휴먼노마드
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 23일자) 본문
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 23일자)
LifeChallenger 2020. 10. 23. 06:01
Երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է Արցախի Ասկերան քաղաքը, կեսգիշերին՝ Մարտունին: 저녁에 아제르바이잔 군대는 아르차흐의 아스께란 시를 목표로 삼았고, 자정에는 마르뚜니를 목표로 삼았다.
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 22-ի երեկոյան կրակի տակ են առել Արցախի Ասկերան քաղաքը, իսկ կեսգիշերին ադրբեջանական բանակի նշանակետում է հայտնվել Մարտունին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության «Ֆեյսբուք»-ի էջը: 예레반, 10월 23일, 아르멘프레스: 아제르바이잔 군대는 10월 22일 저녁에 아르차흐의 아스께란시에 사격을 가하였고, 자정에 마르뚜니가 아제르바이잔 군대의 표적이 되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 긴급사태 국가서비스의 "페이스북" 페이지에 밝혔다.
«Օրվա ընթացքում Ադրբեջանը կոպտորեն ոտնահարել է միջազգային բոլոր նորմերը։ Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը, իսկ կեսգիշերին ադրբեջանական զինուժի նշանակետում դարձյալ Մարտունին էր։ Հրթիռակոծության հետևանքով նյութական վնասները շատ են։ Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրությունում: "하루동안 아제르바이잔은 모든 국제규범을 심각하게 짓밟았습니다. 저녁에는 아스께란 시가 공격을 받았고, 자정에는 마르뚜니가 아제르바이잔 군대의 표적이 되었다. 미사일 발사의 결과로 물질적 피해가 많아졌습니다. 민간인들 사이에는 피해자가 없습니다."라고 게시글에 명시되었다.
- ոտնահարել = ոտքերով տրորել 발로 짓밟다
Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ: 지역적으로 중요한 전투가 전선의 모든 방향에서 진행되고 있다. - 방위군
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերվա ընթացքում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: 예레반, 10월 23일, 아르멘프레스: 아르차흐-아제르바이잔 분쟁지역에서 10월 22일에 이어 23일 야간동안 비교적 지속적인 긴장상태는 변화하지 않았다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르차흐 국방부는 일부 지역에서 포병전투와 교전이 계속되어지고 있다고 전해왔다.
«Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը»,-ասված է հաղորդագրության մեջ: "저녁에, 다시 한번 국제 인도주의법의 규범을 위반하면서 적군은 아스께란에 포격을 가하였으며 자정에 다시 한번 마르뚜니를 목표로 삼았습니다. 현재 지역적으로 중요한 전투가 전선의 모든 방향에서 진행하고 있습니다. 방위군 부대에 의해 용병-테러리스트로 구성된 적의 파괴조에 대한 수색과 괴멸작전이 계속되어지고 있습니다."라고 게시글에 명시되었다.
- միջազգային մարդասիրական իրավունք 국제 인도주의법
Ադրբեջանը հրթիռակոծում է Արցախի Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան: 아제르바이잔은 까르미르 슈까를 포함하여 아르차흐 마르뚜니 지역의 여러 마을에 미사일 공격을 하고 있다.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան, հրթիռակոծվում են «Սմերչ»-ով։ Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ տրամադրելով թարմ տվյալներ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին: 스테파나게르뜨, 10월 23일, 아르멘프레스: 까르미르 슈까를 포함한 아르차흐 마르뚜니 지역의 여러 마을은 "Smerch"로 미사일공격을 당하고 있다. 이에 대하여 아르차흐 공화국의 긴급사태 국가서비스는 민간거주지를 향한 아제르바이잔의 공격에 대해 비난하면서 보도하였다.
«Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։ Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա.Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։ "10월 22일에 이어 23일 밤에 마르따게르뜨와 마르뚜니 지역에서는 불안의 연속이었습니다. 마르따게르뜨 시는 포격으로 인하여 사하로브대로 7에 있는 아파트건물 2채가 전소되었습니다. 마르따게르뜨의 지역에 있는 긴급사태부의 소방구조대는 다른 아파트에 화재가 발생하지 않도록 신속하게 화재를 진압하는데 성공하였습니다.
- բազմաբնակարան շենք 아파트
- հրշեջ փրկարարներ 소방구조대
Նախնական տվյալներով՝ թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել «Գրադ» կայանքից։ Մարդկային կորուստներ չկան։ Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում է «Սմերչ» տեսակի հրթիռներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են ԱԻ ՊԾ-ից։ 사전자료에 따르면, 적은 이 방향으로 "Grad" 시설에서 사격을 가하였습니다. 인적 손실은 없습니다. 새벽에 마르뚜니 지역의 까르미르 슈까와 타하바르드 마을은 아제르바이잔의 표적이 되었습니다. 이곳에는 "Smerch" 유형의 로켓이 운용되었습니다." 라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 긴급상태 국가서비스가 언급하였다.
Հայտնի են Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումների ժամերը: 워싱턴에서 아르메니아 공화국, 아제르바이잔 외무부 장관과 미국 국무장관의 회담시간이 알려졌다.
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում հոկտեմբերի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անցկացնելու է առանձին հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով 09:30-ին (Երևանի ժամով 17:30-ին) նախատեսված է Մայք Պոմպեոյի և Ադրբեջանի ԱԳ նախարարի, իսկ 10:30-ին (Երևանի ժամանակով 18:30-ին)՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումը: Մամուլի համար այլ տեղեկություններ չեն հաղորդվում: 예레반, 10월 23일, 아르멘프레스: 워싱턴에서 10월 23일에 미국 국무장관 마이크 폼페이오가 아르메니아와 아제르바이잔 외무부 장관인 조흐라프 므나차까니안과 제이훈 바이라모프와 개별 회담을 가질 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 미국의 외무부서는 현지시간으로 9시 30분에 (예레반 시간으로 17시 30분에) 마이크 폼페이오와 아제르바이잔 외무부장관의 회담이 예정되어있으며 10시 30분에 (예레반 시간으로 18시 30분에) 아르메니아 외무부 장관과 회담이 예정되어있다고 알려왔다. 언론에게 다른 정보는 보도되지 않았다.
ՀՀ ՏՄՊՊՀ-ն իրականացնում է մի շարք ապրանքների ամենօրյա մշտադիտարկումներ ռազմական դրությամբ պայմանավորված: 아르메니아 공화국의 공정거래위원회는 계엄령에 따라 여러 제품을 매일 모니터링을 수행하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք աշխատում են 24-ժամյա ռեժիմով և իրականացնում են շուրջ 31 ապրանքային խմբերի մշտադիտարկում (շուրջ 94 ապրանքատեսակ)՝ հաշվի առնելով հայտարարված ռազմական դրության ժամանակ լայն սպառման ապրանքների (պարենային և ոչ պարենային) իրացման պայմանների՝ ներառյալ գների, ինչպես նաև դրանց պաշարների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և գնահատման անհրաժեշտությունը: 예레반, 10월 23일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 공정거래위원회에서 24시간제로 운영되고 선포된 계엄령기간동안 가격뿐만 아니라 재고에 관한 정보를 수집, 분석 및 평가의 필요성을 포함하여 그것들의 소비재(식품 및 비식품)의 판매조건을 고려하면서
약 31가지 제품군(약 94가지 제품유형)의 모니터링을 수행하는 실무팀이 창설되었다.
- սպառման ապրանքներ 소비재
- պաշար 재고
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏՄՊՊՀ-ից, ստեղծված աշխատանքային խմբերը, բացի տվյալ ապրանքների խոշոր մատակարարների և խոշոր առևտրային ցանցերի շրջանակներում մշտադիտարկումներ իրականացնելուց, ուսումնասիրում են նաև թեժ գծով, լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով ստացված բողոքները և դրանցում տնտեսական մրցակցությանն առնչվող խնդրահարույց երևույթների մասին վկայող հանգամանքների առկայության դեպքում Հանձնաժողովն իրականացնում է համապատասխան վերլուծություններ և ապահովում դրանց ընթացքն օրենքով սահմանված կարգով։ "아르멘프레스"에 아르메니아 공화국의 공정거래위원회로부터 알려온 바와 같이, 창설된 실무팀은 언급된 제품의 대형공급업체와 대형소매체인의 범위에서 모니터링을 수행하는 것이외에 핫라인, 언론매체 및 소셜네트워크에 접수된 불만사항을 조사하고 그것들에 공정거래와 관련하여 문제가 있는 상황이 존재하는 경우에 위원회는 관련된 분석을 수행하고 법률로 정한 절차에 따라 그 과정을 보장합니다.
- խոշոր մատակարարներ 대형공급업체
- բողոք 불만사항
Վերոնշյալ ապրանքների թվին են դասվում շաքարավազը, ալյուրը, ձեթը, կարագը, որոնց որոշ առևտրային ցանցերում արձանագրված գնային բարձրացումների հիման վրա Հանձնաժողովն արդեն իսկ իրականացնում է ուսումնասիրություններ և համապատասխան գրություններով դիմել է տնտեսվարող սուբյեկտներին՝ գնային բարձրացումների հիմնավորումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։ 위에서 언급한 제품들 중에는 설탕, 밀가루, 기름, 버터가 있으며, 일부 상업네트워크에 등록된 가격인상을 기반으로 위원회는 이미 조사를 수행하고 있으며 해당 평가를 통해 경제주체에게 가격인상의 정당성에 대한 정보를 받을 목적으로 신청하였다.
Մասնավորապես, հանձաժողովի կողմից իրականացված դիտանցումների արդյունքում արձանագրվել է, որ կիլոգրամով վաճառվող շարքավազի գինը հոկտեմբերի 22-ի դրությամբ կազմել է 328 դրամ/կգ, կարագինը՝ 3500-4130 դրամ/կգ (կախված ապրանքանիշից), արևածաղկի ձեթինը՝ 740-790 դրամ/լիտր (կախված ապրանքանիշից), ալյուրինը՝ 245 -285 դրամ/կգ։ 특히, 위원회에 의해 수행되어진 관찰의 결과에서 분석에 따르면 판매되고 있는 설탕가격은 10월 22일자로 328 드람/Kg에 달하며, 버터는 3500-4130 드람/Kg (브랜드에 따라 다름), 해바라기씨유는 740-790 드람/리터 (브랜드에 따라 다름), 밀가루는 245-285 드람/Kg이다.
- արևածաղկի ձեթ 해바라기씨유
Միաժամանակ Հանձնաժողովի կողմից ընթացիկ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բարձրացել են նաև վերոնշյալ ապրանքների կամ դրանց արտադրության համար անհրաժեշտ հումքի ձեռքբերման գները, ինչպես նաև իրացման գներն այն երկրներում, որտեղից առավելապես ներկրվում են այդ ապրանքները։ Գնային տատանումները որոշ ապրանքների մասով կարող են հանդիսանալ նաև վերջին ժամանակահատվածում արտարժույթի տատանումների հետևանք։ 동시에 위원회에 의해 지속적으로 수행된 연구의 결과에서 위에 언급한 제품이나 그것들의 생산을 위해 필요한 원자재의 구매가격 뿐만아니라 판매가격이 상승하였으며 이러한 제품 대부분이 수입되어진 것이라고 밝혔다. 가격변동은 일부제품에서 최근기간동안 환율의 변동으로 인한 것일 수도 있다.
- ընթացիկ 1) 지속적인, 2) 능동적인, 3) 실제적인
- ձեռքբերման գներ 구매가격
- իրացման գներ 판매가격
- առավելապես 대부분
- գնային տատանումներ 가격변동
- ժամանակահատված = ժամանակի հատված 기간동안
- արտարժույթ 통화, 환율
- հանդիսանալ 기인하다
Հարկ ենք համարում ընդգծել, որ Հանձնաժողովը գնային քաղաքականության կարգավորման գործառույթ չի իրականացնում և վերահսկողություն է իրականացնում տնտեսվարող սուբյեկտների գնային քաղաքականության նկատմամբ միայն այն պարագայում, երբ առկա են հնարավոր գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության դրսևորման երևույթներ։ 위원회는 가격정책을 규제하는 기능을 수행하지 않으며 경제주체의 가격정책에 대해 오직 지배적인 지위의 남용이나 반공정 합의가 들어나는 경우에만 규제를 실행한다는 것을 강조할 필요가 있다.
- հարկ ենք համարում ընդգծել, որ 강조할 필요가 있다.
ՏՄՊՊՀ-ն առավել մանրամասն ներկայացնում է «Երևան Սիթի» և «Նոր-Զովք» առևտրի կետերում շաքարավազի, կարագի, ձեթի, ալյուրի գները՝ հոկտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 22-ը ներառյալ: 공정거래위원회는 "예레반 시티"와 "노르-조브크"의 상업지역에서 설탕, 버터, 기름, 밀가루 가격을 10월 9일부터 10월 22일까지 보다 자세하게 제출하였다.
Համառ մարտեր են Արցախի առաջնագծի արևելյան ուղղությամբ. դիվերսիոն խմբերը շպրտվում են ելման բնագծեր: 지속적인 전투가 아르차흐 최전선의 동쪽 방향에서 있으며 파괴조는 출발지점으로 퇴각하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համառ մարտեր են ընթանում Արցախի առաջնագծի արևելյան ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 23일, 아르멘프레스: 지속적인 전투가 아르차흐 최전선의 동쪽방향에서 진행중에 있다. 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 대변인 아르츠룬 호브한니시안이 전해왔다.
«Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ։ Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր»,-տեղեկացնում է Հովհաննիսյանը։ "지속적인 전투가 동쪽방향에서 진행중이며 모든 곳에서 적들의 파괴조는 출발지점으로 퇴각하고 있습니다."라고 호브한니시안이 전해왔다.
Պատերազմի գաղտնի կորուստներն Ադրբեջանում. BBC-ի անդրադարձը Ալիևի կողմից զոհերի իրական թիվը թաքցնելուն: 아제르바이잔에서 전쟁의 비밀스러운 손실, BBC의 보도는 알리에프에 의해 사망자의 실제 수가 은폐되고 있다.
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը չի բացահայտում իր կորուստները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, բայց 100 հազարանոց Մինգեչաուր քաղաքում գտնվող գերեզմանները մոտավոր պատկերացում են տալիս Բաքվի կորուստների մասշտաբների մասին: 예레반, 10월 23일, 아르멘프레스: 아제르바이잔은 나고르노-카라바흐의 분쟁에서 그들의 손실을 공개하지 않지만 10만명의 민게차우르시에 위치한 무덤들은 바쿠의 손실규모에 대해 대략적으로 묘사해준다.
- հազարանոց = հազար միավորից բաղկացած 천명으로 구성된
- գերեզման 묘, 무덤
- մոտավոր 대략
- մասշտաբ 규모
- պատկերել 묘사하다
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է հեղինակավոր BBC-ի ռուսական ծառայությունը, որը ԼՂ պատերազմում զոհված զինծառայողների 26 թարմ գերեզման է հայտնաբերել Ադրբեջանի արդյունաբերական Մինգաչաուր քաղաքի ռազմական գերեզմանատանը: «Այնքան շատերն են թաղված այստեղ Ղարաբաղյան հակամարտության սրացումից ի վեր»,-նշված է հոդվածում: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 권위있는 BBC의 군사서비스는 아제르바이잔의 산업도시 민가차투르 시의 국군묘지에서 나고르노-카라바흐 전쟁에서 죽은 병사의 새로운 무덤 26개가 발견되었다고 작성하였다. "카라바흐분쟁이 심화된 이후에 많은 이들이 여기에 묻혔습니다."라고 기사에서는 언급하였다.
- հեղինակավոր 권위있는
- թարմ 1) 신선한, 2) 새로운
Նշվում է, որ Բաքուն ընդհանրապես տվյալներ չի տրամադրում ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների մասին: BBC-ն հիշեցրել է Ռուսաստանի «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Ալիևի խոսքերն առ այն, թե այս պահին կորուստների մասին տեղեկությունը գաղտնի է: «Այս մասին ադրբեջանական հասարակությունը կտեղեկացվի ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո», - ասել է Ալիևը: 바쿠는 일반적으로 군사행위의 과정에서 사망한 사람에 대해 자료를 제공하지 않고 있다. BBC는 러시아의 "1채널"과의 인터뷰에서 현재 손실에 대한 정보는 비밀이라고 했던 아제르바이잔 대통령 알리예프의 말을 상기시켰다. "이에 대하여 아제르바이잔의 대중에게 군사행위의 적극적인 단계가 끝난 이후 알릴 것입니다."라고 알리에프는 말했다.
- հասարակություն 사회, 대중
Հոդվածում հիշատակվում է, սակայն, որ Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 20-ը Ադրբեջանն ունեցել է 6309 մարդու կորուստ: 하지만, 기사에서는 아르메니아 국방부의 자료를 통해 9월 27일부터 10월 20일까지 아제르바이잔은 6309명의 인명손실을 입었다고 밝혔다.
Ադրբեջանն ունի 6539 զոհ և սպառազինության նոր կորուստներ: 아제르바이잔은 6539명의 사망과 새로운 군장비의 손실을 입었다.
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանն ունեցել է կենդանի ուժի 6539 կորուստ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական միասնական տեղեկատվական հարթակը հրատարակել է ադրբեջանական կորուստների նոր տվյալներ, որոնց համաձայն՝ հակառակորդը կորցրել է ընդհանուր առմամբ 206 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 588 զրահատեխնիկա, 4 ՏՕՍ: 예레반, 10월 23일, 아르멘프레스: 아르차흐에 맞서 9월 27일부터 촉발된 대규모 공격과 군사행위의 결과로 아제르바이잔은 6539명의 인력손실을 입었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 합동정보플랫폼은 아제르바이잔의 새로운 손실자료를 공개하였다. 적군은 총계로 드론 206대, 헬리콥터 16대, 항공기 24대, 장갑차 588대, TOC 4대를 잃었다.
Վերջին օրվա ընթացքում խոցվել էր ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ. այս տվյալներն արդեն ներառված են ընդհանուր թվերում: 최근 주간동안 드론 4대, 장갑차 8대를 격추하였으며 사망자 80명이 있다. 이 자료는 이미 총계에 포함되어 있다.
COVID-19-ի վճարովի թեստավորման գինը կնվազի՝ կազմելով առավելագույնը 15 հազար դրամ: COVID-19의 유료 테스트 가격은 최대 1만 5천드람으로 감소될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում COVID-19-ի վճարովի թեստավորման գինը կնվազի՝ կազմելով առավելագույնը 15 հազար դրամ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից: 예레반, 10월 23일, 아르멘프레스: 아르메니아에서 COVID-19의 유료검사가격은 최대 15000 드람으로 감소될 것이다. "아르멘프레스"는 이에 대하여 공정거래위원회로부터 통보받았다.
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել է COVID-19-ի ախտորոշման թեստավորում իրականացնող «Պրոմ-Տեստ» ՍՊԸ-ի «Արմենիկում» մասնաճյուղի, «Աստղիկ» բժշկական կենտրոնի, «Դավիդյանց լաբորատորիաների», «Էկոսենս» ՍՊԸ-ի, «Նորմեդ» բժշկական կենտրոնի, «Սիրմեդ» ՍՊԸ-ի, «Ա.Բ.Մեդ» ախտորոշիչ լաբորատորիայի, «Դիագեն Պլյուս Վիրաբուժություն» ՍՊԸ-ի և «Ցիտոլաբ» ՍՊԸ-ի լաբորատորիաների ղեկավար կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է թեստավորման նկատմամբ ներկա ժամանակահատվածում բնակչության շրջանում ձևավորված մեծ պահանջարկի և ծառայության մատուցման գնի հարցը: Ընկերությունները պատրաստակամություն են հայտնել նվազեցնել նշված ծառայության մատուցման գինը, ինչի արդյունքում այն կկազմի առավելագույնը 15.000 դրամ: 아르메니아 공화국의 공정거래위원회 회장 게함 게보르기안은 10월 23일에 COVID-19의 진단테스트를 수행하고 있는 "프롬-테스트" 주식회사의 "아르메니쿰" 지점, "아스뜨히크" 의료센터, "다비디안츠 연구소", "에코센스" 주식회사, "노르메드" 의료센터, "시르메드" 주식회사, "A.B 메드" 진단연구소, "디아겐 플러스 외과" 주식회사 및 "치톨라브" 주식회사의 연구관리직원과 만났다. 회의동안 테스트용으로 현재 시각에서 국민들 사이에서 형성되고 있는 커다란 수요와 서비스가격문제가 논의되었다. 회사들은 언급된 서비스가격을 인하할 의지를 표명하였으며, 결과적으로 그것은 최대 15000 드람으로 감소될 것이다.
- ղեկավար կազմ 관리직원
- պատրաստակամություն 의지
Տնային այցերի և անհատական կանչերի արժեքը, էքսպրես թեստերը (պատասխանի տրամադրում՝ 1 օրվա ընթացքում) և այլ լրացուցիչ ծառայություններ գնի մեջ ներառված չեն: 가정방문 및 사적용처의 비용은 긴급테스트 (1일내 반응제공) 및 기타 추가적인 서비스는 가격내 포함되지 않는다.
Ադրբեջանը ռմբակոծում է Մարտակերտը, հարվածներ են հասցվել Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածին: 아제르바이잔은 마르따게르뜨를 포격하고 있으며, 카레가흐-베르쪼르 도로에 공격을 가하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը ռմբակոծում է Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ հայտնելով հոկտեմբերի 23-ին օրվա ընթացքում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի հարձակումների մասին: 예레반, 10월 23일, 아르멘프레스: 아제르바이잔은 마르따게르뜨을 포격하였다. 도시에는 군용항공기가 사용되어다. 이에 대하여 10월 23일 주간동안 민간인에 대한 아제르바이잔의 공격에 대하여 보도하면서아르차흐 공화국의 긴급사태 국가서비스에서 알렸다.
«Կեսօրին՝ ժամը 14։20-ի սահմաններում, թշնամին «Գրադ» կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։ Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։ Ի դեպ, ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։ Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են Արցախի ԱԻ ՊԾ-ից։ 오후 2시 20분경, 적군은 "Grad" 설비로부터 카샤타흐 지역의 카레가흐 자치단체구역에 그런 다음 카레가흐-베르쪼르 도로를 미사일 공격을 하였습니다. 물질적 피해를 제외하고 민간인들중에 피해자는 없습니다. 그런데, 이 지역에는 어떠한 군용시설도 없습니다. 현재 적군은 마르따게르뜨를 포격하고 있습니다. 도시에는 군용 항공기가 사용되고 있습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따라ㅡ면, 아르차흐 긴급사태 국가서비스는 말했다.
- Ի դեպ 그런데
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար. «Նովայա Գազետա»-ի հոդվածը Սիրիայից բերված վարձկանների մասին: 나고르노-카라바흐에 맞서 싸우기 위한 1800달러. 시리아로부터 파견된 용병에 대한 "Novaya Gazetta"의 기사.
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, որում ներկայացրել է Սիրիայից վարձկան ահաբեկիչների հավաքագրման մեխանիզմները, պայմանները և Ադրբեջանի կողմից նրանց օգտագործումը Արցախի դեմ պատերազմում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոդվածի հեղինակ Վադիհ էլ Հայեկը նշում է, որ, թեև մինչ օրս Թուրքիան և Ադրբեջանը հերքում են Սիրիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի վարձկաններ տեղափոխելու մասին տեղեկությունները և տարբեր երկրների իշխանությունների հայտարարությունները, սակայն փաստերը այլ բան են ապացուցում։ 예레반, 10월 23일, 아르멘프레스: 러시아의 "Novaya Gazetta" 신문은 시리아로부터 고용된 테러리스트의 모집에 대한 메카니즘, 조건 및 아제르바이잔에 의해 아르차흐에 맞선 전쟁에서 그들의 활용을 발표하는 광범위한 탐사기사를 공개하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 기사의 작성자인 바디흐 엘 하예크는 언급하였다. 오늘날까지 터키와 아제르바이잔은 시리아로부터 나고르노-카라바흐 분쟁지역으로 용병을 이송하는 것과 관련한 정보 및 여러 국가당국의 성명을 부인하고 있지만, 사실은 그렇지 않다는 것을 증명한다고 언급하였다.
- հեղինակ 저자, 작성자
Վադիհ էլ Հայեկը հոդվածում վարձկաններից մեկի լուսանկարն է հրապարակել և նշել, որ լուսանկարում պատկերված մարդու անունը Մոհամեդ Շաալան է, ով սպանվել է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում։ 바디흐 엘 하예크는 기사에서 용병들중 한명의 사진을 공개하며 사진속에 있는 남자의 이름은 나고르노 카라바흐에서 전투행위과정에서 살해당한 모하메드 샤알란이라고 언급하였다.
«Նա սիրիացի է, ծնունդով Հալեպի մոտ գտնվող Ալ Աթարիբ փոքր քաղաքից: Նախկինում կռվել է Սիրիայի ազատ բանակի կազմի մեջ մտնող Սուվար ալ-Շամի բրիգադի կազմում։ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների սկսվելուց հետո մեկնել է այնտեղ՝ պատերազմելու Ադրբեջանի համար։ Սպանվել է հակամարտության առաջին իսկ օրերին»,- նշում է Վադիհ էլ Հայեկը։ "그는 할레프 인근에 위치한 알 아타리프의 작은 도시에서 태어난 시리아 인입니다. 과거에 그는 시리아의 자유군대의 조직속에 속한 수바르 알샴 여단의 일원으로 싸웠습니다. 나고르노-카라바흐에서 전투행위가 시작된 이후 아제르바이잔을 위해 싸우기 위해 그곳으로 떠났습니다. 그리고 분쟁의 첫째 날에 죽었습니다."라고 바디흐 엘 하예크는 언급하였다.
Հոդվածագիրը նաև հրապարակում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (Syrian observatory for human rights) տվյալները։ 기자의 작성자도 시리아의 인권보호센터의 자료를 공개합니다.
«Ըստ այդ տվյալների՝ ներկայում Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում զոհվել է Սիրիայի 134 քաղաքացի: Դրանցից 13-ը՝ վերջին 48 ժամվա ընթացքում։ Նրանց բոլորին հավաքագրել են Թուրքիայի քաղաքացիները՝ Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը մասնակցելու համար։ Սիրիայում աշխարհիկ ընդդիմության ներկայացուցիչները մեզ հետ զրույցում նշել են, որ ԼՂ հակամարտության սկզբից ավելի քան 185 սիրիացի վարձկաններ են սպանվել»,- գրում է Վադիհ էլ Հայեկը։ "그 자료에 따르면, 현재 나고르노-카라바흐에서 전투기간동안 134명의 시리아 국민이 사망하였습니다. 그들중 13명은 최근 48시간동안 죽은 사람입니다. 아제르바이잔에 의한 나고르노-카라바흐 분쟁에 참여하기 위해서 그들 모두 터키의 시민들에 의해 모집되었습니다. 시리아에서 세속적인 야당대표들은 우리와의 대화에서 나고르노-카라바흐 분쟁 초기 185명이 넘는 시리아 용병들이 죽임을 당했다고 언급하였습니다."라고 바디흐 엘 하예크는 작성하고 있다.
- աշխարհիկ 세속적인, 대중에 속한
Ըստ նրա՝ որոշ սիրիացիներ, որոնք ուղարկվել են Ադրբեջան, արդեն դիմել են թուրք միջնորդներին և խնդրել օգնել իրենց վերադառնալ հայրենիք՝ առանց հասանելիք աշխատավարձը վճարելու։ 그에 따르면, 아제르바이잔으로 보내진 어떤 시리아인들은 이미 중재자에게 허가를 신청했으며 유효한 월급의 지급없이 자신들이 고향으로 돌아가도록 도와달라고 부탁했다.
«Դժվար է ասել, թե քանի սիրիացիներ են այժմ գտնվում Ադրբեջանում, սակայն առաջին հաղորդագրություններում նշվում էր 1000-ը։ Կարևոր է հասկանալ, որ հենց այդ ժամանակ՝ ԼՂ հակամարտության սրածման առաջին օրերին, ընթանում էր հիմնական հավաքը։ Հետագայում այն փոքր-ինչ կրճատվեց այն պատճառով, որ Ղարաբաղում մարտական բախումները այլ բնույթ են կրում։ Այնտեղ անմիջական փոխհրաձգություն չկա հետևակի հետ, մարտերն առայժմ ընթանում են առավելապես ԱԹՍ-ների և հրետանու օգնությամբ: Բայց մենք չգիտենք, թե արդյոք Ադրբեջանին թարմ սիրիական արյուն չի պահանջվի»,- նշում է հոդվածագիրը։ 얼마나 많은 시리아인들이 현재 아제르바이잔에 있는지 말하기는 어렵지만, 첫번째 보고서에서는 1000명이라고 언급되어 있습니다. 바로 그당시 나고르노-카라바흐 분쟁이 악화하던 첫째날에 중요한 집회가 진행되었음을 이해할 수가 있습니다. 나중에 카라바흐에서 무력충돌이 다른 성격을 띠면서 그것은 약간 줄어들었습니다. 그곳에서 보병과의 직접적인 교전이 없었으며 지금까지 전투는 대부분 드론과 포격으로 진행되고 있습니다. 하지만 우리는 과연 아제르바이잔에게 신선한 시리아인들의 피가 필요한지 모르겠습니다." 라고 기사 작성자는 언급하였다.
- հաղորդագրություն = պաշտոնական գրավոր հաղորդում որևէ բանի մասին 어떤 것에 대한 공식적인 서면 진술
- սրածել 악화하다
- կրճատել = փոքրացնել, պակասեցնել 줄어들다, 부족해지다
- հետևակ 보병부대
Ավելի վաղ «Նովայա գազետան» արդեն հայտնել էր սիրիական Իդլիբում գրոհայինների հավաքագրման համակարգի և Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցելու պայմանների մասին: 앞서 "Novaya Gazetta"가 이미 시리아의 이들리프에서 무장세력을 모집하는 시스템과 아제르바이잔에 의한 전쟁에 참여하는 조건에 대해 보도하였다.
Վադիհ էլ Հայեկին հաջողվել է մանրամասներ պարզել, թե ինչպես է իրականացվել գրոհայինների հավաքագրումը և տեղափոխումը դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ 바디흐 엘 하예크는 어떻게 무장세력의 모집과 나고르노 카라바흐의 분쟁지역으로 이송하는지에 대한 세부사항을 알아내는데 성공하였다.
«Գործընթացին մասնակցել են միանգամից մի քանի մարտական խմբավորումներ Իդլիբում և Հարավային Թուրքիայում։ Ահա սիրիացի դաշտային հրամանատարների անունները, որոնք անմիջականորեն ներգրավված են հավաքագրմանը՝ Մուստաֆա Սեյջարին՝ Թուրքիայի հովանու ներքո ձևավորված «Սիրիայի ազգային բանակի» հրամանատարներից մեկը, ով ավելի վաղ ներկայացնում էր Սիրիայի հյուսիսային «Մութասիմ» մարտական բրիգադը, Աբու Ամշան՝ «Սուլեյման շահ» բրիգադի առաջնորդ, Սեիֆ Աբու Բաքրը՝ «Համզա» բրիգադի առաջնորդ, ինչպես նաև «Սուլթան Մուրադ» բրիգադի հրամանատարները»,- նշում է հետաքննող լրագրողը։ 여러 전투집단은 이들리프와 남부터키에서 함께 과정에 참여합니다. 직접적으로 모집에 참여한 시리아의 야전사령관의 이름은 다음과 같습니다. 터키의 후원하에 창설된 "시리아국군"의 사령관중 한명이자 이전에 시리아 북부 "무타신" 전투여단을 대표했던 무스타파 세이자린, "술레만 샤흐" 여단의 지도자인 아부 아므샨, "함자" 여단의 지도자인 세이프 아부 바크르 뿐만 아니라 "술탄 무라드" 여단의 지휘관들"라고 탐사보도기자는 언급하였다.
Հոդվածագիրը գրում է, որ վարձկաններին առաջարկվել է գրավիչ պայմաններ՝ ամսական 1800 դոլար աշխատավարձ, որը գրոհայինը կստանա վերադարձից անմիջապես հետո, իսկ չվերադառնալու դեպքում նրա ընտանիքը կստանա այդ գումարը, ինչպես նաև ևս 30 000 դոլար: 기사의 작성자는 용병들에게 미화 1800 달러의 월급이라는 매력적인 조건이 제공되었다고 작성했다. 그것은 무장세력이 돌아오는 즉시 지급되며 돌아오지 못할 경우에 가족이 그 돈 뿐만아리나 3만달러도 받게된다.
- գրավիչ 매력적인
«Ցանկացած ելքի դեպքում վարձկանը և նրա ընտանիքը երաշխավորված է նաև Թուրքիայի քաղաքացիություն: Նման պայմաններում մեծ թվով սիրիացիներ պատրաստ են մեկնել պատերազմելու Ադրբեջանում Թուրքիայի շահերի համար։ Այդ տղամարդիկ, որոնք Իդլիբում 600 թուրքական լիրա (մոտ 77 դոլար) աշխատավարձ էին ստանում Ասադի բանակի դեմ մարտական գործողություններին մասնակցելու համար, այժմ հնարավորություն են տեսնում դուրս գալ աղքատությունից և մեծ գումար վաստակել, որպեսզի ամուսնանան և նորմալ տուն ունենան՝ անձրևի և ձյան տակ վրանում ապրելու փոխարեն: Դրանք շատ են, սա մի ամբողջ սերունդ է, որը մեծացել է սիրիական քաղաքացիական պատերազմի ժամանակ։ 14-ամյա տղան սիրիական հեղափոխության սկզբում վերածվել է 24-ամյա երիտասարդի, որը սարսափելի պայմաններում է ապրում փախստականների ճամբարում, որը ոչ մի հեռանկար չունի։ "어떤 경우에라도 용병과 그의 가족은 또한 터키의 시민권을 보장받았습니다. 그와 같은 조건에서 다수의 시리아인들은 아제르바이잔에서 터키의 이익을 위해 전쟁을 위해 떠날 준비가 되었습니다. 이들리프에서 아사드군에 맞선 전투행위에 참여하기 위해 600 터키리라 (약 77달러)의 급여를 받았던 남자들은 이제 가난에서 벗어나 비와 눈아래 텐트에서 사는 대신 결혼을 하고 정상적인 집을 갖기 위한 큰 금액을 벌 수 있는 기회를 보았습니다. 그들중에는 시리아 내전시기에 자란 세대들이 많았습니다. 14세의 남자아이는 시리아 혁명초기에 끔찍한 환경에서 아무런 비전을 갖지 못하는 난민캠프에 살고 있는 24세의 청년으로 변모했습니다.
- աղքատություն 가난
- վրան 텐트
- քաղաքացիական պատերազմ 내전
Այս սերունդը Թուրքիայի հավատարիմ գրոհայինների կորիզն է, որոնց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգտագործում է Կովկասից մինչև Հյուսիսային Աֆրիկա հակամարտություններում՝ հակադրելով այդ ուժը Ռուսաստանին»,- ընդգծում է Վադիհ էլ Հայեկը։ 이 세대가 대통령 레제프 타이프 에르도간이 러시아에게 그 힘을 과시하면서 캅서스로부터 북부 아프리카까지의 분쟁에서 이용하고 있는 터키의 충성스러운 무장세력의 핵심입니다.
- հավատարիմ 충성스러운
- հակադրել 반대하다
Ըստ լրագրողի՝ այժմ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում այն ընդհանուր հանգամանքը, որը կապում է ԼՂ-ի հակամարտության գոտում Թուրքիայի կողմից մարտնչող սիրիացի գրոհայիններին, որոնք հիմնականում թուրքամետ սիրիացիներ են։ 기자에 따르면, 이제 나고르노-카라바흐의 분쟁지역에서 터키의 편에서 싸우는 시리아 무장세력과 연결되는 전반적인 상황이 점점 명확해지고 있으며, 그들은 대체로 친터키 시리아인들이다.
«Դրանք թուրքական սուբեթնոս են, ովքեր բնակվում են Սիրիայի հյուսիսում։ Պատմականորեն նրանք հավատարիմ են Թուրքիային, և նրանցից շատերը հավատում են «երկնագույն հայրենիքի» գաղափարին։ "그들은 시리아의 북쪽에 거주하고 있는 터키의 수베트노스입니다. 역사적으로 그들은 터키에 충성스러우며 그들중 많은 사람이 "푸른 고향"이라는 개념을 믿고 있습니다.
«Երկնագույն հայրենիք» գաղափարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2006թ.- ից ի վեր պաշտոնապես հայտարարված և իրականացվող արտաքին քաղաքական նախաձեռնությունն է, որը վկայակոչում է Օսմանյան կայսրության փառքը։ Ինչպես հայտնի է, օսմանները վերահսկում էին Միջերկրական ծովից դեպի Սև ծով տանող ծովային ճանապարհները, ինչպես նաև նրանց միջև ընկած հողերը, այդ թվում ՝ Ղրիմը: Նախագահ Էրդողանը հայտարարում է նույն հավակնությունների մասին՝ ինչպես ծովում, այնպես էլ ցամաքում»,- եզրափակում է հոդվածագիրը։ "푸른 고향"의 개념은 오스만제국의 영광을 의미하는, 터키의 대통령 레제프 타이프 에르도간이 2006년이래로 공식적으로 발표되고 실행되고 있는 대외정책의 일환입니다. 알려진 바와 같이 오스만은 지중해에서 흑해까지의 항로 뿐만 아니라 크림반도를 포함하여 그것들 사이를 차지하고 있는 대지를 통제하였습니다. 대통령 에르도간은 바다 뿐만 아니라 육지에서도 같은 야망에 대하여 선포하였습니다." 라고 기사작성자는 끝맺었다.
- սուբեթնոս = Субэ́тнос 수베트노스
Ոչնչացվել է Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում: 아제르바이잔 군의 특수목적부대는 파괴되었다.
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում հարավային ուղղությամբ հայկական ուժերը ոչնչացրել են հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 예레반, 10월 23일, 아르멘프레스: 아르차흐를 향한 아제르바이잔이 촉발한 군사행위의 과정에서 남쪽방향에서 아르메니아 군은 적군의 특수목적부대를 괴멸시켰다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 국방부 대변인 슈샨 스떼파니안은 그녀의 "페이스북" 페이지에 게재하였다.
«Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել: Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից»,- գրել է Ստեփանյանը: "남쪽 방향에서 아르메니아군의 성공적인 작전으로 인해 적군의 특수목적부대, 9대의 군장비가 괴멸하였습니다. 아제르바이잔군의 병사가 체포되었습니다. 현재 그는 아르메니아 군의관에 의해 수술중에 있습니다."라고 스테파니안은 게재하였다.
Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին: 트럼프는 나고르노 카라바흐분쟁에 참여하고 있다고 밝혔다.
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել են նախագահական լրագրողների միավորման անդամները: 예레반, 10월 23일, 아르멘프레스: 미합중국 대통령 도날드 트럼프는 나고르노 카라바흐 문제에 관한 협상에 참여하고 있다고 밝혔다. "아르멘프레스"의 전언에 따르면, "RIA Novosti"가 보도한 바와 같이, 이에 대하여 백악관 기자협회의 회원들이 밝혔다.
«Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդություններին, սակայն չի հայտնել՝ խոսել է երկրների ղեկավարների հետ, թե ոչ»,- նշել են լրագրողները: "트럼프는 아르메니아와 아제르바이잔 사이의 중재에 참여했다고 밝혔지만 국가지도자들과 이야기했는지의 여부에 대해 밝히지 않았다."라고 기자들은 언급하였다.
Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում են, որտեղ առանձին հանդիպումներ են ունեցել պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: 아르메니아와 아제르바이잔의 외무부 장관들은 10월 23일에 워싱턴에서 국무장관 마이크 폼페이오와 개별회담을 가지기 위해 있다.
ՊԲ-ն շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի, ներում չի լինելու. Արցախի նախագահի մամուլի խոսնակ: 방위군은 곧 반격을 가할 것이며 용서는 없을 것이다. - 아르차흐 대통령의 대변인.
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակը շատ շուտով կհասցնի Ադրբեջանի ԶՈՒ կողմից Ստեփանակերտը հերթական անգամ հրթիռակոծելու պատասխանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: 예레반, 10월 23일, 아르멘프레스: 아르차흐 방위군은 즉각 아제르바이잔 군에 의해 스테파나게르뜨가 재차 미사일 공격을 받은 것에 대응하여 반격을 가할 것이다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르차흐 대통령의 대변인 바흐람 포호시아은 그의 "페이스북" 페이지에 게재하였다.
«Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ թշնամու կողմից հրթիռակոծվեց: Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի: Մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու»,- գրել է Պողոսյանը: "조금전 스테파나게르뜨는 재차 적에 의해 포격을 받았습니다. 방위군은 즉각적으로 반격을 가할 것입니다. 우리는 이미 오래전부터 경고하였습니다. 용서는 없습니다."라고 포호시안은 게재하였다.
Առաջնագծում լարվածությունը պահպանվում է. հիմնականում ընթանում են օջախային մարտեր: 최전선에서 긴장이 유지되고 있다. 대체로 소극적인 전투가 진행되고 있다.
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը պահպանվում է, ընթանում են հիմնականում օջախային մարտեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 23일, 아르멘프레스: 아르차흐와 아제르바이잔의 무력충돌 접촉선에서 긴장이 유지되고 있으며 대체로 소극적인 전투가 진행되고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 10월 23일에 열린 기자회견에서 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 말했다.
«Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով: Բացի ռազմաճակատում տիրող մարտական գործողություններից, նաև օրվա ընթացքում հրթիռակոծվել են Արցախի տարբեր բնակավայրերը: Այդ թվում՝ Մարտակերտ քաղաքը՝ հարակից բնակավայրերով և Բերձոր քաղաքը՝ հարակից բնակավայրերով: Երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջան»,- ասաց Հովհաննիսյանը: "오늘 아침에 아제르바이잔 군대는 자신들의 공격행위를 전장의 다양한 방향에서 지속하고 있습니다. 전장에서 진행중인 전투행위이외에도 낮동안 아르차흐의 여러 거주지를 포격하였습니다. 마르따게르뜨 시와 인근 거주지역 및 베르쪼르 시와 인근 거주지역를 포함됩니다. 3발의 포탄이 베르조르 지역에 떨어졌습니다."라고 호브한니시안은 말했다.
ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ օրվա ընթացքում հատկապես թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող Շեխեր, Ջիվանիկ և հարակից գյուղերում դիվերսիոն ներթափանցման գործողություններ իրականացրած ադրբեջանական հրոսակախմբերի ու դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները: 국방부 대변인은 말했다. 낮동안 특히, 중앙에서부터 남쪽에 위치한 쉐헤르, 찌반과 인접 마을에서 파괴침투행위를 수행하는 아제르바이잔의 무리와 파괴조를 무력화하는 작업이 분주했다.
- հրոսակախմբեր 밴드, 무리
«Այս ուղղությամբ կան հստակ հաջողություններ: Գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրը, իր հարակից անտառներով, որոշ տեղերում չեզոքացման աշխատանքները շարունակվում են: Այսօր հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրը ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, մի քանի փորձ տապալվել է, զգալի կորուստներ կրելով հետ են շպրտվել, որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են՝ կորցնելով զրահատեխնիկան, դիմել են փախուստի: Լարվածությունը պահպանվում է, հիմնական մարտերն ընթանում են օջախային, տարբեր ճանապարհների, գետերի, հանգույցների շուրջ փորձում են հարձակումներ իրականացնել, որոնք չեզոքացվում են մեր ԶՈՒ-ի կողմից»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: "이 방향에서 분명한 성공이 있습니다. 쉐헤르 거주지와 인근 숲은 거의 완벽히 정화되었으며 일부 지역에서는 무력화작업이 지속되고 있습니다. 오늘 남쪽방향에서 거의 하루종일 부대는 보로딴 방향에서 공격을 시도하였으며 여러 시도는 실패하였고 상당한 피해를 입고 퇴각하였습니다. 일부 부대는 장갑차를 잃고 도망치며 해체되었습니다. 긴장은 유지되고 있으며 대체로 전투는 소극적이며, 여러 도로, 강, 교차로 주변에서 공격을 수행하려 시도했지만 우리 군에 의해 무력화되었습니다."라고 아르츠룬 호브한니시안은 말했다.
ՊՆ-ն պատերազմի դաշտում տիրող իրավիճակից որոշ տեղեկություններ կներկայացնի քարտեզի միջոցով: 국방부는 전장에서 벌어지는 상황에 대한 일부 정보를 지도를 통해 발표할 것이다.
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարությունը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններից որոշ տեղեկություններ կներկայացի քարտեզի միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե այժմ նմանատիպ քարտեզ կա, որը ներկայացնում է մարտի դաշտում զորքերի տեղաշարժերը: 예레반, 10월 23일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국방부는 아르차흐를 향한 아제르바이잔이 촉발한 전쟁행위들중 일부 정보를 지도를 통해 발표할 것이다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 10월 23일에 열린 기자회견에서 아르메니아 공화국의 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 현재 전장에서 군대의 이동을 보여주는 지도가 있다고 대답하면서 말했다.
«Մենք վաղվանից ևս ներկայացնելու ենք քարտեզով որոշակի տեղեկություններ: Տեղյակ եմ այդ քարտեզից, այն ուկրաինական բլոգերների կողմից է պատրաստված և լիովին չի արտացոլում ամբողջ իրավիճակը»,- ասաց Հովհաննիսյանը: "우리는 내일부터 지도를 통해 일부 정보를 공개할 것입니다. 우크라이나 블로거에 의해 준비되어졌지만 전체 상황을 완전히 반영하지는 않는 그러한 지도를 알고 있습니다."라고 호브한니시안은 말했다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 25일자) (0) | 2020.10.25 |
---|---|
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 24일자) (2) | 2020.10.24 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 22일자) (0) | 2020.10.22 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 21일자) (0) | 2020.10.21 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 20일자) (0) | 2020.10.20 |