휴먼노마드
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 19일자) 본문
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 19일자)
LifeChallenger 2020. 10. 19. 06:46
Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է խուճապի չմատնվել Սյունիքի համայնքապետերի հայտարարություններից: 아르츠룬 호브한니시안은 슈니크 주지사의 성명에 당황하지 말 것을 촉구하였다.
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է խուճապի չմատնվել Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարություններից, ովքեր կոչ են անում Սյունիքի պաշտպանության համար զինվորագրվել 20-ից 60 տարեկան տղամարդկանց։ 예레반, 10월 19일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 슈니크 방어를 위해 20세부터 60세까지의 남성을 징집하는 슈니크 주지자의 성명에 당황하지 말 것을 촉구하였다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հովհաննիսյանը գրել է «Ֆոյսբուք»-ի իր էջում։ "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 호브한니시안은 그의 "페이스북" 페이지에 게재하였다.
«Հարգելի հայրենակիցներ Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարությունները որևէ խուճապի առիթ չպետք է լինեն, դրանք միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը: Զորահավաքը ընթանում է բնականոն ընթացքով, զինվորագրվում են բոլոր զինապարտները: Բոլորս միասին հանգիստ ու վստահ, անվերապահորեն պետք է կատարենք մեր պարտքը»,- գրել է Հովհաննիսյանը։ "존경하는 동포여러분, 슈니크 지방의 주지사의 성명에 어떠한 동요를 가질 필요는 없습니다. 그것은 지역안보의 보장을 목표로 하고 있습니다. 동원령은 정상적인 절차로 진행하고 있으며, 모든 징집병은 군대에 입대하고 있습니다. 모두 함께 차분하고 자신감있게 무조건 우리의 의무를 이행해야만 합니다."라고 호브한니시안은 게재하였다.
- անվերապահորեն 무조건
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողին գլխատելու մասին: 인권옹호자는 아제르바이잔에 의해 아르메니아 병사가 참수당하는 것에 대해 경보를 받았다.
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանին հոկտեմբերի 19-ին ներկայացվել է ահազանգ այն մասին, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել: 예레반, 10월 19일, 아르멘프레스: 인권옹호자는 10월 19일에 아제르바이잔의 군인들은 이틀전에 아르메니아 병사들을 참수하였다는 것에 대하여 경고를 받았다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ անհապաղ նախաձեռնված վարույթով պարզված տվյալներն են. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Դրանից հետո՝ զանգից մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում: "아르멘프레스"의 전언에 따르면, 아르메니아 공화국의 인권옹호자(옴부즈맨) 아르만 타토얀은 그의 페이스북 페이지에 즉시 착수된 소송절차에 의해 공개된 자료는 10월 16일, 13시에 국경에서 아제르바이잔 군대의 한 군인은 아르메니아 병사의 사춘형에게 전화를 걸어 그의 형제가 그들에게 있으며, 자신들이 형제의 머리를 잘랐으며 사진은 인터넷에 게시될 것이라고 알려왔다. 그런 이후, 전화가 걸려온지 몇 시간이 지나 형제는 살해된 병사의 사진을 그의 소셜네트워크 페이지에서 발견하였다.
- վարույթ 소송절차
- հարազատ 일가친척
«Համոզմունքն այն է, որ հենց ադրբեջանցի զինվորականներն էլ նկարը սոցիալական ցանցի էջում տեղադրել են սպանելուց հետո: Ադրբեջանի զինվորականների հետ եղբայրն ունեցել է իրար հաջորդող երկու հեռախոսային խոսակցություն, որոնց ընթացքում ադրբեջանական մի քանի զինվորական խմբով ծաղրել են, փորձել են նվաստացնել սպանված զինծառայողի եղբորը, նրա հետ խոսել ատելության խոսքով: Ընդ որում, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է հայ զինծառայողի եղբայրը, զանգերը կատարվել են իր եղբոր հեռախոսահամարով: "바로 그 아제르바이잔 군인들이 살해이후 사진을 소셜네트워크 페이지에 게시했다는 것이 확실합니다. 아제르바이잔 군인들과 형은 두차례 연속적인 전화통화를 가졌으며 이런 과정에서 아제르바이잔의 여러 군인그룹이 살해당한 병사의 형을 조롱하며 모욕을 주려했으며 그와 증오심을 표현하는 말을 했습니다. 더욱이, 인권옹호자에게 아르메니아 병사의 형이 알려온 바에 따르면, 전화는 그의 형제의 전화번호로 걸려왔습니다.
- համոզմունք
- ատելություն 증오
Սրանք վայրագ ու դաժան, ակնհայտ ահաբեկչական մեթոդներ են: Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոշտանգման ու վայրագությունների այլ դեպքեր ևս, այդ աշխատանքները շարունակվում են։ 이러한 것들은 야만적이고 잔인하며, 분명하게 테러리스트의 방법입니다. 인권옹호자는 아제르바이잔 군대에 의한 고문과 잔학 행위의 다른 사례 등, 그러한 작업들은 계속되고 있음을 기록하였습니다.
Դրանք բոլորը փաստագրված են՝ անհրաժեշտ ձևակերպումներով ու ներկայացվում են միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության: Նման հանցավոր արարքներ կատարողները, դրանց համար պատասխանատուները պետք է ենթարկվեն անխուսափելի պատժի՝ միջազգային քրեական իրավունքի ողջ խստությամբ»,- գրել է Թաթոյանը: 그것들 모두는 사실에 따라 필요한 양식으로 문서화되고 국제기구에 제출됩니다. 그와 같은 범죄행위의 가해자는 그에 따른 책임을 국제형법에 따라 최대한 엄격하게 반드시 처벌받아야만 합니다."라고 타토얀은 게재하였다.
Վարչապետ Փաշինյանի համոզմամբ` պատերազմում հաջողությունը կարող է լուծել Արցախի կարգավիճակի հարցը: 총리 파쉬니안에 따르면, 전쟁에서의 성공은 아르차흐의 지위문제를 해결할 수 있다.
- համոզել 확신하다, 설득하다 -> համոզմամբ 에 따르면 -> համոզմունք 확신
- կարգավիճակ (사회적) 지위
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ պատերազմում հաջողությունը կարող է լուծել Արցախի կարգավիճակի հարցը։ Վարչապետն այդ մասին գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջում`ընդգծելով, որ պատերազմում հաջողության գրավականը այդ նպատակի շուրջ ազգային ներուժի կենտրոնացումն է և անձնազոհ կերպով այդ նպատակին լծվելը։ 예레반, 10월 19일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 전쟁에서의 성공은 아르차흐의 지위문제를 해결할 수 있다고 확신하였다. 총리는 전쟁에서의 성공 보장은 그 목표를 위해 국가 잠재력을 집중하는 것에 있으며 자기 희생으로 그 목표를 위해 해결하는 것임을 강조하면서 이에 대하여 소셜네트워크의 페이지에 작성하였다.
- գրառել 작성하다
- գրավ 약속, 담보, 보장 -> գրավական 보장한, 확약한
- շուրջ 거의, 대략
- անձնազոհ = հանուն որևէ գործի՝ նպատակի իրեն զոհաբերող 어떤 임무나 목표를 위해 자신을 희생하는 것
«1. Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի։ 이 전쟁이 무엇이라고 생각하십니까? 카라바흐의 지위에 대하여
2. Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները և համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում։ 이 전쟁을 피할 수 있었습니까? 네, 만약 영토를 양도하고 카라바흐의 애매모호한 지위에, 무기한으로 향후 지위에 대한 명확한 메카니즘이 없는 조건에 동의한다면.
- հանձնել 건네다, 양도하다
- անորոշ 애매모호한, 정의되지 않은
- հետագա 향후
- ճշգրտել 분명히 표현하다(설명하다), 명확히 밝히다
3. Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որևէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով. ոչ, որովհետև դրա վերջին հնարավորությունը սպառվել էր 2011 թվականին, Կազանում։ 협상을 통해 카라바흐의 수용가능한 어떤 지위에 도달할 수 있었습니까? 아니요. 왜냐하면 그것의 마지막 가능성은 2011년도, 카잔에서 끝났습니다.
- սպառել 만료하다, 종료하다, 끝나다
4. Կարո՞ղ ենք արդյոք կանգնեցնել այս պատերազմը. տեսականորեն այո՝ 2-րդ կետում նշված տարբերակի գուցե մի փոքր ավելի վատթար բանաձևով։ 과연 이 전쟁을 막을 수 있었습니까? 이론적으로는 그렇습니다. 2번에서 언급한 옵션보다 아마 조금 더 나쁜 해결방법을 통해.
- տեսականորեն 이론적으로
- բանաձև 공식, 해결법
5. Կարո՞ղ է արդյոք պատերազմը լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. այո, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում։ 과연 전쟁으로 카라바흐의 지위문제를 해결할 수 있습니까? 네, 만약 전쟁에서 성공한다면.
- գրանցել = գրի առնել 쓰여지다, 기록되다
6. Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում. այո, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը և անկեղծորեն ու անձնազոհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է ՀՀ վարչապետը։ 과연 우리가 전쟁에서 성공할 수 있습니까? 네, 만약 그 목표를 위해 거의 모든 국가잠재력을 집중하고, 진심으로 자기희생으로 우리 모두가 그 목표에 대해 헌신한다면."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 총리는 언급하였다.
- անկեղծորեն 진심으로, 진정
Ադրբեջանն առավոտյան վերսկսել է հրետակոծությունները Արցախի հյուսիսային և հարավային ուղղություններում: 아제르바이잔은 아침에 아르차흐의 북쪽과 남쪽방향에서 포격을 재개하였다.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերվա ընթացքում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: 스테파나게르뜨, 10월 19일, 아르멘프레스: 아르차흐와 아제르바이잔의 분쟁지역에서 10월 18일 밤부터 19일 새벽기간동안, 대체로 상황은 비교적 지속적인 긴장상태에 있었다. 일부 지역에서는 포병전투가 지속되었다.
- ընդհանուր առմամբ 대체로, 전부, 일반적으로
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 공화국의 국방부가 알려왔다.
«Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում: "아침에, 인도주의적 휴전에 대해 체결된 협정에도 불구하고, 적군은 북쪽과 남쪽방향에서 포격을 재개하였다.
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում եմ համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը»,-նշում են ՊԲ-ից: 방위군 부대는 적군의 발사지점을 제거하기 위해서 작전상황을 통제하면서 적절한 조치를 취하였습니다."라고 국방부가 알려왔다.
- կրակակետեր 발사지점
- լռեցնել 침묵시키다, 소리를 제거하다
Ահաբեկիչների նոր խումբ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի. «ՌԻԱ-նովոստի»: 테러리스트의 새로운 그룹이 나고르노-카라바흐의 분쟁지역으로 이동하였다. -"RIA Novosti"
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայից ավելի քան հազար գրոհայիններ հոկտեմբերի 16-ին ուղարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «ՌԻԱ-նովոստի»-ին տեղեկացրել է աղբյուրը, որի տեղեկություններով՝ ևս հազար գրոհային պատրաստվում է Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու իր հերթին: 예레반, 10월 19일, 아르멘프레스: 시리아로부터 1천명이상의 무장세력은 10월 16일에 나고르노-카라바흐의 분쟁지역으로 보내졌다. "아르멘프레스"이 보도한 바에 따르면 이에 대하여 수천의 무장세력이 나고르노-카라바흐로 이동할 자신의 차례를 준비하고 있다고 소식통이 "RIA Novosti"에 알려왔다.
- աղբյուր 소식통
«Նախորդ ուրբաթ ավելի քան հազար գրոհային ուղարկվել է կռվելու Լեռնային Ղարաբաղում, պատրաստվում է ևս մեկ խմբի տեղափոխում առաջիկա օրերին»,- ասել է գործակալության զրուցակիցը: "지난 금요일 수천의 무장세력은 나고르노-카라바흐에 싸우기 위해 보내졌으며, 또 다른 그룹이 며칠안으로 이송할 준비를 하고 있습니다."라고 기관의 대화자는 말하였다.
Ավելի վաղ Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը «ՌԻԱ-նովոստի»-ին ասել էր, որ գրոհայինները Սիրիայից տեղափոխվում են, և Թուրքիան Սիրիայից ու այլ երկրներից ահաբեկիչներին օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: 앞서 시리아 지도자 바샤르 아사드는 "RIA-Novosti"에게 무장세력은 시리아로부터 파견되었으며 터키는 시리아와 다른 나라에서 테러리스트를 나고르노-카라바흐 분쟁지역에 이용하고 있다고 말했다.
Արցախի առաջնագծի հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունակվում են: 아르차흐 최전선의 남쪽방향에서 치열한 전투가 지속되고 있다.
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի առաջնագծի հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունակվում են: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: 예레반, 10월 19일, 아르멘프레스: 아르차흐 최전선의 남쪽방향에서 치열한 전투가 계속되고 있다. 이에 대하여 아르메니아 공확구의 국방부 언론담당비서인 슈샨 스테파니안은 발표하였다.
«Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունակվում են. յուրային ստորաբաժանումները «մաշում են» հակառակորդին»,-նշել է ՊՆ խոսնակը: "남쪽방햐에서 치열한 전투가 계속되고 있습니다. 각자 소대는 적들을 "분쇄하고 있다."라고 국방부 대변인은 말했다.
- մաշել 문질러 제거하다, 마모하다, 파괴하다, 줄이다.
Վերջին տվյալներով ադրբեջանական կողմն ունի 6259 անձնակազմի կորուստ: 최신 자료에 의하면 아제르바이잔 측은 6259명의 인명피해를 입었다.
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տվյալների համաձայն, ադրբեջանական կազմը պատերազմի ընթացքում արդեն կորցրել է 195 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 566 միավոր զրահատեխնիկա, 4 ՏՕՍ համազարկային կրակի ծանր հրետանային համակարգ և անձնակազմի 6259 կորուստ: 예레반, 10월 19일, 아르멘프레스: 최근 자료에 따르면, 아제르바이잔 측은 전쟁기간동안 195대의 드론, 16대의 헬리콥터, 22대의 항공기, 566대의 장갑차, 4대의 TOC 다연발 로켓포와 6259명의 인명손실을 입었다.
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հաղորդում է, որ հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին մարտերում խոցվել է ևս 9 աթս, 12 զրահատեխնիկա, կա 150 զոհ: "아르멘프레스"가 보도한 바에 따르면, 아르메니아 합동정보센터는 적군의 손실에 대한 최신 전투에서 9대의 전차, 12대의 장갑차를 격추하였으며, 150명의 사망자가 있다고 보도하였다.
Սիրիացի որոշ վարձկաններ փախել են ԼՂ գոտու կատաղի մարտերից. արձանագրում է միջազգային իրավապաշտպան կառույցը: 시리아의 모든 용병은 나고르노-카라바흐 지역의 치열한 전투에서 도망쳤다. 국제인권기구가 기록한다.
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն»-ը հայտնում է, որ Թուրքիան Սիրիայից վարձկանների նոր խումբ է տեղափոխել Ադրբեջան: 예레반, 10월 19일, 아르멘프레스: "인권모니터링 시리아센터"는 터기가 시리아출신 용병의 새로운 집단을 아제르바이잔에 이송했다고 발표하였다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կենտրոնից տեղեկացնում են, որ վերջին խումբը բաղկացած է եղել «Ալ Համզաթ» դիվիզիայի, «Սուլթան Մուրադ» և այլ խմբավորումների ավելի քան 400 վարձկանից: Նրանք պետք է ավելի վաղ տեղափոխվեին Ադրբեջան, սակայն սիրիացի վարձկանների տեղափոխումը հետաձգվել է հրադադարի համաձայնության պատճառով: Սիրիացի վարձկանների թիվն արդեն հասել է առնվազն 2050-ի: "아르멘프레스"의 보도에 따르면, 센터는 마지막 그룹이 "알 함자트" 사단, "술탄 무라드"와 기타 집단의 400이상의 용병들로 구성되었다고 전해왔다. 그들은 보다 일찍 아제르바이잔에 이송되어져야만 했지만 시리아 용병의 이송은 휴전협정으로 인하여 지연되었다. 시리아 용병의 수는 이미 적어도 2050명에 달한다.
«Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն»-ի աղբյուրի համաձայն՝ առաջնագծում գտնվող սիրիացի վարձկանները հայտնվել են լուրջ ճնշման տակ, նրանք սթրեսային վիճակում են, որոշ զինյալներ հրաժարվել են կռվելուց, իրենց վճարումներից և վերադարձել են Սիրիա՝ փախչելով ընթացող կատաղի մարտերից: "인권 모니터링 시리아 센터"의 소식통에 따르면, 최전선에 위치한 시리아 용병들은 극심한 압박하에 있으며 그들은 스트레스 상태에 있고 일부 무장세력은 싸우기를 거부하였으며 돈을 지급받은 후 진행중인 치열한 전투에서 도망쳐 시리아로 돌아왔다.
«Թուրքիայի կողմից աջակցություն ստացող խմբավորումներում զոհերի թիվն աճել է այն պատճառով, որ նրանց ուղարկել են առաջնագիծ: Ադրբեջանում հայկական ուժերի դեմ մարտական գործողությունների ընթացքում զոհված սիրիացի զինյալների թիվը երեկվա դրությամբ հասել էր 143-ի։ Նրանցից 92-ի մարմինները տեղափոխվել են Սիրիա, իսկ մնացածը մնացել են Ադրբեջանում»,- նշում են «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն»-ից։ "터키에 의해 지원을 받는 그룹에서 사망자의 수는 그들을 최전선에 보내졌기 때문에 증가되었습니다. 아제르바이잔에서 아르메니아 군대에 맞선 전투행위의 과정에서 사망한 시리아 병사의 수는 어제일자로 143명에 달합니다. 그들중 92명의 시체는 시리아로 보내졌으며 나머지는 아제르바이잔에 남겨졌습니다."라고 "인권 모니터링 시리아 센터"는 언급하였다.
ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: 미국 국무장관은 워싱턴에서 아르메니아와 아제르바이잔 외무부장관과 개별 회담을 가질 것이다.
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործեր նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Politico կայքը: 예레반, 10월 19일, 아르멘프레스: 미국 국무장관 마이크 폼페이오는 10월 23일에 워싱턴에서 아르메니아 외무부장관 조흐라프 므나차까니안과 아제르바이잔 외무부장관 제이훈 바이라모프와 개별 회담을 가질 것이다. "아르멘프레스"가 보도한 바에 따르면, 이에 대하여, "Politico"의 사이트에 발표되었다.
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ առաջինը կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, որից հետո տեղի կունենա Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: 미국 국무장관과의 첫 회담은 아제르바이잔 외무부장관 제이훈 바이라모프이며 그후 폼페이오와의 회담은 아르메니아 외무부장관 조흐라프 므나차까니안과 이뤄질 것이라고 보도되었다.
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը չի բացառել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորությունը: 미국에서 아제르바이잔 대사 엘린 술레이마노프는 워싱턴에서 아르메니아와 아제르바이잔의 외무부장관의 회담가능성을 배제하지 않았다고 보도되었다.
Կայքը հավելում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ նույն օրը Վաշինգտոն այցը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն ակտիվացնում է ԼՂ հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու ջանքերը: 사이트에는 아르메니아와 아제르바이잔의 외무부장관이 같은 날 워싱턴에 방문하는 것은 미국이 나고르노-카라바흐지역에서 긴장을 완화하기 위한 노력을 강화하고 있다는 것을 증명한다고 덧붙였다.
Առաջնագծում մարտական գործողությունների ուժգնությունն այս պահին որոշակիորեն թուլացել է: 최전선에서 전투행위의 강도는 현재 어느정도 약화되었다.
- ուժգնություն 강도, 기세
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այս պահին մարտական գործողությունների ուժգնությունը որոշակիորեն թուլացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 19일, 아르멘프레스: 아르차흐와 아제르바이잔의 무력충돌의 접촉선에서 현재 전투행위의 강도는 어느정도 약화되었다. "아르멘프레스"의 전언에 따라, 이에 대하여 10월 19일에 개최된 기자회견과정에서 국방부 대변인 아르츠룬 호브한니시안이 말했다.
«Այսօր վաղ առավոտյան նորից մարտերը շարունակվել են, հյուսիսային և հարավային ուղղություններով հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել: Հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել մեկ-երկու գրոհներից հետո, հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել: Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է»,- ասաց Հովհաննիսյանը: "오늘 이른 아침에 다시 전투가 계속되고 있으며, 북쪽과 남쪽 방향에서 적군은 공격행위를 확대하려고 시도하였습니다. 북쪽방향에서 한두번의 공격이후 퇴각하였으며 남쪽방향에서 현지 시각으로 치열한 전투가 계속되고 있지만 대체로 양측은 진지변경, 부대이동이 거의 없었습니다. 현재 시각으로 전투강도는 어느정도 약화되었습니다."라고 호브한니시안은 말했다.
- գրոհ 공격, 공세
- տևական ժամանակ 현지시각
- զորաշարժ 군대의 이동
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 21일자) (0) | 2020.10.21 |
---|---|
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 20일자) (0) | 2020.10.20 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 18일자) (0) | 2020.10.18 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 17일자) (0) | 2020.10.17 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 16일자) (0) | 2020.10.16 |