휴먼노마드

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 22일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 22일자)

LifeChallenger 2020. 10. 22. 05:41
반응형

출처 : 픽사베이

 

 

 

Ադրբեջանն առաջնագծի կենտրոնական ուղղությամբ իրականացրել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: 아제르바이잔은 최전선의 중앙방향에서 파괴침투시도를 하였다. 

 

- ներթափանցել 관통하다

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: 스테파나게르뜨, 10월 22일, 아르멘프레스: 아르차흐-아제르바이잔 분쟁지역에서 10월 21일에 이어 22일 야간동안 비교적 긴장상태가 지속되었다. 일부지역에서는 포병전투가 지속되었다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: 아르차흐 공화국의 국방부로부터 "아르멘프레스"에 알려온 바에 따르면 현재 국지전은 전선의 모든 방향에서 진행중에 있다. 

 

«Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են օպերատիվ իրադրությունն իրենց օգտին փոխելու թշնամական մտադրությունները և շարունակում կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,-նշում են Արցախի ՊՆ-ից: 치열한 전투를 제외하고, 적군은 중앙방향에서도 파괴적인 침투시도를 하였고, 방위군 부대에 의해 성공적으로 막혔습니다. 방위군 부대는 작전상황을 그들의 의도대로 바꾸려는 적의 의도를 성공적으로 막아내고 있으며 지속적으로 그들앞에 놓인 전투임무를 수행하고 있습니다."라고 아르차흐 국방부는 언급하였다. 

 

 

 

Ադրբեջանը հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ: 아제르바이잔은 마르뚜니와 인근 마을을 향해 포격을 하였다. 

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 스테파나게르뜨, 10월 22일, 아르멘프레스: 아제르바이잔은 마르뚜니와 인근 마을을 향해 포격을 하였다. "아르멘프레스"에 이에 대하여 아르차흐 공화국의 긴급사태 국가서비스에서 알려왔다. 

 

«Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Այս պահին թշնամին հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ։ Տուժածների ու վնասների մասով` տեղեկություններ առայժմ չկան»,-նշում են ԱԻ ՊԾ-ից։ "10월 21일에 이어 22일 야간에 민간거주지에서 비교적 고요하였습니다. 현재 적은 마루뚜니와 인근 마을을 향해 포격을 하고 있습니다. 사망자나 부상자에 대한 정보는 아직 없습니다."라고 긴급사태 국가서비스에서 언급하였다. 

 

 

 

Վարչապետի կոչով մարզպետների, համայնքապետների գլխավորությամբ ձևավորվում են կամավորական ջոկատներ: 총리의 요청에 따라, 주지사, 자치단체장이 주도하는 예비군이 형성되어지고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին ի պատասխան՝ մարզերում, համայնքներում ձևավորվում են կամավորական ջոկատներ՝ առաջնագիծ մեկնելու համար, մարզպետներն ու համայնքապետներն անձամբ են զինվորագրվում: 예레반, 10월 22일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 요청에 부응하여 주지방에서, 자치단체에서 최전선으로 떠나기 위한 예비군이 형성되고 있다. 주지사와 자치단체장은 개인적으로 군대에 입대하고 있다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետի կոչից հետո անցկացվեցին մարզերի խորհուրդների արտահերթ նիստեր՝ ինքնապաշտպանական ջոկատներ ձևավորելու օրակարգով, որից հետո մարզպետները հանդես եկան հայտարարություններով: "아르멘프레스"의 보도에 따르면, 총리의 요청 이후 자체방어부대의 편성을 위한 법안에 따른주의회의 특별회기가 개최되었으며 이후 주지사는 설명을 발표하였다. 


Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հայտնեց. «Հպարտությամբ փաստում եմ, որ մարզի բոլոր համայնքների ղեկավարներն իմ գլխավորությամբ պատրաստ են զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և մեկնելու Արցախ՝ մեր արդար պայքարն իր հաղթական ավարտին հասցնելու համար։ 아르마비르 주지사, 함바르춘 마테보시안은 발표하였다. "주정부의 모든 자치단체장은 나의 주도로 조국수호의 신성한 임무를 위해 군대에 입대하고 우리의 정당한 투쟁이 승리의 끝에 도달할 수 있도록 아르차흐로 떠날 준비가 되었음을 자랑스럽게 결정합니다. 

 

- հպարտությամբ 자랑스럽게

- փաստել 증명하다, 결정하다


Եվ, ուրեմն, ի գործ: Հենց այս պահից սկսած լծվում ենք համայնքներում կամավորական ջոկատների ձևավորմանը: Ապա զորամասերից մեկում անցնում ենք ներդաշնակում, պատրաստում և մեկնում ենք հայրենիքի պաշտպանության առաջնագիծ»: 그래서 행동합니다. 바로 이 순간부터 지역사회에서 예비군의 창설이 시작됩니다. 그런 다음 부대들중 하나에서 조화를 이루고 준비하고 조국수호의 최전선으로 떠납니다."

 

- ուրեմն 그래서

- լծել 통합하다, 연합하다, 합류하다

- ներդաշնակել = ներդաշնակություն ստեղծել 조화를 이루다

Նույն մարզից Հայաստանի միակ կին քաղաքապետը՝ Դիանա Գասպարյանն էլ հայտարարեց, որ կամավորագրվում է Հայրենիքի պաշտպանությանը և գնալու է իր բաժին հաղթանակի ետևից՝ կոչ անելով Էջմիածնի տղամարդկանց զինվորագրվել, կազմել կամավորական ջոկատ և միանալ հայրենիքի պաշտպանությանը: 같은 주의 아르메니아에서 유일한 여성시장인 디아나 가스빠리안도 에치미아친의 남자들에게 군대에 입대하여 예비군을 구성하고 조국수호에 동참할 것을 촉구하면서 조국수호에 자원하였으며 그녀의 몫의 승리를 따를 것이라고 성명을 발표하였다. 


Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ևս հայտնեց, միանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, վայրկյան անգամ չվարանելով՝ կամավորագրվում է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Լոռու համայնքապետների հետ անցկացված մարզխորհրդի նիստի ավարտին վարչապետի կոչին միահամուռ կերպով և առանց երկմտելու միացել են նաև մարզի համայնքների ղեկավարները, որոնք կներկայացնեն իրենց կողմից ղեկավարվելիք կամավորական ջոկատների կազմերը: 로리의 주지사 안드레이 구까시안도 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안의 요청에 합류하면서 추호도 망설임없이 조국수호의 신성한 의무에 자원하였다고 성명을 발표하였다. 로리의 자치단체장과 개최된 주의회의 회기가 끝날 무렵에 총리의 요청에 예비군의 구성원들을 대표할 주의 자치단체의 지도자들은 만장일치로 주저없이 참여하였다. 

 

- առանց երկմտելու 주저없이

Նույն մարզում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտնեց, որ Վանաձորի քաղաքապետարանի վարչակազմը՝ տեղակալներ, աշխատակազմի քարտուղար, բաժնի պետեր և անձամբ ինքը, պատրաստ են զինվորագրվելու հայրենիքի պաշտպանությանը՝ կոչ անելով քաղաքացիներին ևս միանալ: 같은 주에서 바나조르의 시장 마미꼰 아슬라니안은 발표하였다. 바나조르의 지방행정부인 대변인, 직무실 비서, 부서장과 개인적으로 자신은 시민들의 참여를 촉구하면서 조국수호를 위해 군대에 입대할 준비가 되어있다고 발표하였다. 

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ևս տեղեկացրեց, որ վարչապետի կոչին ի պատասխան, հանդիպել է Տավուշի համայնքապետների և վարչական ղեկավարների հետ: «Միահամուռ հաստատել ենք հայրենիքի պաշտպանությանը բոլորիս զինվորագրվելու պատրաստակամությունը: Ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ։ Ռազմաճակատում կերտվող հաղթանակը մինչև վերջ հասցնելու և ամրապնդելու համար հայրենիքը բոլորիս կարիքն ունի»,-գրեց մարզպետը: 타부쉬의 주지사 하이크 조바니안도 총리의 요청에 부응하여 타부쉬의 자치단체장들과 행정지도자들과 만났다고 알려왔다. "만장일치로 조국수호를 위해 우리 모두 군대에 입대할 준비가 되었음을 확인하였습니다. 자치단체의 예비군이 형성되고 있습니다. 전장에서 만들어질 승리에 끝까지 도달하고 강화하기 위해서는 조국은 우리 모두에게 필요합니다."라고 주지사는 게재하였다. 

 

- կերտել 만들다

 

......

 

Արցախի առաջնագծի տարբեր ուղղություններով օջախային համառ մարտերը շարունակվում են: 아르차흐 최전선에서 다양한 방향에서 지속적인 치열한 전투가 지속되고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի շփման գծի տարբեր ուղղություններով համառ մարտերը շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 22일, 아르멘프레스: 아르차흐와 아제르바이잔의 접촉선의 다양한 방향에서 지속적인 전투가 계속되고 있다. 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 대변인 호르츠룬 호브한니시안이 전해왔다. 

 

«Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով։ Հիմնականում օջախային մարտեր են։ Չեզոքացվում են թշնամու զորքերի տարբեր խմբերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Հովհաննիսյանը։ "지속적인 전투가 다양한 방향에서 계속되고 있습니다. 주로 치열한 전투입니다. 적군의 여러 부대가 무력화되고 있습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 호브한니시안은 말했다. 

 

 

Գիտնականները պարզել են, որ դիմակ կրելը կարող Է 80 տոկոսով նվազեցնել կորոնավիրուսով վարկման սպառնալիքը: 과학자들은 마스크를 착용하는 것은 80% 이상 코로나바이러스 감염의 위협을 감소시킬 수 있다는 것을 밝혀냈다. 

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիրաբուժական դիմակները թույլ են տալիս որոշ դեպքերում նույնիսկ 80 տոկոսով նվազեցնել օրգանիզմում կորոնավիրուսի հայտնվելու սպառնալիքը, սակայն վտանգը մինչեւ վերջ չեն վերացնում: Դա ցույց Է տվել եզակի գիտափորձը, որը կատարվել Է Տոկիոյի համալսարանին կից Բժշկական ինստիտուտում, հոկտեմբերի 22-ին հաղորդել Է Ճապոնիայի NHK հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 예레반, 10월 22일, 아르멘프레스: 수술용 마스크는 어떤 경우에 신체에서 코로나바이러스가 등장할 위협을 심지어 80% 감소시키도록 허락하지만 위험을 완전히 제거하지는 못한다. 그것은 10월 22일에 NHK TV채널에서 요청에 의해 도쿄대 의학연구소에서 실행된 독특한 실험에서 보여졌다라고 "아르멘프레스"는 보도하였다. 

 

- օրգանիզմ 유기체

 

Մասնագետները մեկուսացված տարածությունում 50 սանտիմետր հեռավորությամբ տեղադրել են մանեկենների գլուխներ՝ տվիչներով: Նրանցից մեկը շնչել Է շրջապատող օդը, իսկ երկրորդը հազ նմանակելով՝ կորոնավիրուս Է արտանետել թքի հետ: 전문가들은 격리된 공간에서 50cm의 거리에 센서가 장착되어 있는 마네킹의 머리들을 배치하였다. 그것들중 하나는 주변공기를 호흡하고 있으며 두번째는 기침을 모방하여 코로나바이러스를 타액과 함께 방출하였다. 

 

- թուք 타액 -> թքել 뱉다

 

Կորոնավիրուսի կլանումը շնչող գլխի կողմից 17 տոկոսով կրճատվել Է կտորից դիմակի դեպքում և 47 տոկոսով՝ սովորական բժշկական եռաշերտ դիմակի կիրառման դեպքում: N95 տիպի մասնագիտացված շնչադիմակը կորոնավիրուսի կլանումը կրճատել Է 79 տոկոսով: 호흡하는 머리에 의해 코로나바이러스의 흡입은 천마스크의 경우에 17% 줄어들었으며 기존의 삼중 의료용 마스크를 적용한 경우에는 47% 감소하였다. N95형 전문가용 호흡기 보호장치는 코로나바이러스의 흡입을 79% 감소시킨다. 

 

- կլանում = կլանելը 흡입하다

- շնչադիմակ = շնչառական գործարանները թունավորումից պաշտպանող հարմարանք 호흡기 보호장치

 

Իսկ եթե կտորից կամ բժշկական դիմակը հագցվել Է կորոնավիրուս արտանետող գլխին, ապա առանց դիմակի շնչող գլխի կողմից կլանումը նվազել Է ավելի քան 70 տոկոսով: 또한, 천이나 의료용 마스크를 코로나바이러스를 방출하는 머리에 입히는 경우, 마스크없이 호흡하는 머리에 의한 흡입은 70%이상 감소하였다. 

 

Բբժշկական դիմակների կիրառումը երկու մանեկենների վրա օրգանիզմում վիրուսների կլանվող քանակությունը կրճատել Է 80 տոկոսով, սակայն լիովին չի վերացրել վարակման սպառնալիքը: 의료용 마스크의 착용을 두 마네킹에 적용하는 경우에는 바이러스를 흡입하는 양을 80% 감소시켰지만 완전히 감염의 위협을 제거하지는 못했다. 

 

Կորոնավիրուսի կիրառմամբ այսպիսի գիտափորձ կատարվել Է առաջին ագամ, լրագրողներին պատմել Է հետազոտողների խմբի ղեկավար պրոֆեսոր Յոսիհիրո Կավաոկան: 코로나바이러스를 적용한 이와 같은 실험은 처음으로 수행되었다고 기자들에게 연구팀장 요시히로 가와오카 교수는 말했다.

 

«Մեր փորձերը ցույց տվեցին,- նշել Է նա,- որ համավարակի շրջանում դիմակ կրելը շատ կարեւոր Է, սակայն պետք չԷ չափազանց հավատալ դրանց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: "우리의 실험은 전염병 기간에 마스크를 착용하는 것이 매우 중요하다는 것을 보여주지만 그것을 너무 신뢰해서는 안된다는 것을 보여줍니다."라고 TACC는 보도하였다. 

 

 

 

ՌԴ Պետ​​դումայում հայտարարել են ԼՂ գոտում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորության մասին: 러시아 연방의 하원의회에서 나고르노-카라바흐 지역에서 러시아 연방 공수작전의 가능성에 대해 발표하였다. 

 

- Պետ​​դումա = Госуда́рственная ду́ма 러시아연방 하원의회

- դեսանտային 공수의, 상륙강습의 

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետդումայի ԱՊՀ և եվրասիական ինտեգրացիայի հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը չի բացառել Լեռնային Ղարաբաղում իրավիճակին Ռուսաստանի արձագանքելու տարբերակներից մեկը կարող է լինել դեսանտային օպերացիայի իրականացումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ-նովոստի»-ն, Զատուլինը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությունը խաթարել են Ադրբեջանը և Թուրքիան, դրա համար էլ նրանց պետք է հիշեցնել, թե «որ պետությունն է մնում առաջնորդ հետխորհրդային տարածքում»: Միաժամանակ, նա խոստովանել է, որ վստահ չէ, թե ինչպես պետք է Մոսկվան գործի, բայց հնարավոր տարբերակների թվում նշել է դեստանտային օպերացիան: 예레반, 10월 22일, 아르멘프레스: 러시아 연방 하원의회의 독립국가연합과 유라시아 통합에 관한 상임위원회의 부회장 콘스탄틴 자툴린은 라고르노-카라바흐에서 상황에 따라 러시아의 대응옵션들중 하나로 공수작전의 가능성일 수 있다는 것을 배제하지 않았다. "아르멘프레스"의 전언에 따르면, "RIA-Novosti"를 인용하여, 자툴린은 이 지역에서 평화를 아제르바이잔과 터키가 방해하고 있으며 그것을 위해서라도 그들은 "소비에트이후의 공간에서 어떤 국가가 선두로 남아있는지에 대해 상기해야만 한다고 언급하였다. 동시에 그는 모스크바에서 어떻게 행동할지 불분명하지만 가능한 옵션에는 공수작전이 포함되었음을 토로하였다.   

 

- ԱՊՀ = Անկախ պետությունների համագործակցություն 독립국가연합

- խաթարել 방해하다

- խոստովանել 고백하다

 

«Հայաստանի ռազմական ներուժի դեմոնստրատիվ ուժեղացման տեսքով: ՀԱՊԿ-ին դիմելու տեսքով` դեսանտային օպերացիայի միջոցով հայկական` ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հայկական տարածքը պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով: Օդային շրջափակման բացման միջոցով: Մենք Վրաստանին պետք է հստակ բացատրենք, որ անհրաժեշտության դեպքում այն պետք է հանգիստ ընդունի, որ անհրաժեշտ ուժերն ու միջոցներն իր օդային տարածքով պետք է ուղարկվեն Հայաստան: Այս որոշումը հարկադրված է, քանի որ խոսքը գրոհայինների` Կովկասով մեկ տարածման մասին է, ինչից կտուժեն և Ռուսաստանը, և Վրաստանը, և մնացած բոլորը: Սպառնալիք է առաջանում հայ բնակչության մեծ զանգվածի համար, որը պատմականորեն հիշում է ցեղասպանությունն այդ տարածքում: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք»,- նշել է Կոնստանտին Զատուլինը: "아르메니아의 군사적 잠재력을 논증적으로 강화하는 형태로, 집단안보조약기구에 신청하는 형태로 공습작전을 통해 아르메니아에 나고르노-카라바흐가 아닌 아르메니아의 영토를 수호하기 위한 조치를 취할 필요성이 있기 때문입니다. 우리는 조지아에게 필요한 경우 필요한 세력과 수단이 그들의 영공을 통해 아르메니아로 보내야져야한다는 것을 차분히 받아들여야만 한다는 것을 분명히 설명해야합니다. 이 결정은 강제되어집니다. 왜냐하면 그로 인해 러시아, 조지아, 그리고 나머지 모든 이들이 피해를 입을 캅서스 전역에 퍼져 있는 무장세력에 관한 것이기 때문입니다. 그 지역에서 역사적으로 대량학살을 기억하는 많은 수의 아르메니아 인구를 위협하고 있습니다. 우리는 행동을 취해야만 합니다."라고 콘스탄틴 자툴린은 말했다. 

 

- դեմոնստրատիվ = демонстративный 논증적인

- ՀԱՊԿ = Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն 집단안보조약기구

- հարկադրել 강제하다

 

Նա հավելել է, որ պետք է Ռուսաստանը բացատրի Վրաստանին, որ «իր օդային տարածքով կուղարկվեն անհրաժեշտ ուժեր և միջոցներ Հայաստան»: 그는 러시아는 조지아에 "그들의 영공을 통해 필요한 세력과 수단을 아르메니아에 보낼 것이라고 설명해야한다고 덧붙였다. 

 

 

 

Ադրբեջանը կրակ է բացել Իրանի խաղաղ բնակիչների տների ուղղությամբ: 아제르바이잔은 이란의 민간거주지의 주택을 향해 총격을 가하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը կրակ է բացել Իրանի սահմանամերձ բնակավայրերի տների ուղղությամբ: 예레반, 10월 22일, 아르멘프레스: 아제르바이잔은 이란 구경에 인접한 거주집의 주택을 향해 총격을 가하였다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Տելեգրամ»-ի իրանական Azariha ալիքը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով ադրբեջանական զորքերի գործողությունների արդյունքում ավերված տները: "아르멘프레스"의 전언에 따르면, "텔레그램"의 이란 Azariha 채널은 아제르바이잔 군대의 작전으로 인해 파괴되어진 집을 보여주는 영상을 공개하였다. 

 

«Իրանի սահմանամերձ բնակավայրերի տներն ավերվել են՝ Բաքվի գործողությունների, իր ուժերը Իրանի սահմանին ամրակայելու պատճառով: Իրենց դիրքերը հյուսիս-հարավ ուղղությամբ տեղակայելու փոխարեն, Բաքվի ուժերը տեղակայվել են արևելք-արևմուտք ուղղությամբ»,-գրել է իրանական ալիքն ու հիշեցրել, որ Ադրբեջանը նաև անօդաչու թռչող սարքեր է ուղարկում Իրան, բացի այդ թաքֆիր – ահաբեկիչների է տեղակայել իրանական սահմանին: "바쿠의 작전과 그들의 군대는 이란의 국경에 강화한다는 이유로 이란의 국경인근 거주지의 주택이 파괴되었다. 그들의 진지는 북쪽과 남쪽 방향에 주둔하는 대신, 바쿠의 군대는 동쪽과 서쪽방향으로 주둔하였다."라고 이란의 채널은 게재하였으며 아제르바이잔은 무인항공기를 이란으로 보내고 게다가 탁피르 테러리스트가 이란의 국경에 주둔하고 있음을 상기시켰다. 

 

 

 

Ադրբեջանը, ոչ պաշտոնական տվյալներով, ունի մինչև 10 հազար սպանված. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել: 아제르바이잔은 비공식 자료에 따르면, 최대 1만명의 사망자가 있습니다. 국방부는 영상을 공개하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի բանակն այս պահին, ոչ պաշտոնական աղբյուրների տվյալներով, ունի մինչև 10 հազար սպանված և շատ ավելի մեծ քանակով վիրավորներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես են ադրբեջանցի օգտատերերը փորձում տեղեկություն գտնել սպանվածների վերաբերյալ, որոնց անունները թաքցնում Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը: 예레반, 10월 22일, 아르멘프레스: 아제르바이잔 군은 현재 비공식 소식통의 자료에 따르면 최대 1만명의 사망자가 있으며 더 많은 상당수의 부상자가 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 아르메니아 공화국의 국방부는 아제르바이잔 이용자가 어떻게 사망자에 대한 정보를 찾으려고 하는지에 대한 영상을 공개하였다. 그들의 이름은 아제르바이잔 군사정책 지도부에 의해 숨겨지고 있다. 

 

«Չնայած հանգամանքին, որ Ադրբեջանի իշխանությունները պետական մակարդակով փակել են Արցախյան պատերազմի ընթացքում իրենց կորուստների մասին տվյալները, սպանվածների թիվն այնքան մեծ է, որ պայքարել այդ տեղեկատվության դեմ, այլևս անհնար է դառնում: Համացանցում տարբեր հարթակներ են բացվում, որտեղ անհատ օգտատերերը փորձում են տեղեկատվություն հայթայթել այդ կորուստների մասին ու հրապարակայնացնել դրանք: Ոչ պաշտոնական աղբյուրներում նշվում է, որ ադրբեջանական բանակն այս պահին կարող է մինչև 10 հազար սպանված ունենալ, իսկ վիրավորների քանակը շատ ավելի մեծ է»,- ասված է ՊՆ տարածած տեսանյութում: 아제르바이잔 당국이 국가차원에서 아르차흐와의 전쟁과정에서 그들의 손실에 대한 자료를 폐쇄한 상황에도 불구하고, 사망자의 수는 너무 많아서 그 정보에 맞서 싸울 수 없을 지경입니다. 인터넷에서 개인이용자가 그러한 손실에 대해 정보를 찾아내 공개하려는 다양한 플랫폼이 개설되었다. 비공식 소식통에 따르면 아제르바이잔 군은 현재 최대 1만명의 사망자를 가지고 있으며 부상자의 수는 훨씬 더 많다고 언급되어진다."라고 국방부가 유포한 영상에 명시되어있다. 

 

Այդպիսի հարթակներից մեկում տեղադրված ադրբեջանական բանակի սպանված զինվորականների մեջ բավական մեծ թիվ են կազմում օդաչուները: Նրանք առնվազն մի քանի տասնյակ են, ինչն ապացուցում է հայկական կողմի պնդումները՝ ադրբեջանական օդուժի, մասնավորապես մարտական ինքնաթիռների հաջող խոցումների մասին: 그러한 플랫폼들중 하나에서 배치된 아제르바이잔군의 사망한 병사들중 매우 높은 수는 조종사로 구성되어 있다. 그들은 최소한 수십명에 이르며, 이는 아제르바이잔 공군의, 특히 전투기의 어이자는 격추에 대한 아르메니아 측의 주장에서도 증명되었다. 

 

«Ահռելի քանակ են կազմում նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների սպանված մարտիկների լուսանկարները, սա նույնպես օրինաչափ է, քանի որ հարձակողական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակի ղեկավարությունն առաջին գիծ է մղում հիմնականում հենց այդ ստորաբաժանումներին այն պարզ պատճառով, որ սովորական հետևակի կարողություններին, ըստ ամենայնի, այնքան էլ չի վստահում: Մեծ թիվ են կազմում նաև հրամանատարները, հաշվի առնելով, որ Արցախի ՊԲ գործողությունների արդյունքում ոչնչացվել են ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, մեծ թվով հրամանատարների առկայությունն առավել քան սպասելի է»,- նշվում է տեսանյութում: "특수목적부대의 살해당한 시신의 사진도 엄청난 수를 이룹니다. 이것 또한 당연한 결과입니다. 왜냐하면 공격행위과정에서 아제르바이잔 군의 지도부는 대체로 바로 그러한 부대를 일반적인 보병의 능력을 분명히 신뢰하지 않는다는 단순한 이유로 최전선으로 밀어넣고 있기 때문입니다. 아르차흐 방위군의 작전으로 인해 전반적인 아제르바이잔 부대가 파괴되었음을 고려할 때 많은 수의 지휘관도 있습니다. 많은 수의 지휘관은 존재는 예상보다 많습니다."라고 영상에서 언급되었다. 

 

- օրինաչափ 당연한 결과

- ըստ ամենայնի 분명히

- հետևակ 보병

- հրամանատարներ 지휘관

 

Պաշտպանության նախարարությունը նշում է, որ նման հարթակների առկայությունը և դրանց արագ տարածումն ադրբեջանցի օգտատերերի շրջանում, վկայում է, որ ադրբեջանական հանրության մոտ մեծ դժգոհություն է հասունանում կապված բանակի ահռելի կորուստների ու դրա վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու հետ: 국방부는 아제르바이잔의 이용자들 사이에서 그와 같은 플랫폼의 존재와 그것들의 빠른 확산은 아제르바이잔 사회가 관련된 군대의 커다란 손실과 그와 관련된 정보를 은폐하는 것에 대해 커다란 불만족을 나타내고 있음을 증명한다고 언급하였다. 

 

«Հատկանշական է, որ զոհվածների ոչ պաշտոնական ֆոտոշարքում հայտնվում են նրանք, որոնք օրեր առաջ տեսանյութեր էին հրապարակում՝ իբր գրավված տարածքներից իրենց ողջույնն են ուղարկում Ադրբեջանի միապետին»,- նշվում է ՊՆ տարածած տեսանյութում: "피해자들의 비공식 사진시리즈에는 며칠전 영상에서 점령당한 지역에서 자신들의 인사를 아제르바이잔의 권력자에게 보내는 것이 공개되었던 사람들이 등장한다는 점에 주목할 만합니다."라고 국방부가 유포한 영상속에서 언급되어진다. 

 

- միապետ 권력자

- ողջույն 인사

 

Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ նշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի փորձում մարտադաշտից դուրս բերել իր սպանվածների մարմինները, ինչը դրանց մեծ թիվը, ինչպես նաև դրանց շարքերում թուրք զինծառայողների ու սիրիացի ահաբեկիչների առկայությունը թաքցնելու լավագույն միջոցն է: 국방부는 또한 다시한번 아제르바이잔 지휘부는 전장으로부터 자신들의 살행당한 시신을 꺼내가려고 노력조차하지 않으며, 이는 그들의 상당한 수 뿐만 아니라 그들의 대열에 터키군과 시리아의 테러리스트의 존재를 은폐할 가장 좋은 수단이기 때문이라고 언급하였다. 

 

 

 

ՌԴ ռազմական փորձագետները վերահսկողության տակ են պահում ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների առկայության հարցը: 러시아 군사전문가들은 나고르노-카라바흐 분쟁지역에서 테러리스트의 존재에 관한 문제를 모니터링하고 있다. 

 

- վերահսկողություն 감시, 통제, 제어

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության ռազմական փորձագետները վերահսկողության տակ են պահում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններին մասնակցող օտարերկրացի ահաբեկիչների առկայության փաստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 22-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 예레반, 10월 22일, 아르멘프레스: 러시아 연방의 군사전문가들은 나고르노-카라바흐 분쟁지역에서 군사작전에 참여하고 있는 테러리스트의 존재여부를 감시하고 있다. "아르멘프레스"이 보도한 바와 같이, 이에 대하여 10월 22일에 개최된 브리핑과정에서 러시아 연방의 외무부의 공식대변인 마리아 자하로바는 말했다. 

 

- ճեպազրույց 브리핑

 

«Ռազմական փորձագետները, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները այդ հարցը պահում են ամբողջական վերահսկողության տակ: Այն մեզ անհանգստացնում է, մենք այդ մասին խոսել ենք նաև հրապարակային, բայց կարող եմ ձեզ հավաստիացնել, որ ոչ հրապարակային աշխատանքները տարվում են շատ ակտիվորեն, որովհետև այն իսկապես մեզ համար հանդիսանում է լուրջ խնդիր»,- ասաց Զախարովան: "군사전문가들은, 관련부서의 대표들은 이 문제를 완전히 감시하에 두고 있습니다. 우리는 그것을 우려하고 있습니다. 우리는 그것에 관하여 공개적으로도 말했던 적이 있지만, 장담컨대, 비공개작업은 매우 적극적입니다. 왜냐하면 그것은 우리에게도 심각한 문제로 간주되기 때문입니다."라고 자하로바는 말했다.  

 

 

 

Ռուսաստանը չի ծրագրում գործողություններ իրականացնել ԼՂ հակամարտության գոտում: 러시아는 나고르노-카라바흐 분쟁지역에서 행동을 취할 계획이 없다. 

 

- գործողություններ իրականացնել 행동을 취하다

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը չի ծրագրում գործողություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Անդրեյ Կրասովը, անդրադառնալով լրատվամիջոցների կողմից Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին վերագրված հայտարարությանը: 예레반, 10월 22일, 아르멘프레스: 러시아는 나고르노-카라바흐 분쟁지역에서 행동을 취할 계획이 없다. "아르멘프레스"의 보도한 바와 같이, 이에 대하여 러시아 연방 하원의회의 국방위원회의 부회장 안드레이 크라소프는 언론매체에 의해 러시아 하원의회의 의장이자 독립국가연합의 연구소장인 콘스탄틴 자툴린의 성명을 언급하면서 밝혔다. 

 

- պատգամավոր 의장, 대표

- վերագրել ~의 탓으로 돌리다. 

 

«Ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական զինված ուժերի կիրառում չի նախատեսվում։ Նշված դիրքորոշումը համաձայնեցվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հետ»,- ասել է Կրասովը: "현재 나고르노-카라바흐 분쟁지역에서 러시아 군대의 투입은 예상되지 않습니다. 언급된 입장은 러시아 연방의 국방부와 합의되었습니다."라고 크라소프는 말했다. 

 

 

 

Արցախում գտնվող ադրբեջանցի ռազմագերին պատմել է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին: 아르차흐에서 발견된 아제르바이잔 포로는 터키에서 도착한 군사전문가에 대해 말했다. 

 

- ռազմագեր 포로

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հոսպիտալներից մեկում բուժում ստացող ադրբեջանցի ռազմագերի Էմին Բաշխալին Զահիր Օղլուն պատմել է, թե ինչպես են Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետները ղեկավարում Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական ագրեսիան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի հրապարակած տեսանյութում ադրբեջանցի ռազմագերին պատմում է, որ դասընթացներ անցկացնելու նպատակով իրենց հետ եկել էին երեք հոգի և ասել էին, որ Թուրքիայից են: 예레반, 10월 22일, 아르멘프레스: 아르차흐 병원들중 한 곳에서 치료를 받고 있는 아제르바이잔 포로 에민 바쉬할리는 어떻게 터키로부터 도착한 군사전문가가 아르차흐에 맞선 아제르바이잔의 확장된 군사공격을 이끌고 있는지 자히르 오흘루에게 말하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 사진작가 다비트 가흐라마니안이 공개한 영상에서 아제르바이잔의 포로는 훈련을 받을 목적으로 3명이 그들과 함께 왔으며 터키출신이라고 말했다.  

 

- լուսանկարիչ 사진작가

- դասընթացներ անցկացնել 훈련을 실시하다

 

«Դա ակնհայտ էր նրանց խոսելու ձևից և զինվորական հագուստից: Դասընթացները հիմնականում անց էին կացվում նրանց պատրաստած ծրագրով: Դրանք տևեցին 10-15 օր: Նրանք հիմա էլ գտնվում են մեր հրամանատարական կետերում, և առանց նրանց հրահանգների մեր հրամանատարները ինքնուրույն որոշումներ չեն կայացնում»,- ասել է ադրբեջանցի ռազմագերին: "그들이 말하는 투나 군복으로부터 그것은 분명했습니다. 훈련과정은 주로 그들이 준비한 프로그램에 따라 구성되었습니다. 그것들은 10-15일간 지속되었습니다. 그들은 지금도 우리 지휘소에 있으며 그들의 지시없이 우리 지휘관은 스스로 결정을 내리지 않았습니다."라고 아제르바이잔 전쟁포로는 말했다. 

 

Էմին Բաշխալին Զահիր Օղլուն նշել է նաև, որ իր առողջական վիճակը նորմալ է, բժիշկները վերքը մշակում են և նոր վիրակապ են դնում: 에민 바쉬할리는 자히르 오흘루에게 자신의 건강상태는 정상이며 의사들은 상처를 치료하고 새로운 붕대를 감고 있다고 말했다.  

 

 

 

 

 

ՊԲ-ն թեժ մարտեր է մղում Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում: 방위군은 쉐헤르와 찌반의 마을외곽에서 치열한 전투를 벌이고 있다. 

 

- մատույց 외곽

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պողոսյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: 스테파나게르뜨, 10월 22일, 아르멘프레스: 아르차흐 공화국 대통령의 대변인 바흐람 포호시안은 군사행위가 전체 최전선을 따라 활발하게 지속되고 있다고 밝혔다. "아르멘프레스"의 보도에 따르면, 포호시안은 이에 대하여 그의 "페이스북" 페이지에 게재하였다. 

 

«Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում: Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ»,- գրել է Պողոսյանը: "방위군은 현재 마르뚜니 지역의 쉐헤르 및 찌반의 마을외곽에서 치열한 전투를 벌이고 있습니다. 적은 막대한 인명피해를 입었습니다."라고 포호시안은 게재하였다. 

 

 

ՀՀ վարչապետն անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությանը: 아르메니아 공화국의 총리는 나고르노-카라바흐 분쟁지역에서 평화유지군의 배치가능성을 언급하였다.  

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունելի է համարում խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, սակայն նշում է, որ խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնի այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է Интерфакс-ին տված հարցազրույցում: 예레반, 10월 22일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 나고르노-카라바흐 분쟁지역에서 평화유지군의 주둔을 수용가능하다고 여기지만, 평화유지군의 구성에 대하여 아제르바이잔의 견해는 그 문제에 관하여 아르메니아의 견해와 일치하지는 않을 것이라 지적하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 파쉬니안은 Интерфакс과의 인터뷰에서 말하였다. 

  

«Մեզ համար ընդունելի է խաղաղապահ ուժերի տեղակայումը: Ես կարող եմ ասել, որ խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնի այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ: Եթե խոսենք փոխզիջումների մասին, այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանի Դաշնությունը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Շատ կարևոր է հաշվի նստել տարածաշրջանի մյուս երկրների հետ, կարևոր է, որ կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե հակառակը»,- ասել է Փաշինյանը: "우리에게 평화유지군의 주둔은 수용가능합니다. 나는 평화유지군의 구성에 대하여 아제르바이잔의 견해는 그 문제에서 아르메니아의 견해와 일치하지 않는다고 말할 수 있습니다. 만약 타협에 관하여 말한다면 여기에서도 러시아 평화유지군의 존재는 타협의 옵션이 될 수 있습니다. 러시아 연방은 아제르바이잔이든, 아르메니아이든 좋은 관계를 가지고 있습니다. 이 지역의 다른 국가들을 고려하는 것은 매우 중요하며 특정 평화유지군은 이 지역을 반대가 아니라 안정화시키는 것이 중요합니다."라고 파쉬니안은 말했다.  

 

- փոխզիջում 타협

- հաշվի նստել 고려하다

 

 

 

Պուտինը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հարցում ՌԴ-ի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում: 푸틴은 남부캅서스에서 일어나고 있는 사태의 문제에서 러시아와 터키의 입장이 일치하지 않음을 발표하였다. 

 

- համընկնել 일치하다

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում: 예레반, 10월 22일, 아르멘프레스: 러시아 연방의 대통령 블라디미르 푸틴은 남부캅서스에서 일어난 사태의 문제에서 러시아와 터키의 입장이 일치하지 않음을 발표하였다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահն այս մասին ասել է «Վալդայ» ակումբում տեղի ունեցած քննարկման ժամանակ: "아르멘프레스"의 전언에 따르면, 러시아 연방의 대통령은 이에 대하여 "발다이" 클럽에서 개최된 토론시간에 말했다.  

 

«Ինչպես ես եմ հասկանում, Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հարցում մեր դիրքորոշումները չեն համընկնում, որովհետև մենք կարծում ենք, որ այդպիսի վիճելի հարցերը հարկավոր է լուծել ոչ թե ուժի, զենքի, այլ դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների սեղանին: Այո, իհարկե, կարելի է ասել, որ այնտեղ 30 տարի բանակցություններ են ընթանում, բայց ոչ մի օգուտ չկա: Իմ կարծիքով դա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել»,- ասել է ՌԴ նախագահը: "내가 이해한 바와 같이, 남부캅서스에서 일어나고 있는 상황에 관한 문제에서 우리의 입장은 일치하지 않았습니다. 왜냐하면 우리는 그러한 논쟁적인 문제는 무력나 무기가 아닌 다른 외교적인 방법으로 협상테이블에서 해결할 수 있다고 생각합니다. 네, 물론, 그곳에서 30년간의 협상이 진행되고 있지만 아무런 소용이 없다고 말할 수 있습니다. 나의 생각으로는 그것이 총격을 시작해야하는 것을 의미하지는 않습니다."라고 러시아 연방의 대통령은 말하였다.  

 

- վիճելի 논란의 여지가 있는, 논쟁적인

 

 

Ադրբեջանը ողջ օրվա ընթացքում շարունակել է հարձակողական գործողությունները Արցախի սահմանի երկայնքով: 아제르바이잔은 하루종일 아르차흐 국경을 따라 공격행위를 계속했다.

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հարձակողական գործողությունները:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 22일, 아르멘프레스: 아르차흐와 아제르바이잔의 무력충돌 접촉선에서 하루종일 아제르바이잔 군대는 공격행위를 지속하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 10월 22일에 열린 기자회견에서 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 말했다. 

 

«Այսօր ողջ օրվա ընթացքում հակառակորդը ամբողջ արցախյան սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները տարբեր ուղղություններով: Ակտիվ են եղել, ինչպես հյուսիսային, այնպես էլ՝ կենտրոնական և հարավային ուղղությունները: Կենտրոնական ուղղությամբ՝ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ, այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ կոնկրետ փոքր բնակավայրեր և ճանապարհային հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են: Հարավում տարբեր օջախների հատվածներում հակառակորդի տարբեր զորախմբեր փորձել են առաջխաղացում ապահովել, ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ՝ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք: Բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել՝ հակառակորդին պատճառելով զգալի թվով կորուստներ, այդ թվում զրահատեխնիկայի զգալի թվով կորուստներ»,- ասաց Հովհաննիսյանը: "오늘 하루종일 적군은 전체 아르차흐의 국경을 따라 공격행위를 여러 방항에서 지속했습니다. 북쪽뿐만 아니라 중앙과 남쪽 방향에서도 활발했습니다. 중앙방향에서 전투행위는 특정 거주지방향에서 진행되고 있으며 여러 파괴조의 침투는 특정 작은 거주지와 도로 교차로를 진입함으로 인해 치열한 전투는 현재에도 지속되고 있습니다. 남쪽에서는 여러 지역에서 적군의 다양한 부대는 서쪽뿐만 아니라 북쪽과 북서쪽에서 진격하려고 시도하였습니다. 모든 시도는 막혔으며, 군수장비의 상당한 수의 손실를 포함하여 적군에게 상당한 수의 손실을 입힘으로써 일부 지역에서는 퇴각하고 있습니다." 라고 호브한니시안은 말했다. 

 

- ներկայացնել 소개하다, 대표하다

 

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ հիմնական մարտական գործողություններն ընթանում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրետանային միջոցների կիրառմամբ, հետևակի նվազագույն կիրառմամբ: Այսօր որոշ հատվածներում ակտիվորեն կիրառվել է նաև ՕՀՄ, մասնավորապես՝ դասական մարտավարական օդուժ, խոցվել է ևս մեկ թուրքական արտադրության Bayraktar տեսակի ԱԹՍ: 국방부 대변인은 주요 전투행위는 아제르바이잔 군에 의해 포병수단이 운용되고 있으며 보병의 최소한으로 운용하고 있다. 오늘 전체지역에서 활발하게 공군전력을 사용하였다. 특히 고전적 전술공군이 사용되었지만 터키산 Bayraktar 유형의 드론은 격추당했다. 

 

«Ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություները միտված են առաջին հերթին խուճապի տարածմանը։ Վստահ եմ դա իրենց չի հաջողելու, զորքն ու բնակչությունը միասնական կհաղթեն նաև այս նոր ձևի մարտերում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը: "아제르바이잔 파괴조의 행위는 가장 먼저 공황의 확산을 목표로 합니다. 그것은 성공하지 못할 것이라 확신합니다. 군과 민간은 이러한 새로운 형태의 전투에서도 함께 승리할 것입니다." 라고 아르츠룬 호브한니시안은 그의 "페이스북" 페이지에 게재하였다. 

 

- առաջին հերթին 가장 먼저

 

 

 

ՊԲ-ն ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսանյութ է հրապարակել: 방위군은 나고르노-카라바흐 분쟁지역에서 테러리스트의 존재에 대해 입증하는 새로운 영상을 공개하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսանյութ է հրապարակել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տեսանյութում ներկայացված է արցախա-ադրբեջանական ճակատային գծի հարավ- արևելյան հատվածում վարձկան ահաբեկիչների ներկայությունը։ 예레반, 10월 22일, 아르멘프레스: 방위군은 나고르노-카라바흐 분쟁지역에서 용병테러리스트의 존재에 대해 입증하는 새로운 영상을 공개하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 영상에서는 아르차흐-아제르바이잔의 전선 남동지역에서 용병 테러리스트의 존재를 보여준다. 

 

ՊԲ-ն նշում է, որ վարձկան-ահաբեկիչները անկանոն և տարերային տեղաշարժեր են իրականացնում՝ հոգեմետ միջոցների ազդեցության տակ, ինչպես նաև նրանք չեն պահպանում մարտավարական տարրական կանոնները։ 방위군은 용병과 테러리스트는 향정신성 물질의 영향으로 불규칙하고 본능적인 움직임을 행하고 있을뿐만 아니라 그들은 전술의 기본규칙을 따르지 않는다고 언급하였다.

  

ՊԲ-ն ուշադրության է հրավիրում այն փաստին, որ ահաբեկիչները կրում են ադրբեջանական զինուժին ոչ հատուկ հանդերձանք, նրանք նաև բացարձակ անտարբեր են վիրավոր զինակիցների նկատմամբ։ 방위군은 테러리스트들이 아제르바이잔 군대와 다른 특정 유니폼을 입고 있으며 그들이 부상당한 병사에 관해 매우 무관심하다는 사실에 주목하고 있다. 

 

ՊԲ-ն հայտնում է, որ երևացող բոլոր ահաբեկիչները ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների և կամավորականների կողմից։ 방위군은 테러리스트로 의심되는 모든 사람은 방위군 부대와 군자원자에 의해 파괴되었다고 밝혔다. 

 

 

Ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով վիրավորված Մեծ Մասրիկի բնակիչը մահացել է: 아제르바아진 측의 포격으로 부상당했던 메츠 마스리크의 주민이 사망하였다. 

 

Մեծ Մասրիկ의 위치

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հրետակոծության հետևանքով ծանր վիրավորված ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչը մահացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: 예레반, 10월 22일, 아르멘프레스: 아제르바이잔의 포격으로 인해 심각한 부상을 입은 아르메니아 공화국의 게하르쿠니크 주의 메츠 마스리크 마을의 주민이 사망하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 게하르쿠니크의 주지사 그넬 사노시안은 그의 "페이스북" 페이지에 게재하였다. 

 

«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ Երևանի Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է այս տարվա հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետեւանքով ծանր վիրավորում ստացած ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 1968 թվականին ծնված, Ռոբերտ Եղիազարյանը: Բժիշկները օրեր շարունակ պայքարում էին Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած քաղաքացու ապաքինման համար, սակայն նրա կյանքը, ցավոք սրտի, փրկել չհաջողվեց։ 예레반의 미카엘리안으로 명명된 병원에서 올해 10월 1일에 아제르바이잔 측의 포격으로 심각한 부상을 입은 아르메니아 공화국의 게하르쿠니크 주의 메츠 마스리크 마을의 주민, 1968년생, 로베르트 에히아자리안이 사망했음을 전해야해서 유감입니다. 의사들은 아르메니아 공화국의 민간 거주지를 목표로 한 결과로 부상을 입은 시민의 회복을 위해 며칠동안 계속해서 분투했지만 그의 생명은 불행히도 구할 수 없었다. 

 

Այս ամենը մեկ անգամ ևս փաստում է՝ Ադրբեջանի ագրեսիվ ու ցեղասպան քաղաքականությունը հայ ժողովրդի հանդեպ, որը կատարվում է էթնիկ ատելության հողի վրա: Ադրբեջանի իրականացրած ցեղասպան հանցագործությունները, ուղղված խաղաղ բնակչության թիրախավորման ու ոչնչացման, պետք է խստագույնս դատապարտվի»,- գրել է Սանոսյանը: 이 모든 것은 인종적 증오를 기반으로 아르메니아 국민을 향한 아제르바이잔의 공격적이고 대량학살의 정책을 다시 한번 더 확인합니다. 직접적으로 민간인을 타켓으로 하고 파괴하는 아제르바이잔이 저지른 대량학살의 범죄행위는 엄격하게 비난받아야합니다."라고 사노시안은 게재하였다. 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments