휴먼노마드

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 24일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 24일자)

LifeChallenger 2020. 10. 24. 06:22
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

Հրապարակվել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Ստեփանակերտի հրետակոծության կադրերը: 아제르바이잔 군에 의해 스테파나게르뜨에 포격하는 장면이 공개되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Ստեփանակերտի հրետակոծության կադրերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 24-ին հակառակորդը նորից նշանառության տակ է առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: 예레반, 10월 24일, 아르멘프레스: 아르메니아의 합동정보센터는 아제르바이잔 군에 의한 스테파나게르뜨의 포격장면을 공개하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 10월 24일에 적군은 국제 인도주의법의 규범을 위반하면서 다시 아르차흐의 수도 스테파나게르뜨를 표적으로 삼았다. 

 

- նշանառություն = հրազենի փողը նշանին ուղղելը, նշան բռնելը 조준하다

- նշանառության տակ է առել 표적으로 삼다.

 

Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը: Հրթիռակոծության հետևանքով բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան։ 포격으로 인해 자동차가 불타고, 인근 경제적으로 중요한 건물과 상점이 불에 탔다. 구역에 공급되던 가스파이프도 손상당했다. 포격으로 인해 주민들사이에서 사망자나 부상자는 없다.  

 

- այրել 타다

- թաղամաս (도시의) 한 구역

- բնակչություն = բնակիչների ամբողջություն 주민의 총체

 

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ: 긴급사태 국가서비스의 구조대의 소방구조대원들은 현재 소방작업을 하고 있다. 

 

- փրկարար ուժեր = փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ, մասնագիտացված փրկարարներից բաղկացած կազմավորումներ 구조작업을 수행하기 위해 적절한 장비를 갖춘, 전문구조요원으로 구성된 조직

 

 

 

 

 

 

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են Ադրբեջանի հարձակողական գործողությունները: 국방부대는 성공적으로 아제르바이잔의 공격행위를 막고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: «Արմենպրես»-ին այս մասին հաղորդում են Արցախի պաշտպանության բանակից: 예레반, 10월 24일, 아르멘프레스: 아르차흐-아제르바아진 분쟁지역에서 10월 23일에 이어 24일 밤에 비교적 지속적인 긴장상태를 유지하였다. 일부 지역에서는 포격과 교전이 지속되고 있다. "아르멘프레스"에 이에 대하여 아르차흐 방위군이 알려왔다. 

 

«Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ներկայում տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում:

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը»,-տեղեկացնում են Արցախի ՊՆ-ից։ "저녁에, 다시 한번 국제 인도주의법의 규범을 위반하면서 적군은 수도 스테파나게르뜨를 포함하여 민간마을에 포격을 가하였습니다. 현재, 지역적으로 중요한 전투가 전선의 모든 방향에서 진행되고 있습니다. 방위군 부대는 성공적으로 적군의 공격행위를 막아내고 있으며 작전-전술상황을 통제하고 있습니다."라고 아르차흐 국방부는 전해왔다.

 

 

 

Հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկան. 남쪽 방향에서 파괴된 적군의 장갑차

 

- ջախջախել = ուժգին հարվածով մի բան փշրել 강한 타격으로 어떤 것을 부수다

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկան հայկական զինված ուժերի ձեռքում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, զինտեխնիկայի բացառիկ կադրերը հրապարակել է Banak.info-ն: 예레반, 10월 24일, 아르멘프레스: 아르차흐의 남쪽 방향에서 파괴된 적군의 장갑차는 아르메니아 군대의 손에 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, Banak.info는 장갑차의 이례적인 장면은 공개하였다. 

 

- բացառիկ 이례적인, 독특한

 

Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել: 앞서, 아르메니아 공화국의 국방부 대변인 슈샨 스테파니안은 남쪽 방향에서 아르메니아 군의 성공적인 작전으로 인해 적군의 특수목적부대, 9대의 차량, 그리고 여러 군 장비를 파괴하였다고 전해왔다. 

 

 

 

 

 

 

Սոցիալական հարթակների որոշ հայտարարություններում նկատվում է ադրբեջանական հետք. ՀՀ ԱԱԾ: 소셜 플랫폼의 일부 발표에서 아제르바이잔의 흔적이 목격되었다. - 아르메니아 공화국의 국가안보국

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ինչպես «upwork.com», «toptal.com», «freelancer.com», այնպես էլ տարաբնույթ մասնավոր ծառայություններ առաջարկող կամ պահանջող այլ համանման հարթակներում տեղադրվում են հայտարարություններ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առանձին տարածքներում, իբր զբոսաշրջության նպատակով, նկարահանումներ իրականացնելուն և այդ տեսանյութերը որոշակի հասցեներով առաքելուն ուղղված վճարովի աշխատանքների վերաբերյալ: Ավելին, նշված հարթակներում հայտարարություններ են տեղադրվում նաև ՀՀ բջջային հեռախոսահամարների քարտեր և սոցիալական ցանցերի (հիմնականում՝ www.facebook.com) էջեր գնելու վերաբերյալ: 예레반, 10월 24일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국가안보국은 "upwork.com", "toptal.com", "freelancer.com" 뿐만 아니라 다양한 개인서비스를 제공하거나 요구하는 기타 유사 플랫폼에서 아르메니아 공화국과 아르차흐 공화국의 개별 지역에서, 표면상 관광을 목적으로 한, 촬영하고 그 영상을 특정 주소로 전달하기 위한 유료 작업에 대한 공지를 게재한다고 알려왔다. 게다가, 언급된 플랫폼에서 아르메니아 공화국의 휴대폰 전화번호카드와 소셜 네트워크 (주로, www.facebook.com)의 페이지를 구매하는 것에 관한공지가 게재되고 있다.

 

- տեղեկացնել 알려오다

- տեղադրել 게시하다

- զբոսաշրջություն 관광

- առաքել 전달하다

 

«Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նշված հայտարարություններում բացահայտ նկատելի են ադրբեջանական հետքի մասին վկայող նախանշաններ: Հատկանշական է, որ վերոնշյալ և նմանատիպ այլ հարթակներում պատվեր կատարողները, աշխատելով նույն նախագծի շուրջ, չեն ճանաչում միմյանց և յուրաքանչյուրը տեղեկացված չէ մյուսի կողմից կատարվող աշխատանքից: Նշված հանգամանքը պատվիրատուին թույլ է տալիս ստացված նյութերը համադրել իր ցանկությամբ ու համացանցում կիրառել Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ապատեղեկատվություն տարածելու, խուճապային տրամադրություններ ձևավորելու՝ մեկ միասնական նպատակով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ: 조사결과, 언급된 공지에서 분명하게 아제르바이잔의 흔적에 대해 보여주는 징후가 밝혀졌습니다. 위에서 언급하고 유사한 다른 플랫폼에서 동일 프로젝트를 작업하는 주문자들은 서로를 알지 못하며 각자는 다른이에 의해 수행된 작업에 대해 알지 못합니다. 언급된 상황은 주문자로 하여금 받은 자료를 그의 의도대로 합치도록 허락하며 인터넷에서 아르메니아 공화국과 아르차흐 공화국에서 잘못된 정보를 확산하고, 공포분위기를 조성하는 등 단일목적으로 사용되었습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 국가안보국의 게시글에 명시되었다.  

 

- համադրել = զուգորդել 결합하다, 합치다 

 

Նկատի ունենալով վերը նշված հանգամանքը՝ ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ անհայտ ծագումով օգտատերերի ու պատվիրատուների համար, համապատասխան վարձավճարի դիմաց, նմանօրինակ տեսաձայնագրություններ իրականացնելու, բջջային հեռախոսահամարներ վաճառելու առաջարկներին արձագանքելուց, քանի որ դրանք կարող են ուղղորդված լինել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և օգտագործվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող գործողությունների համար: 위에서 언급된 상황을 고려하여, 국가안보국은 출처를 알 수 없는 이용자와 주문자에게 상응하는 돈을 받고 그와 유사한 동영상을 제작하거나, 휴대전화번호를 판매하도록 제안에 응답하는 것을 자제할 것을 촉구하였다. 왜냐하면 그것들은 아제르바이잔 특수기관에 의해 지시되고 아르메니아 공화국과 아르차흐 공화국의 안보에 피해를 주는 작전에 이용되어질 수 있기 때문이다. 

 

- զերծ մնալ 자제하다

- անհայտ ծագումով 출처를 알 수 없는

 

 

Թուրքիան արցախյան ռազմաճակատ է տեղափոխել 1200 հատուկ ջոկատայինի. Wargonzo: 터키는 아르차흐 전선에 1200명의 특수부대를 보냈다. - Wargonzo

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Բաքու, այնուհետև ռազմաճակատ է տեղափոխել  թուրքական Քուրդիստանից իր 1200 լեռնային հատուկ ջոկատայինի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ռուս ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի Wargonzo նախագծի «Տելեգրամ»-ի ալիքը, վկայակոչելով Ստամբուլում իր աղբյուրները: 예레반, 10월 24일, 아르멘프레스: 터키는 1200명의 산악특수부대를 터키의 쿠르디스탄으로부터 바쿠로 보냈다. "아르멘프레스"가 전해온 바와 같이, 이에 대하여 러시아 군특파원 세묜 뻬고브는 Wargonzo 프로젝트의 "텔레그램" 채널에서 이스탄불에서의 소식통을 인용하며 보도하였다. 

 

«Նրանք գործում են Արցախի լեռնային տեղանքներում: Թուրքիայից եկած մասնագետները ստիպված են փոխարինել ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներին, որոնք չեն դիմանում լեռնային զանգվածներում աշխարհազորայինների հետ ուղիղ մարտական բախմանը: Խոսքը նախևառաջ հարավային ռազմաճակատի և Ջեբրայիլ-Հադրութ ուղղության մասին է»,- ասված է հաղորդագրությունում: "그들은 아르차흐의 산악지역에서 활동하고 있습니다. 터키에서 왔던 전문가들은 산악지역에서 의용군과의 직접적인 전투충돌을 견디지 못하는 아제르바이잔 특수부대와 교체하도록 강요받고 있습니다. 우선 남쪽 전장과 제브라일-하드루트 방향에 대한 이야기가 나오고 있습니다."라고 게시글에는 명시되었다. 

 

- զանգված 덩어리, 동일한 주체의 집합체

- աշխարհազոր 의용군

- նախևառաջ 우선

 

 

Ադրբեջանական ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգի խոցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ: 아제르바이잔의 TOC-1A 중단거리 다연장 시스템의 관통. -영상

 

- ՏՕՍ-1Ա = TOC-1A 중단거리 다연장로켓시스템

- խոցում 관통

 

출처 : 위키피디아

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության «Զինուժ Մեդիա»-ն հրապարակել է Ադրբեջանի համազարկային կրակի ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգի խոցման տեսանյութ: 예레반, 10월 24일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국방부 "군사미디어"는 아제르바이잔의 다연장 로켓의 TOC-1A 중포 시스템을 관통하는 영상을 공개하였다. 

 

Հայկական միասնական տեղեկատվական հարթակը հոկտեմբերի 23-ին հրապարակել էր ադրբեջանական կորուստների տվյալներ, որոնց համաձայն՝ այդ պահի դրությամբ հակառակորդը կորցրել էր ընդհանուր առմամբ 206 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 588 զրահատեխնիկա, 4 ՏՕՍ: 아르메니아 합동정보플랫폼은 10월 23일에 아제르바이잔의 피해자료를 공개하였다. 그에 따라, 현재시각으로 적군은 총 206대의 드론, 16대의 헬리콥터, 24대의 항공기, 588대의 장갑차, 4대의 다연장로켓시스템을 잃었다. 

 

 

 

 

 

 

Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք․ Թորոսյանը կոչ է անում պահպանել հակահամաճարակային կանոնները: 의사들은 현재 병사들에게 필요합니다. 토로시안은 전염병 예방수칙을 준수할 것을 촉구하고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քաղաքացիներին հորդորում է պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները։ 예레반, 10월 24일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 보건부 장관 아르센 토로시안은 시민들에게 모든 전염병예방수칙을 준수할 것을 권고하였다. 

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Թորոսյանի հայտարարությունը տարածել է Առողջապահության նախարարության «Ֆեյսբուքի» էջը։ "아르멘프레스"가 알려온 바에 따르면, 토로시안은 보건부의 "페이스북" 페이지에 성명을 배포되었다.

 

«Կորոնավիրուսային հիվանդության թվերն օրեցօր աճում են զգալի տեմպերով: Այսօր հաստատվել է հիվանդության 2213 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի: Առավոտյան ժամը 9-ի դրությամբ 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք: Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցող բուժառուներին: "코로나바이러스 질환의 수가 날마다 상당한 속도로 증가하고 있습니다. 오늘 2213건의 새로운 질병사례가 보고되었습니다. 전체적으로 현재 약 800명의 시민이 위독한 상태에 있습니다. 아침 9시경 388명의 시민이 입원해야합니다. 침상은 현재 어렵게 의사의 도움을 필요로 하는 환자들을 충족시키고 있습니다. 

 

- օրեցօր 날마다, 날로

- բուժառու 환자

- բավարարել 충족시키다. 만족시키다

 

Սիրելի՛ ժողովուրդ, խնդրում և կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները: Ավելին` դիտողություն արեք բոլոր այն մարդկանց, որոնք չեն հետևում դրանց` վտանգելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: 친애하는 국민여러분, 모든 전염병예방수칙을 준수하시기를 촉구하며 부탁드립니다. 또한 당신과 당신의 친척들의 건강을 위협하면서 그것들을 따르지 않는 모든 사람들에게 말하십시오. 

 

- դիտել 보다, 견해를 밝히다 -> դիտողություն 관찰, 언급

 

Թո'ւյլ տվեք բժշկական անձնակազմին զբաղվել մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների տարհանմամբ և բուժմամբ: 의료진이 전투활동으로 인해 부상을 입은 군인과 민간인을 후송하고 치료에 전념할 수 있도록 해주십시오. 

 

- բժշկական անձնակազմ 의료진

- տարհանում 대피, 피난, 후송

 

Կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան: Ամուր պահենք թիկունքն ու չմոռանանք, որ բժիշկներն այս պահին զինվորներին են պետք»,- հայտարարարել է Թորոսյանը։ 마스크를 쓰고, 사회적 거리두기를 유지하고 손을 청결하게 하십시오. 후방을 튼튼하게 지키고 의사들은 현재 군인들에게 있어야한다는 것을 잊지마십시오." 라고 토로시안은 발표하였다. 

 

 

Ադրբեջանն ունի 6614 զոհ և սպառազինության նոր կորուստներ: 아제르바이잔은 6614명의 사망과 새로운 군장비의 손실을 입었다. 

 

 

출처 : Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանն ունեցել է կենդանի ուժի 6614 կորուստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական միասնական տեղեկատվական հարթակը հրապարակել է ադրբեջանական կորուստների նոր տվյալներ, որոնց համաձայն՝ հակառակորդը կորցրել է ընդհանուր առմամբ 217 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 600 զրահատեխնիկա, 4 ՏՕՍ: 예레반, 10월 24일, 아르멘프레스: 아르차흐에 맞서 9월 27일부터 촉발된 대규모 침략과 군사행위로 인해 아제르바이잔은 6614명의 인력손실을 입었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 합동정보플랫폼은 아제르바이잔의 새로운 손실자료를 공개하였다. 그에 따르면, 적군은 총 217대의 드론, 16대의 헬리콥터, 24대의 항공기, 600대의 장갑자, 4대의 다연장로켓시스템을 잃었다. 

 

Վերջին օրվա ընթացքում խոցվել էր ևս 11 ԱԹՍ, 12 զրահատեխնիկա, կա 75 զոհ. այս տվյալներն արդեն ներառված են ընդհանուր թվերում: 최근 며일동안 11대의 드론, 12대의 장갑차가 또한 격추당했으며, 75명의 사망자가 있고, 이 자료는 이미 총계에 포함되어 있다. 

 

 

 

Պատերազմական հանցագործություն. BBC-ն հետաքննել է հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը: 전쟁범죄. BBC는 아르메니아 전쟁포로에 대한 처형비디오를 조사하였다. 

 

- ռազմագերիներ 전쟁포로 -> գերիներ 포로

- հետաքննել 조사하다

- գնդակահարություն 처형, 사형(집행)

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրիտանական հեղինակավոր BBC-ն հետաքննել է ադրբեջանցի հատուկ ջոկատայինների կողմից հայ ռազմագերիներին գերեվարելու, ապա սպանության տեսանյութերը՝ փաստելով, որ հրաման տվող զինվորականը խոսում է ադրբեջանական շեշտադրմամբ ռուսերենով, իսկ սաղավարտը, զենքը, որ կրում են, ադրբեջանական բանակինն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ BBC-ն մասնավորապես նշել է, որ Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ սպանվածները 73-ամյա Բենիկ Հակոբյանն ու 25-ամյա Յուրի Ադամյանն են: 예레반, 10월 24일, 아르멘프레스: 영국의 권위있는 BBC는 아제르바이잔 특수부대에 의한 아르메니아 전쟁포로를 붙잡고 이후 살인하는 영상을 조사하였으며, 명령을 내린 군인은 아제르바이잔 억양으로 러시아어로 말하고 있으며, 착용하고 있는 헬멧과 무기는 아제르바이잔 군의 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, BBC는 특히, 아르메니아 당국은 피살자가 73세의 베니크 하꼬비안과 25세의 유리 아다미안이라고 밝혔다고 언급하였다. 

 

- գերեվարել 붙잡다 

- սպանություն 살인

- շեշտադրում = շեշտադրելը 억양 = շեշտ դնել 강조하다 = շեշտել

- սաղավարտ 헬멧

 

BBC- ն ուսումնասիրել է տեսանյութերը և հաստատել, որ դրանք նկարահանվել են հոկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակում Արցախում՝ Հադրութում, որտեղ բախումներ են տեղի ունեցել: Նշվում է նաև, որ գերեվարելու տեսանյութում զինվորներից մեկը գերիների հետ խոսում է ռուսերեն, սակայն ադրբեջանական ծանր շեշտադրմամբ, իսկ մյուս զինվորականի հետ՝ հենց ադրբեջաներեն: BBC- ն հաստատել է, որ երկու տեսանյութերում էլ հրաման տվողը բնիկ ադրբեջանախոս է, նկատել նաև, որ առաջին տեսանյութում գերեվարվածները կարծես նույն մարդիկ են, ինչ երկրորդում երևացող գնդակահարվածները, քանի որ կրում են նույն հագուստը: BBC-ն նշել է նաև, որ բրիտանական Bellingcat հետաքննական լրագրության մասնագիտական հարթակն արդեն բացահայտել է, որ տեսանյութում երևացող զենքերը և սաղավարտները իսկապես օգտագործվել են ադրբեջանական բանակում: BBC는 영상을 조사하고 그것들이 충돌이 발생한 아르차흐의 하드루트에서 10월 9일에서 15일사이에 촬영되었음을 확인하였다. 캡쳐영상에서 군인들중 한명은 포로와 러시아어로 말하지만 아제르바이잔의 억양이 강하였으며 다른 군인들과 아제르바이잔어를 사용하고 있다고 언급하였다. BBC는 두개의 영상에서도 명령을 내린 자는 아제르바이잔 원어민이라는 것을 확인하였으며 첫번째 영상에서 피살자들은 두번째 영상에 등장하는 총살당한 사람들과 같은 사람으로 보이는데 이는 동일한 유니폼을 입고 있었기 때문이라고 언급하였다. BBC는 영국의 Bellingcat 탐사보도 전문플랫폼은 이미 영상에서 등장하는 무기와 헬멧이 실제로 아제르바이잔 군대에서 사용되었음을 밝혔다고 언급하였다. 

 

- բնիկ = տեղաբնիկ 토착의, 원어민의

- գնդակահարված -> գնդակահարում = գնդակահարելը = հրազենով մահապատժի ենթարկել 총살(집행)

 

BBC-ն տեսանյութի առնչությամբ խոսել է բրիտանական ռազմական հետախուզության նախկին սպայի հետ: Ռազմական հետախուզության սպան, որն անվտանգության նկատառումներից ելնելով համաձայնել է խոսել անանունության պայմանով, ասել է, որ հիմքեր չի տեսնում ենթադրելու, որ տեսանյութը կեղծ է` չնայած նրան, որ ադրբեջանական կողմը տեսանյութն ակտիվորեն տարածելուց հետո փորձում էր հավաստիացնել, որ կեղծ է: «Սրանք իրական փամփուշտներ են, սա իսկական սպանություն է, և ես հիմք չեմ տեսնում ենթադրելու, որ դա բեմադրված է», - ասել է սպան։ BBC는 영상에 대해 이전 영국의 군사첩보장교와 이야기를 나누었다. 안전을 고려하여 익명으로 말하는데 동의한 안보군사첩보장교는 비록 아제르바이잔 측이 영상을 적극적으로 유포한 후 그것이 가짜라고 확언하려 노력했지만 영상이 가짜라고 가정할 이유가 없다고 말하였다. "이것들은 실제 총알이고 이것은 진짜 살인이며 나는 그것이 일부러 꾸민 것이라 가정할 이유가 없습니다."라고 장교는 말했다. 

 

- սպա 장교

- նկատառում = նկատի առնելը 고려하다

- ենթադրել 가정하다 -> հիմքեր չի տեսնում ենթադրելու, որ ~라고 가정할 이유가 없다

- հավաստիացնել 장담하다, 확언하다

- փամփուշտ 총알

- բեմադրված 일부러 꾸민

 

BBC-ն շեշտել է նաև, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես Ադրբեջանի կողմից երկու ռազմագերիների սպանության տեսանյութը որակել է որպես «անհերքելի ռազմական հանցագործություն»: Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն էլ BBC- ին հայտնել է, որ տեսանյութերի երկու տղամարդիկ տեղացիներ են: Նա ասել է, որ Բենիկ Հակոբյանը զինվորական չի եղել, եղել է քաղաքացի՝ Հադրութից, իսկ Յուրի Ադամյանը, ամենայն հավանականությամբ, զինծառայող է եղել հարևան գյուղից: BBC는 아르메니아의 인권옹호자 아르만 타토얀이 공식적으로 아제르바이잔에 의해 두명의 전쟁포로의 살인영상을 "거부할 수 없는 전쟁범죄"로써 규정하였다고 강조하였다. 아르차흐의 인권옹호자 아르딱 베글라리안도 BBC에 영상의 두 남자는 토착민이라고 밝혓따. 그는 베닉 하꼬비안은 군인도 아니었으며 하드루트출신의 시민이었고, 유리 아다미안은 이웃마을의 군인일 가능성이 높다고 말했다. 

 

- որակել = սահմանել որակավորումը 규정하다

 

Լրատվամիջոցը հիշեցրել է նաև, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարել է, որ ստացել է տեսանյութը և հետաքննելու է մարդու իրավունքների բոլոր ենթադրյալ խախտումները: 언론매체는 유럽평의회의 인권위원회는 영상을 받았고 모든 인권침해혐의를 조사할 것이라고 밝혔다고 강조하였다. 

 

- 관련뉴스

 

https://www.bbc.com/news/world-europe-54645254

 

Nagorno-Karabakh conflict: 'Execution' video prompts war crime probe

A video posted on social media appears to show the execution of two Armenian prisoners by troops from Azerbaijan.

www.bbc.com

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արցախի Մարտունի քաղաքը օրվա ընթացքում հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է: 아르차흐의 마르뚜니 시는 낮동안 적군에 의해 여러 차례 포격을 받았다. 

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Մարտունի քաղաքը հոկտեմբերի 24-ին հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը։ 예레반, 10월 24일, 아르멘프레스: 아르차흐의 마르뚜니 시는 10월 24일에 적군에 의해 여러차례 포격을 받았다. "아프멘프레스"와 인터뷰에서 이에 대하여 마르뚜니 지역행정부의 수장 대변인 바딤 다니엘리안은 말했다. 

 

- շրջվարչակազմ = շրջանի վարչակազմ 지역행정부

- վարչակազմ 정부의 행정구역

 

«Օրվա ընթացքում քաղաքը մի քանի անգամ ռմբակոծվել է։ Բարեբախտաբար, ավերածություններ և քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ չկան»,- ասաց Դանիելյանը։ "낮동안 도시는 여러차례 포격을 당하였습니다. 다행히, 파괴와 민간인들 사이에 사망자와 부상자는 없습니다."라고 바니엘리안은 말했다. 

 

Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալը նշեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է։ 마르뚜니 지방행정부 수장의 대변인 현재 상황은 차분하다고 언급하였다. 

 

 

Հակառակորդը ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը: 적은 군용기를 운용하여 마르따게르뜨시를 폭격하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից: 예레반, 10월 24일, 아르멘프레스: 낮동안 아제르바이잔은 아르차흐 공화국의 민간거주지를 화력을 가하였다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 합동정보센터에서 알려왔다. 

 

Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։ 
Grad와 Smerch 부대로부터 마르뚜니 시와 인근 타하바르뜨 자치단체를 포격하였다. 

 

Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։ Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։ 오후에는 재차 군용기를 운용하여 마르따게르뜨시를 폭격하였다. 인명피해는 없으며, 파괴는 명확해지고 있다. 

 

 

Առաջնագծում թեժ մարտեր չեն ընթացել. չեզոքացվել է հակառակորդի դիվերսիոն խումբ. ՔԱՐՏԵԶ: 최전선에서 치열한 전투가 진행되지 않았다. 적군의 파괴조는 무력화되었다. 지도

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հոկտեմբերի 24-ին ընդհանուր առմամբ թեժ մարտեր չեն ընթացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 24일, 아르멘프레스: 아르차흐와 아제르바이잔의 무력충돌 접촉선에서 10월 24일에 전체적으로 치열한 전투가 진행되지 않았다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 10월 24일에 열린 기자회견에서 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 말했다. 

 

«Հակառակորդը սկսել է մարտական գործողությունները հյուսիսային ուղղությամբ, թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր։ Կեսօրվա ընթացքում սկսել են ուժգին հրետանային հարվածներ հասցնել և եղել է փոխհրաձգություն։ Հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր չեն եղել»,- ասաց Հովհաննիսյանը։ "적군은 북쪽방향에서 전투행위를 시작하였으며 치열한 전투는 정오까지 없었습니다. 오후에는 강력한 포격을 시작하였으며 교전이 있었습니다. 남쪽방향에서도 치열한 전투는 없었습니다."라고 호브한니시안은 말했다. 

 

Նրա խոսքով՝ Մարտունիից դեպի հարավ և Հադրութից հյուսիսային հատվածներում՝ անտառներում և բնակավայրերի հարակից տարածքներում չեզոքացվել է դիվերսիոն հետախուզական խումբ, սակայն այդ հատվածում մարտերը դիվերսիոն խմբերի դեմ դեռ շարունակվում են։ 그의 말에 따르면, 마르뚜니의 남쪽과 하드루트의 북쪽 지역에서 숲과 거주지 인근 지역에서 파괴첩보조가 무력화되었지만 이 지역에서 파괴조에 맞서 전투가 여전히 계속되고 있다. 

 

«Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակվողական գործողություններ իրականացնել՝ փոքր օջախային գրոհների տեսքով, կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ։ Մի քանի անգամ կատարած փորձերը կանխվել են և հետ են շպրտվել, որոշ վայրերում հակառակորդը ունեցել է նահանջ։ Խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլային և զրահային տեխնիկա»,- ասաց Հովհաննիսյանը։ "적군은 소규모 집중공격의 형태로, 다양한 유형의 기술을 운용하면서 여러차례 공격행위를 수행하려 노력하였습니다. 여러차례 행하여진 시도는 막혔으며 퇴각하였습니다. 어떤 장소에서 적군은 후퇴했습니다. 여러 대의 차량과 군장비가 격추당했습니다.'라고 호브한니시안은 말했다. 

 

 

 

 

 

Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ է մղում 72 հավանում ունեցող էջով. Ալիևի անփառունակ ֆեյքերը: 아제르바이잔은 72명의 "좋아요"와 정보전쟁을 벌이고 있다. - 알리에프의 불명예스러운 가짜들. 

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի կողմից լայնորեն աջակցվող պատերազմին զուգահեռ Ադրբեջանն ակտիվացրել է նաև սոցիալական ցանցերում իր ֆեյքերի բանակը, որին ամեն օր ավելանում են նոր կեղծ օգտահաշիվներ ու էջեր:  «Արմենպրես»-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը, որոնք ստեղծվել են պատերազմի ընթացքում կամ դրանից որոշ ժամանակ առաջ և տարածում են ակնհայտ կեղծ տեղեկատվություն: 예레반, 10월 24일, 아르멘프레스: 아르차흐를 향한 아제르바이잔이 촉발하고 터키에 의해 광범위하게 지원되고 있는 전쟁과 병행하여 아제르바이잔은 소셜네트워크에서 하루종일 새로운 가짜 계정과 페이지를 추가하고 있는 그의 가짜군대를 활성화하였다. "아르멘프레스"는 전쟁중이나 그 이전에 생성되고 분명한 거짓정보를 확산시키고 있는 것들중 일부를 선별하였다.  

 

 

- սանձազերծել = սանձից աղատել 굴레를 떼어내다

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստեղծած ֆեյքերը գրավել են անգամ «Ֆեյսբուք»-ի ղեկավարության ուշադրությունը: Դեռ հոկտեմբերի 9-ին «Ֆեյսբուք»-ը ջնջել է Ադրբեջանի հետ կապված 589 հաշիվ, 7906 էջ և  Instagram-ի 447 հաշիվ: Ընկերության պաշտոնական հայտարարությունում նշվել էր, որ փակված էջերի կողմից արված մեկնաբանությունները հաճախ վերաբերել են տեղական և տարածաշրջանային նորություններին և իրադարձություններին, կառավարության քաղաքականությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, Լեռնային Ղարաբաղում նախորդ սրման ժամանակ Հայաստանի գործողություններին, Իլհամ Ալիևի և «Նոր Ադրբեջան» կուսակցության գովեստներին: «Նրանք քննադատել են նաև ընդդիմությանը, որի առաջնորդները մեղադրվել են դավաճանության մեջ, և հերքել են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մեղադրանքները»,- նշվել է հայտարարությունում: 아제르바이잔 대통령 일함 알리예프가 조성한 거짓들은 심지어 "페이스북" 지도부의 관심을 끌었다. 10월 8일에 "페이스북"은 아제르바이잔과 관련된 589건의 계정, 7906건의 페이지와 인스타그램의 447건의 계정을 삭제하였다. 회사의 공식적인 논평에서 폐쇄된 페이지에 의해 행해진 댓글들은 종종 현지와 지역의 뉴스사건, 정부정책, 아르메니아와 아제르바이잔간 긴장상태, 나고르노-카라바흐에서 이전 악화시기에 아르메니아의 행동, 일함 알리예프와 "새로운 아제르바이잔" 정당에 대한 칭찬과 관련되었다고 언급되었다. "그들은 또한 지도자들이 반역죄로 기소된 야당을 비판하였고 아제르바이잔에서 인권침해협의를 부인하였습니다."라고 공지사항에서 언급되었다. 

 

- 관련 페이스북 공지사항

 

https://about.fb.com/news/2020/10/removing-coordinated-inauthentic-behavior-september-report/ 

 

Removing Coordinated Inauthentic Behavior - About Facebook

We're publishing our findings about 10 networks — six operations we removed in September, most of which we already announced, and four new operations that we removed since October 1.

about.fb.com

 

- ջնջել 삭제하다

- մեկնաբանություն 논평, 댓글

- վերաբերել 관련맺다

- իրադարձություն 사건

- լարվածություն 긴장사태

- սրել 악화시키다, 날카로워지다

- գովեստ 칭찬

- քննադատել 비판하다

- ընդդիմություն 야당

 

Այսօր էլ սոցիալական ցանցերում դեռ մնացել են ադրբեջանական կեղծ հաշիվներ, որոնք փորձում են պատերազմական գործողությունների վերաբերյալ ապատեղեկատվություն տարածել: Ստորև՝ դրանցից մի քանիսը. 오늘도 소셜네트워크에서 아제르바이잔의 가짜계정이 여전히 있으며 그것은 전쟁행위에 대한 잘못된 정보를 확산하고 있다. 아래는 그것들중 일부이다. 

 

 

Eu News and Middle east News : EU뉴스와 중동뉴스

Առաջին հայացքից եվրոպական լրատվամիջոցի «Ֆեյսբուք»-ի էջ հիշեցնող այս օգտահաշիվն իրականում ադրբեջանական է: Դժվար չէ այդ մասին գլխի ընկնել մի քանի հրապարակման ծանոթանալով: Այն տարածում է ակնհայտ պրոադրբեջանական և պրոթուրքական նյութեր, սակայն դրանք այնքան են իրականությունից հեռու, որ էջի հրապարակումներին հետևելով` կարելի է կարծել, թե Ադրբեջանն ու Թուրքիան գրավել են ողջ Եվրոպան և Ասիան ու շարժվում են դեպի Ամերիկա մայրցամաք: 언뜻보기에는 유럽언론매체의 "페이스북" 페이지로 연상되는 이 계정은 실제로 아제르바이잔에 의한 것이다. 이에 대하여 여러 게시글에 익숙해지면 그에 대하여 알아차리는데 어렵지 않다. 그것은 명백하게 친아제르바이잔과 친터키 성향을 유포하고 있지만 그것들은 페이지의 게시글을 따라가보면 아제르바이잔과 터키가 모든 유럽, 아시아를 점령하고 아프리카 대륙으로 이동하고 있다고 생각할 수 있는현실과는 동떨어져 있다. 

 

- Առաջին հայացքից 언뜻보기에는

- հիշեցնել 상기시키다, 연상되다

- գլխի ընկնել 이해하다, 알아차리다

- մայրցամաք 대륙

 

 

 

출처 : 아르멘프레스

 

 

Ուշագրավ է, որ էջն ունի շուրջ 2.5 տարվա պատմություն: Այն ստեղծվել է 2018թ. ապրիլի 21-ին, սակայն ունի ընդամենը 270 հավանում և 300 հետևորդ: Ադրբեջանի մոտ 10 մլն բնակչության հետ համեմատած, այնքան էլ հուսադրող թվեր չեն: 페이지가 대략 2.5년의 역사를 가지고 있음이 주목된다. 그것은 2018년 4월 21일에 만들어졌지만 전체 270개의 좋아요와 300명의 팔로워를 가지고 있다. 아제르바이잔의 약 1천만명의 인구와 비교하면, 그렇게 고무적인 수는 아니다.  

 

- ուշագրավ = ուշադրություն գրավող 관심을 끄는

 

News Armenia 뉴스 아르메니아

 

Չնայած, որ էջի անվանումն է «Լուրեր Հայաստան», իսկ գլխավոր նկարը հայկական եռագույնն է, այնուամենայնիվ, այն դարձյալ ադրբեջանական ֆեյք է: Այն նույնպես ադրբեջանցիներին առանձնապես հետաքրքիր չէ, այդ մասին են վկայում էջի հավանումների ու հետևորդների թվերը: 비록, 페이지의 제목이 "뉴스 아르메니아"이고 프로필 사진이 아르메니아의 삼색이지만 그것은 아제르바이잔의 가짜이다. 그것은 심지어 아제르바이잔들에게 조차도 그다지 인기가 없다. 그에 대하여 페이지의 좋아요와 팔로워 수가 증명한다.  

 

- այնուամենայնիվ 그렇지만

- առանձնապես 그다지

 

 

 

 

 

 

Ապատեղեկատվություն և հայերի նկատմամբ ատելության խոսք տարածող էջը ստեղծվել է 2020թ. հոկտեմբերի 12-ին, Արցախում ընթացող պատերազմի ժամանակ: 12 օրվա ընթացքում կարողացել է ձեռք բերել ընդամենը 476 հավանում և 641 հետևորդ: Էջի հրապարակումների տակ մեկնաբանություն գրողները հիմնականում հայ օգտատերերն են, որոնք կոչ են անում բոյկոտել ադրբեջանական հաշիվը: 잘못된 정보와 아르메니아인을 향한 증오섞인 말을 확산하고 있는 페이지는 아르차흐에서 진행중인 전쟁기간동안인 2020년 10월 12일에 생성되었다. 12일 동안 전체 476개의 좋아요와 641명의 팔로워를 획득하였따. 페이지의 게시물에 있는 댓글의 작성자는 주로 이 아제르바이잔 계정을 보이콧을 촉구하고 있는 아르메니아 이용자이다. 

 

Azerbaijani Armed Forces - Azərbaycan Silahlı Qüvvələri 아제르바이잔 군대

 

«Ադրբեջանի Զինված ուժեր» անվանումը կրող էջը մեկն է նրանցից, որ ստեղծվել է պատերազմի օրերին` 2020թ. հոկտեմբերի 10-ին: Այն ակնհայտ նպատակ ունի ապատեղեկատվություն տարածել ռազմական գործողությունների վերաբերյալ: Չնայած էջի համեմատաբար նոր լինելուն, բազմաթիվ են պրոթուրքական և պրոադրբեջանական հրապարակումները: "아제르바이잔 군대"의 제목을 가지고 있는 페이지는 2020년 10월 10일에 전쟁기간중 생성된 것들중 하나이다. 그것은 군사행위에 대한 잘못된 정보를 확산하려는 분명한 목적을 가지고 있다. 비록 페이지가 비교적 새로운 것임에도 불구하고 친터키 및 친아제르바이잔의 게시물이 많다. 

 

 

출처 : 아르멘프레스

 

Էջը կառավարողների համառ ջանքերն ապարդյուն են անցնում. երկու շաբաթվա գոյության ընթացքում այն հասցրել է ունենալ միայն 72 հավանում և 100 հետևորդ: 페이지 관리자의 지속적인 노력은 헛되이 되고 있다. 2주동안 그것은 단지 72개의 좋아요와 100명의 팔로워를 가지는데 그쳤다. 

 

Остановим героизацию нацизма 남겨진 나찌즘의 영웅주의

 

Շուրջ 10 մլն բնակչություն ունեցող պետության համար «բավականին մեծ» լսարան ունի «Остановим героизацию нацизма» էջը: Այն ստեղծվել է 2020թ. ապրիլի 20-ին և ունի 1483 հավանում ու 1538 հետևորդ, և սա այն պայմաններում, որ էջը կառավարողները գումար չեն խնայում հրապարակումների վրա գովազդ տեղադրելու համար: Ադրբեջանական այս էջը զուր ժամանակ է վատնում` փորձելով վատաբանել Թուրքիայի սարսափ Գարեգին Նժդեհին և Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններին: "남겨진 나찌즘의 영웅중의" 페이지는 대략 천만명의 인구를 가진 국가를 위한 "충분히 많은" 청중을 가지고 있다. 그것은 2020년 4월 20일에 생성되었으며 1483개의 좋아요와 1538명의 팔로워를 가지고 있으며 이것은 페이지에서 관리자가 게시물을 광고하는데 있어 비용을 아끼지 않기 때문이다. 아제르바이잔의 이 페이지는 터키의 공포 가레긴 느주데흐와 아르메니아 공화국의 현 정부를 비방하는데 시간을 헛되이 낭비하고 있다. 

 

- կառավարողներ 관리자

- գովազդ 광고

- զուր 헛되이

- վատաբանել 비방하다

- սարսափ 무서운, 공포

- Գարեգին Նժդեհ 가레긴 느주데흐 : 아르메니아의 군인

 

출처 : 아르멘프레스

 

Սոցիալական տարբեր ցանցերում նմանատիպ էջերը բազմաթիվ են, սակայն գրեթե ամեն օր արգելափակվում են հայ իրական օգտատերերի կողմից: Տեղեկատվական ճակատում Ադրբեջանը վաղուց պարտվածի կարգավիճակում է: Արդարության համար պետք է նկատել, որ դժվար է «մարտնչել», երբ ավելի քան 2.5 մլրդ ակտիվ օգտատեր ունեցող «Ֆեյսբուք»-ում գործում ես 72 հավանում ունեցող էջով: 다양한 소셜네트워크에서 유사한 페이지가 많지만 거의 매일 아르메니아의 실제 사용자에 의해 차단되고 있다. 정보면에서 아제르바이잔은 오래전에 패배자의 지위에 있다. 공평하게 말해서 25억명 이상의 활동적인 이용자를 가진 "페이스북"에서 72개의 좋아요를 가진 페이지를 운용할 때 "싸우기"는 어려운 것이다.  

 

- պարտված 패배자

- մարտնչել 싸우다

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments