휴먼노마드

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 20일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 20일자)

LifeChallenger 2020. 10. 20. 09:21
반응형

Bayraktar TB2 출처 : 위키피디아

 

 

 

 

Արցախի ՊԲ-ին հաջողվել է խոցել թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ: 아르차흐 방위군은 터키산 Bayraktar TB2형 드론을 격추하는데 성공하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի կողմից այսօր խոցված հինգ անօդաչուներից մեկի մնացորդները պատկերող տեսանյութը թույլ է տալիս եզրակացնել, որ դրանցից առնվազն մեկը թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ է: 예레반, 10월 20일, 아르멘프레스: 아르차흐 방위군에 의해 오늘 격추된 5대의 무인항공기중 하나의 잔해를 촬영한 영상은 그들중 적어도 하나는 터키산 Bayraktar TB2 유형의 드론임을 시사한다. 

 

- մնացորդ 잔해

- եզրակացնել = եզրակացություն անել 비롯되다, 결론을 내다

 

Տեսանյութում երևում է սարքի սենսորային և տեսանկարահանող բլոկը, որը նույնական է Bayraktar TB2 ԱԹՍ-ի համանման բլոկի հետ: Բացի այդ, տեսանյութում երևում է սնուցող լարերից մեկը, որի վրա թուրքերեն լեզվով գրված է GÜÇ ve Haberleşme Kablosu (հայերեն՝ սնուցման և կապի կաբել): 영상에서는 Bayraktar TB2 드론의 유사한 블록과 동일한 장치의 센서와 비디오블록이 등장하고 있다. 그외에도 영상에서는 전원코드들중 하나가 등장하는데 그위에는 터키어로 GÜÇ ve Haberleşme Kablosu (아르메니아어로 전원연결케이블)라고 쓰여져있다.

 

- սենսոր 센서

- համանման 유사한

- սնուցող լարեր 전원코드

- կաբել 케이블

 

Սպասում ենք լրացուցիչ պաշտոնական հաստատման: 우리는 추가적인 공식 확인을 기다리고 있다. 

 

 

 

 

 

 

ՊԲ-ն ադրբեջանական ուժերին պատճառում է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ: 방위군은 아제르바이잔 군대에게 인력과 군장비에 대한 막대한 손실을 초래하다.

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից: 스테파나게르뜨, 10월 20일, 아르멘프레스: 아르차흐와 아제르바이잔 분쟁지역에서 10월 19일 새벽부터 20일 야간에 상황은 비교적 지속적인 긴장상태에 있었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 합동정보센터에서 발표하였다. 

 

«Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ»,- տեղեկացնում են կենտրոնից: "일부지역에서 포격전투가 지속되고 있습니다. 특히, 남쪽방향에서 집중적인 전투가 진행되고 있습니다."라고 센터가 전해왔다. 

 

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ: 방위군 부대는 전략적인 상황을 지속적으로 통제하에 유지하고 있으며 그들의 행동으로 적군은 인력과 군장비에 막대한 피해를 입었다. 

 

 

Արցախի հյուսիսային թևում Ադրբեջանը կիրառում է ավիացիա և հրետանի. ՊՆ: 아르차흐의 북쪽 측면에서 아제르바이잔은 비행기와 대포를 운용하고 있다. -국방부

 

- թև 날개 -> թևում 측면에서

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի առաջնագծի հյուսիսային թևում Ադրբեջանը կիրառում է ավիացիա և հրետանի: 예레반, 10월 20일, 아르멘프레스: 아르차흐 최전선의 북쪽측면에서 아제르바이잔은 비행기와 대포를 운용하고 있다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 대변인 슈샨 스테파니안은 전해왔다. 

 

«Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի, իսկ հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար»,- նշել է Ստեփանյանը։ "북쪽 측면에서 적군은 비행기와 대포를 운용하고 있으며 남쪽방향에서 집중적으로 치열한 전투가 지속되고 있습니다. 방위군 부대는 적군의 공격을 막기 위해서 적절한 조치를 취하고 있습니다."라고 스테파니안은 말했다. 

 

 

 

Ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա. նախագահ Արմեն Սարգսյանը` France 24-ին: 국제사회는 언제 터키에 압력을 가할 것인가? France-24에서 아르멘 샤르구얀 대통령.

 

- ճնշում գործադրել 압력을 가하다

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը. 예레반, 10월 20일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 대통령 아르멘 샤르구얀은 프랑스의 France 24와의 원격회담에서 인터뷰를 했다. 

 

 

 

 

Հարց- Պարոն նախագահ, Ձեր երկիրն ու Ադրբեջանը շաբաթ երեկոյան հրադադարի շուրջ համաձայնության եկան: Սակայն այդ հրադադարը ևս խախտվեց: Ո՞րն է պատճառը: 질문- 대통령각하, 귀하의 나라와 아제르바이잔은 휴전에 관하여 동의하였습니다. 하지만 그 휴전은 또다시 위반되었습니다. 이유가 무엇입니까? 

- Հայկական կողմը չի եղել: Ես այստեղ պետք է հարց ուղղեմ իմ ադրբեջանցի գործընկերներին՝ Ադրբեջանի ղեկավարությանը: Եվ առաջին հարցս հետևյալն է՝ ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ: Հայաստանը, ինչպես և ողջ աշխարհի հայերը, այդ թվում նաև Ֆրանսիայի, աջակցում են Լեռնային Ղարաբաղին: Հարցը հետևյալն է՝ ավելի քան 20 տարի խաղաղության բանակցային գործընթաց էր իրականացվում, որը ղեկավարում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համանախագահությամբ, այդ բանակցությունները բավական հաջող էին: Նմանօրինակ բարդ խնդիրների դեպքում կարգավորելու հարյուրավոր հարցեր են լինում: Մինսկի գործընթացը նվազեցրել էր նման հարցերի թիվը՝ հաջողությամբ լուծելով շատ խնդիրներ, ստեղծելով որոշակի վստահության մթնոլորտ: Նրանք մոտ էին խնդրի լուծմանը, մնացել էին մի քանի ամենակարևոր քաղաքական հարցերը, որոնք քաղաքական կամք և փոխզիջում էին պահանջում: Սակայն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց պատերազմ: Ինչպես գիտեք, որոշ ժամանակ անց Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնություն եղավ, սակայն այդ հրադադարը խախտվեց ադրբեջանական կողմից: Ուստի կարծում եմ, որ այս հարցն ավելի շատ պետք է ուղղել Ադրբեջանին՝ ինչո՞ւ նրանք սկսեցին պատերազմը, խախտեցին հրադադարը: 아르메니아 측은 그렇지 않았습니다. 여기서 저는 아제르바이잔의 상대인 아제르바이잔의 지도부에게 질문을 해야만 합니다. 첫번째 질문은 다음과 같습니다. 왜 9월 27일에 아제르바이잔이 아르차흐 공화국 사람들을 향해 전쟁을 시작했는지에 있습니다. 아르메니아 뿐만 아니라 프랑스-아르메니아인을 포함하여 모든 세계의 아르메니아 사람들은 나고르노-카라바흐을 지원합니다. 질문은 다음과 같습니다. 유럽안보협력기구 민스크 그룹인 프랑스, 미국과 러시아의 공동의장에 의해 주도되는 20년이상의 평화협상과정이 이행되고 있었으며, 그 협상은 꽤 성공적이었습니다. 같은 유형의 복잡한 문제의 경우에 해결해야할 수백가지의 문제가 있습니다. 민스크의 절차는 성공적으로 많은 문제를 해결하고 신뢰의 분위기를 조성함으로써 그와 같은 질문의 수를 감소시켰습니다. 그들은 문제의 해결에 근접하였고 정치적 의지와 타협이 요구되어지는 여러 가장 중요한 정치적 문제만이 남겨있었습니다. 하지만, 9월 27일에 아제르바이잔은 전쟁을 시작하였습니다. 아시다시피, 어느정도 시간이 지나 러시아의 중재로 휴전에 관한 협정이 있었지만 그 휴전은 아제르바이잔에 의해 위반되었습니다. 그러므로, 저는 이 문제가 왜 그들이 전쟁을 시작했는지, 왜 휴전을 위반하였는지에 대해 아제르바이잔에게 더 많이 요구되어져야한다고 생각합니다. 

 

- նմանօրինակ = նույն տեսակ 유사한, 같은 유형의 

- վստահության մթնոլորտ 신뢰의 분위기

- փոխզիջում = փոխադարձաբար զիջելը 상호 양보하다, 타협하다
- ուստի = այդ պատճառով 그러므로

Թե՛ պատերազմը սկսելիս, թե՛ հրադադարը խախտելիս նրանք սկսեցին հրետակոծել Ստեփանակերտը, որն Արցախի Հանրապետության մայրաքաղաքն է: Երրորդ անգամ, ինչքան ես տեղյակ եմ, համանախագահները, այդ թվում և՝ ֆրանսիական կողմը, ներգրավված էին ավելի կայուն հրադադար հաստատելու հարցում, սակայն կրկին Ադրբեջանը խախտեց այն: Թվում է՝ նրանք մտածում են, թե կարող են հակամարտությունը լուծել պատերազմի, այլ ոչ թե խոսելու միջոցով: 전쟁을 시작하고 휴전을 위반했을 때 그들은 아르차흐 공화국의 수도인 스테파나게르뜨를 공격하기 시작했습니다. 세차례, 제가 알기로는, 프랑스측을 포함한 공동의장들은 더욱 안정적인 휴전을 확인하는 문제에 관여하였지만 또 다시 아제르바이잔은 그것을 위반하였습니다. 그들은 분쟁을 대화가 아닌 전쟁으로 해결할 수 있다고 생각하는 것 같습니다.  

 

- ներգրավված 관여한



Հարց- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեղադրանքներ է հնչեցրել՝ ասելով, թե Հայաստանը զենք է օգտագործել՝ հարձակվելու ադրբեջանական բանակի դիրքերի վրա Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող երկու շրջաններում: Ի՞նչ կասեք այս մասին: 
질문 - 아제르바이잔의 국방부는 아르메니아가 나고르노-카라바흐의 북쪽에 위치한 두 지역에서 아제르바이잔의 진지를 공격하기 위해 무기를 사용했다고 말하면서 비난하고 있습니다. 이에 대하여 무슨 말씀을 하시겠습니까?

- Ես այն կարգավիճակը չունեմ, որ պատասխանեմ Ադրբեջանի պաշտպանության նախարարին: Չեմ կարծում, որ նա ճիշտ է: Դուք կարող եք հարցնել իմ երկրի կամ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարին: 저는 아제르바이잔의 국방부장관에게 답변할 지위에 있지 않습니다. 저는 그가 맞다고 생각하지 않습니다. 당신은 우리나라나 아르차흐 공화국의 국방부장관에 질문하실 수 있습니다.  

Հարց- Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այն փաստը, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստների է ուղարկում Լեռնային Ղարաբաղ, մինչդեռ դուք պնդում եք, որ նրանք նման բան են անում: Դուք ունե՞ք ապացույցներ: 
질문 - 터키와 아제르바이잔은 터기가 시리아의 무장단체를 나고르노-카라바흐에 보냈다는 사실을 부인하고 있습니다. 당신은 그들이 그와 같은 짓을 하고 있다고 주장하고 있습니다. 당신은 증거를 가지고 있습니까? 

 

- ջիհադիստ 지하디스트 - 이슬람 근본주의하의 무장 투쟁


- Նախ և առաջ, չեմ կարծում, թե ճիշտ է ապացույցներ ուզել հանրապետության նախագահից: Երկրորդն՝ ապացույցն այնտեղ է, զինյալներն այնտեղ են, նրանք ոչ միայն Լեռնային Ղարաբաղում են: Այս նույն զինյալները Սիրիայում էին, Լիբիայում էին: Նույն թուրքական գործակալությունը նրանց բերել է Ադրբեջան: Ապացույցն այդտեղ է: 우선, 공화국 대통령에게 증거를 요구하는 것은 맞지 않다고 생각합니다. 둘째, 증거는 무장세력은 거기에 있다는 것이며 그들은 나고르노-카라바흐에만 있는 것이 아닙니다. 이와 같은 무장세력은 시리아에도 있으며, 리비아에도 있습니다. 동일한 터키기관은 그들을 아제르바이잔으로 데려왔습니다. 증거는 거기에 있습니다. 

Տարբերությունը 1990-ականների սկզբի պատերազմից այն է, որ այն ժամանակ ևս կային որոշ ջիհադիստ վարձկաններ Աֆղանստանից և այլ վայրերից, սակայն դրանք անհատներ էին: Այս անգամ իսլամիստ զինյալներ կամ ահաբեկիչներ են, ահաբեկչական խմբավորումներ, որոնք արգելված են տարբեր երկրների, այդ թվում և` Ֆրանսիայի կողմից: Նրանք այժմ Ադրբեջանի տարածքում են, կռվում են Արցախի հայերի դեմ, և այս ամենը կազմակերպում է Թուրքիան: Ես կարիք չունեմ ապացույցներ բերելու, քանի որ տարբեր երկրների հետախուզական ծառայություններ, այդ թվում և՝ Ռուսաստանի Դաշնությունում, հաստատել են այս փաստը: Կան տեսանյութեր, լուսանկարներ, աուդիոձայնագրություններ և այլն: Այստեղ հարցն ապացուցելը կամ չապացուցելը չէ: 1990년대 초반의 전쟁과 다른점은 당시에는 일부 무장세력의 용병이 아프가니스탄과 다른 곳의 출신이었다는 것입니다. 하지만, 그들은 개인이었습니다. 이번에는 프랑스를 포함한 다른 나라에 방문하는 것이 금지된 이슬람 무장세력이나 테러리스트, 테러리스트 집단입니다. 그들은 현재 아제르바이잔의 영토에 있고 아르차흐의 아르메니아인들에 맞서 싸우고 있으며 이 모든 것을 터키가 조직하였습니다. 나는 증거를 가져올 필요가 없습니다. 왜냐하면 러시아를 포함한, 다른 나라의 정보국에서 이 사실을 확인했습니다. 영상, 사진, 음성녹음 등이 있습니다. 여기에서 문제는 증명하거나 반증하는 것이 아닙니다. 

 

- չապացուցել 반증하다 

Երբ նրանք՝ ադրբեջանական ու թուրքական կողմերը, սկսում են խոսել ապացույցների մասին, դա ինձ հիշեցնում է թուրքերի կողմից այդքան սիրված մեկ այլ «ապացույցի» մասին, թե՝ կա՞ ապացույց, որ 1.5 մլն հայեր են սպանվել 105 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ: Երբ Հայոց ցեղասպանության հետևանքով 1.5 մլն հայեր կոտորվեցին, ինչպե՞ս կարելի է խոսել ապացույցների մասին՝ ասելով, թե ամեն ընտանիք, որը կոտորածի է ենթարկվել, պետք է ապացույցներ բերի: 아제르바이잔과 터키측이 증거에 대해 말할 때, 그것은 나에게 터키인에 의해 그렇게 인기있는 105년 전 실행되었던 아르메니아 인들에 대한 대량학살시기에 150만명의 아르메니아 인들이 살해당했던 증거가 있냐는 또 다른 "증거"에 대해 상기시킵니다. 아르메니아 대량학살로 인해 150만명의 아르메니아인들이 살해당했을 때, 대학살을 당한 모든 가족들이 증거를 가져와야만 한다고 말하면서 어떻게 증거에 대해 말할 수 있습니까?  

 

- կոտորած 대학살

Այժմ պետք է ոչ թե մտածենք ապացույցների մասին, քանի որ դրանք առկա են, այլ՝ թուրքական ներգրավվածության և Թուրքիայի՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվելու մասին: Իսկ սա փաստ է: Նրանք ունեն F-16 կործանիչներ, ԱԹՍ-ներ, նրանք ակտիվորեն ներգրավված են ռազմական և ոչ ռազմական գործողություններում, քանի որ ռմբակոծում են քաղաքացիական բնակչությանը: Այսքանից հետո ի՞նչ ապացույցներ եք ուզում: 이제 우리는 증거에 대해 생각하는 것이 아니라, 왜냐하면 그것들은 존재하기에, 터키의 관여와 터키가 아제르바이잔에 의해 나고르노-카라바흐에서 아르메니아인에 맞서 싸우는 것에 대하여 생각해야합니다. 그리고 그것은 사실입니다. 그들은 F-16 전투기, 드론을 가지고 있으며, 그들은 군사 및 비군사작전에 적극적으로 개입하고 있습니다. 왜냐하면 민간인을 폭격하고 있기 때문입니다. 이렇게 한 후에 무슨 증거를 원하십니까?

 

- ռմբակոծել = ռումբերով հարվածել 폭격하다  

Հարցն ի սկզբանե սխալ է հենց ամենակարևոր ու հիմնական տեսանկյունից՝ ինչո՞ւ է առհասարակ այս պատերազմը ծավալվում, ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի դադարեցնում այն, մինչդեռ միջազգային հանրությունը կոչ է անում հրադադար հաստատել, հորդորում է կողմերին վերադառնալ բանակցային սեղան: Եվ, վերջապես, ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրը դուրս գա այս հակամարտությունից: 그 질문은 처음부터 국제사회가 휴전의 약속을 촉구하고 양측에 협상테이블로 복귀하라고 촉구하고 있음에도 왜 이 전쟁이 확대되고 있는지, 왜 아제르바이잔 측은 그것을 멈추지 않는지에 대한 바로 가장 중요하고 근본적인 관점에서부터 잘못되었습니다. 또한, 마지막으로 국제사회가 언제 이 분쟁에서 나오도록 터키에게 압력을 가할 건지입니다. 

 

- ի սկզբանե 처음부터

- առհասարակ = ընդհանրապես 일반적으로, բոլորը միասին առնված, բոլորը 모두

- ծավալել = մեծացնել 증가시키다

- մինչդեռ 반면에, 한편


Հարց- Պարոն նախագահ, Ռուսաստանը Ձեր երկրի հետ ստորագրել է անվտանգության մասին պայմանագիր, սակայն նաև կապեր ունի Ադրբեջանի հետ: Խոսե՞լ եք արդյոք Վլադիմիր Պուտինի հետ: Ի՞նչ եք ակնկալում Ռուսաստանից: 질문, 대통령 각하, 러시아는 당신의 나라와 안보에 관한 협정을 체결하였지만, 역시 아제르바이잔과도 관련이 있습니다. 과연 블라디미르 푸틴과 이야기해보셨나요? 러시아에게 무엇을 기대하고 있으십니까? 

- Իրավացի եք, Ռուսաստանը քաղաքական և ռազմական պայմանագրեր ունի Հայաստանի հետ: Ռուսաստանի հետ մենք այդ պայմանագրերը ստորագրել ենք, քանի որ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի դաշնակիցը շատ տարիներ: Պատմականորեն Ռուսաստանն ապացուցել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ամենակարևորներից են երկու ժողովուրդների համար: Մենք միմյանց վստահում ենք: 아시다시피, 러시아는 아르메니아와 정치적, 군사적 협정을 맺고 있습니다. 러시아와 우리는 그 협정을 체결하였습니다. 왜냐하면 러시아는 아르메니아의 동맹으로 수년 동안 남아 있기 때문입니다. 역사적으로 러시아는 아르메니아-러시아의 관계가 두 민족을 위한 가장 중요한 관계중 하나임을 증명하였습니다. 우리는 서로를 신뢰합니다. 

 

Ռուսաստանը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Այս տեսանկյունից և այն պատճառով, որ Ռուսաստանը Թուրքիայի նման ուղղակիորեն ներգրավված չէ այս հակամարտությունում, Ռուսաստանը կարող է դառնալ անաչառ միջնորդ երկու կողմերի միջև: Սա հենց այն է, ինչ Ռուսաստանը փորձում է անել: 러시아 또한 아제르바이잔과 좋은 관계를 가지고 있습니다. 이런 관점과 그런 이유로 러시아는 터키와 같이 직접적으로 이 분쟁에 관여하지 않기에 러시아는 양측간 공정한 중재가가 될 수 있습니다. 이것이 바로 러시아가 하려고 하는 것입니다. 

 

Նախագահ Պուտինի հայտարարությունների և քաղաքական որոշումների արդյունքում արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկ հարկի տակ հրավիրեց Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին: Նրանք բանակցեցին ավելի քան 11 ժամ և ստորագրեցին հրադադարի մասին համաձայնագիր: Սակայն հաջորդ օրն ադրբեջանական կողմն ուղղակի դա անտեսեց՝ կրկին ցույց տալով, որ Ադրբեջանի, այս դեպքում՝ հնարավոր է՝ ավելի շատ թուրքական կողմի շահերից չի բխում պատերազմի դադարեցումը, քաղաքացիներին հրետակոծելը, բանակցություններին վերադառնալը և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելը: Ամենայն հավանականությամբ, Թուրքիան բոլորովին այլ ծրագրեր, գաղափարներ ունի, և այդ պատճառով է, որ Թուրքիայի ներկայությունն այս հակամարտությունում Ադրբեջանին թույլ չի տալիս հավատարիմ մնալ հրադադարի պահպանման իր խոստմանը: 푸틴 대통령의 성명과 정치적 결정으로 인해 외무부장관인 세르게이 라브로프는 한 지붕아래 아르메니아와 아제르바이잔 외무장관들을 초대하였습니다. 그들은 11시간 이상 협상하였고 휴전에 대한 협의에 서명하였습니다. 하지만 다음날 아제르바이잔 측은 그것을 곧 무시하였고, 다시 아제르바이잔의, 이 경우에는 가능한 보다 많은 터키측의 이익이 전쟁의 중단, 시민에게 포격을 가함, 협상으로의 복귀와 문제의 평화적인 방법으로의 해결에 있지 않음을 보여주고 있습니다. 터키가 완전히 다른 계획이나 아이디어가 있을 확률이 높습니다. 그 때문에 이 분쟁에서 터키의 존재는 아제르바이잔에게 휴전을 준수하겠다는 그의 약속을 지키는 것을 허락하지 않고 있습니다.   

 

- ուղղակի 곧

- բխել (액체인냥) 쏟아져 나오다, (빛을) 발하다

- հավանականություն 개연성, 확률

- ներկայություն 터키

Հարց- Ըստ Ձեզ՝ Ռուսաստանի ռազմական ներգրավվածության անհրաժեշտություն կա՞ այս հակամարտությունում: 질문 - 이 분쟁에서 러시아의 군사개입 필요성이 있다고 생각하십니까?

- Բնավ ոչ: Առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հայերն արդեն իսկ ապացուցել են, որ կարող են պաշտպանել իրենց երկիրը: Դա ապացուցել են նույնիսկ 1990-ականներին առաջին պատերազմի ժամանակ: Երկրորդ, պետք չէ ներգրավվել Ռուսաստանին կամ որևէ այլ երկիր: Ռուսաստանին ներգրավվելու փոխարեն մենք պետք է խոսենք Թուրքիային բացառելու մասին, որն այս հարցում կործանարար դեր ունի: Լեռնային Ղարաբաղում մարդիկ ապրում են իրենց հայրենիքում: Նրանք քրիստոնեություն են ընդունել 301 թվականին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան չկային: Նրանք շարունակում են պաշտպանել իրենց հողը, ընտանիքն այն դեպքում, երբ Թուրքիան ուրիշ մոտեցում և գաղափարներ ունի: Թուրքիայի գաղափարները կապված չեն միայն Լեռնային Ղարաբաղի հետ: Դրանք նաև ուղերձներ են Հայաստանին, հայերին ամբողջ աշխարհում, ինչպես նաև Եվրոպային: 전혀 그렇지 않습니다. 우선, 나고르노-카라바흐의 아르메니아인은 자신들의 나라를 방어할  수 있음이 이미 증명하였습니다. 그것은 1990년대에 최초의 전쟁시기에도 증명되었습니다. 둘째, 러시아나 어떤 다른 나라도 개입해서는 안됩니다. 러시아의 개입대신 우리는 이 문제에 있어 파괴적인 역할을 하는 터키의 배제에 대해 말해야합니다. 나고르노-카라바흐에서 사람들은 자신의 고향에서 살고 있습니다. 그들은 301년에 아제르바이잔과 터키에는 없었던 기독교를 받아드렸습니다. 그들은 터키가 다른 접근방식과 사고방식을 가지고 있을 때 자신들의 땅과 가족을 지속적으로 보호하고 있습니다. 터키의 생각은 단순히 나고르노-카라바흐에만 국한되지 않습니다. 그것은 또한 아르메니아에, 전세계에 있는 아르메니아 사람들에게 뿐만 아니라 유럽에 보내는 메시지입니다. 

 

- կործանարար 파괴적인

- գաղափար 생각, 아이디어

Հարց- Ի՞նչ եք կարծում Մինսկի խումբը ճիշտ հարթակ է բանակցելու համար: Ի՞նչ եք ակնկալում Ֆրանսիայից կամ ավելի լայն՝ Եվրոպայից, քանի որ այս պահին խոսում եք Եվրոպայի մասին: 질문 - 민스크 그룹이 협상을 위한 적합한 플랫폼이라고 생각하십니까? 프랑스나 조금 넓혀서, 유럽으로부터 무엇을 기대하십니까? 왜냐하면 당신은 현재 유럽에 대해서 이야기하고 있기 때문입니다. 

- Մինչ այդ եկեք վերլուծենք, թե ինչու՞ է Թուրքիան սա անում: Նրանք պնդում են, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են, սակայն նրանք էթնիկ եղբայրներ են շատ այլ ազգերի հետ, որոնք Թուրքիայից շատ հեռու են: Նրանք խոսում են նաև PKK զինյալների մասին, ինչն ամբողջությամբ անհեթեթություն է: Նրանք խոսում են միջազգային խողովակաշարերի պաշտպանության մասին, որոնք անցնում են Ադրբեջանի, Վրաստանի միջով դեպի Թուրքիա: Սա ևս մեկ անհեթեթություն է: Եթե հայերը դրանք հրետակոծելու որևէ մտադրություն ունենային, դա կանեին 20 տարի առաջ՝ Ադրբեջանին թույլ չտալով միլիարդավոր եվրոներ վաստակել և դրանցով զենք գնել ու այսօր հայերին սպանել: Թուրքիայի իրական մտադրությունը, և սա ասում են նաև շատ վերլուծաբաններ, ամենայն հավանականությամբ, այն է, որ նա ցանկանում է լինել և մնալ Ադրբեջանում՝ էներգետիկ հոսքերը կառավարելու համար: Վերջին տարիներին Թուրքիան փորձում է կառավարել էներգետիկ աղբյուրները Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում, որոնք ձգվում են մինչև Եվրոպա: Ցանկանում է ինչ-որ կերպ Եվրոպային դարձնել պատանդ, ինչպես դա արեցին փախստականների դեպքում: 그전에 왜 터키가 이런 짓을 하고 있는지 분석해봅시다. 그들은 아제르바이잔측이 자신들에게 종족적 형제라고 주장하고 있지만 그들은 터키로부터 많이 떨어진 많은 다른 국가들과 종족적 형제입니다. 그들은 또한 PKK 무장세력에 대해 말하고 있습니다. 이것은 완전히 말도 안됩니다. 그들은 아제르바이잔을 지나 조지아를 통해 터키로 향하는 국제 파이프라인의 보호에 대해 말하고 있습니다. 이것 또한 말이 안됩니다. 만약 아르메니아 사람들이 그것을 포격할 어떤 의도를 가졌다면, 아제르바이잔이 수십억유로를 벌어 그것을 통해 무기를 사들이고 아르메니아 사람들을 살해하는 것을 허용하지 않음으로써 20년전에 그렇게 했을 겁니다. 터키의 진정한 의도에 대해서 많은 분석가들은 에너지의 흐름을 관리하기 위해서 아제르바이잔에 있으며 머물 가능성이 높다고 말합니다. 최근 몇년동안 터키는 카스피해에서, 중앙아시아에서 유럽으로 확장되는 에너지자원을 관리하려 노력했습니다. 그들은 그렇게 했던 난민의 경우처럼 어떤 식으로든 유럽을 인질로 삼고 싶어합니다. 

 

- էթնիկ 민족, 종족

- անհեթեթություն 말도 안되는 것, 터무니없는 것

- խողովակաշար 파이프, 배관

- ինչ-որ կերպ 어떤 식으로든 

- պատանդ 인질

- փախստական 난민

Հարց- Լեռնային Ղարաբաղը վերահսկում է յոթ շրջաններ, որոնք դարձել են բուֆերային գոտի: Ի՞նչ եք դուք դնում բանակցությունների սեղանին: Այդ յոթ շրջանները բանակցությունների մաս կազմելու՞ են: 질문 - 나고르노-카라바흐는 완충지역이 되는 7개의 지역으로 통제되고 있습니다. 당신은 협상테이블에 무엇을 올려놓았습니까? 그 7개 지역은 협상의 일부가 될까요?  

- Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկում է ունենալու: Հույս ունեմ, որ այդ հանդիպումից հետո հայտարարություն կլինի, որով ճնշում կգործադրվի Թուրքիայի վրա, որպեսզի նա դադարեցնի իր ներգրավվածությունը: Ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ն, Եվրոպական միությունը ճնշում գործադրեն Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու պատերազմը և սկսելու հրադադար: Այն պահին, երբ հրադադար լինի, ամեն ինչ սեղանին է: Դա է հենց Մինսկի խումբ ունենալու ողջ իմաստը՝ երեք համանախագահներով, որոնք բանակցում են ամեն ինչի մասին, այդ թվում՝ յոթ շրջանների, հինգ շրջանների մասին, և վերջապես՝ ամենակարևորը՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը: Ամեն ինչ բանակցությունների սեղանին է: Սակայն մեկ բան հստակ է՝ պետք է դադարեցնել պատերազմը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: 오늘 유엔의 안보이사회는 논의를 진행하고 있습니다. 그 회담이후 성명이 있을 것이며 그것을 통해 터키의 개입을 멈추게 하기 위해서 그들에게 압력을 가할 것이라 희망하고 있습니다. 나토와 유럽연합이 터키와 아제르바이잔에 전쟁을 멈추고 휴전을 시작하라고 압력을 가할 것이라 기대합니다. 현재 휴전이 있을 때 모든 것은 테이블에 있습니다. 그것이 바로 민스크 그룹이 가지는 완전한 의미입니다. 3명의 공동의장에 의해 7개의 지역, 5개의 지역에 대한 것과 최종적으로 가장 중요한 나고르노-카라바흐의 최종 지위를 포함한 모든 것을 협상하고 있습니다. 모든 것이 협상테이블에 있습니다. 하지만, 한가지는 분명합니다. 전쟁을 멈추고 협상테이블 주의로 돌아와야합니다.  

 

- ՄԱԿ = Միացյալ ազգերի կազմակերպություն 유엔

 

 

 

 

Եվրոպայում բոլորը գիտեն, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը. ակտիվիստները գոհ են ԵՄ դեսպանի հետ հանդիպումից: 유럽에서 모든 사람들이 전쟁을 아제르바이잔이 시작했다고 알고 있다. 운동가들은 유럽대사와의 만남에 만족한다. 

 

- ակտիվիստ 운동가

 

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպած քաղաքացիների տպավորությամբ՝ Արցախի խնդրի վերաբերյալ ԵՄ դեսպանի դիրքորոշումը հայանպաստ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքացիներն այս մասին ասացին դեսպանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում: 예레반, 10월 20일, 아르멘프레스: 아르메니아에서 EU 대산 안드레아 빅토린과 만났던 시민들에 따르면, 아르차흐 문제에 관하여 EU 대사의 입장은 친아르메니아 성향이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 시민들은 이에 대하여 대사와의 회담이후 언론과의 인터뷰에서 말하였다.  

 

- հայանպաստ = հայերին նպաստող 

 

Անդրեա Վիկտորինի հետ հանդիպել էին ակտիվիստներ Արմինե Մելքոնյանը, Արսեն Վարդանյանն ու Անահիտ Բախշյանը: Դեսպանը, սակայն, չի թույլատրել, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները ներկա լինեն հանդիպմանը: 운동가 아르미네 멜코니안, 아르센 바르다니안과 아나히뜨 바흐쉬안은 안드레아 빅토린과 만났다. 하지만 언론매체의 대표가 회담에 참석하는 것은 허락하지 않았다. 

 

«Պատասխանները բավականին հստակ էին՝ չնայած որոշակի տարաձայնություններ եղան տերմինների, ոչ ճիշտ ձևակերպումների հետ կապված: Մենք խոսեցինք այն մասին, որ ԵՄ-ն, եվրոպական բոլոր կառույցները այսօր նույն լռության քաղաքականությունն են վարում, որը վարում էին 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ»,-ասաց Արմինե Մելքոնյանը: 용어와 잘못된 표현과 관련된 어느정도의 논쟁에도 불구하고 대답은 매우 분명했습니다. 우리는 EU와 모든 유럽기구들이 2016년 4월 4일 전쟁기간에 했던 것처럼 오늘날 동일한 침묵정책으로 일관하고 있는 것에 대하여 이야기하였습니다."라고 아르미네 멜코니안은 말했다.   

 

- տարաձայնություն 논쟁, 불화

- տերմին 용어

- ձևակերպել 표현하다

 

Քաղաքացիները դեսպանին ցույց են տվել նկարներ, թե ադրբեջանական կողմն ինչպես է վարվում հայ գերիների, զոհերի հետ: Դեսպանն ասել է, որ ծանոթ է ամեն ինչին մանրամասն, տեղեկացրել է նաև, որ այդ բոլորը ներկայացրել են Բրյուսել: Նա նաև հույս է հայտնել, որ կհնչի գնահատական: 시민들은 대사에게 아제르바이잔 측이 어떻게 살해이후 아르메니아 포로와 피해자를 대하는지 사진들을 보여주었다. 대사는 모든 것을 자세히 알고 있으며 또한 그 모든 것을 브뤼셀에 제출하였다고 알려왔다. 그는 또한 평가가 이루어지기를 희망한다고 말했다.  

 

 

«Նա նշել իր համակրանքը հայերի նկատմամբ: Եվրոպայում բոլորը գիտեն, որ պատերազմը Թուրքիայի ձեռամբ սկսել է Ադրբեջանը: Դեսպանի դիրքորոշումը չափից դուրս հայանպաստ էր: Սա տեսանելի էր»,-ասաց Մելքոնյանը: "그는 아르메니아에 대한 그의 지지를 언급하였습니다. 유럽에서 모든 사람들은 전쟁이 터키의 지원아래 아제르바이잔이 시작했음을 알고 있습니다. 대사의 입장은 극도로 친아르메니아 성형이었습니다. 이것은 명백했습니다."라고 멜코니안은 말했다. 

 

- համակրանք -> համակրել 지지하다

 

Դեսպանը նշել է նաև, որ մեծագույն ցավ է ապրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելու, մշակութային արժեքների ավերման համար: Դեսպանը, սակայն, հիշեցրել է, որ ԵՄ-ի որոշումները միակողմանի չեն ընդունվում: Ավելի քան 20 երկրներն են վերջնական գնահատականը հնչեցնելու: Նա ասել է, որ իրենցից հիմա կախված է այս պահին Բրյուսել ներկայացնել տրամադրած փաստերը և հուսալ, որ ԵՄ երկրները կհնչեցնեն արդարացի գնահատական: 대사는 또한 슈쉬의 카잔체초츠 교회를 공격한 것과 문화적 가치의 파괴에 대해 매우 유감스럽다고 언급하였다. 하지만, 대사는 유럽의 결정이 일방적으로 취해지는 것이 아님을 상기시켰다. 20개 이상의 나라들은 최종평가를 내릴 것이다. 그는 브뤼셀에 제공된 사실을 제출한 현재 모든 것이 그들에게 달려있으며 EU 국가들이 공정한 평가를 내리도록 희망한다고 말했다. 

 

- ավերում = ավերել 파괴하다

 

Արսեն Վարդանյանն էլ նշեց, որ դեսպանի կարեկցանքը նկատելի էր, բայց այնուամենայնիվ, նա պնդել է ԵՄ-ի տեսակետը: «Շեշտվել է տարածքային ամբողջականության թեման: Բայց մենք ավելի քան կարևոր համարեցինք ազգերի ինքնորոշման հարցը՝ նշելով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ինչպես Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և այլ երկրներ, հռչակել են իրենց անկախությունը, այնպես էլ Արցախն է հռչակել իր անկախությունը, որը պետք է միջազգայնորեն ճանաչվի: Եվ հիմա դրա համար լավագույն ժամանակաշրջանն է: Տարածքային ամբողջականություն չի կարող դիտարկվել Խորհրդային միության փլուզված տարածքի վրա»,-ասաց նա: 아르센 바르다니안도 대사의 연민은 눈에 띄었지만 그럼에도 불구하고 그는 EU의 관점을 고수하였다고 언급하였다. "국토수호라는 주제가 강조되었습니다. 하지만 우리는 국가의 자주권이 보다 중요하게 생각합니다. 소비에트연방의 붕괴이후 아르메니아, 아제르바이잔, 조지아와 기타 국가들이 그들의 독립을 선언하였고, 이와 같이 아르차흐도 국제적으로 인정받아야만 하는 자신의 독립을 선언하였습니다. 또한 지금은 그것을 위한 가장 좋은 시기입니다. 국토수호는 소비에트연방의 붕괴된 영토위에 관철될 수 없습니다."라고 그는 말했다.  

 

- կարեկցանք 위로(동정)의 표현

- այնուամենայնիվ 그럼에도 불구하고

- հռչակել 선언하다

 

Ռազմական հանցագործությանը վերաբերվող բոլոր կադրերը, երևույթները և փաստերը Եվրոպայում ֆիքսվում են, միջազգային կառույցները, փաստահավաք խմբերը դրանք մշակում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան միջազգային ռազմական դատարանում պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվություն կրեն: Քաղաքացիները խնդրել են զեկույցում նշել, որ Ադրբեջանն Արցախը համարում է միայն տարածք՝ առանց հայ բնակչության: Իսկ դա ցեղասպանության առաջին ցուցիչներից է: Նրանք նաև շեշտել են, որ Արցախի հարցը ունի միայն մեկ լուծում, և դա Արցախի ճանաչումն է: 전쟁범죄와 관련된 모든 장면, 사건 및 사실은 유럽에 기록되어 있으며, 국제기구와 사실조사팀은 아제르바이잔과 터키의 국제군사재판소에 전쟁범죄에 대해 책임을 지게 될 것이라고 밝혔다. 시민들은 보고서에서 아제르바이잔은 아르메니아 인구가 없는 아르차흐를 오직 영토만으로 간주한다는 것을 언급하기를 요청하였다. 그리고 그것은 대학살의 첫번째 지표들중 하나이다. 그들은 또한 아르차흐의 문제는 오직 하나의 해결방안이 있으며 그것은 아르차흐의 인정이라고 강조하였다. 

 

- կադրեր 장면

- երևույթ 현상, 사건

 

 

ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի մասին: 국방부는 어제 요격된 터키산 Bayraktar TB2의 전투형 드론에 대한 자세한 내용을 제출하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ երեկ Արցախի ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանման խոցած անօդաչուն թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ էր: 예레반, 10월 20일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국방부는 어제 아르차흐 방위군의 방공부대가 요격한 무인항공기가 터키산 Bayraktar TB2 전투용 드론이었음을 확인하였다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 대변인 슈샨 스테파니안은 그녀의 "페이스북" 페이지에 게재하였다. 

 

«Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Այն արտադրվել է 2020թ հունիսին Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել 2020թ սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ»,- գրել է նա: "아르차흐 방위군의 방공부대에 의해 어제 격추된 터키산 Bayraktar TB2 전투용 드론의 원격제어 카메라는 L-3 WESCAM CMX-15D 모델입니다.그것은2020년 6월에 캐나다의 WESCAM 회사에 의해 생산되었으며 Bayraktar TB2에 2020년 9월에 설치되었습니다. 총 작업시간은 31시간에 달하였습니다.

 

출처 : 아르멘프레스

 

 

Ավելի վաղ «Արմենպրես»-ը, համադրելով տեսանյութում առկա տվյալները, արդեն ֆիքսել էր, որ խոցված ԱԹՍ-ն հենց թուրքական Bayraktar TB2 է: 앞서 "아르멘프레스"는 영상에서 존재하는 자료를 비교하여 이미 요격된 드론이 바로 터키산 Bayraktar TB2임을 기록하였다.  

 

 

 

Ադրբեջանն ունի 6309 զոհ և սպառազինության մեծ կորուստներ: 아제르바이잔은 6309명의 사망자와 막대한 군장비 손실을 입었다. 

 

 

출처 : 아르멘프레스

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանն ունեցել է կենդանի ուժի 6309 կորուստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական միասնական տեղեկատվական հարթակը հրատարակել է ադրբեջանական կորուստների նոր տվյալներ, որոնց համաձայն՝ հակառակորդը կորցրել է ընդհանուր առմամբ 200 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 576 զրահատեխնիկա, 4 ՏՕՍ: 예레반, 10월 20일, 아르멘프레스: 아르차흐에 맞서 9월 27일부터 촉발된 대규모 침략과 군사행위로 인해 아제르바이잔은 인력 6309명의 손실을 입었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 합동정보플랫폼은 아제르바이잔의 새로운 손실자료를 공개하였으며 그에 따르면 적군은 전체적으로 200대의 드론, 16대의 헬리콥터, 23대의 항공기, 576대의 장갑자, 4대의 다연장 로켓포를 잃었다. 

 

Վերջին օրվա ընթացքում խոցվել էր ևս 5 ԱԹՍ, 10 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 50 զոհ. այս տվյալներն արդեն ներառված են ընդհանուր թվերում:  최근 며칠동안 5대의 드론, 10대의 장갑차, 1대의 항공기, 50명의 사망자가 있었으며 이 자료는 이미 전체 수에 포함되어 있다. 

 

 

 

Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է. ՊՆ: 적군은 남쪽방향, 후다페린 저수지로 막대한 피해를 입고 퇴각하고 있다. 국방부

 

 

Խուդաֆերինի ջրամբար의 위치

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է: 예레반, 10월 20일, 아르멘프레스: 적군은 남쪽방향으로, 쿠다페린 저수지로 막대한 피해를 입고 퇴각하고 있다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 대변인 슈샨 스테파니안은 그녀의 "페이스북" 페이지에 게재하였다. 

 

 

 

ԵՄ ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման խումբը ՀՀ օդային տարածքն անվտանգ և կառավարելի է ճանաչել: EU 항공안전위험평가단체는 아르메니아 공화국의 영공이 안전하며 관리할 수 있다고 인정하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման խումբը Հայաստանի օդային տարածքն անվտանգ և կառավարելի է ճանաչել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: 예레반, 10월 20일, 아르멘프레스: EU의 항공안전위험평가단체는 아르메니아 영공은 안전하고 관리할 수 있다고 인정하였다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 공화국의 민간항공위원회가 알려왔다. 

 

Ռազմական դրության պայմաններում Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ձեռնարկել է միջոցներ՝ քաղաքացիական և մարդասիրական թռիչքների համար երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Կոմիտեն 3 NOTAM- հաղորդագրություն է հրապարակել՝ ուղղված բոլոր ավիաընկերություններին: 계엄령의 조건에서 아르메니아의 민간항공위원회는 민간과 인도주의적 항공편을 위한 국가의 영공의 안전을 보장하는 목적으로 조치를 취하였다. 위원회는 모든 항공사에게 보내질 3 NOTAM 성명을 발표하였다. 

 

Հաղորդագրություններից առաջինը զգուշացնող բնույթի է, որով կոմիտեն օդաչուներին հորդորում է հայ-ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողությունների պայմաններում թռիչքներից առաջ ռիսկերի լրացուցիչ գնահատում իրականացնել: 성명들중 첫째는 경고 성격이다. 위원회는 조종사에게 아르메니아-아제르바이잔 국경에서 진행중인 군사행위로 인해 비행기의 사전위험에 대한 추가적인 평가를 수행하도록 권고하고 있다.  

 

Երկրորդ NOTAM–ը տեղեկացնում է ՀՀ օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի հնարավոր առկայության մասին՝ միաժամանակ անձնակազմերին խնդրելով անհայտ որևէ թռչող սարք նկատելու դեպքում տեղեկությունն անմիջապես տրամադրել օդային երթևեկության կարգավարներին: 두번째 NOTAM은 아르메니아 공화국의 영공에서 무인항공기의 가능한 출현에 대해 전하면서 동시에 직원들에게 불분명한 어떤 비행장치를 목격할 경우에 정보를 즉각적으로 항공교통관제사에게 제공할 것을 권고하였다.

 

 

Երրորդով կոմիտեն տեղեկացնում է Հայաստանի և Ադրբեջանի օդային սահմանի որոշակի սահմանափակումների վերաբերյալ. որոշ կետեր փակվել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Կոմիտեն նաև ընգծել է օդային երթևեկության կառավարման մարմինների և հակաօդային պաշտպանության ուժերի բարձր մակարդակի համագործակցության մասին: 셋째 위원회는 일부 지점는 보안상의 이유로 막혀있음을 아르메니아와 아제르바이잔의 영공제한선에서 특정 제한에 대해 통보하였다. 위원회는 또한 항공교통관세소와 방공부대와의 높은 수준의 협력에 대해 강조하였다.   

 

 

EUROCONTROL-Աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպությունը և EASA-Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունն իրենց վստահությունն են հայտնել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ձեռնարկած քայլերի, պարտավորությունների կատարման և անվտանգության ապահովման քայլերի վերաբերյալ: EUROCONTROL, 항공안전기구 및 EASA, 유럽항공안전국은 아르메니아 민강항공위원회에 의해 취해진 단계, 의무이행과 안전준수조치에 대해 자신들의 신뢰를 표명하였다.  

 

 

«Հաշվի առնելով տարածաշրջանում ռազմական գործողությունները, Քաղավիացիայի կոմիտեն ձեռնարկեց բոլոր միջոցները՝ Հայաստանի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Այսօր կարգավարների միջազգային օրն է, և ես շնորհավորում եմ՝ հատուկ ընդգծելով օդային անվտանգության գործում նրանց բարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը. համավարակի ամենածանր օրերին կարգավարներն ինքնակամ, օրեր շարունակ ինքնամեկուսացվեցին աշխատավայրում, իսկ պատերազմի օրերին շարունակում են շուրջօրյա հերոսական աշխատանքը՝ Հայաստանի օդային տարածքն անվտանգ պահելու և թիկունքի համար անգնահատելի աշխատանք կատարելու համար»,- նշել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: 이 지역에서의 군사행위를 고려하면서, 민간항공위원회는 아르메니아 영공의 안전을 보장할 목적으로 모든 조치를 취하였습니다. 오늘은 국제규제일이며 항공안전에 대한 업무에서 그들의 높은 전문성과 헌신에 대해 감사드립니다. 전염병의 가장 어려운 시기에 관제사는 자발적으로 직장에서 수일간 계속해서 자가격리되었고 전쟁의 기간동안 아르메니아의 영공이 안전하게 유지되고 후방을 위한 귀중한 업무를 수행하기 위해 계속해서 24시간 영웅적인 업무를 지속하였습니다."라고 아르메니아 민간항공위원회의 회장 따테비크 레바지안은 말했다.  

 

- շուրջօրյա 24시간

 

 

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները: 국세청은 납세자에게 인지세의 의무를 지불하도록 촉구하고 있다. 

 

- պարտավորություն 의무

- դրոշմանիշային վճար 인지세

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ բազմաթիվ հարկ վճարողներ ունեն դրոշմանիշային վճարի գծով պարտավորություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել: 예레반, 10월 20일, 아르멘프레스: 국세청은 국세청의 데이터베이스에 존재하는 자료에 따라, 수많은 납세자들은 인지세의 의무가 있음을 발표하였다. "아르멘프레스'의 전언에 따르면, 이에 대하여 국세청은 게시글을 배포하였다. 

 

«Դրոշմանիշային վճարը զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով օրենքով սահմանված կարգով և չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է, որի վճարման պարտականությունը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով։ "인지세는 군인의 생명과 건강에 대한 피해를 보상할 목적으로 법률로 규정된 절차와 규모로 아르메니아 공화국의 국가예산에 지불되어지고 있는 의무세이며, 그것의 지불의무는 각각의 회계기간에 "아르메니아 공화국의 방어기간동안 군인의 생명이나 건강상에 초래되는 피해에 대한 보상에 대하여" 아르메니아 공화국의 법률로 규정된 규모에 따릅니다. 

 

Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը և հայտարարված ռազմական դրությունը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարի գծով առկա պարտավորությունները: Հակառակ դեպքում կոմիտեն ստիպված կլինի իրականացնել վարչարարություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ 나라에서 조성된 상황과 선포된 계엄령을 고려하여 아르메니아 공화국의 국세청은 납세자에게 인지세에 존재하는 의무를 지불할 것을 권고합니다. 그렇지 않는 경우 국세청은 행정력을 수행하기 위해 강제할 것입니다."라고 게시글에 명시되어 있다. 

 

 

 

Ադրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էնթիկ փոքրամասնությունների հետ. Skynewsarabia: 아제르바이잔에서 소수민족과 관련된 내부압박이 강해지고 있다. - Skynewsarabia

 

- փոքրամասնություն 소수집단

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ու թուրքական հիստերիան հասել է իր գագաթնակետին ռազմաճակատում տեղի ունեցած դեպքերի պատճառով, իսկ դրան զուգահեռ Ադրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էնթիկ փոքրամասնությունների (թալիշներ, ավարներ և լեզգիներ) դժգոհությունների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին գրում է skynewsarabia-ն՝ ավելացնելով, որ դրան են գումարվում նաև Ադրբեջանի մեծաթիվ մարդկային կորուստները՝ չնայած լոգիստիկ, քաղաքական և բժշկական, ինպես նաև վարձկանների ու ահաբեկիչների տեսքով օգնության ստացումը Թուրքիայից, Վրաստանից, Պակիստանից, Աֆղանստանից: 예레반, 10월 20일, 아르멘프레스: 아제르바이잔과 터키의 히스테리는 전장에서 발생한 사건으로 인해 최절정에 이르렀으며 그와 병행하여 아제르바이잔에서 소수민족의 불만과 관련하여 내부압박이 강해지고 있다. (탈리쉬, 아바르, 레즈긴) "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 터키, 조지아, 파키스탄, 아프가니스탄으로부터 병참, 정치 및 의료뿐만 아니라 용병과 테러리스트의 형태로 지원을 받는 것에도 불구하고 아제르바이잔의 수많은 인적 손실을 추가했다고 덧붙이면서 skynewsarabia가 보도하였다.  

 

- հիստերիա 히스테리

- ռազմաճակատ 전장

- դժգոհություն 불만

- լոգիստիկ 병참

 

«Դա Ադրբեջանի ղեկավարությանը գցում է բարդ իրավիճակի մեջ հայրենական և միջազգային հանրության առաջ: Եվ սա նրան ստիպեց քաղաքական նպատակներին հասնելու համար փոխել ռազմավարությունը՝ Արցախի վրա հարձակման «լեգիտիմության» չափաբաժինն ավելացնելով, եկեղեցիներն ու քաղաքները ռմբակոծելով», - նշում է լրատվամիջոցը: "그것은 아르메니아와 국제사회의 앞에서 아제르바이잔 지도부를 복잡한 상황에 놓이게 합니다. 그리고 이로 인해 정치적 목표에 도달하기 위해 아르차흐에 대한 공격의 "정당성"의 할당량을 높이면서, 교회와 도시를 포격하는 전략을 바꾸게 되었습니다."라고 언론매체는 언급하였다.  

 

- լեգիտիմություն 합법성, 정당성

- չափաբաժին 할당량, 정해진 몫, 배급량

 

Լրատվամիջոցը գրում է, որ հարձակվելով եկեղեցու վրա՝ Ադրբեջանը, ինչպես նաև Թուրքիան, փորձում են տարածքային հակամարտության պատրվակով այն վերածել կրոնականի՝ ջիհադիստների մասշտաբով՝ ավելի շատ ծայրահեղականների ու ահաբեկիչների ներգրավելու համար: 언론매체는 교회를 공격함으로써, 아제르바이잔 뿐만 아니라 터키는 영토분쟁을 구실로 무장투쟁세력의 규모를 통해 더 많은 극단주의자와 테러리스트를 참여시키기 위해서 그것을 종교적인 것으로 돌리려 노력하고 있다고 작성하였다. 

 

- պատրվակ 변명

- վերածել 돌리다

- մասշտաբ 규모

 

Ըստ լրատվամիջոցի՝ այս քայլով Ադրեջանը երկու նպատակի է ուզում հասնել՝ դուրս գալ ներքին փակուղուց և կրոնական տեսանկյունից իրավական հիմքեր ստեղծել ամբողջ աշխարհի ահաբեկիչներին ջիհադի շուրջ համախմբելու համար: 언론매체에 따르면 이러한 단계를 통해 아제르바이잔은 내부교착상태를 벋어나 종교적 관점으로부터 전세계 테러리스트를 지하드의 주변으로 통합하기 위한 법적근거를 마련하는 두가지 목표에 도달하고 싶어한다. 

 

- կրոնական տեսանկյուն 종교적 관점

 

Կայքը նշում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ելք չունեն այս փակուղում, բացի ռազմի դաշտում նոր իրականություն ստեղծելուց և տեղում նոր հաջողությունների հասնելուց՝ ահաբեկիչների ու ջիհադիստների օգնությամբ, քանի որ իր բանակը չկարողացավ դա անել: Եվ եթե Ադրբեջանը չկարողանա զգալի հաջողությունների հասնել, ապա չի կարողանա նստել բանակցությունների սեղանի շուրջ: 사이트에서는 아제르바이잔과 터키는 테러리스트와 무장투쟁세력의 도움으로 전장에서 새로운 현실을 도출하고 그곳에서 새로운 성공에 도달하는 것 이외에는 이러한 교착상태에서 벗어날 출구가 없다고 지적하였다. 왜냐하면 자신의 군대는 그렇게 할 수 없기 때문이다. 또한 아제르바이잔이 상당한 성공에 도달할 수 없다면, 이후 협상테이블에 앉을 수 없다. 

 

 

ԱԱԾ-ն ահազանգում է ՀՀ և ԱՀ անվտանգությանը վնասող ապատեղեկատվություն տարածող կայքերի և էջերի մասին: 국가안보국은 아르메니아 공화국과 아르차흐 공화국의 안보를 해치는 잘못된 정보를 확산시키는 사이트나 페이지에 대해 경고하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր (օրինակ՝ lurer.live և համանման այլ տեղեկատվական հարթակներ, բազմաթիվ կեղծ օգտահաշիվներ): Վերջիններս, հատկապես այս օրերին, տարածում են ակնհայտ ապատեղեկատվություններ՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված անձանց, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի, ինչպես նաև ներքաղաքական և արտաքին քաղաքական բազմաթիվ երևույթների վերաբերյալ, որոնք ստահոդ լինելուց բացի՝ իրենց մեջ պարունակում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող զգալի տարրեր ու բաղադրիչներ: 예레반, 10월 20일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국가안보국은 최근 인터넷에서 수상한 출처를 가진 뉴스사이트와 소셜네트워크의 가짜 페이지가 등장했다고 전해왔다. (예를 들어, lurer.live와 다른 유사정보플랫폼, 수많은 거짓계정): 이러한 것들은, 특히 요즘, 아르메니아 공화국의 고위 공무원, 그들과 관련된 사람들, 이전 국가안보국 이사인 아르기쉬뜨 키아라미안에 대한 것 뿐만아니라 국내외 정책의 수많은 사건에 대해 거짓말을 하는 것이외에도 그것들 속에는 아르메니아 공화국과 아르차흐 공화국의 안보를 해치는 상당한 성분과 구성요소가 포함되어 있는 확연한 거짓정보를 확산하고 있다.    

 

- կասկածելի 의심많은, 수상한

- ծագում 출처 

- ակնհայտ 분명한

- տարր (구성)요소, 성분

- բաղադրիչ (구성)요소

- պարունակել 포함하다

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, նախնական ուսումնասիրություններից պարզվում է, որ հիշյալ կայքերում և տեղեկատվական հարթակներում առկա են տարբեր ուղղվածություն ունեցող հետքեր, որոնց ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ: 아르메니아 공화국의 국가안보국의 언론센터에서 "아르멘프레스"에 알려온 바에 따르면, 사전예비조사에서 언급되어진 사이트나 정보플랫폼에서 다양한 목적성을 가진 흔적이 있으며, 그러한 방향으로 필요한 작업이 수행되었음이 밝혀졌다. 

 

- ուղղվածություն = ուղղված լինելը 수정되어진 = նպատակամիտում 목적성

- հետքեր 흔적

 

«Այս ամենով հանդերձ մեր հանրությանը կոչ ենք անում տուրք չտալ նմանատիպ տեղեկություններին, չտարածել այդօրինակ կայքերում ու տարբեր հարթակներում առկա կեղծ տեղեկատվությունը, ինչպես նաև բացառապես օգտվել պաշտոնական լրահոսից»,- ասվում է հաղորդագրության մեջ: "이 모든 것에 상관없이 우리는 대중에게 그와 같은 유형의 정보에 주의를 기울이지 말고, 예제와 같은 사이트와 다양한 플랫폼에 존재하는 거짓 정보를 확산하지 말고, 뿐만 아니라 오직 공식적인 뉴스보도를 활용할 것을 촉구합니다."라고 게시글에 명시되었다.  

 

- հանդերձ 1) 의류, 2) 에 상관없이, 그럼에도 불구하고

- տուրք տալ 1) = հարկ վճարել 세금을 납부하다, 2) 순종하다, 3) 영향을 받다

- լրահոս = օրվա լուրերի հաղորդում 매일뉴스보도

 

 

Առաջնագծում իրավիճակը լարված է. մարտական գործողությունները շարունակվում են: 최전선에서 상황은 긴장상태에 있다. 전투행위는 계속되고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այս պահին մարտական գործողությունները շարունակվում են, իրավիճակը լարված է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 20일, 아르멘프레스: 아르차흐와 아제르바이잔의 무력충돌의 접촉선에서 현재 전투행위가 지속되고 있으며 상황은 긴장상태에 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 10월 20일에 개최된 기자회견과정에서 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 말했다. 

 

«Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել և’ հյուսիսային, և’ հարավային ուղղություններով: Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, այդ մարտերի ընթացքում մեր զորքերին հաջողությամբ ստացվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհները և հետ շպրտել ելման բնագծեր: Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են, ոչ այնքան ինտենսիվությամբ, որքան հիմնականում ցերեկային ժամերին են լինում»,- ասաց Հովհաննիսյանը: "오늘 이른 아침에 아제르바이잔의 군대는 북쪽과 남쪽방향에서 다시 공세를 시작했습니다. 보다 완강한 전투는 남쪽방향에서 진행되었으며, 그 전투과정에서 우리군은 적군의 여러 공격을 막고 출발지점으로 퇴각시키는데 성공하였습니다. 현재순간에도 상황은 긴장상태에 있으며 전투행위는 계속되고 있으며 대체로 주간에 있었던 만큼 강렬하지는 않습니다."라고 호브한니시안은 말했다.   

 

- համառ 완강한, 오래 계속되는, 끈질긴

- հարձակողական 공격적인

- գրոհ 공격

- ելման բնագիծ = ելման դիրքերի գիծը 출발선

 

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին հաջողվել է խոցել ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր, այդ թվում թուրքական Bayraktar տեսակի ԱԹՍ-ներ, որոնց մասին արդեն հայտարարվել է: 아르츠룬 호브한니시안은 방공부대가 이미 발표되었던 Bayraktar 유형의 드론을 포함하여 아제르바이잔의 드론에 타격을 가하였다고 언급하였다. 

 

 

Ադրբեջանի ԶՈՒ-ն իր մարտավարությունը որդեգրել է ահաբեկչական խմբավորումներից. Արծրուն Հովհաննիսյան: 아제르바이잔의 군대는 테러리스트 집단으로부터 전술을 채택하였다. -아르츠룬 호브한니시안

 

- որդեգրել 채택하다

- մարտավարություն 전술

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերը որդեգրել է դիվերսիոն խմբերով մերձռազմաճակատային բնակավայրեր ներթափանցելու և այնտեղ լուսանկարվելու մարտավարություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 20일, 아르멘프레스: 아제르바이잔 군대는 파괴집단을 통해 전선에 인접한 거주지를 관통하고 그곳을 촬영하는 전술을 채택하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 10월 20일에 개최된 기자회견에서 아르메니아 공화국의 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 말했다.  

 

- դիվերսիոն = դիվերսիային հատուկ 사보타주(고의적인 파괴)

- մերձռազմաճակատային = մերձ(인접한) ռազմաճակատային(전선) 

- ներթափանցել = թափանցելով ներս անցնել 안으로 관통하다(들어가다)

 

«Ադրբեջանական ԶՈւ դիվերսիոն խմբավորումները հաճախ թափանցում են մերձռազմաճակատային բնակավայրեր, այնտեղ նկարահանվում են, տարածում են այդ լուրերը, որն առաջին հերթին նախատեսված է սեփական հանրությանը կերակրելու համար, բայց շատ հաճախ ազդում է նաև մեր հանրության վրա»,- ասաց Հովհաննիսյանը, կոչ անելով չտարածել նման տեղեկությունները: "아제르바이잔 군대의 파괴공작조는 자주 전장에 인접한 거주지를 침투하여, 그곳에서 촬영을 하고, 그 사진을 유포하고 있습니다. 그것은 제일 먼저 사적인 커뮤니티에 공급하기 위한 목적이 대상이지만 우리 사회에도 영향을 미치는 경우가 많습니다."라고 호브한니시안은 그와 같은 정보를 확산하지 않도록 촉구하면서 말했다. 

 

- կերակրել 먹이를 주다

 

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ այդ մարտավարությունը վերցված է ահաբեկչական խմբավորումներից: 아르츠룬 호브한니시안은 그러한 전술은 테러리스트 그룹으로부터 가져온 것이라고 덧붙였다. 

 

«Կան բնակավայրեր, որոնք համարվում են Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից գրավված, բայց մինչ օրս այդտեղ չկա նրանց վերահսկողությունը և այնտեղ մուտք գործել փորձող բոլոր զորախմբերը ջախջախվում են մեր կողմից` հիմնականում հեռահար կրակով կամ այլ գործողություններով»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: "아제르바이잔 군대에 의하여 점령된 것으로 여겨지는 거주지가 있지만 오늘날까지 그곳이 그들의 통제하는 곳은 없으며 그곳으로 진입을 시도하는 모든 군대는 주로 장거리 사격이나 다른 작전으로 우리에 의해 분쇄되고 있습니다."라고 아르츠룬 호브한니시안은 말했다. 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments