휴먼노마드
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 21일자) 본문
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 21일자)
LifeChallenger 2020. 10. 21. 15:20
Արցախի ՀՕՊ-ը հարավային ուղղությամբ խոցել է ադրբեջանական ինքնաթիռ: 아르차흐 방공부대는 남쪽방향에서 아제르바이잔의 항공기를 격추하였다.
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հարավային ուղղությամբ հոկտեմբերի 21-ի ժամը 08:30-ի սահմաններում խոցել են Ադրբեջանի ինքնաթիռ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: 예레반, 10월 21일, 아르멘프레스: 아르차흐 방위군의 방공부대는 남쪽방향에서 10월 21일 8시 30분경 아제르바이잔의 비행기를 격추하였다. 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 언론담당비서관 슈샨 스테파니안이 보도하였다.
«Իրավիճակը հարաբերական կայուն-լարված է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Ստեփանյանը։ "상황은 비교적 지속적인 긴장상태에 있습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 스테파니안은 말했다.
Տեղային նշանակության մարտեր են ընթանում Արցախի հյուսիսային և հարավային ուղղություններում. ՊԲ: 지역적 중요한 전투가 아르차흐의 북쪽과 남쪽방향에서 진행되고 있다.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Այս մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը: 스테파나게르뜨, 10월 21일, 아르멘프레스: 아르차흐와 아제르바이잔 분쟁지역에서 10월 20일에 이어 21일 야간동안에 상황은 비교적 지속적인 긴장상태에 있었다. 이에 대하여 아르차흐 국방부가 보도하였다.
«Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրետանային մենամարտերը: Լուսադեմին, կրկին անգամ խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունները, թշնամական ուժերը կրակի տակ են առել Մարտակերտ քաղաքի ու շրջակա գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խփվել է հակառակորդի մեկ ինքնաթիռ: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են ՊՆ-ից: 일부 지역에서는 교전과 대포사격이 계속되고 있습니다. 새벽에 다시 한번 인도주의적 휴전에 대한 협정을 위반하면서 적군은 마르따게르뜨시와 인근 마을의 민간시설을 사격하였습니다. 현재 지역적 중요한 전투가 전선의 북쪽과 남쪽방향에서 진행중이다. 방위군 방공부대에 의해 남쪽지역에서 적군의 항공기 한대가 격추당했습니다. 작전-전술상황은 방위군 부대의 통제하에 있습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 국방부는 말하였다.
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման պատրաստակամությունը: 러시아는 아르메니아와 아제르바이잔의 지도자들의 회담준비를 환영하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մոսկվայում հանդիպում ունենալու պատրաստակամությունը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ 예레반, 10월 21일, 아르멘프레스: 러시아는 아르메니아 총리 니콜 파쉬니안과 아제르바이잔 대통령 일함 알리에브의 모스크바에서 회담을 가질 준비를 환영하고 있다. "아르멘프레스"가 전해온 바에 따르면, TACC를 인용하여 이에 대하여 러시아 외무부 차관 안드레이 루덴코이 발표하였다.
«Մենք տեսել ենք այդ տեղեկատվությունը։ Ողջունում ենք առաջնորդների հանդիպելու և խաղաղության հասնելու ցանկությունը»- ասել է Ռուդենկոն։ "우리는 그 정볼르 보았습니다. 우리는 지도자들의 만남을 환영하며 성공에 도달하기를 희망합니다."라고 루덴꼬는 말했다.
Ավելի վաղ ՀՀ վարչապետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել էր. «Ես պատրաստ եմ ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, խոսել: Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման»։ 앞서 아르메니아 공화국의 총리는 TACC와의 인터뷰에서 "나는 가고, 만나고, 대화하는 것을 포함하여 그와 같은 결과에 도달하기 위하여, 필요한 모든 노력을 다할 준비가 되어있습니다. 하지만, 우리 모두는 해결책은 타협을 기반으로 해야만 한다는 것을 이해해야합니다. 양측중 한쪽이 항복하는 것이 아닌, 타협하는 것입니다."
Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրն աշխատում է ողջ ծավալով և 24֊ ժամյա ռեժիմով: 아르메니아 군수산업단지는 전체 24시간모드로 운영되고 있다.
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում են ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հաճախակի աշխատանքային այցերը ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններ, ինչպես նաև պարբերական բնույթ կրող հանդիպում֊քննարկումները՝ ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: 예레반, 10월 21일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 최첨단산업부장관 하코프 아르샤끼안은 군사산업단지의 회사들을 자주 방문할 뿐만 아니라 대표들과 정기적 성향의 회담 및 토론을 지속하고 있다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 공화국의 최첨단산업부가 알려왔다.
Ռազմական դրության պայմաններում առավել քան ընդգծվում է ռազմարդյունաբերական կոմիտեի կողմից իրականացվող գործունեության կարևորությունը, որն այս օրերին աշխատում է՝ օգտագործելով արտադրական բոլոր հզորությունները: 계엄령에서 모든 생산능력을 활용하여 요즘 운영되는 군수산업위원회에 의해 실행되어지고 있는 활동의 중요성은 훨씬 더 강조되어지고 있다.
Գիտակցելով ողջ պատասխանատվությունը՝ ՌԱԿ ընկերությունները 24/7 ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ աշխատանքներ՝ վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, նմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։ 전반적인 책임을 깨닫고 군수산업위원회는 24시간 체제로 손상된 군장비의 수리에서부터 공격 및 방어수단의 생산, 샘플에 대한 군사상황에서의 테스트에서 새로운 문제의 해결에 이르기까지 다양한 업무를 수행하고 있다.
- բազմաբնույթ 다양한
- նմուշ 샘플, 시료
Նախարարի այցերի և հանդիպումների ընթացքում կառույցի ղեկավարին են ներկայացվել ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից արտադրվող զինատեսակները, լայնորեն կիրառվող և կատարելագործվող, ինչպես նաև փորձարկվող նոր նմուշներն ու մշակումները: 장관의 방문과 회의동안 기업의 지도자에게 군수산업회사에 의해 생산되는 군장비, 널리 사용되어지고 개선되어질 뿐만 아니라 테스트된 새로운 견본 및 개발이 제출되었다.
- կառույց 기업, 기관, 구조
- կատարելագործվել 개선되다
Ռազմարդյունաբերական մի շարք ընկերություններում տրամադրվում են վերանորոգման և արտադրական ծառայություններ, որոնք մեծապես նպաստում են զենքի և զինամթերքի պաշարների համալրմանը ակտիվ գործողությունների ընթացքում: 군수산업의 여러 회사가 수리 및 생산서비스를 제공하고 있으며 이는 활발한 작전수행과정에서 무기와 탄약의 보충에 크게 기여하고 있다.
Նոր սերնդի մշակված և կիրառվող ռազմատեխնիկական լուծումները շարունակում են արդիականացվել, կատարելագործվել և տրամադրվել գործարկման՝ հիմքում ունենալով առկա ռազմական խնդիրներն ու հակառակորդի կողմից կիրառվող տեխնոլոգիաները: 이를 기반으로 기존의 군사적 문제와 적군에 의해 운용되어지는 기술에 있어 차세대로 개발되어지고 운용되고 있는 군사기술의 해결방안이 계속해서 업데이트되고, 개선되고 공장에서 제공되어지고 있다.
Ucom-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն Արցախից և դեպի Արցախ զանգելու համար: Ucom에서는 아르차흐로부터, 아르차흐로 전화하는 것에 대해 0 드람/분의 특별 가격테이블이 운영될 것이다.
- սակագին = սակացուցակով սահմանված գին
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական իրավիճակով պայմանավորված, Արցախում ռոմինգին միանալիս հոկտեմբերի 21-ից ժամը 18։00-ից կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինը մուտքային, դեպի Ucom, ինչպես նաև տեղական զանգերի համար։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Ucom ընկերությունից: 예레반, 10월 21일, 아르멘프레스: 전쟁상황으로 인해, 아르차흐에서 로밍으로 연결할때 10월 21일 저녁 6시부터 Ucom으로 수신할 때뿐만 아니라 시내전화에 대해 0 드람/분의 특별가격테이블이 적용될 것이다. Ucom사로부터 "아르멘프레스"에 이에 대하여 통보하였다.
- ռոմինգ 로밍
- միանալ 가입하다, 연결하다
Ավելին, ֆիզիկական անձանց համար Հայաստանից դեպի Արցախ զանգերի և կարճ հաղորդագրությունների համար նույնպես կգործի 0 դրամ հատուկ սակագինը։ 게다가, 개인이 아르메니아에서 아르차흐로 전화와 단문문자메세지에 할 때도 0 드람의 특별가격테이블이 적용될 것이다.
Նշենք, որ Արցախում Ucom հեռախոսահամարից օգտվելու համար մինչև Հայաստանից մեկնելն անհրաժեշտ է ակտիվացնել ռոմինգ ծառայությունը: Ծառայությունն ակտիվացնելու կամ ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121# և հետևել հեռախոսի էկրանին հայտնված հրահանգներին: Ռռոմինգի ակտիվացումն անվճար է: 아르차흐에서 Ucom 전화번호를 이용하려면 아르메니아에서 떠나기 전 로밍서비스를 활성화해야한다. 서비스를 활성화하거나 비활성화하려면 *121#에 걸어야하고 전화기 화면에 표시된 지시를 따라야한다. 로밍 활성화는 무료라고 언급하였다.
- հավաքել 걸다
Հիշեցնենք, որ Արցախում ինտերնետից օգտվելու ժամանակ Ucom-ի բաժանորդները յուրաքանչյուր ՄԲ համար վճարում են 17 դրամ։ 아르차흐에서 인터넷을 사용할 때 Ucom 가입자는 각 MB당 17 드람을 지불하는 것을 상기하십시오.
France24-ն Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի ահաբեկիչների առկայությունը փաստող տեսանյութեր է հրապարակել France24는 아제르바이잔에 의해 싸우고 있는 시리아 테러리스트의 존재를 확인하는 영상을 공개했다.
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական առաջատար «France24» հեռուստաալիքը հրապարակել է Ադրբեջանի կողմից Արցախում կռվող սիրիացի ահաբեկիչների առկայությունն ապացուցող մի շարք տեսանյութեր: 예레반, 10월 21일, 아르멘프레스: 프랑스의 유력한 "France 24" TV 채널은 아제르바이잔에 의해 아르차흐에서 싸우고 있는 시리아의 테러리스트의 존재를 증명하는 여러 동영상을 공개하였다.
- առաջատար 유력한, 선두한
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութերի մի մասն արված է Սիրիայում գտնվող ճամբարում, մյուս մասը՝ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում: "아르멘프레스"의 전언에 따르면, 영상의 일부에서 시리아에 위치한 캠프에서, 나머지 부분은 아르차흐-아제르바이잔의 분쟁지역에서 촬영되었다.
Հեռուստաալիքը հայտնում է, որ Արցախի դեմ կռվելու համար սիրիացի վարձկան ահաբեկիչներն Ադրբեջան են բերվում Թուրքիայի միջոցով, սակայն, թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան մերժում են ահաբեկիչների առկայությունն իրենց շարքերում: TV 채널은 아르차흐에 맞서 싸우기 위해 시리아의 용병 테러리스트들은 터키를 통해 아제르바이잔으로 데려가진다. 하지만, 아제르바이잔이든 터키이든 테러리스트의 존재를 그들의 단체에서는 부인하고 있다.
- մերժել 거절하다, 부인하다.
- շարք 관련단체
Տեսանյութերից առաջինում ցուցադրված է Սիրիայում գտնվող ճամբարը, որտեղ ահաբեկիչները վարժանքներ են իրականացնում Ադրբեջան մեկնելուց առաջ: Հաջորդ տեսանյութերն արդեն արված են Ադրբեջանի տարածքում և հիմնականում հենց ահաբեկիչների կողմից, որոնք այդ տեսանյութերը տեղադրել են սոցիալական ցանցերում: 영상에서 첫부분은 시리아에 위치한 테러리스트들이 아제르바이잔으로 떠나기 전 훈련을 받는 캠프를 보여주고 있다. 이어지는 영상은 이미 아제르바이잔의 영토에서 촬영되었으며 주로 바로 그 테러리스트에 의해 촬영되었으며 그 영상은 소셜네트워크에 게재되었다.
- տեղադրել = տեղը դնել 업로드하다, 게재하다
Ի՞նչ հարցերից եք վախենում, պարոն նախագահ. Ալիևը չեղարկել է Bild-ի հարցազրույցը: 어떤 질문을 두려워합니까? 대통령 각하. 알리에프는 Bild와의 인터뷰를 취소하였다.
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեղարկել է գերմանական Bild-ի հետ նախապես համաձայնեցված հարցազրույցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է թերթի լրագրող Փոլ Ռոնցհայմերը։ 예레반, 10월 21일, 아르멘프레스: 아제르바이잔 대통령 일함 알리예프는 독일 Bild와 사전 동의된 인터뷰를 취소하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 신문기자 폴 론츠하이메르가 그의 트위터 블로그에 게재하였다.
«Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Ղարաբաղում ընթացող պատերազմի մասին հարցազրույց տալ Bild-ին։ Այժմ, սակայն, նա հանկարծակի հրաժարվել է այդ մտքից։ Ի՞նչ հարցերից եք Դուք վախենում, պարոն նախագահ», - գրել է գերմանացի լրագրողը՝ հիշեցնելով, որ թե՛ Հայաստանի նախագահը և թե՛ վարչապետը արդեն իսկ հարցազրույց են տվել Bild-ին։ "아제르바이잔 대통령은 카라바흐에서 진행중인 전쟁에 대해 Bild와 인터뷰하기로 동의하였습니다. 하지만 현재 그는 갑가지 그런 생각을 포기하였습니다. 대통령 각하, 어떤 질문이 당신을 두렵게 합니까?"라고 독일기자는 아르메니아 대통령이든 총리이든 이미 Bild와 인터뷰를 했음을 상기시키면서 게재하였다.
Փաշինյանն իրանական ԶԼՄ-ին տված հարցազրույցում ընդգծել է Ադրբեջանի կողմից իսրայելական ԱԹՍ-ների օգտագործման փաստը: 파쉬니안은 이란의 언론매체와의 인터뷰에서 아제르바이잔에 의한 이스라엘 드론의 사용하고 있는 사실을 강조하였다.
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից լայնորեն օգտագործվում են իսրայելական ԱԹՍ-ներ, և հենց այդ փաստը նույնպես վկայում է, որ կան արտաքին ուժեր, որոնք միջամտում են պատերազմական գործողություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 예레반, 10월 21일, 아르멘프레스: 이스라엘 드론은 아제르바이잔에 의해 광범위하게 사용되어지고 있으며 바로 그러한 사실은 또한 전쟁행위에 개입된 외부세력이 있음을 증명한다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 이란의 IRNA 기관과의 인터뷰에서 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 언급하였다.
«Միջազգային մակարդակով հաստատվել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկիչ վարձկաններ են Սիրիայից տեղափոխվել տարածաշրջան՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Սա լուրջ վտանգ է տարածաշրջանի համար, և, ցավոք, տարածաշրջանի երկրներն այս փաստին բավարար չափով չեն արձագանքում: Բայց ակնհայտ է, որ ահաբեկիչների ներկայությունը սպառնալիքներ է ստեղծելու, և դրա հետևանքները տարածաշրջանում դեռ կտեսնենք: Եվ, կարծում եմ, տարածաշրջանի երկրները պետք է առավել խիստ արձագանքեին այդ փաստին»,- ասել է վարչապետը: 국제적으로 터키에 의해 테러리스트 용병들이 시리아로부터 군사작전을 수행하기 위해 이 지역으로 이송되고 있음이 확인되었습니다. 이것은 이 지역에 대한 심각한 위험이며 이 지역의 국가들은 이 사실에 충분할 정도로 반응하지 않습니다. 하지만 테러리스트의 존재는 위협을 야기할 것이 분명하며, 그 결과는 이 지역에서 보게 될 것을 유감스럽게 생각합니다. 또한, 이 지역에서의 국가는 이 사실에 대해 더 엄격한 대응을 해야합니다."라고 총리는 말했다.
Լրագրողը նկատել է՝ Իրանում անհանգստություն կա, որ Ղարաբաղի հակամարտությունը կվերածվի լայնամասշտաբ և երկարատև պատերազմի և, ի հավելումն օտարերկրյա ռազմական ուժերի, համաշխարհային ուժերը նույնպես կթափանցեն այս տարածաշրջան: Հարցին՝ Դուք այս անհանգստության փարատման և խնդիրը հայ-ադրբեջանական երկխոսության շրջանակ վերադարձնելու համար ի՞նչ առաջարկ և լուծում ունեք, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ադրբեջանի կողմից լայնորեն օգտագործվում են իսրայելական ԱԹՍ-ներ, և հենց այդ փաստը նույնպես վկայում է, որ կան արտաքին ուժեր, որոնք միջամտում են, այսինքն՝ միջամտությունները տարբեր կերպ են լինում: Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դերակատարությունից, որևէ այդպիսի միջամտություն, միջնորդություն նկատելի չէ: Բայց փաստն այն է, որ նաև Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն կարողանում ազդեցություն ունենալ ներկայիս իրադարձությունների վրա, և այդ առումով հենց այսպիսին է իրավիճակը: Այսինքն՝ նրանք, ճիշտ է, հայտարարություններ անում են, դիրքորոշումներ հայտնում են, բայց իրավիճակի վրա իրական ազդեցություն ունենալ չեն կարողանում, դա փաստ է»: 기자는 이란에서 카라바흐 분쟁이 확대되어 장기적인 전쟁이 되고 게다가 외국 군대나, 세계 군대도 이 지역으로 침투할 것을 우려하고 있다고 언급하였다. 당신은 이러한 우려를 불식시키고 문제를 아르메니아-아제르바이잔의 대화의 틀로 돌아가기 위해서 어떤 제안과 해결책을 가지고 있냐는 질문에 니콜 파쉬니안은 응답하였다. "아제르바이잔에 의해 광범위하게 이스라엘 드론이 사용되어지고 있으며 바로 이러한 사실 또한 개입하고 있는, 다시 말해, 다양한 방식으로 개입하고 있는 외부 세력이 있음을 증명합니다. 유럽안보협력기구 민스크 그룹의 공동의장국의 역할이외에 어떤 부류의 개입, 중재는 존재하지 않습니다. 그러나 민스크 그룹의 공동의장국이 현재 사례에 영향을 미칠 수 없는 것 또한 사실입니다. 그런 측면에서 상황은 바로 이렇게 되었습니다. 즉, 그들은 성명을 내고, 입장을 발표하지만 상황에 실질적인 영향을 미칠 수가 없습니다. 그것은 사실입니다."
- ի հավելումն 게다가
- փարատում = փարատել 1) 제거하다, 2) 완화하다
- երկխոսություն 대화
- դերակատարություն 역할
- իրադարձություն 사건, 사례
Փաշինյանը կամավորական ջոկատներ ստեղծելու կոչ է անում: 파쉬니안은 예비군을 창설할 것을 촉구하였다.
- ջոկատ 군대와 별도의 무장집단
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամավորական ջոկատներ ստեղծելու և հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու կոչ է անում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց հոկտեմբերի 21-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում: 예레반, 10월 21일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 예비군을 창설할 것과 조국수호를 위해 군대에 입대할 것을 촉구하였다.
«Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը: Դրանք պետք է լինեն Գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ ու ձևավորման պահը պետք է համարվի համարժեք զինվորական երդմանը, ինչը նշանակում է, որ նրանք պետք է կանգնեն ամուր այն տեղերում ու իրականացնեն այն խնդիրը, որը նրանց առջև կդրվի հրամանատարության կողմից»,- ասաց Փաշինյանը: "모든 시민들, 주민들, 국가와 모든 지방자치단체, 그 단체의 지도자, 정당, NGO, 시민단체들을 향해 그들이 리더쉽을 발휘하여, 아르메니아 국민의 권리를 보호하는 업무를 수행할 예비군을 창설하도록 촉구합니다. 그들은 참모총장의 관리하에 있어야하며, 형성되는 순간 군사선언과 동등한 것으로 간주되어야하며, 이는 그들이 그 자리에 굳건히 서 있고 명령에 의해 그들앞에 놓여질 임무를 수행해야함을 의미합니다." 라고 파쉬니안은 말했다.
- լիդերություն 리더쉽
- գլխավոր շտաբի պետ 참모총장
- տրամադրություն 분위기, 관리
- զինվորական երդմանը 군사선언
Վարչապետը նշեց, որ սա շրջադարձային պահ է ու սրանով պետք է լուծվեն հայ ժողովրդի վերջին 500 տարվա խնդիրները: 총리는 이것이 전환점이고 이것으로 아르메니아 국민들의 지난 500년간의 문제를 해결해야만한다고 언급하였다.
«Մենք ցեղասպանություն ապրած ժողովուրդ ենք, իսկ ցեղասպանությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ եղել է տրամադրություն, թե «ինչ-որ տեղ կան մարդիկ, որոնք կկանգնեն ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, բայց այդ մարդը, երևի, ես չեմ»: Այսօր կան այդպիսի մարդիկ, բայց պետք է նրանց կողքը կանգնել, որովհետև նրանցից՝ մեր հերոսական շարքայիններից, սպաներից ու կամավորներից շատերը զոհվել են հանուն հայրենիքի ու պետք է նրանց փոխարեն կանգնել: Մենք բոլորս պետք է կանգնենք, դո՜ւ ես հենց այն մարդը, որ այսօր պետք է զենք վերցնի ու գնա մեր հերոս տղերքի կողքը կանգնի ու տանի այդ հաղթանակը, որը մեր նպատակն է: Իրավիճակը մեզ այլ ընտրություն, բացի հաղթանակը, չի թողնում, չկա միջանկյալ տարբերակ: Հաղթանակը պահանջում է մեզնից յուրաքանչյուրի ջանքը»,- նշեց վարչապետը: "우리는 대학살에서 생존한 민족이며 그와 같은 대학살은 "어디에선가 민족의 권리를 수호하는 사람은 있지만 아마도 나는 아닐 것이다"라는 분위기로 인하여 발생되었습니다. 오늘날에도 그러한 사람들은 있지만 우리는 그들 곂에 서야만 합니다. 왜냐하면 그들로부터, 우리의 영웅적인 병사, 장교와 예비군이 조국을 위해 죽었으며 그들을 대신하여 자리에 있어야만 합니다. 우리 모두는 일어서야만 합니다. 당신이 바로 그 사람입니다. 오늘 무기를 들고 우리의 영웅이 있던 곂으로 가서 그 승리를 가져와야합니다. 그것이 우리의 목표입니다. 상황은 우리에게 승리외에는 다른 선택을 허락하지도 중간 옵션도 없습니다. 승리에는 우리 각자의 노력이 필요합니다." 라고 총리는 말했다.
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ վիճակը շատ ավելի հուսահատ ու բարդ էր, թվում էր, որ էլ ոչ մի ելք ու լուծում չկա, բայց մեր ժողովուրդը գտավ այդ լուծումը, որովհետև կային մարդիկ, որոնք իրենց վրա վերցրին հայ ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը: 니콜 파쉬니안은 카라바흐의 첫 전쟁시기에 상황은 더욱 절박했으며 복잡해서 어떠한 출구나 해결책이 없어 보이는 듯 했지만 우리 국민은 아르메니아 국민들의 운명을 책임지는 사람들이 있었기에 그 해결책을 찾아냈음을 상기시켰다.
«Մեր հերոսները նայում են մեզ, ու մենք պետք է առիթ չունենանք մեր հայացքը փախցնելու իրենցից, որովհետև նրանք հայրենիքին տվեցին ամեն ինչ ու չխնայեցին ոչինչ, հիմա եկել է մեր ժամը»,- ասաց Փաշինյանը: "우리의 영웅들은 우리를 바라보고 있으며 우리는 우리의 시선을 그들로부터 피하는 변명을 가지지 말아야합니다. 왜냐하면 그들은 조국을 위해 모든 것을 바쳤고 아무것도 아끼지 않았기 때문입니다. 이제 우리의 차례입니다." 라고 파쉬니안은 말했다.
- առիթ 변명
Հակառակորդը մարտի է նետում վերջին ռեզերվները. ԼՂ ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում: 적군은 마지막 비축전력을 전투에 투입하고 있다. 나고르노-카라바흐의 남쪽 전역에서 전투행위가 진행되고 있다.
- ռեզերվ = պահեստազոր 예비전력, 비축전력
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերն Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմում մարտի է նետում իրենց վերջին ռեզերվները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 21-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 예레반, 10월 21일, 아르멘프레스: 아제르바이잔 군대는 아르차흐에 맞서 촉발한 대규모 전쟁에서 그들의 마지막 예비전력을 전투에 투입하고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 10월 21일에 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 그의 "페이스북" 생방송에서 말하였다.
«Առաջնագծում բավական բարդ, դժվար իրավիճակ է ստեղծվել: Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները: Նրանց ռեսուրսները շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորներն աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում հակառակորդին»,- ասաց Փաշինյանը: 전선에서는 다소 복잡하고 어려운 상황이 조성되었습니다. 아르차흐의 남쪽 전역에서 전투행위가 진행되고 있습니다. 우리의 관찰로 적군이 이미 그와 같은 마지막 예비전력을 전투에 투입하고 있음을 보여줍니다. 그들의 전력은 매우 크지만 우리의 영웅적인 군인들은 적군에게 막대한 형언할 수 없는 손실을 초래하였습니다."라고 파쉬니안은 말했다.
Վարչապետը նշեց, որ Ադրբեջանի մեծ կորուստներն են այն պատճառներից մեկը, որ այդ երկիրը հրաժարվում է հումանիտար հրադադարի հաստատումից: 총리는 아제르바이잔의 막대한 손실은 그 나라가 인도주의적 휴전의 재확인을 거부한 이유들중 하나라고 언급하였다.
«Հումանիտար հրադադարի իմաստն ու նպատակներից մեկն այն է, որ զոհվածների մարմինները հավաքվեն, խնամվեն, արվեն հուղարկավորություններ: Ադրբեջանը վախենում է իրենց կազմակերպած էյֆորիայի ֆոնին տասնյակ հազարի մոտ դիակների, մարմինների ի հայտ գալուց: Ահռելի քանակի զինտեխնիկայի, զրահատեխնիկայի կորուստներ ունեն, առավել ևս, որ մենք սկսել ենք խոցել նաև թուրքական Bayraktar-ները: Հումանիտար հրադադարի արդյունքում կբացահայտվեն նաև վարձկանների ու թուրքական զորքերի զինվորների դիակներ»,- նշեց վարչապետը: 인도주의적 휴전의 의미와 목적들중 하나는 사망자의 시신을 모으고 돌보며 매장하는 것입니다. 아제르바이잔은 자신들이 조성한 행복감의 배경에 수만에 가까운 시신과 시체가 보여지는 것을 두려워합니다. 특히, 우리가 터키산 Bayraktar를 격추하기 시작하면서 엄청난 수의 군수장비와, 장갑차에 대한 손실을 입었습니다. 인도주의적 휴전의 결과로 용병과 터키군 병사시체가 들어나질 것입니다."라고 총리는 말했다.
- կազմակերպել 구성하다, 조직하다
- էյֆորիա 행복감
- դիակ 시신, 시체
ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա: 아르메니아 공화국의 정부는 터키산 원산지를 갖는 상품의 수입을 금지하였다.
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: 예레반, 10월 21일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 정부는 2020년 10월 20일자 1708-N의 결정에 따라 임시로 터키의 원산지를 갖는 최종 소비재에 대한 수입을 금지시켰다. 금수조치는 2020년 12월 31일부터 발효된다. 아르메니아 공화국의 부총리인 므헤르 그리고리안의 사무실에서 "아르멘프레스"에 이에 대하여 통보하엿다.
«Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումն իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, միաժամանակ կանխարգելվում է նաև թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան»,- ասված է հաղորդագրության մեջ: "터키 원산지 제품의 수입에 대한 제한은 터키가 공개적으로 아제르바이잔에 의해 아르차흐 공화국에 맞서 촉발된 전쟁과 테러행위를 지원하고 원조한다는 반복적으로 확인된 사실을 고려하여 가장 먼저 보안요소를 전제로 하였습니다. 터키가 원산지인 상품을 금지함으로써 아르메니아로부터 터키의 국고로의 재정수입이 중단되고 동시에 적대국에 제공되어지는 최종 소비재의 수입을 통해 아르메니아에 대한 잠재적인 위험이 침투하는 것을 방지하게 됩니다." 라고 게시글에 명시되었다.
- նախևառաջ 가장 먼저
Բանկերին հնարավորություն տրվեց առանց հետևանքի ներել մարտում զոհված կամ հաշմանդամ դարձածների վարկերը: 은행들에게 전투에서 사망하거나 장애를 가진 사람들의 대출을 상환하지 않고 감면받을 기회가 주어진다.
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր հնարավորություն ընձեռել, որ բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 75 «կողմ» ձայնով: 예레반, 10월 21일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회는 첫 강독회에서 정부가 제출한 은행과 신용기관이 군사행위의 결과로 사망하거나 장애를 입은 개인 및 그것과 상호연결된 특정범위내의 대출의무를 조세부담없이 감면해줄 수 있도록 기회를 부여하도록 제안하는 법안을 채택하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, "계엄령기간중 조세면책을 규정하는 것에 대한" 안은 국회 특별회기에서 제 2 차 강독회에서 75명의 "찬성"표를 얻어 만장일치로 채택되었다.
Օրենքի նախագծով առաջարկվում էր հնարավորություն ընձեռել, որ բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: Հնարավորություն ընձեռնվեց առանց հարկային հետևանքների ներել ոչ միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, այլ նաև նրանց ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողների վարկային պարտավորությունները: 이 법안을 통해 은행과 신용기관은 군사행위의 결과로 사망하거나 장애를 입은 개인 및 그것과 상호연결된 특정범위내의 대출의무를 조세부담없이 감면해줄 수 있도록 기회를 부여하도록 제안되었다. 군사행위의 결과로 사망하거나 장애를 입은 개인의 신용의무뿐만 아니라 그들의 배우자, 동거중인 자녀나 동거중인 부모의 신용의무도 조세부담없이 감면해줄 수 있도록 기회를 부여되었다.
Առաջարկվում էր վարկի ներվող գումարները ֆիզիկական անձանց համար դիտարկել որպես նվազեցվող եկամուտներ, որպեսզի հարկային գործակալը ստիպված չլինի ներվող գումարի համար հաշվարկել և բյուջե վճարել եկամտային հարկ: Հնարավորություն է տրվում նաև ներել ոչ միայն անհուսալի ճանաչված, այլ նաև դեռևս անհուսալի չճանաչված վարկերը: 대출의 감면금액은 세무사가 감면금액에 대해 계산하고 예산에 소득세를 지불할 필요가 없게하기 위해 개인의 공제 가능한 소득으로 간주하도록 제안되었다. 불량채권으로 인정되어진 것뿐만 아니라 불량채권으로 인정되지 않은 부채도 감면을 받도록 제안되었다.
- հարկային գործակալ 세무사
Հրապարակվել են Ադրբեջանի կենդանի ուժի կորուստների մասին տվյալները՝ ըստ օրերի: 아제르바이잔의 인력손실에 관한 자료는 매일 공개되어졌다.
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանի կենդանի ուժի կորուստների մասին տվյալները՝ ըստ օրերի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի տեղեկատվական շտաբը նաև հայտնել է, որ սեպտեմբերի 27-ից մինչ օրս Ադրբեջանն ունեցել է կենդանի ուժի 6459 կորուստ։ 예레반, 10월 21일, 아르멘프레스: 아르차흐 정보본부는 아르차흐에 맞서 9월 27일부터 촉발된 대규모 침략 및 군사행위의 결과로 아제르바이잔의 인력손실에 관한 자료를 공개하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 아르차흐 정보본부는 9월 27일부터 현재까지 아제르바이잔은 6459명의 인력손실을 입었다고 통보하였다.
Արցախի դեմ Ադրբեջանը կիրառում է չեխական DANA հրետանային կայանքներ․ ՊԲ: 아르차흐에 맞서 아제르바이잔은 체코의 DANA 자주포 사단을 운용하고 있다. - 방위군
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի դեմ պատերազմում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կիրառում են չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը։ 예레반, 10월 21일, 아르멘프레스: 아르차흐에 맞선 전쟁에서 아제르바이잔 군의 부대는 체코산 152mm 구경의 DANA 자주포 사단을 운용하고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 방위군은 게시물을 배포하였다.
ՊԲ-ն նաև Ադրբեջանի կողմից DANA ինքնագնաց հրետանային կայանքների օգտագործումը ապացուցող լուսանկարներ է հրապարակել։ 방위군은 아제르바이잔에 의해 DANA 자주포 부대의 활용을 증명하는 사진을 공개하였다.
«ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր: 방위군의 관련서비스의 제공하에 체코산 DANA 자주포 사단의 운용을 증명하는 증거가 발표되었습니다.
Նշենք նաև, որ վերոնշյալ հրետանային կայանքները գտնվում են Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի սպառազինության հաստիքացուցակում, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի 27-ից սկսված մարտերի ընթացքում ՊԲ իրականացրած թիրախային հարվածների հետևանքով Ադրբեջանի ԶՈւ կորպուսային հրետանին կրել է լուրջ կորուստներ»,- նշված է հաղորդագրության մեջ։ 위에서 언급한 자주포 시스템은 아제르바이잔 군대의 중앙군비목록들중 하나에 포함되어 있다는 것을 유념해야만 합니다. 이는 9월 27일부터 시작된 전투과정에서 방위군이 수행한 타켓공격의 결과로 아제르바이잔 군이 심각한 손실을 입었다는 것을 의미합니다."라고 게시글에 언급되었다.
ՊԲ հետախուզական ծառայությունների տրամադրության տակ են DANA ինքնագնաց հրետանային դիվիզիոնի՝ հարավային ուղղությամբ ծավալված մարտակարգերի լուսանկարները։ 방위군 정보국은 DANA 자주포 사단의 남쪽방향에서 배치된 전술사진을 제공하였다.
Հարավային ուղղությամբ հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում: 남쪽방향에서 적군의 소규모집단은 국지전에서 무력화되었다.
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 21일, 아르멘프레스: 아르차흐와 아제르바이잔의 무력충돌 접촉선의 남쪽방향에서 전투는 지속되고 있다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 아르메니아 공화국의 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 이에 대하여 발표하였다.
Նա հայտնել է, որ հիմնականում հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում։ 그는 주로 적군의 소규모 집단이 국지전에서 무력화되고 있다고 발표하였다.
Չեխական DANA հրետանային կայանքները զարտուղի ճանապարհով են հայտնվել Ադրբեջանում. ռազմական փորձագետ: 체코산 DANA 보병부대는 우회로를 통해 아제르바이잔에 나타났다 - 군사전문가
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայում արտադրված և Սլովակիայում մոդեռնիզացված DANA ինքնագնաց հրետանային կայանքները դեռևս 3 տարի առաջ Իսրայելի միջոցով զարտուղի ճանապարհով են հայտնվել Ադրբեջանի սպառազինության կազմում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ռազմինֆո» կայքի ռազմական փորձագետ Հայկ Խաչիկյանը: 예레반, 10월 21일, 아르멘프레스: 체코에서 생산되고 슬로바키아에서 현대화된 DANA 자주포 시스템은 3년전에 이스라엘을 통해 우회로를 거쳐 아제르바이잔 군비목록에 등장하였다. "아르멘프레스"와의 인터뷰에서 "Razminfo" 사이트의 군사전문가 하이크 하치키안은 말했다.
«Տեխնիկան ստեղծվել էր Չեխիայում, ապա տեղափոխվել Սլովակիայի Տրենչին քաղաքի գործարան, այնտեղ արդիականացվել էր, հետո տեղափոխվել Իսրայել, իսկ այնտեղից արդեն զարտուղի ճանապարհով հայտնվել էր Ադրբեջանում: Չեխական իշխանությունները հերքում էին Ադրբեջանին զենքի վաճառքը, նշում էին, որ տեղյակ չեն, սակայն մատակարարումն ավարտվեց ու այս ապօրինի զենքի պատմությունն աննկատ մնաց մեծ հաշվով»,- ասաց Խաչիկյանը: "이 장비는 체코에서 만들어진 후 슬로바키아의 뜨렌친 시의 공장으로 이송되었으며, 그곳에서 업그레이드된 후 이스라엘로 이송되었으며 그곳으로부터 이미 우회경로를 통해 아제르바이잔에 등장하였습니다. 체코당국은 아제르바이잔에 대한 무기 판매에 대해 부인하였으며 알지 못한다고 언급하였지만 공급은 종료되었으며 이 불법무기의 역사는 거의 눈에 띄지 않았습니다."라고 하치키안은 말했다.
Տարբեր տվյալների համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի կազմում այժմ մոտ 36 միավոր DANA հրետանային կայանքներ են առկա, հայտնի են նաև դրանց տեղակայման վայրերը: Ադրբեջանի ԶՈՒ-ն այդ կայանքներն օգտագործել է տարբեր զորվարժությունների ընթացքում, իսկ այս օրերին նաև Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմում՝ Լեռնային Ղրաբաղի հարավային ուղղությամբ: 다양한 소식통에 따르면, 아제르바이잔의 군대는 현재 대략 36대의 DANA 자주포 시스템이 존재하며 그들의 배치장소도 알려져 있다. 아제르바이잔 군은 그 시스템을 다양한 군사훈련과정에 사용하였으며 최근에도 아르차흐에 맞서 촉발한 대규모 전쟁에서도, 나고르노-카라바흐의 남쪽 방향에서 사용하였다.
«Դրանք ինքնագնաց հրետանային կայանքներ են, 152մմ տրամաչափի: Անվավոր թափքի վրա են, ոչ թե թրթուրավոր, ինչը դարձնում է դրանց շատ ավելի մոբիլ: Կրակել, ապա տեղաշարժվելու համար շատ ավելի արագ են և տրամաբանական է, որ հենց այդ իքնանգնաց հրետանային համակարգերն Ադրբեջանը հարավային կողմում է օգտագործում, որովհետև ավելի նպաստավոր պայմաններ են հենց DANA-ների օգտագործման համար, ոչ թե Ադրբեջանի սպառազինությունում եղած այլ ինքնագնաց հրետանիների համար: Ինչպես Պաշտպանության բանակի լուսանկարում տեսնում ենք, այստեղ առնվազն երեք դիվիզիոն DANA-ների մասին է խոսքը»,- նշեց ռազմական փորձագետը: 그것들은 152mm 구경의 자주포 부대입니다. 그것들은 무한괘도가 아닌 바퀴를 가진 몸체가 있습니다. 이는 그것들이 보다 빠른 기동력을 가진다는 것입니다. 사격이후 이동을 위해서 바로 그 자주포시스템을 아제르바이잔이 남쪽측면에서 이용한다는 것은 보다 더 빠르며 논리적입니다. 왜냐하면 아제르바이잔에 있는 다른 자주포보다 바로 DANA의 활용에 있어 더욱 유리한 조건이기 때문입니다. 방위군의 사진에서 보여지듯이 여기에 적어도 3개의 DANA 대대에 대한 이야기가 있습니다."라고 군사전문가는 언급하였다.
- թրթուրավոր 무한괘도
- անվավոր = անիվներ ունեցող 바퀴를 가진
- թափք 몸체
- տրամաբանական 논리적
- դիվիզիոն 대대
Հայկ Խաչիկյանի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ հրետանային կայանքները հեշտ է մեկ վայրից մյուսը տեղափոխելը, դրանց խոցումը դժվար է, սակայն, եթե ՊԲ-ին հաջողվի խոցել այդ տեխնիկան, ապա Ադրբեջանի բանակը կզրկվի իր գործողություններին աջակցող մոբիլ հրետանուց: 하이크 하치키안의 말에 따르면, 언급한 포병시설이 한 곳에서 다른 곳으로 이동하는 것이 쉽다는 정황을 고려하면 그것들을 요격하기가 어렵지만, 만약 방위군이 그 장비를 요격하는데 성공한다면, 이후 아제르바이잔군은 그들의 작전을 지원하는 기동포병을 잃게된다.
Առաջնագծում մարտերը շարունակվում են. Ադրբեջանի ԶՈՒ-ն հիմնականում կիրառում է հրետանի: 최전선에서 전투는 지속되고 있다. 아제르바이잔 군은 주로 대포를 운용하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այս պահին մարտական գործողությունները շարունակվում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 21일, 아르멘프레스: 아르차흐와 아제르바이잔의 무력충돌 접촉선에서 현재 전투행위가 지속되고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 10월 21일에 열린 기자회견에서 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 말했다.
«Այսօր վաղ առավոտյան նորից մարտական գորոծղությունները շարունակվել են բոլոր ուղղություններով: Այսօր թեժ է եղել կենտրոնական ուղղությունը: Հյուսիսում հարձակողական մի քանի փորձ է կատարել Ադրբեջանի ԶՈՒ-ն, որոնք հետ են մղվել մեր զորքերի կողմից՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստ: Կիրառվել է ավիացիա, հիմնականում մարտավարական ինքնաթիռներ, որոնք որևէ կերպ հաջողության չեն հասել: Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել մեր դիրքեր և առաջանալ: Մեր հրետանային դիպուկ կրակից հետո դիմել են փախուստի, եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի խմբեր: Հարավային ուղղությամբ մի քանի օջախային մարտերը շարունակվել են: Հատկապես ուղղությունը թեքվել է դեպի ավելի հարավ, ավելի մոտ Արաքսի հունին: Մի քանի օջախային, առանձին տեղերում մեր ԶՈՒ-ն կասեցրել է հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը, որևէ միլիմետր առաջ չի եկել որևէ խմբավորում: Հետ են մղվել՝ կրելով զգալի կորուստներ»,- ասաց Հովհաննիսյանը: "오늘 이른 아침에 재차 전투행위가 모든 방향에서 지속되고 있습니다. 오늘 중앙방향에서는 치열하였습니다. 북쪽에서 아제르바이잔은 여러 소규모 공격을 감행하였으며 그들은 우리 군에 의한 적군에게 막대한 피해를 초래하며 퇴각하였습니다. 항공에서는 주로 전술항공기가 사용되었지만 그들은 어떤 방식으로든 성공에 이르지 못하였습니다. 중앙방향에서는 여러 파괴조가 우리의 진지를 뚫고 나오려고 시도했습니다. 우리의 포병의 정밀타격이후 도망쳤으며 대체로 장갑차가 없는 그룹이었습니다. 남쪽방향에서 여러 치열한 전투가 계속되고 있습니다. 특히 방향은 보다 남쪽, 아락스의 북쪽에 인접하게 기울어져 있습니다. 여러 치열한, 일부 지역에서 우리군은 적군의 모든 전진시도를 막아냈으며 어떤 그룹에서도 조금의 전진도 허용하지 않았습니다. 그들은 막대한 피해를 입고 퇴각했습니다."라고 호브한니시안은 말했다.
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են, այնքան թեժ չեն, որքան նախորդ օրերին, բայց պահպանում են իրենց աստիճանը: Հակառակորդի կողմից կիրառվում է հիմնականում հրետանի, շատ քիչ զրահատեխնիկա, մեծ թվով դիվերսիոն խմբեր, գրոհող խմբեր, հետևակ ու մասամբ՝ օդուժ: 아르츠룬 호브한니시안은 현재에도 전투는 지속되고 있으며 이전 날들처럼 치열하지는 않지만 어느정도는 유지하고 있다고 언급하였다. 적군에 의해 주로 대포, 훨씬 적은 장갑차, 다수의 파괴조, 공격조, 보병 및 부분적으로 공군이 활용되고 있다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 23일자) (0) | 2020.10.23 |
---|---|
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 22일자) (0) | 2020.10.22 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 20일자) (0) | 2020.10.20 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 19일자) (0) | 2020.10.19 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 18일자) (0) | 2020.10.18 |