휴먼노마드
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 18일자) 본문
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 18일자)
LifeChallenger 2020. 10. 18. 09:42
Հենց այդ էլ ուզում էինք լսել. ՀՀ ՊՆ-ն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությանը: 바로 그것이 우리가 듣고 싶어하던 것이었다. 아르메니아 공화국의 국방부는 아제르바이잔 외무부 대변인의 성명에 응답하였다.
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը, թե հոկտեմբերի 17-ին ձեռք բերված զինադադարի մասին համաձայնությունը չի նշանակում պատերազմի ավարտ: «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարությունը, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը տվեց հետևյալ պատասխանը. 예레반, 10월 18일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국방부 대변인 슈샨 스테파니안은 10월 17일에 체결된 휴전에 대한 성명이 전쟁의 종식을 의미하지 않는다는 아제르바이잔 외무부장관의 언론담당비서 레일라 압둘라에바의 성명에 응답하였다. "아르멘프레스"의 요청으로 아제르바이잔 외무부의 대변인의 성명에 대한 논평에서 아르메니아 공화국의 국방부 언론담당비서는 다음과 같은 응답을 주었다.
- մեկնաբանել 논평하다, 댓글을 남기다.
«Հենց այդ էլ ուզում էինք լսել»: "바로 그것이 우리가 듣기를 원하는 것이었다."
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն էլ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում: «Մենք ելնում ենք այն ընկալումից, որ այս պայմանավորվածությունը կյանքի է կոչում հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարությունը, որով հաստատվել է հրադադար և ընդգծվել կրակի դադարեցման պարամետրերի ներդրման անհրաժեշտությունը: Հրադադարը պետք է լինի կայուն և վերիֆիկացվող»,- ընդգծել է ԱԳՆ խոսնակը։ 아르메니아 공화국의 외무부 대변인 안나 나그달리안도 아르메니아 공화국의 외무부는 10월 17일에 인도주의적 휴전협정을 체결하는 과정에서 프랑스 대통령의 직접적인 참여한 유럽안보협력기구 민스크 그룹의 공동의장의 노력을 높이 평가한다고 강조하였다. "우리는 이번 합의가 휴전을 재확인하고 휴전설정도입의 필요성을 강조함으로써 10월 10일 모스크바의 공동성명을 실현했다고 생각합니다. 휴전은 검증가능하고 안정적이어야만 합니다."라고 외무부 대변인은 강조하였다.
Շփման գծում իրավիճակը հանգիստ է. հումանիտար հրադադարը ուժի մեջ է մտել. ՀՀ ՊՆ: 접촉선에서 상황은 평온하다. 인도주의적 휴전이 발효되었다. - 아르메니아 공화국 국방부
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակը հանգիստ է։ Հումանիտար հրադադարը ուժի մեջ է մտել։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը` «Տելեգրամ»-ի իր ալիքում: 예레반, 10월 18일, 아르멘프레스: 아르차흐와 아제르바이잔의 접촉선에서 상황은 평온하다. 인도주의적 휴전이 발표되었다. 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 대변인 슈샨 스테파니안은 그녀의 "페이스북" 채널에 발표하였다.
Ադրբեջանը խախտել է զինադադարը: 아제르바이잔은 휴전을 위반하였다.
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։ 예레반, 10월 18일, 아르멘프레스: 인도주의적 휴전을 다시 한번 위반함으로써 적군은 북쪽방향에서 00시 05분부터 2시 45분까지의 기간동안에 대포와 미사일 사격을 감행하였으며 남쪽방향에서 2시 20분부터 2시 45분까지의 기간동안에 미사일 공격을 가하였다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 대변인 슈샨 스테파니안은 그녀의 "페이스북" 페이지에 게재하였다.
Ադրբեջանն Արցախի առաջնագծի հարավային ուղղությամբ անցել է հաձակման. երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: 아제르바이잔은 아르차흐 최전선의 남쪽방향에서 공격을 가했다. 양측에 사망자와 부상자가 있다.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոկտեմբերի 18-ի առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը Արցախի առաջնագծի հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: 스테파나게르뜨, 10월 18일, 아르멘프레스: 10월 18일 아침 7시 20분경 활발한 포격이후 아제르바이잔 군은 아르차흐 최전선의 남쪽방향에서 공세를 취하였다. 아르차흐 공화국의 국방부가 발표한 바에 따르면 양측에 사망자와 부상자가 있다.
«Ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշում է Արցախի ՊՆ-ն։ "최전선에서 상황이 확대되는 모든 책임은 아제르바이잔 군사지휘부에 있습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 아르차흐 국방부는 언급했다.
Ադրբեջանը հարձակվել է Իրանի և Արցախի սահմանային Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ: 아제르바이잔은 이란과 아르차흐의 국경에 있는 후다페린 저수지방향에서 공격했다.
- ջրամբար 저수지
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանը, նոր մարդասիրական հրադադարը խախտելով, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան հարձակումն իրականացրել է հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար)` բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով: 예레반, 10월 18일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국방부는 아제르바이잔이 새로운 인도주의적 휴전을 위반하며 10월 18일 이른 아침에 남쪽방향(후다페린 저수지)에서 유리한 고지를 점령할 목적으로 공격을 감행했다고 발표하였다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է. «Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը: Ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Երկուստեք կան զոհեր և վիրավորներ»։ "아르멘프레스"의 보도에 다르면, 국방부 대변인 슈샨 스떼파니안은 "아제르바이잔 군대는 다시 한번 새로운 인도주의적 휴전을 심각하게 위반하였다. 7시 20분 활발한 포격이후 적군은 유리한 고지를 점령할 목적으로 남쪽방향(후다페린 저수지)에 공격을 감행하였다. 양측에 사망자와 부상자가 있다."라고 발표하였다.
Արցախի ՊԲ-ն հարավային ուղղությամբ խոցել է ադրբեջանական գրոհող 4 տանկ: 아르차흐 방위군은 남쪽방향에서 아제르바이잔의 공격용 탱크 4대를 공격하였다.
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են ադրբեջանական գրոհող 4 տանկ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: 예레반, 10월 18일, 아르멘프레스: 아르차흐 방위군부대는 남쪽방향에서 아제르바이잔의 공격용 탱크 4대를 격추하였다. 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 언론담당비서관인 슈샨 스떼파니안이 전해왔다.
«Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային թևում հակառակորդը կիրառում է մեծ թվով ԱԹՍ-ներ և հրետանային միջոցներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է Ստեփանյանը։ "아르차흐와 아제르바이잔 분쟁지역의 남쪽에서 적군은 다수의 드론과 포격수단을 운용하고 있습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면 스테파니안은 강조했다.
Տեսադիտարկման սարքերը ճշգրիտ արձանագրել են հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումը: 영상감시장치는 정확하게 아르메니아 진지를 향한 아제르바이잔의 공격을 기록하였다.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի տեսադիտարկման սարքերը ճշգրիտ տեղանքով և ժամով արձանագրել են, թե ինչպես է Ադրբեջանի զինուժը, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան, կոպտորեն խախտելով զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, հարձակում նախաձեռնում հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի պաշտպանության նախարարությունից: 스테파나게르뜨, 10월 18일, 아르멘프레스: 아르차흐 방위군의 영상감시장치는 정확한 장소와 시간으로 어떻게 아제르바이잔군대가 10월 18일 이른 아침에 휴전에 대한 협정을 심각하게 위반하면서 아르메니아 진지를 향해 공격을 착수했는지를 기록하였다. 이에 대하여 아르차흐 국방부는 "아르멘프레스"에 알려왔다.
ԱՆ-ն ահազանգում է պատերազմի հետևանքով վտանգավոր վարակիչ հիվանդությունների բռնկման վտանգի մասին: 보건부는 전쟁으로 인한 치명적인 감염가능성이 발생할 위험성에 대해 경고하고 있다.
- ահազանգել 경고하다
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմական գոտին անցնում է Զանգեզուր-Ղարաբաղյան և Մերձարաքսյան ժանտախտի բնական օջախների տարածքներով, որտեղ առկա են ինչպես հիվանդության հարուցիչները, այնպես էլ փոխանցողները, իսկ զոհվածների մարմինների դուրս բերման, հուղարկավորության կամ փոխանակման համար նախապայմանների բացակայությունը նպաստում է, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդություններ փոխանցող: 예레반, 10월 18일, 아르멘프레스: 전쟁지역은 병원균뿐만 아니라 전달자가 존재하는 잔게주르와 카라바흐 및 아락스 강유역에 위치한 전염병의 자연발생지역을 통과하며, 희생자 시신의 발굴, 매장 또는 교환을 위한 전제조건의 부재는 부주의하게 남겨진 시신은 전염성 질환의 매개체가 되는데 기여한다.
- ժանտախտ 역병, 전염병
- օջախ 온상
- հիվանդության հարուցիչ 병원체
- փոխանցող = փոխանցել 운반하다
- հուղարկավորություն 매장
- դիակ 시체
- վարակիչ հիվանդություններ 전염성 질환
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ ահազանգելով, որ ռազմական գործողությունների ընթացքում և հետպատերազմական ժամանակաշրջանում հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների բռնկումների, համաճարակների առաջացման վտանգ կա: "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 보건부는 군사행위과정에서, 전쟁후기간에 치명적인 감염성 질환의 발생과 유행성 전염병의 발생에 대한 위험성이 있다고 경고하면서 발표하였다.
Նախարարությունից հիշեցրել են, որ ադրբեջանական կողմը իր իսկ կողմից սանձազերծած ռազմական գործողություններում թիրախավորել է քաղաքացիական բնակավայրերը և ենթակառուցվածքները, բազմաթիվ են զոհերը և ավերածությունները, ինչը հղի է բազմաթիվ հետևանքներով, այդ թվում տարբեր վարակիչ հիվանդությունների՝ ներառյալ հատուկ վտանգավոր, բռնկումների և համաճարակների առաջացման վտանգով: 보건부는 아제르바이잔 측이 스스로 촉발한 군사행위에서 민간거주지와 시설을 타켓으로 삼았으며, 수많은 사망자와 부상자가 있으며, 이는 특히 치명적이고, 발발하는 것을 내포한 다양한 감염성 질환을 포함하여, 전염병이 발생할 위험을 갖는 수많은 결과를 낳았음을 상기시켰다.
- իր իսկ կողմից 스스로
«Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վնասվելն առաջացնում է անբարենպաստ սանիտարահիգիենիկ իրավիճակ և անհնարին դարձնում պատշաճ մաքրման և ախտահանման աշխատանքների իրականացումը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով աղիքային վարակիչ հիվանդությունների (խոլերա, հեպատիտ Ա, դիզենտերիա և այլն) առաջացման և տարածման համար: Պատերազմական գոտին անցնում է Զանգեզուր-Ղարաբաղյան և Մերձարաքսյան ժանտախտի բնական օջախների տարածքներով, որտեղ առկա են ինչպես հիվանդության հարուցիչները, այնպես էլ փոխանցողները: Զոհվածների մարմինների դուրս բերումը, հուղարկավորության կամ փոխանակման համար նախապայմանների բացակայությունը նպաստում է, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդություններ փոխանցող կամ բնական պահոց հանդիսացող միջատների և վայրի կենդանիների սնվելու և բազմանալու բարենպաստ միջավայր, իսկ վարակիչ, այդ թվում հատուկ վտանգավոր, հիվանդությունների հարուցիչները կարող են երկարատև կենսունակ մնալ շրջակա միջավայրում, ինչը ստեղծում է բռնկումների և համաճարակների առաջացման բոլոր նախադրյալները»,-տեղեկացնում են նախարարությունից: "상수도와 하수도 시스템이 손산되는 것은 불결한 위생상태를 야기하고 적절한 청결과 소독작업의 이행을 할 수 없게 만들어, 감염성 장질환(콜레라, A형 감염 및 이질 등)의 발생과 확산을 조성하는데 유리한 조건을 야기합니다. 전쟁지역은 병원균뿐만 아니라 전달자가 존재하는 잔게주르와 카라바흐 및 아락스 강유역에 위치한 전염병의 자연발생지역을 통과합니다. 희생자 시신의 발굴, 매장 또는 교환을 위한 전제조건의 부재는 부주의하게 남겨진 시신은 전염성 질환의 매개체가 되고, 자연상태에 존재하는 곤충과 야생동물에게 먹히고 번식에 유리한 환경에 기여합니다. 또한, 특히 치명적인 감염의 병원균은 그러한 주변환경에서 장기간 생존이 가능하며, 이는 발발과 전염병의 발생의 모든 전제조건을 조성합니다."라고 보건부는 알려왔다.
- ջրամատակարարում 상수도
- ջրահեռացում 하수도
- անբարենպաստ 불리한, 좋지 않은
- պատշաճ 적절한
- պահոց 보관소
- հանդիսանալ 존재하다, 있다
- միջատ 곤충
- սնվել 먹히다 <-> սնել 먹이다
- բարենպաստ 유리한
- բազմանալ 번식하다
Ռազմական գործողությունները կարող են նպաստել օջախների ակտիվությանը և մեծացնել կրծողների միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա, լեպտոսպիրոզ) ռիսկը: Ժանտախտի բարձր մահաբերությունն ու վարակելիությունն այն դարձնում է շատ նպաստավոր մասսայական ախտահարումներ առաջացնելու համար: 군사행위는 온상의 활성화에 기여하며 설치류를 통해 전달되는 감염성 질환(감염병, 야토병, 렙토스피라증)의 위험을 증가시킵니다. 감염병의 높은 사망률과 전염성은 다량의 병변을 야기하는데 기여하게 됩니다.
- կրծողներ 설치류
- մասսայական 대량의, 다량의
Նշվում է նաև, որ շրջակա միջավայրի աղտոտումը, վարակիչ հիվանդություններ տարածող կրծողների բազմացումը լուրջ համաճարակային սպառնալիք է ոչ միայն անմիջական ռազմական գործողությունների շրջանների համար, այլև հակամարտող կողմերի հետ անմիջական հարևանությամբ գտնվող երկրների, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության համար՝ հաշվի առնելով երկրների անմիջական սահմանակից լինելը, աշխարհագրական ընդհանրությունը և առավել ռիսկային գոտի համարվող Արաքս գետի առկայությունը՝ վարակը ջրային ճանապարհով մերձարաքսյան բնակավայրեր տարածելու առումով: 또한, 주변환경의 오염, 감염성 질환을 확산하는 설치류의 번식은 직접적인 군사활동지역뿐만 아니라 특히, 이란 이슬람 공화국처럼 직접적인 국경을 맞댄, 지리적 공통성과 더욱 위험한 지역으로 간주되는 아락스 강의 존재를 고려하면 감염은 물을 통해 아락스 강유역에 위치한 거주지로 확산되는 측면에서 분쟁당사자와 인접한 이웃에 위치한 나라들에게도 심각한 전염병의 위협이 된다는 점에 유의해야합니다. 국가간의
- շրջակա միջավայրի աղտոտում 주변환경의 오염
- սպառնալիք 위협
- աշխարհագրական ընդհանրություն 지리적 공통성
«Ռազմական գործողությունների ընթացքում և հետպատերազմական ժամանակաշրջանում բռնկումների, համաճարակների արձանագրման դեպքում ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը, քանզի հոկտեմբերի 10-ից ի վեր շարունակում է անընդհատ խախտել դիակների փոխանակման նպատակով ստորագրված հումանիտար հրադադարի պահանջները»,- ասված է նախարարության հայտարարությունում: "군사행위과정과 전쟁후기간동안 발발할, 전염병이 발생하는 경우에 모든 책임은 10월 10일이후 시신교환의 목적으로 서명된 인도주의적 휴전의 준수를 지속적으로 위반하고 있는 아제르바이잔 측에 있습니다."라고 보건부의 게시글에 명시되었다.
Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության հետևանքով Մարտակերտում գազ և լույս չկա. վնասվել է բնակելի տների 30%-ը: 아제르바이잔 군대의 포격으로 인해 마르따게르뜨에서 가스와 전기가 없다. 주택의 30%가 손상되었다.
ՄԱՐՏԱԿԵՐՏ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ցանցի կողմից աջակցվող պատերազմական գործողությունների ընթացքում ինտենսիվ հրետակոծվել է նաև Արցախի Մարտակերտ քաղաքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում մեր գործընկեր Լուսինե Զաքարյանը նշեց, որ քաղաքում և Մարտակերտի շրջանի գյուղերում Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հրետակոծությունը շարունակվել է նաև երեկվա ընթացքում: 마르따게르뜨, 10월 18일, 아르멘프레스: 아르차흐에 맞선 아제르바이잔이 촉발하고 터키와 국제 테러리스트 네트워크에 의해 지원받고 있는 전쟁행위과정에서 아르차흐의 마르따게르뜨 시는 집중적으로 포격을 받았다. "아르멘프레스"와의 인터뷰에서 우리의 파트너인 루시네 자카리안은 도시와 마르따게르뜨의 주변마을에는 아제르바이잔 군대의 집중포화는 어제에도 계속되었다고 언급하였다.
«Երեկ ևս Մարտակերտ քաղաքին և հարակից բնակավայրերին հակառակորդը խփում էր ծանր հրետանիով և այլ զինատեսակներով, որը տևել է մինչև կեսգիշեր: Կեսգիշերին, հումանիտար հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո, Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում եղել է հանգիստ: Այս պահի դրությամբ ևս հանգիստ է: Բնակչության մոտ ոչ մի ժամանակ խուճապ չի եղել և չկա, բոլորը հաղթելու տրամադրությամբ են»,- ասաց Զաքարյանը: "어제도 마르따게르뜨 시와 인접거주지에 적군은 강렬한 포격과 기타 무기로 공격을 가하였으며, 그것은 자정까지 지속되었습니다. 자정에, 인도주의적 휴전협정이 발효된 이후, 마르따게르뜨 시와 인접거주지는 고요하였습니다. 현재까지도 고요합니다. 주민들 사이에는 한번도 공황이 없었으며 있지않으며 모두 이겼다는 분위기입니다."라고 자카리안은 말했다.
- հումանիտար 인도주의적
Պատերազմի առաջին օրվանից Մարտակերտ քաղաքում գազ չկա, ակտիվ հրետակոծության հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարերը: 전쟁이 시작된 이래로 마르따게르뜨 시에는 가스가 없으며 활발한 포격으로 전선도 손상되었다.
«Նույն վիճակում են նաև Մարտակերտ քաղաքին շատ մոտ գյուղերը, բայց շրջանի մյուս գյուղերում կա և' հոսանք և' ջուր: Մարտակերտ քաղաքում, նաև շրջանի գյուղերում բնակչությանը մատակարարվում է սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ: Մարտակերտ քաղաքում հրետակոծության արդյունքում վնասվել են բնակելի շենքեր, մանկապարտեզը, խաղահրապարակը, մի շարք բնակելի սեփական տներ, հասարակական օբյեկտներ, վնասվել է քաղաքացիական տների մոտ 30%-ը»,- նշեց Լուսինե Զաքարյանը: "마르따게르뜨 시에 인접한 마을들도 같은 상황입니다. 하지만 부근 다른 마을에서는 전기와 물이 있습니다. 마르따게르뜨 시에는, 또한 부근 마을에서 주민들은 식량과 생활필수품을 제공받습니다. 마르따게르뜨시에서 포격의 결과로 주거용 건물, 유치원, 놀이터, 여러 주거용 사택, 공공시설이 손상을 입었으며 민간주택의 약 30%가 손상되었습니다."라고 자카리안은 언급하였다.
- հոսանք 전기
ՊՆ-ն Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստով վարձկան ահաբեկիչների տեսանյութ է հրապարակել: 국방부는 아제르바이잔 국경수비대의 군복을 입은 테러리스트의 영상을 공개하였다.
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում են Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստ կրող վարձկան ահաբեկիչները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեսանյութը «Ֆեյսբուք»-իր էջում հրապարակել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 예레반, 10월 18일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국방부는 영상을 공개하였다. 거기에는 아제르바이잔의 국경수비대의 군복을 입은 용병 테러리스트가 등장한다. "아르멘프레스"의 전언에 따르면, 영상은 국방부 대변인 슈샨 스테파니안이 그녀의 "페이스북" 페이지에 공개하였다.
«Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստով վարձկան ահաբեկիչները... երևի պատկերացնում եք` ինչ եղավ նրանց հետ»,- գրել է Ստեփանյանը: "아제르바이잔 국경수비대의 군복을 입은 테러리스트..그들에게 무슨 일이 일어났는지 상상이 됩니까?"라고 스테파니안은 게재하였다.
Էրդողանը կրկին մեղադրել է Մինսկի խմբի համանախագահներին, այս անգամ Հայաստանին զենքով աջակցելու մեջ: 에르도간은 이번에 아르메니아에 무기를 제공한 것에 대해 재차 민스크집단의 공동의장들을 비난하였다.
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հերթական իրականությունից կտրված հայտարարությամբ՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների հասցեին հնչեցնելով նոր մեղադրանքներ: 예레반, 10월 18일, 아르멘프레스: 터키의 대통령 레제프 타이프 에르도간은 민스크 그룹의 공동의장국에 대한 새로운 비난을 가하면서 현실과는 동떨어진 성명을 발표하였다.
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի նախագահը իշխող կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները Հայաստանին զենք են տրամադրում: "아르멘프레스"의 보도에 따르면, 터키 대통령은 여당 국회의원과의 회담에서 유럽안보협력기구의 민스크 그룹의 공동의장국이 아르메니아에 무기를 제공한 것에 대해 발표하였다.
Էրդողանը հայտարարել է, իբր Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան սատարում են Հայաստանին, ամեն տեսակ աջակցություն են ցուցաբերում՝ զենքի տեսքով: 에르도간은 러시아, 미국, 프랑스가 아르메니아에 무기형태로 모든 유형의 지원을 제공하고 있다고 밝혔다.
Առաջնագծում մարտական գործողությունները շարունակվում են. թեժ է հատկապես հարավային ուղղությունը: 최전선에서 전투행위는 지속되고 있다. 특히 남쪽 방향이 치열하다.
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում շարունակվում են մարտական գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 18일, 아르멘프레스 : 아르차흐와 아제르바이잔의 무력충돌의 접촉선에서 전투행위가 계속되고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 10월 18일 개최된 기자회견에서 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 말했다.
«Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց զինադադարի պայմանը: Դեռ վաղ առավոտից նորից մարտական գործողությունները շարունակվեցին նույն ուղղություններով: Սկզբից հյուսիսային կողմով հերթական անգամ հարձակման փորձ կատարեցին, ջախջախվեցին, հետ շպրտվեցին` որևէ նշանակալի հաջողություն չունենալով: Նույն ժամանակ հարավային ուղղությամբ երկու առանձին հատվածներում փորձել են հարձակողական գործողություններ ծավալել․ մեկ ուղղությամբ, ընկնելով հայկական հրետանու հուժկու կրակի տակ, փախուստի են դիմել կորցնելով զգալի թվով տեխնիկա, մեծաքանակ զինամթերք: Այլ ուղղությամբ շարունակել են հարձակողական մարտերը, համառ մարտերի արդյունքում որոշակի տեղաշարժեր ունեն»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ հինգերորդ սերնդի այսպիսի լայնածավալ պատերազմներում այդ որոշակի տեղաշարժերը այդքան էական նշանակություն չունեն: "아제르바이잔은 다시한번 휴전조건을 관철하지 않았습니다. 이른 아침부터 재차 전투행위는 동일 방향에서 계속되고 있었습니다. 처음에 북측에서 재차 공격시도를 했으나 어떠한 목적도 이루지 못한채 격퇴당하여 퇴각하였습니다. 동시에 남쪽방향에서 두곳의 개별지역에서 공격행위를 시작하려했으나, 한 방향에서 아르메니아 포병의 강력한 사격에 쓰러지면서, 상당 수의 장비와 다량의 탄약을 잃고 도망쳤습니다. 다른 방향에서 공격전투가 계속되었으며, 지속적인 전투의 결과로 일부의 자리이동이 있었습니다."라고 호브한니시안은 5세대의 이러한 대규모 전쟁에서는 그런 특정 자리이동은 그다지 중요한 의미를 가지지 않는다고 지적하면서 말했다.
- սերունդ 세대
Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են, նորից շարունակում է թեժ մնալ հարավային ուղղությունը: 호브한니시안은 현재에도 전투행위는 지속되고 있으며 다시 남쪽방향에서 치열하게 지속되고 있다고 언급하였다.
Հայկական կողմը մինչև 20:30-ը խոցել է 9 ԱԹՍ, երկուսը`ՀՀ տարածքում: 아르메니아 측은 20시 30분까지 드론 9대를 격추하였으며 2대는 아르메니아 공화국의 영토에서 격추되었다.
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում հոկտեմբերի 18-ին, մինչև 20:30-ն խոցվել է Ադրբեջանի զինված ուժերի 9 անօդաչու թռչող սարք, որոնցից 2-ը` Հայաստանի Հանրապետության տարածքում: 예레반, 10월 18일, 아르멘프레스: 아르차흐를 향한 아제르바이잔이 촉발한 대규모 전쟁기간동안 10월 18일에 20시 30분까지 아제르바이잔 군대의 드론 9대를 격추하였으며, 그중 2대는 아르메니아 공화국의 영토에서였다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 10월 18일에 개최된 기자회견동안 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 말했다.
«Օրվա ընթացքում ակտիվ մարտական գործողություների ընթացքում Ադրբեջանը նորից կիրառել է օդային հարձակման տարբեր միջոցներ, այդ թվում` ԱԹՍ-ներ: 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը ՀՀ տարածքում»,- ասաց Հովհաննիսյանը: 하루종일 활발한 전투행위동안 아제르바이잔은 다시 드론을 포함한 다양한 공중 공격수단을 운용하였습니다. 20시 30분즈음 9대의 드론을 격추하였으며, 그중 2대는 아르메니아 공화국의 영토에서였습니다."라고 호브한니시안은 말했다.
Արցախի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունները միջազգային իրավական հիմք չունեն. Փաշինյան: 아르차흐를 향한 아제르바이잔의 영토야망은 국제법적 근거가 없다 - 파쉬니안
- հավակնություն 야망
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, և վերջինիս տարածքային հավակնություններն Արցախի նկատմամբ միջազգային իրավական հիմք չունեն: 예레반, 10월 18일, 아르멘프레스: 아르차흐는 결코 아제르바이잔의 일부였던 적이 없으며 후자의 영토야욕은 아르차흐에 대한 국제법상 근거가 없다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 그의 "트위터" 마이크로블로그에 게재하였다.
«Կանխեք ցեղասպանությունը, ճանաչեք Արցախը»,- հավելել է ՀՀ վարչապետը: "학살을 방지하고 아르차흐를 인정하라"라고 아르메니아 공화국의 총리는 덧붙였다.
- ցեղասպանություն 대량학살
ՊԲ-ն Ադրբեջանի ԶՈՒ կազմում իսրայելական Sandcat զրահամեքենա է խոցել: 방위군은 아제르바이잔 군대에 속한 이스라엘 Sandcat 장갑차를 요격하였다.
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն Ադրբեջանի Զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցող իսրայելական արտադրության Sandcat զրահամեքենա է խոցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Տելեգրամ»-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ներկայացնելով զրահամեքենայի լուսանկարը: 예레반, 10월 18일, 아르멘프레스: 아르차흐 공화국의 방위군은 아제르바이잔 군대에 속한 전투행위에 참여중인 이스라엘산 Sandcat 장갑차를 요격하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 대변인 슈샨 스테파니안은 장갑차의 사진을 첨부하며 그녀의 "텔레그램" 페이지에 게재하였다.
«Կարևոր հանգամանք: Հայաստանի ռազմական փորձագետները նկատել են, որ տեսանյութում երևում է իսրայելական Sandcat զրահամեքենայի ոչնչացումը: Հաստատում ենք ասվածի իսկությունը»,- գրել է Ստեփանյանը: "주요사안. 아르메니아의 군사전문가는 영상에서 이스라엘의 Sandcat 장갑차가 파괴되는 장면이 등장한다고 지적하였다. 우리는 알려진 사실을 확인합니다."라고 스테파니안은 게재하였다.
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել Ադրբեջանի Զինված ուժերի ավտոշարասյան խոցումից: Տեսանյութի վերջում երևում է, թե ինչպես է դիպուկ հարվածով խոցվում իսրայելական արտադրության Sandcat-ը, իսկ մեքենայի կողքին կանգնած զինծառայողը փախուստի դիմելիս շպրտվում հարվածի ալիքից: 앞서 국방부는 아제르바이잔 군대차량을 요격하는 영상을 공개하였다. 영상의 끝에는 어떻게 정밀타격으로 이스라엘산 Sandcat를 요격하는지, 그리고 차옆에 서있던 병사가 도망가다가 충격파로 튕겨 나가는 모습이 등장한다.
Մինչ այս հայտնի էր դարձել, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում, որում Ադրբեջանին աջակցում են նաև Թուրքիան ու Սիրիայից և Լիբիայից բերված վարձկան ահաբեկիչները, Ադրբեջանի զինված ուժերը կիրառում է իսրայելական արտադրության հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև թուրքական օդուժի միջոցները: 아르차흐를 향한 아제르바이잔 측이 촉발한 대규모 전쟁과정에서 터키와 시리아, 리비아로부터 데려온 용병테러리스트가 아제르바이잔을 지원하고, 아제르바이잔 군대가 이스라엘산 미사일과 드론, 뿐만 아니라 터키의 공군수단을 운용하고 있다는 것은 잘 알려져 있는 사실이다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 20일자) (0) | 2020.10.20 |
---|---|
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 19일자) (0) | 2020.10.19 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 17일자) (0) | 2020.10.17 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 16일자) (0) | 2020.10.16 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 15일자) (0) | 2020.10.16 |