휴먼노마드
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 7일자) 본문
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 7일자)
LifeChallenger 2020. 11. 7. 10:02
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Էրդողանը գործում է՝ փորձելով գերազանցել Աթաթյուրքին: "아르메니아 공화국" 일보, 에르도간은 아라투르크를 넘어서려 하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում վերջին տարիներին տեղի ունեցած համակարգային փոփոխությունների արդյունքում անցում կատարվեց ուժեղ նախագահական համակարգի, որը բնականաբար անդրադառնալու էր այդ երկրի արտաքին քաղաքականության, ինչպես նաև անվտանգային հարցերի առաջնահերթությունների վրա։ Թուրքիայի նման ավտորիտար ռեժիմներում մեծանում է նաև լիդերի անձի դերը։ 예레반, 11월 7일, 아르메니아 공화국일보/아르멘프레스: "터키에서 최근 몇년동안 발생한 체계적 변화로 인해 당연히 그 나라의 대외정책 뿐만 아니라 안보문제의 우선 순위를 다루는 강력한 대통령제로의 전환이 있었다. 터키의 그와 같은 권위주의적 제도에서는 지도자 개인의 역할도 증가하고 있다.
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, արևելագետ Լևոն Հովսեփյանը նշեց, որ կարևոր է հաշվի առնել անձով պայմանավորված արժեքային, գաղափարական կողմնորոշիչները, որոնք էականորեն ազդում են արտաքին և մասնավորապես տարածաշրջանային քաղաքականության վրա։ «Սովորաբար լիդերի և տվյալ դեպքում Էրդողանի նախապատվությունները ձևակերպում են որպես ազգային շահ, Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություն և այս համատեքստում էականորեն մեծանում է առաջնորդի դերը։ Թուրքիայում որոշումների կայացման գործընթացը և մեխանիզմն առավելապես միակենտրոն է, թեպետ գործում են պետական ինստիտուտները։ Մենք պետք է հաշվի առնենք, որ այստեղ լիդերների, էլիտաների գաղափարները, արժեքները, տեսլականները չափազանց կարևոր նշանակություն ունեն Թուրքիայի պարագայում»,- ասաց նա: "아르메니아 공화국" 일보의 특파원과의 대화에서 아르메니아 공화국의 국립과학원 동양학연구소의 선임 연구원이자 동양학자인 레온 호브세피안은 대외 및 특히, 지역정책에 있어 중대한 영향을 미치는 개인이 요구하는 가치와, 이데올로기적 성향을 고려하는 것은 중요하다고 언급하였다. "보통 지도자와 언급한 사례에서 에르도간의 선호도는 국가 이익, 터키의 대외정책의 우선순위로써 공식화되며, 이러한 맥락에서 지도자의 역할은 크게 증가합니다. 터키에서 의사결정과정과 메카니즘은 대개 국가기관이 운영하지만 단일 중심적입니다. 우리는 여기에서 터키의 경우 지도자의, 엘리트의 생각, 가치관, 비전이 매우 중요한 의미를 갖는다는 것을 고려해야합니다."라고 그는 말했다.
- ԳԱԱ = Գիտությունների ազգային ակադեմիա 국립과학원
- կողմնորոշիչ (목표하는) 방향, (사람의) 성향
- նախապատվություն 선호도
- առավելապես 대개, 대부분
- միակենտրոն = մեկ կենտրոն ունեցող 하나의 중심을 갖는, 단일 중심적
- գաղափար 생각
Արցախի բնակավայրերում գիշերը հարաբերական հանգիստ է եղել․ միայն Շուշին եղել է հրթիռների հարվածի տակ: 아르차흐의 거주지에서 밤에 비교적 차분하였다. 오직 슈쉬만이 미사일공격을 받고 있었다.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի խաղաղ բնակավայրերում նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ 스테파나게르뜨, 11월 7일, 아르멘프레스: 아르차흐의 민간 거주지에서 11월 6일에 이어 7일 야간은 비교적 차분하였다. "아르멘프레스"에 이에 대하여 아르차흐의 국가비상사태부가 아려왔다.
«Կեսգիշերից հետո, Շուշիից բացի, Ստեփանակերտում և մյուս քաղաքներում հարաբերական հանգիստը պահպանվել է։ Բերդաքաղաք Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության»,- հայտնում են ԱԻՊԾ-ից։ 자정이 지나 슈쉬외, 스테파라게르뜨 와 다른 도시에서 비교적 차분함을 유지하였습니다. 요새도시 슈쉬는 정기적으로 미사일 공격을 받고 있습니다."라고 국가비상사태부가 밝혔다.
Ինտենսիվ մարտեր են եղել Շուշի-Քարին տակ հատվածում. ՊԲ-ն հաջողությամբ կասեցրել է հարձակման փորձերը: 집중전투가 슈쉬-카린 지역에서 있었다. 방위군은 성공적으로 공격시도를 막아냈다.
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը մարտական գործողությունները շարունակվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում: Բանակային ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ: 예레반, 11월 7일, 아르멘프레스: 아르차흐 전선의 모든 주요 방향에서 11월 6일에 이어 7일 새벽까지 전투행위가 계속되고 있습니다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르차흐의 방위군은 더욱 치열하고 집중적인 전투가 슈쉬-카린 지역에서 진행되고 있다고 알려왔다. 군부대는 상당한 수의 인력피해를 주며 성공적으로 적군의 반복되는 공격시도를 막아냈다.
«Նշված ժամանակահատվածում առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել հատկապես ՊԲ հրետանային ստորաբաժանումները: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: Անփոփոխ է մնացել նաև մարտական գործողություններին զուգահեռ հանրապետության խաղաղ բնակավայրերը հրթիռահրետանային կրակով թիրախավորելու՝ թշնամական ուժերի մարտավարությունը: Հարավ-արևելյան և հարավային ուղղություններում ՊԲ ուժերի կողմից խոցվել է նաև թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ: "언급된 기간동안 특별한 효율로 방위군의 포병부대는 특히 돋보였습니다. 작전-전술적 상황은 전선의 모든 방향에서 아무런 변화가 없었습니다. 전투행위와 병행하여 적군의 전술에서 공화국의 민간거주지를 미사일 발사의 표적으로 삼는 것은 변하지 않았습니다. 남동쪽과 남쪽 방향에서 방위군에 의해 적군의 인원을 수송하는 2대의 차량과 4대의 드론이 격추당했습니다.
- առանձնահատուկ արդյունավետություն 특별한 효율
- աչքի են ընկել 눈에 띄다, 돋보이다
Թշնամական ուժերի կողմից հարձակման փորձերը հիմնական ուղղություններում շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները անհրաժեշտ միջոցառումներ են իրականացնում դրանք կասեցնելու, հակառակորդի խմբավորումների հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ»,-նշել են Արցախի ՊՆ-ից: 적군에 의한 공격 시도는 주요 방향에서 계속되고 있습니다. 방위군 부대는 그것들은 방지하고, 적군의 그룹를 탐색하고 사격하기 위해 필요한 조치를 취하고 있습니다."라고 아르차흐 국방부로부터 전해왔다.
Մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, յուղերի, ճարպերի, շաքարի և շաքարավազի գներն աճել են 0.9-9.8%-ով: 육류, 유제품, 야채, 식용유, 유지방, 설탕 및 분밀당의 가격은 0.9%-9.8% 증가하였다.
- ճարպ : 유지방, 베이컨
- շաքարավազ 분밀당, 그래뉴당
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.6%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.8% գնաճ՝ հիմնականում պայմանավորված մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, յուղերի և ճարպերի, շաքարի և շաքարավազի՝ 0.9-9.8% գնաճով: 예레반, 11월 7일, 아르멘프레스: 금년 10월에 2019년 10월에 비해 아르메니아에서 식품 및 비주류 음료의 0.6% 물가인상이, 2020년 9월에 비해 0.8% 물가인상이 기록되었으며, 주로 육류, 유제품, 야채, 기름 및 베이컨, 설탕과 분밀당이 0.9-9.8% 물가인상으로 인해 기인하였다.
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, շաքարի և շաքարավազի ապրանքախմբում այս տարվա հոկտեմբերին 2019թ. նույն ամսվա համեմատ արձանագրվել է 20.2%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 9.8% գնաճ (ընդ որում` շաքարավազի գնաճը կազմել է 11.4%): "아르멘프레스"가 아르메니아 공화국의 통계청이 알려온 바에 따르면, 설탕과 분밀당 제품군에서 올해 10월에 2019년 같은 달에 비해 20.2%, 2020년 9월에 비해 9.8%의 물가인상이 기록되었다. (또한, 분밀당의 물가인상은 11.4%에 달하였다).
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 5.1%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.6% գնաճ (ընդ որում` արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2020թ. հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ կազմել է 16.1%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 7.5%): 식용유와 유지방 제품군에서 2020년 10월에 2019년 10월에 비해 5.1%, 2020년 9월에 비해 2.6%의 물가인상이 평가되었다. (또한, 코코넛 식물성 오일유의 평균 물가인상폭은 2020년 10월에 이전 년도 10월에 비해 16.1%, 2020년 9월에 비해 7.5%에 달하였다).
2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ բանջարեղենի ապրանքախմբում գնաճը կազմել է 9.5%, 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.2%, իսկ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում, համապատասխանաբար, 1.0% և 1.1%: Ընդ որում, ձվի գինը ընթացիկ տարվա հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 0.5%-ով, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 4.1% գնաճ: 2020년 10월에 2019년 10월에 비해 야채 제품군에서 물가인상은 9.5%, 2020년 9월에 비해 2.2%에 달하며, 유제품, 치즈 및 계란의 제품군에서 각각, 1.0%와 1.1%이다. 또한 계란의 가격은 금년 10월에 2019년 10월에 비해 0.5% 감소하였으며 2020년 9월에 비해 4.1%의 물가인상이 기록되었다.
Մսամթերքի ապրանքախմբում 2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ գները նվազել են 1.7%-ով, այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ աճել 0.9%-ով: 육류 제품군에서 2020년 10월에 2019년 10월에 비해 가격은 1.7% 감소하였고 올해 9월에 비해 0.9% 증가하였다.
2020թ. հոկտեմբերին 2019թ. նույն ամսվա համեմատ ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում արձանագրվել է 9.7%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.1% գնաճ, հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 3.6% և 0.2%: 2020년 10월에 2019년 같은 달에 비해 주류와 담배 상품유형의 제품군에서 9.7%, 2020년 9월에 비해 0.1%의 물가인상이 기록되었으며 제빵 및 제과 제품군에서 그러한 수치는 각각 3.6%와 0.2%에 달하였다.
Մրգի ապրանքախմբում 2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 11.3% գնաճ, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ` 1.1% գնանկում: 과일 제품군에서 2020년 10월에 2019년 10월에 비해 11.3%의 물가인상을 기록하였으며, 2020년 9월에 비해 1.1% 물가인하가 기록되었다.
2020թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի և կակաոյի 0.1% գնանկում, իսկ ձկան և ծովամթերքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 2020년 10월에 9월에 비해 공화국에서 비주류음료, 쥬스, 차 및 코코아는 0.1% 가격하락, 생선과 해산물 제품군은 가격폭은 이전 달에 비해 변동이 없다.
ՀՀ արդյունաբերությունն աճի միտումներ է դրսևորում. հանքարդյունաբերական արտադրությունն աճել է 16.7%-ով: 아르메니아 공화국의 산업은 성장추세를 보여주고 있다. 채광생산은 16.7% 증가하였다.
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 1 տրլն 433 մլրդ 11.3 մլն դրամ (մոտ 2 մլրդ 959 մլն 544.2 հազ. ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել 1 %-ով, 2020-ի սեպտեմբերին այդ արտադրանքի ծավալը կազմել է 190 մլրդ 323.4 մլն դրամ և 2019-ի նույն ամսվա համեմատ աճել 1.8%-ով, իսկ այս տարվա օգոստոսի համեմատ՝ 3.1%-ով։ 예레반, 11월 7일, 아르멘프레스: 아르메니아의 산업생산규모는 2020년 1월-9월에 1조 4330억 1130만 드람에 달한다. (약 29억 5954만 4200 달러). 그리고 이전 년도 동기간에 비해 1% 증가하였으며 2020년 9월에 그러한 생산규모는 1903억 2340만 드람이며 2019년 동월에 비해 1.8% 증가하였으며 올해 8월에 비해 3.1% 증가하였다.
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ճյուղի արտադրանքը կազմել է 291 մլրդ 739.0 մլն դրամ և 2019-ի նույն ամսվա ցուցանիշը գերազանցել 16.7%-ով, 2020-ի սեպտեմբերին արտադրությունը վերոնշյալ ոլորտում հասել է 40 մլրդ 744.7 մլն դրամի՝ նախորդ սեպտեմբերի համեմատ աճելով 12.8 %-ով, այս տարվա օգոստոսի համեմատ՝ նվազելով 2%-ով։ "아르멘프레스"가 아르메니아 공화국의 통계청으로부터 전해들은 바로는 금년 첫 9개월간 광업과 노천채굴의 생산은 2917억 3900만 드람에 달하며 2019년 동월 수치는 16.7% 초과하였으며 2020년 9월 생산량은 위에 언급된 분야에서 407억 4470만 드람에 달하였으며, 지난 9월에 비해 12.8% 증가하였고 올해 8월에 비해, 2% 감소하였다.
Մշակող արդյունաբերությունը 2020-ի հունվար-սեպտեմբերին տվել է 936 մլրդ 360.2 մլն դրամի արտադրանք՝ 2.7%-ով պակաս, քան 2019-ի նույն ամիսներին, այս տարվա սեպտեմբերին այդ ոլորտում թողարկվել է 127 մլրդ 761.8 մլն դրամի արտադրանք՝ 2019-ի նույն ամսվա ցուցանիշից 0.3%-ով ավելի, և 2020-ի օգոստոսի ցուցանիշից 2.4%-ով պակաս։ 제조업은 2020년 1월-9월동안에 9363억 6020만 드람의 제품을 생산하였으며 2019년 동기간보다 2.7% 증가하였으며, 올해 9월 이 분야에서 1277억 6180 드람의 제품을 출하하였으며, 2019년 동월의 수치보다 0.3% 증가하였고 2020년 8월 수치보다 2.4% 증가하였다.
Այս տարվա առաջին երեք եռամսյակներում էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում թողարկվել է 188 մլրդ 818.8 մլն դրամի արտադրանք. աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 0.4%: 2020 սեպտեմբերին ոլորտի արտադրանքը կազմել է 19 մլրդ 854.8 մլն դոլար և 2019-ի սեպտեմբերի համեմատ նվազել 5.5%-ով, իսկ 2020 օգոստոսի համեմատ՝ 10,7%-ով։ 올해 상반기 3분기에 전기, 가스, 증기 및 양질의 공기 공급분야에서 1888억 1880만 드람의 제품이 생산되었고, 이전 년도의 동일 기간에 비해 0.4% 증가하였다. 2020년 9월에 이 분야의 생산량은 198억 5480만 드람이며 2019년 9월에 비해 5.5% 감소하였으며 2020년 8월에 비해 10.7% 감소하였다.
- լավորակ = լավ որակի 좋은 품질의, 양질의
Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտը 2020-ի առաջին ինն ամիսներին տվել է 16 մլրդ 93.3 դրամի արտադրանք կամ նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից 16.2 %-ով պակաս, այս տարվա սեպտեմբերին ոլորտում գրանցվել է 1 մլրդ 962.1 դրամի արտադրանք, որի ծավալը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 7,1 տոկոսով, իսկ ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ՝ 4.9 տոկոսով։ 상소도, 하수도, 폐기물 관리 및 처리 분야는 2020년 상반기 9개월동안 160억 9330만 드람의 제품을 생산하였으며 이전년도 동일기간의 수치보다 16.2% 증가하였고, 올해 9월에 이 분야에서 19억 6210만 드람의 제품이 기록되었다. 그 규모는 이전 년도 동월에 비해 7.1% 감소하였으며 금년 8월에 비해 4.9% 감소하였다.
Մոսկվայի հայերն Արցախի զինվորների համար քնապարկեր են կարում: 모스크바에 있는 아르메니아 사람들은 아르차흐 군인을 위해 침낭을 꿰매고 있다.
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի հայ համայնքը արդեն մեկ ամիս է իր լուրջ ներդրումն ունի զինվորների համար նախատեսված քնապարկեր կարելու գործում։ «Արմենպրես»-ին տրամադրված տեսանյութում նշվում է, որ գործի մեկնարկը տրվել է երկու հոգով: Հետագայում, այն ընդլայնելով՝ արդեն թիմում 200 հոգուց ավելի մարդ կա: Նախաձեռնողները Մոսկվայի հայերին կոչ են անում միանալ: 예레반, 11월 7일, 아르멘프레스: 모스크바의 아르메니아 공동체는 이미 한달동안 군인을 위한 침낭를 꿰매는 작업에 자신들의 노력을 헌신하고 있다. "아르멘프레스"에 제공된 영상에서는 사건의 발단은 두 사람에 의해 시작되었다고 언급되었다. 나중에 그것이 확장되어 이미 200명이 넘는 사람들이 있다. 게시자들은 모스크바에 있는 아르메니아 사람들에게 참여를 촉구하고 있다.
Մասնավորապես, անհրաժեշտ են կար անողներ, վարորդներ, անձինք, ովքեր կօգնեն ապրանքները դասավորելու հարցում: 특히, 봉제사, 운전자, 상품분류를 도와줄 사람이 필요하다.
Մշակութային մայրաքաղաք Շուշիում Ադրբեջանի կողմից հրթիռահրետակոծության պատճառած վնասներն անհաշիվ են: 문화적 수도 슈쉬에서 아제르바이잔에 의한 미사일 공격이 초래한 피해는 무수하다.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանա-թուրքական հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիում ավերածություններն ու վնասները շատ են և անհաշիվ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը: 스테파나게르뜨, 11월 7일, 아르멘프레스: 아제르바이잔-터키의 범죄침략으로 인해 아르차흐의 문화적 수도인 슈쉬에서 파손과 피해는 무수히 많다. "아르멘프레스"의 특파원과 대화에서 이에 대하여 아르차흐 국가 비상사태부의 공보처장인 후난 타데보시안이 알려왔다.
«Քանի որ այս պահի դրությամբ էլ դեռ կրակի տակ է քաղաքը, լրագրողները չեն կարողանում մեկնել Շուշի և առաջին ձեռքից իմանալ, թե ինչ է կատարվում այնտեղ և արդյոք մշակութային օջախները, թանգարանները, հոգևոր օջախները թիրախավորվել են: Կրակը չի դադարում, քաղաքն ինտենսիվ կրակի տակ է եղել երեկ ամբողջ օրվա ընթացքում: Եղել է հրդեհ: Երկու բնակելի տուն են հրդեհվել, բայց հաջողվել է ժամանակին հրդեհաշիջում կատարել այն դեպքում, երբ օդային տագնապը չէր անջատվում և շարունակաբար հրթիռակոծվում էր: Երեկ և այսօր Շուշիում տուժածներ չեն եղել»,- նշել է Հունան Թադևոսյանը: "왜냐하면 현재 상황에서도 여전히 도시는 공격당하고 있기 때문에, 언론인들은 슈쉬로 떠나 직접 거기에서 무슨 일이 발생하고 있으며 과연 문화유적지, 박물관, 고아원이 표적되고 있는지 알아보고 있습니다. 사격은 멈추지 않았고, 도시는 어제 하루종일 집중포격이 있었습니다. 화재가 있었습니다. 두채의 주택이 불에 탔지만, 공습경보가 꺼지지 않았고 계속해서 미사일 공격을 당하고 있었을 때 성공적으로 적시에 화재를 진압했습니다. 어제와 오늘 슈쉬에서 피해자는 없었습니다."라고 후난 타데보시안은 말했다.
- հրդեհ 화재
- անջատել 끄다
ԱԱՏՄ-ն երեկոյան ստուգայցեր է կատարում մայրաքաղաքը սպասարկող ուղևորափոխադրող կազմակերպություններում: 노무사찰단은 저녁에 수도에 서비스를 제공하는 여객운송기관에서 검사를 실시한다.
- Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 노무사찰단
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի խմբերը դիտարկում են աշխատանքային օրվա ավարտին կատարվող ախտահանման աշխատանքները` նախատեսված սանիտարական նորմերով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեսչական մարմինը հայտնում է, որ «Երևանի Մուրատ» ՓԲԸ-ում նախորդիվ արձանագրվել էին խախտումներ, որոնց հիմքով կազմվել էր վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, նշանակվել էր վարչական տույժ` նախազգուշացում։ Երեկոյան անակնկալ ստուգայցի ընթացքում արդեն խախտումները վերացված են եղել։ 예레반, 11월 7일, 아르멘프레스: 노무사찰단의 예레반 지역센터팀은 계획된 위생규범에 따라 근무일의 종료시점에서 실시되는 소독작업을 모니터링하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 검사기관은 "예레반의 소망" 유한주식회사에서 이전에 위반이 등록되었으며, 이를 바탕으로 행정위반에 대한 기록이 되었고, "경고"의 행정처벌이 부과되었다고 밝혔다. 저녁에 기습단속과정에서 위반사항은 이미 제거되었다.
- նորմեր 규범
- մուրատ = մուրազ 바램, 소망
- նախորդիվ 이전에
- արձանագրություն 기록, 등록
- անակնկալ 갑작스러운, 예기치 않은
«ԱԱՏՄ-ն զգուշացնում է` խիստ մոտեցում է ցուցաբերվում ուղևորափոխադրող բոլոր կազմակերպությունների նկատմամբ. Covid-անվտանգության կանոնների խախտման դեպքում կիրականացվի վարչարարություն»,-ասված է հաղորդագրությունում: "노무사찰단은 모든 여객운송회사에 대해 COVID 안전규칙의 위반하는 경우 관리를 수행한다고 엄격하게 적용하였다고 경고하였습니다.:라고 공지글에 명시되었다.
Ադրբեջանցի զինծառայողի կարիքավոր ընտանիքը մատնված է անուշադրության: 아제르바이잔 군인의 궁핍한 가족은 무시당하고 있다.
- կարիքավոր 아주 가난한, 궁핍한
- անուշադրություն = ոչ ուշադիր 세심하지 않는
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմին մասնակցող ադրբեջանցի զինծառայողի ընտանիքը մնացել է սոված: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Media.az լրատվական կայքը, հայտնում է, որ շարքային Շահին Ռահիմովն, ով ունի հինգ անչափահաս երեխա, կամավորագրվել է պատերազմի առաջին օրերին՝ երեխաներին թողնելով անաշխատունակ մոր խնամակալությանը: Ընտանիքն ապրում է վթարային հանրակացարանի մեկ սենյականոց բնակարանում:
Համացանցում ադրբեջանցի օգտատերերը քննադատում են կառավարությանը, փորձում ուշադրություն հրավիրել նման դեպքերի վրա, որոնք բավականին շատ են: 예레반, 11월 7일, 아르멘프레스: 아제르바이잔에 의해 아르차흐에 맞서 촉발된 전쟁에 참여한 아제르바이잔 군인의 가족은 굶주리고 있다. "아르멘프레스"는 Media.az 뉴스웹사이트를 인용하여 5명의 미성년자 자녀를 둔 이등병 샤힌 라히모프는 자녀들을 무직의 엄마의 후견하에 두고 전쟁 초기에 자원입대하였다. 가족은 다 쓰러져가는 기숙사의 원룸 아파트에 살고 있다. 인터넷에서 아제르바이잔 이용자는 정부를 비판하며 그와 같은 꽤 많은 사례에 관심을 기울이려 노력하고 있다.
- անչափահաս 미성년자
- շարքային 사병, 이등병
- խնամակալություն 후견
- վթարային = վթարի 쓰러져가는, 부서져가는
- քննադատել 비판하다
Առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի կառավարությունն իր զինվորների ու մահացածների ընտանիքների նկատմամբ նման վերաբերմունք է ցուցաբերում: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ողջ ընթացքում, ադրբեջանական կողմը չի հրապարակել զոհերի թվի մասին որևէ տեղեկություն: Իսկ մահացածների հարազատներն, ովքեր համարձակվել են լուսանկարել հուղարկավորությունները, ենթարկվել են բռնության: 아제르바이잔 정부가 자신들의 병사와 죽은자의 가족을 향해 그와 같은 대우를 보여준 것은 첫사례가 아니다. 9월 27일에 아르제바이잔에 의해 촉발된 침략의 전체 과정에서, 아제르바이잔 측은 사망자의 수에 대한 어떠한 정보도 공개하지 않았다. 또한 장례식을 사진촬영한 죽은자의 친척을 폭행하였다.
Burger King-ը ներողություն է խնդրել սոցցանցերում Ադրբեջանին սատարող գրառումների համար: 버거킹은 소셜네트워크에서 아제르바이잔을 응원하는 게시물에 대해 사과하였다.
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Burger King-ը ԱՄՆ արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբին էլեկտրոնային փոստով ուղարկած նամակով ներողություն է խնդրել Ադրբեջանի իր ֆրանչայզիի կողմից արված հրապարակումների համար, որոնք բացահայտորեն աջակցում էին Ադրբեջանի ցեղասպանական ջանքերը: 예레반, 11월 7일, 아르멘프레스: 버거킹은 미국 서부지역의 아르메니아 소송위원회에 이메일로 보내온 편지를 통해 아제르바이잔의 프랜차이즈에 의해 행하여진 아제르바이잔의 대량학살노력을 공개적으로 지지하는 게시물에 대하여 사과를 하였다.
- ֆրանչայզի 프랜차이즈
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնախումբը կապվել էր Burger King-ի տնօրենների խորհրդի հետ՝ հայտնելով հայկական համայնքի անհանգստությունը, որ ապրանքանիշի պլատֆորմն օգտագործվում է Ադրբեջանի կառավարության՝ էթնիկ զտումների արշավը խթանելու համար: "아르멘프레스"의 보도에 따르면, 위원회는 버거킹의 이사회에 연락하여 표의 플랫폼이 아제르바이잔 정부에 의해 인종말살캠페인을 홍보하는데 이용당하고 있다는 아르메니아 공동체의 우려를 표명하였다.
Burger King-ը պատասխան նամակով շնորհակալություն է հայտնել այդ հարցով ապրանքանիշի ուշադրությունը հրավիրելու համար: «Վստահեցնում ենք ձեզ, որ սոցցանցերում Ադրբեջանին վերաբերող հրապարակումները համահունչ չեն մեր ապրանքանիշի ուղեցույցներին և չեն արտացոլում Burger King ապրանքանիշի տեսակետը: Մենք հավաստիացել ենք, որ ֆրանչայզին գրառումն անելուց կարճ ժամանակ անց հեռացրել է այն, և որ նման բան այլևս չի կրկնվի: Մենք ներողություն ենք խնդրում այս միջադեպի համար և կհամագործակցենք Ադրբեջանի ֆրանչայզիի հետ` համոզվելու, որ Burger King ռեստորանները կենտրոնացած են հիանալի համ, բարձրորակ սնունդ ապահովելու վրա, ինչն էլ մեր հաճախորդները սպասում են մեզանից»,-ասված է նամակում: 버거킹은 회신을 통해 이런 문제로 브랜드에 관심을 가져준 것에 대해 감사를 표명했다. "소셜네트워크에 아제르바이잔과 관련된 게시글은 우리 브랜드의 가이드라인과 일치하지 않으며, 버거킹의 견해를 반영하지 않는다는 것을 당신께 보장합니다. 프랜차이즈의 게시물을 작성된 직후에 그것을 제거하였으며 그와 같은 일이 다시는 재발하지 않을 것을 장담합니다. 이러한 사건에 대해 사과드립니다. 우리는 아제르바이잔 프랜차이즈와 협력하여 버거킹 레스토랑은 고객이 우리에게 기대하는 양질의 맛과 고품질의 음식을 제공하는데 집중할 것입니다."라고 편지에 쓰여져 있다.
- հավաստիացնել -> հավաստիացել 장담하다
- միջադեպ 사건, 에피소드
Անցյալ ամսվա վերջին McDonald's- ի և Burger King- ի ադրբեջանական ֆրանչայզիները սոցիալական ցանցերի իրենց հարթակներում տեղադրել էին նկարներ` աջակցություն ցույց տալով հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիային: Թե՛ Burger King- ը, թե՛ McDonald’s- ը, սակայն, հեռացրել են սոցիալական ցանցերում տեղադրված գրառումները, երբ հարցը նրանց ուշադրությանն է ներկայացվել: 지난 달말 맥도날드와 버거킹의 아제르바이잔 프랜차이즈들은 자신들의 소셜네트워크 플랫폼에서 아르메니아 국민에 대한 아제르바이잔의 대량학살 공격에 대해 지원을 보여주는 사진을 게재하였다. 하지만, 버거킹이든, 맥도날드이든 그 문제가 주목을 받았을 때 소셜네트워크에 게재한 게시글을 삭제하였다.
Ալիևը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի մասին ակտիվ գրաֆիկով զեկուցում է Էրդողանին: 알리예프는 나고르노-카라바흐 분쟁지역에서의 상황에 대해 에르도간에게 적극적인 일정으로 보고하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկուցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: 예레반, 11월 7일, 아르멘프레스: 아제르바이잔 대통령 일함 알리예프는 나고르노-카라바흐 분쟁지역에서 벌어지는 상황에 대해 터키 대통령 로제프 타이프 에르도간에게 보고하고 있다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հուրիեթ»-ը հայտնում է, որ Թուրքիայի նախագահը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Մարաշի 7-րդ համագումարի ընթացքում ունեցած ելույթում հայտնել է Ադրբեջանի նախագահի հետ ունեցած զրույցի մասին, որում վերջինս մանրամասներ է ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին: "아르멘프레스"의 전언에 따르면, "후리에트"는 보도하였다. 터키 대통령이 이끄는 "정의개발"당의 제 7 차 총회에서 가진 연설에서 나고르노-카라바흐 분쟁지역에서 벌어지고 있는 상황에 대해 자세한 내용을 소개하면서 아제르바이잔 대통령과 가진 대화에 대해 밝혔다.
Իր ելույթում Էրդողանը հայտնել է, որ զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ՝ տեղեկանալու Լեռնային Ղարաբաղում զարգացումների մասին: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իլհամ Ալիևից դրական զարգացումների մասին է լսել, ինչը իրեն երջանկացրել է: 그의 연설에서 에르도간은 나고르노-카라바흐에서 전개상황에 대해 통보받기 위해 아제르바이잔 대통령과 대화한 것을 밝혔다. 터키 대통령은 일함 알리예프로부터 긍정적인 전개상황에 대해 들었으며 이는 자신을 행복하게 만들었다고 언급하였다.
- տեղեկանալ 통보받다
Ադրբեջանն առավել շահագրգռված էր պատերազմ սկսել. Brussels morning թերթի վերլուծական հոդվածը: 아제르바이잔은 전쟁을 시작하는데 더 많은 관심이 있었다. -브루셀 모닝지의 분석기사
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Brussels morning թերթը ծավալուն հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի, հակամարտությունում Թուրքիայի ներգրավման և տեղի ունեցողին Եվրամիության թույլ արձագանքի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոդվածագիր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն հոդվածի սկզբում նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերսկսումը կարող է ամենավտանգավոր սպառնալիքը դառնալ աշխարհում: 예레반, 11월 7일, 아르멘프레스: 브루셀 모닝지는 분쟁에서 터키의 개입과 일어나고 있는 것에 관한 유럽의 약한 반응에 대해 나고르노-카라바흐 주변에 조성되고 있는 상황에 대한 광범위한 기사를 게재하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 기사 작성자인 파비오 마시모 카스딸도는 기사의 시작부분에서 나고르노-카라바흐 분쟁의 재개는 세계에서 가장 위험한 위협일 수 있다고 언급하였다.
«Շատերը դեռ չեն գիտակցել խնդրի մասշտաբը՝ նախընտրելով այն դիտարկել պարզապես որպես ռազմական գործողությունների վերսկսում, որոնք շուտով կդադարեն, սակայն մարտական գործողությունները արդեն չորրորդ շաբաթը շարունակվում են, և ականատես եղանք, որ երեք համաձայնեցված հրադադարները չկարողացան կասեցնել բռնությունը, յուրաքանչյուրը տևեց ընդամենը մի քանի րոպե»,- նշում է հոդվածագիրը: "많은 사람들은 여전히 문제의 규모에 대해 알지 못하여, 그것을 단지 곧 끝날 군사행위의 재개로써 바라보기를 선호합니다. 하지만 전투행위는 이미 4주간 지속되고 있으며, 3번의 합의된 휴전은 각각 고작 몇분간만 지속되었고, 폭력을 막을 수 없다는 것을 목격하였습니다."라고 기사 작성자는 말하였다.
- մասշտաբ 규모
- նախընտրել 취하다, 선택하다, 선호하다
Ըստ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի՝ ինչպես և նախկինում, պայքարն ընթանում է կողմերի միջև տեղեկատվական պատերազմով, զոհերի և ծավալման վայրերի մասին հակասական տվյալներով, ինչը որոշ դեպքերում բավականին դժվար է դարձնում այս կամ այն կողմի վրա անհերքելի պատասխանատվության դնելը։ 파비오 마시모 까스딸도에 따르면, 이전과 마찬가지로 사망자 및 확전장소에 대해 상충되는 자료에 의해 양측간의 정보전쟁을 통해 싸움이 진행되고 있다. 이는 일부의 경우에는 어느 쪽에도 부인할 수 없는 책임을 전가하기가 매우 어렵게 되었다.
«Սակայն այս պահին անհրաժեշտ է որոշակի հետևություններ անել: Նախ և առաջ, այն մասին, որ Հայաստանը որևէ պատճառ չի ունեցել նման ռազմական գործողություններ սկսելու համար, առաջին հերթին այն պատճառով, որ ստատուս քվոն շատ ավելի ընդունելի էր Երևանի համար, քան Բաքվի համար։ Երկրորդ բաղադրիչը վերջին տարիներին երկու երկրների ռազմական ծախսերի անհամաչափությունն է, երբ Ադրբեջանն իր զինված ուժերի վրա մի քանի անգամ ավելի շատ ներդրում է արել, քան Հայաստանը»,- գրում է հոդվածագիրը՝ հավելելով, որ ակնհայտ է, որ Հայաստանն ավելի շահագրգռված էր ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակներում ընթացող բանակցությունների պահպանմամբ: "하지만, 현재 특정 결론을 내릴 필요가 있습니다. 무엇보다도 아르메니아가 그와 같은 전투행위를 시작할 어떤 이유도 없다는 것에 대해, 가장 먼저 현 상태가 바쿠보다는 예레반이 더 많이 받아드려질 수 있다는 이유입니다. 두번째 요소는 최근 몇년동안 두 나라의 군사지출에 대한 불균형입니다. 아제르바이잔은 자신의 군대에 아르메니아보다 몇 배 이상으로 많은 투자를 하였습니다."라고 기사작성자는 아르메니아는 유럽안보협력기구 민스크의 범위틀에서 진행되고 있는 협상을 유지하는 것에 더 많은 관심이 있었음은 분명하다고 덧붙였이면서 작성하였다.
- հետևություն 후속조치 (=հետևելը), 결론 (=եզրակացություն), 판단 (=դատողություն)
- նախ և առաջ 무엇보다도
Հոդվածագիրը նշում է, որ խիստ տագնապալի է, որ Թուրքիան բաց աջակցում է Ադրբեջանին ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական առումով: 기사작성자는 터키가 외교적으로도 군사측면에서도 공개적으로 아제르바이잔을 지원하고 있는 것은 정말 놀라운 일이라고 언급하였다.
- տագնապալի 놀라운
«Ավելի ու ավելի շատ փաստեր կան Թուրքիայի միջոցով սիրիացի ջիհադիստ վարձկանների հնարավոր հավաքագրման և Ադրբեջան տեղափոխման մասին, ինչպես դա տեղի ունեցավ մինչև սեպտեմբերի 27-ը: Սա ոչ միայն ինքնին իրադարձությունների վտանգավոր զարգացում է, այլև կարող է վկայել պատերազմի նախապես պլանավորման մասին: Միջազգային լրագրողները հետաքննել են նման հաղորդագրությունները մի քանի շաբաթվա ընթացքում, որոնք նախորդել են նախքան պատերազմի սկսվելը, և նախագահ Մակրոնի հայտարարությունն այս հարցի վերաբերյալ ավելացնում է հաղորդագրությունների ճշմարտացիությունը: "그것이 9월 27일 이전에 발생한 것처럼 터키를 통한 시리아의 지하드 용병의 모집과 아제르바이잔으로의 이송에 대한 점점 더 많은 사실들이 있다는 것입니다. 이것은 그 자체로 위험한 전개일 뿐만 아니라 전쟁이 사전에 계획되었음을 보여줄 수도 있습니다. 국제언론들은 그와 같은 성명을 몇주간 조사하였으며 전쟁이 시작되기전 실행되었던 마크롱 대통령의 성명은 이 질문에 대해 성명의 진실성을 보여주고 있습니다.
- հաղորդագրություն = պաշտոնական գրավոր հաղորդում որևէ բանի մասին 어떤 것에 대한 공식적인 서면보고
- նախքան 이전에
- նախորդել = 앞에 있다 (=առաջ լինել), 발생하다 (=տեղի ունենալ), 실행되다 (=կատարվել)
Փորձագետները մի քանի մայրաքաղաքներից ամենաբարձր մակարդակի հայտարարությունների հետ միասին գրեթե միակարծիք են այն հարցում, թե ով է սկսել վերջին էսկալացիան: Իմ կարծիքով՝ կան ապացույցներ, որ Ադրբեջանն առավել շահագրգռված կլիներ սկսել պատերազմը՝ փորձելով փոխել իրավիճակը ուժի կիրառման միջոցով, այլ ոչ թե խաղաղ բանակցությունների ճանապարհով»,- նշում է հոդվածագիրը: 전문가들은 여러 수도로부터 최고 수준의 성명들과 함께 누가 최근 단계적 확장을 시작하였는지에 대한 문제에서 거의 일치합니다. 나의 생각으로는 아제르바이잔이 평화적인 협상의 방법을 통해서가 아니라 군대의 사용을 통해 상황을 변화시키려는 시도하면서 전쟁을 시작하는데 더 관심이 있다는 증거가 있습니다."라고 기사작성자는 말하였다.
- միակարծիք 만장일치
Ըստ հոդվածագրի՝ որքան պատերազմը շարունակվում է, այն վերածվում է հումանիտար աղետի։ 기사작성자에 따르면, 전쟁이 지속될수록 그것은 인도주의적 재앙으로 변모한다.
«Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի և տասնյակ քաղաքների ու գյուղերի հրետակոծությունները, որոնք ուղեկցվել են հայերի պատասխան գործողություններով, արդեն հանգեցրել են տասնյակ հազարավոր մարդկանց տարհանման և տասնյակ խաղաղ բնակիչների մահվան: Amnesty International-ը նաև հաստատել է Ադրբեջանի կողմից այդ հարձակումների շրջանակներում կասետային ռումբերի կիրառումը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքով արգելված պրակտիկա է: "아르메니아 사람들에 대한 보복 조치로 행하여진 나고르노-카라바흐의 수도 스테파나게르뜨와 수십의 도시들과 마을을 포격은 이미 수만의 사람들이 대피하고 수십명의 민간인이 사망하는 결과를 낳았습니다. 국제 앰네스티도 이러한 맥락에서 아제르바이잔에 의한 국제인도법에서 금지된 관행인 집속탄의 사용을 확인하였습니다.
Հաշվի առնելով բռնության մակարդակը, որ նկատվել է առաջին պատերազմի ժամանակ, որևէ կասկած չի կարող լինել հնարավոր աղետի վերաբերյալ, եթե առաջիկայում լուծումներ չգտնվեն»,- նշում է Ֆաբիո Կաստալդոն: 최초 전쟁시기에 목격된 폭력수준을 고려하면, 가까운 미래에 해결책을 찾지 못하면 재앙이 일어날 가능성에 대해 의심할 여지가 없습니다."라고 파비오 까스딸도는 말했다.
Հոդվածագրի կարծիքով՝ ԵՄ-ի արձագանքը մինչ օրս թույլ էր և զուրկ հավակնություններից դառնալու նշանակալի աշխարհաքաղաքական դերակատար և փոխելու խաղի կանոնները՝ ի շահ կայունության, անվտանգության և բարգավաճման, հատկապես հարևան երկրներում։ 기사작성자의 생각에 따르면, 야망없이 주요한 지정학적 역할자가 되는 것과 안정성, 안보 및 번영과 관련하여, 특히 주변 국가에서 게임의 룰을 바꾸려는 유럽의 반응은 지금까지 약했다.
- հավակնություն 야망
«Կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ խաղաղ բանակցություններին, նա չէր համարձակվում այդ կոնկրետ հարձակման մեղքը բարդել ինչ-որ մեկի վրա և չափազանց զգուշավոր էր ՝ Թուրքիային անվանելով էսկալացիայի հովանավոր։ "즉각적인 휴전과 평화로운 협상을 재개하도록 촉구하면서, 그들은 그러한 구체적인 공격에 대한 죄를 어느 누구에게도 묻지 않았으며 터키를 군사행위의 강화에 대한 후원자라고 불르기를 매우 조심하였습니다.
- մեղք 죄, 유죄
- համարձակվել 어떤 것을 행하는데 확신을 갖다.
- էսկալացիա = ռազմական գործողությունների ուժեղացում 군사행위의 강화
Սա առաջին բանը, որ պետք է փոխվի, եթե մենք ուզում ենք արդյունավետ օգտագործել ԵՄ-ի ձայնը: Մինչդեռ, ԵՄ-ի հայտարարությունները, որքան էլ պարադոքսալ լինի տվյալ դեպքում, երբ կան հստակ նշաններ, թե ով կարող է ագրեսոր լինել, բավարար չեն, որպեսզի հարձակվողը դադարեցնի իր գործունեությունը և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: ԵՄ-ին անհրաժեշտ է նաև ավելի կոնկրետ ճնշում գործադրել, որպեսզի համոզի Թուրքիային զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից»,-ընդգծում է հոդվածագիրը: 이것은 만약 우리가 효과적으로 EU의 목소리를 이용하기 원한다면 바뀌어야만 하는 첫번째 것입니다. 한편, EU의 성명은 역설적이게도 누가 공격자일 수 있는지 뚜렷한 신호가 있음에도 공격자가 그의 행동을 멈추고 협상테이블로 돌아가기에는 충분하지 않습니다. EU는 터키에게 상황의 추가 확대를 자제하도록 더 구체적인 압박을 해야합니다."라고 기사작성자는 강조하였다.
- պարադոքսալ 역설적인
Նշվում է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի ավելի ակտիվ դեր խաղալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններում և կառուցողական լուծումներ փնտրի։ EU는 유럽안보협력기구 민스크 그룹의 공동의장의 틀안에서 분쟁해결을 위한 평화협상과 건설적인 해결을 모색하기 위해 더 적극적인 역할을 준비해야한다고 언급하였다.
Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը: 푸틴과 에르도간은 나고르노-카라바흐에서 벌어지고 있는 상황을 논의하였다.
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: 예레반, 11월 7일, 아르멘프레스: 러시아 대통령 블라디미르 푸틴는 터키 대통령 로제프 타이프 에르도간과 전화통화를 가졌다. 그 과정에서 나고르노-카라바흐에서 벌어지고 있는 상황에 대해 논의하였다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 러시아 연방 대통령 공식사이트에 보도되었다.
«Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների մասին: Քննարկումները միտված են եղել ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու և քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորման տարբերակների որոնմանը»,-ասված է հաղորդագրության մեջ: "나고르노-카라바흐 분쟁지역에서 벌어지고 있는 상황에 대해 모든 세부사항이 논의되었습니다. 러시아 연방의 대통령은 아르메니아와 아제르바이잔의 지도자들과 가진 전화통화에 대해 터키의 파트너에게 통보하였습니다. 토론은 군사행위를 가능한 빨리 끝내고 정치외교적인 방법으로 해결하는 방안을 모색하는 것을 목표로 하고 있습니다." 라고 공지사항에는 명시되었다.
- հանգամանալից = բոլոր մանրամասնությունները 모든 세부사항
Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը փոխգործակցել հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: 양측은 분쟁의 평화적인 해결을 위해 협력할 준비가 되어있음을 재확인하였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 9일자) (0) | 2020.11.09 |
---|---|
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 8일자) (0) | 2020.11.08 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 6일자) (0) | 2020.11.06 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 5일자) (0) | 2020.11.05 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 4일자) (0) | 2020.11.04 |