휴먼노마드

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 9일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 9일자)

LifeChallenger 2020. 11. 9. 08:40
반응형

출처 : 위키미디어

 

 

 

Ադրբեջանը կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ: 아제르바이잔은 자정이후 집속탄 여러 발을 스테페나게르뜨를 향해 발사하였다. 

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի խաղաղ բնակավայրերում, Ստեփանակերտից բացի, նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը պահպանվել է հարաբերական հանգիստը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ 스테파나게르뜨, 11월 9일, 아르멘프레스: 아르차흐의 민간거주지에서 스테파나게르뜨외에도 11월 8일에 이어 9일 야간에 비교적 차분함을 유지하였다. 이에 대하여 "아르멘프레스"에 아르차흐 공화국의 국가비상사태부가 알려왔다. 

 

«Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ` մայրաքաղաքում չկան։ Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել»,-նշում են ծառայությունից։ "적은 자정이후 집속탄 여러발을 스테파나게르뜨를 향해 발사하였습니다. 민간시설들이 피해를 입었습니다. 사상자는 수도에서 없습니다. 아르차흐의 다른 거주지에서 밤에 비교적 차분하게 지나갔습니다."라고 부처는 언급하였다. 

 

 

Գյուղատնտեսության և ձկնորսության արտադրանքի ծավալն աճել է 0.6%-ով: 농수산물량 0.6% 증가하였다.

 

- ծավալ 볼륨, 부피

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020-ի հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության և ձկնորսության արտադրանքի ծավալը կազմել է 576 մլրդ 845.2 մլն դրամ (ավելի քան 1 մլրդ 191.3 ԱՄՆ դոլար), որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 0.6%-ով։ 예레반, 11월 9일, 아르멘프레스; 아르메니아에서 2020년 1월-9월 농수산물의 물량이 5768억 4520만 드람에 달하였다. (11억 9130만 달러이상), 이전년도의 같은 기간의 수치를 0.6% 초과하였다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, գյուղատնտեսության ճյուղում ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին թողարկվել է 555 մլրդ 211.2 մլն դրամի արտադրանք (աճը 2019-ի նույն ամիսների համեմատ՝ 0.5%), որից բուսաբուծության արտադրանքը կազմել է 305 մլրդ 309.9 մլն դրամ (նվազումը՝ 0.4%) և անասնաբուծությանը՝ 249 մլրդ 901.5 մլն դոլար (աճը՝ 1.6%)։ "아르멘프레스"가 아르메니아 공화국의 통계청에서 전달받은 바와 같이 농산물 부문에서 홀애 첫 9개월에 5552억 1120만 드람의 제품을 출하되었다. (2019년 동일 기간에 비해 0.5% 증가), 원예작물은 3053억 990만 드람 (0.4% 감소)에 달하였으며, 축산은 2499억 150만 드람 (1.6% 증가)이다. 

 

- ճյուղ 나뭇가지, 지류, 부문 (որևէ բանի գլխավոր ուղղությունից շեղվող 주된 방향에서 벗어남)

- բուսաբուծություն 원예 -> բուսաբուծության արտադրանք 원예작물

- անասնաբուծություն 축산

 

Ձկնաբուծության ոլորտում 2020-ի հունվար-սեպտեմբերին թողարկվել է 21 մլրդ 633.8 մլն դրամի արտադրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 3.0%-ով ավելի։ 수산물분야에서 2020년 1월-9월 216억 3380만 드람의 제품이 출하되었으며, 이전년도의 동일 기간의 수치보다 3% 증가하였다. 

 

 

Ոչ պարենային ապրանքների գները մեկ ամսում աճել են 0.7%-ով, ծառայությունների սակագները չեն փոփոխվել: 비식료품 가격은 한달에 0.7% 상승하였으며 서비스 요금은 변경되지 않았다. 

 

- սակագին =սակացուցակով սահմանված գին 가격표에서 정해진 가격, 요금

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.6%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ: Ծառայությունների ոլորտում այս տարվա հոկտեմբերին 2019թ. նույն ամսվա համեմատ արձանագրվել է սակագների 1.4%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ պահպանվել է սակագների համեմատաբար կայուն մակարդակ։ 예레반, 11월 9일, 아르멘프레스: 아르메니아의 비식료품 시장에서 2020년 10월에 2019년 10월에 비해 0.6%, 2020년 9월에 비해 0.7% 가격인상이 기록되었다. 서비스분야에서 올해 10월에는 2019년 같은 달에 비해 요금은 1.4%, 2020년 9월에 비해 요금의 상대적으로 안정적인 수준을 유지하였다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2020թ. հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ հանրապետությունում գրանցվել է բնակարանի նորոգման նյութերի, վառելանյութերի և քսանյութերի` 0.1%, խոշոր կենցաղային սարքերի` 0.2%, կահույքի` 0.3%, փոքր կենցաղային սարքերի` 0.4%, մաքրող, լվացող միջոցների` 0.7%, հագուստի` 2.7%, տարբեր տեսակի կոշկեղենի 4.8% գնաճ։ Միաժամանակ, ոսկերչական զարդերի գները նվազել են 0.9%, իսկ ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու գներն աճել են 0.3%-ով։ "아르멘프레스"가 아르메니아 공화국의 통계청에 전해받은 바에 따르면, 10월에 이전 달에 비해 공화국에서 주택수리재, 연료 및 윤활유는 0.1%, 대형가전은 0.2%, 가구는 0.3%, 소형가전은 0.4%, 세제 및 세척용품은 0.7%, 의류는 2.7%, 다양한 신발류는 4.8%의 물가인상을 기록하였다. 또한, 보석류의 가격은 0.9% 감소하였으며 유리제품, 식기류와 가정용품의 가격은 0.3% 증가하였다.

 

- վառելանյութ 연료

- կահ-կարասու 세간, 비품

 

2020թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 0.5% և 0.8% գնաճ: 2020년 10월에는 9월에 비해 공화국에서 가솔린과 디젤유는 각각 0.5%와 0.8% 증가하였다. 

 

 

Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով. թիրախում բնակելի թաղամասներն են: 스테파나게르뜨는 장거리 미사일로 포격당하고 있다. 주거지역이 표적되고 있다. 

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները՝ կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։

Թիրախում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։ 스테파나게르뜨, 11월 9일, 아르멘프레스: 아제르바이잔-터키군은 계속하여 아르차흐 민간거주지와 민간인을 표적으로 하여 전쟁범죄행위를 하고 있다. "아르멘프레스"에 아르차흐 공화국의 국가비상사태부가 알려온 바에 따르면, 스테파나게르뜨는 장거리 미사일로 포격당하고 있다. 표적에는 아파트건물, 주거지역, 공공 및 경제적으로 중요한 대상이 있다. 

 

Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա։ 이 지역에는 어떠한 군사시설이 없다. 

 

Ստեփանակերտում գտնվող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները ևս արձանագրել են նոյեմբերի 9-ի առավոտից Ստեփանակերտում չդադարող պայթյուններն ու օդային տագնապի ազդանշանը: 스테파나게르뜨에 위치한 국제언론매체의 대표들은 11월 9일 아침부터 스테파나게르뜨에 끊임없는 폭발음과 공중경보가 울리는 것에 대하여 보도하였다. 

 

 

 

Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են եղել. թշնամական խմբերը մեծ կորուստով նահանջել են: 슈쉬-카린의 아래지역에서 집중적인 전투가 있었다. 적그룹은 큰 손실을 입고 퇴각하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՊԲ-ն տեղեկացնում է, որ Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր: 예레반, 11월 9일, 아르멘프레스: 방위군 부대는 11월 8일에 이어 9일 새벽에 전선의 남동쪽, 남쪽 및 남서쪽 방향에서 방어전을 운용하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 방위군은 슈쉬-카린 아래지역에서 집중적인 전투가 발견된 적그룹에 맞서 진행되고 있으며 그 결과로 후자는 상당수의 인력을 잃고 퇴각하였다. 지원부대는 보다 유리한 고지를 점령하였다.

 

- յուրային = մեկին կողմնակից 후원자, ազգական մարդ 같은 성을 지닌 사람

 

Նշված ժամանակահատվածում ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք: Հարավ-արևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումները առգրավել են նաև թշնամական 1 տանկ և հրետանային միջոցներ: Մարտական գործողությունների վարման ամբողջ ընթացքում հակառակորդը շարունակել է ավիացիոն և հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերին: Առավոտյան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններով թշնամական ուժերի հարձակման փորձերը վերսկսվել են: 언급된 기간에 전선의 다양한 방향에서 적군에 속한 탱크 1대, 전차 4대와 드론 8대가 파괴되었다. 남서쪽 지역에서 진행하고 있는 작전으로 인해 군부대는 또한 적군의 탱크 1대와 포병수단을 압수하였다. 전투행위를 운영하는 과정에서 적군은 계속하여 아르차흐 공화국의 민간거주지를 향해 군용기와 미사일 공격을 가하였다. 아침에 전선의 모든 주요 방향에서 적군의 공격시도는 재개되었다. 

 

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո: 작전-전술적 상황은 방위군 부대의 통제하에 있다. 

 

 

Ծաղրի ու կեղծիքի չորս րոպե. Ալիևը BBC-ի եթերում խայտառակում է իրեն: 조롱과 속임수의 4분, 알리예프는 BBC와의 생방송에서 당황하였다.

 

- ծաղր 조롱

- կեղծիք 속임수

- խայտառակել 당황하다

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այլևս բաց չի թողնում որևէ հնարավորություն իրեն հեղինակազրկելու համար: Այս անգամ նա ծաղրի է ենթարկվել BBC-ի եթերում՝ չխորշելով կեղծիք տարածել միջազգային լրատվամիջոցների եթերում: 예레반, 11월 9일, 아르멘프레스: 아제르바이잔 대통령 일함 알리예프는 결코 스스로 명성을 잃을 기회를 놓치지 않았다. 이번에 그는 BBC와의 생방송중에 조롱을 받았으며 국제언론매체의 생방송에서 거짓말을 퍼뜨리는 것을 주저하지 않았다. 

 

- բաց չի թողնում 놓치지 않다

- հեղինակազրկել = հեղինակությունն ընկնել 명성을 잃다

 

Նա սկսել է ապատեղեկատվություն որակել ոչ միայն հայկական կողմի փաստերը, այլև հեղինակավոր BBC-ի՝ Ստեփանակերտում աշխատող թղթակցի և Human Rights Watch կազմակերպության մանրամասն փաստագրված վկայություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը կասետային և այլ տեսակի զինատեսակներով թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ալիևը BBC-ի թղթակցի խոսքերն ապատեղեկատվություն է որակել հենց նույն լրատվամիջոցի հետ հարցազրույցում:

Լրագրողի այն դիտարկմանը, որ Ստեփանակերտում աշխատող BBC-ի թղթակիցն արձանագրել է, որ տեղի խաղաղ բնակչությունը թիրախավորվել է, թիրախավորվել են քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, Ալիևը նշել է, որ կասկածում է այդ վկայությանը: 그는 아제르바이잔 측이 집속탄과 기타 유형의 군사장비로 아르차흐의 민간거주지를 표적으로 삼고 있다는 아르메니아 측의 사실뿐만 아니라 권위있는 BBC의 스테파나게르뜨에서 일하고 있는 특파원과 Human Rights Watch 단체의 상세하게 기록된 증거에 대해 해명하기 시작하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 일리예프는 BBC 특파원의 말은 같은 언론매체와의 인터뷰에서 오보라고 규정하였다. 스테파나게르뜨에서 일하고 있는 BBC 특파원이 민간인이 표적이 되었으며, 민간거주지 및 시설이 표적이 되었다고 기록한 그러한 기자의 질문에 대해 알리예프는 그러한 증거가 의심스럽다고 언급하였다. 

 

- փաստագրվել = փաստերն արձանագրել 사실을 기록하다

- որակել 규정하다

 

«Ես կասկածում եմ այդ վկայությանը: Դա կարող է լինել կեղծ տեղեկատվություն»,- նշել է Ալիևը: "나는 그러한 증거를 의심하고 있습니다. 그것은 거짓 정보일 수 있습니다."라고 알리예프는 언급하였다. 

 

Հաջորդ դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը Արցախի բնակչության նկատմամբ կիրառել է կասետային զինատեսակներ, ինչի վերաբերյալ կան վկայություններ, լուսանկարներ, տեսանյութեր, ինչպես նաև այդ բոլորը մանրամասն փաստագրված է Human Rights Watch-ի կողմից, Ադրբեջանի նախագահը դարձյալ նշել է, որ այդ բոլորը կեղծ է. 아제르바이잔 측이 아르차흐의 사람들를 향해 집속탄 군장비를 운용하였으며 이에 대하여 증거, 사진, 영상 뿐만 아니라 그 모든 것은 휴먼 라이츠 워치에 의해 상세하게 기록되었다는 다음 질의에 대해 아제르바이잔 대통령은 그 모든 것이 거짓이라고 재차 언급하였다. 

 

- դիտարկել 관찰하다, 검사하다, 조사하다

 

- Մենք չենք օգտագործել դրանք, դա մեկ այլ կեղծ տեղեկատվություն է: 우리는 그것들을 사용하지 않았습니다. 그것은 또 다른 거짓 정보입니다. 

- Ամեն ինչ կեղծ տեղեկատվությո՞ւն է: 모든 것이 거짓 정보입니까? 

- Այո, ինչո՞ւ` ոչ... 네, 왜 아니겠어요. 

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադառնալով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորմանը, նշել է, որ դա կարող է լինել իրենց հրետանու սխալը, իսկ լրագրողի դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է սխալվել մեկ օրվա մեջ երկու անգամ, Ալիևը նշել է, որ այո: 아제르바이잔 대통령 일함 알리예프는 슈쉬의 가잔체초츠 교회를 표적으로 삼은 것에 대하여 그것은 자신들의 포병의 실수일 수 있으며 과연 하루에 두번 실수할 수 있냐는 기자의 질문에, 알리예프는 그렇다고 말하였다.  

 

 

 

 

 

 

Կորոնավիրուսով վարակված 861 քաղաքացի սպասում է բուժօգնություն ստանալու իր հերթին: 코로나바이러스에 감염된 861명의 시민이 치료를 받기위해 자신의 차례를 기다리고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակված 861 քաղաքացի սպասում է անհրաժեշտ բուժօգնություն ստանալու իր հերթին: 예레반, 11월 9일, 아르멘프레스: 아르메니아에서 코로나바이러스에 감염된 861명의 시민이 치료를 받기 위해 자신의 차례를 기다려야한다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 국회 상임 위원회의 공동회기과정에서 보건부 장관 아르센 토로시안은 말했다. 

 

«Մեր խնդիրն է ծայրահեղ ծանր բուժառուներին հոսպիտալացնել և պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, իսկ ոչ ծանրերին, թեթև կամ թեթևից մի քիչ ծանր դեպքերը փորձել բուժել տանը կամ որոշների դեպքում ուղղակի խնդրել նրանց մնալ տանը: Այսօր ժամը 09:00-ի դրությամբ` ունենք 861 քաղաքացի, որոնք սպասում են իրենց հերթին, որպեսզի ստանան Covid-ով ցուցված բուժօգնություն: Նրանց մեծ մասը գտնվում է տանը, 113-ի մոտ թթվածնի պարունակությունն արյան մեջ ցածր է 80-ից, ինչը ծայրահեղ ծանր, վատ իրավիճակ է, 271-ի մոտ` տատանվում է 81-90-ի շրջանակներում, ինչը մոտ է ծանրին, ունենք 101 քաղաքացի, որոնց սատուրացիան 91-ից բարձր է: Ցավոք, այս թիվը վերջին օրերին միայն աճում է»,- ասաց Թորոսյանը: "우리의 임무는 심각한 중증 환자를 입원시키고 적절한 치료를 제공하며 심각하지 않는, 가볍거나 가벼운 것보다 조금 심각한 경우에는 집에서 치료를 시도하거나 일부의 경우에는 그들로 하여금 집에 머물도록 요청하는 것입니다. 오늘 9시 현재, COVID에 제공되는 치료를 받기 위해 자신들의 차례를 기다리고 있는 861명의 시민들이 있습니다. 그들중에 일부는 집에 있으며, 113명의 혈액내 산소포화도는 80미만이며 이는 매우 심각하며 나쁜 상황입니다. 271명의 사람들은 81-90 사이에 변동하고 있으며 이는 심각에 가깝고, 101명의 시민의 포화도는 91보다 높습니다. 안타깝게도 이 숫자는 최근 며칠동안에 증가한 것입니다."라고 토로시안은 말했다.   

 

- թթվածնի պարունակությունն արյան մեջ 혈액내 산소포화도 

- սատուրացիա 포화도

 

Արսեն Թորոսյանը հավելեց, որ չի պատկերացնում այս իրավիճակում կորոնավիրուսի աճող թվերը զսպելու համար լոքդաունների կամ տնտեսական սահմանափակումների իրականացումը: 아르센 토로시안은 이 상황에서 코로나바이러스의 증가수를 억제하기 위해 폐쇄 또는 경제제한을 실시하는 것은 고려되지 않고 있다고 덧붙였다.

 

 

 

Ադրբեջանական հարձակման փորձերը տապալված են Մարտունու, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա: 아제르바이잔의 공격시도는 마르뚜니, 마르따게르뜨 방향에서, 타가바르트에서 처참히 실패하였다.

 

- տապալվել 비참하게 실패하다

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Շուշիից բացի, կարևոր են նաև այլ ուղղության մարտերը։ Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։ Բոլոր հատվածների մարտերն էլ չափազանց կարևոր են»,-նշում է Հովհաննիսյանը։ 예레반, 11월 9일, 아르멘프레스: 아제르바이잔의 공격시도는 마르뚜니, 마르따게르뜨 방향에서, 타가바르트 및 기타 장소에서 처참히 실패하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 발표하였다. "슈쉬이외에도 다른 방향의 전투는 중요합니다. 적의 공격시도는 마르뚜니 방향에서, 마르따게르뜨 방향에서, 타가바르트와 다른 지역에서 처참히 실패하였습니다. 모든 지역의 전투 또한 매우 중요합니다."라고 호브한니시안은 언급하였다. 

 

 

 

Արձանագրվել է կորոնավիրուսով կրկնակի վարակման 343 դեպք: 코로나바이러스의 재차 감염 343건이 등록되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Covid-19-ով կրկնակի վարակման 343 դեպք է գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 예레반, 11월 9일, 아르멘프레스: 아르메니아에서 COVID-19에 재감염된 343건이 보고되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 기자와의 인터뷰에서 보건부 장관 아르센 토로시안은 말했다. 

 

«Ողջ հանրապետությունում ունեցել ենք 343 կրկնակի վարակման դեպքեր»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, որ այդ անձինք պարզապես լիարժեք չէին բուժվել, նախարարը քիչ հավանական համարեց, քանի որ այդ անձինք ունեցել են դրական ախտորոշում, հետո բուժվել են ու ունեցել բացասական պատասխան, հետո առնվազն մեկ ամիս ինտերվալից հետո թեստի դրական պատասխան է եղել: "공화국 전체에서 343건의 재감염 사례가 있습니다"라고 장관은 말했다. 과연 그러한 사람들이 단지 완전히 치료되지 않았을 가능성이 있는지에 대한 질문을 언급하면서 장관은 그럴 가능성은 전혀 없다고 생각하고 있다. 왜냐하면 그 사람들은 양성진단을 받았고, 이후 지료되었으며 음성판정을 받았다. 이후 최소한 한달이 지난 후에 테스트에서 양성판정을 받았기 때문이다.  

 

 

Առողջապահության նախարարությունը ռիսկի խմբի անձանց հորդորում է պատվաստվել սեզոնային գրիպի դեմ: 보건부에서는 위험군에 속한 사람들에게 계절성 독감에 대한 예방접종을 할 것을 촉구하고 있다. 

 

- պատվաստվել 예방접종을 받다

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ռիսկի խմբի անձանց հորդորում է պատվաստվել սեզոնային գրիպի դեմ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարության հայտարարությունը: 예레반, 11월 9일, 아르멘프레스: 보건부는 위험군에 속한 사람들에게 계절독감에 대한 예방접종을 받으라고 촉구한다는 성명을 발표하였다. "아르멘프레스"가 아르메니아 공화국의 성명을 소개하였다. 

 

«Այս օրերին հանրության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, և այս համատեքստում մյուս խնդիրները կարծես մղվում են հետին պլան: Միևնույն ժամանակ, Հայաստանի ողջ տարածքում դիտվում է ինչպես կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ, այնպես էլ սուր շնչառական վարակների և սեզոնային գրիպի աշխուժացում` պատերազմի պայմաններում էլ ավելի ծանրաբեռնելով առողջապահական համակարգը: Առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածության արդյունքում արդեն իսկ առկա է հիվանդանոցների մահճակալային ֆոնդի անբավարարություն, և այդ միտումները շարունակվելու դեպքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ռիսկի խմբի անձանց, նույնիսկ հիվանդության ծանր և կյանքին սպառնացող դեպքերում, հնարավոր չի լինի հոսպիտալացնել և համարժեք բուժում տրամադրել, որը, ցավոք, կնպաստի մահվան դեպքերի աճին: "요즘 모든 대중의 관심은 아제르바이잔에 의해 촉발된 대규모 전쟁으로 인해 조성된 상황에 초점을 맞추고 있으며 이런 맥락에서 다른 문제는 뒷전으로 물러나는 것처럼 보입니다. 동시에, 아르메니아 전역에서 코로나바이러스 질환이 눈에 띄게 증가하고 있을 뿐만 아니라, 급성 호흡기 감염과 계절독감이 심화되고 있어, 전쟁으로 인해서도 의료시스템에 보다 많은 부담을 주고 있습니다. 의료시스템의 과중한 업무로 인하여 이미 병원의 병상이 부족하고 이런 추세가 지속되는 경우에 위험군의 사람, 심지어 병세가 위독하고 생명을 위협받는 경우에도 입원할 수 없으며, 적절한 치료를 제공할 수 없는 사태가 발생할 수 있습니다. 안타깝게도, 사망률이 증가하고 있습니다. 

 

- սևեռել = միտքը որևէ բանի վրա կենտրոնացնել 마음(관심)을 집중시키다

 

Եթե հանրության շրջանում կորոնավիրուսային հիվանդության առումով կան որոշակի մտահոգություններ, թե ինչպես խուսափել և կանխարգելել կորոնավիրուսային հիվանդությունը, ապա այս իրավիճակում սեզոնային գրիպը կարծես մոռացության է մատնվել, այն դեպքում, երբ վերջինիս կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը՝ պատվաստումը, հասանելի է և կիրառվում է արդեն տասնյակ տարիներ: 만약 대중들 사이에서 코로나바이러스 질병의 측면에서 특정 관심사가 있다면, 어떻게 코로나바이러스 질병을 예방하고 피하는지입니다. 그리고 이런 상황에서 계절독감은 잊혀진 것 같습니다. 이 경우에 후자를 예방하는 최고의 효과적인 조치는 잘 알려진 대로 이미 수십년전에 사용되고 있는 예방접종입니다. 

 

- խուսափել 피하다

- կանխարգելել 예방하다

 

Հիշեցնենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և ռիսկի խմբի բոլոր անձինք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Բնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը կլինի հասանելի, սակայն սույն թվականի նոյեմբերի վերջին, եթե ռիսկի խմբերի անձինք հրաժարվեն իրենց համար նախատեսված պատվաստումից։ 우리는 공화국의 모든 종합병원는 계절독감백신이 제공되며 위험군의 모든 사람들은 자신의 관할 병원에서 신청할 수 있으며 예방접종을 받을 수 있음을 상기시켜 드립니다. 예방접종은 국가 명령의 틀 안에서 무료로 실시되고 있으며, 임산부, 6개월에서 5살의 어린이까지, 65세의 고령자, 당뇨병 환자, 호흡기 질환, 심혈계 질환, 간, 신장의 만성질환을 가지고 있는 사람들, 의료종사자, 군인, 폐쇄조직에서 위치한 사람들 및 서비스 요원들이 속한 위험군에게 우선권이 주어집니다. 다른 문제를 가진 사람에게도 백신이 제공될 것이지만 올해 11월 말에 위험군에 속한 사람들이 자신에게 주어진 백신을 거부할 경우에 제공되어질 것입니다. 

 

Մեկ անգամ ևս հորդորում ենք՝ եթե դեռ չեք պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, դիմե'ք պոլիկլինիկա և պատվաստվեք՝ պաշտպանելով ձեզ և ձեր մտերիմներին»: 다시 한번 촉구드립니다. 만약 여전히 계절독감에 대한 예방접종을 하지 않았다면 병원에 가서 신청하시고 예방접종을 받으십시오, 당신과 당신이 사랑하는 사람들을 보호하세요."

 

 

Միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստորեն ոչնչացվել է. Պուտին: 국제 테러리즘의 온상은 시리아에서 확실하게 파괴되었다. -푸틴

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում կարգավորման աշխատանքը, որը Ռուսաստանի կողմից անցկացվում Է Իրանի և Թուրքիայի հետ համատեղ, ցույց Է տալիս իր արդյունավետությունը. միջազգային ահաբեկչության օջախն այնտեղ փաստորեն ոչնչացվել Է: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ նոյեմբերի 9-ին կայացած հանդիպմանը, որն անցել Է տեսախորհրդաժողովի ռեժիմով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 예레반, 11월 9일, 아르멘프레스: 러시아에 의해 이란과 터키와 공동으로 수행한 시리아에서 정착작업은 그 효과를 보여주고 있으며 국제 테러리즘의 온상은 거기에서 확실하게 파괴되었다. 이에 대하여 러시아 대통령 블라디미르 푸틴은 시라아 대통령 바샤르 아사드와 11월 9일에 개최된 화상 회의에서 발표하였다고 "아르멘프레스"가 보도하였다.   

 

- կարգավորել 정착하다, 정상화하다, 규제하다

 

Պուտինն ընդգծել Է, որ Ռուսաստանը շարունակում Է ակտիվ ջանքեր ներդնել «Սիրիայի Հանրապետությունում երկարաժամկետ կարգավորմանը, նրա ինքնիշխանության վերականգնմանը, անկախությանը, միասնությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու ուղղությամբ»: 푸틴은 러시아는 계속하여 "시리아 공화국에서 장기적 정착, 그것의 주권회복, 독립성, 통일과 영토수호를 지원하기 위한" 적극적인 노력을 기울이고 있다고 강조하였다. 

 

«Այդ առնչությամբ չի կարելի չնշել նաև այն աշխատանքի արդյունավետությունը, որն անցկացվել Է Աստանայի համաժողովի շրջանակներում՝ Իրանից և Թուրքիայից մեր գործընկերների մասնակցությամբ, -նշել Է Ռուսաստանի ղեկավարը: -Համատեղ ջանքերով մեզ հաջողվել Է շատ բանի հասնել. միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստորեն ոչնչացվել Է»: "그와 관련하여 아스타나 회의의 틀안에서 이란과 터키에서 우리 파트너의 참여한 그 작업의 효율성을 언급하지 않는 것을 있을 수 없습니다."라고 러시아 지도자는 언급하였다. "공동의 노력을 통해 우리는 많은 것에 도달하는 것에 성공하였습니다. 국제 테러리즘의 온상은 시리아에서 확실하게 파괴되었습니다." 

 

Բացի այդ, Պուտինի խոսքով, Սիրիայում նկատելիորեն նվազել Է բռնության մակարդակը, կարգավորվում Է խաղաղ կյանքը, իրականացվում Է բացառիկ քաղաքական գործընթաց՝ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 그외에도, 푸틴의 말에 따르면, 시리아에서 폭력수준이 크게 감소하였으며 평화로운 생활이 정착되었고, 유엔의 후원하에 예외적인 정치과정이 실행되고 있다고 TACC가 보도하였다. 

 

 

Նախատեսվում է տարրական դասարաններից սկսած ներմուծել համակարգչային գիտությանն առնչվող առարկա: 초등과정에서부터 컴퓨터공학과 관련된 과목이 도입될 예정이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է դպրոցներում 2-րդ դասարանից սկսած ներմուծել «Համակարգչային գիտություն և թվային գրագիտություն» անվանումով առարկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: 예레반, 11월 9일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 교육, 과학, 문화 및 스포츠부는 학교에서 2학년부터 시작될 "컴퓨터 공학과 디지털역량"이라는 이름의 과목을 도입할 예정이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 국회 상임위원회의 회기에서 "아르메니아 공화국의 2021년 국가예산에 관한" 아르메니아 공화국의 법안논의에서 이에 대하여 교육, 과학, 문화 및 스포츠부 차관 잔나 안드레아시안은 말했다. 

 

- գրագիտություն 읽고 쓸 줄 아는 능력, 역량

 

Փոխնախարարի խոսքով՝ տեխնոլոգիական կրթությունը զգալի ընդլայնելու են: Քննարկվում է երկրորդ դասարանից սկսած «Ինֆորմատիկա» առարկայի ձևաչափն էապես փոխելու և ուսուցման հնարավորություն տալու հարցը: «Եվ քննարկվում է «Համակարգչային գիտություն և թվային գրագիտություն» անվանմամբ առարկա ունենալու հարցը, որը պետք է մեզ թույլ տա շատ ավելի վաղ տարիքից հասնել այն արդյունքներին, որոնք մենք ցանկանում ենք տեսնել դպրոցի ավարտին»,- ասաց Անդրեասյանը: 차관의 말에 따르면, 테크놀로지아 교육은 크게 확대될 것이다. 2학년부터 시작된 "정보학" 과목의 형식을 크게 변경하여 학습할 기회를 주는 문제를 논의하고 있다. "또한, "컴퓨터 공학과 디지털 역량"이라는 이름의 과목을 가지는 문제가 논의되고 있습니다. 그것은 우리에게 보다 이른 나이부터 학교졸업에 보기를 원하는 그 효과에 도달하도록 해줄 것입니다."라고 안드레아시안은 말했다.   

 

Նրա խոսքով՝ որոշակի ժամանակ կպահանջվի փոփոխությունների արդյունքները տեսնելու համար: 그의 말에 따르면, 변경된 효과를 보기 위해서는 일정의 시간이 필요할 것이다. 

 

 

Իլհամ Ալիև, բազմաթիվ լրագրողներ կան, որոնք կհաստատեն` դուք ստում եք. «Bild»- ի թղթակից: 일함 알리예프, 당신이 거짓말을 하고 있다는 것을 확인시켜줄 수많은 기자들이 있다. - "Bild"의 특파원

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական հեղինակավոր «Bild» պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ Փոլ Ռոնժեյմերն արձագանքել է Ալիևի այն հայտարարությանը, թե իբր Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին լրագրողների հրապարակումներն ապատեղեկատվություն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ռոնժեյմերը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում շեշտել է, որ Ալիևը ստում է: 예레반, 11월 9일, 아르멘프레스: 독일의 권위있는 "Bild" 잡지의 부편집장 폴 론제이메르는 알리예프의 아제르바이잔에 의해 스테파나게르뜨의 민간인들이 표적이 되고 있다는 기자들의 게시물이 오보라는 진술에 응답하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 론제이메르는 그의 "트위터" 블로그에서 알리예프가 거짓말을 하고 있다고 강조하였다. 

 

«Bild»-ի գլխավոր խմբագրի տեղակալը կիսվել է BBC-ի թղթակից Օրլա Գուերինի գրառմամբ, որտեղ վերջինը մեջբերում է իր հետ հարցազրույցում Ալիևի այն խոսքերը, թե BBC-ի թղթակցի՝ սեփական աչքով տեսածը «ֆեյք նյուզ է»: Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակիչներին թիրախավորելու փաստերը «ֆեյք» անվանելու Ալիևի խոսքերը քննադատության ալիք են առաջացրել Արցախում կատարվածն իրենց աչքով տեսած միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների մոտ: Սոցիալական ցանցերը հեղեղված են Ալիևին խայտառակող գրառումներով: "Bild"의 부편집장은 그와의 인터뷰에서 알리예프가 BBC 특파원이 직접 눈으로 본 것들을 "가짜뉴스"라고 한 말을 인용한 BBC 특파원인 올라 구에린의 게시물을 공유하였다. 아제르바이잔의 군대에 의해 아르차흐 민간인들을 표적으로 한다는 사실을 "가짜"라고 부르는 알리예프의 말은 아르차흐에서 일어난 것을 자신들의 눈으로 목격한 국제언론매체의 대표들에게 비판의 물결을 촉발하였다. 소셜네트워크에서는 알리예프를 모욕하는 게시물이 넘쳐난다. 

 

«Ոչ միայն BBC-ն գիտի, որ նախագահը ևս մեկ անգամ ստում է: Մենք այնտեղ ենք եղել երկու շաբաթ շարունակ, տեսել ենք, թե ինչպես են գրեթե ամեն օր ու ամեն գիշեր թիրախավորվում քաղաքացիական բնակավայրերը: Իլհամ Ալիև, բազմաթիվ լրագրողներ կան, որոնք կհաստատեն` դուք ստում եք»,- գրել է Փոլ Ռոնժեյմերը: "대통령이 다시 한번 거짓말을 하고 있다는 것을 아는 것은 BBC만이 아닙니다. 우리는 거기에서 어떻게 거의 매일 그리고 매일 밤 민간 거주지를 표적으로 삼는지 2주간 연속으로 목격하였습니다. 일함 알리예프, 당신이 거짓말을 하고 있다는 것을 확인해 줄 수많은 기자들이 있습니다."라고 폴 론제이메르는 작성하였다.  

 

 

 

 

 

ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել Քարինտակի մատույցներում հակառակորդի ստորաբաժանման ոչնչացման վերաբերյալ: 방위군은 카린탁의 외곽에서 적군의 부대를 파괴하는 것에 대한 영상을 공개하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել Քարինտակի մատույցներում հակառակորդի ստորաբաժանման ոչնչացման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Քարինտակի ուղղությամբ հայտնաբերված հակառակորդի խմբավորումը հրթիռահրետանային հարվածով ոչնչացվում է:

Նա հավելել էր, որ համապատասխան կադրերը կհրապարակվեն: 예레반, 11월 9일, 아르멘프레스: 아르차흐 방위군은 카린탁의 외곽에서 적군의 부대를 파괴하는 것에 대한 영상을 공개하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 아르메니아 공화국의 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 카린탁 방향에서 발견된 적군의 그룹을 미사일 공격으로 파괴하였다고 밝혔다. 그는 관련 장면이 공개될 것이라고 덧붙였다. 

 

 

 

 

 

Շուշիի համար մարտերը շարունակվում են. Փաշինյան: 슈쉬에 대한 전투는 계속되고 있다. -파쉬니안

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին վարչապետը հակիրճ գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում: 예레반, 11월 9일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 슈쉬에 대한 전투는 계속되고 있다고 밝혔다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 총리는 그의 "페이스북" 페이지에 짧게 게재하였다. 

 

- հակիրճ = կարճ(짧은), համառոտ(간결한), կարճառոտ(간결한)

 

«Շուշիի համար մարտերը շարունակվում են»,- գրել է վարչապետը: "슈쉬에 대한 전투는 계속되고 있습니다."라고 총리는 썼다. 

 

Վարչապետի գրառումը հաջորդել է քննարկումներին, թե Շուշին դուրս է հայկական ուժերի վերահսկողությունից: 총리의 게시물은 슈쉬가 아르메니아 군의 통제 밖에 있다는 논의가 뒤따랐다.

 

- հաջորդել 뒤따르다

 

 

Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ օդային տարածքում ռուսական ինքնաթիռ են խոցել. ԼՐԱՑՎՈՂ: 아제르바이잔의 군대는 아르메니아 공화국의 영공에서 러시아 헬리콥터가 격추했다. -완성본

 

- լրացնել 완성하다 -> լրացվել 완성되다

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Հայաստանի տարածքում ռուսական ինքնաթիռի խոցման մասին լուրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «ՌԻԱ նովոստի»-ն: Նշվում է, որ ռուսական Ми-24 ուղղաթիռը վթարվել է Հայաստանում՝ Երասխ բնասկավայրի մոտ, ուղղաթիռը ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության: 예레반, 11월 9일, 아르멘프레스: 러시아 연방의 국방부는 아르메니아 영토에서 러시아 헬리콥터의 격추소식을 확인하였다. "아르멘프레스"가 보도한 바에 따르면, 이에 대하여 "RIA Novosti"는 밝혔다. 러시아 MI-24 헬리콥터는 아르메니아, 에라스흐 거주지 근처에서 사고를 당했으며, 헬리콥터가 이동식 대공미사일 시스템의 사격에 노출되었다고 언급하였다. 

 

- վթար 사고, 충돌, 고장 -> վթարել = վթարի ենթարկել 사고를 당하다

 

«Նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24 ուղղաթիռը գետնից ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ: Խոցվելու հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել է Հայաստանի տարածքում լեռնային տեղանքում»,- ասված է հաղորդագրության մեջ: "11월 9일에 러시아 제 102 군사기지의 자동화 대열에 속한 MI-24 헬리콥터는 아르메니아 영공에서 나희체반 인크나바르 공화국의 국경 근처 지상으로부터 이동식 대공미사일 시스템의 사격에 당하였습니다. 요격으로 인해 헬리콥터는 통제력을 잃고, 아르메니아 영토의 산악지역으로 떨어졌습니다."라고 공지글에는 명시되었다. 

 

- ավտոշարասյուն = ավտոմոբիլային շարասյուն

 

Ռուսական 102-րդ ռազմական բազայի հրամանատարությունը ճշտում է, թե ով է կրակ արձակել ռուսական ուղղաթիռի ուղղությամբ: 러시아 제 102 군사기지의 지휘부는 누가 러시아 헬리콥터를 향해 발사하였는지를 확인하고 있다. 

 

ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ ուղղաթիռի վթարի հետևանքով ըստ նախնական տվյալների կա 2 զոհ: 아르메니아 공화국의 비상사태부는 예비자료에 따르면 헬기추락으로 인해 두명의 사망자가 있다고 밝혔다. 

 

20:56. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում նշել է, որ հայկական կողմը ռուսական կողմին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը ռուսական օդատիեզերական ուժերի ուղղաթիռի վթարի հանգամանքները պարզելու հարցում: Ստեփանյանի խոսքով՝ հայկական կողմը տեղեկատվական և փորձագիտական բոլոր ռեսուրսներով կհամագործակցի ողբերգության հանգամանքները պարզելու նպատակով: 아르메니아 공화국의 국방부의 대변인 슈샨 스테파니안은 "스푸뜨닉 아르메니아"와 가진 인터뷰에서 아르메니아 측은 러시아 측에 러시아 공군의 헬기추락상황을 파악하기 위한 필요한 모든 지원을 제공할 것이라고 언급하였다. 스테파니안의 말에 따르면, 아르메니아 측은 모든 정보와 전문가 자원을 통해 비극적인 상황을 파악하기 위해 협력할 것이다. 

 

21:20 - Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ռուսական ուղղաթիռը խոցվել է Հայաստանի օդային տարածքում մարտական գործողությունների գոտուց դուրս: 러시아 국방부의 공식대변인인 소장 이고르 꼬나쉔꼬프는 러시아 헬기는 아르메니아 영공에서에서 전투작전지역 밖에서 격추당했다고 밝혔다. 

 

21:28 - Ադրբեջանական կողմը խոստովանել է իր զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության օդային սուվերեն տարածքում ՀՀ դաշնակից Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցելու փաստը՝ նշելով, որ «այն պատահականության արդյունք է և ուղղված չէր ռուսական կողմի դեմ»: Ադրբեջանը ներողություն է խնդրել ռուսական կողմից ու հայտնել, թե պատրաստ է փոխհատուցում տրամադրել: 아제르바이잔 측은 자신의 군대에 의해 아르메니아 공화국의 영공에서 아르메니아 공화국의 동맹국인 러시아 연방 공군의 헬리콥터를 격추했다는 사실을 "그것은 우연의 결과였으며 러시아 측을 향한 것이 아니었다"라고 언급하면서 인정하였다. 아제르바이잔은 러시아 측에 사과를 하였고, 보상을 제공할 준비가 되었음을 밝혔다.

 

 

ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանում են Շուշին. Սուրեն Սարումյան: 방위군 부대는 단호히 슈쉬를 방어하고 있다. -슈렌 사루미안

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանն ընդգծում է, որ վերջին 3-4 օրերի ընթացքում հակառակորդը ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ: Նրա խոսքով՝ այդ ժամանակահատվածում ընթացել են համառ մարտեր: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանել են և վճռականորեն պաշտպանում են Արցախի խորհրդանիշերից մեկը՝ հինավուրց բերդաքաղաք Շուշին, և պատրաստ են, վճռականորեն տրամադրված են պատվով կատարել իրենց խնդիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սարումյանն այս մասին ասաց նոյեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: 예레반, 11월 9일, 아르멘프레스: 방위군의 대변인 슈렌 사루미안은 최근 3-4일 동안 적군은 슈쉬 방향으로 노력을 집중해왔다고 강조하였다. 그의 말에 따르면, 이 기간동안 끊임없이 지속되는 전투가 진행되고 있었다. 방위군 부대는 방어하고 있으며 단호히 아르차흐 상징들중 하나인, 고대 요새도시 슈쉬를 방어하고 있고 단호히 자신들의 임무를 적극적으로 완수할 준비가 되어 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 사루미안은 이에 대하여 11월 9일에 개최된 기자회견과정에서 말하였다. 

 

- խորհրդանիշեր 상징 

 

«Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ, գրոհող ստորաբաժանումները, խմբավորումները հայտնաբերվել են և ենթարկվել են կրակային ներգործության ու կրել են մեծ կորուստներ: Նշեմ, որ այդ հատվածում հաջողվել է գերեվարել 2 ադրբեջանցի զինծառայողի»,- մանրամասնեց Սարումյանը: "낮동안 적군은 재차 슈쉬를 향해 공격을 감행하였으며, 공격부대와 그룹이 발견되어 사격당하였고 큰 손실을 입었씁니다. 그 지역에서 두명의 아제르바이잔 군인을 체포하는데 성공하였습니다."라고 사루미안은 자세히 설명하였다. 

 

Նրա խոսքով՝ Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռ շարունակվում են: «Կա այսպիսի մի նրբություն: Մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է գործողությունների զարգացում, ենթադրում է որոշակի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում այլ գործողություններ: Մարտական գործողությունների արդյունքների մասին կարելի է խոսել ամբողջության մեջ, երբ դրանք մոտենում են ավարտին կամ արդեն ավարտվել են: Այս առումով ցանկանում եմ վստահեցնել մեր հայրենակիցներին, որ մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաև գաղտնիության որոշակի նկատառումներ: Այդ իսկ պատճառով երբեմն նպատակահարմար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին: Ամեն դեպքում մենք մեր ժողովրդից ոչինչ չունենք թաքցնելու, խնդրում ենք վստահել պաշտոնական տեղեկատվությանը և հետևել միայն պաշտոնական աղբյուրներին»,- ասաց նա: 그의 말에 따르면, 슈쉬를 향한 전투행위는 여전히 계속되고 있다. "이와 같은 미묘함이 있습니다. 전투작전의 논리는 작전의 전개상황을 가정하고, 그 과정에서 다른 작전이 일어날 특정기간을 상정합니다. 전투작전의 결과에 대해 그것이 종결에 달했을 때나 이미 종결되었을 때 전체상황을 말할 수 있습니다. 이런 측면에서 우리의 아르메니아 동포들에게 전투작전의 지정학은 또한 비밀에 대한 특정한 고려가 가정됨을 확신시켜드리고 싶습니다. 그렇기 때문에 가끔 영토의 성과에 대한 것조차도 말하는 것이 적절치 않습니다. 어쨌든, 우리는 우리 국민들에게 아무것도 감추지 않습니다. 공식 정보를 믿고, 오직 공식 소식통을 따라주시기를 부탁드립니다."라고 그는 말했다.  

 

- նրբություն = նուրբ լինելը 미묘한, 영리한, 섬세한

- տրամաբանություն 논리

- ենթադրել 기대하다, 가정하다, 추측하다

- աշխարհագրություն 지리학, 지정학

 

Սարումյանի խոսքով՝ մարտական գործողությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ ադրբեջանական կողմը կարողացել է որոշ ուղղություններում ներթափանցել Արցախի բուն տարածք: «Այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել հաճախ մարտավարական նկատառումներով: Այսինքն՝ երբ գործ ունենք հարթավայրային տարածքի հետ, իսկ ավելի նպաստավոր բնագծեր կարելի է զբաղեցնել բարձունքներում, ավելի նպատակահարմար է կատարել խուսավարում և զբաղեցնել այդ բարձունքները՝ հակառակորդի գործողություններին առավել արդյունավետ հակազդելու, նրան առավել արդյունավետ խոցելու համար: Արցախի տարածքում կատարվող գործողությունները հակառակորդին չեն ներվելու: Վստահ եղեք, որ բանակը կարողանալու է ջարդել հակառակորդին, կարողանալու է զսպել նրա զավթողական նկրտումները և կարողանալու է անվերապահորեն կատարել իր խնդիրը: Զորքերի տրամադրությունը մարտական է, վատատեսական տրամադրություններ չկան, տղաները ամուր են ոգով և պատրաստ են մինչև վերջ պաշտպանել իրենց հայրենիքը»,- նշեց Սարումյանը: 사루미안의 말에 따르면, 전투작전의 특성중에 하나는 아제르바이잔 측이 어떤 방향에서 아르차흐의 고유영토에 침투할 수 있다는 것이다. "안보지역으로 간주되는 그런 지역에서 우리의 퇴각은 종종 전술적 의도에서 기인합니다. 다시말해서, 평지에서 더 유리한 방어선이 고지대에서 점령될 수 있거나 회피를 실행하기 보다 편리하고 그러한 고지대가 점령될 수 있는 경우에, 적군의 작전에 보다 효과적으로 대응하기 위해, 적을 보다 효과적으로 공격하기 위해서 입니다. 아르차흐의 영토에서 수행되고 있는 작전은 적을 용서하지 않을 것입니다. 확실하게 방위군은 적을 물리치고, 그들의 침략야욕을 억제할 수 있으며 무조건 그들의 임무를 완수할 수 있습니다. 군대의 분위기는 전투적이며, 비관적인 분위기는 없습니다. 소년들은 정신이 강하며, 끝까지 자신들의 조국을 방어할 준비가 되어 있습니다."라고 사루미안은 말했다.  

 

- հարթավայր 평원 -> հարթավայրային տարածք 평지

- բնագիծ = պաշտպանական ամրությունների և ելման դիրքերի գիծը 출발선, 방어선

- բարձունք 고지대

- խուսավարել 피하다

- ներել 용서하다

- զավթողական = զավթելու նպատակ ունեցող 지배할 목적을 지닌

- վատատեսական 비관적인

 

Նա հավելեց, որ հակառակորդը մարտական գործողություններ ձեռնարկել է ռազմաճակատի մյուս հատվածներում: «Յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են ավելի նպաստավոր բնագծեր: Օրվա ընթացքում տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող մեկ տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 ԱԹՍ: Հարավ-արևմտյան հատվածում ընթացող գործողությունների ընթացքում բանակային ստորաբաժանումներին հաջողվել է որպես ռազմավար վերցնել հակառակորդի մեկ տանկ, հրետանային միջոցներ»,- ասաց Սուրեն Սարումյանը: 그는 적군은 전투작전을 전선의 다른 지역에서 감행하였다고 언급하였다. "우리군은 일부 지역에서 더 유리한 고지를 점령하였습니다. 낮동안 다양항 방향에서 적군에 속하는 탱크 한대, 차량 4대, 드론 8대가 파괴되었습니다. 남서쪽 지역에서 진행하고 있는 작전의 과정에서 군부대는 적군의 탱크 한대, 대포 한대를 전략적으로 가져오는데 성공하였습니다."라고 수렌 사루미안은 말했다. 

 

 

Հակառակորդը հեռահար հրթիռներով ավելի քան 10 անգամ հրթիռակոծել է Ստեփանակերտը: 적군은 장거리 미사일로 10번이상 스테파나게르뜨를 포격하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերը հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել են Ստեփանակերտը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 예레반, 11월 9일, 아르멘프레스: 아제르바이잔 군대는 장거리 미사일로 10회이상 스테파나게르뜨를 포격하였다. "아르멘프레스"가 전해온 바와 같이, 이에 대하여 아르차흐 국가비상사태부가 성명을 발표하였다. 

 

«Оրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը։ Հատկապես ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է քաղաքը։ Թիրախակետում, ինչպես միշտ, քաղաքացիական ենթակառուցվածքներն են, մայրաքաղաքի կոմունիկացիոն համակարգերն ու բազմաբնակարան շենքերը, բնակելի թաղամասերը, անգամ` Շահումյանի անվան շրջանաձև զբոսայգին։ Քաղաքում ավերածությունները շատ են։ Տուժածներ չկան։ Հրթիռակոծված թաղամասերում ռազմական որևէ օբյեկտ չկա»,- նշված է հաղորդագրության մեջ: "낮동안 아제르바이잔은 계속하여 아르차흐 민간 거주지, 특히 스테파나게르뜨에 포격을 유지하였습니다. 특히, 주간에는 장거리 미사일로 10회이상 도시에 미사일 공격을 하였습니다. 항상 그렇듯이, 민간시설, 수도의 통신시스템과 아파트단지, 거주지역, 심지어 샤후미안의 원형공원이 표적이 되었습니다. 도시에는 많은 파괴가 있습니다. 사상자는 없습니다. 표적이 된 지역에는 어떠한 군사시설도 없습니다."라고 성명에 명시되었다. 

 

- շրջանաձև 원형 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments