휴먼노마드

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 26일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 26일자)

LifeChallenger 2020. 10. 26. 15:21
반응형

출처 : 픽사베이

 

 

 

ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարաներն ու ՄԽ համանախագահները հոկտեմբերի 29- ին կհանդիպեն Ժնևում: 아르메니아와 아제르바이잔 외무부장관과 민스크 그룹의 공동의장은 10월 29일에 제노바에서 만날 것이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հերթական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, Ժնևում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է համանախագահների համատեղ հայտարարությունում: 예레반, 10월 26일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 외무부 장관 조흐라프 므나차까니안, 아제르바이잔 외무부장관 제이훈 바이라모프와 유럽안보협력기구 민스크 그룹의 공동의장의 이고르 포포브(러시아), 스테판 비스꼰틴(프랑스)와 엔드류 쇼페르(미국)은 10월 29일, 제노바에서 추가적인 회담을 갖을 것이다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 공공의장의 공동선언문에 명시되었다. 

 

«Հոկտեմբերի 24-ին համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև մասնակցել են արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ համատեղ հանդիպմանը: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը: "10월 24일에 공동의장들은 워싱턴에서 아르메니아 외무부장관 조흐라프 므나차까니안과 아제르바이잔 외무부장관 제이훈 바이라모프와 만났을 뿐만 아니라 외무부장관들과 미국 국무차관 스티븐 비건과 공동회담에 참석하였습니다. 회담에는 또한 유럽안보협력기구 회장의 개인대변인 안제이 까스프르쉬치브도 참석하였습니다. 

 

Համանախագահները կողմերին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան համատեղ հայտարարության բոլոր ասպեկտների իրականացման ուղղությամբ՝ իրենց պարտավորություններին համապատասխան, որոնք վերահաստատել են հոկտեմբերի 18-ին Փարիզում: Համանախագահները նաև կողմերին հիշեցրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարության, ինչպես նաև Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Պոմպեոյի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանի համատեղ հայտարարության մասին: ԱՄն պետքարտուղար Մայք Պոմպեոն, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: 공동의장들은 양측에 10월 18일에 파리에서 재확인한 10월 10일의 모스크바 공동선언의 모든 측면의 이행에 관한 그들의 의무에 입각하여 즉각적인 조치를 취할 것을 촉구하였습니다. 공동의장들은 또한 양측에 미합중국 대통령 도날드 트럼프, 프랑스 대통령 에마누엘 마크롱 및 러시아 대통령 블라디미르 푸틴의 2020년 10월 1일 공동선언 뿐만 아니라 미합중국 국무장관 마이크 폼페이오, 러시아 외무부장관 세르게이 라브로프 및 프랑스 외무부장관 잔 이브레 드리안의 공동선언에 대해 상기시켰습니다. 미국 국무장관 마이크 폼페이오, 프랑스의 유럽외무부장관 잔 이브레 드리안 및 러시아 연방의 외무부장관 세르게이 라브로프는 양측에 즉시 군사행위를 중단하고 유럽안보협력기구 민스크그룹의 공동의장의 후원 아래 나고르노-카라바흐 분쟁의 해결에 관한 실질적인 협상을 촉구하였습니다. 

 

 

- ասպեկտ 측면, 국면

- պարտավորություն 의무

 

Ինտենսիվ քննարկումների ընթացքում համանախագահները և արտգործնախարարները քննարկել են անհապաղ հումանիտար հրադադարի իրականացումը, հրադադարի դիտարկման հնարավոր չափորոշիչները և հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն համապարփակ կարգավորման հիմնական էական տարրերի քննարկման նախաձեռնումը: Համանախագահները և արտգործնախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել Ժնևում հոկտեմբերի 29-ին՝ քննարկելու, ձեռք բերելու պայմանավորվածություն և սկսելու համաձայնեցված ժամկետներում իրականացնել բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հիմնական սկզբունքներին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ: 집중적인 논의과정에서 공동의장과 외무부장관들은 즉각적인 인도주의적 휴전의 이행, 휴전의 모니터링 가능한 기준 및 10월 10일의 공동선언에 따른 포괄적인 해결을 위한 핵심요소의 논의착수를 논의하였습니다. 공동의장들과 외무부장관들은 10월 29일 합의된 기간에 아제르바이잔 및 아르메니아 지도부에 의해 채택되어진 기본원칙에 따라 나고르노-카라바흐 분쟁의 평화로운 해결에 도달하기 위한 모든 조치의 이행을 논의하고, 합의를 시작하기 위해서 제노바에서 다시 만날 것을 합의하였습니다." 라고 성명에 명시되었다. 

 

- պայմանավորվածություն 합의

 

 

Ուժի մեջ է մտնում ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնությունը: 미국의 중재로 착수된 휴전협정이 발효되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ է մտնում ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։ 예레반, 10월 26일, 아르멘프레스: 10월 26일 아침 8시부터 미국의 중재로 시작된 사격중지협정이 발효되었다. 

 

Հոկտեմբերի 25-ին պայմանավորվածության մասին հայտարարեցին Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունները համատեղ հայտարարությամբ` ամփոփելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները։ 10월 25일에 협정에 대하여 아르메니아, 미국과 아제르바이잔 외무부들은 미합중국 국무차관 스티븐 비건과 아르메니아 및 아제르바이잔 외무부장관과 민스크 그룹의 공동의장들의 회담을 요약한 공동성명을 통해 발표하였다. 

 

- արտաքին քաղաքական գերատեսչություն 외무부

- ամփոփել 요약하다

 

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։ 아르차흐에 맞서 9월 27일부터 아제르바이잔, 터키와 용병-테러리스트의 지원으로 촉발된 군사행위과정에서 두차례, 10월 10일 러시아의, 10월 18일 프랑스의 중재로 휴전을 발표하였지만, 아제르바이잔은 발표된지 몇분이 지나 이를 위반하고 파괴적인 공격을 시작하였으며 최전선과 민간거주지를 포격하였다. 

 

Արցախյան կողմն անմիջապես հաստատել է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները` ողջունելով միջնորդների ջանքերը։ 아르차흐 측은 즉각적으로 중재자들의 노력을 환영하면 인도주의적 휴전 조건을 상호주의에 입각하여 준수할 준비를 재확인하였다.  

 

 

 

Հրադադարի խախտում. Ադրբեջանը հրետանային կրակ է վարել Արցախի դիրքերի ուղղությամբ: 휴전의 위반, 아제르바이잔은 아르차흐 진지를 향해 포격을 전개하였다. 

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ժամը 08:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: 스테파나게르뜨, 10월 26일, 아르멘프레스: 아제르바이잔 측은, 미국에서 체결된 인도주의적 휴전에 대한 협정을 심각하게 위반하면서 8시 45분경 아르차흐 북동쪽 전투기지를 향해 포격을 전개하였다. 

 

«Արմենպրե»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: "아르멘프레스"의 보도에 따라, 아르메니아 공화국의 국방부 대변인 슈샨 스테파니안은 그녀의 "페이스북" 페이지에 게재하였다. 

 

ԼՐԱՑՈՒՄ- Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ: 추가사항 - 추가적인 위반은 9시 10분경에 기록되었다. 적군은 남동쪽 방향에서 5발의 포탄을 발사하면서 진지를 표적으로 삼았습니다. 

 

 

Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը. Փաշինյան: 아르메니아 측은 계속해서 휴전체제를 엄격하게 준수하고 있다. -파쉬니안

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 예레반, 10월 26일, 아르멘프레스: 아르메니아 측은 계속하여 휴전체제를 엄격하게 준수하고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 발표하였다. 

 

ԱՄՆ-ում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 08:00-ին հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու առնչությամբ՝ ՀՀ վարչապետը հոկտեմբերի 26-ի վաղ առավոտյան ընդգծել էր. «Ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը»: 미국에서 체결된 협정에 따라 8시에 휴전체재가 발효된 것과 관련하여, 아르메니아 공화국의 총리는 10월 26일 이른 아침에 강조하였다. "어제 미국의 중재로 워싱턴에서 합의된 바와 같이, 아르메니아 측은 8시부터 완벽하게 휴전체재를 준수할 것입니다." 

 

 

 

Ադրբեջանը խախտելով հումանիտար հրադադարը` հարվածներ է հասցրել Մարտունու ուղղությամբ: 아제르바이잔은 인도주의적 휴전을 위반하면서 마르뚜니를 항해 공격을 가하였다. 

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 26-ին հրադադարի ռեժիմը խախտել է նաև Արցախի խաղաղ բնակավայրերում։ «Արմենպրես»-ին այս տեղեկացնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակներով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը»,- նշում են ԱԻՊԾ-ից: 스테파나게르뜨, 10월 26일, 아르멘프레스: 아제르바이잔 측은 10월 26일에 또다시 아르차흐의 민간거주지에서 휴전체재를 위반하였다. "아르멘프레스"에 아르차흐 국가 긴급사태청으로부터 알려왔다. "조금전 적은 인도주의적 목적으로 체결된 휴전에 대한 협정을 심각하게 위반하면서 마르뚜니 시에 군용기를 운용하였습니다." 라고 국가긴급사태청은 언급하였다.

 

 

Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է. Փաշինյան: 일부 도발에도 불구하고, 휴전은 전반적으로 유지되고 있다. - 파쉬니안

 

- պրովոկացիա 도발

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 예레반, 10월 26일, 아르멘프레스: 일부 도발에도 불구하고 휴전은 전반적으로 유지되고 있다. 이에 대하여 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 발표하였다. 

 

«Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է նա: "아르메니아 측은 계속해서 휴전체제를 고수하고 있습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 그는 강조하였다. 

 

- հավատարիմ մնալ 고수하다, 착 달라붙다

 

 

Ադրբեջանն ունի 6674 զոհ և սպառազինության նոր կորուստներ: 아제르바이잔은 6674명의 사망자와 새로운 군장비 손실이 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանն ունեցել է կենդանի ուժի 6674 կորուստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական միասնական տեղեկատվական հարթակը հրապարակել է ադրբեջանական կորուստների նոր տվյալներ, որոնց համաձայն՝ հակառակորդը կորցրել է ընդհանուր առմամբ 220 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 600 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ: 예레반, 10월 26일, 아르멘프레스: 아르차흐에 맞서 9월 27일부터 촉발한 대규모 침략 및 군사행위로 인해 아제르바이잔은 인력 6674명의 손실을 입었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 합동정보플랫폼은 아제르바이잔의 새로운 손실자료를 공개하였으며, 그에 따라, 적군은 전반적으로 220대의 드론, 16대의 헬리곱터, 24대의 항공기, 600대의 장갑차, 6대의 다연장로켓포를 잃었다. 

 

 

출처 : Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

 

 

 

Ադրբեջանը «Սմերչ»-ից հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: 아제르바이잔은 "Smerch"에서 로켓을 마르뚜니 지역의 자르다라센 마을을 향해 발사하였다. 

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: Այս մասին հայտարարում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: 스테파나게르뜨, 10월 26일, 아르멘프레스: 아제르바이잔은 "Smerch" 유형의 다연장로켓포에서 마르뚜니 지역의 자르다라센 마을을 향해 1발의 로켓이 발사되었다. 이에 대하여 아르차흐 공화국의 국방부는 발표하였다. 

 

«Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: "비록 미국에서 휴전에 대한 새로운 협정이 체결되었지만, 아제르바이잔 군은 남동지역에 주둔된 군대중 하나의 최전선 방향에서 공격을 시작하였으며 계속하여 민간거주지를 포격하고 있습니다. 특히 13시 50분경 적군은 "Smerch" 유형의 다연장로켓포에서 마르뚜니 지역의 자르다라센 마을을 향해 한발의 로켓을 발사하였습니다.  

 

ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՊՆ-ն: 방위군 부대는 방어전을 펼쳐 적군의 공격을 막고 출발지점으로 퇴각시킵니다." 라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 국방부는 밝혔다. 

 

 

 

Իրանը հատուկ նշանակության ուժեր և ռազմական տեխնիկա է ուղարկում ԼՂ-ի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման: 이란은 특수목적부대와 군장비를 나고르노-카라바흐 뿐만 아니라 나히체반과의 국경에 보내고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի հեղափոխության կորպուսը Մազանդարանի և Գիլյանի շրջանների հատուկ նշանակության ուժերն ու ռազմական տեխնիկա է ուղարկում Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական Azariha տելեգրամ ալիքը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Իրանի հեղափոխության կորպուսի ներկայացուցիչը, նշելով, որ Թեհրանը դա անում է երկրի հյուսիս-արևմտյան սահմանների երկայնքով օտարերկրյա ներկայությունից երկրի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար: 예레반, 10월 26일, 아르멘프레스: 이란 혁명 수비대는 마잔다란과 길리안 지역의 특수목적부대와 군사장비를 나고르노-카라바흐 뿐만 아니라 나히체반과의 국경으로 보냈다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이란의 Azariha 텔레그램 채널을 인용하여, 이에 대하여 기자와의 인터뷰에서 이란 혁명 수비대의 대변인은 테헤란이 나라의 북서쪽 국경을 따라 외국의 존재로부터 나라의 국가안보와 영토수호를 위하여 그것을 수행하고 있다고 언급하면서 밝혔다. 

 

«Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների ոչ մի փոփոխություն չի հանդուրժի»,- ասել է Իրանի ներկայացուցիչը։ "이란은 이 지역의 지정학적 국경의 변화를 용납치 않을 것입니다." 라고 이란의 대변인은 말했다. 

 

Ավելի վաղ, իրանական բաց աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին։ Իրանական IRNA գործակալությունը, հղում անելով «Sepahnews»-ին, նույնպես հայտնել է, որ ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ է Զաման» բրիգադը տեղակայվել է երկրի հյուսիսարևմտյան սահմաններին։ 앞서, 이란의 공개출처는 호다파린과 졸파 지역에서 이란의 이슬람 혁명 수비대에 의해 무기와 군사장비의 주둔과 관련하여 영상을 공개하였다. 이란의 IRNA 통신사는 "Sepahnews"를 언급하면서, 또한 이란 혁명 수비대의 지상군의 "이마메 자만" 여단은 나라의 북서쪽 국경에 주둔한다고 보도하였다. 

 

Հոկտեմբերի 26-ին Խոդաֆարինի շրջան է այցելել Իրանի հեղափոխության կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին։ 10월 26일에 이란 혁명 수비대의 사령관인 호세인 살라미 소장이 호다파린 지역을 방문하였다. 

 

- գեներալ-մայոր 소장

 

 

 

Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է. հակառակորդը կիրառում է հրետանի և տանկեր; 아르차흐의 국경을 따라 사격의 밀도가 갑자기 증가하였다. 적군은 대포와 탱크를 운용하고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր: 예레반, 10월 26일, 아르멘프레스: 17시부터 아르차흐 국경을 따라 사격밀도가 갑작스럽게 증가하였다. 적군은 방위군의 진지를 향해 로켓포와 탱크를 운용하고 있다. 

 

- ռեակտիվ հրետանի 로켓포

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 대변인 슈샨 스떼파니안은 그녀의 "페이스북" 페이지에 게재하였다. 

 

 

 

Փաշինյանն ԱՄՆ-ից արձագանք է ակնկալում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հարցում: 파쉬니안은 아제르바이잔에 의해 휴전위반에 관한 문제에서 미국의 대응을 기대하고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարձագանքեն Ադրբեջանի կողմից հրադադարի խախտմանը՝ մատնանշելով, թե ում գործողությունների արդյունքում է խախտվել հրադադարը և ինչ հետևանքներ են լինելու հրադադարը խախտողի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց հոկտեմբերի 26-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում: 예레반, 10월 26일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 누구의 행위로 인해 휴전이 위반했으며, 휴전을 위반한 것에 대해 어떤 결과가 있을지를 지적하면서 미합중국이 아제르바이잔에 의한 휴전 위반에 반응할 것을 기대하고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 파쉬니안은 10월 26일에 그의 "페이스북" 생방송 과정에서 말했다. 

 

- մատնանշել 지적하다

 

«Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել: Պետք է իմանաք, որ հայկական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի հրադադարը պահպանվի: ՊԲ-ն առավոտից շատ զսպված է եղել, այնուամենայնիվ, օրվա երկրորդ կեսին հրադադարը չի պահպանվել: Չգիտենք, թե ԱՄՆ նախագահն ինչպես կարձագանքի հրադադարի ձախողմանը, բայց կեսգիշերն անց հեռախոսազրույց եմ ունեցել Պետքարտուղար Պոմպեոյի հետ, ասել եմ` քանի որ սա իրենց համար առաջին հրադադարն է, իսկ մեզ համար երրորդը, կարող եմ մոտավոր կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու վաղը: Ասել եմ, որ մեծ հավանականությամբ չի պահպանվի հրադադարն ու, մեծ հավանականությամբ, Ադրբեջանը կասի, որ Հայաստանն է մեղավորը»,- ասաց Փաշինյանը: "이제 다시 한번 휴전을 유지되지 않았음이 분명합니다. 아르메니아 측은 휴전을 유지하기 위해 최선을 다했다는 것을 알아야만 합니다. 방위군은 아침부터 매우 억제하고 있었지만, 오후에 휴전은 유지되지 않았다. 휴전의 실패에 대해 미국 대통령이 어떻게 반응할지는 모르겠지만, 자정이 지나 국무장관인 폼페이오와 전화통화를 가졌으며 왜냐하면 이것은 그들에게는 첫번째 휴전이며, 우리에게는 세번째이기에 내일 무슨 일이 일어날 지 대략 예상할 수 있다고 말했습니다. 휴전이 유지되지 않을 가능성이 높으며, 아제르바이잔은 아르메니아가 저지른 것이라고 말할 것이라고 말했습니다."라고 파쉬니안은 말했다.  

 

- այնուամենայնիվ 그렇지만

- մեղավոր 저지른 

 

Վարչապետը նշեց, որ հարցրել է ԱՄՆ Պետքարտուղարին, թե ինչպես են պարզելու, թե ո՞վ է խախտել հրադադարը և ի՞նչ հետևանքներ են լինելու այն խախտողի համար: 총리는 미국 국무장관에게 어떻게 알아낼 것인지, 누가 휴전을 위반했는지 그리고 그 위반에 대해 어떤 결과가 있을 것인지 물었다고 말하였다. 

 

«Կոռեկտ չեմ համարում ասել, թե ինչ է պատասխանել պարոն Պոմպեոն: Հույս ունեմ, որ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը կպատասխանի հարցին` արդյոք իրենք պարզեցին, թե ում գործողությունների արդյունքում է խախտվել հրադադարը, եթե պարզեցին` ի՞նչ հետևանքներ է ունենալու խախտած կողմի համար»,- նշեց վարչապետը: "나는 폼페이오씨가 무엇을 대답하든지 말하는 것은 옳지 않다고 생각합니다. 과연 누구의 행동으로 인해 휴전이 위반되었는지 알아냈는지, 알아냈다면 위반한 측에게 어떤 결과가 있을 것인지를 미국 공식 대변인이 질문에 대답해줄 것이라 희망합니다." 라고 총리는 말했다. 

 

- պաշտոնական ներկայացուցիչը 공식대변인

 

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ դեռ հույս ունի, որ արդյունք կտան ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների ջանքերը: 니콜 파쉬니안은 유럽안보협력기구 민스크 집단의 공동의장국 3곳, 러시아, 미국과 프랑스 대통령의 노력이 결과를 가져오기를 여전히 희망한다고 덧붙였다.

 

«Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահների հրադադար հաստատելու ջանքերն անցնում են ապարդյուն: Երեք նախագահներն ամենայն անկեղծությամբ են ուզում, որ հրադադարը հաստատվի: Տերությունների ղեկավարներն իրենց անունն են դնում այդ հրադադարի ջանքերի տակ: Եթե ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան չեն կարողանում հրադադար հաստատել այս հակամարտության գոտում, սա նշանակում է, որ մենք հենց հիմա ապրում ենք լրիվ ուրիշ աշխարհում ու պետք է հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում այս աշխարհը: Դեռ հույս ունենք, որ երեք նախագահների ջանքերը կոնկրետ արդյունքներ կտան, բայց, որ այս պահին ունենք այս իրավիճակը, փաստ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: "여러분은 러시아, 미국, 프랑스 대통령의 휴전을 설정하려는 노력이 헛되이 지나가는 상황을 상상해보셨습니까? 3명의 대통령은 진심으로 휴전이 설정되기를 바라고 있습니다. 국가원수들은 그러한 휴전노력하에 자신들의 이름을 놓았습니다. 만약 러시아, 미국, 프랑스가 이 분쟁지역에서 휴전을 확립할 수 없다면, 이것은 우리가 바로 지금 완전히 다른 세상에 살고 있으며 이세상이 무엇이 존재하는지를 이해해야만 합니다. 3명의 대통령의 노력이 구체적인 결과를 도출할 것이라는 희망은 여전히 있습니다. 하지만 지금 우리는 이러한 상황에 처해있다는 것은 사실입니다." 라고 니콜 파쉬니안은 말했다.  

 

- ամենայն անկեղծությամբ 진심으로

- տերությունների ղեկավարներ 국가원수

 

 

Փաշինյանը բոլոր տղամարդկանց կոչ արեց գնալ զինկոմիսարիատներ և զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը: 파쉬니안은 모든 남성들에게 군사위원회에 가서 조국수호를 위해 입영하라고 촉구하고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տղամարդկանց կոչ արեց գնալ զինկոմիսարիատներ և զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին, իսկ կանանց խնդրեց քաջալերել տղամարդկանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց հոկտեմբերի 26-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում: 예레반, 10월 26일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 남자들에게 군사위원회에 가서 조국수호를 위해 입영하고, 여성들에게 남성들을 격려해줄 것을 촉구하고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 파쉬니안은 10월 26일에 그의 "페이스북" 생방송에서 말하였다.  

 

«24 ժամ հերթեր պետք է լինեն զինկոմիսարիատների առաջ, մարդիկ պետք է պատրաստ լինեն ՊԲ հրամանատարի ցանկացած հրաման կատարելուն: Այսօր մեր ժողովրդի ճակատագիրն է որոշվում: Չկա ճակատագրի լուծման ավելի լավ տարբերակ, քան ճակատագրի ղեկը սեփական ձեռքը վերցնելը: Որպես ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար, պահանջում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ենթարկվի իմ կոչին, իմ որոշմանը, հրամանին. ամեն տղամարդ պետք է հենց հիմա ոտքի կանգնի ու գնա իր զինկոմիսարիատ, սա իմ հրամանն է»,- ասաց Փաշինյանը: "군사위원회 앞에서 24시간 줄을 서야만 하며, 사람들은 방위군 사령관의 어떠한 명령도 수행할 준비가 되어야만 합니다. 오늘 우리 국민의 운명이 결정되고 있습니다. 운명의 해결하기 위해 운명의 고삐를 자신의 손으로 잡는 것보다 더 좋은 방법은 없습니다. 아르메니아 공화국 군대의 총사령관으로써, 아르메니아 공화국의 시민 각자에게 나의 부름에, 나의 결정에, 명령에 따르기를 요구합니다. 모든 남성들은 지금 당장 일어나 자신의 군사위원회에 가야만 합니다. 이것이 나의 명령입니다."라고 파쉬니안은 말했다. 

 

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ կանայք էլ կարող են ջոկատներ կազմել և մեկնել ռազմաճակատ, եթե ցանկություն կունենան և ուժ կգտնեն իրենց մեջ: 니콜 파쉬니안은 또한 여성들도 대열에 합류할 수 있으며 만약 원한다고 자신 속에 힘을 찾을려면 전장으로 떠나라고 언급하였다. 

 

 

 

Ոչ հայրենիք, ոչ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու. Աննա Հակոբյանը իր ջոկատով կմեկնի առաջնագիծ: 조국이 없다면 적에게 항복할 존엄성도 없다. 안나 하꼬비안은 그녀의 분대와 최전선으로 떠날 것이다. 

 

- արժանապատվություն 존엄성, 위엄

- զիջել 항복하다, 굴복하다

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 13 հոգանոց կանանց ջոկատով հոկտեմբերի 27-ից կսկսի զինվորական պարամունքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հակոբյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 예레반, 10월 26일, 아르멘프레스: 총리 부인 안나 하꼬비안은 13명의 여성 분대원과 함께 10월 27일부터 군사훈련을 시작할 것이다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 하꼬비안은 이에 대하여 그녀의 "페이스북" 페이지에 게재하였다. 

 

«Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։ Մենք ոչ հայրենիք, ոչ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու»,- գրել է Հակոբյանը։ "며칠 안에 우리는 조국의 국경을 수호하기 위해 떠날 것입니다. 우리는 조국이 없다면 적에게 항복할 존엄도 없습니다." 라고 하꼬비안은 게재하였다. 

 

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տղամարդկանց կոչ էր արել գնալ զինկոմիսարիատներ և զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին, իսկ կանանց խնդրեց քաջալերել տղամարդկանց: Նիկոլ Փաշինյանը նաև նշել էր, որ կանայք էլ կարող են ջոկատներ կազմել և մեկնել ռազմաճակատ, եթե ցանկություն կունենան և ուժ կգտնեն իրենց մեջ: 앞서, 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 남성들에게 군사위원회로 가서 조국수호의 임무를 위해 입영하고 여성들에게 남성들을 격려해달라고 촉구하였다. 니콜 파쉬니안은 또한 여성도 원하고 자신안의 힘을 찾고자 하면 대열에 합류하고 전장으로 떠날 수 있다고 언급하였다. 

 

 

 

Ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը. մարտերը շարունակվում են: 하루종일 아제르바이잔 군대는 전장을 돌파하지 못했다. 전투는 지속되고 있다.

 

- ճեղքել 헤치며 나아가다, 돌파하다

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ադրբեջանական բանակին հոկտեմբերի 26-ին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 26일, 아르멘프레스: 아르차흐를 향한 아제르바이잔이 촉발한 전쟁에서 아제르바이잔 군은 10월 26일에 전장을 돌파하지 못하고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 10월 26일에 열린 기자회견에서 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 말했다. 

 

«Այսօր վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը, որոնց հետ միացած են ահաբեկչական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ, հարավ-արևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին մի քանի ուղղություններով, միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները: Ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը, կոնկրետ տվյալ բնագիծը, չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել, բայց մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը: Նույն ժամանակ, նախկինում նշված` Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները: Որոշ դիվերսիոն խմբեր, թողնելով մեքենաները, փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են: Շեխեր, Ջիվանիկ և հարակից այլ գյուղերում որոնողական և ջախջախման գործողությունները շարունակվում են»,- ասաց Հովհաննիսյանը: "오늘 이른 아침에 다양한 테러리스트 조직뿐만 아니라 다른 국가의 군부대와 합류한 아제르바이잔 군대는 남동쪽에서 대규모 공격을 여러 방향에서 감행하였으며, 동시에 아르차흐 도시를 향해 포격과 폭격을 하였다. 하루종일 그 강도집단은 비록 어떤 곳에서는 성공한듯 보였지만 전장, 특정 전선을 돌파하는데 성공하지 못하였습니다. 하지만, 우리 부대는 역습하는데 성공하였으며 전선을 회복하였습니다. 동시에, 앞서 언급했던, 하드루트 북쪽에 위치한 마을의 숲에서는 파괴조의 수색 및 괴멸 작전이 계속되고 있습니다. 어떤 파괴조는 차량을 떠나 도주하였지만 여러 마을에서 전투가 계속되고 있습니다. 쉐헤르, 찌바니크와 인근 다른 마을에서 수색 및 괴멸 작전은 계속되고 있습니다." 라고 호브하니시안은 말했다. 

 

- հրոսակախումբ = հրոսակների խումբ = ավազակային խումբ 강도집단

- հակագրոհ 역습

 

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ ադրբեջանական բանակը երեկ երեկոյան կարողացել է գրավել Կուբաթլուն և մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ: 아르츠룬 호브한니시안은 아제르바이잔 군은 어제 저녁 꾸바트루를 점령하고 슈니크 게이트에 접근할 수 있었지만 상황은 극단적이지 않다고 덧붙였다. 

 

- դարպաս 목표물, 게이트

 

«Այսօր էլ հայ գեներալի ու ժամկետայինի հակագրոհից փախուստի դիմեցին աշխարհի հզորներից համարվող հատուկջոկատայինները»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը: "오늘도 세계의 가장 강할 것으로 예상되는 특수부대들은 아르메니아 장군과 징집병의 반격으로 달아났습니다." 라고 아르츠룬 호브한니시안은 그의 "페이스북" 페이지에 게재하였다. 

 

- ժամկետ 기간병, 징집병

 

 

 

Հայկական կողմն ունի պատերազմում թուրքական F-16-երի առանձին մարտական խնդիրներ լուծող հրթիռներ կիրառելու ապացույցներ: 아르메니아 측은 전쟁에서 터키의 F-16이 특정전투임무를 해결하려고 미사일을 운용했다는 증거를 가지고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՆԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմն ունի ապացույցներ, թե ինչպես են թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում կիրառել կոնկրետ առանձին մարտական խնդիրներ լուծող հրթիռներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 26일, 아르멘프레스: 아르메니아 측은 어떻게 터키의 F-16 다목적 전투기가 아르차흐에 맞서 아제르바이잔이 촉발한 전쟁에서 특정전투임무를 해결하기 위해 미사일을 운용했다는 증거를 가지고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 10월 26일에 열린 기자회견에서 아르메니아 공화국의 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 말했다. 

 

«Մենք ունենք շատ ապացույցներ և տիրապետում ենք տեղեկություններին, թե ինչպես են F-16-երը կոնկրետ կիրառվել, գերճշգրիտ հրթիռներ կիրառել, այդ թվում` կոնկրետ առանձին մարտական խնդիրներ լուծող հրթիռներ»,- ասաց Հովհաննիսյանը: "어떻게 F-16이 특정전투임무를 해결하기 위한 미사일을 포함하여, 고정밀 미사일을 운용하며, 운용되는지, 우리는 많은 증거를 가지고 있으며 정보를 소유하고 있습니다." 라고 호브한니시안은 말했다.  

 

- տիրապետել = իշխանություն ունենալ 소유하다

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments