휴먼노마드
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 25일자) 본문
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 25일자)
LifeChallenger 2020. 10. 25. 13:37
Ադրբեջանը հրետակոծել է Արցախի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն ու Ավետարանոց գյուղերը: 아제르바이잔은 아르차흐의 까르미르 슈까, 타가바르트, 기쉬, 스피따까센과 아베따라노츠 마을을 포격하고 있다.
- հրետակոծել = հրետանիով՝ գնդակոծել 대포로 쏘다
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում հրետակոծել են Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքները ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրությունից։ 스테파나게르뜨, 10월 25일, 아르멘프레스: 아제르바이잔 군대는 10월 24일에 이어 25일 야간동안 마르뚜니 지역의 카르미르 슈까, 타가바르트, 기쉬, 스삐따까센 자치구역과 아스께란 지역의 아베따라노츠 마을을 포격하였다. 이에 대하여 "아르멘프레스"는 아르차흐 공화국의 긴급사태 국가서비스에서 유포한 공지를 전했다.
Արցախի ԱԻՊԾ-ն նշում է, որ հակառակորդը նշանառության տակ է վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով: 아르차흐의 긴급사태 국가서비스는 적군은 민간거주지뿐만 아니라 자치구 인근의 지역, 숲과 농경지까지도 목표로 삼았다.
«Նշված բնակավայրերում ռազմական որևէ օբյեկտ չկա: Քաղաքացիական շրջանում կորուստներ և տուժածներ չունենք»,- նշած է ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ։ "언급된 거주지에는 어떠한 군사시설도 없습니다. 시민들 사이에는 피해나 피해자가 없습니다."라고 긴급사태 국가서비스의 공지사항에는 언급되었다.
Տեղային նշանակության մարտեր են ընթանում Արցախի ճակատային գծի բոլոր ուղղություններում: 지역적으로 중요한 전투가 아르차흐 전선의 모든 방향에서 진행되고 있다.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: 스테파나게르뜨, 10월 25일, 아르멘프레스: 아르차흐-아제르바이잔의 분쟁지역에서 10월 24일에 이어 25일 야간동안 비교적 지속적인 긴장상태를 유지하였다. 일부 지역에서 포격전이 계속되고 있다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 공화국의 국방부는 통보하였다.
«Երեկոյան թշնամական ուժերը հերթական անգամ հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքներն ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը: "저녁에 적군은 재차 민간거주지, 특히, 마르뚜니 지역의 까르미르 슈까, 타가바르트, 기쉬, 스삐따까센 자치구와 아스께란 지역의 아베따라노츠 마을을 포격하고 있습니다.
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները»,-նշում են ՊՆ-ից: 현재 지역적으로 중요한 전투가 전선의 모든 방향에서 진행되고 있습니다. 방위군 부대에 의해 적군의 파괴첩보조를 수색하여 괴멸하는 활동을 지속하고 있습니다."라고 방위군은 언급하였다.
Իրանական աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Իրանի հյուսիսում զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին: 이란의 소식통은 이란 북쪽에서 군대와 군장비의 주둔에 관한 영상을 공개하였다.
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանական բաց աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Sepahcybery» տելեգրամ ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորականը հայտնում է, որ երկրի տարածքային ամբողջականությունը, Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջանների բնակչության անվտանգությունը պաշտպանելու համար կորպուսի ցամաքային ուժերի «Իմամ է Զաման» բրիգադը տեղակայվելու է սահմանի երկայնքով։ 예레반, 10월 25일, 아르멘프레스: 이란의 공개출처는 호다파린과 쫄파의 지역에서 이란 이슬람 혁명 경비대에 의해 군과 군장비의 배치에 대해 영상을 공개하였다. "아르멘프레스"가 보도한 바에 따르면, "Sepahcybery"의 텔레그램 채널은 이란 이슬람 혁명 경비대의 부대는 국토보전과 호다파린과 쫄파 지역인구의 안전을 보호하기 위해 군단의 지상병력 "이마메 자만" 여단을 국경에 따라 배치할 것이라고 밝힌 영상을 공개하였다.
- պահապանների կորպուս 경비대 -> պահապան հրեշտակ 수호천사
- կորպուս 군단, 특수부대
- տարածքային ամբողջականություն 영토보전 -> երկրի տարածքային ամբողջականություն 국토보전
- ցամաքային ուժեր 지상병력 -> ցամաքային զորքեր 지상군
- Իմամ է Զաման
Azariha-ն ևս Իրանի ԶՈւ զինտեխնիկայի տեղափոխման մասին տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ թվում է՝ Իրանն այս գործողություններին նոր թափ է հաղորդել այն ժամանակ, երբ ահաբեկիչներ ուղարկելուց բացի՝ Թուրքիան հայտարարել է, թե նպատակ ունի Զանգեզուրը գրավել և Հայաստան-Իրան սահմանը կտրել։ Azariha도 터키가 테러리스트를 보내는 것이외에 짠게주르를 점령하고 아르메니아-이란 국경을 넘을 것이라고 발표했던 시기에 이러한 새로운 행동에 자극을 준 것처럼 보인다고 언급하면서 이란 군장비의 이동에 관한 영상을 공개하였다.
- սահմանը կտրել 국경을 넘다
- հայտարարել 선언하다
Իրանական IRNA գործակալությունը, հղում անելով «Sepahnews»-ին, նույնպես հայտնել է, որ ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ է Զաման» բրիգադը տեղակայվել է երկրի հյուսիսարևմտյան սահմաններին։ 이란의 IRNA 통신사는 "Sepahnews"를 인용하면서 이란 이슬람 경비대의 지상병력의 "이마메 자만" 여단은 국가 북서쪽 국경에 주둔했다고 밝혔다.
- հղում անել 링크하다, 연결하다, 인용하다
Ըստ հրապարակման՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար տանկեր և այլ զինտեխնիկա են տեղակայվել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում (սահմանակցում է Նախիջևանին)։ 게시물에 따르면, 국토보전을 수호하기 위해서 탱크와 기타 군장비를 호다파린과 졸파지역에 (나히체반과 국경을 맞대고 있는)에 주둔시켰다.
Ադրբեջանը կարող է հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ. ամերիկագետը՝ Իրանից զենք գնելու Ալիևի հայտարարության մասին: 아제르바이잔은 미국의 제재를 받을 수 있다. - 미국전문가, 이란으로부터 무기를 사들인 알리에프의 성명에 대해
- պատժամիջոց 제재
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ զենքի առք ու վաճառքի պատժամիջոցները չեն հանվել և ցանկացած պետության նկատմամբ կկիրառվի պատժամիջոց, որը զենք կգնի կամ կվաճառի այդ երկրին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը զենք է գնում Իրանից։ 예레반, 10월 25일, 아르멘프레스: 미국에 의해 이란을 향한 무기 구매와 판매제재는 끝나지 않았으며 그 나라에게 무기를 구매하거나 판매하는 어떤 국가에 대해 제재가 적용될 것이다. "아르멘프레스"와의 인터뷰에서 이에 대하여 미국전문가 수렌 사르크시안은 아제르바이잔이 이란으로부터 무기를 구매하고 있다는 아제르바이잔 대통령 일함 알리에프의 성명에 대하여 비난하면서 말했다.
«Իհարկե, ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ զենքի առք ու վաճառքի պատժամիջոցները հանվել են, բայց Իրանի դեմ շարունակում են գործել ԱՄՆ-ի պատժամիջոցները։ Այն երկիրը, որը զենք կգնի կամ կվաճառի Իրանին հայտնվելու է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ»,- ասաց Սարգսյանը։ "물론, UN에 의해 이란에 대한 무기 구매 및 판매제재는 해제되었지만 이란에 대한 미국의 제재는 계속 작용하고 있습니다. 이란에서 무기를 구매하거나 판매하려는 나라는 미국의 제재대상이 될겁니다."라고 사르크시안은 말했다.
Ամերիկագետը դժվարանում է ասել, թե որքանով է Ալիևի հայտարարությունը սուտ կամ ճիշտ, սակայն կարծում է, որ այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը մի քանի երկրների հետ խնդիրներ կունենա։ 미국전문가는 알리예프의 발언이 거짓인지 진실인지 말하기는 어렵지만, 발언이후 아제르바이잔은 여러 국가와 문제를 가지게 될 것이라고 생각합니다.
«Ակնհայտ է, որ նա փորձում է լարում մտցնել հայ-իրանական հարաբերություններում, որը, վստահ եմ, իրեն չի հաջողվի։ Կարծում եմ, որ մոտ ժամանակներս պետք է սպասել Իրանի, ինչու չէ նաև Իսրայելի արձագանքներին այս հարցի կապակցությամբ։ Կարծում եմ նաև, որ ԱՄՆ-ում այս հայտարարությունը լուրջ լարվածություն կառաջացնի, եթե ոչ նախագահականի, ապա Կոնգրեսի մակարդակով»,- ասաց Սարգսյանը։ "그는 아르메니아-이란 관계에서 긴장을 가하려고 노력한다는 것는 확실합니다. 그가 성공하지 못할거라 확신합니다. 가까운 시일내 이란을, 이 문제와 관련하여 이스라엘의 반응이 왜 그렇지 않는지 기다려야만 한다고 생각합니다. 미국에서 만약 대통령이나 의회수준이 아니라면 이 발언은 심각한 긴장을 야기할 것이라 생각합니다."라고 사르크시안은 말했다.
- լարում = լարելը 맞추다, 조화시키다 -> լարում մտցնել
Իրանի բանակի ցամաքային զորքերը զորավարժություն են անցկացրել երկրի հյուսիս- արևմուտքում: 이란의 군대의 지상군은 국가 북서쪽에서 군사훈련을 실시하였다.
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի բանակի ցամաքային զորքերը զորավարժություն են անցկացրել երկրի հյուսիս-արևմուտքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական «Isna» գործակալությանը, զորավարժությանը ներգրավվել է բանակի 164-րդ հարձակողական բրիգադը։ 예레반, 10월 25일, 아르멘프레스: 이란군의 지상군은 나라의 북서쪽에서 군사훈련을 실시하였다. "아르멘프레스"가 보도한 바에 따르면, 이란의 "Isna" 통신사를 이용하여 군사훈련에 군대의 제 164 공세여단이 참여하였다.
«Վարժանքներն անցկացվել են գիշերային և ցերեկային ժամերին։ Զորավարժության հայտարարվող նպատակը՝ սպառնալիքներին արագ արձագանքելու հմտությունները բարելավելը, մարտական պատրաստվածության աստիճանը բարձրացնելն է»,- նշում է իրանական լրատվամիջոցը։ "훈련과정은 주간과 야간에 실시되었습니다. 이 훈련에서 밝힌 목적은 위협에 신속하게 대응능력을 향상시키고, 전투준비수준을 높이는 것에 있습니다."라고 이란 언론매체는 언급하였다.
- վարժանքներ 훈련과정
- աստիճան 수준
Ադրբեջանը բնակիչների այգիներում տեղակայել է հրետանային համակարգեր՝ ստելով, թե զորավարժության համար են. մանրամասներ: 아제르바이잔은 군사훈련용이라고 거짓말을 하면서 시민공원에 대포시스템을 배치하였다. - 상세내용 참조
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և դրա ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ծանր հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս սույն թվականի օգոստոսի սկզբից Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծաքանակ զինծառայողներ, գտնվելով Ադրբեջանի զինված ուժերում, զանգվածաբար մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հետ: 예레반, 10월 25일, 아르멘프레스: 아르메니아 공화국과 아르차흐 공화국에 맞선 공격적인 전쟁을 일으키고 그 과정에서 국제 인도주의법을 심각하게 위반하며, 평화와 인류의 안전에 대한 중대한 범죄를 저지른 사건에 대해 시작된 형사사건의 예비조사를 통해 올해 8월초부터 터키군의 특수목적부대의 상당수 군인이 아제르바이잔 군대에 있으면서 아제르바이잔 군대의 군인과 함께 통합전투훈련과정을 실시하였다는 사실자료를 획득하였다.
- պատերազմ սանձազերծել 전쟁을 일으키다
- մարդկություն 인류
- դեռևս սույն թվականի 금년에도
- զանգվածաբար = զանգված կազմելով 대량의, 통합의
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, դասընթացներն անցկացվել են հատկապես լեռնային պայմաններում մարտական գործողություններ իրականացնելու հմտությունների և պատրաստվածության ձեռքբերման նպատակով: Ընդ որում, անցկացվող վարժանքների, դասընթացների ընթացքում Թուրքիայի զինված ուժերի ծառայողները փոխանցել են, որ առաջիկայում հարձակում պետք է իրականացվի Արցախի մարտական դիրքերի վրա: "아르멘프레스"에 아르메니아 공화국의 검찰총장이 알려온 바에 따르면, 훈련과정은 특히 산악환경에서 전투작전을 수행하는 능력과 준비를 습득하기 위한 목적으로 실시되었다. 또한, 실시된 훈련, 수업과정에서 터키군의 군인은 장래에 공격이 아르차흐 전투진지에 실시되어야만 한다고 언급하였다.
- գլխավոր դատախազություն 검찰총장
«Սեպտեմբերի 3-ից սկսած՝ ընդհանուր զորահավաքով զորակոչվել է ադրբեջանական պահեստազորը՝ հանրությանն ապատեղեկացնելով, թե զորակոչն իրականացվում է մեկշաբաթյա զորավարժություններ անցկացնելու նպատակով, և պահեստազորն սկսել է մարտական պատրաստություն անցնել Ադրբեջանի զինված ուժերի տարբեր զորամիավորումներում: "9월 3일부터 시작하여, 일반 동원령을 통해 아제르바이잔의 예비군이 징집되었으며 징병은 일주일간의 군사훈련을 실시할 목적이라고 대중들에게 잘못 알려졌고 예비군은 아제르바이잔 군대의 다양한 부대에서 전투준비를 시작하였습니다.
- զորակոչ 징병
Սեպտեմբերի 21-ից ինչպես պահեստազորի, այնպես էլ կանոնավոր բանակի զորամիավորումները տեղակայվել են Ադրբեջանի և Արցախի սահմանագծին մոտ գտնվող մարտական դիրքերում և սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը հրաման են ստացել բոլոր ուղղություններով հարձակում գործելու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական հենակետերի վրա՝ օգտագործելով ադրբեջանական զինված ուժերում առկա բոլոր զինատեսակները: 9월 21일부터 예비군뿐만 아니라 정규군의 부대도 아제르바이잔과 아르차흐의 국경선 가까이 위치해 있는 전투고지에 주둔하였으며 9월 26일에 이어 27일 밤에 아제르바이잔 군대에 있는 모든 군장비를 이용하여 모든 방향에서 아르차흐 공화국의 방위군 군사기지에 공격을 가하라는 명령을 받았습니다.
Ընդ որում, սեպտեմբերի կեսից սկսած՝ սահմանագծի մոտ գտնվող բնակավայրերում խիտ բնակեցված ադրբեջանական բնակչության շրջանում, բնակիչների այգիներում, ինչպես նաև ծառածածկ և հնարավորինս քիչ տեսանելի այլ վայրերում տեղակայվել են հրետանային համակարգեր՝ քաղաքացիներին ներկայացնելով, թե դրանք զորավարժությունների անցկացման համար են: Սակայն պատերազմի սկսման առաջին իսկ պահից այդ համակարգերն իրականացրել են մարտական խնդիրներ: 또한 9월 중순이래로, 국경선 가까이에 위치하는 거주지에서 시민들에게는 그것들이 군사훈련실시용으로 알리면서 아제르바이잔 인들의 밀집거주지역, 주민공원 뿐만 아니라 덤불과 가능한 눈에 띄지 않는 곳에 포격시스템을 배치하였습니다. 하지만 전쟁초기부터 그러한 시스템은 전투임무를 수행하였습니다.
- խիտ բնակեցված 밀집거주지역
- ծառածածկ 덤불
Ստացված փաստական տվյալների համաձայն, թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները, ըստ պլանի, անմիջականորեն մասնակցություն են ունեցել նաև ռազմական գործողությունների իրականացմանը: 받은 사실자료에 따르면, 터키의 특수목적부대의 군인들은 계획에 따라, 직접적으로 군사작전의 수행에 참여했습니다.
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր միջոցները կատարվածի հանգամանքների լիարժեք բացահայտման նպատակով»,-հայտնում է գլխավոր դատախազությունը: 형사사건에 대한 예비조사가 지속되고 있으며 발생한 상황을 완벽하게 밝히기 위해 모든 조치를 취하고 있습니다."라고 검찰총장은 말했다.
Արցախի բնակչության հիմնական մասը ստիպված է բնակվել ապաստարաններում՝ կրելով բազմաթիվ զրկանքներ: 아르차흐 주민들의 대부분은 많은 어려움을 겪으며 대피소에 거주하도록 강요받고 있다.
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 23-24-ն այցելել է Շուշիի և Ստեփանակերտի մի շարք ապաստարաններում բնակվող քաղաքացիներին և հետաքրքրվել նրանց խնդիրներով, ապաստարանների պայմաններով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից, Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունների պատճառով Արցախի բնակչության հիմնական մասը ստիպված է բնակվել ապաստարաններում՝ կրելով բազմաթիվ զրկանքներ: 예레반, 10월 25일, 아르멘프레스: 아르차흐의 인권옹호자 아르딱 베글라리안은 10월 23일, 24일에 슈쉬와 스테파나게르뜨의 여러 대피소에서 거주하고 있는 시민들를 방문하였으며 그들의 문제와 대피소의 환경에 대하여 문의하였다. "아르멘프레스"에 아르차흐 정보본부가 배포한 공지로부터 전해온 바에 따르면, 아르딱 베글라리안은 아제르바이잔 군대의 전쟁범죄로 인해 아르차흐 국민의 대다수가 많은 어려움을 겪으며 대피소에 살도록 강요받고 있다고 강조하였다.
Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և այլ լիազոր մարմիններ ամենօրյա ռեժիմով աշխատում են հումանիտար ծանր պայմաններում գտնվող բնակչությանն աջակցելու ուղղությամբ: Աշխատակազմում գործող 116 թեժ գծի ու այցերի միջոցով վեր են հանվում քաղաքացիների խնդիրները և բոլոր բնագավառներում տրամադրվում է անհրաժեշտ օժանդակություն: 그는 인권옴부즈맨 사무실과 다른 승인된 기관은 24시간제로 어려운 인도주의적 환경에서 위치한 사람들을 지원할 목적으로 일하고 있다고 언급하였다. 사무실에서 운영하는 116 핫라인과 방문을 통해 시민들의 문제를 제기하고 모든 분야에서 필요한 지원을 제공하고 있다.
Պաշտպանը շեշտադրել է, որ Երևանում գտնվող իր ներկայացուցիչներն ակտիվորեն համագործակցում են նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ՝ ՀՀ տեղափոխված արցախցիների կարիքների գնահատման ու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: 옴부즈맨은 강조하였다. 예레반에 위치한 그의 대표부는 아르메니아 공화국으로 이송된 아르차흐인들의 필요성을 평가하고 권리를 보호하기 위해 적극적으로 아르메니아 공화국의 인권옴부즈맨 사무실 및 기타 기관과 기구와 협력하고 있다고 강조하였다.
Արձագանքելով բնակչության կողմից հնչեցվող հարցերին՝ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ իր լիազորությունների շրջանակներում, հայաստանյան, սփյուռքյան և արտասահմանյան գործընկերների հետ միասին արվում է ամեն հնարավորը Ադրբեջանի ագրեսիայի պատճառով Արցախում ստեղծված իրավիճակի մասին միջազգային կառույցներին ու իրավապաշտպան կազմակերպություններին իրազեկելու և հումանիտար աղետի հետևանքները մեղմելու ուղղությամբ: 국민들에 의해 제기된 질문에 대응하면서 인권옹호자는 언급하였다. 자신의 권한내에 아르메니아, 디아스포라 및 해외 파트너와 함께 아제르바이잔의 침략으로 인해 아르차흐에서 조성된 상황에 대해 국제기구와 인권단체에 알리고 인도주의적 재앙의 결과를 완화하기 위해 가능한 모든 것을 하고 있다고 언급하였다.
- արձագանքել =արձագանք առաջացնել 반응을 이끌어내다
- լիազորություն 권위, 권한
- իրավապաշտպան կազմակերպություն 인권단체
- իրազեկել = իրազեկացնել 알리다
ԵՄ-ն անընդունելի է համարում Թուրքիայի նախագահի հայտարարությունը Մակրոնի հասցեին: EU는 터키 대통령의 마크롱에 대한 발언을 용납할 수 없는 것으로 간주하다
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին այն մասին, որ նա «հոգեկանը բուժելու կարիք ունի», անընդունելի է Եվրամիության համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։ 예레반, 10월 25일, 아르멘프레스: 프랑스 대통령 에마누엘 마크롱에 대해 터키 대통령 레제프 타이프 에르도간의 그는 "정신과 치료가 필요하다"는 발언은 유럽연합에게는 받아들일 수 없는 것으로 간주되었다. "아르멘프레스"가 보도한 바에 따르면, 이에 대하여 유럽연합의 외교 및 안보정책에 관한 고등판무관 조제프 보렐은 그의 "트위터" 페이지에 게재하였다.
«Ֆրանսիայի նախագահի հասցեին Թուրքիայի նախագահի հայտարարություններն անընդունելի են։ Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել այդ վտանգավոր առճակատման շղթան»,- գրել է Բորելը։ "프랑스 대통령을 향한 터키 대통령의 발언을 받아들릴 수가 없습니다. 우리는 그러한 위험스러운 대결을 끝내도록 터키에 촉구합니다."라고 보렐은 작성하였다.
Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարը նաև գրել է, որ Եվրոպական խորհրդի եզրակացությունները իրական առաջարկ են պարունակում Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու համար, բայց այդ դրական օրակարգի համար պետք է թուրքական իշխանությունների քաղաքական կամքը։ 유럽연합의 외교 및 안보정책에 관한 고등 판무관은 유럽이사회의 결론은 터키와의 관계개선을 위한 실질적인 제안이 포함되었지만, 그런 긍정정인 의제를 위해서는 터키당국의 정치적 의지가 있어야한다.
«Հակառակ դեպքում Թուրքիան ավելի մեկուսացած կլինի»,- եզրափակել է Բորելը։ "그렇지 않다면, 터키는 더욱 고립될 것입니다."라고 보렐은 결론지었다.
Վերլուծությունը փաստել է Ադրբեջանի զինվորի կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդակահարելու կադրերի իսկությունը: 분석가는 아제르바이잔 군인에 의해 심각한 부상을 입은 아르메니아 군에게 총격을 가한 장면의 진위여부를 확인하였다.
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 24-ին տարածված տեսանյութի վերլուծությունը փաստում է` Ադրբեջանի զինվորի կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդկահարելու կադրերն իրական են։ 예레반, 10월 25일, 아르멘프레스: 아르차흐의 인권옹호자 아르딱 베글라리안은 10월 24일에 확산된 동영상의 분석으로 아제르바이잔의 군인에 의해 중상을 입은 아르메니아 군인에게 총격을 가한 장면이 사실이었음을 확인하였다.
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բեգլարյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ սա իրական տեսանյութ է վերջին բախումներից, որտեղ ադրբեջանցի զինվորը գնդակահարում է ծանր վիրավորված հայ զինվորին։ Այսպիսով, միջազգային հանրությունը շարունակում է կույր մնալ, Ադրբեջանը շարունակում է ռազմական հանցագործությունները»,- գրել է Բեգլարյանը։ "아르멘프레스"가 보도한 바에 따르면, 베글라리안은 그의 "트위터" 페이지에 "우리의 분석은 최근 충돌지역에서 아제르바이잔 군인이 중상을 입은 아르메니아 군인에게 총격을 가하는 실제 동영상임을 보여줍니다. 따라서 국제사회는 눈을 감고 있으며 아제르바이잔은 계속해서 전쟁범죄를 하고 있습니다." 라고 게재하였다.
Թուրքական F-16 ինքնաթիռներ են նույնականացվել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում: 터기의 F-16 전투기가 아제르바이잔의 가바라 공군기지에서 발견되었다.
- նույնականացնել 확인하다, 발견하다
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում նույնականացվել են թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի «Ֆեյսբուք»-ի էջը: 예레반, 10월 25일, 아르멘프레스: 아제르바이잔의 가바라 공군기지에서 터기의 F-16 다기능 전투기가 발견되었다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 미국의 아르메니아인 소송위원회의 "페이스북" 페이지에서 알렸다.
«Թուրքական/ՆԱՏՕ-ական լրացուցիչ F-16-եր են նույնականացվել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում»,- ասված է գրառման մեջ, որին կից հրապարակվել է Գաբալայի ավիաբազայում F-16 կործանիչների առկայությունը ֆիքսած արբանյակային լուսանկար: "터키/나토의 추가적인 F-16들이 아제르바이잔의 가바라 공군기지에서 발견되었다."라고 게시물에 명시되었으며, 그와 함께 가바라 공군기지에서 F-16 전투기의 존재를 입증하는 위성사진이 공개되었다.
Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ F-16 ինքնաթիռները Գաբալայի ավիաբազայում հայտնաբերել է ամերիկյան արբանյակային Maxar Technologies ծառայությունը: 군사전문가 레오니드 네르시시안은 소셜네트워크의 페이스에 F-16 전투기가 가바라 공군기지에서 미군의 위성서비스 Maxar Technologies에 발견되었다고 알렸다.
«6 միավոր ինքնաթիռներն այնտեղ են եղել մոտ մեկ շաբաթ առաջ»,- գրել է Ներսիսյանը: "6대의 전투기는 1주일전에 그곳에 있었습니다."라고 네르시시안은 게재하였다.
Ախր դու չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել. Էրդողանի պատասխանն ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների սպառնալիքին: 누구를 상대하는지 당신은 결국 모른다. 미국의 제재위협에 대한 에르도간의 대응
- ախր = վերջապես, ի վերջո, վերջը 드디어, 결국
- խաղի մեջ մտել 상대하다
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով ԱՄՆ-ի կողմից իր երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքին, նշել է, որ Միացյալ Նահանգները չգիտի, թե ում հետ գործ ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է CNN Turk-ը, այս մասին Էրդողանն ասել է իր գլխավորած իշխող «Արդարության ու զարգացում» կուսակցության Մալաթիայի համագումարի ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ-ի հետ ունեցած հակասություններին ու Ադրբեջանին իր աջակցությանը: 예레반, 10월 25일, 아르멘프레스: 터키의 대통령 레제프 타이프 에르도간은 미국에 의해 자신의 나라로 향한 제재가 부가될 위협에 반응하며, 미합중국이 누구를 상대하고 있는지 모른다고 언급하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, CNN Turk가 보도한 바와 같이, 이에 대하여 에르도간은 자신이 집권하는 "정의와 발전" 정당의 말라티아 회의동안, 미국과의 갈등과 아제르바이잔에 대한 그의 지지를 언급하면서 말했다.
- Միացյալ Նահանգներ 미합중국
- իշխել 지배하다, 통치하다 -> գլխավորած իշխել 집권하다
- համագումար (대규모) 회의
«Որոշ ամերիկացիներ զանգում են իմ եղբայր Իլհամ Ալիևին ու ասում. «Մենք գիտենք, թե ով է ձեր կողքին կանգնած: Դուք Թուրքիային եք ապավինում, բայց մենք Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կսահմանենք»: Ախր դու (դիմում է ԱՄՆ-ին- խմբ.) չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել: Մի՛ ուշացրու, սահմանիր քո պատժամիջոցները տեսնենք: Մենք F-35 կործանիչի համար մեր քայլն արեցինք, ձեզ գումարը վճարեցինք, իսկ դուք մեր F-35-երը չտվեցիք, չեք տալիս ու մեզ էլ սպառնում եք՝ ասելով՝ հետ տվեք Ռուսաստանից գնած S-400-ները: Մենք հո գաճաճ պետություն չե՞նք: Մենք Թուրքիան ենք, Թուրքիան»,- ասել է Էրդողանը: "어떤 미국인들은 나의 형제 일함 알리예프에게 전화를 걸어 "우리는 당신옆에 누가 있는지 알고 있습니다. 당신은 터키에게 의존하지만 우리는 터키를 향해 제재를 가할 것입니다."라고 말합니다. 결국 당신(미국의 집단을 가르키며)은 누구와 게임을 하고 있는지 알지 못합니다. 지체하지 말고, 당신의 제재를 우리에게 보여주시오. 우리는 F-35 전투기를 위해 우리의 발걸음을 움직였고, 당신에게 돈을 지불했었으며 당신이 우리에게 F-35를 주지 않았었고, 주지 않고 있으며, 러시아로부터 구매했던 S-400을 돌려주라고 우리를 위협하고 있습니다. 우리는 왜소한 국가가 아닙니다. 우리는 터키, 터키입니다." 라고 에르도간은 말했다.
- պատժամիջոց սահմանել 제재를 가하다
- գաճաճ 왜소한
Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ տարիներ առաջ, երբ ինքը նոր էր վարչապետ դարձել, ԱՄՆ-ից ԱԹՍ են ցանկացել, սակայն չեն ստացել: 터키 대통령은 몇년전 자신이 새로이 총리가 되었을 때, 미국으로부터 드론을 원했지만 받지 못했음을 상기시켰다.
«Չտվեցին, ձգձգեցին: Դրանից ի՞նչ եղավ: Մենք ԱԹՍ-ի տեր դարձանք ու հիմա ոչ թե սովորական այլ հարվածային: Այդ Հարվածային ԱԹՍ-ներն այժմ աշխարհում օրինակ են դարձել: Որոշ երկրներ էլ ցանկանում են հարվածային ԱԹՍ-ների հարցում մեզ համար խոչընդոտներ ստեղծել»,- նշել է Թուրքիայի նախագահը: 그들은 주지않았고 지연시켰습니다. 그 결과로 무슨 일이 일어났습니까? 우리는 드론의 소유주가 되었으며 지금 그것은 평범한 것이 아닌 공격용 드론입니다. 그 공격용 드론은 이제 세계에서 본보기가 되었습니다. 일부 나라들은 또한 공격용 드론의 문제에 있어 우리에게 장벽을 만들고 싶어 합니다." 라고 터키의 대통령은 말하였다.
Հայրապետյանը չի կարծում, որ Ադրբեջանում բնակավայրերի սահմանափակումների իրական պատճառը Covid-19-ն է: 하이라뻬띠안은 아제르바이잔에서 거주지에 대한 락다운의 실제 이유가 COVID-19라고 생각하지 않는다.
- սահմանափակում 봉쇄
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը չի կարծում, որ Ադրբեջանում որոշ բնակավայրերում սահմանափակումներ մտցնելու իրական պատճառը կորոնավիրուսի համավարակն է: Պատգամավորը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում: 예레반, 10월 25일, 아르멘프레스: 국회의 "나의 발걸음" 정당의 국회의원이자, 아제르바이잔 전문가인 따레비크 하이라뻬띠안은 아제르바이잔에서 일부 거주지에서 락다운이 실시된 실제 이유가 코로나바이러스 감염이라고 생각하지 않는다. 국회의원은 그와 같은 생각을 "아르멘프레스"와의 인터뷰에서 표명하였다.
«Այդպիսի համայնքների թիվը գնալով աճում է, բացի դրանից, հիշեցնեմ, որ օրեր առաջ Ադրբեջանում հայտարարել են, որ բացի համալսարաններից, դպրոցներից ու մանկապարտեզներից, փակվում է նաև մետրոն, այդ տեսանկյունից հետաքրքրական է: Նշում էին, որ ինչ-որ բաներից վախենում են, հնարավոր ահաբեկչական գործողություններից ու հենց երեկ դրա վերաբերյալ հայտարարություն տարածեց նաև ԱՄՆ դեսպանատունը: Այս բնակավայրերը, որոնք փակվում են, լեզգիաբնակ և թալիշաբնակ բնակավայրեր են, կարծում եմ, որ պատճառը չի կարող լինել համավարակը»,- նշեց Հայրապետյանը: "그와 같은 자치구의 수는 갈수록 증가하고 있습니다. 그외에도 며칠전 아제르바이잔에서 대학교, 학교 및 유치원이외에도 지하철이 폐쇄된다고 발표하였는데, 이는 그러한 관점에서 흥미롭습니다. 그들은 무엇인가 두려워하고 있으며, 테러행위에 대한 가능성도 있다고 지적했으며 바로 어제 그에 관하여 미국대사관도 성명을 발표하였습니다. 폐쇄된 거주지는 레즈기아브낙과 탈리샤브낙의 거주지입니다. 나는 이유가 감염일 수 없다고 생각합니다." 라고 하이라뻬띠안은 말했다.
Տաթևիկ Հայրապետյանը հավելեց, որ այս օրերին Ադրբեջանում հավարակի թվի աճ կա, բայց սահմանափակումների իրական պատճառը պետք է փնտրել այլ տեղ: 따테비크 하이라뻬띠안은 요즘 아제르바이잔에서 감염자 수의 증가가 있지만 락다운의 실제 이유는 다른 곳에서 찾아야만 한다고 덧붙였다.
«Համավարակի աճ կա, բնականաբար, ինչը նաև պատերազմով է պայմանավորված: Ադրբեջանում այս ընթացքում թվերն աճում են, բայց բուն պատճառները պետք է փնտրել այլ տեղ: Ադրբեջանական կողմը երկրում տեսնում է ինչ-որ հնարավոր վտանգներ, ռիսկեր, որոնց նկատմամբ փորձում է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել: Կորոնավիրուսի այն թվերը, որոնք ներկայացվում են, այնպիսի ծայրահեղական չեն, որ նրանք նման սահմանափակումների գնային: Այս հարցում ես որոշակի անհամապատասխանություն եմ տեսնում եմ»,- ասաց պատգամավորը: "전쟁으로 말미암아, 물론 전염병의 증가는 있습니다. 아제르바이잔에서 이 과정에서 숫자는 증가하고 있지만 실제 이유는 다른 곳에서 찾아야만 합니다. 아제르바이잔 측은 나라에서 어떤 위험의 가능성, 위협을 보고 있습니다. 그것을 위해 예방조치를 취하려고 노력하고 있습니다. 제시된 코로나바이러스의 숫자는 그들이 그와 같은 락다운을 할만큼 그렇게 극단적이지는 않습니다. 이 문제에 있어 나는 일부 불일치를 보고 있습니다." 라고 국회의원은 말했다.
- անհամապատասխանություն 불일치, 모순
Անդրադառնալով Թուրքիայի միջոցով Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչներին, որոնք բերվել են Արցախի դեմ կռվելու համար, Հայրապետյանը նշեց, որ դրանք ևս կարող են բազմաթիվ խնդիրներ ստեղծել Ադրբեջանի ներսում և երկրի իշխանությունները ևս այդտեղ ռիսկեր են տեսնում: 아르차흐에 맞서 싸우기 위해 터키를 통해 시리아와 리비아로부터 아제르바이잔으로 이송된 테러리스트를 인용하면서 하이라뻬띠안은 그들 또한 아제르바이잔 내부에서 수많은 문제를 만들고 있으며 정부당국은 그곳에서 위험을 보고 있다고 언급하였다.
«Իրենք կարող են տեսնել վտանգներ իրենց երկրի կայունությունը խաթարող, դրա համար կարող են կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել նման սահմանափակումներ մտցնելով: Իրենք վախենալու շատ բան ունեն պատերազմի շրջանակներում այն գործողությունների համատեքստում, որ ձեռնարկել են»,- նշեց Տաթև Հայրապետյանը: "그들을 자신들의 국가안전을 해치는 위험으로 여길 수 있으며, 그와 같은 락다운을 실시함으로써 그로 인한 예방조치를 취할 수도 있습니다. 그들은 전쟁중에 취한 행동의 맥락에서 두려워할 많은 것들을 가지고 있습니다."라고 따테브 하이라뻬띠안은 말했다.
Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ը` կիրառության մեջ. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել: 아르메니아산 유도공격용 드론이 운용중에 있다. 국방부는 영상을 공개하였다.
- կառավարել = գործութնեությունը ղեկավարել 유도하다
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարությունը հայկական արտադրության կառավարվող հարվածային անօդաչու թչռող սարքի կիրառության տեսանյութ է հրապարակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 예레반, 10월 25일, 아르멘프레스: 국방부는 아르메니아산 유도 공격용 드론의 운용영상을 공개하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 국방부 대변인 슈샨 스테파니안은 영상을 그녀의 "페이스북" 페이지에 게재하였다.
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ԱԹՍ-ը անվրեպ խոցում թիրախը: 영상에는 어떻게 드론이 목표물을 정확하게 요격하는지를 보여주고 있다.
Հակառակորդը հրետակոծել է Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ: 적군은 아스께란 지역의 여러 자치구를 포격하였다.
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդը հրետակոծել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 예레반, 10월 25일, 아르멘프레스: 적군은 아스게란 지역의 마다타센 자치구를 포격했다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 아르차흐 공화국의 국가 긴급사태청은 발표하였다.
«Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում։ 아스케란의 상위 지역구가 계속해서 적군의 표적이 되고 있습니다.
- ենթաշրջան = շրջանի մաս 지역의 부분
Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։ Մարդկային կորուստներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Արցախի ԱԻ պետական ծառայությունը նաև հայտնել է, որ օրվա ընթացքում` հետկեսօրին, ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։ 아제르바이잔 측이 민간거주지를 향해 사격하지 않는다고 주장함에도 불구하고 조금전 아스케란 지역의 마다타쉔 자치구가 포격했으며 주택 3곳과 상가시설 한곳이 피해를 입었습니다. 인명피해는 없습니다." 라고 공지사항에 명시되었다. 아르차흐의 국가 긴급사태청은 낮동안, 오후에, 아제르바이잔군에 의해 아스께란 지역의 아베따라노츠, 스흐나흐와 모스흐므하뜨 마을이 포격을 당했다고 발표하였다.
- հակառակ նրա, որ ~에도 불구하고
Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են։ Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։ 민간인들중에 피해자는 없다. 파괴의 여파가 밝혀지고 있다. 아르차흐의 다른 거주지에서 상황은 비교적 차분했었다.
Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել ԼՂ հակամարտությունը: 트럼프는 손쉽게 나고르노-카라바흐 분쟁을 해결했다고 말했다.
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Թրամփն ասել է Նյու Հեմփշիր նահանգում նախընտրական հանրահավաքի ընթացքում: 예레반, 10월 25일, 아르멘프레스: 미합중국 대통령 도날드 트럼프는 나고르노-카라바흐 분쟁을 손쉽게 해결하였다고 말했다. "아르멘프레스"의 전언에 따르면, RIA Novosti가 보도한 바와 같이, 이에 대하여 트럼프는 뉴햄프셔에서 열린 대선 집회에서 말하였다.
«Հայերն անհավանական մարդիկ են, նրանք սաստիկ ուժով կռվում են, և դուք գիտեք, որ մենք պատրաստվում ենք ինչ-որ բան անել, որովհետև գիտեք, որ հայերը դժվարությունների մեջ են: Երեկ Օհայոյում ես տարբեր կանգառներ ունեցա: Այնտեղ հայերի մեծ խումբ կար՝ իրենց դրոշներով և ոգով: Եվ խնդիրներները, որ նրանք ունեն՝ մահերը, մարտերը և մնացածը… ամեն ինչ լավ է լինելու, ես դա անվանում եմ հեշտ դեպք: Գնացեք և ասեք սա ձեր ժողովրդին, հայեր: Լուծումը հեշտ է, եթե գիտես ինչ անել»,- ասել է Թրամփը: "아르메니아 사람들은 놀랄만한 사람들입니다. 그들은 강한 힘으로 싸우고 있으며 우리가 무엇인가를 할 준비가 되어 있음을 여러분도 아실 겁니다. 왜냐하면 아르메니아 사람들은 곤경에 처해있기 때문입니다. 어제 오하이오에서 나는 다양한 중지옵션을 가졌습니다. 그곳에는 자신들의 깃발과 피켓을 가진 많은 수의 아르메니아 사람들이 있었습니다. 그리고 그들이 가지고 있는 문제들, 죽음, 전쟁과 나머지 들.. 모든 것이 잘 될 것입니다. 나는 그것을 쉬운 경우라고 부릅니다. 가서 여러분의 국민들, 아르메니아 사람들에게 말하세요. 만약 당신이 무엇을 해야하는지 알고 있다면, 해결을 쉽다고. "라고 트럼프는 말했다.
- անհավանական 놀랄만한, 믿을 수 없는
- սաստիկ 몹시, 매우, 강한
- կանգառ 중지, 정거장
Առաջնագծում ընթանում են ծանր մարտեր. ՊԲ-ն շարունակում է ադրբեջանական դիվերսիոն խմբերի չեզոքացումը: 최전선에서 심각한 전투가 진행되고 있다. 방위군은 계속해서 아제르바이잔의 파괴조에 대한 무력화 작업을 하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջնագծում այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 25일, 아르멘프레스: 아르차흐를 향한 아제르바이잔이 촉발한 전쟁의 최전선에서 현재에도 심각한 전투가 진행되고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 10월 25일 열린 기자회견에서 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 말했다.
«Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները: Հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտյան սկսվել է հրետակոծություն, որոշ մարտական գործողություններ են ծավալվել, որոնք, սակայն, իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջում են հարավային ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին: Հարավային ուղղությամբ ողջ օրվա ընթացքում դեպի հյուսիս և դեպի արևմուտք՝ Սանասարի ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է տասնյակ գրոհներ ու հարձակումներ տարբեր ուղղություններով: Ինտենսիվ մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են և այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր»,- ասաց Հովհաննիսյանը: "오늘 모든 전장을 따라 집중전투작전이 지속되고 있습니다. 북쪽 방향에서 이른 아침에 포격이 시작되었고, 일부 전투작전은 확산되었습니다만, 강도에 있어서는 남쪽방향에서 진행되고 있는 전투행위보다는 약간 떨어집니다. 남쪽방향에서 하루종일, 북쪽과 서쪽, 사나사르 방향에서 적군은 십여차례 여러 방향에서 공격을 감행하였습니다. 집중적인 전투행위가 하루종일 계속되었으며 현재 심각한 전투가 진행중에 있습니다."라고 호브한니시안은 말했다.
- զիջել = պակասեցնել 떨어지다
- գրոհ = հարձակում 공격
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ ՊԲ-ն շարունակում է նաև ադրբեջանական դիվերսիոն խմբերի հայտնաբերումն ու չեզոքացումը: 아르츠룬 호브한니시안은 방위군이 아제르바이잔 파괴조를 수색 및 괴멸하고 있다고 덧붙였다.
«Օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ մի քանի գյուղերում, այդ թվում՝ Ավետարանոց գյուղի հարակից անտառներում երևացել են դիվերսիոն խմբեր, այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական ու ոչնչացման աշխատանքները, այս պահին էլ դրանք ընթանում են: Որպես կանոն, դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, աշխատում են փախչել տեղանքից, որտեղ հայտնում են մեր ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումները»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: 낮동안 아베따라노츠 마을의 남쪽 숲을 포함하여 하드루트에서 북쪽, 마르뚜니에서 남쪽의 여러마을에서 파괴조가 관찰되었으며, 다른 마을지역에서 계속하여 파괴조의 수색 및 괴멸작업이 되고 있으며, 현재에도 그것들은 진행중에 있습니다. 원칙적으로 파괴조는 전투를 하지 않고 우리 군의 관련부대가 수색한 지역에서 탈출하려 합니다."라고 아르츠룬 호브한니시안은 언급하였다.
Հոկտեմբերի 26-ի առավոտյան ուժի մեջ կմտնի ԼՂ հակամարտության գոտում երրորդ հրադադարը: 10월 26일 아침에 나고르노 카라바흐 분쟁지역에서 3번째 휴전이 발효된다.
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում հրադադարը ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով հոկտեմբերի 26-ի առավոտյան 08:00-ին: Հրադադարի երրորդ փորձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միացյալ հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև. : 워싱턴, 10월 25일, 아르멘프레스: 나고르노-카라바흐에서 휴전은 현지시각으로 10월 26일 아침 8시에 발표된다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 아르메니아, 아제르바이잔 및 미국의, 아래와 같이 제시된 공동성명에 명시되었다.
«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջւանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգունի հետ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին և վերահաստատել են հավատարմությունը հոկտեմբերի 10-ին Մոսկվայում համաձայնեցված հումանիտար հրադադարի իրականացմանը և պահպանմանը, որոնք վերահաստատվել են նաև հոկտեմբերի 17-ին Փարիզում արված հայտարարության մեջ՝ համաձայն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2020 թ. հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությանը: Հումանիտար զինադադարը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով առավոտյան 08: 00-ին (Արևելլյան ժամանակով 12:00-ին)»: "아르메니아 외무부장관 조흐라프 므나차까니안과 아제르바이잔 외무부장관 제이훈 바이라모프는 국무차관 스티븐 비곤과 2020년 10월 24일에 만났으며 10월 10일에 모스크바에서 합의된 인도주의적 휴전의 이행과 준수에 관한 약속을 재확인하였으며 미합중국 대통령 도날드 트럼프, 프랑스 대통령 에마누엘 마크롱 및 러시아 연방 대통령 블라디미르 푸틴의 2020년 10월 1일 공동성명에 따라 10월 17일에 파리에서 행해진 성명을 재확인하였다. 인도주의적 휴전은 10월 26일, 현지시각으로 아침 8시에 발표될 것이다. (동쪽시각으로 12시)
- պետքարտուղար 국무장관
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ԱՄՆ-ը նպաստեց կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև ինտենսիվ բանակցություններին` Հայաստանին ու Ադրբեջանին մոտեցնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը: 성명에는 미국은 나고르노-카라바흐 분쟁의 평화로운 해결에 아르메니아와 아제르바이잔를 가까이 오도록 함으로써 당사자들과 유럽안보협력기구 민스크 그룹의 공동의장들 사이에 집중적인 협상에 기여하였다고 명시되었다.
- մոտեցնել 접근하다
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 27일자) (0) | 2020.10.27 |
---|---|
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 26일자) (0) | 2020.10.26 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 24일자) (2) | 2020.10.24 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 23일자) (0) | 2020.10.23 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 22일자) (0) | 2020.10.22 |