용병을 지지하는 아랍통신채널들중 한 곳에 등장한 음성메세지는 10월 15일에 공개되었다.
Առաջնագծում իրավիճակը խաղաղվել է: 최전선에서 상황은 평화롭다.
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը խաղաղվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: 예레반, 10월 18일, 아르멘프레스: 아르차흐와 아제르바이잔의 무력충돌 접촉선에서 상황은 평화로워졌다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르차흐 대통령의 대변인 바흐람 포호시안은 그의 "페이스북" 페이지에 게재하였다.
«Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց»,- գրել է Պողոսյանը: "최전선에서 상황은 진정되었습니다."라고 포호시안은 게재하였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 19일자) (0) | 2020.10.19 |
---|---|
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 18일자) (0) | 2020.10.18 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 16일자) (0) | 2020.10.16 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 15일자) (0) | 2020.10.16 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 14일자) (0) | 2020.10.15 |